Սեմինարիա
Դաս 134․ Վարդապետություն և Ուխտեր 127, 128.1–11


Դաս 134

Վարդապետություն և Ուխտեր 127, 128․1–11

Նախաբան

Վարդապետություն և Ուխտերի 127 բաժինը պարունակում է մի նամակ Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից`գրանցված 1842 թվականի սեպտեմբերի 1-ին, որը մահացածների համար մկրտության գրանցումները պահելու ցուցումներ է պարունակում Սրբերի համար։ Մոտ մեկ շաբաթ անց Ջոզեֆը մեկ այլ նամակ գրեց մահացածների համար մկրտությունների վերաբերյալ։Վարդապետություն և Ուխտերի 128 բաժինն ընդգրկում է այդ նամակը, որն ուսուցանում է, թե ինչու ենք մենք պահում փրկող արարողությունների գրանցումները։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 127․1-4

Ջոզեֆ Սմիթը հալածանքի և նեղության մեջ փառք է տալիս

Դասն սկսեք` ցույց տալով մի մեծ, մաքուր տարա, որի վրա գրված է մահկանացու կյանք և մի կուժ ջուր, որի վրա գրված է նեղություն։ Հարցրեք ուսանողներին, թե ինչ նեղություններ են նրանք տեսել իրենց կամ ուրիշների կյանքում։ Նրանց նշած յուրաքանչյուր նեղության ժամանակ կուժից մի քիչ ջուր լցրեք տարայի մեջ։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 127.1 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել`փնտրելով, թե ինչ նեղության կրեց Ջոզեֆ Սմիթը 1842 թվականին Նավուում։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

Բացատրեք, որ 1842 թվականի մայիսին Լիլբուրն Վ․ Բոգսը` Միսսուրիի նախկին նահանգապետը, ով բնաջնջման հրաման էր արձակել Սրբերի դեմ, վիրավորվեց անհայտ կարծեցյալ մարդասպանի կողմից։ Միսսուրիի իշխանությունները Ջոզեֆ Սմիթին մեղադրեցին Բոգսի դեմ մարդասպանություն կազմակերպելու մեջ և փորձեցին Մարգարեին հետ բերել Միսսուրի՝ դատավարության համար։ Ջոզեֆ Սմիթը հեռացել էր Միսսուրիից տարիներ առաջ և այդ ժամանակ ապրում էր Նավուում, (Իլինոյս)։ Իմանալով, որ Միսսուրի վերադառնալուն պես կսպանվեր, Մարգարեն միառժամանակ խուսափեց Միսսուրիի պաշտոնյաներից, որպեսզի զերծ մնար ապօրինի ձերբակալումից։ 1843 թվականի հունվարին որոշվեց, որ Ջոզեֆ Սմիթին ձերբակալելու և հանձնելու գործողություններն անօրինական են։

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտերի 127 բաժինը մի նամակ էր, որը Ջոզեֆ Սմիթը գրեց Եկեղեցու անդամներին այն ժամանակ, երբ Միսսուրիի պաշտոնյաների կողմից ապօրինի ձերբակալումից խուսափելու համար տեղաշարժվում էր։ Այդ նամակը մի քանի օր անց ընթերցվեց Նավուի Սրբերին։

Ուսանողներին ցույց տվեք մոտավորապես հավասար չափսի երկու գնդակներ, որոնցից մեկը փչվում է, իսկ մյուսը` ոչ։ (Օրինակ, կարող եք վերցնել մեկ սնամեջ պլաստիկ գոլֆի գնդակ և մեկ սովորական գոլֆի գնդակ։) Այդ երկու գնդակներն էլ տեղադրեք ջրով լցված տարայի մեջ և տվեք հետևյալ հարցը․

  • Ինչպե՞ս են այդ երկու գնդակները ներկայացնում այն տարբեր մոտեցումները, որոնց միջոցով մարդիկ արձագանքում են նեղություններին։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտե 127.2 հատվածը: Դասարանին հանձնարարեք ուշադրություն դարձնել, թե ինչպես Ջոզեֆն արձագանքեց նեղություններին։

  • Ո՞ր գնդակն է լավագույնս ներկայացնում Ջոզեֆ Սմիթի արձագանքը։ Ինչո՞ւ:

  • Ինչպե՞ս Ջոզեֆն իմացավ, որ կհաղթահարի իր բոլոր նեղություններն ու վտանգները։

  • Համաձայն Սրբերին Ջոզեֆի գրած նամակի, ի՞նչը կարող է օգնել մեզ դիմանալ նեղություններին։ (Ուսանողների պատասխաններից հետո ամփոփեք նրանց ասածները հետևյալ սկզբունքի մեջ և գրեք այն գրատախտակին․ Երկնային Հոր հանդեպ վստահությունը կարող է օգնել մեզ դիմակայել նեղություններին։)

Հրավիրեք ուսանողներին մտածել իրենց ծանոթի մասին (կամ մեկի, ում մասին լսել են), ով Երկնային Հոր հանդեպ վստահության շնորհիվ կարողացել է դիմակայել նեղությանը։ Հարցրեք ուսանողներին, թե ում նրանք նկատի ունեն և թե ինչպես է Երկնային Հոր հանդեպ վստահությունն օգնել այդ մարդուն դիմակայելու նեղություններին։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 127.3-4 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել` ուշադրություն դարձնելով , թե ինչ ասաց Մարգարեն սրբերին։ Ուսանողներին հրավիրեք գտնել և կիսվել այն արտահայտություններով, որոնք կարևոր են նրանց համար։

  • Ըստ 3-րդ հատվածի, ինչո՞ւ պետք է Սրբերն ուրախ լինեն նեղության պահերին։

  • 4-րդ հատվածում ի՞նչ է Տերը խոստանում նրանց, ովքեր դիմակայում են հալածանքներին։

  • Ինչպե՞ս է Երկնային Հոր հանդեպ վստահությունն օգնել ձեզ դիմակայելու ձեր կյանքի դժվարին ժամանակներին։

Վարդապետություն և Ուխտեր 127․5-12

Մարգարե Ջոզեֆ Սմիթը մահացածների համար մկրտության գրանցումները պահելու ցուցումներ է տալիս Սրբերին

Հիշեցրեք ուսանողներին, որ այս նամակը գրելուց մոտ տարի ու կես առաջ Տերն ասել է Սրբերին, որ մահացածների համար մկրտությունների արարողությունները պետք է կատարվեն տաճարում (տես ՎևՈւ 124․30)։ Այնուամենայնիվ, Տերը թույլ տվեց Սրբերին մի կարճ ժամանակով մահացածների համար մկրտություններ կատարել մոտակա գետում և վտակներում։ Տերն ասաց նրանց, որ երբ տաճարը պատրաստ լինի, մահացածների համար մկրտությունները ընդունելի կլինեն միայն, եթե դրանք կատարվել են տաճարներում։ Սրբերը մահացածների համար մկրտություններ սկսեցին կատարել 1841թվականի նոյեմբերին Նավուի Տաճարում։

Խնդրեք ուսանողներին մտածել, թե երբ են վերջին անգամ մասնակից եղել մահացածների համար մկրտություններին։ Հրավիրեք նրանց պատմել իրենց փորձառությունը, այդ թվում նաև` արդյո՞ք որևէ մեկը մկրտության ժամանակ նստած էր ավազանի մոտ։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 127.5-9 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով, թե ով պետք է ներկա լինի, երբ մահացածների համար մկրտություններ են կատարվում։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

  • Ըստ 7-րդ հատվածի, ինչո՞ւ է կարևոր, որ արձանագրողը ականատես լինի մկրտություններին։

Հետևյալ անավարտ նախադասությունը գրեք գրատախտակին․ Տաճարային արարողությունները, որոնք մենք կատարում ենք Երկրի վրա …

Հրավիրեք ուսանողներին ավարտել նախադասությունը, օգտվելով՝ 5-9-րդ հատվածներից։ (Ուսանողները պիտի արտահայտեն նմանատիպ մի ճշմարտություն․ Տաճարային արարողությունները, որոնք մենք կատարում ենք Երկրի վրա, կապվում են երկնքում։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այն, որ տաճարային արարողությունները կկապվեն երկնքում։

  • Ինչպե՞ս կարող է այդ ճշմարտությունն օգնել ձեզ կատարել «Ձեր մահացածների» տաճարային արարողությունները։

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտերի 127․10-12 հատվածները և բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը ցանկանում էր ավելին ուսուցանել մահացածների համար մկրտությունների մասին, բայց քանի որ նա թաքնվում էր, չկարողացավ դա անել։ Նա խոստացավ Սրբերին, որ լրացուցիչ նամակներ կգրի մահացածների համար մկրտությունների և այլ կարևոր թեմաների վերաբերյալ։

