Սեմինարիա
Դաս 113․ Վարդապետություն և Ուխտեր 107․39-100


Դաս 113

Վարդապետություն և Ուխտեր 107․39-100

Նախաբան

Սա երեք դասերից վերջինն է, որտեղ քննարկվում է Վարդապետություն և Ուխտեր 107-ի հայտնությունը։ Հայտնությունը գրվել է 1835թ-ին, սակայն «պատմական արձանագրությունները հաստատում են, որ 60-ից 100-րդ հատվածների մեծ մասը ընդգրկում են այն հայտնությունը, որը 1831թ․ նոյեմբերի 11-ին, տրվել է Ջոզեֆ Սմիթի միջոցով» (ՎևՈւ 107-ի նախաբան)։ Այս դասի ժամանակ քննարկված հատվածները պարունակում են Տիրոջ խոսքերը՝ հորից որդուն Մելքիսեդեկյան Քահանայության շնորհման հնագույն սովորության վերաբերյալ։ Դրանք նաև հրահանգներ են նախատեսում քահանայության տարբեր ղեկավարների պարտականությունների վերաբերյալ։

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 107․39-57

Տերը հայտնում է, որ հնում Մելքիսեդեկյան Քահանայությունը փոխանցվել է հորից որդուն։

Դասից առաջ, հետևյալ հարցը գրեք գրատախտակին․ Որո՞նք են այն հանգամանքները, որոնց դուք ներկայումս բախվում եք, կամ շուտով կբախվեք, որտեղից դուք օգուտ կքաղեիք, եթե Երկնային Հորից ստանայիք առաջնորդություն կամ մխիթարություն։

Դասի սկզբում ուսանողներին հորդորեք մտածել հետևյալ հարցի շուրջ։ Մի քանիսին հորդորեք կիսվել իրենց պատասխաններով: Երբ ուսանողները սկսեն Վարդապետություն և Ուխտեր 107․39-100-ի այսօրվա քննարկումը, հորդորեք նրանց այս հատվածներում ուշադրություն դարձնել այն սկզբունքներին, որոնք կօգնեն նրանց առաջնորդություն և մխիթարություն ստանալ իրենց Երկնային Հորից։

Հիշեցրեք ուսանողներին, որ նախորդ դասի ժամանակ նրանք սովորեցին Առաջին Նախագահության, Տասներկու Առաքյալների Քվորումի և Յոթանասունականների մասին։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 107․39 և հորդորեք դասարանին ուշադրություն դարձնել Տասներկուսի պարտականություններից մեկին։ Բացատրեք, որ ավետարանչական սպասավորներ եզրույթը վերաբերվում է նրանց, ովքեր կրում են Մելքիսեդեկյան Քահանայության հայրապետի պաշտոնը (տես Սուրբ Գրքերի ուղեցույց, «Ավետարանիչ» scriptures.lds.org; Աստվածաշնչի բառարանը, «Ավետարանիչ»

  • Ըստ 39-րդ հատվածի, ինչպե՞ս են հայրապետները նշանակվում իրենց կոչումներում։ (Երբ ուսանողները պատասխանեն, օգնեք նրանց հասկանալ հետևյալ ճշմարտությունը․ Հայրապետները կանչվում են հայտնությամբ և կարգվում Տասներկու Առաքյալների ղեկավարության ներքո։)

Հանձնարարեք ուսանողներին բացատրել հայրապետի պաշտոն ունեցողների պարտականությունները։ (Հայրապետները Եկեղեցու արժանի անդամներին տալիս են քահանայության հատուկ օրհնություններ, որոնք կոչվում են հայրապետական օրհնություններ։) Բացի դրանից հարցրեք, թե դասարանից ինչ-որ մեկը կարող է արդյոք հիշեցնել, թե ինչ է հայրապետական օրհնությունը։ (Հայրապետական օրհնությունը հայտնում է Իսրայելի տան ձեր տոհմը և պարունակում է անձին տրված Տիրոջ կողմից անձնական խորհուրդ։ Տես Հավատքին Հավատարիմ․ Ավետարանական վկայակոչում [2004], «Հայրապետական օրհնություններ», 111–13։)

Կարող եք հորդորել հայրապետական օրհնություններ ստացած ուսանողներին, կիսվել ցցերի հայրապետների ծառայության մասին իրենց վկայություններով։ (Զգուշացրեք ուսանողներին, որ հայրապետական օրհնությունները սրբազան ու անձնական են, և որ սովորաբար նրանցով չպետք է կիսվել այն մարդկանց հետ, ովքեր ընտանիքի անմիջական անդամներ չեն։) Կիսվեք՝ հայրապետական օրհնություն ստանալու և նրա մեջ պարունակվող խորհուրդն ուսումնասիրելու օրհնությունների մասին ձեր վկայությամբ։

Բացատրեք, որ հայրապետ բառը վերաբերվում է նաև ընտանիքների հայրերին։ Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Սուրբ գրություններում հայտնվող քահանայության կարգը, երբեմն, վերաբերվում է հայրապետական կարգին, քանի որ այն մեզ է հասել հայրերից որդուն փոխանցվելով» (“What I Hope You Will Teach Your Children about the Temple,” Ensign, Aug. 1985, 9)։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 107․40 և հորդորեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչպես էր Մելքիսեդեկյան Քահանայությունը հնում շնորհվում։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

Նշեք, որ Վարդապետություն և Ուխտեր 107․41-57-ում, մենք կարդում ենք այն մի քանի բաների մասին, որն Ադամ արեց որպես արդարակյաց հայրապետ: Հանձնարարեք ուսանողներին լուռ աչքի անցկացնել 41–50 հատվածները և բացահայտել այն օրինաչափությունը՝երկու բան, որն Ադամը բազմիցս անգամ արեց՝ իր ընտանիքի վրա նախագահելիս։

  • Ո՞ր երկու արարքներն էր Ադամն անընդհատ կրկնում, մինչ նախագահում էր իր ընտանիքի վրա։ (Նա քահանայության պաշտոնների էր կարգում իր արժանի հետնորդներին, և օրհնում նրանց։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 107․53 հատվածը, և հանձնարարեք դասարանին բացահայտել, թե բացի իր արժանի հետնորդներից, ում նաև օրհնեց Ադամը։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։ (Համոզվեք, որ նրանք հասկանում են, որ Ադամն օրհնեց իր բոլոր արժանի հետնորդներին, այդ թվում և դուստրերին։)

  • Ինչպե՞ս կարող է Ադամի օրինակն օրինաչափություն հանդիսանալ հայրերի համար։ (Ուսանողների պատասխաններից հետո, հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին․ Այն հայրերը, ովքեր կրում են Մելքիսեդեկյան Քահանայություն, ունեն իշխանություն օրհնելու իրենց զավակներին։)

  • Բացի որդուն քահանայության կարգելուց, ե՞րբ կարող է հայրը քահանայության օրհնություն տալ որդուն կամ դստերը։ (Պատասխանները կարող են ներառել այն, որ հայրերը կարող են քահանայության օրհնություններ սպասավորել հիվանդության պահերին և առաջնորդություն ու մխիթարություն տրամադրելու համար։)

Բացատրեք, որ բացի իրենց երեխաներին օրհնելուց, Մելքիսեդեկյան քահանայություն կրողները կարող են օրհնել ընտանիքի այլ անդամներին և նրանց, ովքեր կխնդրեն նրանց։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Տունը, որտեղ չկա քահանայություն, պետք է շրջապատված լինի քահանայության քվորումների հոգատարությամբ և ծառայությամբ: Այդպիսով Եկեղեցու ոչ մի կացարանում օրհնության պակաս չի լինի» (“The Power of the Priesthood,” Ensign or Liahona, May 2010, 9)։

Հորդորեք ուսանողներին հիշել այն ժամանակները, երբ նրանք բարիք են ստացել իրենց հայրերի կամ այլ Մելքիսեդեկյան քահանայություն կրողների տված քահանայության օրհնություններից ։ Եթե նրանք հնարավորություն չեն ունեցել ստանալու քահանայության օրհնություն, հորդորեք նրանց մտածել, թե ինչպիսի բարիք կբերեր նրանց այդ օրհնությունը։ Հորդորեք մի քանի ուսանողների կիսվել իրենց փորձառություններով և մտքերով:

Անդրադարձեք այն հարցին, որը դուք դասից առաջ գրել էիք գրատախտակին։ Կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, որ ուսանողները Երկնային Հորից կարող են առաջնորդություն և մխիթարություն փնտրել հայրապետական օրհնությունների և քահանայության օրհնությունների շնորհիվ, որոնք սպասավորվում են իրենց հայրերի կամ այլ Մելքիսեդեկյան քահանայություն կրողների կողմից։

Վարդապետություն և Ուխտեր 107․58-100

Տերը հայտնում է քահանայության քվորումների նախագահների պարտականությունները

Որպես կարճ վերանայում, գրեք հետևյալ վերնագրերը գրատախտակին`Մելքիսեդեկյան Քահանայություն և Ահարոնյան Քահանայություն: Հանձնարարեք ուսանողներին համապատասխան վերնագրերի տակ թվել քահանայության պաշտոնները։ Հանձնարարեք որևէ ուսանողի գրել քահանայության մեկ պաշտոն, իսկ հետո փոխանցել կավիճը կամ մարկերը մեկ այլ ուսանողի, շարունակելով այդ գործընթացն այնքան ժամանակ, մինչև որ ուսանողները նշեն քահանայության բոլոր պաշտոնները։ Հորդորեք ուսանողներին անհրաժեշտության դեպքում օգնել միմյանց։ (Մելքիսեդեկյան Քահանայության պաշտոններն են՝ երեց, քահանայապետ, հայրապետ, Յոթանասունական և Առաքյալ: Ահարոնյան Քահանայության պաշտոններն են՝ սարկավագ, ուսուցիչ, քահանա և եպիսկոպոս:

  • Ի՞նչ է քահանայության քվորումը: (Եղբայրների կազմակերպված խումբ, ովքեր կրում են քահանայության միևնույն պաշտոնը:)

Հրավիրեք որևէ ուսանողի մոտենալ գրատախտակին և նշել քահանայության այն պաշտոնները, որոնք միավորվում են քվորումով: Խրախուսեք մյուսներին օգնել այդ ուսանողին, եթե կա դրա կարիքը: (Հետևյալ պաշտոնները ունեն քվորումներ. Առաքյալ, Յոթանասունական, քահանայապետ, երեց, քահանա, ուսուցիչ և սարկավագ: Կարող եք բացատրել, որ յուրաքանչյուր ցից ունի քահանայապետերի մեկ քվորում, որտեղ ցցի նախագահը հանդիսանում է որպես քվորումի նախագահ: Յուրաքանչյուր ծխում քահանայապետերը կազմավորում են քահանայապետերի խումբ:)

Խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 107․60-63, 85-89, 93-94 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել և բացահայտել, թե այստեղ նշված քվորումները ինչ ընդհանուր բան ունեն:

  • Համաձայն այդ հատվածների, ի՞նչ ընդհանուր բան ունեն քահանայության այդ քվորումները։ (Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ ճշմարտությունը․ Նախագահը նշանակված է նախագահելու և առաջնորդելու յուրաքանչյուր քվորումի աշխատանքը։)

  • Համաձայն հատվածներ 87-88-ի, քահանաների քվորումը ինչպե՞ս է տարբերվում սարկավագների և ուսուցիչների քվորումներից: (Ծխի եպիսկոպոսը նախագահում է քահանաների քվորումը: Նա նախագահում է նաև ծխի բոլոր Ահարոնյան Քահանայություն կրողների վրա: Ճյուղում, ճյուղի նախագահը հանդես է գալիս որպես քահանաների քվորումի նախագահ:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ յուրաքանչյուր քահանայության քվորում ունենա նախագահ։ Ինչպե՞ս կարող է քահանայության քվորումի նախագահն օգնել իր քվորումի անդամներին։

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 107․68-84 հատվածները, բացատրելով, որ այդ հատվածներում հրահանգներ են տրվում եպիսկոպոսի պաշտոնի և Եկեղեցու խորհուրդների դերի մասին։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 107․65-66 հատվածները, և հանձնարարեք դասարանին բացահայտել քահանայության այն ղեկավարին, ով նախագահում է բոլոր քահանայություն կրողների վրա։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։ Համոզվեք, որ նրանք հասկանում են, որ այդ հատվածները վերաբերվում են Եկեղեցու Նախագահին։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 107․67, 91–92 հատվածները, և հորդորեք դասարանին ուշադրություն դարձնել այն բառերին և արտահայտություններին, որոնք նկարագրում են Եկեղեցու Նախագահի իշխանությունը և պարտականությունները։

  • Ելնելով այդ հատվածներից, ինչպե՞ս կամփոփեիք Եկեղեցու Նախագահի իշխանությունը և պարտականությունները։ (Չնայած ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, նրանք պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Եկեղեցու Նախագահը իշխանություն ունի սպասավորելու բոլոր արարողություններն ու օրհնությունները և նախագահում է ամբողջ Եկեղեցու վրա։ Կարող եք խնդրել ուսանողներից որևէ մեկին գրել այդ ճշմարտությունը գրատախտակին։)

Ցույց տվեք Եկեղեցու ներկայիս Նախագահի նկարը:

  • Որո՞նք են այն մի քանի օրհնությունները, որոնք դուք ստացել եք Եկեղեցու Նախագահի քահանայության իշխանության շնորհիվ։

Նշեք, որ Եկեղեցու որոշ անդամներ կարող են մտածել, որ Եկեղեցու իրենց կոչումներն ու պարտականությունները կարևոր չեն։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հետևյալ հայտարարությունը։ Բացատրեք, որ Նախագահ Հինքլին ասել է դա Եկեղեցու բոլոր անդամներին։

Նկար
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

«Ձեր պարտականությունն այնքան կարևոր է ձեր պատասխանատվության ոլորտում, որքան իմ պարտականությունը՝ իմ ոլորտում։ Այս Եկեղեցում ոչ մի կոչում քիչ կամ աննշան կարևորություն չունի։ Բոլորս էլ մեր պարտականություններին հետամուտ լինելիս փոխում ենք ուրիշների կյանքը» (“This Is the Work of the Master,” Ensign, May 1995, 71)։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ «այս Եկեղեցում ոչ մի կոչում քիչ կամ աննշան կարևորություն չունի»։

  • Ի՞նչ է ուսուցանում Նախագահ Հինքլիի հայտարարությունը Եկեղեցում ձեր պարտականությունների վերաբերյալ։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 107․99-100 հատվածները, թե ինչպես է Նախագահ Հինքլիի հայտարարությունը վերաբերվում այդ հատվածներին։

  • Ըստ 99–100 հատվածների, ի՞նչ պետք է անենք Տիրոջ առջև կանգուն մնալու համար։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Որպեսզի կանգուն մնանք Տիրոջ առաջ, մենք պետք է սովորենք մեր պարտականությունը և գործենք ողջ ջանասիրությամբ այն իրագործելու համար։) Կարող եք առաջարկել, որ ուսանողներն իրենց սուրբ գրություններում նշեն այդ ճշմարտությունը։)

Չնայած այդ հատվածներն ի սկզբանե ուղղված էին քահանայություն կրողներին, նրանցում ուսուցանված սկզբունքները վերաբերվում են Եկեղեցու բոլոր անդամներին։

Ուսանողներին բաժանեք զույգերի: Հորդորեք նրանց քննարկել հետևյալ հարցերը։ Մեկ առ մեկ կարդացեք հարցերը կամ գրեք դրանք գրատախտակին։

  • Ինչպե՞ս եք դուք օրհնվել Եկեղեցու որևէ անդամի ծառայության շնորհիվ, ով ջանասիրաբար կատարել է իր պարտականությունը:

  • Դուք ի՞նչ եք անում, որպեսզի իմանաք ձեր պարտականությունը և գործեք ողջ ջանասիրությամբ` կատարելու այն:

Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվելու Եկեղեցում և մեր ընտանիքներում մեր պարտականությունը կատարելու կարևորության մասին իրենց վկայությամբ։ Հորդորեք նրանց նպատակ դնել, որպեսզի ջանասիրաբար կատարեն իրենց պարտականությունները։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 107․40–57։ Ադամը կարգեց իր որդիներին և թոռներին և օրհնեց իր սերունդներին

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը գրել է հայրերից քահանայության օրհնություններ խնդրելու կարևորության մասին․

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Վերջերս, մի երիտասարդ տղա եկավ իմ գրասենյակ՝ օրհնություն խնդրելու։ Նա խնդիրներ ուներ, ոչ բարոյական խնդիրներ, այլ… նա շփոթված էր, նա մտահոգված ու անհանգստացած էր։ Այսպիսով, մենք զրուցեցինք մի քանի րոպե և ես նրան հարցրեցի․ «Արդյո՞ք երբևէ օրհնության համար խնդրել ես հայրիկիդ»։ «Օ՜հ», պատասխանեց նա, «Ես չգիտեի, թե Հայրիկը կարող է նման բան անել։ Նա այդքան էլ ակտիվ չէ»: Ես ասացի․ «Բայց նա քո հայրն է»։ «Այո»: «Արդյո՞ք նա ունի քահանայություն»։ «Այո, նա քիչ ակտիվ երեց է»։ Ես ասացի․ «Դու սիրո՞ւմ ես նրան»։ Իսկ նա ասաց․ «Այո, սիրում եմ Նրան: Նա լավ մարդ է, նա բարի է ընտանիքի, բարի է երեխաների հանդեպ»։ Ես ասացի․ «Դուք երբևէ ընտանիքով աղոթե՞լ եք»։ Նա ասաց․ «Երկար ժամանակ է, ինչ մենք ընտանիքով չենք աղոթել»։ Ես ասացի․ «Դե լավ, կգնա՞ս արդյոք տուն և հնարավորության դեպքում օրհնություն խնդրես հայրիկիցդ։ Եվ եթե նա չկարողանա, հետ արի և ես ուրախությամբ կօգնեմ քեզ»։

«Այսպիսով, նա գնաց և մոտ երեք օր հետո վերադարձավ։ «Եղբայր Բենսոն, դա ամենահաճելի բանն էր, որ պատահեց իմ ընտանիքում», ասաց նա։ «Մայրս և երեխաները նստեցին այնտեղ, իմ կրտսեր եղբայրները և քույրերը, իմ մոր հետ և արցունքները հոսում էին նրա աչքերից։ Նա ավելի ուշ իր երախտագիտությունը հայտնեց։ Հայրս ինձ մի հիանալի օրհնություն տվեց»։ Նա ավելացրեց․ «Կարող եմ ասել, որ այն իր սրտի խորքից էր»։

« Կան բազմաթիվ հայրեր, ովքեր ուրախ կլինեն օրհնելու իրենց զավակներին, եթե նրանց մի փոքր քաջալերենք։ Որպես իրենց տան հայրապետեր, դա նրանց պարտավորություններից, պատասխանատվություններից, և իհարկե, հնարավորություններից մեկն է» (God, Family, Country: Our Three Great Loyalties [1974], 184)։

Վարդապետություն և Ուխտեր 107.99: «Թող ամեն տղամարդ սովորի իր պարտականությունը»

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Ես սիրում և փայփայում եմ պարտականություն ազնվազարմ բառը և այն ամենը, ինչ այն ենթադրում է։

Պարտականության կանչ եկել է Ադամին, Նոյին, Աբրահամին, Մովսեսին, Սամուելին, Դավիթին։ Այն եկավ Մարգարե Ջոզեֆ Սմիթին և նրա իրավահաջորդներից յուրաքանչյուրին։ Պարտականության կանչ եկավ պատանի Նեփիին, երբ իր հոր Լեքիի միջոցով, Տիրոջ կողմից նա հրահանգվեց իր եղբայրների հետ միասին վերադառնալ Երուսաղեմ և վերցնել պղնձե թիթեղները Լաբանից։ Նեփիի եղբայրները տրտնջացին, ասելով որ իրենցից դժվար բան է պահանջվում։ Ի՞նչ պատասխանեց Նեփին։ Նա ասաց․ «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է, քանզի գիտեմ, որ Տերը պատվիրաններ չի տալիս մարդկանց զավակներին` առանց ուղի պատրաստելու նրանց համար, որպեսզի նրանք կարողանան իրագործել այն, ինչ նա պատվիրել է իրենց» [1 Նեփի 3․7

Երբ այդ նույն կանչը գա ձեզ և ինձ, ինչպիսի՞ն կլինի մեր պատասխանը։ Արդյո՞ք Լամանի և Լեմուելի պես կտրտնջանք և կասենք. «Դժվար բան է պահանջվում մեզանից»։ [1 Նեփի 3․5]։ Թե՞ Նեփիի նման յուրաքանչյուրս կհայտարարի. «Ես կգնամ ու կանեմ»։ Պատրաստակամ կլինե՞նք ծառայելու և հնազանդվելու:

Կատարելով մեր պարտականությունները և գործադրելով մեր քահանայությունը, մենք իսկական ուրախություն կգտնենք։ Մենք բավարարվածություն կզգանք ավարտին հասցնելով մեր առաջադրանքները» («Պատրաստակամ և արժանի լինել ծառայելու» Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 66–67)։