Սեմինարիա
Դաս 71․ Վարդապետություն և Ուխտեր 65


Դաս 71

Վարդապետություն և Ուխտեր 65

Նախաբան

1831թ․ սեպտեմբերի 12-ին Ջոզեֆ Սմիթը և նրա ընտանիքը տեղափոխվեցին Կիրթլենդից դեպի հարավարևելք 30 մղոն հեռավորության վրա գտնվող Հայրամ, Օհայո։ Նրանք դա արեցին ի պատասխան Տիրոջ խորհրդի (տես ՎևՈւ 63․65)։ Մարգարեն և նրա ընտանիքը տեղափոխվեցին Ջոն և Էլիս Ջոնսոնների մոտ, որոնք Եկեղեցու նորադարձեր էին։ Կիրթլենդից տեղափոխվելու հիմնական պատճառը Աստվածաշնչի թարգմանության վրա աշխատանքի վերսկսելն էր։ Հայրամում Ջոզեֆը վերսկսեց այդ աշխատանքը։ 1831թ․ հոկտեմբերի 30-ին Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրառված է Վարդապետություն և Ուխտեր 65-ում: Այս հայտնության մեջ Տերն ուսուցանում է, որ ավետարանը կհասնի բոլոր ազգերին ի պատրաստություն Փրկչի Երկրորդ Գալուստին, և որ Սրբերը պետք է աղոթեն Աստծո արքայության աճի համար։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 65

Տերը հայտարարում է, որ ավետարանը կլցնի ամբողջ երկիրը

Հրավիրեք ուսանողներին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում թվարկել այն բաները, ինչի համար կանոնավոր աղոթում են: Մի քանի ուսանողի կարող եք խնդրել կիսվել իրենց գրածով, եթե հարմար են զգում:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 65 հատվածը: Բացատրեք, որ այս հայտնության մեջ Տերը մեզ ասում է, թե ինչի համար մենք պետք է աղոթենք, մասնավորապես, երբ ականատես ենք լինում վերջին օրերում մարգարեացված իրադարձությունների իրականացմանը։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 65.1-2 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչպես է Տերը նկարագրում ավետարանի տարածումը:

  • Ո՞ւր կգնա Հիսուս Քրիստոսի ավետարանը։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ վարդապետությունը. Հիսուս Քրիստոսի ավետարանն առաջ կգնա դեպի երկրի ծայրերը: Գրեք այս վարդապետությունը գրատախտակին:)

  • Համաձայն հատված 2-ի, ի՞նչ Տերը «վստահեց մարդուն», որպեսզի ավետարանը լցներ ամբողջ երկիրը։ (Աստծո արքայության բանալիները։ Կարող եք հիշեցնել ուսանողներին, որ «արքայության բանալիները» արտահայտությունը վերաբերում է Եկեղեցում նախագահելու քահանայության իշխանությանը: Այդ բանալիներով Եկեղեցու Նախագահը ղեկավարում է ավետարանը քարոզելու մեր ջանքերը։ Նա փոխանցում է այդ բանալիներից մի քանիսը ընդհանուր և տեղական քահանայության ղեկավարներին:)

Նկար
Դանիելը մեկնաբանում է Նաբուգոդոնոսորի երազը

Ցույց տվեք ուսանողներին Դանիելը մեկնաբանում է ․․․․ երազը նկարը (Gospel Art Book [2009], no. 24, տես նաև LDS.org)։ Խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչ գիտեն Նաբուգոդոնոսոր թագավորի երազի Դանիելի մեկնաբանության մասին։ (Կարող եք կարդալ կամ ամփոփել Դանիել Բ․31–45։ Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Նաբուգոդոնոսոր թագավորն անհանգստացած էր իր երազով, և որ Տերը հայտնեց երազի նշանակությունը Դանիելին։ Երազում երևացել էր մեծ արձան, որը ներկայացնում էր տարբեր քաղաքական թագավորություններ, որոնք ոչնչացվում են քարից, որը առանց ձեռքի կտրված էր սարից։ Քարը գնալով մեծանում է, մինչև որ լցնում է ամբողջ երկիրը։

  • Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 65.2-ի, ո՞րն էր այդ քարը, որ կտրվել էր սարից առանց ձեռքերի: (Աստծո արքայությունը։ Բացատրեք, որ այս հատվածում «Աստծո թագավորությունը» վերաբերում է երկրի վրա Աստծո արքայությանը՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այդ բացատրությունը իրենց սուրբ գրություններում հատված 2-ի դիմաց։)

Եթե հնարավոր է, կարող եք ուսանողներին տրամադրել հետևյալ հայտարարության մեկ օրինակ, որպեսզի դնեն այն իրենց սուրբ գրություններում։ Եթե հնարավոր չէ, կարող եք գրել այդ հայտարարությունը գրատախտակին դասից առաջ և խնդրել ուսանողներին գրել այն իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այդ հայտարարությունը:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է.

Նկար
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

«Մենք բոլորս քաղաքացիներ ենք երկրի մեծագույն արքայությունում, որը ղեկավարվում է ոչ թե մարդկանց իմաստությամբ, այլ Տեր Հիսուս Քրիստոսի կողմից։ Դրա ներկայությունը իրական է: Ճակատագիրը հստակ է։ Դա այն արքայությունն է, որի մասին խոսել է Դանիել մարգարեն՝ քարը, որը պետք է կտրվեր սարից առանձ ձեռքերի և գլորվեր ու լցներ երկիրը։ (Տես Դան․ Բ․34-35։)

«Մահկանացու մարդը չի ստեղծել այս արքայությունը» (“Pillars of Truth,” Ensign, Jan. 1994, 4)։

  • Ի՞նչ ապացույց եք տեսնում, որ Դանիելի մարգարեությունը իրականանում է այսօր։

  • Ինչպե՞ս է այդ ապացույցն ամրացնում ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին։

  • Ի՞նչ է նշանակում ձեզ համար լինել երկրի վրա Տիրոջ արքայության մասը:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ խոսքերը։ Կարդալուց առաջ ուսանողներին ասացեք, որ կանգ եք առնելու վերջին նախադասության մեջտեղում։ Խնդրեք նրանց ուշադիր լսել և մտածել, թե ինչպես կավարտեին վերջին նախադասությունը։

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու եք դուք ուղարկվել երկիր կոնկրետ այս ժամանակ: Դուք չեք ծնվել Ադամի և Եվայի ժամանակ կամ երբ փարավոնները կառավարում էին Եգիպտոսը կամ Մինգի թագավորության ժամանակ։ Դուք եկել եք երկիր այս ժամանակ՝ Քրիստոսի առաջին գալուստից 20 դար անց։ Աստծո քահանայությունը վերականգնվել է երկրի վրա, և Տերը մեկնել է իր ձեռքը պատրաստելու աշխարհը Իր փառավոր վերադարձին։ Սրանք մեծ հնարավորությունների և կարևոր պատասխանատվությունների օրեր են։ Սրանք ձեր օրերն են: Ձեր կարևոր պատասխանատվություններից մեկն է՝ …» (“Preparing the World for the Second Coming,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 49)։

Մի քանի ուսանողների հարցրեք, թե ինչպես իրենք կավարտեին Երեց Անդերսենի վերջին նախադասությունը։ Ապա ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 65.3 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ է Տերը պատվիրում մեզ որպես Իր արքայության անդամների:

  • Ի՞նչ է նշանակում պատրաստել Տիրոջ ճանապարհը, Գառի ընթրիքը և պատրաստ լինել դիմավորելու Փեսային: (Այս արտահայտությունները խոսում են մեր պարտականության մասին՝ պատրաստելու աշխարհը Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին:)

Գրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին․ Մենք պատասխանատվություն ենք կրում պատրաստելու մեզ և մյուսներին Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այդ ճշմարտությունը իրենց սուրբ գրություններում Վարդապետություն և Ուխտեր 65․3-ի դիմաց։ Բացատրեք, որ Երեց Նիլ Լ․ Անդերսենը վկայել է այս ճշմարտության մասին։ Կարդացեք նրա վերջին նախադասությունն ամբողջությամբ․ «Ձեր կարևոր պատասխանատվություններից մեկն է՝ օգնել աշխարհին պատրաստվել Փրկչի Երկրորդ Գալուստին» (“Preparing the World,” 49)։

  • Ի՞նչ մտքեր և զգացումներ եք ունենում, երբ մտածում եք ձեզ և մյուսներին Երկրորդ Գալուստին պատրաստելու ձեր պատասխանատվության մասին։

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 65․4, իսկ դասարանին խնդրեք գտնել, թե ինչ մենք կարող ենք անել, որպեսզի պատրաստենք մեզ և մյուսներին Երկրորդ Գալուստին։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։

  • Ի՞նչ ճանապարհներով մենք կարող ենք «հայտնի դարձնել Տիրոջ հրաշալի գործերը մարդկանց մեջ»։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 65.5-6 և խնդրեք դասարանին գտնել, թե ինչի համար մենք պետք է աղոթենք:

  • Համաձայն այդ հատվածների, ինչի՞ համար մենք պետք է աղոթենք, պատրաստվելով Երկրորդ Գալուստին: (Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, կարող եք առաջարկել նրանց համեմատել հատված 6Մատթեոս 6․10-ի աղոթքի Տիրոջ խոսքերի հետ:)

  • Ինչպե՞ս կարող է այդ բաների համար աղոթելը մեզ օգնել պատրաստել մեզ և մյուսներին Երկրորդ Գալուստին։

Մի ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի հետևյալ խոսքերը, իսկ դասարանին խնդրեք լսել, թե ինչ մենք պետք է ներառենք մեր աղոթքներում:

Նկար
President Thomas S. Monson

«Ես պետք է խնդրեմ, որ ձեր հավատքը և աղոթքները շարունակվեն ասվել այն տարածքների անունից, որտեղ մեր ազդեցությունը սահմանափակ է և որտեղ մեզ թույլատրված չէ այս պահին ազատորեն քարոզել ավետարանը։ Հրաշքներ կարող են տեղի ունենալ, եթե մենք անենք դա» (“Welcome to Conference,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 6)։

  • Համաձայն Նախագահ Մոնսոնի, ինչի՞ համար մենք պետք է աղոթենք: Ինչպե՞ս կարող են այդ աղոթքները օգնել մեզ պատրաստել ճանապարհ Երկրորդ Գալուստի համար։

Խնդրեք դասարանին վերադառնալ Վարդապետություն և Ուխտեր 65․1–2-ին, և խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այդ հատվածները։

  • Ի՞նչ ճանապարհներով ենք մենք մասնակցում Իր ավետարանով երկիրը լցնելու Տիրոջ աշխատանքին։ (Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, օգնեք նրանց հասկանալ, թե ինչպես իրենք կարող են մասնակցել այս աշխատանքին որպես լիաժամկետ միսիոներներ։ Նաև օգնեք նրանց հասկանալ, որ իրենք այժմ արդեն մասնակցում են այդ աշխատանքին, ազդեցություն գործելով իրենց տներում, ծխերում և ճյուղերում, դպրոցներում և համայնքներում։)

Խրախուսեք ուսանողներին պատրաստել իրենց և մյուսներին Երկրորդ Գալուստին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 65։ «Որ երկնքի արքայությունը գա»

Վարդապետություն և Ուխտեր 65-ում գրի առված հայտնության վաղ ձեռագիրն ընդգրկում է նախաբանում հետևյալ խոսքերը․ «Հայտնություն Ջոզեֆ Տեսանողին 1831թ․ հոկտեմբերին Մատթեոս 6 10 հատվածի վերաբերյալ» (William E. McLellin copy of Revelation, Oct. 30, 1831 [D&C 65], in William E. McLellin Papers, 1831–1878, Church History Library)։ Մատթեոս 6․10 հատվածը պարունակում է Տիրոջ աղոթքի մի մասը․ «Քո թագավորությունը թող գա։ Քո կամքը թող կատարվի երկրի վրա, ինչպես որ երկնքում է»: Վարդապետություն և Ուխտեր 65 հատվածի հայտնությունը տալիս է տարբեր ճանապարհներ, որոնցով Տիրոջ արքայությունը եկել է երկիր և կշարունակի տարածվել։ Եվ այն ավարտվում է խոսքերով, որոնք նման են Տիրոջ աղոթքի վերջին խոսքերին․ «Քանզի քոնն է պատիվը, զորությունն ու փառքը, հավիտյանս հավիտենից։ Ամեն» (ՎևՈւ 65․6, տես նաև Մատթեոս 6․13

Վարդապետություն և Ուխտեր 65.2: «Մինչև որ լցնի ողջ երկիրը»

Թեպետ Եկեղեցին շատ փոքր էր կազմակերպվելուց հետո առաջին մի քանի տարիների ընթացքում, Ջոզեֆ Սմիթը մարգարեական զգացում ուներ Եկեղեցու մեծ ճակատագրի մասին։ Վիլֆորդ Վուդրուֆը խոսել է հայտարարության մասին, որը Մարգարեն արել է քահանայության ժողովին Կիրթլենդում, Օհայո, 1834թ․ապրիլին․

Նկար
Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆ

«Մարգարեն բոլոր Քահանայություն կրողներին խնդրեց հավաքվել փոքրիկ փայտե դպրոցում։ Դա փոքրիկ տնակ էր, մոտ 14 քառակուսի ֆուտ։ Սակայն այն տեղավորեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ողջ քահանայությունը, որն այդ ժամանակ Կիրթլենդ քաղաքում էր։ Երբ մենք հավաքվեցինք, Մարգարեն կանչեց Իսրայելի Երեցներին իր հետ միասին բերել այս աշխատանքի մասին իրենց վկայությունը։ Երբ նրանք վերջացրեցին, մարգարեն ասաց. «Եղբայրներ, այստեղ, այս երեկո ես լավ խրատվեցի և ուսուցանվեցի ձեր վկայություններով, բայց ես ուզում եմ ասել ձեզ Տիրոջ առաջին, որ դուք ավելի շատ բան չգիտեք այս Եկեղեցու և թագավորության ճակատագրի մասին, քան իր մոր գրկում եղող մանկիկը: Դուք չեք ըմբռնում դա»։ Ես զարմացած էի: Նա ասաց․ «Այսօր դուք տեսնում եք Քահանայության միայն շատ փոքր մասի, բայց այս Եկեղեցին կլցնի Հյուսիսային և Հարավային Ամերիկաները։ Այն կլցնի աշխարհը» ( Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 137