Վարդապետություն և Ուխտեր 128․1-11

Ջոզեֆ Սմիթը բացատրում է, թե ինչու ենք մենք պահում փրկության արարողությունների գրանցումները

Մոտ մեկ շաբաթ անց Վարդապետություն և Ուխտերի 127 բաժնի նամակը գրելուց հետո, Ջոզեֆը մեկ այլ նամակ գրեց Սրբերին, որը վերաբերում էր մահացածների համար մկրտություններին։ Այդ նամակը գտնվում է Վարդապետություն և Ուխտերի 128 բաժնում։

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտերի 128․1-5 հատվածները և բացատրեք, որ Ջոզեֆն ուսուցանեց, որ տեղական արձանագրողները պետք է նշանակվեն մահացածների համար մկրտությունները վկայելու և արձանագրելու համար։ Նա նաև ուսուցանեց, որ գլխավոր արձանագրողը պետք է նշանակվի, որպեսզի տեղական արձանագրություններն ի մի հավաքի Եկեղեցու ընդհանուր արձանագրության մեջ։

Ցույց տվեք մի անձնագիր (կամ անձնագրի մի նկար)։ Հարցրեք, թե ինչ տեսակի արտոնությունների իրավունք ունի անձնագիր կրողը։

  • Ինչո՞ւ մեկ այլ մարդու անձնագիրը ձեզ իրավունք չի տա մուտք գործելու ուրիշ երկիր։

  • Ի՞նչ կպատահի, եթե դուք փորձեք մուտք գործել մեկ ուրիշ երկիր, բայց ձեր անձնագրի տեղեկությունները կիսատ լինեն։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 128.6-7 հատվածները: Դասարանին հարցրեք, թե ինչ գրառումներ կարող են օգտագործվել՝ որոշելու համար, թե արդյոք մենք որակավորվում ենք Աստծո ներկայության մեջ ընդունվելու համար։ Հրավիրեք նրանց կիսվել իրենց մտքերով։ Նշեք, որ Հովհաննեսը և Ջոզեֆ Սմիթը նշել են մի քանի գրանցումներ․ «գրքեր բացվեցին» և «մի ուրիշ գիրք էլ, … որը կյանքի գիրքն էր»։

  • Ըստ 7-րդ հատվածի, ո՞րն էր Հովհաննեսի նշած առաջին գիրքը։ (Երկրում պահվող գրանցումները։)

  • Ո՞րն է կյանքի գիրքը։ (Երկնքում պահվող գրանցումները։)

  • Ի՞նչ է արձանագրված այդ գրքերում։ (Մեր գործերը։)

  • Ի՞նչ գործեր պետք է արձանագրվեն այդ գրքերում, որպեսզի ընդունվենք Աստծո ներկայության մեջ։

Այդ հարցի վերաբերյալ իրենց մտքերով կիսվելուց հետո հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Կ․ Փաքերի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Արարողություններն ու ուխտերը դառնում են մեր լիազորագրերը [Աստծո] ներկայություն ընդունվելու համար» (“Covenants,” Ensign, May 1987, 24)։

  • Համաձայն Նախագահ Փաքերի հայտարարության, ի՞նչ կպատահի դատաստանի օրը, եթե մարդու գրանցումը ցույց տա, որ նա երբեք չի ստացել մկրտության արարողությունը։

Հետևյալ արտահայտությունը գրեք գրատախտակին․ Այն ինչ կապեք երկրի վրա, պիտի կապվի երկնքում։ Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 128.8 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրեց այդ հայտարարությունը Սրբերին։ Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, գրատախտակին գրված կապել բառը փոխարինեք գրանցել բառով, իսկ կապվի բառը՝ գրանցվի բառով։

  • Ի՞նչ ենք սովորում 8-րդ հատվածից մեր ստացած արարողությունների արձանագրության վերաբերյալ։ (Կարող եք բացատրել, որ «սեփական անձով» արտահայտությունը վերաբերում է այն մարդկանց, ովքեր մկրտվել են իրենց համար, իսկ «իրենց գործակալներ» արտահայտությունը վերաբերում է նրանց, ովքեր մկրտվել են ուրիշների փոխարեն։)

Գրեք հետևյալը գրատախտակին․ Երբ արարողությունը կատարվում է և պատշաճ պահվում է, արարողությունը կապվում է երկրի վրա և երկնքում։

  • Համաձայն 8-րդ հատվածի, ի՞նչ պետք է կատարվի, որպեսզի արարողությունները կապվեն երկրի վրա և երկնքում։ (Ուսանողների պատասխաններից հետո որևէ ուսանողի խնդրեք հետևյալ ձևով ավարտել գրատախտակին գրված ճշմարտությունը․ Երբ արարողությունը կատարվում է քահանայության իշխանությամբ և պատշաճ գրանցումը պահվում է, արարողությունը կապվում է երկրի վրա և երկնքում։)

  • Ի՞նչ հույս կարող է տալ այդ սկզբունքը նրանց, ովքեր մահացել են առանց ավետարանի մասին գիտելիք ունենալու։

  • Ի՞նչ պատասխանատվություն ենք մենք կրում այդ սկզբունքն իրագործելու համար։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 128.9 հատվածը: Դասարանին հանձնարարեք ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց Ջոզեֆ Սմիթն այդ սկզբունքի վերաբերյալ։

  • Ի՞նչ է Տերն արել քահանայության տնտեսության բոլոր դարաշրջաններում։ (Տերը լիազորել է Իր ծառաներից առնվազն մեկին՝ կրելու և կիրառելու քահանայության կնքման բանալիները։)

  • Համաձայն 9-րդ հատվածի, ի՞նչ է կատարվում, երբ արարողությունը կատարվում է քահանայության իշխանությամբ և պատշաճ գրանցումը պահվում է։ (Այն դառնում է օրենք երկրի և երկնքի վրա և չի կարող չեղյալ համարվել, եթե իհարկե անձը, ով ստանում է այն,անարժան է ապրում։)

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտերի 128․10-11 և բացատրեք, որ ինչպես Տերը քահանայության կնքման բանալիները տվել է Պետրոսին, Նա կրկին անգամ տվել է բանալիները մեր օրերում։

Դասն ավարտելու համար հետևյալ հարցերը գրեք գրատախտակին և հրավիրեք ուսանողներին պատասխանել դրանց իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում․

Ինչպե՞ս են մահացածների համար մկրտությունները և կնքման բանալիներն առնչվում իրար հետ։

Այսօրվա ձեր սովորածից գործելու ինչպիսի՞ ցանկություն առաջացավ ձեր մեջ։

Հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց գրածով : Կարող եք նաև կիսվել մահացածների համար մկրտություններ կատարելու ձեր վկայությամբ։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վաղ շրջանի ղեկավարների միացումը մասոնների հետ

Չնայած Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու բազմաթիվ անդամներ 1839 թվականին հեռացան Միսսուրիից, Միսսուրիի բնակիչների կողմից հալածանքները շարունակեցին հետապնդել Մարգարեին, մինչ նա կառուցում էր Իլինոյսի Նավու քաղաքը։ 1842 թվականին Ջոզեֆ Սմիթը և Նավուի մի շարք այլ քաղաքացիներ միացան մի եղբայրական կազմակերպության, որը կոչվում էր Մասոններ։ Հավանաբար, նրանք դա արել են այն նահանգային և պետական ղեկավարների հետ հարաբերություններ հաստատելու և ամրապնդելու համար, ովքեր Մասոններ էին, և ովքեր կարող էին Սրբերին պաշտպանել Միսսուրիի հալածողների շարունակական սպառնալիքներից։ (Տես Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 264.)

Վարդապետություն և Ուխտեր 127․5։ « Մկրտություն ձեր մահացածների համար»

Յոթանասունից Երեց Վ․ Գրանտ Բանգերտերը բացատրել է, որ մենք մկրտություններ ենք կատարում նրանց համար, ովքեր ֆիզիկապես մահացած են, սակայն հոգևորապես դեռ կենդանի են․

Նկար
Երեց Վ․ Գրանտ Բանգերթեր

«Թող որ միշտ հիշենք, որ մենք տաճարային արարողություններ ենք կատարում մարդկանց համար, այլ ոչ թե անունների։ Նրանք, ում մենք անվանում ենք «մահացած», կենդանի են հոգևորապես և ներկա են տաճարում» (“What Temples Are For,” Ensign, May 1982, 72)։