Սեմինարիա
Դաս 55. Վարդապետություն և Ուխտեր 47-48


Դաս 55

Վարդապետություն և Ուխտեր 47-48

Նախաբան

1831թ. մարտին, եկեղեցու կազմակերպումից մոտավորապես մեկ տարի անց, մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություններ ստացավ, որոնք գրված են որպես Վարդապետություն և Ուխտերի 47 և 48 բաժիններ: Մինչև այդ ժամանակը Օլիվեր Քաուդերին գործում էր որպես Եկեղեցու պատմագիր և մատենագիր: Իր պարտականության համաձայն, նա գրի առավ մարգարեի ստացած հայտնությունները: Սակայն, Օլիվեր Քաուդերին միսիայում էր 1830թ. հոկտեմբերից, հետևաբար, չէր կարող շարունակել գործել որպես պատմագիր և մատենագիր: Վարդապետություն և Ուխտեր 47 բաժնում տեղ գտած հայտնությամբ Տերը կանչեց Ջոն Ուիթմերին փոխարինել Օլիվերին այս պաշտոնում: Այդ ժամանակ Օհայոյի սրբերը նույնպես առաջնորդություն էին փնտրում, թե ինչպես օգնեն եկեղեցու անդամներին արտագաղթել Նյու Յորքից: Վարդապետություն և Ուխտեր 48 բաժնում տեղ գտած հայտնությամբ Տերը հրահանգել է սրբերին իրենց հողերից մաս հատկացնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն և պատրաստվել Սիոնի հիմքը դնելուն:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 47

Տերը նշանակում է Ջոն Ուիթմերին` արձանագրել Եկեղեցու պատմությունը

Խնդրեք ուսանողներին մտաբերել հոգևոր նշանակալից փորձառություններ, որ նրանք ունեցել են և զգում են, որ դրանք արժե հիշել: (Օրինակ, նրանք կարող են մտաբերել տաճարի նվիրաբերման կամ եկեղեցու որևէ ժողովի պես իրադարձությունները, կամ կարող են մտաբերել մի ժամանակ, երբ ստացել են իրենց աղոթքի պատասխանը, կամ զգացել են Սուրբ Հոգու ներկայությունը): Հրավիրեք մի քանի ուսանողի կիսվել իրենց փորձառություններով: Այդ ուսանողներից յուրաքանչյուրին ուղղեք հետևյալ հարցերը.

  • Ինչո՞ւ է այդ փորձառությունը նշանակալից ձեզ համար:

  • Ի՞նչ եք կարծում, ինչու է կարևոր հիշել այդ փորձառությունը:

  • Ինչպե՞ս կարող է այդ փորձի արձանագրությունն օրհնել ձեզանից հետո եկող սերունդներին:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 47 բաժնի նախաբանը: Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Տերը ինչ հրահանգեց Ջոն Ուիթմերին անել։ Ապա հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 47․1-3 և գտնել լրացուցիչ մանրամասներ Ջոն Ուիթմերի կոչման հետ կապված։ Հրավիրեք ուսանողներին ասել, թե ինչ սովորեցին: (Կարող եք հիշեցնել ուսանողներին, որ նախկին մի հայտնությամբ Տերն ասել է. «Մի հիշատակարան պիտի պահվի ձեր մեջ» [ՎևՈւ 21.1]: Բացատրեք, որ այժմ եկեղեցում Առաջին Նախագահությունը կանչում է եկեղեցու պատմագիր և մատենագիր [սովորաբար, հայտնի է որպես եկեղեցու պատմագիր] և ներկայացնում նրան քվեարկությամբ հաստատման:)

  • Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է կարևոր, որ գրի առնվի եկեղեցու պատմությունը:

  • Եկեղեցու պատմությունից ո՞ր պատմվածքներն են հատկապես ոգեշնչել ձեզ:

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ խոսքը` Յոթանասունից երեց Մերլին Կ. Ջենսենի, ով 2005թ.-ից մինչև 2012թ. ծառայել է որպես եկեղեցու պատմագիր.

Նկար
Երեց Մարլին Կ. Ջենսեն

«Կան այլևայլ ուշագրավ պատմություններ մեր պատմության մեջ, որ արժանի են իմացվելու և ուսուցանվելու եկեղեցում և տանը: Կիրթլենդի փորձառությունները, Միսսուրիի փորձությունները, Նավու քաղաքում ունեցած հաղթանակները և սրբերի վերջնական արտաքսումն այնտեղից, դեպի արևմուտք պիոներների գաղթը` սրանք պատմություններ են, որոնք ոգեշնչում են ցանկացած երկրի և լեզվի վերջին օրերի սրբերին: Բայց կան ոչ պակաս հետաքրքրաշարժ պատմություններ եկեղեցու վերելքի ու առաջընթացի մասին, ավետարանի ազդեցության մասին սովորական անդամների կյանքում` ցանկացած ազգից, որին դիպչել է վերականգնված ավետարանը: Սրանք նույնպես գրի առնվելու և պահպանվելու կարիք ունեն:

Եկեղեցու ուշագրավ պատմություններից շատերը պարունակվում են անձնական և ընտանեկան պատմույուններում, և դրանք մեր անձնական ու ընտանեկան ժառանգության մի մասն են» (“There Shall Be a Record Kept among You,” Ensign, Dec. 2007, 31):

  • Ձեր կարծիքով, ի՞նչ նշանակություն ունեն անձնական և ընտանեկան պատմությունները:

Անդրադարձեք այն փորձառություններին, որոնք ուսանողները մտաբերեցին դասի սկզբին: Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ նրանց երեխաներն ու թոռները կարդում են այդ փորձառությունների մասին` նրանց անձնական պատմություններում: Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցերի շուրջ.

  • Փորձառության ո՞ր մասը դուք կկարևորեիք: Ի՞նչ կցանկանայիք, որ ձեր ընտանիքը զգար ու իմանար` ձեր պատմությունը կարդալիս:

Բացատրեք, որ այն սկզբունքները, որոնց Ջոն Ուիթմերը հետևում էր որպես եկեղեցու պատմագիր և մատենագիր, կարող են վերաբերել նաև մեր անձնական ու ընտանեկան պատմագրությանը: Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 47.4 հատվածը մտքում, ուշադրություն դարձնելով, թե ինչ էր խոստացել Տերը, եթե Ջոն Ուիթմերը հավատարիմ լիներ իր ջանքերում:

  • Ի՞նչ էր խոստացել Տերը Ջոն Ուիթմերին: (Տերը խոստացել էր, որ Մխիթարիչը` Սուրբ Հոգին կօգնի նրան իր ջանքերում` եկեղեցու պատմությունը գրելիս):

  • Ինչպե՞ս կարող ենք վերագրել սա մեր ջանքերին` մեր անձնական և ընտանեկան պատմագրությունը պահելու հարցում: (Օգնեք ուսանողներին ճանաչել հետևյալ սկզբունքը. Եթե մենք հավատարիմ ենք մեր անձնական և ընտանեկան պատմագրությունը պահելու մեր ջանքերում, Սուրբ Հոգին կօգնի մեզ: Կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին):

  • Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին օգնել անձին, երբ նա գրում է անձնական կամ ընտանեկան պատմագրությունը:

Քանի դեռ ուսանողները քննարկում են այս հարցի շուրջ, օգնեք նրանց իմանալ, որ Սուրբ Հոգին կարող է բաներ հիշեցնել (տես Հովհաննես ԺԴ.26) և օգնել մեզ գրելու իրադարձությունների և իրավիճակների մասին այնպես, որ դա օրհնություն լինի ընտանիքի անդամների և այլոց համար:

Քաջալերեք ուսանողներին խնդրել Սուրբ Հոգու օգնությունը, երբ գրի են առնում իրենց անձնական և ընտանեկան պատմությունները:

Վարդապետություն և Ուխտեր 48

Տերը հրահանգում է Օհայոյի սրբերին օգնել նրանց, ովքեր գալիս են Նյու Յորքից:

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ սրբերը մի հեռավոր տարածքում ստիպված են լքել իրենց տները: Եկեղեցու ղեկավարները խնդրում են ուսանողների ընտանիքներին մի քանի ամիս ապաստան և սնունդ հատկացնել տեղահանված որոշ ընտանիքներին:

  • Ի՞նչ հարցեր ու մտահոգություններ կարող են առաջանալ ձեր և ձեր ընտանիքի մոտ այս խնդրանքի հետ կապված:

  • Ի՞նչ մտահոգություններ ու հույզեր կունենան, ձեր կարծիքով, նրանք, ովքեր տեղափոխվում են ձեր տուն:

Հրավիրեք ուսանողներին բացել Քարտեզ 3-ը («ԱՄՆ-ի Նյու Յորք, Պենսիլվանիա և Օհայո տարածքները») իրենց սուրբ գրությունների Եկեղեցու Պատմության Քարտեզներ բաժնում: Խնդրեք նրանց ցույց տալ Ֆայեթ, Նյու Յորք և Կիրթլենդ, Օհայո և որոշել մոտավոր հեռավորությունը այս քաղաքների միջև (մոտ 250 մղոն կամ 400 կմ): Հիշեցրեք ուսանողներին, որ 1830թ. դեկտեմբերին Տերը պատվիրեց Նյու Յորքի սրբերին տեղափոխվել Օհայո (տես ՎևՈւ 37.3):

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 48.1–3 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ էր ասել Տերը Օհայոյի սրբերին անել, որ եկեղեցու անդամները տեղափոխվեին այդ շրջան: Այնուհետև հրավիրեք ուսանողներին ասել, թե ինչ իմացան:

  • Ի՞նչ էր պատվիրել Տերն անել Օհայոյի սրբերին: (Նա պատվիրել էր նրանց, ովքեր հողեր ունեին` բաժին հանել այդ տարածք տեղափոխվող սրբերի համար): Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս պատվիրանից: (Ուսանողների պատասխանները կարող են արտացոլել հետևյալ սկզբունքը. Տերը պատվիրում է վերջին օրերի սրբերին կիսվել իրենց ունեցածով կարիքավորների հետ: Օգտակար կլինի նշել, որ ոչ բոլոր սրբերն Օհայոյում հող ունեին, որ կիսվեին, այդպիսով, Նյու Յորքից եկած որոշ անդամներ պետք է գնեին իրենց համար հողակտորը):

  • Ինչպե՞ս կարող ենք կիսվել մյուսների հետ մեր ունեցածով:

Խնդրեք ուսանողներին պատմել, թե երբ են տեսել, որ մարդիկ կիսվում են իրենց ունեցածով կարիքավորների հետ: Կարող եք նաև խնդրել նրանց պատմել, թե երբ են իրենք օգուտ ստացել ինչ-որ մեկի առատաձեռնության և ծառայության շնորհիվ:

Կարիքավորներին օգնելու վերաբերյալ օրինակ բերելու համար, խնդրեք մի ուսանողի կարդալ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի պատմությունը` երիտասարդ տարիներին Երեխաների Միությունում նրա ունեցած փորձից.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Մենք ձեռնարկեցինք մի նախագիծ` կոպեկները խնայելու, որպեսզի Սուրբ Ծննդյան առթիվ ունենայինք մի հսկայական երեկույթ: Քույր Գերչը մեր առաջադիմության արդյունքներն էր գրանցում: Տղաներին բնորոշ ախորժակով մենք մտքում տորթերը, բլիթները, կարկանդակներն ու պաղպաղակները վերածում էինք դրամական միավորների: Հիշարժան մի իրադարձություն էր սպասվում: Մեր ուսուցիչները նախկինում ոչ մի այսպիսի սոցիալական միջոցառում չէին առաջարկել, ինչպիսին պետք է այս մեկը լիներ:

Ամառվա ամիսները փոխվեցին աշնան: Աշունը դարձավ ձմեռ: Երեկույթի նպատակին մենք հասել էինք: Դասարանը մեծացել էր: Լավ հոգի էր տիրում:

Մեզանից ոչ ոք չի մոռանա այդ մռայլ առավոտը, երբ մեր սիրելի ուսուցիչը հայտարարեց, որ մեր դասընկերներից մեկի մայրիկը մահացել է: Մենք մտածեցինք մեր մայրերի մասին և թե որքան թանկ են նրանք մեզ համար: Մենք անկեղծ վիշտ զգացինք Բիլլի Դեվենպորտի մեծ կորստի համար:

Այդ կիրակի դասը Գործք, գլուխ Ի, հատված 35-ն էր. «Տեր Հիսուսի խոսքը հիշել, որ ինքն ասեց. Ավելի երանելի է տալը, քան թէ առնելը»: Լավ պատրաստված ու մատուցված դասն ավարտելով Լյուսի Գերչն ակնարկեց Բիլլիի ընտանիքի սոցիալական վիճակի մասին: Ֆինանսական ճգնաժամի տարիներ էին և փողը սակավ էր: Խոնավությունից փայլող աչքերով նա հարցրեց. «Կցանկանա՞ք արդյոք հետևել մեր Տիրոջ այս ուսմունքին: Ի՞նչ եք կարծում, չվերցնե՞նք մեր երեկույթի գումարը և դասարանի կողմից հանձնենք դա Դեվենպորտների ընտանիքին` ի նշան մեր սիրո»: Որոշումը միաձայն էր: Մենք խնամքով հաշվեցինք ամեն մի կոպեկը և ընդհանուր գումարը դրեցինք մի մեծ ծրարի մեջ: Մի գեղեցիկ բացիկ գնվեց և մեր անունները գրվեցին նրա վրա:

Բարության այս պարզ դրսևորումը միաձուլեց մեզ իրար» (“Your Personal Influence,” Ensign կամ Լիահոնա, Մայիս 2004թ., 21–22):

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս պատմությունից: Ինչպե՞ս կարող են բարությունն ու ծառայությունը օրհնել կյանքը` ինչպես տվողի, այնպես էլ ստացողի:

Խնդրեք ուսանողներին պատմել իրենց փորձից, թե երբ են օգնել (կամ տեսել ուրիշներին օգնելիս) կարիքավորներին: Քաջալերեք ուսանողներին մտածել մի եղանակ, թե ինչպես կարող են օգնել ինչ-որ մեկին հաջորդ շաբաթվա ընթացքում:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 48․4-6 հատվածները, բացատրելով, որ Տերը ցանկանում էր, որ սրբերը պատրաստվեին հող գնելու, երբ Նա կհայտներ Սիոնի, կամ Նոր Երուսաղեմի տեղը: Տերը պատվիրել էր սրբերին` որքան կարող էին տնտեսել ամբողջ դրամը, պատրաստվելով այդ քաղաքի հիմքը դնելուն (տես ՎևՈւ 48.4–6): Ասացեք ուսանողներին, որ ապագա դասերին նրանք ավելի շատ բան կսովորեն Սիոն քաղաքը հիմնադրելու սրբերի ջանքերի մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 47.1: «Կանոնավոր պատմագրություն վարի»

Մարգարե Ջոզեֆ Սմիթը նկարագրել է, թե ինչ է տեղի ունենում, երբ մեր Եկեղեցու պատմության մեջ չեն արձանագրվում կարևոր իրադարձությունները.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Դա փաստ է, որ եթե ես այժմ իմ տրամադրության տակ ունենայի յուրաքանչյուր որոշում, որ կայացվել էր վարդապետության և պարտականությունների կարևոր կետերի վերաբերյալ` այս աշխատանքը սկսելուց ի վեր, ես չէի բաժանվի դրանցից ոչ մի գումարի դիմաց, բայց մենք անտեսել ենք րոպեներ տրամադրել այդ գործին, մտածելով, թերևս, որ դրանք երբեք օգուտ չեն տա մեզ հետագայում. եթե մենք ունենայինք դրանք հիմա, կմտածեինք վարդապետության ամեն մի կետի վրա, որ պետք է քարոզվեր: Բայց սա անտեսված է, և այժմ մենք չենք կարող փաստարկ ներկայացնել եկեղեցուն և աշխարհին մեծ ու փառահեղ դրսևորումների մասին, որոնք կատարվել են մեզ հետ, այն աստիճանի զորությամբ և իշխանությամբ, որով մենք հակառակ դեպքում կարող էինք անել, եթե այժմ ունենայինք այս բաներն ամենուրեք տպագրված» (in History of the Church, 2:198–99): (Տես նաև Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 103.)

Վարդապետություն և Ուխտեր 47: Ինչո՞ւմ է կայանում եկեղեցու պատմագրի և մատենագրի կոչումը:

Յոթանասունից երեց Մերլին Կ. Ջենսենը, ով 2005թ.-ից մինչև 2012թ. ծառայել է որպես եկեղեցու պատմագիր և մատենագիր, բացատրել է.

Նկար
Երեց Մարլին Կ. Ջենսեն

«Եկեղեցու պատմագրի և մատենագրի աշխատանքը` ընդհանուր առմամբ, գրառումներ պահելն է: Այն ներառում է եկեղեցու պատմության աղբյուրների հավաքումն ու պահպանումը, արարողությունների արձանագրումը և ժամանակագրությունը: Սուրբ գրություններում նաև ասվում է, որ պարտականություն կա հավաստիանալու, որ գրառումներն օգտագործվում են «եկեղեցու բարիքի համար, և աճող սերունդների համար» (ՎևՈւ 69.8):

Պատմագրի և մատենագրի դերերը միմյանց լրացնող են և, երբեմն, գրեթե չտարբերվող: Ես կարծում եմ սա է պատճառը, որ եկեղեցու վաղ օրերում երբեմն պատմագիր էր նշանակվում, իսկ երբեմն մատենագիր, և թե ինչու ժամանակի ընթացքում երկու այդ դերերը միացան իրար` դառնալով մեկ կոչում» (“There Shall Be a Record Kept among You,” Ensign, Dec. 2007, 28):

Վարդապետություն և Ուխտեր 48.6: «Եկեղեցու նախագահության և եպիսկոպոսի կողմից»

Վարդապետություն և Ուխտեր 48.6 հատվածում հանդիպում է այս արտահայտությունը «եկեղեցու նախագահության և եպիսկոպոսի կողմից»: Սակայն, երբ հայտնությունը տրվեց, Առաջին Նախագահությունը կազմավորված չէր: Այս հայտնության ամենավաղ ձեռագրում այս արտահայտությունն էր. «եկեղեցու եպիսկոպոսի և երեցների կողմից» (տես Documents, Volume 1: July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013], 288): Ձևակերպումը փոխվեց, երբ կազմավորվեց Առաջին Նախագահությունը: Նման փոփոխություններ կատարվում էին, երբեմն, քանի որ եկեղեցին աճում էր, և քահանայության կազմակերպությունն ընդլայնվում էր հայտնության համաձայն: