Սեմինարիա
Տնային ուսումնասիրության դաս․ Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1․1-65, Վարդապետություն և Ուխտեր 2 (Մաս 2)


Տնային ուսումնասիրության դաս

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․1-65, Վարդապետություն և Ուխտեր 2 (Մաս 2)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի համառոտ շարադրանք

Իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որ ուսանողները սովորեցին, երբ նրանք ուսումնասիրում էին Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1.1-65 հատվածները և Վարդապետություն և Ուխտեր 2 բաժինը (մաս 2) նախատեսված չէ ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որն ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ քննարկեք ձեր ուսանողների կարիքները:

Օր 1 (Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1.1–20)

Ջոզեֆ Սմիթի փորձառությունից, երբ վերջինս փորձում էր իմանալ, թե որ եկեղեցին էր ճիշտ, ուսանողներն իմացան, որ եթե մենք հավատքով խնդրենք Աստծուն, Նա կպատասխանի մեր աղոթքներին: Նրանք կենտրոնացան այն ճշմարտության վրա, որ Ջոզեֆ Սմիթը տեսել է Հայր Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին։ Ջոզեֆ Սմիթի փորձառությունից ուսանողները հասկացան նաև, որ Հայր Աստվածն ու Հիսուս Քրիստոսն ապրում են և, որ Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը առանձին և տարբեր անձնավորություններ են: Բացի այդ, ուսանողները պարզեցին, որ եթե մենք լրջորեն փնտրենք Աստծո օգնությունը, երբ սատանան փորձում է հուսալքել մեզ, Աստված կարող է ազատել մեզ:

Օր 2 ( Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1․21-26)

Ջոզեֆ Սմիթի փորձառությունից ուսանողներն իմացան, որ դժվար պահերին մենք կարող ենք ուժ ստանալ սուրբ գրությունների հավատարիմ անհատների օրինակներից: Ուսումնասիրելով, թե ինչպես էր Ջոզեֆ Սմիթը պայքարում հալածանքների դեմ, որոնց նա հանդիպեց Առաջին Տեսիլքից հետո, ուսանողները սովորեցին վարդապետություններն ու սկզբունքները, որոնք կարող են օգնել նրանց, երբ նրանք բախվեն դիմադրության` իրենց վկայությունների պատճառով: Բացի այդ ուսանողներն իմացան, որ երբ մենք գործում ենք համաձայն սուրբ գրությունների սկզբունքների, մենք վկայություն ենք ստանում դրանց ճշմարտացիության մասին։

Օր 3 (Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1.27–54, Վարդապետություն և Ուխտեր 2)

Ջոզեֆ Սմիթը ցանկանում էր իմանալ իր դիրքն Աստծո առաջ։ Նա ընդունեց իր սխալներն ու թուլությունները և մեղավոր զգաց: Ջոզեֆ Սմիթի նման, երբ մենք ընդունում ենք մեր մեղքերը և մեղավոր զգում դրանց համար, կարող ենք աղոթքով ներում խնդրել Երկնային Հորից։ Ուսանողները ուսումնասիրեցին Մորոնիի այցը Ջոզեֆ Սմիթին և իմացան, որ Աստված աշխատանք ուներ Ջոզեֆ Սմիթի համար, որը կտարածվեր ողջ աշխարհով: Այս աշխատանքը ներառում էր Եղիայի կողմից կնքման զորության վերականգնումը երկրի վրա` նախքան Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը:

Օր 4 (Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1.55–65)

Ուսանողները խորհեցին Ջոզեֆ Սմիթին տված Մորոնիի խոստման մասին, որ թիթեղները կպաշտպանվեն, և իմացան նաև, որ եթե մենք պատասխանատվություն վերցնենք և պահպանենք այն, ինչ Տերն է մեզ տվել, Նա կապահովի Իր պաշտպանությունը և օգնությունը։ Երբ ուսանողները ուսումնասիրում էին այն պատմությունը, թե ինչպես Մարտին Հարրիսը վերցրեց ոսկե թիթեղների թարգմանված գրերն ու թարգմանությունը և ներկայացրեց դրանք պրոֆեսոր Անտոնին և դոկտոր Միտչելին, նրանք իմացան, որ Տիրոջ ծառայի մարգարեությունները կիրականանան:

Նախաբան

Այս դասը կարող է օգնել ուսանողներին խորացնել Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի մասին իրենց ըմբռնումը : Դա նրանց հնարավորություն է տալիս իմանալ նաև այն ջանքերի մասին, որոնք պահանջվում են հարցերին պատասխան գտնելու համար և գնահատել իրենց դերը ավետարանի ուսումնասիրության գործում: Ուսանողները կսովորեն ուղիները, որոնցով կզորացնեն իրենց հավատքը հալածանքների և դիմադրության դեմ, որոնց նրանք կհանդիպեն:

Ուսուցման առաջարկներ

Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1.5–20

Հայր Աստվածը և Նրա Որդին, Հիսուս Քրիստոսը, հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին:

Խնդրեք ուսանողներին մտածել այն ժամանակի մասին, երբ նրանք պատասխան էին փնտրում որևէ հոգևոր կամ աստվածաշնչի հետ կապված հարցի: Ապա տվեք հետևյալ հարցը.

