Սեմինարիա
Դաս 9․ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․27–54; Վարդապետություն և Ուխտեր 2


Դաս 9

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․27–54; Վարդապետություն և Ուխտեր 2

Նախաբան

Երիտասարդ Ջոզեֆ Սմիթը շարունակում էր պնդել, որ նա տեսել է տեսիլքը և շարունակ հետապնդվում էր դրա համար։ Ավելի ուշ նա ասել է, որ այդ ժամանակ, նա «կատարում էր շատ անմիտ սխալներ, և ցուցաբերում պատանեկությանը բնորոշ թուլություններ» (Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․28)։ Մի երեկո, երբ նա 17 տարեկան էր, նա աղոթեց ներման համար և խնդրեց, որ իմանար իր դիրքը Աստծո առաջ։ Մորոնի անունով մի հրեշտակ հայտնվեց նրան և ասաց, որ Աստված աշխատանք ունի նրա համար կատարելու, այդ թվում հնադարյան հիշատակարանի թարգմանությունը՝ գրված ոսկե թիթեղների վրա։ Մինչ Մորոնին բացատրում էր ավետարանի վերականգնման գործում Ջոզեֆի դերը, նա Աստվածաշնչից մեջբերում է բազմաթիվ մարգարեություններ, այդ թվում Մաղաքիայի մարգարեությունը Եղիայի վերադարձի վերաբերյալ։ Հաջորդ օրը Ջոզեֆ Սմիթը գնաց այն բլուրը, որտեղ Մորոնին ասել էր, որ թաղված էին ոսկե թիթեղները: Այնտեղ նա Մորոնիից հետագա ցուցումներ ստացավ։

Ուսուցանման առաջարկներ

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.27-29

Ջոզեֆ Սմիթը աղոթում է ներման համար

Ուսանողներին հանձնարարեք մտածել այն մասին, թե ինչ սովորեցին՝ երիտասարդ Ջոզեֆ Սմիթի օրինակից։ Կարող եք խնդրել, որպեսզի մի քանի ուսանողներ համառոտ կերպով կիսվեն այդ սկզբունքով, որը նրանք սովորեցին, և որը նրանց վրա ազդեցություն է թողել։ Այնուհետև հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․27–29 հատվածները: Նախքան նրա կարդալը, նշեք, որ այդ հատվածներում նկարագրված իրադարձությունը պատահել է, երբ Ջոզեֆը եղել է 14-17 տարեկան հասակում։ Հորդորեք ուսանողներին նմանեցնել այդ հատվածներն իրենց, բացահայտելով Ջոզեֆ Սմիթի ունեցած այն փորձառությունները, որոնք նման են իրենց ունեցած փորձառություններին։

  • Որո՞նք են այն փորձառությունները, որոնք Ջոզեֆ Սմիթն ունեցել է երիտասարդ ժամանակ, որոնք դուք կարող եք մեջբերել։ (Հիշեցրեք ուսանողներին, որ նրանք չպետք է կիսվեն այն փորձառություններով, որոնք շատ անձնական են կամ գաղտնի:)

  • Համաձայն Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․28-ի վերջնամասի, ի՞նչ ասաց Ջոզեֆն իր կատարած գայթակղությունների և սխալների մասին։ (Նա մեղավոր չէր ոչ մի չարամիտ մեղքում, բայց նա երբեմն զգում էր, որ նա գործում է ոչ համապատասխան այն մարդու նման, ով կանչվել է Աստծո կողմից։)

  • Ի՞նչ արեց Ջոզեֆ Սմիթը իր մեղքը քավելու համար։ (Նա աղոթեց ներման համար և խնդրեց, որ իմանար իր դիրքն Աստծո առաջ։)

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել Ջոզեֆ Սմիթի օրինակից:

Մինչ ուսանողները կքննարկեն իրենց մտքերը, օգնեք նրանց բացահայտել հետևյալ ճշմարտությունները․

Երբ մենք ընդունում ենք մեր մեղքերը և մեղավոր զգում դրանց համար, մենք կարող ենք Երկնային Հորն աղոթել ներման համար։

Մենք կարող ենք աղոթել, որպեսզի իմանանք մեր դիրքն Աստծո առաջ։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում իմանալ ձեր դիրքը Աստծո առաջ: (Միգուցե անհրաժեշտություն լինի բացատրել, որ իմանալ մեր դիրքը Աստծո առաջ, նշանակում է իմանալ, թե արդյոք Աստված գոհ է մեզանից։)

  • Ինչու՞ է կարևոր մեզ համար իմանալ մեր դիրքը Աստծո առաջ:

Հանձնարարեք ուսանողներից որևէ մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ հայտարարությունը. Բացատրեք, որ Երեց Անդերսենի խորհուրդը կօգնի մեզ հասկանալ, թե ինչպես մենք կարող ենք իմանալ Աստծո առաջ մեր դիրքի մասին։

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

«[Մենք կարող ենք] խոնարհաբար խնդրել Տիրոջը․ «Հայր, ի՞նչ ես ուզում, որ ես անեմ»։ Պատասխանը հետևյալն է։ Մենք զգում ենք այն փոփոխությունները, որոնք պետք է կատարենք: Տերը կասի մեզ մեր մտքում և մեր սրտում» (“Repent … That I May Heal You,” Ensign or Liahona, Nov. 2009, 41)։

Կիսվեք ձեր վկայությամբ այն ճշմարտությունների մասին, որոնք ուսանողները քննակեցին։ Հավաստիացրեք ուսանողներին, որ Երկնային Հայրը ցանկանում է ներել մեզ, եթե մենք հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսը և անել այն ամենն, ինչն անհրաժեշտ է մեր մեղքերից ապաշխարելու համար։

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.30-35

Մորոնի հրեշտակը հայտնվում է Ջոզեֆ Սմիթին

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․30 և ուշադրություն դարձնել նրան, թե ինչկատարվեց, երբ Ջոզեֆ Սմիթն աղոթեց ներման համար։ Հանձնարարեք նրանց կիսվել իրենց կարդացածով: Ցուցադրեք Մորոնին հայտնվում է Ջոզեֆ Սմիթին իր սենյակում նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 91; տես նաև LDS.org

Նկար
Մորոնին հայտնվում է Ջոզեֆ Սմիթին իր սենյակում

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․32-33 հատվածները, և հորդորեք դասարանին ուշադրություն դարձնել Ջոզեֆ Սմիթին ուղված Մորոնիի առաջին ուղերձը։

  • Ի՞նչ ասաց Մորոնին Ջոզեֆ Սմիթի ապագայի մասին։ (Ուսանողները պետք է արտահայտեն, որ Աստված աշխատանք ունի Ջոզեֆ Սմիթի համար կատարելու։)

  • Մորոնին ասաց, որ Ջոզեֆ Սմիթի անունը «որպես բարի և չար, կիմացվի բոլոր ազգերի մեջ»։ Ե՞րբ եք տեսել դրա օրինակները:

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.34-35 հատվածները: Դասարանին հորդորեք հետևել նրան և բացահայտել, թե ինչ ուսուցանեց Մորոնին այն աշխատանքի վերաբերյալ, որը Ջոզեֆը պետք է աներ։

  • Ինչպե՞ս էր այդ գիրքը թարգմանվելու։ (Հատուկ քարերի օգնությամբ, որոնք կոչվում էին Ուրիմ ու Թումիմ, որոնք Աստված նախապատրաստել էր։)

Բացատրեք, որ հետագա դասերի ընթացքում ուսանողները կսովորեն Մորմոնի Գիրքը թարգմանելու և հրատարակելու Ջոզեֆ Սմիթի ջանքերի մասին։

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․36-49; Վարդապետություն և Ուխտեր 2

Մորոնին ցուցումներ է տալիս Ջոզեֆ Սմիթին

Ամփոփեք Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․36–42 հատվածները, բացատրելով, որ Մորոնին Աստվածաշնչից մեջբերում է արել, որպեսզի բացատրի ավետարանի վերականգնման գործում Ջոզեֆ Սմիթի դերը։ (Կարող եք առաջարկել, որպեսզի ուսանողները նշեն այս հատվածներում հիշատակված հղումները։ Օրինակ` 40 հատվածի մեջ ուսանողները կարող են նշել «Եսայիայի տասնմեկերորդ գլուխը» արտահայտությունը։)

Նշեք, որ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․38–39 հատվածների մարգարեության խոսքերը նաև առկա են Վարդապետություն և Ուխտեր 2-ի մեջ։ Դա այս տնտեսությունում ամենավաղ հայտնություններից մեկն է, որը տրվել է Ջոզեֆ Սմիթին, երբ նա 17 տարեկան էր։

Կարող եք նաև նշել, որ այդ մարգարեությունը այնքան կարևորություն ունի, որ նաև հայտնվում է Հին Կտակարանի մեջ (տես Մաղաքիա 4․5–6),Նոր Կտակարանում (տես Ղուկաս 1․17), և Մորմոնի Գրքում (տես 3 Նեփի 25․5–6

Դասարանի առաջ ստեղծեք հետևյալ աղյուսակի օրինակներ։ Բաժանեք այն երեք առանձին թռուցիկների։ Դասարանը բաժանեք երեք խմբերի, և յուրաքանչյուր խմբին տվեք մեկական թռուցիկ: Հանձնարարեք յուրաքանչյուր խմբին ուսումնասիրել իրենց տրված հատվածը և այն մարգարեական բացատրությունը, որը հետևում է դրան։ Բացի այդ, հանձնարարեք յուրաքանչյուր խմբին, որպեսզի իրենց իսկ խոսքերով համառոտ մեկնաբանեն իրենց հանձնարարված հատվածը և պատասխանեն իրենց թերթիկի հարցին կամ հարցերին։

Խումբ 1

Վարդապետություն և Ուխտեր 2․1—Ո՞վ է Եղիան։ Ըստ Մորոնիի խոսքերի, ի՞նչ քահանայության զորությունը պետք է Եղիան վերականգներ։

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Եղիան մեծ մարգարե էր, ով ուներ Աստծո կողմից տրված մեծ զորություն։ Նա կրում էր ամենամեծ զորությունը, որն Աստված տվել է Իր զավակներին․ նա կրում էր կնքման զորությունը, մի զորություն ըստ որի այն ինչ կապված է երկրի վրա կկապվի նաև երկնքում» (President Henry B. Eyring, “Hearts Bound Together,” Ensign or Liahona, May 2005, 78)։

Խումբ 2

Վարդապետություն և Ուխտեր 2․2—Ովքե՞ր են այդ հատվածում նշված հայրերը և զավակները։

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

Մարգարեության մեջ, որտեղ «զավակների սրտերում նա կսերմանի հայրերին տված խոստումները», «հայրեր» բառը վերաբերվում է «Աբրահամին, Իսահակին և Հակոբին, որոնց հետ խոստումները կապվել են։ Որո՞նք են խոստումները։ Դրանք հավերժության մեջ ընտանեկան միավորի շարունակության խոստումներն են» (Elder Bruce R. McConkie, Millennial Messiah [1982], 267)։

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

Մարգարեության մեջ, որտեղ «զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը», «իրենց հայրերը» բառը վերաբերվում է «մեր մահացած նախնիներին, ովքեր մահացել են առանց հնարավորություն ունենալու ընդունելու ավետարանը, բայց ովքեր խոստում են ստացել, որ երբ ժամանակ գա նրանք կստանան այդ արտոնությունը։ Զավակներն այն կենդանի մարդիկ են, ովքեր նախապատրաստում են ծագումնաբանական տվյալները և ովքեր տաճարում կատարում են փոխարինող արարողություններ (President Joseph Fielding Smith, Doctrines of Salvation, ed. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:127)։

Խումբ 3

Վարդապետություն և Ուխտեր 2․3—Ինչո՞ւ ողջ երկիրն ամբողջովին կամայանա, եթե կնքման զորությունը չվերականգնվի։

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

Ինչո՞ւ երկիրը կամայանա։ Պարզապես այն պատճառով, որ եթե չկա այդ զոդող կապը հայրերի ու զավակների միջև, որը մահացածների համար աշխատանքն է, ապա մենք բոլորս էլ մերժված կլինենք։ Աստծո ողջ աշխատանքը կխափանվի և ամբողջովին կամայանա (President Joseph Fielding Smith, Doctrines of Salvation, ed. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:122)։

Երբ խմբերը պատրաստվելու բավականաչափ ժամանակ ունենան, հանձնարարեք խմբերի ուսանողներին, որպեսզի կիսվեն դասարանի հետ իրենց եզրակացություններով և պատասխաններով։ Ուսանողների պատասխանները պետք է ներառեն հետևյալ ճշմարտությունները․

Վարդապետություն և Ուխտեր 2․1Աստված կուղարկի Եղիային, որպեսզի երկրի վրա վերականգնի կնքման զորությունը նախքան Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը։

Վարդապետություն և Ուխտեր 2․2Մեր սրտերը կարող են դառնալ մեր նախնիները և մենք կարող ենք տաճարներում արարողություններ անել նրանց համար։

Վարդապետություն և Ուխտեր 2․3Առանց հավերժության մեջ ընտանիքները միավորելու զորության Երկիրը կկործանվի Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ։

Եթե կնքվել եք տաճարում, կարող եք ցուցադրել ձեր ընտանիքի նկարը։ Եթե չեք կնքվել, պատմեք կնքվելու ձեր հույզերի մասին։ Համառոտ կերպով բացատրեք, որ երբ ուսանողները ուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտեր 110, նրանք կսովորեն, թե ինչպես է Եղիա մարգարեն կնքման զորությունն օժտում Մարգարե Ջոզեֆ Սմիթին։

Ուսանողների ուշադրությունը հետ դարձրեք Ջոզեֆ Սմիթ - Պատմություն պատմության վրա, բացատրելով, որ այն բանից հետո, երբ Մորոնին մարգարեացավ Եղիայի վերադարձի մասին, նա մեջբերեց այլ մարգարեություններ Վերականգնման մասին։ Ապա նա հետագա ցուցումներ տվեց ոսկե թիթեղների մասին և անհայտացավ (տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․42–43)։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.44-45 հատվածները։ Դասարանին հորդորեք հետևել նրան և բացահայտել այն, թե ինչ պատահեց Մորոնիի համբարձվելուց հետո։ Երբ ուսանողները հասկանան, որ Մորոնին այդ գիշեր վերադարձավ և կրկնեց նույն ուղերձը, հանձնարարեք նրանց արագ աչքի անցկացնել Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․46–49 և տեսնել, թե քանի անգամներ Մորոնին ըստ էության հաղորդեց այդ նույն ուղերձը Ջոզեֆ Սմիթին։

  • Քանի անգամներ Մորոնին այդ ուղերձը հաղորդեց Ջոզեֆ Սմիթին։ (Չորս անգամ։)

  • Որո՞նք են այն ուղերձները որոնք կրկնվել են սուրբ գրություններում, Եկեղեցու դասերի և գերագույն համաժողովի ելույթների ժամանակ։

  • Ինչպե՞ս է մեր կյանքը դեպի լավը փոխվում, երբ Տերը և Նրա ծառաները կրկնում են իրենց ուղերձները։

Հորդորեք ուսանողներին ուշադրություն դարձնել կրկնվող ուսմունքների վրա, երբ նրանք ինքնուրույն ուսումնասիրեն սուրբ գրությունները և մտածեն այդ ուսմունքների կարևորության մասին։

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.50-54

Ջոզեֆը գնում է այդ բլուրը և հայտնաբերում գրառումները, Ուրիմն ու Թումիմը, և լանջապանակը

Ամփոփեք Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․50–54 բացատրելով, որ Ջոզեֆը հնազանդվեց Մորոնիի հրահանգին և իր հորը պատմեց անցած գիշեր տեղի ունեցածը։ Նրա հայրը հավատաց նրան և խորհուրդ տվեց անելու այն, ինչ Մորոնին պատվիրել էր։ Այսպիսով Ջոզեֆը գնաց այն բլուրը որտեղ պահված էին ոսկե թիթեղները։ Երեք ուսանողների հանձնարարեք հերթով բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․52-54 հատվածները, իսկ դասարանին հետևել նրանց: Որպեսզի համոզվեք, որ ուսանողները պարզորոշ հասկանում են այդ հատվածներում նկարագրված իրադարձությունները, մի ուսանողի խնդրեք իր իսկ բառերով վերաձևակերպել այդ ամենը։ Տեղեկացրեք ուսանողներին, որ հաջորդ դասին նրանք կքնարկեն այն իրադարձությունները, երբ Ջոզեֆին թույլատրվում է ձեռք բերել թիթեղները։

Կարող եք ավարտել, վկայելով այս դասին քննարկված ճշմարտությունները և հորդորեք ուսանողներին գործել ըստ իրենց ստացած հուշումների, որպեսզի կիրառեն այդ ճշմարտություններն իրենց կյանքում։

Բացատրական և պատմական տեղեկություն

Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.33: «Իմ անունը՝ որպես բարի և չար, կիմացվի բոլոր ազգերի … մեջ»

Յոթանասունից Երեց Ջոն Գրոբերգը պատմեց մի փորձառության մասին, որտեղ նա տեսավ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․33-ի Մորոնիի մարգարեության իրականացումը։ Խաղաղ օվկիանոսյան հարավային մասում իր միսիա ծառայելու ժամանակ, Երեց Գրոբերգը այցելեց մի հեռավոր կղզի, որը կոչվում էր Տաֆահի, որտեղ կար ընդամենը 18 տուն և չկար էլեկտրականություն կամ ջրագիծ։ Նա գրել է.

