Սեմինարիա
Դաս 60. Վարդապետություն և Ուխտեր 56


Դաս 60

Վարդապետություն և Ուխտեր 56

Նախաբան

Էզրա Թայրին հանձնարարվել էր Ջոզեֆ Սմիթ ավագի հետ միասին ապրել և աշխատել Ֆրեդերիկ Գ. Վիլյամսի ֆերմայում` Կիրթլենդում, Օհայո: Եղբայր Թայրը նաև օգնել էր վճարել հողի պարտքի որոշ մասը: 1831թ. հունիսի սկզբին նա և Թոմաս Բ. Մարշը կանչվել էին միսիա` Միսսուրի (տես ՎևՈւ 52.22): Հպարտության և եսասիրության պատճառով, եղբայր Թայրը պատրաստ չէր մեկնելու եղբայր Մարշի հետ: Վարդապետություն և Ուխտեր 56 բաժնում գրված հայտնությամբ, որը ստացվել էր հունիսի 15-ին, Տերը չեղյալ է համարել եղբայր Թայրի կանչը և նոր զուգընկեր նշանակել եղբայր Մարշին: Տերը զգուշացրել է հպարտության վտանգի մասին և ուսուցանել սրբերին, որ Նա շատ ավելին ունի պահած նրանց համար, քան հողը և գումարը:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 56․1-13

Տերը չեղյալ է համարում Էզրա Թայրի միսիայի կանչը և զգուշացնում է նրան, որ պետք է ապաշխարի:

Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք ճանաչում են ինչ-որ մեկին, ով հրաժարվել է մի կարևոր բանից, որպեսզի հնազանդվի Տիրոջ պատվիրաններին: (Օրինակները կարող են ներառել ինչ-որ մեկին, ով զոհաբերության գնով է միանում Եկեղեցուն, գնում միսիա, կամ հնազանդվում Եկեղեցու չափանիշներին:) Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց օրինակներով:

Բացատրեք, որ 1831թ. հունիսին, Տերը կանչեց Էզրա Թայրին ծառայել Միսսուրիի միսիայում` Թոմաս Բ Մարշի հետ: Գույքի և փողի մասին եղբայր Թայրի մտահոգությունները պատճառ էին հանդիսացել, որ նա պատրաստ չէր մեկնելու, երբ եղբայր Մարշը պատրաստ էր, այդպիսով, եղբայր Մարշը գնաց Ջոզեֆ Սմիթին հարցնելու` թե ինչ պետք է անի: Երբ մարգարեն հարցրեց Տիրոջը, Տերը պատասխանեց նրան հայտնությամբ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 56-ում:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 56.1-2 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Տերը նրանց մասին, ովքեր հրաժարվում են հնազանդվել Իր պատվիրաններին։

  • Ի՞նչ է ասել Տերը նրանց մասին, ովքեր չեն կամենում հնազանդվել Նրա պատվիրաններին:

Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Փրկվելու համար, մենք պետք է …:

Հրավիրեք ուսանողներին ավարտել նախադասությունը 2-րդ հատված-ի հիման վրա: Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն նրանք պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Փրկվելու համար, մենք պետք է վերցնենք մեր խաչը, հետևենք Փրկչին և պահենք Նրա պատվիրանները: (Ավարտեք գրատախտակին գրված սկզբունքը):

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «վերցնել [մեր] խաչը»: (Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս արտահայտությունը, կարող եք հրավիրել նրանց կարդալ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությամբ Մատթեոս ԺԶ.24 հատվածը, որը գտնվում է Մատթեոս ԺԶ.24, ծանոթագրություն ե):

  • Ի՞նչ պատվիրաններ է Տերը տվել, որը պահանջում է, որ դուք վերցնեք ձեր խաչը և զոհաբերություններ կատարեք հնազանդ լինելու համար: (Որոշ օրինակներ կարելի է գտնել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում):

  • Ի՞նչ օրհնություններ եք ստացել, կամ կստանաք, քանի որ որոշել եք հնազանդվել:

Հարցրեք, թե ինչպե՞ս հետևյալ մարդիկ կարող են վերցնել իրենց խաչերը և հնազանդվել Տիրոջ պատվիրաններին.

  1. Մի երիտասարդ մոտենում է միսիա ծառայելու տարիքին: Նա անհանգստանում է այն ամենի համար, որ թողնելու է ետևում, երբ գնա ծառայության:

  2. Մի երիտասարդ կին գիտի, որ իր ծխի երիտասարդները այցելելու են տաճար, բայց նա չունի տաճարային երաշխավորագիր: Այս պահին նրա կյանքում մի բան կա, ինչը թույլ չի տալիս, որ նա ստանա այն:

Բացատրեք, որ եթե մենք որոշում ենք չվերցնել մեր խաչը, մենք կորցնում ենք հնարավորությունները` օրհնելու մյուսներին և օրհնություններն անձամբ ստանալու: Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 56.3-5 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ տեղի ունեցավ այն պատճառով, որ Էզրա Թայրը պատրաստ չեր գնալու Միսսուրի: Նախքան ուսանողների կարդալը, կարող եք բացատրել, որ չեղյալ համարել նշանակում է հետ վերցնել կամ չեղարկել:

  • Ի՞նչ կորցրեց Էզրա Թայրը, քանի որ նա պատրաստ չեր գնալու: (Նա կորցրեց իր հնարավորությունը` ծառայելու միսիայում, ինչպես նաև ստանալու օրհնությունները, որոնք կտրվեին դրա արդյունքում:)

  • Համաձայն 4-րդ հատվածի, ի՞նչ կարող է անել Տերն Իր տված պատվիրանների հետ: (Ուսանողները պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Տերը կարող է տալ պատվիրան, կամ չեղյալ համարել այն Իր հայեցողությամբ):

Հարցրեք ուսանողներին, թե արդյոք կարող են օրինակներ մտաբերել սուրբ գրություններից կամ եկեղեցու պատմությունից, երբ Տերը տվել է, իսկ այնուհետև հետ է վերցրել որևէ հրահանգ: Ստորև տրվում են մի քանի օրինակներ.

  1. Երբ Տերը Մովսեսին և նրա ժողովրդին բարձրագույն օրենքը տվեց, Իսրայելի որդիներն ապստամբեցին և սկսեցին երկրպագել ոսկե հորթին: Ապա Տերը տվեց նրանց փոքրագույն օրենքը: (Տես Ելից ԼԲ–ԼԴ; Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ելից 34.1–2; ՎևՈւ 84.23–27):

  2. Իր երկրային ծառայության ժամանակ Փրկիչն ուղարկել էր առաքյալներին միայն Իսրայելի տան անդամների մոտ (տես Մատթեոս Ժ.5): Հարությունից կարճ ժամանակ հետո Փրկիչն ասաց առաքյալներին, որ քարոզեն ավետարանը բոլոր ազգերի մարդկանց (տես Մատթեոս ԻԸ.19):

  3. Այս ժամանակաշրջանում Տերը պատվիրել էր որոշ վաղ սրբերին գործադրել բազմակնություն: Մարգարե Ջոզեֆ Սմիթը և եկեղեցու մյուս ղեկավարները այս պատվիրանը դժվար էին համարել, սակայն հնազանդվել էին: Հայտնություն ստանալուց հետո, Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը մանիֆեստ արձակեց, որն ընդունվեց եկեղեցու կողմից 1890թ. հոկտեմբերի 6-ին, որպես հեղինակավոր ու պարտավորեցնող: Սա վերջ դրեց բազմակնության գործադրմանը եկեղեցում (տես Պաշտոնական Հայտարարություն 1):

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 56.6-7 հատվածները, բացատրելով, որ Տերը փոխեց նաև Սելա Ջ. Գրիֆինի և Նյուել Նայթի կանչերը: Հիշեցրեք ուսանողներին, որ Թոմսոնում, Օհայո, Լեման Քոփլիի առաջացրած դժվարությունների պատճառով, Քոլսվիլի սրբերը ուղղորդվեցին դեպի Միսսուրի: Նրանք հարցրեցին մարգարե Ջոզեֆ Սմիթին, թե արդյոք կարող են ճանապարհ ընկնել Նյուել Նայթի առաջնորդությամբ, ինչպես դա եղավ Քոլսվիլից դուրս գալու ժամանակ: Նյուել Նայթը կանչված էր ծառայելու Սելա Ջ. Գրիֆինի հետ նախքան այս դժվարությունների ի հայտ գալը (տես ՎևՈւ 52.32), և Տերն ուղղորդեց Սելա Ջ. Գրիֆինին զբաղեցնել Էզրա Թայրի տեղը` որպես Թոմաս Մարշի զուգընկեր և որ Նյուել Նայթը մնար Քոլսվիլի սրբերի հետ:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 56.8-11 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ պատվիրեց Տերն Էզրա Թայրին անել, նրանից հետո, երբ նրա միսիայի կանչը չեղյալ էր համարվել:

  • Տիրոջ ասելով, ի՞նչ տեղի կունենար, եթե Էզրա Թայրն ապաշխարեր: Ի՞նչ տեղի կունենար, եթե նա չապաշխարեր:

Բացատրեք, որ Էզրան որոշեց ապաշխարել և յոթ ամիս անց, նա կրկին կանչվեց ծառայելու որպես միսիոներ Թոմաս Բ Մարշի հետ (տես ՎևՈւ 75.31):

Վարդապետություն և Ուխտեր 56․14-20

Տերը զգուշացնում է սրբերին ագահության և հպարտությամբ լցված սրտերի վտանգի մասին:

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե մի ընկեր ունեն, որը մեղք է գործել և վատ է իրեն զգում: Այդ ընկերը գալիս է իրենց մոտ և հարցնում է. «Ի՞նչ պետք է ես անեմ, որ ապաշխարեմ»: Ուսանողներին խորհելու և պատասխանելու ժամանակ տվեք: Երբ նրանք պատասխանեն, հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 56․14-20 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով այն մոտեցումներն ու գործողությունները, որոնք խոչընդոտում են մեր մեղքերի համար ներում ստանալուն:

  • Վարդապետություն և Ուխտեր 56․14-20 հատվածների համաձայն, ո՞ր մոտեցումներն ու գործողություններն են խոչընդոտում մեր մեղքերին ներում ստանալու կամ ներվելու համար:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «խորհուրդ անել ձեր իսկ ուղիներով» արտահայտությունը: Ի՞նչ է նշանակում «ձեր սրտերը բավարարված չեն» արտահայտությունը: (Այն ենթադրում է գոհ չլինել նրանով, ինչ ունեք):

  • Ի՞նչ կարող ենք սովորել 14 և 15 հատվածներից, թե ինչ է անհրաժեշտ ապաշխարելու և ներում ստանալու համար: (Ուսանողները կարող են տարբեր սկզբունքներ ասել, բայց ուշադիր եղեք, որ ընդգծվի հետևյալ ճշմարտությունը. Ապաշխարությունը ներառում է հնազանդվել Տիրոջ խորհրդին և շրջվել անարդար ցանկություններից: Կարող եք հրավիրել ուսանողներին գրել այս ճշմարտությունն իրենց սուրբ գրություններում`Վարդապետություն և Ուխտեր 56․14-15 հատվածների կողքին:

  • Ինչո՞ւ է հնազանդությունը և անարդարությունից շրջվելն անհրաժեշտ ճշմարիտ ապաշխարության համար:

Բացատրեք, որ ապաշխարությունը ոչ թե պարզապես հետևելն է մի շարք քայլերի, այլ այն պահանջում է սրտի ամբողջական փոփոխություն, Տիրոջը հնազանդվելու պարտավորվածություն և հեռանալ բոլոր անարդարություններից: Երբ ստացվեց այս հայտնությունը, պարզ դարձավ, որ Էզրա Թայրի եսասիրությունը և հպարտությունը հետ էին պահում նրան Տիրոջ խորհրդին հնազանդվելուց:

  • Ինչպե՞ս կարող է մարդու հպարտությունը ազդել ապաշխարող սիրտ ունենալու նրա ունակության վրա:

Ուսանողներին հրավիրեք զույգերով կարդալ Վարդապետություն և Ուխտեր 56.16–17 հատվածները: Զուգընկերներից մեկին խնդրեք գտնել, թե հարուստ մարդու պարագայում ինչպիսի դրսևորում կարող է ունենալ չապաշխարող սիրտը: Մյուս զուգընկերոջը խնդրեք գտնել, թե աղքատ մարդու պարագայում ինչպիսի դրսևորում կարող է ունենալ չապաշխարող սիրտը: Կարող եք առաջարկել, որ գրքերում նշեն այն, ինչ գտան: Խնդրեք ուսանողներին բացատրել զուգընկերոջը, թե ինչ հայտնաբերեցին և, ապա, միասին քննարկեք հետևյալ հարցերը (կարող եք հարցերը գրել գրատախտակին).

  • Ի՞նչ նմանություններ կարող եք տեսնել չապաշխարող սրտերի մեջ` թե՛ հարուստի և թե՛ աղքատի:

  • Ինչո՞ւ ագահությունը կարող է ընդհանուր հատկանիշ լինել` ինչպես հարուստի, այնպես էլ աղքատի դեպքում:

Խնդրեք ուսանողներին մտաբերել, թե երբ են տեսել այսպիսի դրսևորումներ իրենց կյանքում, կամ ուրիշ մարդկանց կյանքում, ում նրանք ճանաչում են:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 56.18 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով բառերին, որոնք նկարագրում են այն մարդկանց սրտերը, ովքեր պիտի օրհնվեն:

  • Համաձայն 18 հատվածի` ինչպիսին պետք է լինեն մեր սրտերը: Ի՞նչ է նշանակում կոտրված սիրտ ունենալ: Իսկ ի՞նչ կասեք փշրված հոգու մասին: (Այս հատկանիշները ցույց են տալիս Տիրոջ հանդեպ խոնարհություն ու հնազանդություն ունենալը):

  • Եթե մեր սրտերն ագահ կամ հպարտ են եղել, ինչպե՞ս կարող ենք մենք փոխվել:

Հրավիրեք ուսանողներին շարունակել կարդալ Վարդապետություն և Ուխտեր 56.19-20 հատվածները զույգերով: Խնդրեք նրանց ուշադրություն դարձնել այն օրհնություններին, որոնք Տերը խոստացել է խոնարհ սրտեր ունեցողներին: Կարող եք առաջարկել, որ գրքերում նշեն այն, ինչ գտան:

Հետևյալ անավարտ միտքը գրեք գրատախտակին. Խոնարհ սիրտ ունեցողները․

  • Համաձայն 18-20 հատվածների, ո՞ր օրհնություններով կավարտվի գրատախտակին գրված նախադասությունը: Երբ ուսանողները ներկայացնեն այս հատվածներում գրված օրհնությունները, գրեք դրանք գրատախտակին: Կարող եք բացատրել, որ վարձք բառը վերաբերում է բարի գործերի պարգևներին և անարդար գործողությունների պատժին):

Բացատրեք, որ նվիրաբերման օրենքով ամեն մի անհատի կամ ընտանիքի նրանց հանգամանքների համաձայն տրվող բաժինը կոչվում էր «ժառանգություն» (ՎևՈւ 57.7): Հավանական է, որ վաղ օրերում այս օրենքի գործադրման ժամանակ որոշ սրբեր, Էզրա Թայրի պես, չափազանց մտահոգ էին դարձել` իրենց «ժառանգությունը» ստանալու հետ կապված:

Գրատախտակին թվարկված օրհնությունների ցուցակի կողքին գրեք Իմ ժառանգությունը բառերը:

  • Ելնելով վերոնշյալից, ինչպես կամփոփեք օրհնությունները, որոնք Տերը պահել է նրանց համար, ովքեր սրտով խոնարհ են: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանք պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Նրանք, ովքեր սրտով խոնարհ են, կժառանգեն երկիրը):

  • Ինչպե՞ս են 18-20 հատվածներում նկարագրված օրհնությունները համեմատվում Էզրա Թայրի և մյուս վաղեմի սրբերի սեփականության և փողի հետ, որոնց համար նրանք մտահոգ էին:

Վկայեք օրհնությունների կամ «ժառանգության» մասին, որոնք Տերը պահել է մեզ համար, եթե հեռու ենք պահում մեզ անարդարությունից և պարտավորվում` հետևել Նրա պատվիրաններին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 56.2: Վերցնել մեր խաչը և հետևել Տիրոջը որպես միսիոներներ

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը խոսել է երիտասարդ տղամարդկանցից ակնկալվող գործողության մասին` զոհաբերել այն, ինչ անհրաժեշտ է, միսիայում ծառայելու համար.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Ինչ վերաբերում է միսիայում ծառայելուն, Նախագահ [Սպենսեր Վ.] Քիմբալն ասել է. «Որքան եսասեր և չմտածված կլիներ երիտասարդ տղամարդու կողմից, երբ հասունանում է, ժամանակը տրամադրել իր կյանքի աշխատանքին, մասնագիտությանը պատրաստվելուն, և չցանկանալ ծառայել իր Արարչին` աշխարհի այս ամենակարևոր ծառայության գործին» (Regional Representatives’ seminar, 30 Sept. 1977):

Երիտասարդ տղամարդիկ, նախագահ Քիմբալի այս հայտարարությունը պետք է լինի ձեր անձնական կարգախոսը` «Ամեն ՎՕՍ արական սեռի ներկայացուցիչ, ով արժանի է և ունակ, պետք է ծառայի միսիայում» (Ensign, May 1974, p. 87): Մենք խնդրում ենք ձեզ անել այս զոհաբերությունը: Մենք այսպիսի կոչ ենք անում, քանի որ ցանկանում ենք ավելի լավ անուն ունենալ այս հարցում: Դա ներդրում է: Մասնակից դարձեք այս` աշխարհի ամենամեծ ծառայությանը: Մի խուսափեք պատասխանատվությունից: Մի մերժեք բարեխղճությանը: Մենք հրավիրում ենք ձեզ միանալ բանակին …որն օրեցօր աճում է: Ձեր աշխատանքը կլինի` աշխարհին հռչակել վերականգնման ուղերձը: Իմացեք, որ դուք ունեք մեր վստահությունն ու սերը: Մենք ակնկալում ենք, որ դուք կատարեք այդ միսիան» (“This Is a Day of Sacrifice,” Ensign, May 1979, 33):

Վարդապետություն և Ուխտեր 56.4: Տերը պատվիրում և չեղյալ է համարում

Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերը մտքեր է արտահայտել, թե ինչպես է Տերը երբեմն փոխում եկեղեցուն տված հրահանգը: Նախագահ Փաքերը հորդորել է անդամներին վստահել առաքյալներին տրված հայտնության ընթացքին և ընդունել գործընթացների և ընթացակարգերի փոփոխությունները, ինչպես որ դրանք հայտնի են դարձվել:

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Կազմակերպության կամ ընթացակարգերի փոփոխությունները վկայում են, որ հայտնությունը շարունակական է: Վարդապետությունները մնում են անփոփոխ, մինչդեռ մեթոդները կամ ընթացակարգերը` ոչ:

Ավետարանի ծրագիրը բացահայտվել է տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ, և մի քիչ այնտեղ: Եվ դա շարունակվում է. «Մենք հավատում ենք այն ամենին, ինչ Աստված հայտնել է, այն ամենին, ինչ Նա այժմ հայտնում է, և հավատում ենք, որ Նա դեռ շատ մեծ ու կարևոր բաներ է հայտնելու Աստծո Արքայության վերաբերյալ»: (ՀՀ 1. 9):

Փոփոխություններ կկատարվեն ապագայում, ինչպես որ անցյալում: Այն, թե եղբայրները կկատարեն փոփոխությունները, թե կժխտեն դրանք, ամբողջովին կախված է հրահանգներից, որ նրանք ստանում են հայտնության ալիքներով, որոնք հիմնվել էին սկզբից:

Վարդապետությունները կմնան անփոփոխ, հավերժական. կազմակերպությունը, ծրագրերը, և ընթացակարգերը կփոփոխվեն, Նրա ղեկավարմամբ, ում Եկեղեցին է սա:

Եվ վերջում, այն ինչ տրված է, իրականանում է, որովհետև Տերն ասել է. «Լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով՝ միևնույն է»: (ՎևՈւ 1.38): Մենք ճանաչում ենք Նրա ձայնը, երբ Նա խոսում է» (“Revelation in a Changing World,” Ensign, Nov. 1989, 15, 16):

Վարդապետություն և Ուխտեր 56․14-15: Մեղքերի ներում ստանալ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ընդգծել է ապաշխարության միջոցով սրտի լիարժեք փոփոխություն ունենալու արդյունքները.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Ապաշխարությունը պահանջում է մտադրության լրջություն և մեր ուզածին հասնելու պատրաստակամություն, նույնիսկ ցավի պարագայում: Ապաշխարության որոշակի քայլերի ցուցակ ստեղծելը ոմանց համար կարող է օգտակար լինել, սակայն այն կարող է նաև հանգեցնել մեխանիկորեն վանդակները նշելու մոտեցմանը, առանց իրական զգացումի կամ փոփոխության: Իրական ապաշխարությունն արհեստական չէ:

Ողորմած Քավչի և Նրա զորության հանդեպ հավատքով, հնարավոր հուսահատությունը դառնում է հույս: Մարդու սիրտը և ցանկությունները փոխվում են, իսկ երբեմնի գրավիչ մեղքը դառնում է ավելի ու ավելի զզվելի: Մեղքից հրաժարվելու, այն թողնելու վճռականությունը և վերափոխվելը, այնքան լիարժեք, որքան մարդը կարող է, բերում են նրան, որ նրա պատճառած վնասն այժմ ձևավորում է այդ նոր սիրտը: Այս վճռականությունը շուտով հասունանում է, դառնալով ուխտ` հնազանդվելու Աստծուն: Այդ ուխտի առկայության դեպքում, Սուրբ Հոգին`աստվածային շնորհի սուրհանդակը, սփոփանք և ներում կբերի» (“The Divine Gift of Repentance,” Ensign or Լիահոնա, Նոյ. 2011թ., 40):

Վարդապետություն և Ուխտեր 56.19: Տերը վարձքը կտա սրտով խոնարհներին

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինի հետևյալ հայտարարությունն ուսուցանում է փոխհատուցման սկզբունքը, որը ներառված է Փրկչի վարձքի խոստման մեջ.

Նկար
Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը

«Տերը փոխհատուցում է հավատարիմներին յուրաքանչյուր կորստի համար։ Այն, ինչ վերցվում է նրանցից, ովքեր սիրում են Տիրոջը, կտրվի նրանց Նրա ուրույն ձևով: Թեև դա կարող է չտրվել այն ժամանակ, երբ մենք ցանկանում ենք, հավատարիմները պիտի իմանան, որ այսօր թափած ամեն մի արցունքը, ի վերջո, վերադարձվելու է ուրախության և երախտագիտության հարյուրապատիկ ավելի արցունքներով» («Ինչ էլ որ լինի, սիրիր այն», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 28):