Սեմինարիա
Դաս 68. Վարդապետություն և Ուխտեր 63.22-66


Դաս 68

Վարդապետություն և Ուխտեր 63․22-66

Նախաբան

1831թ․ օգոստոսի 30-ին Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրառված է Վարդապետություն և Ուխտեր 63-ում: Այս դասը ներառում է Վարդապետություն և Ուխտեր 63․22–66 հատվածները, որոնցում Տերը խոստանում է օրհնություններ Սրբերին, ովքեր հավատարիմ են վերջին օրերում, նախազգուշացնում է հպարտության վտանգների մասին, և հորդորում Իր ծառաներին հիշել Իր անվան սրբությունը և ակնածանքով խոսել բոլոր սրբազան բաների մասին։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 63․22-54

Տերը խոստանում է օրհնություններ հավատարիմներին վերջին օրերում

Մինչև դասը սկսելը գրեք հետևյալ հարցը գրատախտակին. Ինչո՞ւ որոշ մարդիկ կարող են մտահոգված լինել վերջին օրերում ապրելու համար:

Դասի սկզբում հրավիրեք ուսանողներին քննարկել այս հարցը դասարանով կամ զույգերով։

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 63-ի հայտնության մեջ Տերը խոսում է աշխարհի կործանման մասին, որը վրա կհասնի ամբարիշտներին վերջին օրերում, բայց Նա նաև զորեղ խոստումներ տվեց Սրբերին։ Բացի դա, Նա պատվիրեց Սրբերին այդ ժամանակ գնել հող Միսսուրիում Սիոնը հիմնելու համար, որը, ինչպես Նա խոստացել էր, պետք է լիներ ապաստանի մի վայր (տես ՎևՈւ 45․66–69

Օգնելու համար ուսանողներին սովորել Վարդապետություն և Ուխտեր 63-ի մարգարեությունների մասին, ստեղծեք աշխատանքային թերթիկ հետևյալ պնդումներով։ Հանձնարարեք ուսանողներին աշխատել զույգերով։ Խնդրեք նրանց որոշել, թե արդյոք տվյալ պնդումը ճիշտ է, թե սխալ, փնտրելով առնչվող սուրբ գրության հղումները։ Կարող եք առաջարկել ուսանողներին նշել իրենց սուրբ գրություններում իրենց սովորած ճշմարտությունները, երբ լրացնում են այդ աշխատանքային թերթիկը։

  • ____1. Վերջին օրերի պատերազմներում ամբարիշտները կկործանեն միմյանց։ (Տես ՎևՈւ 63.32-33։)

  • ____2. Արդար Սրբերը հեշտությամբ կխուսափեն վերջին օրերի կործանումից։ (Տես ՎևՈւ 63․34։)

  • ____3. Երբ Հիսուս Քրիստոսը կրկին գա, Նա կոչնչացնի երկրի վրա մնացած բոլոր ամբարիշտներին: (Տես ՎևՈւ 63.34։)

  • ____4. Հավատարիմները, ի վերջո, կհաղթահարեն այս կյանքի բոլոր մարտահրավերները։ (Տես ՎևՈւ 63.47-48։)

  • ____5. Արդար մարդիկ, որոնք կմահանան Երկրորդ Գալուստից առաջ, հարություն կառնեն, երբ Փրկիչը գա Երկիր։ (Տես ՎևՈւ 63.49։)

  • ____6. Արդար մարդիկ, որոնք կապրեն Երկրի վրա Երկրորդ Գալուստի ժամանակ, երբեք չեն մահանա։ (Տես ՎևՈւ 63.50-51։)

Երբ ուսանողները լրացնեն աշխատանքային թերթիկը, խնդրեք նրանց հնչեցնել իրենց պատասխանները առաջին երկու հարցերին։ (Առաջին նախադասությունը ճշմարիտ է, իսկ երկրորդը՝ կեղծ է։) Քննարկեք նրանց պատասխանները, խնդրելով նրանց յուրաքանչյուր նախադասությունից հետո նշված սուրբ գրությունների հատվածը։ Երբ ուսանողները քննարկեն նախադասություն 2-ի պատասխանները, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարգարե Ջոզեֆ Ֆ. Սմիթի բացատրությունը.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Կեղծ է այն գաղափարը, որ Սրբերը կխուսափեն բոլոր դատաստաններից, մինչդեռ ամբարիշտները կտառապեն, քանզի բոլորը մարմնի մեջ ենթակա են տառապանքի, և արդարները, դժվար թե, խուսափեն, … շատ արդարներ զոհ կդառնան ժանտախտի և այլ հիվանդությունների, մարմնի թուլության հետևանքով, սակայն նրանք կփրկվեն Աստծո թագավորությունում» (in History of the Church, 4:11; տես նաև Journals, Volume 1: 1832–1839, vol. 1 of the Journals series of The Joseph Smith Papers [2008], 352–53)։

  • Ձեր կարծիքով, ինչու՞ է կարևոր իմանալը, որ արդարները չեն ազատվի վերջին օրերի բոլոր փորձություններից:

Խնդրեք ուսանողներին պատասխանել աշխատանքային թերթիկի 3-6 հարցերին։ (Նախադասություններ 3–5-ը ճշմարիտ են, իսկ նախադասություն 6-ը կեղծ է։) Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 63․47-48 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով Տիրոջ խոստումը: Խրախուսեք նրանց մտածել, թե ինչպես կարող են արտահայտել այդ հատվածում Տիրոջ խոստումը որպես «եթե-ապա» նախադասություն։

  • Ինչպե՞ս կձևակերպեիք Տիրոջ խոստումը այս հատվածում «եթե-ապա» նախադասությամբ: (Ուսանողները պետք է հնչեցնեն այն միտքը, որ եթե մենք հավատարիմ ենք և համբերում ենք, ապա մենք կհաղթենք աշխարհին։ Գրեք այս սկզբունքը գրատախտակին):

  • Ինչպե՞ս կարող է Տերն օգնել մեզ հաղթահարել աշխարհը մեր ամենօրյա կյանքում։

  • Ինչպե՞ս կարող է տերն օգնել մեզ հաղթահարել աշխարհը մահից հետո։

Շեշտելու համար հավերժական օրհնությունները, որոնք կարող ենք ստանալ և որոնք կարող են մեզ օգնել հաղթահարել աշխարհը, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 63․49։ Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով այն օրհնությունները, որոնք Տերը խոստացել է արդարակյացներին:

Կարող եք կիսվել ձեր վկայությամբ այն օրհնությունների մասին, որոնք մենք կստանանք այս և հաջորդ կյանքում, եթե մնանք հավատարիմ և համբերենք։

Վարդապետություն և Ուխտեր 63․55-56

Տերն արտահայտում է Իր դժգոհությունը Սիդնի Ռիգդոնի հպարտության վերաբերյալ

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ օրինակները: Յուրաքանչյուր օրինակից հետո, դադար տվեք և խնդրեք դասարանին բացատրել, թե ինչպես անձը կարող է գայթակղվել հպարտությամբ և մեծամտությամբ արձագանքել այդ իրավիճակում։

  1. Ձեզ հրավիրել են բերել ձեր վկայությունը այլ երիտասարդների առաջ երիտասարդների խոշոր համաժողովին։

  2. Ձեր քվորումում կամ Երիտասարդ Կանանց դասարանում ոմանք բողոքում են այն միջոցառումներից, որոնք դուք օգնել եք պլանավորել։

  3. Դուք տաղանդավոր երգիչ եք, և ձեզ խնդրել են երգ երգել հաղորդության ժողովին։

Բացատրեք, որ Սիդնի Ռիգդոնը կարևոր հանձնարարություն ստացավ Տիրոջից, բայց արձագանքեց հպարտությամբ։ Տերը պատվիրեց նրան գրի առնել «Սիոնի հողի նկարագրությունը, և մի հաղորդագրություն՝ Աստծո կամքի մասին, ինչպես նրան հայտնի կդարձվի Հոգու կողմից» (ՎևՈւ 58․50)։ Գրված նկարագրությունը կարող էր օգնել Սրբերին, ովքեր ապրում էին հեռու Ինդիփենդենսում, Միսսուրի, իմանալ, թե ինչի էր նման հողը (այդ ժամանակ լուսանկարչություն չկար)։ Դա նաև կօգներ ոգեշնչել Սրբերին գումար նվիրաբերել հողի գնման համար (տես ՎևՈւ 58․51

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 63․55-56 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով այն փաստերը, որոնք ցույց են տալիս, որ Սիդնի Ռիգդոնը հպարտության ազդեցության տակ էր, երբ իրականացնում էր Սիոնի նկարագրությունը գրելու հանձնարարությունը։

  • Հպարտության ի՞նչ դրսևորում դուք նկատեցիք: (Ուսանողները պետք է նշեն, որ Սիդնին «իրեն բարձրացրել էր իր սրոտւմ, և խորհուրդ չէր ընդունել»։)

  • Ո՞րն էր Սիդնիի հպարտության արդյունքը։ (Նա տրտմեցրել էր Հոգուն, և Տերը չէր ընդունել նրա գրածները։ Կարող եք բացատրել, որ Հոգուն տրտմեցնել նշանակում է ապրել այնպես, որ Սուրբ Հոգին հեռանա մեզանից:)

  • Ի՞նչ կարող ենք մենք սովորել հատված 55-ից։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը. Հոգին տրտմում է, եթե մենք հպարտությամբ ենք լցվում Տիրոջ գործը կատարելիս:) Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին:)

Հրավիրեք մի քանի ուսանողների բարձրաձայն կարդալ վերը նշված բոլոր օրինակները: Յուրաքանչյուր օրինակից հետո, դադար տվեք և խնդրեք դասարանին բացատրել, թե ինչպես կարող էր անձը տվյալ իրավիճակում հպարտության փոխարեն խոնարհությամբ արձագանքել։ Քննարկումից հետո նշեք, որ Տերը Սիդնի Ռիգդոնին հնարավորություն տվեց գրել Սիոնի մասին մեկ այլ նկարագիր (տես ՎևՈւ 63․56)։ Սիդնին ապաշխարեց և մեկ այլ նկարագիր գրեց Սիոնի հողի մասին, որն ընդունելի էր Տիրոջ կողմից։

Վարդապետություն և Ուխտեր 63․57-66

Հիսուս Քրիստոսը հրահանգում է Իր ծառաներին հիշել Իր անվան սրբությունը և ակնածանքով խոսել բոլոր սրբազան բաների մասին։

Կարդացեք կամ ամփոփեք հետևյալ պատմությունը Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալի կյանքից. Խնդրեք ուսանողներին լսել այն, ինչը տպավորություն կգործի իրենց վրա:

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Սենթ Մարկի հիվանդանոցում, Սոլթ Լեյք Սիթիում, [Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը] ընդհանուր անեսթեզիայի տակ վիրահատվեց, ապա տարվեց ետ իր սենյակ։ Դեռևս դեղերի ազդեցության ներքո Սպենսերը զգաց, ինչպես իր սեղանը, որի վրա պառկած էր, կանգ առավ վերելակի մոտ, և լսեց հրամայական և վդովված մի ձայն, որը վատ էր արտահայտվում Տիրոջ անվան մասին։ Կիսագիտակից վիճակում նա դժվարությամբ արտասանեց․ «Խնդրում եմ, մի խոսեք այդպես։ Ես սիրում եմ Նրան ավելին, քան որևէ բան այս աշխարհում: Խնդրում եմ»։ Բացարձակ լռություն։ Ապա մեղմ պատասխան․ «Ես չպետք է այդպես խոսեի։ Ներողություն եմ խնդրում»» (Edward L. Kimball and Andrew E. Kimball Jr., Spencer W. Kimball: Twelfth President of The Church of Jesus Christ of Latter-day Saints [1977], 264)։

  • Ի՞նչը այս պատմության մեջ տպավորեց ձեզ։

  • Ինչպե՞ս է Նախագահ Քիմբալի ակնածանքը Տիրոջ անվան հանդեպ տարբերվում նրանից, թե ինչպես են աշխարհում շատ մարդիկ օգտագործում Տիրոջ անունը։

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 63․59–64 հատվածները։ Դասարանով հետևեք, փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք կօգնեն նրանց հասկանալ, թե ինչպես է Տերը ցանկանում, որ մենք օգտագործենք Նրա անունը և ինչպես է Նա ցանկանում, որ մենք խոսենք սուրբ բաների մասին։

  • Ի՞նչ դուք գտաք այն մասին, թե ինչպես մենք պետք է օգտագործենք Տիրոջ անունը: (Երբ ուսանողները գտնեն բառեր և արտահայտություններ հատված 64-ից, հրավիրեք նրանց ամփոփել այդ հատվածի առաջին մասը։ Նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Հիսուս Քրիստոսի անունը սուրբ է և պետք է զգուշությամբ օգտագործվի: Գրեք այս սկզբունքը գրատախտակին:)

Խնդրեք ուսանողներից մեկին ստանձնել դպիրի դերը և գրել դրանք գրատախտակին: Խնդրեք դասարանին թվարկել իրավիճակներ, որոնցում մենք կարող ենք պատշաճ ձևով օգտագործել Հիսուս Քրիստոսի անունը, և խնդրեք դպիրին գրել դրանք գրատախտակին։ Ուսանողները կարող են նշել, որ մենք օգտագործում ենք Փրկչի անունը աղոթքներում, ելույթներում, վկայություններում, ավետարանի դասերում և քահանայության արարողություններում։ Մենք կարող ենք նաև խոսել Փրկչի մասին ամենօրյա զրույցներում, սակայն պետք է դա անենք ակնածանքով։

  • Ինչո՞ւ եք կարծում, որ մենք պետք է ակնածանքով օգտագործենք Փրկչի անունը։

  • Ինչպե՞ս է Վարդապետություն և Ուխտեր 63․62-ը օգնում ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում իզուր օգտագործել Տիրոջ անունը։ Ինչպե՞ս է այս հատվածը վերաբերում քահանայության արարողություններին:

  • Երբ մենք օգտագործում ենք Փրկչի անունը, ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հիշենք, որ այն սուրբ է և պետք է զգուշությամբ օգտագործվի:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ ճշմարտությունները, որոնք դուք քննարկեցիք, չեն վերաբերում միայն Փրկչի անվանը։

  • Ի՞նչ այլ խոսքեր կամ թեմաներ կան, որոնք «գալիս են ի վերուստ» և սուրբ են։ Ինչպե՞ս մենք կարող ենք համոզված լինել, որ խոսում ենք դրանց մասին զգուշությամբ։

Խնդրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ միտքը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Մեր լեզվում չկան ավելի սուրբ կամ կարևոր խոսքեր, քան Հայր Աստծո և Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսի անունները» (“Reverent and Clean,” Ensign, May 1986, 50)։

  • Ինչո՞ւ են Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի անունները սուրբ ձեզ համար:

Բերեք ձեր վկայությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին և բացատեք, թե ինչու են նրանց անունները սուրբ ձեզ համար: Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են օգտագործել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի անունները ավելի ակնածալից, և խրախուսեք նրանց անել դա։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 63․25-27։ «Ես՝ Տերս, Կայսրին եմ տալիս այն ամենն, ինչը Կայսրինն է»:

Ղուկաս 20․19–26-ում մենք կարդում ենք, թե ինչպես քահանայապետերը և դպիրները փորձեցին ծուղակի մեջ գցել Հիսուսին, հարցնելով Նրան, թե արդյոք օրինական է հրեաների համար տուրք մատուցել հռոմեական կայսրին՝ Կեսարին։ Նրանք գիտեին, որ եթե Նա ասեր այո, հրեաները կմերժեին Նրան, որովհետև նրանք ատում էին հռոմեացիներին, որոնք զավթել էին իրենց։ Եթե Հիսուսն ասեր ոչ, նրանք այդ մասին կտեղեկացնեին հռոմեացիներին, որոնք կձերբակալեին Նրան հռոմեական օրենքի դեմ դուրս գալու համար։ Հիսուսը ցույց տվեց նրանց Կեսարի պատկերով մետաղադրամը և ասաց․ «Ուրեմն կայսրինը կայսրին տուէք, եւ Աստուծունը Աստուծուն» (հատված 25

Մարգարե Ջոզեֆ Սմիթի օրերում այդ պատմությունն օգնում էր ուսուցանել Սրբերին այն մասին, որ թեև ամբողջ Երկիրը պատկանում է Տիրոջը, Սրբերը, միևնույնն է, պետք է հողեր գնեն, որոնց վրա Տերը պատվիրել է նրանց կառուցել Սիոն քաղաքը։ Այդ գնումը անհրաժեշտ էր Սրբերին, որպեսզի հողի օրինական սեփականություն ունենային և կանխեին ապագայում հակառակությունները։

Վարդապետություն և Ուխտեր 63․50-51։ Ո՞րն է «մարդու տարիքը» և ի՞նչ է նշանակում, որ մարդիկ «կփոխվեն մի ակնթարթում»։

Եսայիա մարգարեն քարոզել է, որ Հազարամյակի ժամանակ «պիտի չլինի այնտեղից մի քանի օրական մանուկ, եւ մի ծեր, որ իր օրերը լրացրած չլինի. Որովհետեւ երիտասարդը պիտի հարիւր տարեկան մեռնի» (Եսայիա 65․20

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը նաև ուսուցանել է․ «Երկրի վրա մարդիկ դեռ մահկանացու կլինեն, սակայն փոփոխություն կգա նրանց վրա, որպեսզի նրանք զորություն ունենան հիվանդության և մահվան վրա։ Մահը կվերանա երկրի երեսից, և մարդիկ կապրեն մինչև ծառի տարիքը կամ հարյուր տարի (տես [ՎևՈւ] 63․50–51), ապա կմահանան այդ տարիքում, սակայն մահը վրա կհասնի մի ակնթարթում և մահկանացու կյանքը հանկարծակի կբացի անմահության դռները։ Չեն լինի գերեզմաններ, և արդարները կստանան փառավոր հարություն» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:461)։