Սեմինարիա
Դաս 100․ Վարդապետություն և Ուխտեր 97


Դաս 100

Վարդապետություն և Ուխտեր 97

Նախաբան

1833 թվականի օգոստոսի 2-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 97 բաժնում։ Այս հայտնության մեջ Տերը հրահանգներ և քաջալերանք տվեց Փարլի Պ. Պրատին, ով նախագահում էր Միսսուրիի քահանայություն կրողների դպրոցը և այն տղամարդկանց, ովքեր հաճախում էին այդ դպրոցը: Տերը նաև շեշտեց Իր կամքը, որ Միսսուրիի Սրբերը տաճար կառուցեն: Նա խոստացավ, որ եթե նրանք դա անեին, և եթե նրանց սրտերը մաքուր լինեին, Նրա փառքն ու ներկայությունը կբնակվեին այնտեղ:

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 97․1-9

Տերն ուսուցանում է Միսսուրիի երեցների դպրոցի անդամներին, թե ինչ պետք է անեն նրանք, որպեսզի ընդունված լինեն Իր կողմից:

Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը: Խնդրեք ուսանողներին` ավարտել նախադասությունը դասարանական տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:

Ես գնում եմ դպրոց, որովհետև …

Ես գնում եմ եկեղեցի, որովհետև…

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք ուսանողներին` կիսվել, թե ինչպես են ավարտել նախադասությունները:

Հիշեցրեք ուսանողներին, որ 1832-33 թվականներին Տերը պատվիրեց Եկեղեցու ղեկավարներին հիմնադրել Մարգարեների դպրոցը Օհայոյի Կիրթլենդ քաղաքում: Փարլի Պ. Պրատը նախագահում էր նմանատիպ դպրոց Միսսուրի նահանգի Ինդիփենդենս քաղաքում. դպրոց երեցների համար: Այս դպրոցի անդամները գրեցին Ջոզեֆ Սմիթին, ով Օհայոյում էր: Ի պատասխան, նա ուղարկեց մի նամակ, որը ներառում էր հայտնությունը, որն այժմ գրված է Վարդապետություն և Ուխտեր 97 բաժնում։ Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 97․1 հատվածը և գտնել, թե ինչպես Տերը նկարագրեց Սիոնի հողում (Միսսուրի) ապրող եղբայրներից շատերին։

  • Ինչպե՞ս Տերը նկարագրեց Միսսուրիում ապրող եղբայրներից շատերին:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 97.2 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել նրան և գտնել, թե Տերը ինչ էր խոստացել այս մարդկանց։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։

  • Հատվածներ 1-2-ում ի՞նչ սկզբունք եք դուք տեսնում այն բանի վերաբերյալ, թե ինչպես մենք կարող ենք ձեռք բերել իմաստություն և ճշմարտություն: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է ճանաչեն մի սկզբունք, որը համանման է հետևյալին․ Եթե մենք խոնարհեցնենք ինքներս մեզ և ջանասիրաբար ձգտենք սովորել, ձեռք կբերենք իմաստություն և ճշմարտություն:)

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող են հնազանդությունն ու ջանասիրությունն օգնել մեզ` ձեռք բերել իմաստություն և ճշմարտություն:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 97․3-5 հատվածները` փնտրելով, թե Տերն ինչպե՞ս էր վերաբերվում Փարլի Պ. Պրատի ծառայությանը, և ի՞նչ խոստացավ Տերը Եղբայր Պրատին։ Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ սովորեցին նրանք: Հավաստիացրեք նրանց, որ Փարլի Պ. Պրատի նման իրենք կարող են իմանալ, որ Տերը գոհ է իրենցից, երբ նրանք շարունակում են հետևել Նրան:

Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին ուսումնասիրելու Վարդապետություն և Ուխտեր 97․6-9 հատվածները, հրավիրեք երկու ուսանողի` նկարներ նկարել գրատախտակին: Խնդրեք որևէ ուսանողի նկարել մի ծառ, որը լավ պտուղ է տալիս և տնկված է լավ հողի մեջ` գետի ափին (տես հատված 9-ը): Խնդրեք մյուս ուսանողին` նկարել մի ծառ, որը լավ չի պտղաբերում և մի կացին` դրված դրա արմատների մոտ (տես հատված 7-ը):

Նկար
պտուղներով հարուստ ծառ
Նկար
ծառը և կացինը

Բացատրեք, որ երկու նկարներում էլ ծառերը ներկայացնում են Եկեղեցու անդամներին: Հիշեցրեք ուսանողներին, որ երեցների դպրոցի շատ անդամներ խոնարհ էին և հավատարիմ: Սակայն մյուսները դարձել էին հպարտ և անհնազանդ:

  • Եթե ծառերը ներկայացնում են Եկեղեցու անդամներին, ապա ձեր կարծիքով ի՞նչ են ներկայացնում մրգերը: (Եկեղեցու անդամների գործերը կամ արարքները: Եթե ուսանողները դժվարանան գտնել այս պատասխանը, դուք կարող եք հրավիրել նրանց` կարդալ Վարդապետություն և Ուխտեր 97.6 մտքում` փնտրելով պատասխանն այնտեղ:)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 97․6-7 հատվածները և խնդրեք դասարանին փնտրել այս հատվածներում ուսուցանված սկզբունքները:

  • Որո՞նք են այն մի քանի սկզբունքները, որ ուսուցանվում են այս հատվածներում:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 97․8-9 հատվածները և խնդրեք դասարանին փնտրել այս հատվածներում ուսուցանված սկզբունքները:

  • Որո՞նք են այն մի քանի սկզբունքները, որ ուսուցանվում են այս հատվածներում:

  • Ինչպե՞ս կարող է ծառերի հետ պատահածի նկարագրությունը խրախուսել մեզ` լինել ավելի հավատարիմ:

Գրեք հետևյալ անավարտ նախադասությունը գրատախտակին. Որպեսզի ընդունվենք Տիրոջ կողմից, մենք պետք է…

Ուսանողներին խնդրեք վերանայել Վարդապետություն և Ուխտեր 97․8 հատվածը և գտնել առանձնահատկությունները այն անհատի, ով ընդունվում է Տիրոջ կողմից: Երբ նրանք գտնեն այս առանձնահատկությունները, ավարտեք գրատախտակի նախադասությունը հետևյալ կերպ. Տիրոջ կողմից ընդունված լինելու համար մենք պետք է ունենանք ազնիվ ու կոտրված սիրտ և փշրված հոգի և պատրաստ լինենք պահպանել մեր ուխտերը զոհաբերությամբ:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ունենալ կոտրված սիրտ և փշրված հոգի:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում պահպանել մեր ուխտերը զոհաբերությամբ։ (Մի հնարավոր պատասխանն է անել այն ամենը, ինչ պարտավոր ենք անել, որպեսզի պահենք ուխտերը, որ մենք կապել ենք Տիրոջ հետ:)

  • Որո՞նք են այն մի քանի զոհաբերությունները, որ դուք արել եք` պահելու ձեր կապած ուխտերը:

Ուսանողներին ժամանակ տվեք խորհելու Տիրոջ առջև կանգնելու մասին և մտածել, թե ինչպես կարող են նրանք կիրառել Վարդապետություն և Ուխտեր 97.8-ի սկզբունքը իրենց կյանքում:

Վարդապետություն և Ուխտեր 97․10-21

Տերը շեշտում է Իր կամքը, որ Սրբերը Միսսուրիում տաճար կառուցեն:

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 97․10-12 հատվածները և խնդրեք դասարանին փնտրել այն զոհաբերությունը, որ Տերը պահանջում էր Միսսուրիի Սրբերից:

  • Ի՞նչ զոհաբերություն պահանջեց Տերը Միսսուրիի Սրբերից։ (Նրանք պետք է կառուցեին տաճար` տուն Տիրոջ համար:)

Հիշեցրեք ուսանողներին, որ Տերը նախորոշել էր հողը տաճարի համար երկու տարի առաջ (տես ՎևՈւ 57․1-3)։ 1833 թվականին Ջոզեֆ Սմիթը գրեց Եկեղեցու ղեկավարներին Միսսուրիում և հրահանգեց նրանց` անմիջապես սկսել տաճարի շինարարությունը: Սակայն, երբ հայտնությունը Վարդապետություն և Ուխտեր 97 բաժնում տրվեց 1833 թվականի օգոստոսի 2-ին, Միսսուրիի Սրբերը դեռ չէին սկսել շինարարությունը: Բացի այդ, առաջին խառնամբոխային կռիվները Ջեկսոն գավառի Սրբերի դեմ, որոնք տեղի ունեցան նախքան հայտնության գրավոր օրինակը կհասներ նրանց, մեծապես ավելացրեց այս պատվիրանին հնազանդվելու դժվարությունը:

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 97․12-14 հատվածները, և բացահայտել, թե ինչ պատճառներովէր Տերը ցանկանում, որ Սրբերը Միսսուրիում տաճար կառուցեին։ Խնդրեք ուսանողներին` կիսվել իրենց գտած նյութով: Հետո տվեք հետևյալ հարցը.

  • Ինչպե՞ս է տաճարը եղել «գոհաբանության վայր» ձեզ համար: Ինչպե՞ս է այն եղել «հրահանգների վայր»:

Հանձնարարեք ուսանողներին աշխատել զույգերով: Հանձնարարեք ուսանողներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 97.15-20 հատվածները իրենց զուգընկերների հետ, փնտրելով այն խոստումները, որոնք Տերը տվեց Սրբերին, եթե նրանք տաճար կառուցեին: Խնդրեք ուսանողներին` կիսվել իրենց գտած նյութով:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ Տաճարում Տիրոջը տեսնելը կարող է ներառել ավելին, քան Նրան տեսնելը մեր բնական աչքերով, կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Բ. Հեյթի խոսքերը.

Նկար
Երեց Դեյվիդ Բ. Հեյթ

«Ճիշտ է, որ ոմանք փաստորեն տեսել են Տիրոջը, բայց բառարանից տեղեկանում ենք, որ տեսնել բառն ունի ուրիշ այլ իմաստներ` ինչպես օրինակ ճանաչել Նրան, նկատել Նրան, ճանաչել Նրան և Նրա աշխատանքը, ըմբռնել Նրա կարևորությունը կամ հասկանալ Նրան» (“Temples and Work Therein,” Ensign, Nov. 1990, 61).

  • Համաձայն հատվածներ 15-17-ի, ինչպե՞ս ենք մենք պատրաստվում զգալ Տիրոջ փառքը և ներկայությունը տաճարում:

Ուսանողների պատասխաններից հետո գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Տաճարում Աստված հայտնի կդարձնի Իրեն նրանց, ովքեր մաքուր են սրտով։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել սրտով մաքուր:

  • Ի՞նչ կարող ենք անել մենք` մաքրելու մեր սրտերն այնպես, որ մենք կարողանանք ընդունել տաճարի օրհնությունները:

  • Ինչպե՞ս եք դուք օրհնվել` արժանիորեն հաճախելով տաճար: (Եթե դուք դասարանում ունեք ուսանողներ, ովքեր դեռ չեն ունեցել տաճար այցելելու հնարավորություն, գուցե դուք ցանկանաք փոխարենը տալ հետևյալ հարցը. «Ինչպե՞ս եք դուք օրհնված զգացել, երբ ձգտել եք լինել սրտով մաքուր»:)

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 97․21 հատվածը և բացահայտել, թե ինչպե՞ս է Տերը սահմանում Սիոն բառը։ Ուսանողները պետք է գտնեն հետևյալ վարդապետությունը. Սիոնը սրտով մաքուրներն են:)

Վարդապետություն և Ուխտեր 97․22-28

Տերն ուսուցանում է, թե ինչ պետք է անենք մենք, որպեսզի խույս տանք Նրա զայրույթից և ստանանք Նրա օրհնությունները

Նկար
փոթորիկ

Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 97.22-24 հատվածները, ցուցադրեք կամ նկարեք պտուտահողմ։ Բացատրեք, որ պտուտահողմեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում: Ուժեղ պտուտահողմը կարող է վերածվել կատաղի փոթորիկի, որը կարող է սաստիկ վնասներ պատճառել: Հարցրեք ուսանողներին` արդյո՞ք նրանք երբևէ անձամբ տեսել են պտուտահողմ, կամ ուժեղ փոթորիկ, կամ դրանց մասին տեսանյութ: Թող ուսանողները նկարագրեն իրենց տպավորությունները:

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 97.22-24 հատվածները և խնդրեք դասարանին` գտնել, թե Տերը ինչը համեմատեց պտուտահողմի հետ: Խնդրեք ուսանողներին` կիսվել իրենց գտած նյութով: Բացատրեք, որ հատված 22-ումհետևյալ բառը`վրեժխնդրություն, վերաբերում է Տիրոջը չհնազանդվելու հետևանքներին:

  • Ինչպե՞ս կարող է Տիրոջ վրեժխնդրությունը նման լինել պտուտահողմի:

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 97․25-28 հատվածները` փնտրելով, թե ինչ պետք է անենք մենք, որպեսզի խույս տանք Տիրոջ վրեժխնդրությունից և ստանանք նրա օրհնությունները: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն եթե բառը, որտեղ էլ որ այն հանդիպի:

  • Ի՞նչ պետք է անենք մենք, որպեսզի խուսափենք Տիրոջ վրեժխնդրությունից և ստանանք նրա օրհնությունները։

  • Ինչպե՞ս է Տիրոջ ուղերձն այս հատվածներում կապված այն երկու ծառերի պատկերների հետ, որոնք մենք քննարկել ենք ավելի վաղ: Ի՞նչ են սովորեցնում հատվածներ 27–28-ը ապաշխարության և ներման մասին:

Կիսվեք ձեր վկայությամբ հետևյալ սկզբունքի վերաբերյալ. Եթե մենք հնազանդ լինենք, մենք կխուսափենք Տիրոջ վրեժխնդրությունից և կստանանք Նրա բազում օրհնությունները:

Գուցե դուք ցանկանաք բացատրել, որ ըստ Փարլի Պ. Պրատի, Վարդապետություն և Ուխտեր 97 բաժնում տրված հայտնությունը «ամբողջովին չէր կատարվում եկեղեցու ղեկավարների կողմից Միսսուրիում. այնուամենայնիվ, շատերը հնազանդ էին և հավատարիմ: Հետևաբար սպառնացող դատաստանը թափվեց բոլոր հնարավոր դրսևորումներով, ինչպես հաջորդ հինգ տարիների փորձը ցույց կտա» (Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. [1938], 96): Մինչև 1833 թվականի նոյեմբերը Սրբերը վտարվեցին Միսսուրի նահանգի Ջեկսոն գավառից, իսկ հետո շարունակեցին բախվել հալածանքների հետ` մինչև նրանք դուրս քշվեցին նահանգից 1838 և 1839 թվականներին:

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե նրանք ի՞նչ անելու հուշում ստացան, երբ ուսումնասիրում էին Վարդապետություն և Ուխտեր 97 բաժինը: Խրախուսեք նրանց գործել ըստ այս հուշումների, որպեսզի կարողանան ստանալ Տիրոջ օրհնությունները:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 97.3: Փարլի Պ.Պրատը և Սիոնի դպրոցը

Երեց Փարլի Պ. Պրատը նկարագրեց երեցների դպրոցը Սիոնում և իր կատարած աշխատանքները 1833 թվականի ամռանը.

Նկար
Parley P. Pratt

«Այս դասարանը` մոտ 60 հոգուց բաղկացած, հավաքվում էր հրահանգների համար, շաբաթը մի անգամ: Ժողովների վայրը բաց երկնքի տակ էր` մի քանի բարձր ծառերի տակ` մեկուսի ամայի վայրում, որտեղ մենք աղոթում էինք, քարոզում ու մարգարեանում և կրթվում Սուրբ Հոգու միջոցով: Այստեղ մեծ օրհնություններ թափվեցին և շատ մեծ և սքանչելի բաներ բացահայտվեցին և ուսուցանվեցին: Տերն ինձ իմաստություն և հնարավորություն տվեց` ուսուցանել և կատարելագործել երեցներին և սփոփել ու խրախուսել նրանց` պատրաստվելու այն մեծ աշխատանքին, որը դրված էր մեր առջև: Ես նույնպես կատարելագործվեցի և հզորացա: Որպեսզի հաճախեի այս դպրոցը, ես ստիպված էի ճանապարհորդել ոտքով, իսկ երբեմն ոտաբոբիկ` մոտ վեց մղոն: Ես հաճախում էի շաբաթը մեկ անգամ, բացի այդ այցելելով և քարոզելով հինգ կամ վեց ճյուղերում` շաբաթական» (Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. [1938], 93–94, տես նաև Վարդապետություն և Ուխտեր Ուսանողի Ձեռնարկ 2nd ed. [Church Education System student manual, 2001], 228):

Նրանք, ովքեր մասնակցում էին երեցների դպրոցին, ուսումնասիրում էին սուրբ գրություններ, վարդապետություն, առարկաներ` ինչպես օրինակ անգլերեն քերականություն, ուրիշ լեզուներ, պատմություն, գրականություն, փիլիսոփայություն, մաթեմատիկա և գեղագրություն:

Վարդապետություն և Ուխտեր 97․13–14։ Տաճարը «հրահանգների է»

Երեց Ջոն Ա. Ուիդսթոուն Տասներկու Առաքյալների Քվորումից ասել է.

Նկար
Երեց Ջոն Ա. Վիդսոու

«Տաճարային աշխատանքը հրաշալի հնարավորություն է տալիս արթուն պահել մեր հոգևոր գիտելիքները և ուժը: Հավերժության հզոր հեռանկարը բաց է մեր առաջ սուրբ տաճարներում, մենք տեսնում ենք ժամանակը նրա հավերժական սկզբից մինչև իր անվերջ ավարտը, և հավերժական կյանքի դրաման ծավալվում է մեր առջև: Ապա ես ավելի պարզորոշ կերպով տեսնում եմ իմ տեղը տիեզերական երևույթների մեջ, իմ տեղը Աստծո նպատակների մեջ, ես ավելի լավ կարող եմ արժեվորել և գնահատել, բաժանել և կազմակերպել համայնքը, իմ կյանքի սովորական պարտականությունները, որպեսզի փոքր բաները չճնշեն ինձ կամ հեռացնեն իմ հայացքը ավելի մեծ բաներից, որոնք Աստված է տվել մեզ» (in Conference Report, Apr. 1922, 97–98, տես նաև Վարդապետություն և Ուխտեր Ուսանողի Ձեռնարկ, 2nd ed. [Church Educational System student manual, 2001], 229):

Վարդապետություն և Ուխտեր 97․15-16։ Արժանավորությունը տաճար մտնելու համար

Տաճար գնալու համար Եկեղեցու անդամը պետք է ձեռք բերի տաճարային երաշխավորագիր: Առաջին Նախագահությունից՝ Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը սովորեցրել է.

Նկար
President Dieter F. Uchtdorf

«Յուրաքանչյուր անդամ, ով ցանկանում է գնալ տաճար, անկախ տարիքից, պիտի պատրաստվի այս սուրբ փորձառությանը: Ձեզ հարցեր կտրվեն ձեր եպիսկոպոսի և ցցի նախագահի կողմից, ովքեր կրում են քահանայության իշխանության բանալիներ և հանդիսանում են դատավորներ Եկեղեցում: Այս կարևոր հարցերը կընդգրկեն. «Դուք ազնի՞վ եք»: Դուք բարոյապես մաքո՞ւր եք: Դուք պահո՞ւմ եք Իմաստության Խոսքը: Դուք հնազանդվո՞ւմ եք տասանորդի օրենքին: Դուք հաստատո՞ւմ եք Եկեղեցու Բարձրագույն Իշխանություններին: Այս գլխավոր հարցերի պատասխանները արտացոլում են ձեր վերաբերմունքը և գործողությունները:

Չափանիշները, որոնք սահմանված են Տիրոջ կողմից տաճարային երաշխավորագրի մեջ, շատ նման են այն չափանիշներին, որոնք տրված են Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում» («Տեսնել վերջը սկզբից», Ensign կամ Լիահոնա, մայիս 2006, 44):