Սեմինարիա
Դաս 153․ Պաշտոնական Հայտարարություն 1 և Տաճարային աշխատանքի շարունակական զարգացումը


Դաս 153

Պաշտոնական Հայտարարություն 1 և Տաճարային աշխատանքի շարունակական զարգացումը

Նախաբան

Այն բանից հետո, երբ Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որով նրան պատվիրվում էր ուսուցանել բազմակնության սկզբունքը, Եկեղեցու որոշ անդամներ 1840-ականներին նրա ղեկավարության ներքո սկսեցին կիրառել բազմակնությունը։ Եկող տասնամյակների ընթացքում այդ սովորույթի պատճառով Եկեղեցին ենթարկվեց հասարակության ընդդիմությանը։ «Հայտնություն ստանալուց հետո Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը տարածեց մի … Հռչակագիր [Պաշտոնական Հայտարարություն 1], որը Եկեղեցու կողմից 1890 թվականի հոկտեմբերի 6-ին ընդունվեց որպես լիազորող և պարտավորեցնող։ Դա վերջ դրեց Եկեղեցում բազմակնության սովորույթին» (Պաշտոնական Հայտարարաություն 1, նախաբան)։ Նույնիսկ ընդդիմության ժամանակ Սրբերը ջանասիրաբար աշխատեցին, որպեսզի կառուցեն տաճարներ, որտեղ նրանք փրկարար արարողություններ ստացան իրենց և մահացածների համար։ 1846-1893 թվականներին նրանք կառուցեցին և նվիրագործեցին հինգ տաճարներ։

Ուսուցման առաջարկներ

Տերը հայտնում է, որ Վերջին Օրերի Սրբերը պետք է դադարեցնեն բազմակնության կիրառումը

Հանձնարարեք ուսանողներին նշել սուրբ գրությունների այն արդար մարդկանց, ովքեր ձերբակալվել կամ բանտ են նետվել այն բանի համար, ինչ Աստված նրանց պատվիրել էր անել։ (Պատասխանները կարող են ներառել՝ Դանիելը, Աբինադին, Պետրոսը, Ջոզեֆ Սմիթը և Փրկիչը։)

Բացատրեք, որ Վերջին Օրերի Սրբերի բազմաթիվ տղամարդիկ ձերբակալվեցին և բանտարկվեցին, քանի որ նրանք շարունակեցին հնազանդվել բազմակնություն կիրառելու պատվիրանին, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների կառավարությունը օրենք ընդունեց այդ սովորույթը անօրինական ճանաչելու մասին։ Որոշ կանայք նույնպես ձերբակալվեցին` հիմնականում նրա համար, որ նրանք չէին ասում իրենց ամուսինների տեղը, ովքեր թաքնվել էին ձերբակալությունից խուսափելու համար։

Հրավիրեք ուսանողներին ամփոփել, թե ինչպես սկսվեց բազմամուսնության կիրառությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների միջև։ (Մարգարե Ջոզեֆ Սմիթը բազմակնության սկզբունքի վերաբերյալ հայտնություն ստացավ և բազմակնության կիրառումը 1840-ականներին հաստատվեց Եկեղեցու անդամների մեջ՝ ի պատասխան Տիրոջ պատվիրանի [տես ՎևՈւ 132]։)

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունը։ Հրավիրեք դասարանի ուշադրությունը այն դժվարությունների վրա, որոնց Եկեղեցու անդամները հանդիպեցին բազմակնության կիրառությանը վերաբերող Տիրոջ պատվիրանին հնազանդվելով։

1852 թվականի օգոստոսին Սոլթ Լեյք Սիթիում տեղի ունեցող համաժողովի ժամանակ Երեց Օրսոն Պրատը հրապարակայնորեն հայտարարեց, որ Աստծո կողմից տրված պատվիրանին հնազանդվելով` Եկեղեցու որոշ անդամներ կիրառում էին բազմակնություն։ Երեց Պրատն այդ հայտարարությունն արեց Նախագահ Բրիգամ Յանգի ղեկավարության ներքո։ Միացյալ Նահանգների բազմաթիվ կրոնական և քաղաքական ղեկավարներ դեմ էին այդ ամուսնության համակարգին, որոնք նրանք համարում էին անբարո և անքաղաքակիրթ։ Վերջին Օրերի Սրբերը ծաղրանքի էին ենթարկվում հանրային ելույթների ժամանակ, գրքերում, ամսագրերում և թերթերում։ Միացյալ Նահանգների կոնգրեսը օրենքներ մշակեց, որով սահմանափակվում էր Եկեղեցու անդամների ազատությունը և տնտեսապես վնասում Եկեղեցուն՝ սահմանափակելով այն սեփականության քանակը, որը Եկեղեցին կարող էր ունենալ։ Այդ օրենքներն ի վերջո հանգեցրեցին այն տղամարդկանց ձերբակալությանը և բանտարկությանը, ովքեր ունեին մեկից ավելի կին։ Այդ մարդկանց էր «ընտրելու իրավունքը, իրենց տներում մեկուսանալու իրավունքը և այլ քաղաքացիական ազատություններից օգտվելը» (Մեր ժառանգությունը․ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու համառոտ պատմությունը [1996], 97)։ 1890 թվականի դրությամբ հարյուրավոր հավատարիմ Վերջին օրերի Սրբեր գտնվում էին բանտում։ Մյուսները ձերբակալությունից և բանտարկությունից խուսափելու համար թաքնվել էին։ Այդ պայմաններում բազմաթիվ ընտանիքներ տառապեցին լարված վիճակից, վշտից, աղքատությունից և սովից։

1852 թվականի հայտարարությունից հետո բազմակնությունն ավելի մեծ տարածում գտավ, և հազարավոր տղամարդիկ և կանայք քահանայության ղեկավարների առաջնորդությամբ կնքեցին բազմակնություն։ Չնայած աշխարհը նրանց ծաղրի էր ենթարկում բազմակնության համար, բազմաթիվ հավատարիմ Վերջին Օրերի Սրբեր պաշտպանեցին սովորույթը և վկայեցին, որ իրենք գիտեն, որ այն Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով հայտնի է դարձվել Աստծո կողմից։

  • Ինչպե՞ս կամփոփեիք այն դժվարությունները, որոնց վաղ շրջանի Վերջին Օրերի Սրբերը բախվեցին՝ բազմակնությունը կիրառելու Տիրոջ պատվիրանին հնազանդվելու պատճառով։

Նկար
Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆ

Բացատրեք, որ այդ դժվարին պայմանները Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆին ստիպեցին աղոթքով փնտրել Տիրոջ առաջնորդությունը բազմակնության կիրառության վերաբերյալ։ 1889 թվականին Նախագահ Վուդրուֆը հանձնարարեց Եկեղեցու ղեկավարներին այլևս չշարունակել բազմակնության սկզբունքի ուսուցումը։ 1890 թվականի դրությամբ շատ քիչ բազմամուսնություններ կատարվեցին և դրանք արվեցին Նախագահ Վուդրուֆի ցուցումին հակառակ։ Սակայն որոշ մարդիկ զեկույցներ հրատարակեցին, որ Եկեղեցին դեռ քաջալերում է բազմակնության կիրառումը։ Այդ զեկույցները հավելյալ ընդդիմություն առաջացրին Եկեղեցու դեմ։ 1890 թվականի սեպտեմբերին Նախագահ Վուդրուֆը Վարդապետություն և Ուխտերում մի Հռչակագիր թողարկեց, որն այժմ հայտնի է որպես Պաշտոնական Հայտարարություն 1։

Ամփոփեք Պաշտոնական Հայտարարություն 1-իառաջին երեք պարբերությունները և բացատրեք, որ Նախագահ Վուդրուֆը հայտարարեց, որ այն զեկույցները, որոնք պնդում են, թե Եկեղեցին դեռևս քաջալերում է բազմակնության կիրառումը, ճշգրիտ չեն։ Ապա, հանձնարարեք երեք ուսանողի հերթով բարձրաձայն կարդալ Պաշտոնական Հայտարարություն 1-ի չորրորդ և հինգերորդ պարբերությունները (սկսելով՝ «Քանի որ կոնգրեսի») և դրան հաջորդած Լորենզո Սնոուի հայտարարությունը, որն այդ ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն էր։ Դասարանին հրավիրեք հետևել նրան և փնտրել, թե ինչ հանձնարարեց Նախագահ Վուդրուֆը Սրբերին։

  • Ի՞նչ էր հանձնարարված Սրբերին։ (Հեռու մնալ որևէ բազմամուսնություն կնքելուց կամ կազմելուց։)

  • Համաձայն Նախագահ Լորենզո Սնոուի հայտարարության, ինչո՞ւ է կարևոր, որ ցանկացած բազմամուսնության կնքումից հեռու մնալու ցուցումը բխեր Եկեղեցու Նախագահից։ (Քանի որ նա միակ մարդն էր երկրի վրա, ով կրում էր կնքման արարողությունների բանալիները: Կարող եք հիշեցնել ուսանողներին, որ բազմակնությունը կարող էր թույլատրվել միայն այն քահանայության բանալիների միջոցով, որոնք տրվել են Եկեղեցու Նախագահի կողմից [տես ՎևՈւ 132․7, 48]։)

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ «Քաղվածքներ հռչակագրի վերաբերյալ Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի երեք ելույթներից» տեքստի առաջին պարբերությունը, որը գալիս է Հռչակագրի տեքստից հետո։ Հանձնարարեք դասարանին հետևել նրան և փնտրել այն սկզբունքը, որը Նախագահ Վուդրուֆն ուսուցանեց Սրբերին։

  • Ի՞նչ ուսուցանեց Սրբերին Նախագահ Վուդրուֆը։ (Երբ ուսանողները պատասխանեն, հետևյալ վարդապետությունը գրեք գրատախտակին․ Տերը երբեք Եկեղեցու նախագահին թույլ չի տա, որ նա մոլորեցնի Եկեղեցին։ Կարող եք առաջարկել ուսանողներին, որպեսզի իրենց սուրբ գրություններում նշեն այն արտահայտությունները, որոնք ուսուցանում են այդ վարդապետությունը։)

  • Ինչպե՞ս կարող է այդ սկզբունքն օգնել մեզ այսօր:

Բացատրեք, որ Եկեղեցու անդամներից ոմանք զարմանում էին, թե ինչու էր նրանց հրահանգված ապրել բազմակնության սկզբունքով, իսկ հետո հրահանգվեց դադարեցնել այն։ Տերը Նախագահ Վուդրուֆին հրահանգեց Սրբերին հարց հղել։ Հանձնարարեք երեք ուսանողի հերթով բարձրաձայն կարդալ «Քաղվածքներ հռչակագրի վերաբերյալ Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի երեք ելույթներից» երրորդ, չորրորդ և հինգերորդ պարբերությունները (սկսելով՝ «Վերջերս մի քանի հայտնություններ եմ ստացել»)։ Հանձնարարեք դասարանին հետևել նրան և փնտրել այն հարցը, որը Նախագահ Վուդրուֆը տվեց Սրբերին։

  • Ինչպե՞ս կամփոփեիք այն հարցը, որը Նախագահ Վուդրուֆը ոգեշնչված հարցրեց Սրբերին։

Բացատրեք, որ Սրբերը կանգնած էին Սենթ Ջորջ Յուտայի Տաճարը, Լոգան Յուտայի Տաճարը, Մանթի Յուտայի Տաճարը և գրեթե ավարտին հասցված Սոլթ Լեյքի Տաճարը կորցնելու վտանգի առաջ։ (Հնարավորության դեպքում ցուցադրեք այդ տաճարների նկարները։)

  • Ի՞նչ կարևոր աշխատանք կդադարեր, եթե տաճարները բռնագրավվեին։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ «Քաղվածքներ հռչակագրի վերաբերյալ Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի երեք ելույթներից» յոթերորդ պարբերությունը (սկսելով՝ «Ես ճշգրիտ տեսա»)։ Հանձնարարեք դասարանին հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ կաներ Նախագահ Վուդրուֆը, եթե Աստված նրան չպատվիրեր հրահանգել Եկեղեցու ղեկավարներին դադարեցնելու բազմամուսնությունները։

  • Ի՞նչ կաներ Նախագահ Վուդրուֆը։

  • Ի՞նչ կարող ենք սովորել Նախագահ Վուդրուֆի հայտարարությունից․ «Ես գրեցի այն, ինչ Տերը պատվիրեց ինձ գրել»։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ վարդապետությունը կարող եք գրել գրատախտակին․ Տերն Իր Եկեղեցին ղեկավարում է Եկեղեցու Նախագահին տրված հայտնության միջոցով։)

  • Ի՞նչ ազդեցություն է ունեցել այդ վարդապետությունը ձեզ վրա:

Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց այն վկայություններով, որոնք վերաբերում են գրատախտակին ձեր գրած ճշմարտություններին։ Կարող եք նաև կիսվել ձեր վկայությամբ։

Նկար
President Joseph F. Smith

Բացատրեք, որ Վերջին Օրերի Սրբերից քչերն էին շարունակում նոր բազմամուսնություններ կնքել Հռչակագրից հետո։ 1904 թվականին Մարգարե Ջոզեֆ Ֆ․ Սմիթը հայտարարեց «որ բոլոր [բազմակի] ամուսնություններն արգելվում են, և եթե Եկեղեցու որևէ պաշտոնյա կամ անդամ պաշտոնապես տոնի կամ կնքի այդպիսի ամուսնություն, նա Եկեղեցուց … կհեռացվի» (in Conference Report, Apr. 1904, 75)։ Այդ քաղաքականությունը շարունակվում է այսօր։

  • Հիմնվելով ձեր սովորածի վրա, ինչպե՞ս կպատասխանեիք մեկին, ով ձեզ հարցնում է Վերջին օրերի Սրբերի բազմակնության կիրառության մասին։ (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Եկեղեցու անդամները, հնազանդվելով Տիրոջ պատվիրանին, բազմակնությունը կիրառեցին մի որոշ ժամանակ, բայց այդ սովորույթին վերջ է տրվել տարիներ առաջ, որը նույնպես եղել է համաձայն Տիրոջ պատվիրանի։ Ամուսնությունը մի տղամարդու և մի կնոջ միջև Տիրոջ համար ամուսնության չափանիշն է [տես Հակոբ 2․27, 30]։)

Տերը հայտնում է, որ Վերջին Օրերի Սրբերը պետք է կնքվեն իրենց ընտանիքի անդամների հետ

Բացատրեք, որ Հռչակագրից հետո Եկեղեցու տաճարների և սեփականության բռնագրավման պետական կառավարության սպառնալիքին վերջ դրվեց։ Առանց այդ արգելքի Սրբերն ավելի շատ կարողացան կենտրոնանալ տաճարային աշխատանքի վրա։ 1893 թվականի ապրիլի 6-ին` Սոլթ Լեյքի Տաճարի անկյունաքարը դրվելուց քառասուն տարի անց, Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը նվիրագործեց այդ տաճարը, դրանով իսկ հասցնելով չորսի գործող տաճարների թիվը ։

1894 թվականի ապրիլին, Սոլթ Լեյքի Տաճարի նվիրագործումից մեկ տարի անց, Նախագահ Վուդրուֆը հայտարարեց, որ ինքը հայտնություն է ստացել։ Նախքան այդ հայտնությունը, Եկեղեցու անդամները` գործելով ըստ իրենց գիտելիքի, հաճախ կնքվում էին Եկեղեցու ղեկավարների հետ կամ «որդեգրվում» նրանց կողմից, ինչպես օրինակ՝ Ջոզեֆ Սմիթի կամ Բրիգամ Յանգի, այլ ոչ թե իրենց ծնողների հետ։ Սակայն Նախագահ Վուդրուֆը հայտնության միջոցով իմացավ, որ նա պետք է ուղղորդի Սրբերին` «որքան հնարավոր է խորը ուսումնասիրել իրենց ծագումնաբանությունը և կնքվել իրենց հայրերի և մայրերի հետ։ Թող երեխաները կնքվեն իրենց ծնողների հետ և շարունակեն այդ շղթան` որքան հնարավոր է հեռու։ … Սա է Տիրոջ կամքն իր ժողովրդի համար» (in James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. [1965–75], 3:256–257; տես նաև Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], xxxiii–xxxv

  • Մենք ո՞ւմ հետ կարող ենք կնքվել կնքման արարողության միջոցով։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին․ Կնքման զորության շնորհիվ մենք կարող ենք կնքվել մեր ընտանիքի անդամների հետ` այդ թվում նրանց, ովքեր եղել են մեզանից առաջ և նրանց, ովքեր կգան մեզանից հետո։)

  • Ինչպե՞ս եք դուք վերաբերվում այն բանի իմացությանը, որ կարող եք կնքվել ձեր ընտանիքի անդամների հետ։

Ավարտեք՝ վկայելով կնքման զորության, ինչպես նաև տաճարային արարողությունների շնորհիվ մեզ՝ մեր ընտանիքի սերունդների հետ կապելու կարևորության մասին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Պաշտոնական Հայտարարություն 1։ Նախապատմությունն ընդգրկված է սուրբ գրությունների 2013 թվականի հրատարակության մեջ

Հետևյալ հայտարարությունը, որը ծառայում է որպես սուրբ գրությունների 2013 թվականի հրատարակության Պաշտոնական Հայտարարություն 1-ի նախաբան, կարող է պատասխանել 1800-ականներին բազմակնության վերաբերյալ ուսանողների ունեցած հարցերին։ Կարող եք տպել այս հայտարարության պատճեները և բաժանել դրանք այն ուսանողներին, ովքեր չունեն սուրբ գրությունների 2013 թվականի հրատարակությունը։

«Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը ուսուցանում են, որ մենամուսնությունն Աստծո չափանիշն է ամուսնության, եթե Նա այլ բան չի հայտարարում (տես Բ․ Թագավորաց 12․7–8 և Հակոբ 2․27, 30)։ Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնությունից հետո բազմակնության կիրառումը 1840-ականներին հաստատվեց Եկեղեցու անդամների մեջ (տես բաժին 132)։ 1860-ականներից մինչև 1880-ականնները Միացյալ Նահանգների կառավարությունը օրենք է մշակում, որով այդ կրոնական կիրառությունը դարձնում է ոչ օրինական։ Միացյալ Նահանգների գերագույն դատարանն ի վերջո պաշտպանում է այդ օրենքները։ Հայտնություն ստանալուց հետո Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը տարածեց հետևյալ Հռչակագիրը, որը Եկեղեցու կողմից 1890 թվականի հոկտեմբերի 6-ին ընդունվեց որպես լիազորող և պարտավորեցնող։ Դա վերջ դրեց Եկեղեցում բազմակնության սովորույթին»։

Պաշտոնական Հայտարարություն 1։ Արդյո՞ք բազմամուսնությունն անմիջապես դադարեց Հռչակագրից հետո։

Եկեղեցու անդամներից ոմանք շարունակեցին նոր բազմամուսնություններ կնքել 1890 թվականի Հռչակագրից հետո։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ․ Օուքսը բացատրել է․

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Բազմամուսնությունն անմիջապես չդադարեց 1890 թվականի Հռչակագրից հետո։ Այն բազմամուսնությունները, որոնք կնքվել էին մինչ այդ հայտնությունը, հայտարարվեցին շարունակելի սերունդների ընթացքում։ Բազմամուսնության արարողությունները նույնպես շարունակվեցին որոշ ժամանակ Միացյալ Նահանգներից դուրս, որտեղ հռչակագրի կիրառությունն անորոշ էր որոշ ժամանակ։ Պարզվում է, որ բազմամուսնությունները մյուս տեղերում շարունակվեցին ևս շուրջ մեկ տասնամյակ այն ղեկավարների և անդամների մեջ, ովքեր չարաշահեցին այն անորոշ ու լարված իրավիճակը, որը ստեղծվեց այդ վրդդովվեցնող օրենքների և հարգված վարդապետությունների միջև տեղի ունեցող բարձր աստիճանի բախումների պատճառով։

Իմ սիրտը կոտրվում է, երբ ես կարդում եմ այնպիսի դեպքերի մասին, որտեղ կանայք ու երեխաները կանգնում էին սարսափելի ընտրության առջև՝ մի կողմից ստել ամուսնու կամ հոր գտնվելու վայրի մասին, մյուս կողմից ասել ճշմարտությունը և տեսնել նրան բանտում։ … Առանց բանտում գտնվող հոր ուտելիքը պակասում էր սեղանից, իսկ վառելիքը՝ օջախից։ Այդ դժվարին ընտրությունները բախումներ առաջացրին այնպիսի սկզբունքային զգացմունքների և կարիքների միջև, ինչպիսիք են՝ ճշմարտության հանդեպ նվիրվածությունն ընդդեմ սիրող զուգընկերության և ցրտի ու սովի մեղմացման։

Սիրտս նաև ցավում է Եկեղեցու ղեկավարների համար, ովքեր տանջվում էին ճշմարտության հանդեպ իրենց նվիրվածության և իրենց կանանց, երեխաների ու միմյանց հանդեպ նվիրվածության ընտրության միջև։ Ասել ճշմարտությունը՝ կնշանակեր դավաճանել վստահությանը, կամ սկզբունքին, կամ էլբանտ ուղարկել եղբորը ։

Ես չգիտեմ, թե ինչ մտածեմ այս ամենի մասին, բացի նրանից, որ ես ուրախ եմ, որ չեմ բախվել այն ճնշումներին, որոնց այդ լավ մարդիկ բախվել են։ Սիրտս ցավում է նրանց ցուցաբերած խիզախության և զոհաբերությունների համար, որոնցից ես անմիջականորեն օրհնվել եմ։ Ես չեմ դատի նրանց։ Այդ դատավճիռը պատկանում է Տիրոջը, ով գիտի բոլոր հանգամանքները և դերակատարների սրտերը, հասկացողության և իմաստության մի մակարդակ, որը հասանելի չէ նույնիսկ ամենաբանիմաց պատմաբաններին» (“Gospel Teachings about Lying,” Clark Memorandum [Brigham Young University J. Reuben Clark Law School periodical], Spring 1994, 16–17)։

1904 թվականից սկսած Եկեղեցին հեռացրել է իր բոլոր այն անդամներին, ովքեր կատարել կամ կնքել են բազմամուսնություններ (տես Conference Report, Apr. 1904, 75)։ 1998 թվականին Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին նշել է Եկեղեցու դիրքորոշումը բազմամուսնությունը կիրառելու վերաբերյալ։

Նկար
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

«Այս Եկեղեցին ոչ մի կապ չունի բազմակնությունը կիրառողների հետ։ Եթե մեր որևէ անդամ բացահայտվում է բազմակնություն կիրառելիս, նա հեռացվում է, ենթարկվելով այդպես ամենալուրջ պատժին, որ Եկեղեցին կարող է հարկադրել: Նրանք ոչ միայն անմիջականորեն խախտում են քաղաքացիական օրենքը, նրանք խախտում են այս Եկեղեցու օրենքը» (“What Are People Asking about Us?” Ensign, Nov. 1998, 71):

Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի ելույթները Տերը երբեք թույլ չի տա, որ Եկեղեցու Նախագահը մոլորեցնի մեզ:

Առաջին Նախագահությունից Նախագահ Մարիոն Գ․ Ռոմնին պատմել է մի փորձառության մասին, որը նա ունեցել է Նախագահ Հեբեր Ջ․ Գրանթի հետ, ով այդ ժամանակ Եկեղեցու Նախագահն էր․

Նկար
Նախագահ Մարիոն Ջ. Ռոմնի

«Կանգնելով կողքիս, նա ձեռքերը դրեց իմ ուսին ու ասաց․ «Տղա՛ս, դու միշտ աչքերդ պահել ես Եկեղեցու Նախագահի վրա, և եթե նա երբևէ քեզ խնդրի մի բան անել, որը սխալ է և դու անես դա, Տերը կօրհնի քեզ դրա համար»։ Ապա, փայլող աչքերով նա ասաց․ «Բայց դու անհանգստանալու բան չունես։ Տերը երբեք թույլ չի տա, որ իր խոսափողը մարդկանց մոլորեցնի» (in Conference Report, Oct. 1960, 78)։

Պաշտոնական Հայտարարություն 1։ Լրացուցիչ տեղեկությունների համար

Պաշտոնական Հայտարարություն 1-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար բացեք LDS.org կայքի Ավետարանի թեմաներ բաժինը և որոնեք «բազմամուսնություն» կամ «բազմակնություն»։