Սեմինարիա
Դաս 61. Սիոնի կենտրոնական վայրը


Դաս 61

Սիոնի կենտրոնական վայրը

Նախաբան

1831թ. ամռանը Օհայոյում հավաքված Սրբերը սկսեցին իրենց ճամփորդությունը դեպի Ջեկսոն գավառ, Միսսուրի՝ բնակություն հաստատելու համար: 1831թ. հուլիսի 20-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնության մեջ Տերը հաստատեց Ինդիփենդենսը, Միսսուրի, որպես Սիոնի «կենտրոնական վայր» (ՎևՈւ 57.3): Սրբերը պետք է սկսեին հողեր գնել տարածքում և պետք է նաև պահեին Տիրոջ պատվիրանները՝ ի պատրաստություն Սիոնի կառուցմանը: Ժամանակի ընթացքում, սակայն, Սրբերի և Ջեկսոն գավառի, Միսսուրի, շատ քաղաքացիների միջև հակառակություններ առաջ եկան, որոնց արդյունքում Սրբերի հանդեպ ամբոխի կողմից բռնություններ տեղի ունեցան: Սրբերը ստիպված էին լքել Ջեկսոն գավառը 1833թ. նոյեմբերին և դեկտեմբերին:

Ուսուցման առաջարկներ

Տերը հաստատեց Ինդիփենդենսը, Միսսուրի, որպես Սիոնի կենտրոնի վայր:

Դասից առաջ պաստառի վրա գրեք Կիրթլենդ, Օհայո և տեղադրեք այն սենյակի մի կողմում: Սենյակի մյուս կողմում ցուցադրեք պաստառ, որի վրա գրված է Ինդիփենդենս, Միսսուրի: Կամ, եթե նախընտրում եք գրատախտակին գրել, կարող եք նկարել Միացյալ Նահանգների միջին արևմուտքի պարզ քարտեզը, հստակ պատկերելով Կիրթլենդը, Օհայոն և Ինդիփենդենսը, Միսսուրի (տես Եկեղեցու պատմության քարտեզներ, Քարտեզ 6, «Եկեղեցու շարժումը դեպի արևմուտք»): Դասն ուսուցանելու ընթացքում հղում կատարեք քարտեզին:

Նկար
քարտեզ, հյուսիս-արևելյան ԱՄՆ

Սկսեք, խնդրելով ուսանողներին պատկերացնել, թե արշավի են դուրս եկել և իմանում են, որ փոթորիկ է մոտենում:

  • Փոթորիկից փրկվելու ի՞նչ եղանակներ կան: Ինչպե՞ս կարող է վրանը օգտակար լինել նման իրավիճակում:

Բացատրեք, որ Եսայիա մարգարեն նկարագրել է Սիոնը որպես մի մեծ վրան: Նա ասել է. «Մեծացրու քո վրանի տեղը, և թող քո կացարանի վարագույրները նրանք հեռու տարածեն. մի խնայիր, երկարացրու պարաններդ, և ամրացրու ցցերդ» (Եսայիա ԾԴ.2): Ի կատարում այս մարգարեության, Տերը շարունակում է առաջնորդել Առաջին Նախագահությանը և Տասներկու Առաքյալների Քվորումին՝ աշխարհով մեկ Սիոնի ցցերը հիմնելու գործում:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 64.41-43 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով այն օրհնությունները, որոնք Տերը խոստացել է Սիոնում հավաքվող արդարակյացներին:

  • Ի՞նչ oրհնություններ է խոստանում Տերը արդարակյացներին, ովքեր հավաքվում են Սիոնում:

Բացատրեք, որ 1831թ. հուլիսին Տերը հայտարարեց, որ Միսսուրիի հողը Սիոնի խոստացված երկիրն էր, իսկ Ինդիփենդենսը, Միսսուրի, Սիոն քաղաքի «կենտրոնական վայրը» (տես ՎևՈւ 57.1–3):

Հրավիրեք մի ուսանողի կանգնել կամ նստել Ինդիփենդենս, Միսսուրի պաստառի մոտ: Հրավիրեք մի ուսանողի գրատախտակին նկարել վրան: (Եթե դասարանը բավականին մեծ է, կարող եք վրան բերել դասարան և խնդրել մեկ կամ երկու ուսանողի բացել այն, ինչը կպատկերի Սրբերին, որոնք սկսում են կառուցել իրենց ապաստանի քաղաքը:)

  • Դուք երբևէ վրան խփե՞լ եք սխալ ձևով կամ փորձել եք խփել առանց որոշ մասերի: Ի՞նչ է պատահել:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 105.5 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե ինչպես պետք է կառուցվի Սիոնի վրանը, որպեսզի Տերն ընդունի այն: Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածի մասին:

Գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Սիոնը պետք է կառուցվի սելեստիալ արքայության օրենքի սկզբունքների վրա: Բացատրեք, որ երբ Տերը հայտնեց Սիոնի վայրի մասին 1831 թ., Նա հաջորդ երկու տարիների ընթացքում տվեց բազմաթիվ հայտնություններ, որոնք նկարագրում էին այն սկզբունքները, որոնցով Սրբերը պետք է կառուցեին Սիոնը:

Գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները գրատախտակին.

