Սեմինարիա
Դաս 121․ Եկեղեցին տեղափոխվում է Հյուսիսային Միսսուրի


Դաս 121

Եկեղեցին տեղափոխվում է Հյուսիսային Միսսուրի

Նախաբան

1837 և 1838 թվականներին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և այլ ղեկավարներ առաջնորդում էին Եկեղեցին դժվարին ժամանակներում։ Տնտեսական անկման, ագահության, պարսավանքների և հալածանքների արդյունքում Օհայո նահանգի Կիրթլենդի և Հյուսիսային Միսսուրիի Սրբերի 10-15 տոկոսը, այդ թվում՝ Եկեղեցու որոշ ականավոր ղեկավարներ ուրացան։ Օհայո նահանգի հավատարիմ Սրբերը տեղափոխվեցին, որպեսզի միանային Հյուսիսային Միսսուրիի Սրբերին։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ պատմական իրադարձությունները և սովորել դրանցից, ինչպես նաև մտքեր կհաղորդի այդ ժամանակաշրջանում ստացված հայտնությունների վերաբերյալ։

Ուսուցման առաջարկներ

Ուրացությունը և Ֆար Վեստ քաղաքը

Ուրացության և հալածանքների այդ ժամանակահատվածում հավատարիմ Սրբերը տեղափոխվեցին Հյուսիսային Միսսուրի։

Դասից առաջ հետևյալ հարցը գրեք գրատախտակին․ Արդյո՞ք դժվարությունները և փորձությունները օգնում են ամրապնդել մեր հավատը, թե՞ պատճառ են հանդիսանում կորցնելու հավատը։ Կարող եք նաև գծել մի քարտեզ գրատախտակին՝ ցույց տալով Կիրթլենդ` Օհայո և Հյուսիսային Միսսուրիի այլ բնակավայրերը։

Նկար
քարտեզ, Օհայոից դեպի Միսսուրի

Դասն սկսեք` հրավիրելով ուսանողներին պատասխանել գրատախտակին գրված հարցին։ Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, բացատրեք, որ 1837 և 1838 թվականների փորձությունների ժամանակաշրջանը բազմաթիվ Սրբերի մոտ առաջացրել էր այդ նույն հարցը։ Բացատրեք, որ այս դասի ընթացքում ուսանողները կիմանան այդ ծանր իրադարձությունների մասին և , թե ինչպես Սրբերն արձագանքեցին դրանց։ Հրավիրեք ուսանողներին խորհել, թե փորձությունների հանդեպ մեր արձագանքն ինչպես կարող է ամրապնդել կամ թուլացնել Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատը։

Կարող եք ուսանողներին բացատրել նաև, որ այս դասի շնորհիվ նրանք կհասկանան Վարդապետություն և Ուխտերի 113–123 բաժինների հայտնությունների ստացման պատմական վայրը։

Քարտեզի վրա նշեք Միսսուրին։ Բացատրեք, որ երբ 1833 թվականին Սրբերը դուրս հանվեցին Միսսուրիի Ջեկսոն գավառից, հարևան Քլեյ գավառի քաղաքացիներն ընդունեցին և օգնեցին նրանցից շատերին` ակնկալելով, որ Սրբերը ժամանակավորապես կմնան։ Սակայն, երբ Սրբերն այնտեղ ապրեցին մոտ երեք տարի, այդ քաղաքացիները սկսեցին ճնշում գործադրել, որ նրանք հեռանան գավառից։

Քարտեզի վրա նշեք Կիրթլենդը (Օհայո)։ Բացատրեք, որ 1837թվականին, Կիրթլենդի Տաճարի նվիրագործումից մեկ տարի անց, Սրբերը հանդիպեցին այնպիսի փորձությունների, որոնք փորձեցին նրանց հավատքը։ Մի շարք Սրբեր` այդ թվում Եկեղեցու որոշ ականավոր ղեկավարներ, ուրացան և հեռացան Եկեղեցուց։

Դասարանը բաժանեք երկու խմբի։ Յուրաքանչյուր խմբին տվեք մեկական օրինակ հետևյալ պատմական ակնարկներից։ (Եթե դասարանը մեծ է, ապա կարող եք ուսանողներին բաժանել չորս կամ վեց հոգանոց խմբերի և յուրաքանչյուր խմբին տալ մեկական ակնարկ։ Դա հնարավորություն կտա, որ ավելի շատ ուսանողներ մասնակցեն քննարկմանը։) Հրավիրեք խմբերին միասին կարդալ ակնարկը և քննարկել ակնարկի վերջում գտնվող հարցերը։ Յուրաքանչյուր խմբից մեկին հանձնարարեք վարել քննարկումը և աջակցել խմբին գրելու մեկ սկզբունք՝ ավելի ուշ դասարանի հետ կիսվելու համար։

Պատմական ակնարկ 1՝ Ուրացություն Կիրթլենդում

1837թվականին Կիրթլենդի (Օհայո) Սրբերը ունեցան որոշ ֆինանսական խնդիրներ։ Սրբերին ֆինանսապես ավելի ինքնուրույն դարձնելու համար Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ ղեկավարներ հիմնադրեցին մի ընկերություն, որը նման էր բանկի և կոչեցին այն Կիրթլենդի Ապահովության Միություն։ Այդ ընթացքում տարածված տնտեսական խնդիրների պատճառով բազմաթիվ բանկեր սնանկացան պետության մեջ։ 1837թվականի աշնանը Կիրթլենդի Ապահովության Միությունը նույնպես սնանկացավ։ Բանկի երկու հարյուր ներդրողներ կորցրին գրեթե ամեն ինչ, իսկ Ջոզեֆ Սմիթն ունեցավ ամենամեծ կորուստները։ Չնայած Կիրթլենդի Ապահովության Միությունը չէր ֆինանսավորվել Եկեղեցու կողմից, Սրբերից ոմանք մտածում էին, որ դա Եկեղեցու կամ Մարգարեի բանկն էր, և նրանք մեղադրում էին Ջոզեֆ Սմիթին իրենց ֆինանսական խնդիրների համար։ Ոմանք նույնիսկ սկսեցին նրան կոչել ընկած մարգարե։ Շատերը, , ովքեր կորցրեցին փողերը, անկախ բանկի սնանկացումից, շարունակեցին հավատքով և հավատարիմ մնացին Մարգարեին։ (տես Church History in the Fulness of Times Student Manual [Church Educational System manual, 2003], 171–73.)

Ուրացության և պարսավանքների հոգին տարածվեց Սրբերից շատերի մեջ։ Բրիգամ Յանգը նկարագրել է մի դեպք, երբ Եկեղեցու որոշ ղեկավարներ և Սրբեր հանդիպեցին, որպեսզի հրաժարվեին Ջոզեֆ Սմիթից և նշանակեին նոր մարգարե․

Նկար
Նախագահ Բրիգամ Յանգ

«Տասներկուսից ոմանք, Մորմոնի Գրքի վկաները և Եկեղեցու մյուս Իշխանավորներից մի քանիսը խորհուրդ արեցին Տաճարի վերին սենյակում։ Նրանց առջև դրված խնդիրն այն էր, որ պարզեն, թե ինչպես Մարգարե Ջոզեֆին տապալեն և Դեյվիդ Ուիթմերին նշանակեն Եկեղեցու Նախագահ։ … Ես կանգնեցի և հստակ ու վճռական ձևով ասացի նրանց, որ Ջոզեֆը մարգարե էր, և ես գիտեի դա, և որ նրանք կարող են հայհոյել ու զրպարտել նրան, որքան ցանկանում են, բայց նրանք չեն կարող ոչնչացնել Աստծո Մարգարեի նշանակումը, նրանք կարող էին ոչնչացնել միայն իրենց իշխանությունը, կտրել այն թելը, որը կապում է նրանց Մարգարեին ու Աստծուն և խորտակել իրենց դժոխքում» (Manuscript History of Brigham Young 1801–1844, ed. Elden Jay Watson [1968], 15–16)։

1838 թվականի հունիսի դրությամբ շուրջ 200- 300ուրացողներ հեռացել էին Եկեղեցուց, այդ թվում՝ չորս Առաքյալներ, Մորմոնի Գրքի Երեք վկաները և Առաջին Նախագահության մեկ անդամ (տես Church History in the Fulness of Times, 177)։ Այնուամենայնիվ, Սրբերից շատերն այս փորձաշրջանին արձագանքեցին հավատքով, ինչպես Բրիգամ Յանգն արեց։ Նրանք ամրապնդվեցին Աստծո կողմից և հավատարիմ մնացին իրենց վկայություններին։ Ուրացության այս ժամանակահատվածում Եկեղեցուց հեռացած Սրբերից շատերը վերադարձան և խնդրեցին, որ կրկին անգամ միանան Տիրոջ Եկեղեցուն։ Նրանց թվում էին Օլիվեր Քաուդերին, Մարտին Հարրիսը, Լյուք Ջոնսոնը և Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը։

Կիրթլենդում տիրող այդ պայքարի թեժ պահին մի քանի ուրացողներ ձգտում էին սպանել Ջոզեֆ Սմիթին։ Հոգու կողմից նախազգուշացվելով, նա և Սիդնի Ռիգդոնը հեռացան 1838 թվականի հունվարի 12-ի գիշերը։ Թշնամիներն օրերով հետապնդեցին նրանց, սակայն Տերը պաշտպանեց նրանց։ 1838 թվականի մարտի 14-ին իրենց ընտանիքների հետ միասին ժամանեցին Միսսուրիի Ֆար Վեստ քաղաք։

Խմբով քննարկեք հետևյալ հարցերը․

  • Մենք ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել այդ պատմական իրադարձություններից։

  • Ի՞նչ կանեիք, որպեսզի պարսավանքների այդ շրջանում հավատարիմ մնայիք Մարգարեին։

  • Ե՞րբ է փորձությանը հավատքով դիմակայելն ամրապնդել ձեր հավատքը Փրկչի հանդեպ։

  • Ինչպե՞ս է մարգարեին հետևելը հանդիսացել հոգևոր պաշտպանություն ձեզ համար։

Պատմական ակնարկ 2՝ Հյուսիսային Միսսուրիի ղեկավարություն

1836 թվականի ամռանը, երբ Միսսուրի նահանգի Քլեյ գավառի բնակիչները ճնշում էին գործադրում, որ Սրբերը գտնեին մշտական բնակավայր, Ջոն Ուիթմերը և Վիլյամ Վ․ Ֆելփսը` Միսսուրիի ցցի նախագահության երկու խորհրդականները, Եկեղեցու փողերով գնեցին հող՝ Հյուսիսային Միսսուրիի Ֆար Վեստ վայրում։ Սակայն նրանք եկող Սրբերին առաջարկեցին հողակտորները և վաճառեցին հողերը մի փոքր շահույթով, որն էլ նրանք պահեցին իրենց։ Վշտացած լինելով այս և այլ իրավախախտումներից, Միսսուրիի բարձրագույն խորհուրդը կոչումից հեռացրեց ցցի նախագահությանը։

Ջոզեֆ Սմիթը բավարարեց խորհրդի գործողությունը և արդյունքում Վիլյամ Վ․ Ֆելփսը վիրավորվեց։ 1838 թվականի նոյեմբերին Եղբայր Ֆելփսը ստորագրեց Մարգարեի դեմ ուղղված գրավոր ցուցմունքը։ Այդ գրավոր ցուցմունքը նպաստեց, որ Ջոզեֆ Սմիթին և այլոց ձերբակալեն և ողջ ձմեռ պահեն Լիբերթիի բանտում։ Դրանից շատ չանցած Եղբայր Ֆելփսը վտարվեց Եկեղեցուց։

Բանտում եղած ժամանակ Ջոզեֆ Սմիթը և նրա հետ գտնվողներն անչափ տառապեցին ոչ միայն իրենց ձերբակալման դաժան պայմաններից, այլ նաև այն Սրբերի մասին լուրերից, ովքեր դուրս էին հանվել իրենց տներից և տարբեր միջոցներով ենթարկվում էին խոշտանգումների։ Նահանգապետի կողմից չսանձահարված Միսսուրիի ամբոխը, ոչնչացնելով ունեցվածք և կյանքեր, Ջեյկոբ Հաունի ջրաղացի մոտ կազմակերպեց 17 մարդու կոտորածը։

Վիլյամ Վ․ Ֆելփսն իր արարքների համար հոգեպես տառապեց և մեկ տարի անց նամակ գրեց Ջոզեֆ Սմիթին՝ ներողամտություն հայցելով։ Մարգարեն պատասխանեց․

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Ճշմարիտ է, որ մենք շատ ենք տառապել քո արարքների հետևանքներից։

Այնուամենայնիվ, բաժակն արդեն խմվել է, մեր Երկնային Հոր կամքը կատարվել է, և մենք դեռևս կենդանի ենք, որի համար մենք շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը։

Հավատալով, որ քո խոստովանությունն իրական է, իսկ քո ապաշխարությունն` անկեղծ, ես կրկին անգամ երջանիկ կլինեմ մեկնել եղբայրության աջ ձեռքը և ուրախանալ անառակ որդու վերադարձով։

Ե՛կ սիրելի եղբայր, քանի որ պատերազմն անցյալում է,

և նախկին ընկերը կմնա մշտական ընկեր» (in History of the Church, 4:163, 164)։

Խմբով քննարկեք հետևյալ հարցերը․

  • Ինչո՞ւ է դժվար ներել այն ընկերոջը, ով դավաճանել և տառապանք է պատճառել ձեզ։

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել Ջոզեֆ Սմիթի օրինակից:

  • Ի՞նչ այլ դասեր կարող ենք սովորել այս փորձառությունից:

Երբ խմբերը կարդան և քննարկեն պատմական ակնարկները, խնդրեք նրանց դասարանին պատմել իրենց սովորած պատմությունը և այն սկզբունքները, որոնք նրանք բացահայտել են։ Ուսուցանելու ընթացքում հանձնարարեք նրանց գրել այդ սկզբունքները գրատախտակին։ Այդ սկզբունքները կարող են լինել․ Եթե մենք որոշենք կասկածի փոխարեն փորձություններին հավատքով պատասխանել, մեր վկայությունները կամրապնդվեն։ Եթե մենք աջակցենք Մարգարեին և հետևենք նրա խորհրդին, մենք կստանանք հոգևոր ապահովություն, որը մեզ կկապի Աստծուն (տես պատմական ակնարկ 1)։ Եթե մենք ներենք ուրիշներին, Տերը կառողջացնի մեր հարաբերությունները (տես պատմական ակնարկ 2)։

Երբ ուսանողները բացահայտեն սկզբունքները, տվեք ստուգողական հարցեր, որպեսզի օգնեք նրանց հասկանալ և զգալ այդ ճշմարտությունների կարևորությունը։ Այդ հարցերը կարող են լինել․

  • Մեզ համար ինչու՞ է կարևոր հիշել այդ սկզբունքը:

  • Ինչպե՞ս կբացատրեիք ընկերոջդ այդ ճշմարտությունը։

  • Ե՞րբ եք ականատես եղել այդ սկզբունքի կիրառման օրինակին։

Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել իրենց սովորած ճշմարտությունները, հրավիրեք նրանց ընտրել խմբերի նշած սկզբունքներից մեկը կամ երկուսը։ Այնուհետև, հրավիրեք նրանց գրել հետևյալ հարցի պատասխանն իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում․

  • Ես ի՞նչ այլ կերպ կանեմ այսօրվա իմ սովորած սկզբունքի կամ սկզբունքների շնորհիվ։

Իրադարձություններ, որոնք հանգեցնում են Սրբերի արտաքսմանը Հյուսիսային Միսսուրիից

Հրավիրեք ուսանողներին բարձրացնել իրենց ձեռքերը, եթե ականատես են եղել, որ Եկեղեցու անդամի ընտրության արդյունքում մեկ այլ մարդ բացասական տպավորություն է ստացել Եկեղեցու մասին։ (Մի խնդրեք նրանց կիսվել իրենց փորձառություններով։) Կարող եք հրավիրել ուսանողներին մտածել նաև այն մասին, թե ինչպես են իրենց արարքներն ազդել Եկեղեցու մասին ուրիշների տպավորությունների վրա։

  • Մեզ համար ինչո՞ւ է կարևոր , որ մտածենք, թե ինչպես են մեր արարքները կամ խոսքերն անդրադառնում Եկեղեցու վրա։

Բացատրեք, որ 1838 թվականին Եկեղեցու որոշ անդամների արարքների ու խոսքերի պատճառով Միսսուրիի բնակիչներից ոմանք Վերջին Օրերի Սրբերի հանդեպ լցվեցին բացասական զգացմունքներով։ Ուսանողներին բաժանեք հետևյալ պատմական ակնարկի օրինակներ և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն բաներին, որոնք Սրբերից ոմանք ասացին կամ արեցին, որը վնասեց Եկեղեցուն և դրա անդամներին։ Հրավիրեք ուսանողին դադար տալ ամեն մի պարբերությունից հետո։ Յուրաքանչյուր դադարի ժամանակ ուսանողներին տվեք հետևյալ հարցը․

  • Ի՞նչ ասացին կամ արեցին Սրբերից մի քանիսը, որը բացասական արձագանք գտավ Եկեղեցում։

1837 և 1838 թվականներին Ֆար Վեստի Սրբերի մեջ ապրող Եկեղեցու որոշ դժգոհ և հեռացված անդամներ, Եկեղեցին հետապնդելու նպատակով սկսեցին դատական հայցեր ներկայացնել Եկեղեցու և նրա ղեկավարների դեմ։ Սրբերից ոմանք անհամբեր դարձան այդ այլախոհների նկատմամբ։ 1838 թվականի հունիսին Սիդնի Ռիգդոնը ատելությամբ խոսեց, որը հայտնի դարձավ «Աղի քարոզ» անվամբ։ Նա մեջբերեց Մատթեոս Ե․13 հատվածը և ասաց, որ եթե աղը կորցնում է իր համը, այն անպիտան է դառնում և պետք է դուրս թափվի, նկատի ունենալով, որ նրանք, ովքեր հեռացել էին Եկեղեցուց պետք է դուրս նետվեին Սրբերի միջից։ Բացի այդ, Եկեղեցու 84 անդամներ ստորագրել էին մի փաստաթուղթ, որով պահանջվում էր ուրացողներից հեռանալ գավառից: Երկու շաբաթ անց հուլիսի 4-ին Սիդնի Ռիգդոնը ելույթ ունեցավ, որտեղ նա խոստացավ, որ Սրբերը կպաշտպանվեն, նույնիսկ եթե այն դառնա «ոչնչացման պատերազմ»։ Չնայած այդ երկու ելույթներն էլ հակասում էին Տիրոջ այն ցուցումին, որ «խաղաղության կոչ արեք» (ՎևՈւ 105․38), երկու ելույթներն էլ հրատարակվեցին և մեծ անհանգստություն առաջացրին ոչ անդամների մոտ։ (տես Church History in the Fulness of Times, 191–92.)

1838 թվականի օգոստոսի 6-ին, երբ մի խումբ Սրբեր ցանկանում էին քվեարկել Գալլատինում (Միսսուրի), նրանց մի կողմ հրեցին Միսսուրիի մի խումբ բնակիչներ, իսկ տեղացի մի մարդ հարվածեց Սրբերից մեկին։ Սրբերը դիմադրեցին և երկու կողմն էլ վիրավորներ ունեցան։ Այդ միջադեպը հանգեցրեց լրացուցիչ հակամարտությունների ու սպառնալիքների և ավելացրեց Վերջին Օրերի Սրբերի և Միսսուրիի իրենց հարևանների միջև եղած թյուրիմացությունը։

Այդ ընթացքում Սամփսոն Ավարդ անունով մի նորադարձ գաղտնի երդում էր ընդունում նրանցից, ովքեր ցանկանում էին միանալ նրան և ձևավորել կողոպտիչների մի խումբ, որը կոչվում էր Դենայթս։ Ավարդը հանձնարարեց նրանց կողոպտել և թալանել Միսուրիացիներին` ասելով, որ դա կօգնի կառուցել Աստծո արքայությունը։ Ավարդը համոզեց իր հետևորդներին, որ իր ցուցումները գալիս էին Առաջին Նախագահությունից։ Ավելի ուշ ճշմարտությունը բացահայտվեց և Ավարդը հեռացվեց Եկեղեցուց։ Ավարդի արարքները հսկայական վնաս պատճառեցին Եկեղեցու հեղինակությանը և հանգեցրին Մարգարեի ազատազրկմանը Լիբերթիի բանտում։

1838 թվականի հոկտեմբերին Եկեղեցու որոշ անդամների և Միսսուրիի ոստիկանների միջև պայքարի արդյունքում երկու կողմերն էլ տվեցին զոհեր։ Պայքարի չափազանցված զեկույցները հասան Նահանգապետ Լիլբուրն Վ․ Բոգսին` Միսսուրիի նահանգի նահանգապետին, ով այնուհետև հրապարակեց այն, ինչն այսօր հայտնի է բնաջնջման հրաման անվամբ․ «Մորմոններին պետք է վերաբերվել որպես թշնամիների և պետք է բնաջնջել, իսկ անհրաժեշտության դեպքում դուրս հանել նահանգից՝ հանուն հանրության բարօրության» (quoted in History of the Church, 3:175)։ Շուտով Ֆար Վեստ քաղաքը շրջապատվեց ոստիկաններով, որ քանակով հինգ անգամ գերազանցում էր Սրբերի ուժերի քանակին։ Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ ղեկավարներ բանտարկվեցին Լիբերթիի բանտում, որտեղ նրանք անցկացրին ողջ ձմեռը։ Մնացած Սրբերն ուժով տեղահանվեցին նահանգից։

  • Ինչո՞ւ է կարևոր մեզ համար, որ հասկանանք, որ Սրբերի նկատմամբ որոշ հալածանքներ առաջացել են Եկեղեցու անդամների գործողությունների արդյունքում։

  • Ի՞նչ կարող ենք սովորել այդ իրադարձություններից այն մասին, թե ինչպես կարող են մեր գործողություններն ու խոսքերն ազդել ուրիշների վրա։ (Ուսանողների պատասխաններից հետո ընդգծեք հետևյալ սկզբունքը․ Մեր գործողություններն ու խոսքերը կարող են ազդել Հիսուս Քրիստոսի Եկեղեցու մասին ուրիշների ունեցած կարծիքի վրա։ Կարող եք հրավիրել ուսանողներին կարդալ Ալմա 39․11:)

Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց ունեցած փորձառություններով, որոնց ներկա են եղել, երբ ինչ-որ մեկի խոսքերն ու գործողությունները դրական ազդեցություն են ունեցել Եկեղեցու մասին մեկ այլ մարդու կարծիքի վրա։

Ավարտեք` կրկին անգամ հղում անելով դասից առաջ գրատախտակին գրված հարցին ։ Հանձնարարեք ուսանողներին կիսվել այսօրվա իրենց սովորածով այն մասին, թե ինչպես է փորձությունների և դժվարությունների հանդեպ մեր արձագանքն ամրապնդում կամ թուլացնում մեր հավատքը։ Կիսվեք ձեր վկայությամբ՝ դժվարության պահերին ավետարանին հավատարիմ մնալու զորության վերաբերյալ։

Բացատրական և պատմական տեղեկություն

Կիրթլենդի ուրացության ժամանակահատվածի նկարագրությունները

1837թվականինմռայլության ոգին էր պատել Կիրթլենդի (Օհայո) Եկեղեցու որոշ անդամներին։

«Այդ ժամանակ հողերի և ունեցվածքի տարատեսակ շահարկումների ոգին խորը արմատներ էր գցում Եկեղեցում, ինչպես նաև ողջ երկրում։ Որպես այդ ոգու պտուղներ՝ չար կասկածները, պարսավանքները, պառակտումը և ուրացությունն արագ զարգացում էին ապրում և, կարծես թվում էր, թե երկրի և դժոխքի բոլոր ուժերը առանձնահատուկ ձևով միավորել էին իրենց ուժերը, որպեսզի տապալեին Եկեղեցին միանգամից և վերջակետ դնեին» (History of the Church, 2:487)։

Էլիզա Ռ․ Սնոուն, ով այդ ժամանակ ապրում էր Կիրթլենդում և հետագայում ծառայեց, որպես Սփոփող Միության երկրորդ խորհրդական, նկարագրել է Կիրթլենդում այդ ժամանակ տիրող իրավիճակը․

Նկար
Eliza R. Snow

«Շատերը, ովքեր ցանկացած ծառայության մեջ խոնարհ ու հավատարիմ էին գտնվել, ովքեր պատրաստ էին Քահանայության ամեն կանչին հնազանդվել, իրենց հոգում դառնում էին գոռոզ և բարձրացնում իրենց սրտերի հպարտությունը։ Երբ Սրբերն ըմբոշխնեցին աշխարհիկ սերն ու հոգին, Տիրոջ Հոգին հետ վերցվեց նրանց սրտերից, և նրանք լցվեցին հպարտությամբ ու ատելությամբ նրանց հանդեպ, ովքեր պահել էին իրենց շիտակությունը» (Biography and Family Record of Lorenzo Snow [1884], 20)։

Բրիգամ Յանգը նկարագրեց 1837թվականին Եկեղեցում տիրող մթնոլորտը և Մարգարե Ջոզեֆ Սմիթին պաշտպանելու իր ջանքերը․

Նկար
Նախագահ Բրիգամ Յանգ

«Այդ ժամանակ շահարկման, անբարյացակամության և ուրացության ոգին կլանում էր Տասներկուսից շատերին և անցնում էր Եկեղեցու բոլոր քվորումների միջով և այնքան լայնորեն էր տարածված, որ դժվար էր որևէ մեկի համար պարզորեն տեսնել այն ուղին, որը պետք է բռնեին։

… Դա մի ճգնաժամ էր, երբ կարծես, երկիրն ու դժոխքը , միավորվել էին, որպեսզի տապալեին Մարգարեին ու Աստծո Եկեղեցին։ Եկեղեցու բազմաթիվ ամուր տղամարդկանց ոտքերը երերացին։

Խավարի այս պաշարման ժամանակ, ես կանգնած էի Ջոզեֆի կողքին և Աստծո կողմից ինձ վերապահված ողջ իմաստությամբ և զորությամբ, իմ առավելագույն ուժերն էի ներդնում, որպեսզի աջակցեմ Աստծո ծառային և միավորեմ քվորումները» (Manuscript History of Brigham Young 1801–1844, ed. Elden Jay Watson [1968], 15, 16–17)։

Կիրթլենդի ֆինանսական խնդիրներին նպաստող գործոնները

1837թվականին Կիրթլենդում ագահությունը տիրեց Եկեղեցու որոշ անդամների սրտերին, և նույնիսկ, Եկեղեցու որոշ ականավոր ղեկավարներին։ Ոսկե և արծաթե փողը սակավ էր։ Մարդիկ օգտագործում էին տարածքի բազմաթիվ բանկերի կողմից տրված թղթադրամները։ Սրբերին ֆինանսապես ավելի ինքնուրույն դարձնելու համար Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ ղեկավարներ հիմնադրեցին բանկի նման մի ընկերություն, որը կոչվում էր Կիրթլենդի Ապահովության Միություն։ Բազմաթիվ Սրբեր գնեցին բաժնետոմսեր նոր բանկում։ Ընկերության դռները բացվելուց մի քանի ամիս անց Նյու Յորք Սիթիում սկսվեց ֆինանսական ճգնաժամ և տարածվեց արևմուտքում, որը հետագայում կոչվեց 1837թվականի խուճապ,, որն էլ առաջ բերեց հարյուրավոր բանկերի սնանկացում, այդ թվում՝ Կիրթլենդի Ապահովության Միության։

Այլ գործոններ, որոնք նպաստեցին Կիրթլենդի ապահովության միության անկայունությանը։ Բազմաթիվ այլ բանկեր հրաժարվեցին ընդունել Անվտանգության Միության արժեթղթերը` որպես օրինական վճարամիջոց և հակամորմոնական ամսագրերը արժույթը որակավորեցին որպես անարժեք։ Բացի այդ Միության կապիտալը հիմնականում հողերի տեսքով էր, այն չուներ շատ կայուն արժույթ, ինչպես օրինակ՝ ոսկի և արծաթ, որպեսզի բավարարեր թղթադրամների գնման իր մեծ պահանջարկը։ Եկեղեցու թշնամիները ձեռք բերեցին բավականաչափ արժեթղթեր, որպեսզի ցույց տային բանկի շարժը, դրանով իսկ ստիպելով Միությանը այդ արժեթղթերի վաճառքից մի քանի շաբաթ անց դադարեցնել ոսկով ու արծաթով վճարումներն իրենց հաճախորդներին։ Դրա արդյունքում Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը մեղադրվեցին Օհայո նահանգի բանկային կանոնները խախտելու մեջ և կանգնեցին դատարանի առաջ։ Ջոզեֆը և Սիդնին տուգանվեցին 1000-ական դոլլարով։

Ջոզեֆն արեց հնարավոր ամեն բան, որպեսզի համոզեր ներդրողներին ավելի շատ գումարներ ներդնել` բանկը պահպանելու համար, սակայն ի վերջո նա դրա գործառույթները հանձնեց ուրիշներին։ Այնուամենայնիվ դա չփրկեց իրավիճակը։ Անփորձ ու անազնիվ ղեկավարները հետագայում ապակայունացրին բանկը։ Ուորեն Փերիշը, ով բանկի գանձապահն ու Ջոզեֆի անձնական դպիրն էր, գողացավ շուրջ 20000 դոլլար։

Կիրթլենդում աճող չարաշահման հոգին նույնպես ավելացրեց Եկեղեցու տնտեսական խնդիրները։ Բանկից պարտքով վերցված ենթադրվող գումարի առկայության դեպքում, շատերն ընկան պարտքի տակ, որպեսզի հողեր գնեին և էական շահույթով վարձակալության տային դրանք։

1837թվականի աշնանը Կիրթլենդի Ապահովության Միությունը ստիպված էր փակելու իր դռները։ Հարյուրավոր ներդրողներ կորցրին գրեթե բոլոր իրենց ներդրումները, որտեղ Ջոզեֆ Սմիթը ունեցավ ամենամեծ կորուստները։ Քանի որ Կիրթլենդի Ապահովության Միությունը շատերի կողմից դիտվում էր որպես Եկեղեցու կամ Մարգարեի բանկ, Սրբերից ոմանք մեղադրում էին Ջոզեֆ Սմիթին իրենց ֆինանսական խնդիրների համար և նույնիսկ սկսեցին կոչել նրան ընկած մարգարե։ Մյուսները, ովքեր նույնպես կորցրին գումարներ, շարունակեցին հավատով և հավատարիմ մնացին Մարգարեին։ (տես Church History in the Fulness of Times Student Manual [Church Educational System manual, 2003], 171–73.)