Սեմինարիա
Դաս 142․ Վարդապետություն և Ուխտեր 133.36–74


Դաս 142

Վարդապետություն և Ուխտեր 133․36-74

Նախաբան

Այս դասը քննարկում է այն հայտնության երկրորդ մասը, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 133բաժնում։ Ջոզեֆ Սմիթն այդ հայտնությունը ստացավ 1831թվականի նոյեմբերի 3-ին։ Հայտնությունը պատասխանում է այն հարցերին, որոնք միսիոներներն ունեին ավետարանի քարոզման և Իսրայելի հավաքման վերաբերյալ։ Այն նկարագրում է նաև Տիրոջ Երկրորդ Գալուստը և բացատրում է, թե մենք ինչ պետք է անենք, որպեսզի պատրաստ լինենք դրան ։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 133․36-40

Տերը հայտարարում է, որ վերականգնված ավետարանը պետք է քարոզվի ողջ աշխարհով մեկ։

Սկսեք այս դասը` ուղղելով հետևյալ հարցը.

  • Ե՞րբ եք շատ ուրախացել ինչ-որ մեկին տեսնելիս։ (Մի քանի ուսանողների հրավիրեք պատմել իրենց փորձառությունների մասին։ Կարող եք կիսվել նաև ձեր փորձառությամբ։)

Նկար
Երկրորդ Գալուստը

Ցույց տվեք «Երկրորդ Գալուստը» նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 66, տես նաև LDS.org

  • Ուրա՞խ եք, որ կտեսնեք Փրկչին Իր Երկրորդ Գալստյան ժամանակ։ Ինչո՞ւ:

Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը կլինի քաղցր և հրաշալի փորձառություն ոմանց համար և ահավոր փորձառություն մյուսների համար։ Վկայեք, որ Փրկիչը ցանկանում է, որ բոլոր մարդիկ նախապատրաստվեն Իր գալուստին։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 133.36-39 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով ապացույց, որ Տերը ցանկանում է, որ բոլոր մարդիկ նախապատրաստվեն Իր Երկրորդ Գալստյանը։

  • Ո՞րն է ապացույցը այն բանի,որ Տերը ցանկանում է, որ բոլոր մարդիկ նախապատրաստվեն Իր Երկրորդ Գալստյանը։ (Նա ուղարկեց մի հրեշտակի, [կամ հրեշտակների] որպեսզի երկրի վրա վերականգնի ավետարանը։ Նա ուղարկում է նաև Իր ծառաներին, որպեսզի քարոզի ավետարանը բոլոր մարդկանց։)

  • Ովքե՞ր են Տիրոջ այն ծառաները, որոնք կքարոզեն վերականգնված ավետարանի ուղերձը։ (Եկեղեցու բոլոր անդամներն Աստծո ծառաներն են, ովքեր ունեն ավետարանն ուրիշների հետ կիսվելու պատասխանատվություն։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրի առնեն հետևյալ սկզբունքն իրենց սուրբ գրություններում․ Որպես Աստծո ծառաներ` մենք կարող ենք օգնել ուրիշներին նախապատրաստվելու Երկրորդ Գալստյանը՝ ավետարանով կիսվելով նրանց հետ։)

  • Ըստ 38-րդ հատվածի, մենք ինչպե՞ս պիտի հռչակենք ավետարանը։ Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում՝ «բարձր ձայնով» կիսվել ավետարանով։ (Պատասխանները կարող են ներառել, որ մենք պետք է համարձակորեն և համոզումով կիսվենք ավետարանով։)

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 133․40 հատվածը և փնտրել ևս մի բան, որ Աստծո ծառաները կանեն` նախքան Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը։

  • Համաձայն 40-րդ հատվածի, ի՞նչ կանեն Աստծո ծառաները` նախքան Երկրորդ Գալուստը։ (Նրանք կաղոթեն Փրկչի վերադարձի համար։)

Վարդապետություն և Ուխտեր 133․41-56

Հիսուս Քրիստոսը նկարագրում է Իր Երկրորդ Գալուստը

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 133.41-45 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան՝ փնտրելով այն օրհնությունները, որոնք կթափվեն նրանց վրա, ովքեր աղոթում ու սպասում են Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյանը։

  • Համաձայն 45-րդ հատվածի, Տերն ի՞նչ է խոստանում նրանց, ովքեր սպասում են Իրեն։ (Ուսանողների պատասխաններից հետո, հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին․ Տերը մեծ օրհնություններ է պատրաստել նրանց համար, ովքեր սպասում են Իրեն։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում սպասել Տիրոջը։ (Ուսանողներին օգնեք հասկանալ, որ «սպասել Տիրոջը» արտահայտությունը նշանակում է ավելին, քան միայն սպառել ժամանակը նախքան Նրա Գալուստը։ Դա նշանակում է հետևել և պատրաստ լինել Նրա գործին մասնակցելուն։)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարող են հավատարմորեն սպասել Տիրոջը և Նրա Գալուստին, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի հետևյալ հայտարարությունը։ Ուսանողներին խնդրեք լսել այն գործողությունները, որոնք մենք պիտի կատարենք Երկրորդ Գալուստին սպասելու ժամանակ։

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Բոլոր նրանց, ովքեր մտահոգված են իրենց ապագայով …

Աստված ձեզանից ակնկալում է, որ դուք բավականաչափ հավատք, վճռականություն և վստահություն ցուցաբերեք Նրա հանդեպ, որպեսզի շարունակեք առաջ շարժվել, շարունակեք ապրել և շարունակեք ուրախանալ։ Փաստորեն, Նա ակնկալում է, որ դուք ոչ թե պարզապես նայեք դեպի ապագան (որը բավականին մռայլ և անողոք է թվում)։ Նա ակնկալում է, որ դուք ընդունեք և ձևավորեք ապագան, սիրեք այն, ուրախանաք նրանով և հրճվեք ձեր հնարավորություններով։

Աստված անհամբերությամբ սպասում է ձեր աղոթքներին պատասխանելու և ձեր երազանքներն իրականացնելու հնարավորությանն այնպես, ինչպես Նա միշտ սպասել է։ Սակայն Նա չի կարող, եթե դուք չաղոթեք և Նա չի կարող, եթե դուք չերազեք։ Մի խոսքով, Նա չի կարող, եթե դուք չհավատաք» (“Terror, Triumph, and a Wedding Feast” [Church Educational System devotional, Sept. 12, 2004], 3, speeches.byu.edu

  • Համաձայն Երեց Հոլլանդի խոսքերի, մենք ի՞նչ պիտի անենք, երբ սպասում ենք Փրկչի Երկրորդ Գալստյանը։

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 133․46–47 հատվածները և կիսվել, թե նրանք ինչ սովորեցին այն մարդկանց մասին, ովքեր Երկրորդ Գալստյան ժամանակ կապրեն երկրի վրա։ Ուսանողները պետք է հասկանան, որ Նրա Երկրորդ Գալստյան ժամանակ ոչ բոլոր մարդիկ կճանաչեն, թե ով է Հիսուսը Քրիստոսը։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 133.48-49 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան՝ փնտրելով այն նկարագրությունը, թե ինչպիսին կլինի Հիսուս Քրիստոսն Իր Երկրորդ Գալստյան ժամանակ։

  • Իր Երկրորդ Գալստյան ժամանակ ի՞նչը յուրահատուկ կլինի Փրկչի արտաքին տեսքի մեջ: (Նա հագած կլինի կարմիր հանդերձներ և Նա կհայտնվի մեծ փառքով։)

Նկար
հնձան

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ են խորհրդանշում Փրկչի կարմիր հանդերձները, մատնանշեք հնձան բառը հատված 48-ի մեջ։ Ցույց տվեք հնձանի ուղեկցող նկարը (նաև կոչվում է գինու մամլիչ) կամ նկարեք այն գրատախտակին։ Բացատրեք, որ հին ժամանակներում գինու մամլիչը մի մեծ ավազան էր, որն օգտագործվում էր խաղողից հյութ քամելու համար։ Ավազանը լցվում էր խաղողով, մի քանի մարդ ելնում էին դրա վրա, և տրորում խաղողը ՝ քամելով հյութը։ Երբ մարդիկ տրորում էին կարմիր կամ մանուշակագույն խաղողը, մուգ կարմիր հյութը հոսում էր նրանց ոտքերի և շորերի վրայով։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 133.50-51 հատվածները:

  • Ինչպե՞ս են այդ հատվածներն օգնում մեզ հասկանալ Տիրոջ արդարադատությունը։ (Կարող եք հիշեցնել ուսանողներին, որ ամբարիշտները, ովքեր հրաժարվում են ապաշխարելուց, պետք է տառապեն արդարադատության պահանջներից և չեն կարող մնալ մինչև Երկրորդ Գալստյան օրը [տես ՎևՈւ 38․8]։ Տիրոջ հանդերձների կարմիր գույնը ներկայացնում է այն ամբարիշտների արյունը, ովքեր կկործանվեն, երբ արդարադատությունը թափվի նրանց վրա Երկրորդ Գալստյան ժամանակ։)

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 133.52-53 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե Երկրորդ Գալստյան ժամանակ ի՞նչ կհիշեն և կնշեն արդարները։ Հրավիրեք ուսանողներին հաղորդել, թե ինչ են գտել:

  • Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում Տիրոջ ողորմածության մասին:

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 133.54-56 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և բացահայտել, թե ով կհայտնվի Փրկչի հետ Երկրորդ Գալստյան ժամանակ։

  • Ո՞վ կհայտնվի Փրկչի հետ Երկրորդ Գալստյան ժամանակ։ (Այն արդարներն, ովքեր ապրել են Հիսուս Քրիստոսից առաջ և հարություն առել, Նրա փառքով առաջ կգան Նրա հետ։ Բացի դրանից, արդարները, ովքեր ապրել են և մահացել Հիսուս Քրիստոսից հետո, հարություն կառնեն և առաջ կգան միանալու Փրկչին և Նրա հետ եկող մարդկանց։ Կարող եք նշել, որ դրա մեջ մտնում են մեր ընտանիքի այն արդարակյաց անդամները, ովքեր մահացել են։ Այն արդարները, ովքեր դեռևս ապրում են երկրի վրա «կհափշտակվեն» հանդիպելու Փրկչին [տես Ա Թեսաղոնիկեցիս Դ․17, ՎևՈւ 109․75]։)

Վարդապետություն և Ուխտեր 133․57-74

Ավետարանն ուղարկվել է, որպեսզի երկիրը նախապատրաստի Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյանը

Ուսանողներին բաժանեք զույգերի: Հորդորեք նրանց իրենց զուգընկերոջ հետ քննարկել հետևյալ հարցերը:

  • Ի՞նչ ենք սովորել Վարդապետություն և Ուխտեր 133 բաժնից՝ Փրկչի Երկրորդ Գալստյան վերաբերյալ։ Ի՞նչ եք զգում, երբ մտածում եք այդ իրադարձությունների մասին։

Երբ ուսանողները քննարկեն այդ հարցերը, հանձնարարեք նրանց իրենց զուգընկերների հետ ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 133․57–62 հատվածները և փնտրել ճշմարտություններ այն մասին, թե ինչու է ավետարանն առաջ գնում Տիրոջ Երկրորդ Գալուստից առաջ։ Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց սովորածով։

Վկայեք, որ եթե մենք ուսումնասիրենք ավետարանը և ապրենք համաձայն դրա ուսմունքների, մենք պատրաստ կլինենք Երկրորդ Գալստյանը։

  • Համաձայն հատված 62-ի, մենք ի՞նչ վերջնական օրհնություն կստանանք։ (Ուսանողների պատասխաններից հետո, հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին․ Նրանք, ովքեր ապաշխարում են և սրբագործում իրենց, կստանան հավերժական կյանք։)

Որպեսզի օգնեք ուսանողներին այդ սկզբունքը շաղկապել նախկինում բացահայտած սկզբունքի հետ՝ տվեք հետևյալ հարցը․

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 133․63-74 հատվածները և բացատրեք, որ այդ հատվածներում Տերը բացահայտում է այն մի քանի հետևանքները նրանց համար, ովքեր չեն ապաշխարի և չեն պատրաստվի Երկրորդ Գալստյանը։ Այդ հետևանքներից մի քանիսն իրենց մեջ ներառում են Տիրոջից և Իր արդարակյաց ժողովրդի միջից կտրվելը (տես ՎևՈւ 133․63) և «խավարին [հանձնվելը]» (ՎևՈՒ 133․72), որը նշանակում է, որ այն ամբարիշտները, ովքեր կմահանան Երկրորդ Գալստյան ժամանակ, կմտնեն մի վայր, որը կոչվում է հոգևոր բանտ կամ դժոխք (Սուրբ Գրքերի Ուղեցույց «Դժոխք», scriptures.lds.org)։

Այս դասն ավարտելու համար հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրի առնել այն, ինչ սովորեցին Վարդապետություն և Ուխտեր 133 բաժնից, որը ամրապնդեց իրենց հասկացողությունը և վկայությունը Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան վերաբերյալ։ Կարող եք հրավիրել մի քանի ուսանողների` կիսվել այդ մտքերով դասարանի հետ: Վկայեք ձեր քննարկած ճշմարտությունների մասին: