Սեմինարիա
Դաս 125․ Վարդապետություն և Ուխտեր 119-120


Դաս 125

Վարդապետություն և Ուխտեր 119-120

Նախաբան

1838 թվականի ամռանը Սրբերն ունեին զգալի ֆինանսական դժվարություններ, մինչ նրանք փորձում էին ամրապնդել Եկեղեցին Հյուսիսային Միսսուրիում։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը առաջնորդություն խնդրեց Տիրոջից, և 1838 թվականի հուլիսի 8-ին նա հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտերի 119 և 120 բաժիններում։ Այդ հայտնություններում Տերն ուսուցանեց տասանորդի օրենքը և լիազորեց Եկեղեցու որոշ ղեկավարների որոշել, թե ինչպես պետք է օգտագործվեն տասանորդի գումարները։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 119․1-4

Տերը հայտնում է տասանորդի օրենքը

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հետևյալ պատմությունը․

Նկար
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

«Մի կին Սան Պաուլոյում (Բրազիլիա) … սովորելուց բացի աշխատում էր, որպեսզի ապահովի իր ընտանիքը։ Այս պատմությունը պատմելիս ես կօգտագործեմ նրա բառերը։ Նա ասում է.

«Այն համալսարանում, որտեղ ես սովորում էի, ներքին կանոնադրությունն արգելում էր հանձնել քննություն այն ուսանողներին, ովքեր պարտքեր ունեին:

Հիշում եմ, երբ մի անգամ ես … ունեցա լուրջ ֆինանսական դժվարություններ: Երբ ես հաշվեցի ամսական ծախսերը, ես նկատեցի, որ տասանորդի և համալսարանի միաժամանակ վճարման համար գումարը չի բավականացնի: Ես պետք է այդ երկուսի միջև ընտրություն կատարեի: Ամսական քննությունները սկսվելու էին հաջորդ շաբաթ, և եթե ես չհանձնեի դրանք, ես կարող էի կորցնել ուսումնական տարին: Ես մեծ ցավ էի ապրում,… Սիրտս ցավեց: Ես կանգնած էի ցավոտ ընտրության առաջ և չգիտեի` որն ընտրել» (“We Walk by Faith,” Ensign, May 2002, 73)։

  • Ի՞նչ կասեիք նման երկընտրանքի մեջ հայտնված մարդուն։

Հանձնարարեք որևէ ուսանողի ընթերցել պատմության շարունակությունը․

Նկար
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

«Այդ զգացումը հյուծեց հոգիս և [օրեր շարունակ] մնաց ինձ հետ։ Այդ ժամանակ էլ ես հիշեցի, որ մկրտության ժամանակ ես համաձայնեցի ապրել տասանորդի օրենքով: Ես ինձ վրա էի վերցրել պարտավորություն, ոչ թե միսիոներների հետ, այլ իմ Երկնային Հոր հետ: Այդ պահին տառապանքն սկսեց անհայտանալ՝ իր տեղը զիջելով հանգստության ու ինքնորոշման զգացումներին:

Այդ գիշեր աղոթելիս, ես խնդրեցի Տիրոջը, որ նա ներեր իմ անվճռականությունը: Կիրակի օրը … մեծ հաճույքով ես վճարեցի իմ տասանորդը և նվիրատվությունները։ Դա մի առանձնահատուկ օր էր։ Ես երջանիկ ու խաղաղ էի զգում ինքս իմ մեջ և Երկնային Հոր առաջ» (“We Walk by Faith,” 73)։

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարձագանքեին այդ իրավիճակում։ Խնդրեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների այսօրվա ուսումնասիրության ժամանակ փնտրել այն սկզբունքները, որոնք կօգնեն նրանց նման իրավիճակների հանդիպելիս։

Բացատրեք, որ 1837թվականիի սկզբներին Եկեղեցին և Եկեղեցու շատ անդամներ ունեին զգալի ֆինանսական դժվարություններ։ Այդ ֆինանսական խնդիրներն առաջացել էին ազգային տնտեսական ճգնաժամի, Միսսուրիի և Օհայոյի ամբոխի բռնության պատճառով, որը Սրբերին դուրս էր քշել իրենց տներից, և որոշ Սրբերի նվիրաբերման օրենքով ապրելուց հրաժարվելու պատճառով։ 1838 թվականին, երբ ավելի շատ Սրբեր էին հավաքվել Կալդվել գավառում (Միսսուրի), Եկեղեցին փողի կարիք ուներ , որ իրականացներ այն, ինչ Տերն էր պատվիրել նրանց, ինչպես օրինակ՝ Ֆար Վեստում տաճարի կառուցումը։ Օհայո և Միսսուրի նահանգների եպիսկոպոսները խրախուսում էին Սրբերին գանձատուն բերել իրենց տասանորդը և նվիրատվությունները։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 119 բաժինը։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան՝ փնտրելով այն, ինչ խնդրեց Ջոզեֆ Սմիթն այդ ժամանակ։

  • Ի՞նչ հարցրեց Ջոզեֆ Սմիթը Տիրոջից:

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 119.1-4 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան՝ փնտրելով Ջոզեֆ Սմիթի խնդրանքին Տիրոջ տված պատասխանը։

  • Համաձայն հատված 4-ի, ի՞նչ է տասանորդը: (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ պատվիրանը. Տերը պատվիրում է մեզ` Իրեն վճարել մեր եկամտի մեկ տասներորդը` որպես տասանորդ:) Կարող եք այս պատվիրանը գրել գրատախտակին։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ եկամուտ բառը հատված 4-ում, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Հովարդ Վ. Հանթերի հետևյալ միտքը.

Նկար
Նախագահ Հովարդ Վ. Հանթեր

«[Տասանորդի] օրենքը պարզ է շարադրված` որպես «տարեկան ամբողջ եկամտի մեկ տասներորդը»: Օգուտ` նշանակում է շահույթ, վարձատրում, եկամուտ: Դա վարձված մարդու աշխատավարձն է, գործարարությամբ զբաղվողի շահույթը, աճեցնողի կամ արտադրողի արդյունքը կամ մարդու եկամուտը որևէ այլ աղբյուրից: Տերն ասել է, որ դա գործող օրենք է «հավիտյան», ինչպես դա եղել է անցյալում» (in Conference Report, Apr. 1964, 35):

  • Դուք ի՞նչ եք սովորում Սրբերին տված Տիրոջ պատվիրանից` տասանորդ վճարել այն ժամանակ, երբ դժվար էր նրանց համար դա անելը:

  • Ինչպե՞ս է տասանորդի վճարումը հանդիսանում հավատքի գործողություն։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես վճարել տասանորդը, ցույց տվեք Տասանորդ և այլ նվիրատվություններ ձևաթուղթը։ Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք հենց նոր որոշ գումար են վաստակել: Հրավիրեք մի ուսանողի առաջարկել գումարի չափը:

  • Որքա՞ն տասանորդ պիտի վճարվի այդ գումարից:

Գրանցեք տասանորդի գումարը ձևաթղթի վրա` ճիշտ տեղում և տվեք հետևյալ հարցը.

  • Եթե մենք բաժանենք մեր եկամտի 10 տոկոսը ձևաթղթի վրա տրված նվիրատվությունների կատեգորիաների միջև, արդյո՞ք մենք վճարած կլինենք լրիվ տասանորդ: (Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ իրենց եկամտի 10 տոկոսը պիտի նշվի որպես տասանորդ: Ցանկացած նվիրատվություն, որն արվում է մյուս ֆոնդերին, հանդիսանում է հավելում այդ 10 տոկոսին:)

Ուսանողներին բաժանեք զույգերի: Խնդրեք նրանց բացատրել միմյանց, թե իրենց ըմբռնմամբ ինչպես են օգտագործվում տասանորդի ֆոնդերը: Ապա խնդրեք նրանց կարդալ Տիրոջ բացատրությունը` տրված Վարդապետություն և Ուխտեր 119.2 հատվածում։

  • Ըստ հատված 2-ի, ինչի՞ համար են օգտագործվում տասանորդի ֆոնդերը: «Տասանորդը օգտագործվում է [Տիրոջ] տան կառուցման համար» [ տաճարների կառուցման] և «Սիոնի հիմնադրման և քահանայության համար», [ ֆինանսավորելով Տիրոջ աշխատանքի այլ ոլորտները, ինչպես օրինակ՝ շենքերի և ժողովատների պահպանումը, սուրբ գրությունների թարգմանումն ու հրատարակումը, միսիոներական և ընտանեկան պատմության աշխատանքը ողջ աշխարհում]: Կարող եք նշել, որ Եկեղեցին այսօր պարտքեր չունի: Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Տասանորդի ֆոնդերն օգտագործվում են տաճարների կառուցման և Տիրոջ աշխատանքն իրականացնելու համար։

Վարդապետություն և Ուխտեր 119․5-7

Տերը բացատրում է տասանորդի օրենքը

Երկու ուսանողների հրավիրեք մասնակցել դերախաղին։ Ուսանողներից մեկին հանձնարարեք կատարել Եկեղեցու հավատարիմ անդամի դերը, իսկ երկրորդ ուսանողը կկատարի մի մարդու դեր, ով Եկեղեցու անդամ չէ։ Երկրորդ ուսանողին տվեք թղթի մի կտոր, որի վրա գրված է հետևյալ հարցը. Ես լսել եմ, որ դուք տվել եք ձեր եկամտի 10 տոկոսը ձեր Եկեղեցուն: Ինչո՞ւ եք դուք ցանկանում անել այդ:

Խնդրեք երկրորդ ուսանողին կարդալ հարցը բարձրաձայն և հրավիրեք առաջին ուսանողին պատասխանել: Դերախաղից հետո հարցրեք դասարանին, թե ինչպես նրանք կարձագանքեին։ Նշեք, որ կան շատ լավ պատասխաններ այս հարցին:

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 119.6-7 հատվածները: Դասարանին հանձնարարեք ուշադրություն դարձնել, թե ինչ տեղի կունենա տասանորդի օրենքին հնազանդվելու դեպքում։

  • Համաձայն հատված 6-ի, ի՞նչ է իրականացվել` հնազանդվելով տասանորդի օրենքին: (Սրբագործել Սիոնի հողը Տիրոջ համար:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս հատվածը, բացատրեք, որ սրբագործվել նշանակում է մաքրվել մեղքից, դառնալ անարատ, մաքուր և սուրբ` Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: Բացի այդ, հիշեցրեք ուսանողներին, որ Սիոնը ավելին է, քան ֆիզիկական տեղանքը, դրանք մարդիկ են, ովքեր «սրտով մաքուրներն են» (ՎևՈւ 97.21):

Հրավիրեք ուսանողներին իրենց բառերով ամփոփել տասանորդի օրենքին հնազանդվելու արդյունքը: Չնայած ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Տասանորդ վճարելը սրբագործում է մեզ` որպես անհատներ և որպես Եկեղեցի։ Այդ սկզբունքը գրեք գրատախտակին։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն դա իրենց սուրբ գրությունների լուսանցքում։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ և զգալ այդ սկզբունքի կարևորությունը, հրավիրեք նրանց իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում պատասխանել հետևյալ հարցերից մեկին.

  • Ինչպե՞ս է տասանորդի վճարումը սրբագործել ձեզ։

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս տասանորդի վճարումը կսրբագործի որևէ մեկին։

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գրածով։ Կարող եք կիսվել նաև փորձառությամբ և բերել ձեր վկայությունը տասանորդի օրենքի վերաբերյալ։

Վարդապետություն և Ուխտեր 120

Տասանորդի տնօրինման համար Տերը կազմավորում է խորհուրդ

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 120 բաժնի նախաբանը։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան և փնտրել հետևյալ հայտնության նպատակը։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 120.1 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և փնտրել, թե ում էր Տերն ընտրել լինել այն խորհրդի կազմում, որը պիտի որոշեր, թե ինչպես են տասանորդի ֆոնդերը ծախսվելու։

  • Ո՞վ է որոշում, թե ինչպես են ծախսվելու տասանորդի ֆոնդերը։

Կարող եք բացատրել, որ Վարդապետություն և Ուխտերի 120 բաժնում նշված խորհուրդը պատասխանատու է ողջ Եկեղեցու բոլոր վճարումների և ծախսերի համար։ Այդ խորհուրդն այժմ կոչվում է Տասանորդի տնօրինման խորհուրդ և բաղկացած է Առաջին Նախագահությունից, Տասներկու Առաքյալների Քվորումից և Նախագահող Եպիսկոպոսությունից։

  • Ըստ Վարդապետություն և Ուխտերի 120․1 հատվածի, ինչպե՞ս պիտի այդ խորհրդի անդամները որոշեն, թե ինչպես օգտագործել տասանորդի ֆոնդերը։ (Տիրոջ՝ «նրանց ուղղված ձայնով»։ Այլ կերպ ասած՝ հայտնության միջոցով։)

Խնդրեք ուսանողներին իրենց իսկ խոսքերով ամփոփել, թե ըստ այդ հայտնության` ով է ղեկավարում տասանորդի ֆոնդերի օգտագործումը։ (Չնայած ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Տերն իր ընտրյալ ծառաների միջոցով ղեկավարում է տասանորդի ֆոնդերի օգտագործումը։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես է այդ սկզբունքը գործում Եկեղեցում այսօր, բացատրեք, որ յուրաքանչյուր ծուխ կամ ճյուղ իր հավաքած տասանորդի ֆոնդերն ուղարկում է Եկեղեցու գլխամասային գրասենյակ։ Տեղական ղեկավարները չեն որոշում, թե ինչպես են այդ սրբազան ֆոնդերն օգտագործվելու։ Տասանորդի տնօրինման խորհուրդը այդ որոշումը կայացնում է Տիրոջ ղեկավարությամբ։

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին խոսել է այն խորը հարգանքի մասին, որ Տասանորդի տնօրինման խորհուրդն ունի տասանորդի ֆոնդերի հանդեպ․

Նկար
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

«Ես իմ գրասեղանի հետևում որպես զոհաբերության խորհրդանիշ պահում եմ այրի կնոջ մեկ լուման, որը Երուսաղեմում ինձ էր տրվել շատ տարիներ առաջ որպես հիշեցում, մնայուն հիշեցում այն սրբազան ֆոնդերի, որոնց հետ մենք առնչվում ենք։ Դրանք գալիս են այրի կնոջից, դրանք նրա նվիրատվություններն են, ինչպես նաև հարուստ մարդու տասանորդը և դրանք պետք է օգտագործվեն զգուշությամբ և ըստ Տիրոջ հայեցողության։ Մենք դրանց զգուշությամբ ենք վերաբերվում ու պահպանում և ամեն կերպ փորձում ենք օգտագործել այնպես, ինչպես մենք զգում ենք, որ Տերն ինքը կօգտագործեր Իր աշխատանքի կերտման և ժողովրդի բարօրության համար» (“This Thing Was Not Done in a Corner,” Ensign, Nov. 1996, 50)։

Հրավիրեք ուսանողներին կիսվել տասանորդի օրենքի վերաբերյալ լրացուցիչ մտքերով կամ իրենց վկայություններով։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 119։ Տասանորդի օրենք

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը բացատրել է տասանորդը վճարելու մեր հոգևոր նպատակներից մի քանիսը․

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Շրջահայաց ապրելակերպի հիմքում ընկած է տասանորդի օրենքը։ Այդ օրենքի հիմնական նպատակն է՝ օգնել մեզ զարգացնել հավատն առ Երկնային Հայրը և Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսը։ Տասանորդն օգնում է մեզ հաղթահարել աշխարհիկ բաների հանդեպ մեր ցանկությունները և կամովին կատարել զոհաբերություններ ուրիշների համար։ Տասանորդը մեծ և արդար օրենք է, քանի որ անկախ այն բանից` հարուստ ենք, թե աղքատ, մենք բոլորս էլ վճարում ենք մեր տարեկան եկամտի մեկ տասներորդը (տես ՎևՈւ 119․4), և բոլորս էլ ստանում ենք այնքան մեծ օրհնություններ «մինչև որ [դրանց] համար տեղ չի լինի» (Մաղաքիա 3․10)» («Դառնալով շրջահայաց մատակարարներ` աշխարհիկ և հոգևոր» Ensign կամ Լիահոնա մայիս 2009, 9)։

Վարդապետություն և Ուխտեր 120։ Տասանորդի տնօրինման խորհուրդը

Ի սկզբանե, Միսսուրիի բարձրագույն խորհրդին ցուցում էր տրվել մասնակցել Տասանորդի տնօրինման խորհրդին։ Ավելի ուշ այդ դերը տրվեց Տասներկու Առաքյալների Քվորումին։ Այսպիսով, այսօրվա Եկեղեցում Տասանորդի տնօրինման խորհուրդը բաղկացած է Առաջին Նախագահությունից, Տասներկու Առաքյալների Քվորումից և Նախագահող Եպիսկոպոսությունից։

Երեց Ռոբերտ Դ․ Հեյլսը պատմեց իր փորձառությունից, երբ եղել էր Տասանորդի տնօրինման խորհրդի անդամ՝ սկզբում որպես Նախագահող Եպիսկոպոս, իսկ հետո` որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ։

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Ինչպես հայտնի է դարձվել Տիրոջ կողմից, տասանորդի օգտագործումը որոշվում է խորհրդի կողմից, որը բաղկացած է Առաջին Նախագահությունից, Տասներկու Առաքյալների Քվորումից և Նախագահող Եպիսկոպոսությունից։ Տերն առանձնահատուկ կերպով նշում է, որ խորհրդի աշխատանքը պետք է առաջնորդվի «նրանց ուղղված իմ իսկ ձայնով» [ՎևՈւ 120․1]։ Խորհուրդը կոչվում է Տասանորդի տնօրինման խորհուրդ։

Հրաշալի է տեսնել, թե ինչպես է այս խորհուրդը ականջ դնում Տիրոջ ձայնին։ Յուրաքանչյուր անդամ տեղյակ և մասնակից է լինում խորհրդի բոլոր որոշումներին։ Ոչ մի որոշում չի կայացվում, քանի դեռ խորհուրդը միաձայն չէ ։ Տասանորդի բոլոր ֆոնդերը ծախսվում են Եկեղեցու նպատակների վրա, այդ թվում՝ բարօրության ծրագրի (աղքատների ու կարիքավորների մասին խնամքը), տաճարների, հավաքատների շինարարության և շահագործման, կրթության, ուսումնական ծրագրերի, կարճ ասած՝ Տիրոջ աշխատանքի։

Եկեղեցու անդամներին և աշխարհով մեկ սփռված բոլոր մարդկանց ես բերում եմ իմ վկայությունը Տասանորդի տնօրինման խորհրդի վերաբերյալ։ Ես այդ խորհրդում վարույթ եմ իրականացրել … որպես Եկեղեցու նախագահող եպիսկոպոս, իսկ այժմ` որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ։ Առանց բացառության կարող եմ ասել, որ այս Եկեղեցու տասանորդի ֆոնդերն օգտագործվել են Նրա նպատակների համար» (“Tithing: A Test of Faith with Eternal Blessings,” Ensign, Nov. 2002, 28)։