Սեմինարիա
Դաս 154․ Վարդապետություն և Ուխտեր 138.1–24, 38–50


Դաս 154

Վարդապետություն և Ուխտեր 138.1–24, 38–50

Նախաբան

1918 թվականի հոկտեմբերի 3-ին Սոլթ Լեյք Սիթիի Բիհայվ Հաուսում (տունը, որտեղ Նախագահ Բրիգամ Յանգն է ապրել, երբ եղել է Եկեղեցու Նախագահը), Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը տեսիլք տեսավ , որը գրանցված է Վարդապետություն և Ուխտերի 138 բաժնում։ Այդ տեսիլքի ժամանակ Նախագահ Սմիթը տեսավ Փրկիչին՝ Նրա մահվան և Նրա հարության միջև ընկած ժամանակահատվածում, ով ծառայում էր դրախտի այն արդար հոգիներին, ովքեր սպասում էին մահվան կապանքներից իրենց ազատմանը։ Սա երկու դասերից առաջինն է, որը քննարկում է Վարդապետություն և Ուխտերի 138-ը:

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 138․1-11

Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը խորհում է սուրբ գրությունների և Հիսուս Քրիստոսի Քավության մասին։

Հրավիրեք ուսանողներին անդրադառնալ փրկության ծրագրին և այն բանին, թե ինչ է պատահում հոգու և մարմնի հետ մահվան ժամանակ։

  • Ի՞նչ է պատահում մեր հոգիների և մարմինների հետ, երբ մենք մահանում ենք։ Ու՞ր են գնում մեր հոգիները։

  • Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է հոգևոր աշխարհը։

Բացատրեք, որ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը, ով Եկեղեցու վեցերորդ նախագահն էր, հայտնություն ստացավ հոգևոր աշխարհի վերաբերյալ։ Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138 բաժնի նախաբանը։ Հրավիրեք դասարանին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ի՞նչ է Նախագահ Սմիթը զգացել 1918 թվականի գերագույն համաժողովին նախորդող ամիսների ընթացքում։ Հանձնարարեք նրանց կիսվել իրենց գտածով:

Պատմեք ուսանողներին, որ այդ ամիսների ընթացքում Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը սգում էր իր որդու՝ Հայրում Մաք Սմիթի մահը, ով Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էր։ Երեց Սմիթն այդ տարի` ավելի վաղ, մահացել էր կույր աղիքի պատռվածքից 45 տարեկան հասակում։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138․1-4 հատվածները: Հանձնարարեք դասարանին հետևել նրան և ուշադրություն դարձնել այն վարդապետությանը, որի շուրջ Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը մտածում էր 1918 թվականի հոկտեմբերի 3-ին, մինչ միայնակ խորհում էր իր սենյակում։

  • Ո՞ր վարդապետության շուրջ էր Նախագահ Սմիթը խորհում։ (Ուսանողների պատասխաններից հետո գրեք հետևյալ վարդապետությունը գրատախտակին. Հիսուս Քրիստոսի քավության և ավետարանի սկզբունքների հանդեպ հնազանդության շնորհիվ ողջ մարդկությունը կարող է փրկվել։)

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138․5 հատվածը: Հանձնարարեք դասարանին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ է Նախագահ Սմիթը զգացել, երբ նա խորհել է Քավության մասին։

  • Ի՞նչ հիշեց Նախագահ Սմիթը, երբ նա խորհում էր Հիսուս Քրիստոսի Քավության մասին։

Հարցրեք ուսանողներին, թե ավետարանի շուրջ մտածելիս, երբևէ հիշել են սուրբ գրության որևէ հատված։ Հրավիրեք նրանց կիսվել իրենց փորձառություններով:

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138․6-10 հատվածները: Հանձնարարեք դասարանին հետևել նրան և ուշադրություն դարձնել այն ուսմունքներին, որոնք տպավորություն գործեցին Նախագահ Սմիթի վրա։ Հանձնարարեք նրանց կիսվել իրենց գտածով: Այնուհետև բացատրեք, որ Նախագահ Սմիթը մի տեսիլք տեսավ, որն օգնեց նրան հասկանալ հոգևոր աշխարհի վերաբերյալ Պետրոսի ուսմունքները։

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138․11 հատվածը և ուշադրություն դարձնել, թե ինչ տեսավ Նախագահ Սմիթը սուրբ գրությունների մասին խորհելիս։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

Բացատրեք, որ նախքան ուսանողները կուսումնասիրեն հոգևոր աշխարհի մասին Նախագահ Սմիթի տեսիլքը, նրանք պիտի ուշադրություն դարձնեն հայտնության այն գործընթացին, որը նա նկարագրեց․ Սուրբ գրությունների մասին խորհելիս նա հիշեց Քավության և ողջ մարդկության հանդեպ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ունեցած սիրո վարդապետությունը։ Այդ մտքերը նրան հիշեցրին Պետրոսի խոսքերը։ Ապա, Պետրոսի խոսքերի շուրջ մտածելիս, «[նրա] հասկացողության աչքերը բացվեցին», Սուրբ հոգին իջավ նրա վրա և նա տեսավ հոգևոր աշխարհը։

  • Ի՞նչ կարող ենք սովորել Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթից՝ հայտնություն ստանալուն նախապատրաստվելու վերաբերյալ։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Երբ մենք կարդում ենք և խորհում սուրբ գրությունների շուրջ, մենք պատրաստվում ենք ստանալ հայտնություն։ Կարող եք առաջարկել, որ ուսանողներն այդ սկզբունքը նշեն իրենց սուրբ գրություններում՝ 11-րդ հատվածի կողքին:)

  • Սուրբ գրությունները կարդալով և դրանց շուրջ խորհելով` ինչպե՞ս կարող ենքստանալ հայտնություն։

Հանձնարարեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ հայտարարությունը։ (Հնարավորության դեպքում ուսանողներին տրամադրեք այդ հայտարարության մեկական օրինակ և հանձնարարեք նրանց հետևել դրան։) Հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչպես է Երեց Քրիստոֆերսոնը նկարագրում սուրբ գրություններն ուսումնասիրելու եղանակը։

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Երբ ես ասում եմ ուսումնասիրել, նկատի չունեմ պարզապես կարդալը: Ես տեսնում եմ, որ դուք երբեմն կարդում եք մի քանի հատվածներ, կանգ եք առնում և մտածում դրանց շուրջ, զգուշորեն վերընթերցում եք այդ հատվածները և դրանց նշանակության մասին մտածելիս՝ աղոթում եք հասկացողության համար, ձեր մտքում հարցեր եք տալիս, սպասում հոգևոր տպավորությունների և գրի եք առնում այդ տպավորություններն ու մտքերը, որոնք ստանում եք, որպեսզի հիշեք և շարունակեք սովորել» (“When Thou Art Converted,” Ensign or Liahona, May 2004, 11)։

  • Ե՞րբ եք սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ հետևել այդ մոդելին։ Ինչպե՞ս է դա ազդել ձեր փորձառության վրա։

Հրավիրեք ուսանողներին նպատակ դնել, որ կարդան և խորհեն սուրբ գրությունների շուրջ այնպես, ինչպես Երեց Քրիստոֆերսոնն է նկարագրել։

Վարդապետություն և Ուխտեր 138․12–24, 38–50

Ջոզեֆ Ֆ․ Սմիթը տեսնում է արդար մեռելների, ովքեր սպասում են իրենց հարությանը

Ուսանողներին բաժանեք զույգերի: Հրավիրեք նրանց իրենց զուգընկերների հետ քննարկել հետևյալ հարցը։

  • Ապագա ո՞ր իրադարձությանն եք ամենից շատ սպասում։ Ինչո՞ւ եք դուք անհամբերությամբ սպասում դրան։

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո հրավիրեք ուսանողներից մի քանի հոգու իրենց պատասխաններով կիսվել դասարանի հետ։ Բացատրեք, որ երբ Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը իր տեսիլքում տեսավ հոգևոր աշխարհը, նա տեսավ հոգիների մեծ բազմություն։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138․12-13 հատվածները: Հրավիրեք դասարանին ուշադրություն դարձնել հավաքված հոգիների նկարագրությանը։

  • Ինչպե՞ս Նախագահ Սմիթը նկարագրեց իր տեսած հոգիներին։

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138․38-49 հատվածները և փնտրել այնտեղ ներկա գտնվող հոգիներից մի քանիսի անունները։ (Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ անուններն իրենց սուրբ գրություններում։) Հրավիրեք ուսանողներին նշել իրենց գտած անունները։

  • Համաձայն հատված 49-ի, ինչի՞ն էին սպասում այդ հոգիները։ (Ազատմանը։)

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138․14–16, 50 հատվածները: Դասարանին հորդորեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչու էին այդ արդար հոգիները լցված ուրախությամբ ու խնդությամբ։

  • Ինչո՞ւ էին այդ արդար հոգիները լցված ուրախությամբ ու խնդությամբ։ («Որովհետև նրանց ազատման օրը մոտ էր» [15-րդ հատված]։ Այլ կերպ ասած, նրանք գիտեին, որ իրենք շուտով հարություն կառնեին Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ։)

  • Ինչո՞ւ եք կարծում, որ իրենց հոգիների և մարմինների վերամիավորումն ազատում կլինի այդ արդար հոգիների համար։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138․17 հատվածը և հանձնարարեք դասարանին փնտրել այն օրհնությունները, որոնք այդ արդար հոգիները կստանան այն բանից հետո, երբ նրանց հոգիները և մարմինները վերամիավորվեն։ Կարող եք խնդրել ուսանողներին նշել այն, ինչ գտել են։

  • Ի՞նչ կարող ենք ստանալ, երբ մենք հարություն առնենք։ (Ուրախության լիությունը։)

  • Ի՞նչ կարող ենք սովորել ֆիզիկական մահից ազատման մասին Վարդապետություն և Ուխտերի 138․14–17, 50 հատվածներից։ (Ուսանողները կարող են բացահայտել տարբեր վարդապետություններ և սկզբունքներ, բայց համոզվեք, որ նրանք հասկացել են հետևյալ երկու վարդապետությունները․ Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի շնորհի միջոցով մենք կազատվենք մահվան կապանքներից և հարության շնորհիվ մենք կարող ենք ստանալ ուրախության լիությունը։ Հետևյալ վարդապետությունները կարող եք գրել գրատախտակին։)

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ հայտարարությունը, ով մեկնաբանել է ֆիզիկական մարմին ունենալու անհրաժեշտության և օրհնությունների մասին։ Հանձնարարեք դասարանին ուշադրություն դարձնել այն պատճառներին, թե ինչու է ֆիզիկական մարմնի առկայությունը կարևոր Երկնային Հոր ծրագրում, որպեսզի մենք ստանանք ուրախության լիությունը։

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Մեր ֆիզիկական մարմինները լայնություն, խորություն և պայծառություն են հաղորդում մեր փորձառությանը, որը պարզապես հնարավոր չէր ձեռք բերել մեր նախաերկրային կյանքում։ Այսպիսով, մեր հարաբերություններն այլ մարդկանց հետ, ճշմարտությունը հասկանալու և դրանով ապրելու մեր ունակությունը և Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներին և արարողություններին հնազանդվելու մեր կարողությունը ուժեղանում են մեր ֆիզիկական մարմինների միջոցով։

«Հոր ծրագիրը ստեղծված է Իր զավակներին առաջնորդություն տրամադրելու համար, որպեսզի նրանց օգնի լինելու երջանիկ և ապահովությամբ նրանց տուն բերի՝ Իր մոտ, հարություն առած և վեհացած մարմիններով» («Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն»,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 41, 43)։

  • Ուրախության լիությունը ստանալու համար ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ ֆիզիկական մարմին։

Ավելացնելով ուսանողների պատասխաններին, կարող եք բացատրել, որ ուրախության լիությունն այն ուրախությունն է, որը Երկնային Հայրն ունի։ Երկնային Հայրն ունի մսից ու ոսկորից կազմված ֆիզիկական մարմին (տես ՎևՈւ 130․22)։ Երբ մեր հոգին ու մարմինը բաժանվում են, մենք նման չենք Նրան և չենք կարող ստանալ ուրախության լիությունը (տես ՎևՈւ 93․33–34)։ Մենք ի վերջո կարող ենք նմանվել մեր Երկնային Հորը և ունենալ ուրախության լիությունը, երբ մեր հոգին ու մարմինն անքակտելիորեն կապված կլինեն իրար, երբ մենք հարություն կառնենք:

Բացատրեք, որ արդարները հոգևոր աշխարհում սպասում էին Աստծո Որդու «գալուստին» կամ ժամանմանը, որպեսզի նա ազատի նրանց իրենց «կատարյալ կառուցվածքով» (ՎևՈւ 138․16–17)։ Հանձնարարեք ուսանողներին պատկերացնել, թե ինչ էր տեղի ունենում երկրի վրա, երբ այս արդար հոգիները հավաքվել էին։ Հիսուս Քրիստոսը քավում էր Երկնային Հոր բոլոր զավակների մեղքերը՝ Գեթսեմանում և խաչի վրա` Իր տառապանքների միջոցով։ Հոգևոր աշխարհի արդար հոգիներից ոմանք հազարավոր տարիներ սպասել էին իրենց ազատմանը։ Հիսուս Քրիստոսի կատարած զոհաբերությունն իր մեջ ներառում էր իրենց մեղքերից փրկագնումը և փրկությունը ֆիզիկական մահից։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138․18-19 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և պատկերացնել, թե որն էր այդ հատվածներում նկարագրված իրադարձությունը։

  • Ձեր կարծիքով, հոգևոր աշխարհում Հիսուս Քրիստոսի հայտնվելը ի՞նչ էր նշանակում նրանց համար, ում Նա այցելեց։

  • Ի՞նչ ուսուցանեց Փրկիչն այդ հոգիներին։

  • Ինչպե՞ս կարձագանքեիք Փրկիչին, ով հենց նոր Քավություն կատարեց ձեզ համար, եթե դուք լինեիք հոգևոր աշխարհում և լսեիք Նրան` քարոզելիս։ (Դուք կարող եք հրավիրել ուսանողներին լուռ խորհել այս հարցի շուրջ` բարձրաձայն պատասխանելու փոխարեն։)

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138․23-24 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես էին արդար հոգիներն արձագանքում Փրկիչի այցելությանը։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

Մատնանշեք գրատախտակին գրված առաջին վարդապետությունը․ Հիսուս Քրիստոսի քավության և ավետարանի սկզբունքների հանդեպ հնազանդության շնորհիվ ողջ մարդկությունը կարող է փրկվել։ Բացատրեք, որ երբ ուսանողները շարունակեն ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտերի 138 բաժինը, նրանք կիմանան, թե ինչպես է Երկնային Հայրը ուղի տրամադրել Իր բոլոր զավակների համար, որպեսզի նրանք օգտվեն Փրկիչի Քավությունից։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 138։ Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթի անձնական վիճակը

1869 և 1918 թվականներին Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը կսկիծ ու վիշտ է ապրել իր ընտանիքի անդամների մահվան կապակցությամբ։ Նա թաղեց իր տասներեք երեխաներին, որոնցից ինը մահացան մանուկ հասակում և մեկ կնոջը ։ Նախագահ Սմիթը իր կնոջը` Էդնային, գրել է հետևյալ նամակը, երբ նրանց առաջնեկը՝ Մերսի Ջոզեֆինը մահացավ երեք տարին չբոլորած:

Նկար
President Joseph F. Smith

«Ես հազիվ եմ իքնս ինձ ստիպում գրել, նույնիսկ հիմա իմ սիրտը ցավում է և իմ մտքում քաոս է տիրում․ եթե ես տրտնջամ, թող Աստված ների ինձ, իմ հոգին փորձվել և փորձվում է դառը վշտից, սիրտս ճմլված է և գրեթե կիսված։ Ես միայնակ եմ, տունս կարծես դատարկ ու ձանձրալի է, չնայած այստեղ ընտանիքս է և իմ փոքրիկ բալիկը։ Ես չեմ կարող օգնել, բայց զգում եմ, որ ամենաքնքուշ, ամենահաճելի և միաժամանակ ամենաուժեղ լարը, որ կապում էր ինձ տանը և երկրին՝ խզված է․ իմ բալիկը, իմ քնքուշ Դոդոն հեռացել է։ Ես հազիվ եմ կարողանում հավատալ դրան և սիրտս հարցնում է․ մի՞թե դա ճիշտ է։ Ես նայում եմ և տեսնում դատարկություն, լսում եմ՝ ձայն չկա, ես թափառում եմ սենյակներով, իսկ բոլորը՝ ամայի, մեկուսի, լքված և դատարկ են։ Ես նայում եմ ցած դեպի այգու ճեմուղին, մեծահասակներ են շուրջբոլորը, այստեղ և այնտեղ փնտրում եմ փոքրիկ ոսկեհեր, պայծառ մի գլուխ և վարդագույն այտեր, բայց ավա՜ղ, քայլերի ոչ մի տկտկոց։ Չկան հայրիկի համար շողշողացող պայծառ, փոքրիկ, սև աչքեր․ չկա հազարավոր հարցեր տվող քնքուշ, հարցադրում անող, հազիվ բլբլացող և բավականին քիչ բառեր արտաբերող մեղմ ձայն․ չկան պարանոցս գրկած փափլիկ ձեռքեր․ չկան քաղցր վարդագույն շուրթերը, որոնք մանկական անմեղությամբ պարգևում են իմ սիրած գրկախառնությունն ու համբույրը, այլ կա միայն դատարկ փոքրիկ աթոռը։ Նրա փոքրիկ խաղալիքները թաքցրել են, նրա հագուստը մի կողմ է դրված և միայն մի անմխիթար միտք է ջախջախիչ ծանր բեռը գցում սրտիս վրա՝նա այստեղ չէ, նա հեռացել է։ Բայց արդյո՞ք նա չի վերադառնա։ Նա չի կարող ինձ երկար ժամանակ մենակ թողնել, որտե՞ղ է նա։ Ես գրեթե խելագարվել եմ և օ՜, միայն Աստված գիտի, թե որքան էի ես սիրում իմ աղջնակին՝ իմ սրտի լույսին ու ուրախությանը։

Առավոտյան, նախքան նրա մահանալը, ամբողջ գիշեր նրա մահճակալի մոտ անցկացնելուց հետո, քանի որ ես էի հերթապահում նրա մոտ ամեն գիշեր, ասացի նրան. «Իմ փոքրիկ բալիկը չքնեց ամբողջ գիշեր»: Նա շարժեց գլուխը և ասաց. «Ես այսօր կքնեմ, հայրիկ»։ Օ՜, այդ խոսքերն ինչպես խոցեցին սիրտս։ Ես գիտեի, թեպետ չէի ուզում հավատալ, որ դա ուրիշ ձայն էր, որը նշանակում էր, որ նա մահվան քնով կքնի և նա քնեց։ Եվ, Օ՜, իմ սրտի լույսը հանգչեց։ Իմ հոգում դրոշմված երկնային պատկերը գրեթե անհետացավ» (in Joseph Fielding Smith, Life of Joseph F. Smith [1938], 455–56)։