  • Դուք ի՞նչ եք արել, որպեսզի գտնեք ձեր հարցերի պատասխանները:

Հիշեցրեք ուսանողներին, որ Ջոզեֆ Սմիթը սեմինարիայի տարիքի ուսանողների հասակում էր, երբ մտահոգվեց կարևոր հարցի մասին և սկսեց պատասխան փնտրել: Ջոզեֆի անօրինակ փորձառությանը հանգեցնող իրադարձությունները հանդիսացան այն օրինակը, որին յուրաքանչյուրս կարող ենք հետևել, որպեսզի Աստծուց օգնություն և պատասխան ստանանք:

Կարող եք առաջարկել, որ ուսանողներն իրենց սուրբ գրություններում նշեն «Ես սովորեցի» արտահայտությունը Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1.20 հատվածում։

Ուսանողներին բաժանեք երկու կամ երեք խմբի: Յուրաքանչյուր խմբի հանձնարարեք կարդալ Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1․8, 11-12, 14-15` ուշադրություն դարձնելով, թե ինչ արեց Ջոզեֆ Սմիթը իր հարցի պատասխանը գտնելու համար։ Յուրաքանչյուր խմբից ներկայացուցիչ հրավիրեք գրատախտակի մոտ, որպեսզի գրանցեն այն մեկ կարևոր տարրը, որ գտել է իրենց խումբը: Խնդրեք դասարանին` չկրկնել գրատախտակին գրված որևէ նախադասություն: Եթե ուսանողները կդժվարանան գտնել, թե ինչ արեց Ջոզեֆ Սմիթը, կարող եք օգնել նրանց` առաջարկելով հետևյալ մտքերից մի քանիսը. Ջոզեֆը լուրջ մտորումների մեջ էր, մասնակցում էր եկեղեցու ժողովներին, ուսումնասիրում էր տարբեր աղանդների ուսմունքները, ուսումնասիրում էր սուրբ գրությունները, աղոթում էր վճռականությամբ:

Տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ սկզբունքներ կարող եք սովորել Ջոզեֆ Սմիթից այն մասին, թե ինչ է նշանակում հոգևոր ուսում ստանալ: (Չնայած ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Հոգևոր ուսումը մեզանից ջանքեր է պահանջում։ Կարող եք այդ սկզբունքը գրել գրատախտակին։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է անհրաժեշտ, որ հոգևոր ճշմարտություններն ուսանելիս մենք ջանքեր գործադրենք:

  • Ինչպե՞ս կարող է այս սկզբունքի կիրառումն օգնել ձեզ այս տարի Վարդապետություն և Ուխտերի ուսումնասիրության ձեր անհատական ուսումնասիրության ժամանակ։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1․16-17 հատվածները, և խնդրեք ուսանողներին` իրենց սուրբ գրություններում փնտրել, թե Ջոզեֆ Սմիթն ինչ էր զգում, երբ ջանք էր գործադրում գիտելք ձեռք բերելու համար։

  • Համաձայն հատված 17-ի, ու՞մ տեսավ Ջոզեֆ Սմիթը: (Համոզվեք, որ ուսանողներին պարզ է, որ Ջոզեֆ Սմիթը տեսավ Հայր Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին:)

  • Այս երկու անձնավորությունների մասին նա ի՞նչ իմացավ այս տեսիլքի ընթացում։

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի հետևյալ խոսքերը, որտեղ մեկնաբանվում է Առաջին Տեսիլքի կարևորությունը:

Նկար
President Joseph F. Smith

«Ամենամեծ իրադարձությունը, որը երբևէ տեղի է ունեցել աշխարհում՝ Աստծո Որդու գերեզմանից հարություն առնելուց և երկինք համբարձվելուց ի վեր, Հոր և Որդու հայտնությունն էր պատանի Ջոզեֆ Սմիթին» (Gospel Doctrine, 5th ed. [1939], 495)։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր վկայություն ունենալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը իրոք հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին:

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1.18-20 հատվածները և խնդրեք ուսանողներին գտնել, թե Ջոզեֆ Սմիթն ի՞նչ պարզեց իր համար` իր ջանքերի շնորհիվ հավատքով գործելիս։ Այնուհետև տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ պարզեց Ջոզեֆ Սմիթն իր համար։

  • Մենք ի՞նչ կարող ենք սովորել Ջոզեֆ Սմիթի փորձառությունից այն մասին, թե ի՞նչ տեղի կունենա, եթե մենք ուսումնասիրենք Աստծո խոսքը և ապա գործենք ըստ մեր կարդացածի: (Պատասխանները կարող են ներառել հետևյալ ճշմարտությունը․ Եթե մենք ջանասիրաբար ուսումնասիրենք Աստծո խոսքը և գործենք հավատքով, ապա մենք ինքներս կհասկանանք ավետարանական ճշմարտությունները։ Կարող եք գրել այդ սկզբունքը գրատախտակին կամ հրավիրել ուսանողներին` գրել այն իրենց սուրբ գրությունների լուսանցքում:)

  • Այս ճշմարտությունն ինչպե՞ս կարող է օգնել որևէ ընկերոջ կամ ընտանիքի անդամի, ով հարցեր ունի ավետարանի վերաբերյալ:

  • Այս ճշմարտությունն ինչպե՞ս է օգնել ձեզ` ձեր ունեցած հարցի կամ մտահոգության խնդրում:

Ջոզեֆ Սմիթ» Պատմություն 1.20-65, Վարդապետություն և Ուխտեր 2

Ջոզեֆ Սմիթն ամուսնանում է Էմմա Հեյլի հետ, ստանում է ոսկե թիթեղները և սկսում է թարգմանել

Խնդրեք ուսանողներին վերանայել, թե ինչ տեղի ունեցավ Ջոզեֆ Սմիթի հետ Առաջին Տեսիլքից հետո: Համոզվեք, որ նրանք հասկանում են, որ Մարգարեն ենթարկվեց դաժան հալածանքների այն բանից հետո, երբ նա պատմեց ուրիշներին տեսիլքի մասին: Հրավիրեք նրանց ինքնուրույն կարդալ Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1.20 հատվածի վերջին մասը՝ սկսելով «Կարծես թե, …» արտահայտությունից: Տվեք հետևյալ հարցերը.

  • Ըստ Ջոզեֆ Սմիթի, ինչո՞ւ նա ենթարկվեց այդպիսի դաժան հալածանքների այդքան երիտասարդ տարիքում: (Հալածանքները գալիս էին սատանայի ազդեցությունից, որովհետև նա իմացել էր, որ Ջոզեֆ Սմիթը կլիներ «իր թագավորության խանգարողն ու ցնցողը»: )

  • Որո՞նք են այն մի քանի իրավիճակները, որոնց դեպքում դուք կամ ձեր ճանաչած ուրիշ մարդիկ կարող են հալածանքի ենթարկվել այսօր:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1.24-25: Դասարանին հանձնարարեք հետևել` փնտրելով, թե ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի ուժ ձեռք բերենք դժվարին ժամանակներում:

  • Մենք ի՞նչ կարող ենք անել դժվարին ժամանակներում, որպեսզի ուժ ձեռք բերենք` հավատարիմ լինելու համար: (Ուսանողները կարող են տարբեր պատասխաններ տալ։ Համոզվեք, որ նրանք բացահայտում են հետևյալ սկզբունքը․ Դժվարին պահերին, մենք կարող ենք ուժ ստանալ սուրբ գրություններում տեղ գտած հավատարիմ անձանց օրինակներից։ Կարող եք գրել այդ սկզբունքը գրատախտակին կամ հրավիրել ուսանողներին` գրել այն իրենց սուրբ գրությունների լուսանցքում:)

Հրավիրեք ուսանողներին վերանայել Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1.24-25` փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք կարող են նրանց ուժ և քաջություն տալ հալածանքի ժամանակներում ճիշտ գործելու համար: Հրավիրեք ուսանողներին շարադրել իրենց գտած արտահայտությունները կամ նշել հետևյալ արտահայտությունը. «Ես տեսել էի տեսիլք. ես գիտեի դա և գիտեի, որ Աստված գիտի դա, և չէի կարող ուրանալ»:

Ուսանողներին տվեք հետևյալ հարցերը.

  • Այս արտահայտությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ Առաջին Տեսիլքի մասին Ջոզեֆ Սմիթի վկայության վերաբերյալ։

  • Ինչպե՞ս կարող է այս արտահայտությունն օգնել ձեզ, երբ ինչ-որ մեկը կասկածի տակ է դնում ձեր վկայությունը կամ հալածում է ձեզ` ձեր հավատքի պատճառով:

Ամփոփեք` կիսվելով այս դասին քննարկված սկզբունքների վերաբերյալ ձեր վկայությամբ: Հրավիրեք ուսանողներին` կիսվել այս ճշմարտությունների վերաբերյալ իրենց փորձառություններով կամ զգացմունքներով:

Հաջորդ Մասը (Վարդապետություն և Ուխտեր 3-7, 10, Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1.66-67)

Ինչպե՞ս անհետացան և այլևս չգտնվեցին Մորմոնի Գրքի առաջին 116 էջերը, որոնք Ջոզեֆ Սմիթը թարգմանել էր: Հաջորդ մասն ուսումնասիրելիս նրանք կսովորեն Մարտին Հարրիսի և կորած ձեռագրերի մասին: Ուսանողները կսովորեն նաև Տիրոջ խորհուրդը նրանց, ովքեր ցանկանում են ծառայել Աստծուն: