Սեմինարիա
Դաս 32․ Վարդապետություն և Ուխտեր 25


Դաս 32

Վարդապետություն և Ուխտեր 25

Նախաբան

Հալածանքները Մարգարե Ջոզեֆ Սմիթի և Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամների հանդեպ շարունակվում էին 1830թ. ամռանը: Ջոզեֆի կինը՝ էմման, մկրտվեց հունիսի 28-ին, սակայն կարողացավ հաստատվել միայն 1830թ. օգոստոսին` անդամների հալածանքի պատճառով: Հունիսի վերջին՝ Էմմայի մկրտության և հաստատման միջև ընկած ժամանակահատվածում, Ջոզեֆը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 25-ում: Այս հայտնության մեջ Տերը Էմմային մխիթարության խոսքեր է տալիս, նաև հրահանգներ՝ ընտանեկան և Եկեղեցու պարտականությունների վերաբերյալ:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 25․1-3

Տերը Էմմային դիմում է որպես ընտրյալ տիկին

Դասից առաջ հրավիրեք երեք ուսանողների ծանոթանալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի կնոջ՝ Էմմա Սմիթի կյանքի և բնավորության հետևյալ ամփոփումների հետ: Դասը սկսեք, հրավիրելով այդ երեք ուսանողներին պատմել դասարանին, թե ինչ են իրենք սովորել Էմմա Սմիթի մասին: Կարող եք ցուցադրել Էմմա Սմիթի նկարը (Ավետարանի արվեստի գիրք [2009], հ. 88, տես նաև LDS.org):

Նկար
Էմմա Սմիթ
  1. Էմման օգնում էր Ջոզեֆ Սմիթին Մորմոնի Գրքի թարգմանության ժամանակ:

    Երբ Էմմա Հեյլն ամուսնացավ Ջոզեֆ Սմիթի հետ, քիչ ժամանակ անց Մորոնի հրեշտակն ասաց Ջոզեֆին, որ ոսկե թիթեղները ստանալու ժամանակն եկել է: 1827թ. սեպտեմբերի 22-ին, վաղ առավոտյան, Ջոզեֆը և Էմման միասին գնացին սայլակով Կումորա բլուր, որտեղ Ջոզեֆը ստացավ թիթեղները: Նյու Յորքում հալածանքների պատճառով Ջոզեֆը և Էմման տեղափոխվեցին Հարմոնի, Պենսիլվանիա, որտեղ, ի վերջո, հող գնեցին Էմմայի ծնողներից: Այնտեղ՝ Հարմոնիում, Մարգարեն սկսեց թիթեղների թարգմանությունը: Որոշ ժամանակ Էմման գործում էր որպես դպիր, իսկ Ջոզեֆը թարգմանում էր: Այդ ժամանակ Ջոզեֆին հրահանգ էր տրվել ցույց չտալ թիթեղները որևէ մեկին, այդ թվում՝ Էմմային: Թեև Էմման տեսնում էր թիթեղները, որոնք դրված էին սեղանին և ծածկված էին վուշյա կտորով, նա երբեք չէր բարձրացրել կտորը՝ նայելու համար:

  2. Էմման անցնում է ողբերգության, ցավի և հալածանքների միջով:

    Հարմոնիում, Պենսիլվանիա, ապրելու ընթացքում Էմման որդի ծննդաբերեց Ալվին անունով, ով ծնվելուց շատ չանցած մահացավ։ Էմման ինքը ծանր հիվանդացավ և Ջոզեֆը վախենում էր, որ նա չէր ապրի: Երբ նա ապաքինվեց, նա լսեց կործանարար նորությունները՝ ձեռագրի 116 թարգմանված էջերը կորցվել էին Ջոզեֆի ընկեր Մարտին Հարրիսի կողմից: Իր վատառողջ վիճակում Էմման մխիթարեց իր հուսահատված ամուսնուն, ով կորցրել էր թարգմանելու զորությունը: Միասին նրանք սպասեցին Տիրոջ կամքին` թիթեղները թարգմանելու վերաբերյալ: Ավելի ուշ նա ստիպված եղավ լքել իր տունը Հարմոնիում՝ չար մարդկանց կողմից սպառնալիքների պատճառով:

  3. Այն օրը, երբ Էմման մկրտվեց, Ջոզեֆը ձերբակալվեց:

    1830թ. հունիսին Ջոզեֆը և հավատացյալների մի փոքր խումբ ամբարտակ կառուցեցին Քոլսվիլ գետի վրա, Նյու Յորք, որպեսզի ջրավազան ստեղծեին՝ մկրտություններ կատարելու համար: Սակայն ամբոխը քանդեց ամբարտակը, մինչև որ կկատարվեր առաջին մկրտությունը: Հաջորդ օրը Սրբերը վերակառուցեցին ամբարտակը և մկրտեցին 13 հոգու, այդ թվում Էմմա Սմիթին: Այդ երեկո, հաստատումներ կատարելուց առաջ, Ջոզեֆը ձերբակալվեց անկարգ անձնավորություն լինելու մեղադրանքով (History of the Church, 1:88)Եկեղեցու Պատմության 1.88): Նրան դատեցին և ազատ արձակեցին, սակայն անմիջապես կրկին բանտարկեցին նույն մեղադրանքով, որը ներկայացվել էր հարևան վարչաշրջանից: Նա կրկին ազատ արձակվեց: Միսիոներական աշխատանքի դեմ շարունակական ընդդիմության պատճառով Եկեղեցու անդամները ստիպված էին հետաձգել իրենց հաստատման ժողովները: Էմման հաստատվեց որպես Եկեղեցու անդամ և ստացավ Սուրբ Հոգու պարգևը միայն օգոստոսի սկզբին: Հունիսի վերջին, Էմմայի մկրտության և հաստատման միջև ընկած ժամանակահատվածում, Ջոզեֆը հայտնություն ստացավ Էմմային ուղղված, որը այժմ գրված է Վարդապետություն և Ուխտեր 25-ում:

  • Ի՞նչը տպավորեց ձեզ Էմմա Սմիթի մասին, երբ սովորեցիք նրա կյանքի մասին:

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 25.1–3, գտնելով խոսքեր և արտահայտություններ, որոնք մխիթարող կարող էին լինել Էմմայի համար: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գտածով և բացատրել, թե ինչու են նրանք մտածում, որ այդ խոսքերը և արտահայտությունները կարող էին մխիթարիչ լինել նրա համար:

  • Ինչպե՞ս է իմացությունն այն մասին, որ դուք Տիրոջ արքայության որդին կամ դուստրն եք, օգնում ձեզ դժվար ժամանակներում:

  • Ի՞նչ Տերը խոստացավ Էմմային, եթե նա հավատարիմ լիներ և քայլեր առաքինության շավիղներում:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «քայլել առաքինության շավիղներում»: Ինչպե՞ս անձը կարող է պաշտպանված լինել, քայլելով առաքինության շավիղներում:

Ուսանողների ուշադրությունը գրավեք «ընտրյալ տիկին» արտահայտության վրա Վարդապետություն և Ուխտեր 25.3-ում: Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն այդ արտահայտությունը: Բացատրեք, որ երբ Սփոփող Միությունը կազմակերպվեց 1842թ. (այս հայտնությունը ստանալուց ավելի քան տաս տարի անց), Էմմա Սմիթը կանչվեց լինելու այդ կազմակերպության առաջին նախագահը: Այդ առիթով Մարգարե Ջոզեֆ Սմիթը կարդաց Վարդապետություն և Ուխտեր 25-ում պարունակվող հայտնությունը: Այնուհետև նա բացատրեց, որ Էմման «ընտրյալ» էր, որովհետև նա ընտրվել էր կատարելու որոշակի աշխատանք, և որ հայտնությունը, ըստ որի նա նախկինում կարգվել էր սուրբ գրությունների վրա աշխատելու, ի կատար էր ածվել Միության Նախագահությունում նրա ընտրությամբ (History of the Church, 4:552–53):

Վարդապետություն և Ուխտեր 25․4-16

Էմմա Սմիթը խորհուրդ է ստանում ընտանեկան և Եկեղեցու իր պարտականությունների վերաբերյալ:

Գրատախտակին գրեք հետևյալ խոսքերը և հրավիրեք ուսանողներին արտագրել դրանք իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում.

Խորհուրդ

Կոչում

Խոստում

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 25.4–16 և գտնել արտահայտությունները և մտքերը, որոնք առնչվում են գրատախտակին գրված երեք խմբերին: (Նրանք կարող են անել դա անհատապես կամ զուգընկերոջ հետ:) Խնդրեք նրանց գրել իրենց գտածը համապատասխան խմբի տակ։ (Օրինակ` հատված չորսում չտրտնջալու Տիրոջ հրահանգը Էմմային` թիթեղները չտեսնելու համար, կարող է դասակարգվել որպես խորհուրդ: ) Բավականաչափ ժամանակից հետո, հանձնարարեք ուսանողներին քննարկել հետևյալ հարցերը փոքր խմբերով։ Կարող եք գրել հարցերը գրատախտակին կամ թերթիկներ պատրաստել յուրաքանչյուր խմբի համար: Կարող եք նաև նշանակել քննարկման ղեկավար յուրաքանչյուր խմբում, ով հարցեր կտա և կխրախուսի ուսանողների մասնակցությունը:

  • Ձեր առանձնացրած արտահայտություններից և մտքերից որո՞նք են ցույց տալիս, որ Տերը ճանաչում և սիրում էր Էմմա Սմիթին: Բացատրեք, թե ինչպե՞ս է յուրաքանչյուր արտահայտությունը կամ միտքը Տիրոջ սիրո ապացույց հանդիսանում:

  • Վարդապետություն և Ուխտեր 25.16-ը պարունակում է Տիրոջ հայտարարությունն այն մասին, որ այդ բաժնում տրված Նրա խորհուրդը և խոստումները վերաբերում են նաև մեզ: Որո՞նք են այն դասերը, որ դուք սովորեցիք Էմմային ուղղված Տիրոջ խոսքերից: (Երբ գտնեք այդ ճշմարտությունները, գրի առեք:)

Երբ խումբը կքննարկի այդ հարցերի պատասխանները, խնդրեք նրանց հաղորդել դասարանին իրենց գտած սկզբունքները Վարդապետություն և Ուխտեր 25.4–16-ում: Նրանց պատասխանները կարող են ներառել (թեև կարող են այլ կերպ ձևակերպված լինել).

Մենք մի կողմ պետք է դնենք այս աշխարհի բաները և փնտրենք հավերժական բաներ:

Եթե մենք երկրպագենք Տիրոջը արդարակյաց երկրպագության միջոցով, Նա կօրհնի մեզ:

Մենք կարող ենք գտնել ուրախություն և սփոփանք, պահելով Աստծո հետ կապած ուխտերը:

Եթե մենք մշտապես պահենք Աստծո պատվիրանները, մենք կստանանք արդարության պսակը:

Երբ ուսանողները կիսվեն իրենց գտած ճշմարտություններով, կարող եք քննարկել պատասխանները դասարանի հետ: Հետևելով Հոգուն, հրավիրեք ուսանողներին բացատրել իրենց գտածը և կիսվել իրենց ներըմբռնումներով և օրինակներով: Ստորև տրված հարցերը և հրահանգները կօգնեն ձեզ քննարկումը վարելիս:

Մենք պետք է մի կողմ դնենք աշխարհի բաները և փնտրենք այն, ինչ հավերժական է (տես ՎևՈւ 25.10):

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող էր հավերժական բաները այս աշխարհի բաներից առաջ դնելը օգնել Էմմային, հատկապես Ջոզեֆ Սմիթի կինը լինելու հարցում: (Օգտակար կլինի բացատրելը, որ Էմմա Հեյլը մեծացել է բարգավաճ ընտանիքում, սակայն ամուսնանալուց հետո հաճախ է ապրել աղքատության մեջ:)

  • Ինչպե՞ս կարող է հավերժական բաները այս աշխարհի բաներից առաջ դնելը օգտակար լինել մեզ համար այսօր:

  • Որո՞նք են աշխարհի բաները, որոնք մարդիկ դնում են Աստծուց առաջ:

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի փնտրենք հավերժական բաներ:

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե արդյոք իրենք դնում են աշխարհի բաները Աստծուց առաջ:

Երբ մենք երկրպագում ենք Տիրոջը արդարակյաց երաժշտության միջոցով, Նա օրհնում է մեզ (տես ՎևՈւ 25.12):

  • Համաձայն այս հատվածի, ի՞նչն է ուրախացնում Տիրոջը: Ի՞նչ է Նա ասում այն օրհնությունների մասին, որոնք գալիս են արդարների երգի միջոցով:

  • Ի՞նչ օրհնություններ եք դուք ստացել համապատասխան երաժշտության միջոցով Տիրոջն երկրպագելու արդյունքում:

Կարող եք հրավիրել ուսանողներին արժանի և պատշաճ երաժշտություն լսելու նպատակ դնել: Խրախուսեք նրանց ուշադրություն դարձնել այն օրհնություններին, որոնք գալիս են այդ նպատակին հետամուտ լինելու արդյունքում:

Մենք կարող ենք գտնել ուրախություն և մխիթարություն, եթե հավատարիմ մնանք Աստծո հետ կապած մեր ուխտերին (տես ՎևՈւ 25.13):

Կարող եք բացատրել, որ «ուխտերին հավատարիմ մնալը» նշանակում է խստորեն հետևելը այն խոստումներին, որոնք մենք տվել ենք Աստծուն:

Մտածեք որևէ մեկի մասին, ում ճանաչում եք, ով հավատարիմ է մնացել իր ուխտերին անգամ դժվար ժամանակներում:

  • Ինչպե՞ս է այդ հավատարմությունն օրհնություն եղել նրա համար:

  • Ինչպե՞ս եք դուք օրհնվել, երբ հավատարիմ եք եղել ձեր կապած ուխտերին:

Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են բարձրացնել իրենց սրտերը և ուրախ լինել:

Եթե մենք միշտ պահենք Աստծո պատվիրանները, մենք կստանանք արդարության պսակը (տես ՎևՈւ 25.15):

Բացատրեք, որ «ստանալու արդարության պսակը» արտահայտությունը վերաբերում է սելեստիալ արքայությունում վեհացում ստանալուն (տես նաև ՎևՈւ 29.13):

  • Ինչպե՞ս կարող է այս խոստումն օգնել մեկին, ով ունեցել է դժվար ժամանակներ կամ դժվար ժամանակներով անցնելիս:

  • Ինչո՞ւ է կարևոր շարունակաբար հնազանդ լինել, ոչ թե ժամանակ առ ժամանակ:

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են շարունակաբար հնազանդ լինել: Կարող եք խնդրել նրանց գրել իրենց մտքերը իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում։

Վարդապետություն և Ուխտեր 25-ի ճշմարտությունները դասարանի հետ քննարկելուց հետո, խնդրեք ուսանողներին աղոթքով մտածել և գրի առնել, թե, իրենց կարծիքով, ինչ Տերը կցանկանա, որ իրենք անեն, հիմնվելով այսօրվա դասի վրա: Խրախուսեք նրանց գործել ըստ իրենց զգացածի: