Սեմինարիա
Դաս 152․ «Թանկագին Մարգարիտ» գրքի ստեղծումը


Դաս 152

«Թանկագին Մարգարիտ» գրքի ստեղծումը

Նախաբան

1851թվակականին Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ և Բրիտանական միսիայի նախագահ Երեց Ֆրանկլին Դ․ Ռիչարդսը հրատարակեց Ջոզեֆ Սմիթի որոշ հայտնություններ, թարգմանություններ և շարադրանքներ և կոչեց այդ հավաքածուն «Թանկագին Մարգարիտ»։ 1880 թվականի հոկտեմբերին ամսին Եկեղեցու գերագույն համաժողովի ժամանակ Եկեղեցին «Թանկագին Մարգարիտն» ընդունեց, որպես սուրբ գրություն՝ կանոնիկ աշխատությունների մի մաս։ «Թանկագին Մարգարիտը» Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու դավանանքի և վարդապետության բազմաթիվ նշանակալից կետերին առնչվող նյութերի ընտրանի է» («Թանկագին Մարգարիտ» գրքի նախաբան

Ուսուցման առաջարկներ

«Թանկագին Մարգարիտ» գրքի ստեղծումը

Ցույց տվեք կամ նկարեք մի մարգարիտի նկար։ Հարցրեք ուսանողներին, թե արդյոք գիտեն, թե ինչպես է մարգարիտը ստեղծվում։ Եթե նրանք չգիտեն, բացատրեք, որ մարգարիտն առաջանում է խեցու ներսում կողմնակի առարկա ընկնելու դեպքում, օրինակ՝ սերմնահատիկ կամ ավազահատիկ։ Խեցին արտադրում է նյութ, որը շրջապատում է այդ հատիկը, որն ի վերջո ձևավորում է մարգարիտը։ Բնական մարգարիտները հազվագյուտ են և համարվում են թանկարժեք։

Նկար
մարգարիտը ոստրեի խեցու մեջ

Բացատրեք, որ այսօր ուսանողները կսովորեն «Թանկագին Մարգարիտ» խորագրով մի սուրբ գրության ծագման մասին։ Նրանք կբացահայտեն այն պատճառները, թե ինչու է «Թանկագին Մարգարիտը» թանկարժեք։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ «Թանկագին Մարգարիտ» գրքի նախաբանի առաջին պարբերությունը։ Հանձնարարեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ կա «Թանկագին Մարգարիտի» մեջ։ Նախքան նրանց կարդալը, կարող եք բացատրել, որ պարբերականներ բառը վերաբերում է թերթերին կամ ամսագրերին՝ հրատարակություններ, որոնք բաժանվում են պարբերաբար, օրինակ՝ օրական, շաբաթական կամ ամսական։

  • Ձեր կարծիքով, ինչո՞վ է «Թանկագին Մարգարիտը» հազվագյուտ և թանկարժեք։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ նախաբանը։ Հանձնարարեք դասարանին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչու է «Թանկագին Մարգարիտը» կազմվել։ Հրավիրեք նրանց կիսվել իրենց սովորածով:

Ամփոփեք նախաբանի երրորդ պարբերությունը և բացատրեք, որ «Թանկագին Մարգարիտի» առաջին հրատարակությունից հետո գրքի բովանդակության մի մասն ավելացվել կամ հանվել է։ Դրա բովանդակության մի մասն ավելացվել է, իսկ հետո տեղափոխվել «Վարդապետություն և Ուխտեր»։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այն պարբերությունը, որը սկսվում է «Ընտիր մասեր Մովսեսի գրքից» արտահայտությամբ։ Հրավիրեք ուսանողների ուշադրությունն այն բանին, թե ինչպես է Ջոզեֆ Սմիթը ստացել այս գրքի հայտնությունները։

Հանձնարարեք ուսանողներին արագ աչքի անցկացնել Մովսեսի գիրքը և գտնել գոնե մեկ հատված, որը պարունակում է մի ճշմարտություն, որը նրանք համարում են թանկարժեք։ Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հորդորեք ուսանողներին իրենց զուգընկերոջ կամ ամբողջ դասարանի հետ կիսվել իրենց հատվածներով։

Հանձնարարեք ուսանողներին վերադառնալ «Թանկագին Մարգարիտի» նախաբանին։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այն պարբերությունը, որը սկսվում է «Աբրահամի գիրքը» արտահայտությամբ։ Հրավիրեք ուսանողներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես է Ջոզեֆ Սմիթը ստացել Աբրահամի գրքի շարադրանքը։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով:

Որպեսզի կարողանաք բացատրել, թե ինչպես է Ջոզեֆ Սմիթը ստացել Աբրահամի գրքի հնագույն գրությունները, կարդացեք կամ խնդրեք ուսանողներից մեկին կարդալ հետևյալը․

«1835 թվականի հուլիսի 3-ին Մայքլ Չանդլեր անունով մի մարդ եգիպտական չորս մումիա և մի քանի հին եգիպտական պապիրուսի մագաղաթներ բերեց Կիրթլենդ` Օհայո։ Մումիաները և պապիրուսները մի քանի տարի առաջ հայտնաբերվել էին Եգիպտոսում` Անտոնիո Լեբոլո անունով մի մարդու կողմից։ Կիրթլենդը արևելյան Միացյալ Նահանգներում եղած բազմաթիվ կանգառներից մեկն էր, որտեղ Չանդլերի մումիաների ցուցահանդեսը տեղի ունեցավ։ Չանդլերը մումիաները և պապիրուսի մագաղաթները վաճառում էր և Մարգարե Ջոզեֆ Սմիթի հորդորների շնորհիվ Եկեղեցու որոշ անդամներ գումար նվիրաբերեցին դրանք գնելու համար։ 1835 թվականի հուլիսի 5-ի իր հայտարարության ժամանակ Ջոզեֆ Սմիթը` հայտարարելով այդ հնագույն Եգիպտական գրությունների կարևորությունը, նշել է․ «Ես սկսել եմ թարգմանել որոշ տառեր և հիերոգլիֆներ և ի մեծ ուրախություն մեզ պարզել եմ, որ մագաղաթներից մեկը պարունակում է Աբրահամի գրվածքները։ Իսկապես մենք կարող ենք ասել, որ Տերը սկսում է ցույց տալ խաղաղության և ճշմարտության առատությունը» (History of the Church, 2:236)” (The Pearl of Great Price Student Manual [Church Educational System manual, 2000], 28)։

Ոմանք զարմանում են, թե ինչպես է Մարգարեն թարգմանել հնագույն գրվածքները։ Բացատրեք, որ «Մարգարե Ջոզեֆ Սմիթը երբեք այդ գրանցումները թարգմանելու իր եղանակը չի պատմել։ Ինչպես մյուս բոլոր սուրբ գրությունների դեպքում, այդ գրվածքների ճշմարտացիության վկայությունը հիմնականում հավատի հարց է։ Աբրահամի գրքի ճշմարտացիության մեծագույն ապացույցը չեք կարող գտնել ֆիզիկական ապացույցի վերլուծության կամ էլ պատմական տեղեկության մեջ, այլ կարող եք գտնել, եթե աղոթքով քննեք դրա բովանդակությունը և զորությունը» (The Pearl of Great Price Student Manual, 28)։ Չնայած մենք չգիտենք ճիշտ եղանակը, որն օգտագործել է Ջոզեֆ Սմիթը գրությունները թարգմանելիս, բայց մենք իրոք գիտենք, որ նա թարգմանել է Աբրահամի գիրքը Աստծո շնորհի և զորության միջոցով:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ մենք հոգևոր ապացույց ձեռք բերենք Աբրահամի գրքի ճշմարտացիության վերաբերյալ։

Դասի այս կեսի համար կարող եք հրավիրել երկու ուսանողների դասարանի առաջ դերախաղանցկացնել, որտեղ լուրերի թղթակիցը հարցազրույց է անցկացնում մի գիտնականի հետ, ով լրջորեն ուսումնասիրել է «Թանկագին Մարգարիտում» պարունակվող գրքերի բովանդակությունը և ծագումնաբանությունը։ Հրավիրեք նրանց կարդալ հետևյալ սցենարը․

Թղթակից․Ինչո՞ւ է Ջոզեֆ Սմիթն ասել, որ ինքը թարգմանել է Աբրահամի գրվածքները, չնայած որ ձեռագրերը չեն պատկանում Աբրահամի ժամանակներին։

Գիտնական․Մարգարե Ջոզեֆ Սմիթը երբեք չի պնդել, որ պապիրուսներն իսկապես Աբրահամի գրվածքներն են։ Նա ասել է, որ Աբրահամի գիրքը «հնագույն գրանցումների թարգմանություն է, որոնք Եգիպտոսի գետնադամբարաններից ընկել են մեր ձեռքը՝ միտում ունենալով լինելու Աբրահամի գրվածքները, երբ նա գտնվել է Եգիպտոսում» (Times and Seasons, Mar. 1, 1842, 704)։

1966 թվականին Մարգարե Ջոզեֆ Սմիթին պատկանող պապիրուսների տասնմեկ կտորներ հայտնաբերվել են Նյու Յորք Սիթիի Արվեստների Մետրոպոլիտենի թանգարանում։ Դրանք վերադարձվել են Եկեղեցուն և գիտնականների կողմից վերլուծության են ենթարկվել, ովքեր դասել են դրանք մ․թ․ա 100-ի և մ․թ 100-ի միջև։ Աբրահամի գրքի իսկության հիմնական առարկությունն այն է, որ ձեռագրերը բավականաչափ հին չեն, որպեսզի գրված լինեն Աբրահամի ձեռքով, ով ապրել էր գրեթե երկու հազար տարի Քրիստոսից առաջ։ Ջոզեֆ Սմիթը երբեք չի պնդել, որ պապիրուսները գրված են հեղինակի ձեռքով (գրված են Աբրահամի կողմից), ոչ էլ այն, որ դրանք թվագրվում են Աբրահամի ժամանակներին։ Տարածված է հեղինակի աշխատանքներին ասել «նրա» գրվածքները, լինի դա նրա կողմից գրված, թելադրված ուրիշներին կամ հետագայում իր գրվածքներն ուրիշների կողմից արտագրված»(The Pearl of Great Price Student Manual, 28)։

Թղթակից․Ի՞նչ է Ջոզեֆ Սմիթն արել իր թարգմանության հետ։

Գիտնական․«Աբրահամի գիրքն ի սկզբանե հրատարակվել է մաս-մաս` Եկեղեցու Times and Seasons պարբերականում, 1842 թվականի մարտի 1-ից սկսած, Նավուում` Իլինոյս (տես «Թանկագին Մարգարիտի» սկիզբը [նախաբանը])։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը նշել էր, որ ավելի ուշ նա Աբրահամի գրքից կհրատարակի ավելի շատ նյութեր, սակայն նա նահատակվեց` նախքան կհասցներ անել այդ։ Ինչ վերաբերում է հետագայում արված թարգմանության երկարությանը , Օլիվեր Քաուդերին մի անգամ ասել է, որ «հատորներ» անհրաժեշտ կլինեին դրանք ընդգրկելու համար (տես Messenger and Advocate, Dec. 1835, 236)։

Բացի հիերոգլիֆներով գրված տեքստից, ձեռագրերը պարունակում էին նաև Եգիպտական նկարներ։ 1842 թվականի փետրվարի 23-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը խնդրեց Ռուբեն Հեդլոքին, ով փայտի վրա փորագրող վարպետ էր և Եկեղեցու անդամ , որ նա այդ պատկերները փորագրեր փայտի վրա, որպեսզի նրանք կարողանան տպագրել դրանք։ Հեդլոքը փորագրություններն ավարտեց մեկ շաբաթում և Ջոզեֆ Սմիթը տպագրեց պատճեները (վերատպություն)` Աբրահամի գրքի հետ միասին։ Պատկերների մասին Ջոզեֆ Սմիթի բացատրություններն ուղեկցում են վերատպությունը» (The Pearl of Great Price Student Manual, 28–29)։

Թղթակից․Ի՞նչ պատահեց մումիաների և պապիրուսների հետ։

Գիտնական․«Մարգարե Ջոզեֆ Սմիթի մահից հետո չորս մումիաները և պապիրուսները դարձան Ջոզեֆի այրի մոր՝ Լյուսի Մաք Սմիթի սեփականությունը» (The Pearl of Great Price Student Manual, 29)։ Լյուսի Մաք Սմիթի մահից հետո հավաքածուն վաճառվել է Ալբել Քոմբս անունով մի մարդու։ Հավաքածուն միգուցե վաճառվել է Ջոզեֆ Սմիթի կնոջ՝ Էմմայի կողմից կամ նրա եղբայր՝ Վիլյամի կողմից։ Պարոն Քոմբսը հավաքածուի մի մասը վաճառել է Սենթ Լուիզ թանգարանին, որը գտնվում է Միսսուրիում։ Նա մյուս մասերը պահել է և ավելի ուշ դրանց մի մասը տվել ուրիշներին։ (Տես The Pearl of Great Price Student Manual, 29; H. Donl Peterson, The Story of the Book of Abraham: Mummies, Manuscripts, and Mormonism [1995], 204–9, 257։)

Մի քանի տեսակետներ են առաջարկվել, թե ինչ է պատահել … մումիաների և պապիրուսի հետ։ Պարզվում է, որ մումիաներից առնվազն երկուսը այրվել են 1871թվականի Չիկագոյի մեծ հրդեհի ժամանակ (տես B. H. Roberts, New Witnesses for God, 3 vols. [1909–11], 2:380–382)։

1966 թվականի վաղ գարնանը Դոկտոր Ազիզ Ս․ Աթիյան` Յուտայի Համալսարանի մի պրոֆեսոր, [Եկեղեցու ուշադրությունը հրավիրեց Ջոզեֆ Սմիթի պապիրուսների այն կտորների վրա, որոնք գտնվում էին] Նյու Յորք Սիթիի Արվեստների «Մետրոպոլիտեն» թանգարանում։ Այդ կտորները 1967թվականի նոյեմբերի 27-ին թանգարանի տնօրենի կողմից նվիրաբերվեցին Եկեղեցուն։ Մյուս մումիաների և պապիրուսների կտորների գտնվելու վայրը ներկայումս անհայտ է [տես H. Donl Peterson, “Some Joseph Smith Papyri Rediscovered (1967),” in Studies in Scripture, Volume Two: The Pearl of Great Price, ed. Robert L. Millett and Kent P. Jackson (1985), 183–85]” (The Pearl of Great Price Student Manual, 29)։

Հանձնարարեք ուսանողներին արագ աչքի անցկացնել Աբրահամի գիրքը և գտնել գոնե մեկ հատված, որը նրանք համարում են թանկարժեք։ Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հորդորեք ուսանողներին իրենց զուգընկերոջ կամ ամբողջ դասարանի հետ կիսվել իրենց հատվածներով։

Հանձնարարեք ուսանողներին վերադառնալ նախաբանին։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այն պարբերությունը, որը սկսվում է «Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս» արտահայտությամբ։ Հանձնարարեք ուսանողներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես է Ջոզեֆ Սմիթը ստացել այդ հայտնությունը։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով։

Բացատրեք, որ պատճառներից մեկը, թե ինչու է «Ջոզեֆ Սմիթ-Մատթեոսը» թանկարժեք, այն է, որ պարունակում է Երկրորդ Գալստյանը վերաբերող Փրկչի քարոզներից մեկը։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այն պարբերությունը, որը սկսվում է «Ջոզեֆ Սմիթ-Պատմություն» արտահայտությամբ։ Հանձնարարեք ուսանողներին հետևել նրան և պարզել, թե երբ է Ջոզեֆ Սմիթը գրել այն։

Հանձնարարեք ուսանողներին արագ աչքի անցկացնել «Ջոզեֆ Սմիթ-Պատմությունը» և գտնել գոնե մեկ հատված, որը նրանք համարում են թանկարժեք։ Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք ուսանողներին իրենց զուգընկերոջ կամ ողջ դասարանի հետ կիսվել այդ հատվածներով։

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ ընկերներից մեկը խնդրում է նրանց երկու րոպեի ընթացքում ներկայացնել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հավատքը։ Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրի առնել, թե ինչպես նրանք կպատասխանեին: Մի քանի րոպեից հետո մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց գտածով։

Նշեք, որ Հավատո Հանգանակը լավ ակնարկ է տրամադրում մեր հավատքի մասին։ Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Հավատո Հանգանակի առաջացումը, բացատրեք, որ 1842 թվականի մարտի 1-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը պատասխանեց լրագրի խմբագիր Ջոն Վենտվորտիխնդրանքին` տեղեկություն տրամադրել իր մասին, պատմության և Եկեղեցու հավատալիքների վերաբերյալ։ Առհասարակ, այն հայտնի է որպես Վենտվորտյան նամակ։ Այդ նամակի մեջ Ջոզեֆը հայտարարեց ավետարանի 13 հիմնարար սկզբունքները։ Այդ հավատալիքներն ընդգրկվել են «Թանկագին Մարգարիտում»` որպես Հավատո Հանգանակ։ Չնայած , որ դրանք մեր բոլոր հավատալիքների հայտարարությունները չեն, դրանք վարդապետությունների և սկզբունքների կարևոր շարք են։

Ուսանողներին բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգի հանձնարարեք առնվազն մեկ հավատո հանգանակ։ (Ուսանողների կարիքներից ու դասարանի մեծությունից ելնելով, կարող եք յուրաքանչյուր զուգընկերոջը հանձնարարել մեկ կամ ավելի հավատո հանգանակ։) Յուրաքանչյուր զույգին հրավիրեք կարդալ իրենց հանձնարարված հավատո հանգանակը և հետևել ստորև բերված ցուցումներին։ Կարող եք այս ցուցումների պատճեները պատրաստել կամ գրել դրանք գրատախտակին։ Ուսանողներն այդ ցուցումներին կարող են հետևել իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում։

  1. Ձեզ հանձնարարված հավատո հանգանակը կարդալուց հետո ձեր իսկ բառերով գրեք այն վարդապետությունը կամ սկզբունքը, որն այն ուսուցանում է։

  2. Գտեք սուրբ գրության մի հատված, որը հաստատում կամ բացատրում է ձեզ հանձնարարված հավատո հանգանակի վարդապետությունը կամ սկզբունքը։ Գրեք մտքեր նրա վերաբերյալ, թե ինչ է այդ հատվածն ավելացնում այս սկզբունքի վերաբերյալ ձեր հասկացողությանը։

  3. Թվարկեք, թե ինչպես կարող է այդ հավատո հանգանակի հասկացողությունը և հավատքը դրա հանդեպ օրհնություններ բերել մարդու կյանք։

Երբ ուսանողները բավարար ժամանակ կունենան իրենց հանձնարարությունը կատարելու համար, հրավիրեք նրանց կիսվել իրենց գրածներով։ Կարող եք նրանց նշած ճշմարտություններից մի քանիսը գրել գրատախտակին։

Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց ունեցած այն փորձառություններով, երբ Հավատո Հանգանակը կամ նրանում պարունակող ճշմարտությունները օգնել են նրանց բացատրել ավետարանն ուրիշներին։ Կարող եք կիսվել նաև ձեր անձնական փորձառությամբ։

Խրախուսեք ուսանողներին ուսումնասիրել և մտապահել Հավատո Հանգանակը։ Կարող եք օգտվել այս ձեռնարկի վերջում գտնվող հավելվածի հիշողությունը զարգացնող վարժություններից, որոնք կօգնեն ուսանողներին դասարանով մտապահել Հավատո Հանգանակից որևէ մեկը։ Խրախուսեք ուսանողներին օգտագործել Հավատո Հանգանակի իրենց գիտելիքը, երբ ուրիշներին բացատրում են իրենց համոզմունքների մասին։

Գրեք հետևյալ անավարտ միտքը գրատախտակին. «Թանկագին Մարգարիտը» ապացուցում է, որ Ջոզեֆ Սմիթը եղել է …

Օգնեք ուսանողներին լրացնել նախադասությունը` տալով հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ են մեզ սովորեցնում «Թանկագին Մարգարիտ» գրքում առկա արժեքավոր ճշմարտությունները Ջոզեֆ Սմիթի մասին: (Հետևյալ ձևով շարունակեք գրատախտակին գրված ճշմարտությունը․ «Թանկագին Մարգարիտը» ապացուցում է, որ Ջոզեֆ Սմիթը եղել է մարգարե, տեսանող և հայտնող։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞վ է «Թանկագին Մարգարիտը» Ջոզեֆ Սմիթի մարգարե լինելու կոչման ապացույցը հանդիսանում։

Վկայեք, որ «Թանկագին Մարգարիտը» ապացուցում է, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե, տեսանող և հայտնող է։ Այդ գիրքը արժեքավոր ճշմարտություններ է ուսուցանում մեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Աբրահամի գիրքը. Ջոզեֆ Սմիթի աստվածային կոչման ապացույց

«Աբրահամի գիրքը Մարգարե Ջոզեֆ Սմիթի ոգեշնչված կոչման ապացույցն է։ Այն ի հայտ է եկել այն ժամանակ, երբ հնագույն եգիպտական լեզվի և մշակույթի ուսումնասիրությունները նոր էին սկիզբ առնում։ 1800-ականների գիտնականները նոր էին սկսել ուսումնասիրել Եգիպտագիտության ոլորտը և այնուամենայնիվ, առանց հնագույն լեզուների համապատասխան կրթության և առանց հնագույն Եգիպտոսի մասին գիտելիքի իմացության (բացի Մորմոնի Գրքի իր աշխատությունը), Ջոզեֆ Սմիթը սկսեց հնագույն ձեռագրերի թարգմանությունը։ «Նրա գիտելիքն ու կարողությունը հայտնվեցին Աստծո պարգևով և զորությամբ՝ իր վճռականության և հավատքի հետ միասին» (The Pearl of Great Price Student Manual [Church Educational System manual, 2000], 29)։

Հավատո Հանգանակը և Վենտվորտյան նամակը

Ջոզեֆ Սմիթը նամակ գրեց Իլինոյսի Chicago Democrat թերթի խմբագրին ու սեփականատիրոջը` Ջոն Վենտվորտին: Այդ նամակում Մարգարե Ջոզեֆ Սմիթը ներկայացրեց Վերջին Օրերի Սրբերի վարդապետությունների և պատմության հաշվետվությունը։ Հավատո Հանգանակն այդ նամակի մի մասն էր կազմում։ Ողջ նամակի պարունակության համար, տես “The Wentworth Letter,” Ensign, July 2002, 26–32։