Սեմինարիա
Տնային ուսումնասիրության դաս. Վարդապետություն և Ուխտեր 88-89 (Մաս 19)


Տնային ուսումնասիրության դաս

Վարդապետություն և Ուխտեր 88-89 (Մաս 19)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի համառոտ շարադրանք

Իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որոնք ուսանողները սովորեցին, երբ նրանք ուսումնասիրում էին Վարդապետություն և Ուխտեր 88-89 բաժինները (մաս 19), չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որն ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ մտածեք ձեր ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (Վարդապետություն և Ուխտեր 88.1-40)

Երբ ուսանողներն ուսումնասիրեցին Ջոզեֆ Սմիթ Մարգարեին և մի խումբ քահանայապետերին տրված հայտնությունը, նրանք սովորեցին, որ Աստված լույս ու կյանք է տալիս բոլոր բաներին` Քրիստոսի Լույսի միջոցով: Նրանք սովորեցին նաև, որ հոգին ու մարմինը մարդու ոգին է, որը Հարության ժամանակ փրկագնվում է Հիսուս Քրիստոսի միջոցով, և որ Հարության ժամանակ մենք կստանանք փառքը, համաձայն օրենքի, որին մենք հնազանդվում ենք:

Օր 2 (Վարդապետություն և Ուխտեր 88.41-69)

Այս դասի ժամանակ ուսանողները սովորեցին, որ նրանք կարող են տեսնել Աստծո մեծությունն ու զորությունր, երբ նրանք նայեն Նրա արարչագործություններին : Ուսանողներն ուսումնասիրեցին այն հատվածները, որոնցում նկարագրված է, որ Տերը կայցելի Իր թագավորություններից յուրաքանչյուրը և նրանց բնակիչներին Իր ժամանակին: Նրանք սովորեցին նաև, որ եթե նրանք մոտենան Տիրոջը, Նա կմոտենա իրենց: Նրանք պարզեցին, որ Երկնային Հայրը պատասխանում է նրանց աղոթքներին այնպիսի ուղիներով, որոնք, ըստ Նրա, լավագույնն են նրանց համար, և եթե նրանց աչքն ուղղված լինի Աստծո փառքին, նրանք լցված կլինեն լույսով:

Օր 3 (Վարդապետություն և Ուխտեր 88.70-141)

Երբ ուսանողներն ուսումնասիրեցին Տիրոջ հրահանգները Մարգարեների Դպրոցի հիմնադրման վերաբերյալ, նրանք իմացան, որ եթե նրանք ուսուցանեն մեկը մյուսին և գիտելիք փնտրեն ուսումնասիրությամբ և հավատքով, նրանց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ կաճի: Նրանք իմացան, թե ինչ բան է արդար վարքագիծը, որը կօգնի նրանց սովորել ու կատարելագործվել, ինչպես նաև ճանաչեցին անարդար գործերը, որոնք Տերը պատվիրել է հրաժարվել անելուց: Նրանք սովորեցին նաև, որ բարյացակամություն և սեր ցուցաբերելը նրանց նկատմամբ, ում հետ նրանք ուսումնասիրում են ավետարանը, հրավիրում է Հոգին, երբ նրանք ուսանում են միասին:

Օր 4 (Վարդապետություն և Ուխտեր 89)

Մարգարեների դպրոց հաճախող եղբայրներին տված Տիրոջ խորհրդից ուսանողներն իմացան, որ դավադիր մարդկանց չարիքների ու դավադրությունների պատճառով վերջին օրերին Տերը նախազգուշացնում է մեզ չօգտագործել վնասակար նյութեր: Նրանք պարզեցին Տիրոջ նախազգուշացումը որոշակի նյութերի սխալ օգտագործման մասին և սովորեցին, որ նրանք պիտի ուտեն առողջարար ուտելիքները իմաստությամբ և գոհաբանությամբ: Ուսանողները սովորեցին, որ եթե մենք հետևենք Իմաստության Խոսքին, Տերը կօրհնի մեզ առողջությամբ, իմաստությամբ, ուժով և պաշտպանությամբ:

Նախաբան

Այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ ավետարանը ուրիշներին սովորեցնելու նշանակությունը: Երբ նրանք միմյանց ուսուցանեն այն սկզբունքները, որոնք ուսումնասիրել էին շաբաթվա ընթացքում, նրանք հնարավորություն կունենան ապրել որոշ սկզբունքներով, որոնք Տերն ուսուցանեց նրանց, ովքեր մասնակցում էին Մարգարեների դպրոցին:

Ուսուցման առաջարկներ

Նշում. Երբ ուսանողներն ուսումնասիրեցին սուրբ գրությունների սերտման Վարդապետություն և Ուխտերի 88.124 հատվածը այս շաբաթ, նրանց հրավիրեցին մտապահել և ապա անգիր ասել այն, երբ նրանք մասնակցեն սեմինարիային և Եկեղեցու այլ դասերին: Այս հրավերը նախատեսված էր օգնել նրանց` հիշելու, որ արդար գործելը և անարդար գործերի կատարումից հրաժարվելը կօգնեն մեզ սովորել և կատարելագործվել: Կարող եք հիշեցնել ուսանողներին սրա մասին և հրավիրել նրանց անգիր ասել հատվածը միասին: Դուք կարող եք նաև խրախուսել նրանց` ապրել ըստ այդ հատվածում տրված խորհրդի:

Վարդապետություն և Ուխտեր 88․70-117

Տերը պատվիրում է Եկեղեցու երեցներին պատրաստվել իրենց ծառայությանը և հայտնությամբ տալիս է Իր Երկրորդ Գալուստի շուրջը ծավալվող իրադարձությունները

Հրավիրեք որևէ ուսանողի կանգնել դասարանի առաջ և ուսուցանել մեկ այլ ուսանողի, թե ինչպես պետք է կատարել որևէ հասարակ առաջադրանք` ինչպես օրինակ փողկապ կապելը (կամ մեկ այլ առաջադրանք, որ երկրորդ ուսանողը չգիտի` ինչպես կատարել); Խնդրեք ուսանողներին բարձրացնել իրենց ձեռքերը, եթե նրանք վերջերս օգնել են ուսուցանել որևէ դաս կամ հմտություն մեկ ուրիշի: Նրանցից մի քանիսին խնդրեք նկարագրել, թե ինչ են իրենք սովորեցրել և ում են ուսուցանել: Շարունակեք՝ ուղղելով հետևյալ հարցերը.

  • Դուք ի՞նչ սովորեցիք` ուսուցանելու պատրաստվելիս և ուրիշին ուսուցանելիս:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ մենք հաճախ ավելի շատ ենք սովորում, երբ պատրաստվում ենք ուսուցանել, քան թե ուրիշների կողմից ուսուցանվելիս:

Հիշեցրեք ուսանողներին, որ Տերը տվեց Վարդապետություն և Ուխտերի 88 բաժնի հայտնությունը մի քանի օրերի ընթացքում` 1832 թվականի դեկտեմբերի վերջի մի քանի օրերին և 1833 թվականի հունվարի սկզբում, և այն ուղղված էր մի խումբ քահանայություն կրողների, ովքեր աղոթել էին` իմանալու Տիրոջ կամքը Սիոնի հիմնադրման վերաբերյալ: Այս հայտնության մեջ Տերը դիմեց քահանայություն կրողների այս խմբին` որպես «այս վերջին թագավորության առաջին մշակներ» (ՎևՈւ 88.70, 74) և պատվիրեց նրանց` կազմավորել մի դպրոց և մասնակցել դրան, որպեսզի քարոզեն ավետարանը բոլոր ազգերի մեջ երկրի վրա (տես ՎևՈւ 88.74, 84,127):

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.73-76 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան` փնտրելով, թե Տերն ինչ պատվիրեց անել քահանայության այս կրողներին, որ պատրաստվեն ուսուցանել ուրիշներին։

  • Ի՞նչ էր պատվիրված անել այս «առաջին մշակներին», որպեսզի պատրաստվեն ուսուցանել ուրիշներին` որպես միսիսոներներ: (Խնդրեք որևէ ուսանողի պատասխանները գրել գրատախտակին։)

  • Մենք ի՞նչ կարող էինք անել` «կազմակերպվելու», «պատրաստվելու» և «սրբագործվելու», որպեսզի արդյունավետ կիսվենք ավետարանով:

  • Ինչպե՞ս կարող է մեղքից մաքրվելը անդրադառնալ ավետարանով կիսվելու մեր կարողության վրա:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.77-80 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել` փնտրելով, թե Տերը ի՞նչ հրահանգեց անել այս քահանայություն կրողներին, երբ նրանք հանդիպեն: Խնդրեք ուսանողներին զեկուցել իրենց գտած նյութի մասին:

  • Տերն ի՞նչ խոստացավ նրանց, ովքեր ուսուցանում են ջանասիրաբար: (Նա խոստացավ, որ Իր շնորհը կուղեկցի նրանց և նրանք ավելի կատարյալ ձևով կհրահանգվեն բոլոր բաներում, որոնք նրանք պիտի հասկանան Աստծո արքայության վերաբերյալ:)

  • Ի՞նչ է նշանակում՝ Տիրոջ «շնորհը կուղեկցի ձեզ» (ՎևՈւ 88.78): (Տերը կօգնի մեզ, երբ մենք ջանասիրաբար ձգտենք ուսուցանել և սովորել ավետարանը:)

  • Հիմնվելով հատվածներ 77-78-ում ձեր սովորածի վրա, դուք ինչպե՞ս կհաղորդեք ուսուցման վերաբերյալ սկզբունքը: (Ուսանողները կարող են զանազան սկզբունքներ նշել։ Ուսանողների պատասխանից հետո կարող եք գրել հետևյալ սկզբունքը գրատախտակին. Երբ մենք ջանասիրաբար ուսուցանենք մեկս մյուսին, Տերը կօգնի մեզ ավելի կատարյալ հասկանալ Իր ճշմարտությունները: Ուսուցանելով միմյանց, մենք կարող ենք ավետարանով կիսվել ուրիշների հետ:)

  • Ինչպե՞ս է ուրիշներին ավետարանն ուսուցանելն օգնել ձեզ ավելի լավ հասկանալ այն:

  • Համաձայն հատված 79-ի, ուրիշ ի՞նչ թեմաներ են կարևոր, որ մենք հասկանանք: Ինչպե՞ս կարող է այսպիսի ընդարձակ գիտելիքը օգնել մեզ` ուսուցանել ավետարանն ուրիշներին:

Նշում. Հետևյալ վարժությունը գրված է չորս ուսանողից բաղկացած խմբի համար, որպեսզի նրանք պատրաստվեն և ուսուցանեն մեկը մյուսին` զույգերով: Եթե դասարանը փոքր է, կարող եք խնդրել ուսանողներին` պատրաստվել և ուսուցանել անհատականորեն կամ դուք կարող եք հրավիրել դասարանին` ուսուցանել ձեզ դասերից մեկը, իսկ հետո դուք կարող եք ուրիշ դասեր ուսուցանել նրանց:

Բացատրեք ուսանողներին, որ դուք ուզում եք օգնել նրանց` զգալ իրենց գտած ուսուցման երկու սկզբունքների կարևորությունը և կիրառել դրանք: Դասարանը բաժանեք չորս ուսանողից բաղկացած խմբերի: Խնդրեք երկու ուսանողների յուրաքանչյուր խմբից աշխատել միասին` օգտագործելով իրենց սուրբ գրությունները և սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերը, որպեսզի պատրաստվեք ուսուցանել Վարդապետություն և Ուխտերի 88.63-68 հատվածները մյուս երկու ուսանողներին: Խնդրեք մյուս երկու ուսանողներին աշխատել միասին` պատրաստվելով ուսուցանել սուրբ գրությունների սերտման հատվածը Վարդապետություն և Ուխտեր 89.18-21 առաջին երկու ուսանողներին:

Յուրաքանչյուր ուսանողի տվեք հետևյալ հրահանգների մեկական օրինակ: Խնդրեք նրանց կարդալ հրահանգները և սուրբ գրության հատվածները և ապա որոշեք` ինչպես են նրանք սովորեցնելու յուրաքանչյուր դասը: (Խրախուսեք երկու ուսանողների յուրաքանչյուր զույգից մասնակցել ուսուցմանը:) Բացատրեք, որ յուրաքանչյուր զույգը կունենա մոտավորապես 8-10 րոպե պատրաստվելու և մոտավորապես 5 րոպե` ուսուցանելու իրենց դասը:

Հրահանգներ այն ուսանողներին, ովքեր կուսուցանեն:

  1. Կարդացեք սուրբ գրությունների հատվածը, որը հանձնարարված է ձեզ: Դուք կարող եք աղոթել ի սրտե, որ Սուրբ Հոգին օգնի ձեզ, երբ դուք պատրաստվեք և ուսուցանեք:

  2. Աչքի անցկացրեք ցանկացած գրառումներ կամ նշումներ, որոնք կատարել եք ձեր սուրբ գրություններում և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում, որոնք կօգնեն ձեզ հիշել, թե դուք ինչ եք սովորել հատվածի ուսումնասիրությունից այս շաբաթ:

  3. Գրի առեք կամ նշեք մի վարդապետություն կամ սկզբունք, որը դուք կկամենաք ուսուցանել:

  4. Որոշեք, թե ինչպես ուսուցանել վարդապետությունը կամ սկզբունքը: Օգտագործեք հետևյալ գաղափարները, երբ ստեղծեք ընդհանուր նկարագիրը:

    1. Մտածեք մի պարզ հարց կամ դիդակտիկ առարկա, որ կարող եք օգտագործել` որպեսզի հետաքրքրություն առաջացնեք նրանց մոտ և ներկայացնեք առարկան:

    2. Բացատրեք, թե դուք ինչ գիտեք հայտնության պատմական նախադրյալի և բովանդակության մասին և հրավիրեք ձեր ուսանողներին կարդալ ձեզ հանձնարարված հատվածի մի մասը կամ ամբողջովին:

    3. Հարցեր ուղղեք, որպեսզի օգնեք ձեր ուսանողներին գտնել վարդապետությունը կամ սկզբունքը, իսկ հետո նորից հարցեր տվեք, որպեսզի պարզեք, թե արդյո՞ք նրանք հասկանում եք այն:

    4. Կիսվեք փորձառությամբ, որը դուք ունեցել եք վարդապետության կամ սկզբունքի հետ կապված և վկայեք դրա կարևորությունը և ճշմարտացիությունը: Կարող եք նաև հրավիրել ուսանողներին կիսվել փորձառությամբ, որ նրանք ունեցել են վարդապետության կամ սկզբունքի հետ կապված:

Պատրաստվելու համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք այն զույգին, որին հանձնարարված էր Վարդապետություն և Ուխտերի 88.63–68 հատվածները` ուսուցանել իրենց խմբի մյուս ուսանողին: Ապա խնդրեք ուսանողներին փոխվել դերերով և խնդրեք զուգընկերոջը ուսուցանել Վարդապետություն և Ուխտեր 89.18-21 հատվածները։

Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. «Երբ մենք ուսուցանենք միմյանց ջանասիրաբար, Տերը կօգնի մեզ ավելի կատարյալ հասկանալ Իր ճշմարտությունները»: Ուսանողներին ուղղեք հետևյալ հարցերը.

  • Այս սուրբ գրությունների ձեր ըմբռնումը ինչպե՞ս խորացավ, երբ դուք ուսուցանեցիք մեկ ուրիշին այսօր:

  • Դուք ինչպե՞ս նկատեցիք, որ Տերն օգնում էր ձեզ:

Խրախուսեք ուսանողներին հնարավորություններ փնտրել ավետարանն ուրիշներին ուսուցանելու համար: Վկայեք այն օրհնությունները, որ նրանք կստանան այդ անելու համար:

Հաջորդ Մասը (Վարդապետություն և Ուխտեր 90-97)

Որպեսզի ուսանողներին նախապատրաստեք եկող շաբաթվա իրենց ուսումնասիրությանը, կարող եք հրավիրել նրանց մտածել հետևյալի մասին. «Ինչ հատկանիշներ է Տերը սահմանել Իր երեսը տեսնելու համար»: Որո՞նք են «սրտով մաքուրներ» լինելու օրհնությունները (ՎևՈւ 97.16), երբ դուք տաճար այցելեք: Երբևէ հետաքրքրվե՞լ եք, թե ի՞նչ է նշանակում երկրպագել Աստծուն: Հաջորդ շաբաթվա ուսումնասիրության ժամանակ, փնտրեք, թե ո՞ւմ ենք մենք երկրպագում և ինչպե՞ս ենք մենք երկրպագում: