Սեմինարիա
Դաս 67. Վարդապետություն և Ուխտեր 63.1-21


Դաս 67

Վարդապետություն և Ուխտեր 63․1-21

Նախաբան

1831 թվի ամռանը Ջոզեֆ Սմիթը ղեկավարում էր Ինդիփենդենսում, Միսսուրի, հողի նվիրագործումը, որտեղ Սրբերը պետք է կառուցեին Սիոնը։ Մարգարեի բացակայության ժամանակ Եկեղեցու որոշ անդամներ Օհայոյում հրաժարվեցին Աստծո պատվիրաններից և լուրջ մեղքեր գործեցին։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը վերադարձավ Կիրթլենդ օգոստոսի 27-ին, իսկ օգոստոսի 30-ին նա հայտնություն ստացավ, որը գրառված է Վարդապետություն և Ուխտեր 63-ում։ Այդ դասը քննարկում է այդ հայտնության մի մասը, որում Տերը նախազգուշացնում է Սրբերին ամբարշտության և ապստամբության հետևանքների մասին։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 63․1-6

Տերը նախազգուշացնում է Սրբերին ամբարշտության և ապստամբության հետևանքների մասին

Ուսանողներին խնդրեք պատկերացնել, որ իրենց ընկերը հետևյալ հարցն է տալիս։ Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածի մասին:

  • Ինչո՞ւ եք դուք հետևում Եկեղեցու ուսմունքներին զվարճանալու փոխարեն։

Ուսանողների պատասխաններից հետո տվեք հետևյալ հարցը.

  • Որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ, ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մենք ապրենք համաձայն մեր համոզմունքների։

Բացատրեք, որ 1831թ․ ամռանը, երբ Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ ղեկավարներ Միսսուրիում էին, որպեսզի նվիրագործեին հողը և տաճարի տարածքը Սիոնում, Եկեղեցու որոշա անդամներ Օհայոյում գաղտնիաբար լուրջ մեղքեր էին գործում։ Նրանից հետո, երբ Մարգարեն վերադարձավ Օհայո, նա ստացավ հայտնություն, որը գրառված է Վարդապետություն և Ուխտեր 63-ում: Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 63․1, իսկ դասարանին խնդրեք գտնել, թե ինչպես էր Տերն անվանում Եկեղեցու անդամներին այդ հատվածում։ Հրավիրեք ուսանողներին հաղորդել, թե ինչ են գտել:

  • Ինչպե՞ս կարող է տարբերվել մեզ Տիրոջ ժողովուրդ անվանելը Տիրոջ ժողովուրդը լինելուց։

Խնդրեք ուսանողներին մտքում կրկին կարդալ հատված 1-ը և գտնել Տիրոջ հրամանը նրանց, ովքեր կանվանեն իրենց Իր ժողովուրդը։

  • Ի՞նչ է Տերը ցանկանում, որ մենք անենք որպես Իր ժողովուրդ: (Ամփոփեք ուսանողների պատասխանները, գրելով գրատախտակին հետևյալ սկզբունքը․ Որպես Տիրոջ ժողովուրդ մենք պետք է բացենք մեր սրտերը և լսենք Նրա խոսքը և Նրա կամքը մեզ հետ կապված։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում բացել մեր սրտերը:

  • Ինչպե՞ս կարող է մեր սրտերը բացելը պատրաստել մեզ լսել Տիրոջ ձայնը:

  • Ի՞նչ եք դուք անում ձեր սիրտը բացելու համար:

Հրավիրեք ուսանողներին բացել իրենց սրտերը Սուրբ Հոգու ազդեցության համար այս դասի ընթացքում։ Կարող եք առաջարկել նրանց գրի առնել իրենց տպավորությունները կամ հուշումները, որոնք ստանում են Սուրբ Հոգուց։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 63.2, 6 հատվածները: Մինչև ուսանողի կարդալը կարող եք բացատրել, որ հատված 6-ում «ցասման օրը» արտահայտությունը վերաբերում է Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին, երբ նրանք, ովքեր չեն ապաշխարել իրենց մեղքերը, կտառապեն իրենց ընտրությունների հետևանքներից։ Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ Տերն ասաց ամբարիշտներին և ապստամբներին: Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածը:

Վարդապետություն և Ուխտեր 63․7-21

Տերը նախազգուշացնում է նշան փնտրելու և ամբարշտության դեմ

Վարդապետություն և Ուխտեր 63․6-ում շեշտեք «թող անհավատները փակեն իրենց շուրթերը» արտահայտությունը։ Բացատրեք, որ այդ ժամանակ Եկեղեցու որոշ անդամներ այլևս չէին հավատում Եկեղեցու ճշմարիտ լինելուն և հրապարակայնորեն խոսում էին Ջոզեֆ Սմիթի և Եկեղեցու այլ ղեկավարների դեմ (տես History of the Church, 1․216–17)։ Եկեղեցու առավել աղմկոտ քննադատերից էր Էզրա Բութ անունով մի տղամարդ։ Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ երկու պարբերություն այն մասին, թե ինչպես Էզրա Բութը միացավ Եկեղեցուն։

Էզրա Բութը մեթոդիստ քարոզիչ էր Օհայոյում։ Նա սկսեց հետաքրքրվել Վերականգնումով 1831թ․ սկզբին՝ Մորմոնի Գիրքը կարդալուց հետո: Նա ճանապարհորդեց Կիրթլենդ Ջոն և Էլիս Ջոնսոնների հետ՝ Մարգարեին հանդիպելու համար։ Տիկին Ջոնսոնը ռևմատիզմով էր տառապում, որի պատճառով ցավեր, այտուցներ և անզգայություն ուներ ձեռքի շրջանում։ Երբ նա առաջին անգամ հանդիպեց Ջոզեֆ Սմիթին, նա արդեն երկու տարի ի վիճակի չէր բարձրացնելու իր ձեռքը գլխի մոտ։

«Հարցազրույցի ժամանակ խոսք գնաց գերբնական պարգևների մասին, որոնք շնորհվում էին առաքյալների օրոք։ Մեկն ասաց․ «Ահա Տիկին Ջոնսոնը հիվանդ ձեռքով։ Արդյո՞ք այսօր երկրի վրա կա մի մարդ, որին Աստված նրան բուժելու զորություն է տվել»։ Մի քանի վայրկյան անց, երբ խոսակցությունն այլ ուղղություն ստացավ, Ջոզեֆ Սմիթը կանգնեց և անցնելով սենյակի մի ծայրից մյուսը, բռնեց Տիկին Ջոնսոնի ձեռքը և հանդիսավոր ու տպավորիչ ձևով ասաց․ «Կին, Տեր Հիսուս Քրիստոսի անունով ես հրամայում եմ քեզ առողջանալ», և նա անմիջապես դուրս եկավ սենյակից։ Տիկին Ջոնսոնն անմիջապես հեշտությամբ բարձրացրեց [իր ձեռքը], իսկ հաջորդ օրը, երբ տուն վերադառձավ, կարողացավ անել իր լվացքը առանց որևէ դժվարության և ցավ զգալու» (տես History of the Church, 1:215–16)։

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս ձեզ կզգայիք, եթե լինեիք նման հրաշքի ականատեսը:

Բացատրեք, որ այս հրաշքը տեսնելուց հետո փոքր ինչ անց Էզրա Բութը մկրտվեց։

Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունը․ Նշաններ և Հավատք։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 63.7 -9 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ էր Տերն ուսուցանում նշանների և հավատքի մասին:

  • Ի՞նչ ենք մենք սովորում այդ հատվածներից նշանների և հավատքի մասին: (Ուսանողները կարող են բազմաթիվ սկզբունքներ նշել, սակայն ուշադիր եղեք, որպեսզի հետևյալ ճշմարտությունը շեշտվի․ Հավատքը նշաններով չի գալիս։ Գրատախտակին գրեք այդ ճշմարտությունը Նշաններ և Հավատք վերնագրի տակ։)

  • Ի՞նչ մարդկանց օրինակներ կան սուրբ գրություններում, ովքեր ականատես են եղել մեծ նշանների և հրաշքների, սակայն չեն ցուցաբերել տևական հավատք և արդարակեցություն։ (Օրինակներ․ Իսրայելի զավակները [տես Թվոց ԺԴ․22–23] և Լամանը և Լեմուելը [տես 1 Նեփի 17․43–45]։)

Բացատրեք, որ Էզրա Բութը այն մարդու օրինակն էր, ով ապավինում էր ոչ թե հավատքին, այլ նշաններին։ Մկրտվելուց հետո նա քահանայություն ստացավ և ուղարկվեց միսիայի Միսսուրի։ Բութը, հավանաբար, սկսեց իր միսիան մեծ ակնկալիքներով, ենթադրելով, որ կարող էր դարձի բերել շատերին՝ նշանների և հրաշքների միջոցով։ Սակայն կարճ ժամանակ քարոզելուց հետո և չտեսնելով իր ակնկալած արդյունքները, նա երես թեքեց և ուրացության մեջ ընկավ (տես History of the Church, 1:216)։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը Էզրա Բութի մասին հետևյալ նկատառումն է կատարել․

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Երբ նա ի վերջո հասկացավ, որ հավատքը, խոնարհությունը, համբերությունը և դժվարությունները գալիս են օրհնությունից առաջ, և որ Աստված վեհացնելուց առաջ իջեցնում է ներքև, որ Փրկիչը զորություն չի շնորհում ճնշելու մարդկանց և ստիպելու նրանց հավատալ, այդ ժամանակ նա հիասթափվեց» (History of the Church, 1:216)։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 63.10-12 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով լրացուցիչ ճշմարտություններ նշանների և հավատքի մասին:

  • Համաձայն հատված 10-ի, ինչպե՞ս են գալիս նշանները: (Օգնեք ուսանողներին գտնել հետևյալ ճշմարտությունը․ Նշանները գալիս են հավատքի միջոցով, Աստծո կամքին համաձայն։ Գրատախտակին ավելացրեք այդ ճշմարտությունը Նշաններ և Հավատք վերնագրի տակ։)

  • Ինչո՞ւ եք կարծում, որ մենք նշաններ ենք ստանում նրանից հետո, երբ հավատք ենք գործադրում։

  • Համաձայն հատված 12-ի, ո՞րն է նշաններ փնտրելու պատշաճ պատճառը: («Մարդկանց բարիքի համար՝ ի փառս [Աստծո]», այսինքն՝ օգնելու համար մարդկանց և առաջ տանելու Տիրոջ աշխատանքը։)

Նշեք, որ նշաններն ու հրաշքները միշտ չէ, որ տպավորիչ ձևով են արտահայտվում։ Հաճախ մենք կարող ենք ստանալ ավետարանի ճշմարտացիության մասին նշան կամ վկայություն լուռ, անձնական ձևով, եթե հավատք գործադրենք։

  • Ինչպե՞ս մենք կարող ենք հավատք գործադրել՝ ավետարանի մասին վկայություն ստանալու համար: (Կարող եք գրել ուսանողների պատասխանները գրատախտակին։ Պատասխանները կարող են ներառել աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը, ծոմապահությունը, ծառայությունը և ավետարանի սկզբունքներով ապրելը։)

Հրավիրեք ուսանողներին կիսվել այս եղանակներից մեկով հավատք գործադրելու միջոցով ավետարանի ճշմարտացիության մասին վկայություն ստանալու իրենց փորձառություններով։

Ուսանողներին հիշեցրեք, որ նշաններ փնտրելուց բացի Եկեղեցու որոշ անդամներ Օհայոյում նույնպես երես շրջեցին պատվիրաններից (ՎևՈւ 63․13) և սկսեցին լուրջ մեղքեր գործել։ Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 63.14-19 և գտնել Եկեղեցու անդամների կատարած մեղքերը: Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածը: (Կարող եք բացատրել, որ անառակը սեռական մեղք կատարող անձն է: Կախարդը այն անձն է, ով մասնակցում է գործողությունների, որոնք հրավիրում են չար հոգիների ազդեցությունը։)

  • Նկատեք ցանկանալու մասին Տիրոջ նախազգուշացումը 16 հատվածում: Ի՞նչ է նշանակում ցանկանալով նայել ուրիշների վրա: (Ցանկանալ նշանակում է ունենալ ոչ պատշաճ ցանկություն որևէ մեկի հանդեպ [Սուրբ գրքերի ուղեցույց, “Lust,” scriptures.lds.org]։ Նայել ուրիշին ցանկանալով նշանակում է ոչ պատշաճ ձևով նայել մեկ ուրիշի մարմնին կամ այնպես, որ սեքսուալ զգացումներ առաջանան։ Սա ներառում է մերկագրությունը։)

  • Ի՞նչ սկզբունք եք դուք տեսնում Տիրոջ նախազգուշացման մեջ հատված 16-ում։ (Ուսանողները պետք է գտնեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք նայենք ուրիշներին ցանկանալով, մենք չենք ունենա մեզ հետ Հոգին և կմերժենք հավատքը։ Կարող եք առաջարկել ուսանողներին նշել իրենց սուրբ գրություններում խոսքերը, որոնք ուսուցանում են այդ սկզբունքը:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է մեկ ուրիշին ցանկանալը բերում Հոգին կորցնելուն:

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հաղթահարենք ուրիշներին ցանկանալը։

Որպես ցանկանալուց խուսափելու քննարկման մաս հրավիրեք մի ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի հետևյալ բացատրությունը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Առաջին հերթին՝ սկսեք խուսափել այն մարդկանցից, նյութերից և վայրերից, որոնք հնարավոր է ձեզ վնաս հասցնեն:

… Եթե հեռուստածրագիրն անպատշաճ է, անջատեք այն: Եթե կինոֆիլմն անվայել է, դուրս եկեք կինոդահլիճից: Եթե ոչ պատշաճ հարաբերություն է հաստատվում, խզեք այն: Այդ ազդեցություններից շատերը, հնարավոր է, սկզբում էությամբ չար չլինեն, սակայն կարող են բթացնել մեր դատողությունը , քնեցնել մեր հոգևորությունը և հանգեցնել որևէ չար բանի:

Անվայել մտքերը փոխարինեք հուսալի պատկերներով, երջանիկ հիշողություններով, մտովի պատկերացրեք նրանց, ովքեր կտուժվեն, եթե դուք տեղի տաք գայթակղությանը: Ինչպիսի մտքեր էլ որ ունենաք, հավաստիացեք, որ դրանք ձեր սիրտն են մտնում «միայն հրավիրատոմսով»:

Զարգացրեք հոգևոր միջավայր և եղեք որտեղ Տիրոջ Հոգին է: Համոզվեք, որ ձեր տունը կամ բնակարանը նույնպես նման միջավայր է, որտեղ նկարները, երաժշտությունը և գրականությունը հրավիրող են» («Տեղ չկա իմ հոգու թշնամուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 45, 46):

Մատնանշեք դասից առաջ գրատախտակին գրած ձեր առաջին սկզբունքը․ Որպես Տիրոջ ժողովուրդ մենք պետք է բացենք մեր սրտերը և լսենք Նրա խոսքը և Նրա կամքը մեզ հետ կապված։ Խնդրեք ուսանողներին այսօր սուրբ գրությունների իրենց ուսումնասիրության ընթացքում մտածել այն ժամանակների մասին, երբ իրենց սրտերը բաց են եղել հուշումների կամ տպավորությունների համար։ Խրախուսեք նրանց գործել համաձայն հուշումների և տպավորությունների, որոնք ստանում են Տիրոջից, և վկայել, որ այդպես անելով դառնում են Տիրոջ ժողովուրդը։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 63․16։ Ուրիշին ցանկանալը հեռացնում է Հոգուն

Մեր օրերում մերկագրության տարածումը շատերին կանգնեցնում է ուրիշներին ցանկանալու գայթակղության առաջ։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ․ Սքոթը հաստատում է, որ մերկագրության օգտագործումը սահմանափակում է Տիրոջ Հոգու օրհնությունները վայելելու անձի ունակությունը։

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Ես կիսվում եմ նախազգուշացումով։ Սատանան ծայրահեղ հմուտ է հոգևոր հաղորդակցումը արգելափակելու հարցում, հրապուրելով անհատներին գայթակղության միջոցով խախտել օրենքները, որոնց վրա հիմնվում է հոգևոր հաղորդակցումը։ Ոմանց նա կարողանում է համոզել, որ իրենք չեն կարող առաջնորդություն ստանալ Տիրոջից։

Սատանան դարձել է վարպետ մերկագրության հակում առաջացնող ուժն օգտագործելու հարցում՝ սահմանափակելով Հոգով առաջնորդվելու մարդու ունակությունը։ Մերկագրության գրոհները իրենց բոլոր ոչնչացնող, փչացնող, կործանարար ձևերով դառնում են մեծ վշտի, տառապանքի, ցավի և կործանված ընտանիքների պատճառ։ Դա երկրի առավել նզովեցնող ազդեցություններից մեկն է։ Լինի դա տպագիր էջերի, կինոնկարների, հեռուստատեսության, անպարկեշտ խոսքերի, գռեհիկ հեռախոսային խոսակցությունների կամ համակարգչի էկրանների պատկերների միջոցով, մերկագրությունը անհաղթահարելի ձևով հակում է առաջացնում և սաստիկ վտանգավոր է։ Լյուցիֆերի ազդեցիկ գործիքը քայքայում է միտքը, սիրտը և հոգին նրանց, ովքեր օգտվում են դրանից։ Բոլոր նրանք, ովքեր ընկնում են այդ գայթակղիչ, տանջալից ցանցը և մնում այնտեղ, դառնում են անբարոյական և քայքայիչ ազդեցության զոհերը։ Շատերի համար այդ հակումն անհաղթահարելի է առանց օգնության։ Ողբերգական ուղին այնքան ծանոթ է։ Այն սկսվում է հետաքրքրությամբ, որը խթանվում է և արդարացվում կեղծ ենթադրությամբ, որ մի բան, եթե արվի գաղտնի, ոչ ոքի չի վնասի։ Նրանց համար, ովքեր խաբվում են այս ստով, փորձը խորանում է, ավելի զորեղ խթանումներով, մինչև որ ծուղակը փակվում է և սաստիկ անբարոյական և հակում առաջացնող մի սովորույթ դուրս գալիս վերահսկողությունից։

Եթե դուք ներքաշվել եք մերկագրության մեջ, բացարձակ պարտավորություն վերցրեք հաղթահարել այն այժմ։ Գտեք մի հանգիստ տեղ, աղոթեք անհապաղ օգնության և աջակցության համար։ Եղեք համբերատար և խոնարհ: Մի հանձնվեք» («Ձեռք բերել հոգևոր առաջնորդություն», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 8–9)։