Նկար
Երեց Ջոն Հ. Գրոբերգ

«Վերին տան մոտ, մի տարօրինակ միտք պատեց ինձ․ «Ինչո՞ւ չփորձել այն մարգարեությունը, որ Ջոզեֆ Սմիթի անունը՝ որպես բարի և չար, կիմացվի ողջ աշխարհով մեկ»։ «Ես չգիտեմ, թե ինչու այդ միտքը համակեց ինձ, բայց դա պատահեց»։

Նա այդ տանն ապրող ընտանիքին հարցրեց, թե արդյոք նրանք երբևէ լսել են Միացյալ Նահանգների նախագահի մասին։ Նրանք պատասխանեցին․ «Ո՞վ է նա» և «Որտե՞ղ է Միացյալ Նահանգները»։ Երեց Գրոբերգը գրել է․

«Ես փորձեցի բացատրել, թե որտեղ է այն, սակայն նրանք չհասկացան։ Նրանք հարցրեցին, թե որքան մեծ է այդ կղզին։ Ես պատասխանեցի, որ այն մի մեծ կղզի է, հազարավոր կիլոմետրեր հեռու, որտեղ միլիոնավոր մարդիկ են ապրում։ Ես պատմեցի, որ այնտեղ ապրող շատերը երբեք չեն տեսել օվկիանոսը, և որ շատերը չեն ճանաչում իրար։ Նրանք չէին կարողանում հասկանալ դա»։

Այնուհետև նա հարցրեց Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների մասին, սակայն նրանք չկարողացան պատասխանել նրա հարցերին։

«Հետո, - նա ասաց, - ես հարցրեցի որոշ սպորտի հայտնի մարդկանց, որոշ կինոաստղերի, հայտնի գործարարների, Մեծ Ճգնաժամի, Կորեական պատերազմի և այլ բաների մասին։…

Այս կղզու վրա ապրող Եկեղեցու ոչ մի անդամ չկար, չնայած կային երկու այլ եկեղեցիներ։ Ես խորը շունչ քաշեցի և հարցրեցի․ «Արդյո՞ք դուք երբևէ լսել եք Ջոզեֆ Սմիթի մասին»։

Նրանց դեքմքերն անմիջապես պայծառացան։ Բոլորը ինձ նայեցին և հայրն ասաց․ «Մի խոսիր մեզ հետ այդ սուտ մարգարեի մասին։ Ոչ մեր տանը։ Մենք նրա մասին գիտենք ամեն բան։ Մեր նախարարը պատմել է մեզ»։ Ես հազիվ էի հավատում իմ ականջներին։ Սուրբ գրության հատվածն էր … հնչում իմ գլխում, որ Ջոզեֆի անունը «որպես բարի և չար, կիմացվի բոլոր ազգերի մեջ» (ՋՍ-Պ 1․33)։ Ինձ համար դա մարգարեության անմիջական իրականացում էր։

«Ես համոզված եմ, որ դուք հազիվ թե գտնեք մի վայր, որն այդքան հեռավոր, ժամանակակից քաղաքակրթությունից հեռու է, քան այդ փոքրիկ Տաֆայի կղզին։ Այնտեղ գտնվող մարդիկ ոչինչ չգիտեին այօրվա մեծ ղեկավարների մասին՝ լինի դա քաղաքական, տնտեսական, թե այլ, սակայն նրանք գիտեին Ջոզեֆ Սմիթի անունը։ Այս դեպքում նրանք գիտեին այն չար ձևով, գոնե սկսելու համար ինչ-որ բան է։ Ես հաջորդ մի քանի օրերն անցկացրեցի ավելի շատ բացատրելով Մարգարե Ջոզեֆ Սմիթի առաքելության մասին, և մինչ մեր հեռանալը, նրանցից մի քանիսը գիտեին նրա անունը բարի ձևով» (In the Eye of the Storm [1993], 104–6)։