Սեմինարիա
Դաս 4․ Վարդապետություն և Ուխտեր 1


Դաս 4

Վարդապետություն և Ուխտեր 1

Նախաբան

1831թ-ի դրությամբ Ջոզեֆ Սմիթը ստացել էր ավելի քան 60 հայտնություններ։ Այնուամենայնիվ Եկեղեցու անդամներից շատերը չունեին հայտնությունների օրինակները։ Մարգարեն համաժողով հրավիրեց Հայրամում, Օհայո նահանգում, որպեսզի քննարկելու համար իրենց կողմից հրատարակվող մի գիրք, որը պետք էր կոչվեր Պատվիրանների գիրք։ Երեցների հանձնախումբը մշակեց գրքի նախաբանը։ Այս մշակումը չհավանելով, նրանք, ովքեր հաճախել էին համաժողովին, խնդրեցին, որ Ջոզեֆ Սմիթը հարցներ Տիրոջը նախաբանի մասին: Տիրոջն աղոթքով դիմելուց հետո, Ջոզեֆը հայտնությամբ ստացավ նախաբանը։ Պատվիրանների գրքի Տիրոջ տված նախաբանը դարձավ Վարդապետություն և Ուխտերի 1 բաժինը։

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 1․1-16

Տերը զգուշացնում է դատաստանների մասին, որոնք Երկրորդ Գալստյան ժամանակ կընկնեն ապստամբների վրա։

Կարող եք դասը սկսել, հանձնարարելով դասարանին խորհել հետևյալ հարցերի շուրջ, որոնք դուք բարձրաձայն կկարդաք։ Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հանձնարարեք մեկ կամ երկու ուսանողի կիսվել իրենց պատասխաններով։

  • Ե՞րբ է ինչ-որ մեկը փորձել գրավել ձեր ուշադրությունը և նախազգուշացնել ինչ-որ բանի մասին։ Ինչպե՞ս եք դուք արձագանքել:

  • Ի՞նչ եք մտածել այդ մարդու մասին, երբ նա փորձել է նախազգուշացնել ձեզ: Ինչո՞ւ եք այդպես մտածել։

Ցույց տվեք Վարդապետություն և Ուխտերի ձեր օրինակը և բացատրեք, որ այդ գրքում Տերը տալիս է նախազգուշացումներ, պատվիրաններ և հրահանգներ, որոնք կենսական են մեր երջանկության և փրկության համար։ Ուսանողներին բացատրեք, որ Տերը հայտնությամբ տվեց բաժին 1-ը՝ որպես Վարդապետություն և Ուխտերի այլ հայտնությունների նախաբան։ Նախաբանը ընթերցողին նախապատրաստում է գրքի բովանդակությանը՝ ամփոփելով հեղինակի ուղերձը և նպատակը։ Օգնելու համար ուսանողներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 1-ի համատեքստը, դուք կարող եք նախաբանից որոշ տեղեկություններ կապակցել այս դասի հետ։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարցրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1․1–3 հատվածները: Դասարանին հորդորեք հետևել նրան և բացահայտել այն բառերն ու արտահայտությունները, որոնք Տերն օգտագործում է գրավելու համար նրանց ուշադրությունը, ովքեր կկարդան Նրա խոսքերը։ Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց մտքերով: (Ուսանողների պատասխաններից հետո, կարող եք բացատրել, որ ականջ դնել նշանակում է ուշադիր լսել։ Եթե մենք իսկապես ականջ դնեք Տիրոջը, մենք կհետևենք Նրա խորհրդին և կհնազանդվենք Նրա պատվիրաններին։)

  • Ո՞ւմ հետ է Տերը խոսում այս հատվածներում: (Տերը խոսում է Երկրի բոլոր բնակիչների հետ, ոչ թե միայն Եկեղեցու անդամների հետ։)

  • Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում «նրանց անօրինությունները պիտի խոսվեն կտուրների վրա, և նրանց գաղտնի գործերը պիտի բացահայտվեն» նախադասությունը: (ՎևՈւ 1․3

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1․4–7 հատվածները և հանձնարարեք դասարանին գտնել, թե ինչպես Տերը հայտնի կդարձնի իր նախազգուշացնող ձայնը բոլոր ժողովուրդներին։

  • Համաձայն Տիրոջ խոսքերի, ինչպե՞ս Նա հայտնի կդարձնի իր նախազգուշացնող ձայնը բոլոր ժողովուրդներին։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ վարդապետությունը․ Տերն Իր նախազգուշացնող ձայնը տալիս է բոլոր ժողովուրդներին Իր ընտրյալ աշակերտների միջոցով։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ վարդապետությունը Վարդապետություն և Ուխտեր 1․4-ում կամ գրեն այն իրենց սուրբ գրությունների լուսանցքում:)

  • Ովքե՞ր են աշակերտները, որոնց միջոցով Տերը խոսում և հրատարակում է Իր նախազգուշացումները։

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 1․8–10 և բացատրեք, որ Տերը հայտարարել է, որ Նա կդատի բոլոր մարդկանց համաձայն իրենց գործերի և համաձայն նրա, թե ինչպես են նրանք վերաբերվում մյուսներին։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1․11–14 հատվածները և խնդրեք դասարանին հետևել նրան և բացահայտել հետագա նախազգուշացումները։

  • Համաձայն տողատակի ծանոթագրություն 12բ-ի, ո՞ր իրադարձության մասին էր Տերը խոսում Վարդապետություն և Ուխտերի 1․12-ում։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ Տերը Վարդապետություն և Ուխտեր 1․14-ում, երբ Նա նախազգուշացրեց, որ նրանք, ովքեր ուշք չեն դարձնում Նրա մարգարեների և առաքյալների խոսքերին, պետք է կտրվեն։ (Նրանք կառանձնացվեն արդարներից և կկորցնեն այն օրհնությունները, որոնք հասանելի են ավետարանի արարողությունների և ուխտերի միջոցով։)

Բացատրեք, որ այդ նախազգուշացումներն անհրաժեշտ են աշխարհի ամբարշտության և ուրացության պատճառով։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1․15–16 հատվածը: Դասարանին հորդորեք հետևել նրան և գտնել բառեր կամ արտահայտություններ, որոնք ցույց են տալիս ամբարշտություն և ուրացություն։ Հրավիրեք մի քանի ուսանողի կիսվել իրենց մտքերով:

  • Ինչպե՞ս են մարդիկ մեր օրերում քայլում «[իրենց] իսկ ճանապարհով, և [իրենց] իսկ աստծո պատկերի հետևից»։ (ՎևՈւ 1․16

Վարդապետություն և Ուխտեր 1․17–33

Ավետարանը վերականգնվել է Ջոզեֆ Սմիթի միջոցով, որպեսզի նախապատրաստի աշխարհին վերջին օրերի աղետին։

Դասարանին հորդորեք աչքի անցկացնել Վարդապետություն և Ուխտեր 1․17 հատվածը և բացահայտել այն բառը, որը Տերն օգտագործում է նկարագրելու համար ամբարշտությունը, ուրացությունը և կործանումը, որոնք տեղի կունենան վերջին օրերում։ Երբ ուսանողները բացահայտեն աղետ բառը, բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 1․17–33-ում, Տերը լուծումներ է առաջարկում մեզ վերջին օրերի աղետը հաղթահարելու համար։ (Դուք կարող եք բացատրել, որ աղետ բառը վերաբերվում է կործանիչ իրադարձություններին, որոնք ուղեկցվում են մեծ կորստով, վշտով և տառապանքով։)

Արտագրեք հետևյալ աղյուսակը գրատախտակին, կամ թռուցիկների տեսքով բաժանեք այն ուսանողներին․

Ինչպիսի՞ լուծում է Տերն առաջարկել աղետի համար, որը կգա երկրի վրա։

Ինչպե՞ս կարող է այս լուծումն օգնել մեզ հանդիպելու վերջին օրերի աղետներին:

ՎևՈՒ 1.17

ՎևՈՒ 1.18-23

ՎևՈՒ 1.29

ՎևՈՒ 1․30

Կարող եք առաջարկել ուսանողներին լրացնել աղյուսակն անհատապես կամ զուգընկերոջ հետ։ Հանձնարարեք ուսանողներին կարդալ ձախ կողմում գտնվող սուրբ գրությունների հատվածները և գտնել այն լուծումները, որոնք Տերը տվել է, որպեսզի այս վերջին օրերում օգնի մեզ հաղթահարել աղետը։ Հանձնարարեք նրանց աղյուսակի կենտրոնում նկարագրություններ գրել կամ նկարել իրենց գտած լուծումները։ Աջ կողմի վանդակներում հանձնարարեք նրանց գրել կարճ մեկնաբանություններ այն մասին, թե ինչպես է Տիրոջ լուծումներից յուրաքանչյուրը օգնում մեզ հաղթահարելու աղետը այս վերջին օրերին։

Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հանձնարարեք ուսանողներին կիսվել աղյուսակում իրենց գրածով։ Կենտրոնի սյունակի պատասխանները պետք է պարունակեն հետևյալը․ Տերը կանչել է Ջոզեֆ Սմիթին և հայտնություններ ու պատվիրաններ տվել նրան (տես ՎևՈւ 1․17), Տերը պատվիրել է Իր ծառաներին ճամփորդել աշխարհով մեկ և հռչակել Իր ավետարանը և հաստատել Իր ուխտը (տես ՎևՈւ 1․18–23), Տերը հայտնի դարձրեց Մորմոնի Գիրքը (տես ՎևՈւ 1․29), և Տերը վերականգնեց Իր Եկեղեցին երկրի վրա (տես ՎևՈւ 1․30)։ Աջ սյունակի պատասխանները կարող են տարբեր լինել։ Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գրածով:

Որպեսզի ուսանողները շարունակեն մտածել Վարդապետություն և Ուխտերի 1․30-ում Տիրոջ հայտարարության մասին, կարող եք առաջարկել, որ նրանք նշեն այս հատվածի մեջ այն բառերը որոնք արտահայտում են հետևյալ ճշմարտությունը․ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է ողջ երկրի երեսին։

  • Հիմնվելով նրա վրա, ինչ դուք սովորեցիք նախորդ դասին Մեծ Ուրացության մասին, ինչպե՞ս կարող եք ինչ-որ մեկին բացատրել, թե ինչու է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է ողջ երկրի երեսին։

  • Ի՞նչն է այս Եկեղեցին «կենդանի» դարձնում։

Բացատրեք, որ Սուրբ Հոգու պարգևի շնորհիվ Տերը կարող է առաջնորդել Իր Եկեղեցին շարունակական հայտնության միջոցով։ Այդ շարունակական հայտնությունը օրինակ է, թե ինչպես է Եկեղեցին կենդանի։

  • Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր իմանալ, որ դուք պատկանում եք երկրի վրա գտնվող միակ ճշմարիտ և կենդանի Եկեղեցուն։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ Տերը, երբ Նա ասաց, որ Նա գոհ է Իր Եկեղեցուց «հավաքապես և ոչ անհատապես»։ (ՎևՈւ 1․30)։ (Չնայած, որ Եկեղեցին ճշմարիտ է և ընդհանուր առմամբ գոհացնում է Տիրոջը, Եկեղեցու որոշ անհատ անդամներ հնարավոր է ապրեն այնպես, որը չգոհացնեն Նրան։)

Հանձնարարեք ուսանողներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 1․31-33 հատվածները, և բացահայտել, թե ինչ է Տերն ասել մեղքի և ապաշխարության վերաբերյալ։

  • Ինչպե՞ս է Տերը նայում մեղքին: Ինչպե՞ս մենք կարող ենք ներվել։

  • Ըստ Վարդապետություն և Ուխտեր 1․32-ի, ի՞նչ է պատահում նրանց հետ, ովքեր չեն ապաշխարում։

  • Ի՞նչ է նշանակում վերցվի «լույսը»:

Վարդապետություն և Ուխտեր 1․34–39

Տերը մեզ ցուցում է տալիս ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտերի հայտնությունները և պատվիրանները։

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 1․34–36 և բացատրեք, որ Տերը կրկին անգամ Իր ցանկությունն է հայտնում նախազգուշացնել բոլոր մարդկանց նախապատրաստվելու Իր Երկրորդ Գալստյանը։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1․37-39 հատվածը: Դասարանին հորդորեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն ճշմարտություններին, որոնք Տերը մատնանշել է Վարդապետություն և Ուխտերի նախաբանի վերջում։

  • Ինչպիսի՞ ճշմարտություններ է Տերը մատնանշում Վարդապետություն և Ուխտեր 1․37–39-ում։ (Երբ ուսանողները կիսվեն իրենց բացահայտած ճշմարտություններով, համոզվեք, որ հետևյալը ակնհայտ է․ Մենք պետք է ուսումնասիրենք այն պատվիրանները, որոնք Տերը տվել է։ Տիրոջ խոսքերից բոլորն էլ պետք է իրականանան: Տիրոջ խոսքերը ճշմարիտ են, անկախ այն հանգամանքից, թե դրանք ասվել են Նրա կողմից, թե Նրա ծառաների կողմից։)

  • Հիմնվելով նրա վրա, ինչ սովորել եք այսօր, ինչպե՞ս կարող եք օրհնվել, եթե ուսումնասիրեք պատվիրանները և հայտնությունները, որոնք Տերը տվել է Վարդապետություն և Ուխտերում։

Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչպես են սուրբ գրություններն օրհնել իրենց կյանքը։ Կարող եք նաև ուսանողներին հանձնարարել, որպեսզի իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրի առնեն ուսումնական տարվա ընթացքում Վարդապետություն և Ուխտերի ամենօրյա ուսումնասիրության նպատակը։ Հանձնարարեք նրանց հաշվի առնել, թե երբ, որտեղ և որքան ժամանակ նրանք կուսումնասիրեն ամեն օր։ Տեղեկացրեք նրանց, որ դուք պարբերաբար կհետևեք, որպեսզի օգնեք նրանց հաջողակ լինել իրենց ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 1.14: «Ուշք դարձրեք մարգարեների խոսքերին»։

Երեց Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է․

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Եղբայրներ և քույրեր, մեր մեջ մարգարե ունենալը փոքր բան չէ։ Մեծ և հրաշալի են այն օրհնությունները, որոնք մեր կյանք են գալիս, երբ մենք լսում ենք այն խոսքը, որը Տերը մեզ է տալից Նրա միջոցով։ Միևնույն ժամանակ իմանալով, որ [Եկեղեցու Նախագահը] Աստծո մարգարեն է, նույնպես մեզ օժտում է պատասխանատվությամբ։ Երբ մենք լսում ենք Տիրոջ խորհուրդը՝ արտահայտված Եկեղեցու Նախագահի խոսքերի միջոցով, մեր արձագանքը պետք է լինի դրական և հստակ։ Պատմությունը ցույց է տվել, որ առկա է անվտանգություն, խաղաղություն, բարեկեցություն և երջանկություն, եթե մենք մարգարեական խորհրդին արձագանքում ենք, ինչպես Նեփին հնում․ «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է» (1 Նեփի 3․7)» (“His Word Ye Shall Receive,” Ensign, May 2001, 65)։