Վարդապետություն և Ուխտեր 82․14-19

Վարդապետություն և Ուխտեր 97․10-16

Վարդապետություն և Ուխտեր 97.21-22, 25-27

Վարդապետություն և Ուխտեր 133․4-9

Ուսանողներին բաժանեք չորս խմբի և յուրաքանչյուր խմբի հանձնարարեք գրատախտակին գրված հղումների խմբերից մեկը: Հրավիրեք խմբերին կարդալ իրենց հանձնարարված հատվածները, փնտրելով արդարակեցության սկզբունքները կամ պատվիրանները, որոնց Սրբերը պետք է հետևեին Սիոնը հաջողությամբ կառուցելու համար:

Երբ ուսանողներն ուսումնասիրեն իրենց հանձնարարված հատվածները, խնդրեք նրանց հաղորդել իրենց գտածը: Խնդրեք ուսանողներից մեկին գրել իրենց պատասխանները գրատախտակին: (Ուսանողների պատասխանները պետք է ներառեն հետևյալը. ապրել նվիրաբերման օրենքով և ջանալ մյուսների բարեկեցության համար [ՎևՈւ 82.17–19], կառուցել տաճար և հրահանգներ ստանալ այնտեղ [ՎևՈւ 97.10–14], լինել սրտով մաքուր [ՎևՈւ 97.16, 21], պահել պատվիրանները [ՎևՈւ 97.25–26] և դառնալ սրբագործված և դուրս գալ Բաբելոնից, ինչը նշանակում է երես թեքել աշխարհիկությունից [ՎևՈւ 133.4–5]:)

  • Ինչպե՞ս կարող էր արդարակեցության այդ սկզբունքներով ապրելը օգնել Սրբերին կառուցել Սիոնը և պաշտպանված լինել հոգևոր փոթորիկներից: Ինչպե՞ս կարող է այս սկզբունքներով ապրելը պաշտպանել մեզ այսօր:

Կարող եք խնդրել մի քանի ուսանողի բերել իրենց սուրբ գրքերը և կանգնել կամ նստել Կիրթլենդ, Օհայո պաստառի կողքին, իսկ մեկ կամ երկու այլ ուսանողի խնդրեք կանգնել կամ նստել Ինդիփենդենս, Միսսուրի պաստառի մոտ: Բացատրեք, որ երբ Տերը հայտնեց Սիոնի վայրի մասին 1831 թ. հուլիսին, շատ Սրբեր ճամփորդեցին մոտ 900 մղոն դեպի Ինդիփենդենս, Միսսուրի՝ այնտեղ բնակավայր հաստատելու համար: Մնացածը մնացին Կիրթլենդում և արևելքի այլ տարածքներում: 1834թ. փետրվարի 17-ին Կիրթլենդում ցից հիմնվեց:

Ցույց տվեք վրանի նկարը (կամ դասարանում տեղակայված վրանը): Բացատրեք, որ երբ Սրբերը միասին կառուցում էին Սիոնը, Սիոնի պաշտպանիչ օրհնությունները տրվեցին նրանց բոլորին, անգամ նրանց, ովքեր չէին ապրում Ինդիփենդենսում, Միսսուրի: Սրբերն աշխատում էին միասին, ներդնելով ֆոնդեր և միջոցներ Սիոն քաղաքի հիմքը դնելու համար: Խնդրեք ուսանողներին պատկերացնել Սիոնի վրանի տարածումը Կիրթլենդի Սրբերի վրա:

Սրբերի և Միսսուրիի մյուս քաղաքացիների միջև հակառակություններ են առաջանում:

Օգնելու համար ուսանողներին հասկանալ իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Օհայոյում և Միսսուրիում 1831թ. և 1833թ. միջև, խնդրեք Կիրթլենդի պաստառի մոտ գտնվող ուսանողին բարձրաձայն կարդալ բացատրությունն այն մասին, թե ինչպես Սրբերը Սիոնի Կիրթլենդի ցցում օգնեցին կառուցել Սիոնի կենտրոնական վայրը Միսսուրիում: Դասարանին խնդրեք լսել, թե ինչ արեցին Կիրթլենդի Սրբերը, օգնելով հիմնել Սիոնը:

Կիրթլենդ, Օհայո. 1831թ. նոյեմբերին տեղի ունեցած մի շարք համաժողովների ընթացքում Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու մյուս ղեկավարները հավաքեցին հայտնություններ, որոնք ստացվել էին մինչ այդ պահը, և որոշեցին տպագրել դրանք գրքի տեսքով: Օլիվեր Քաուդերին և Ջոն Ուիթմերը պետք է հայտնությունների ձեռագրերը տանեին Միսսուրի, որտեղ Վիլյամ Վ. Ֆելփսը կհրատարակեր դրանք, որպես Պատվիրանների Գիրք: 1831-ից մինչև 1832թ. Ջոզեֆը շարունակում էր հայտնություններ ստանալ և թարգմանել Աստվածաշունչը: 1832թ. գարնանը Ջոզեֆը ճամփորդեց Միսսուրի՝ այցելելու համար Սիոնի Սրբերին, նախազգուշացնելու նրանց, որ սատանան աշխատում է «հեռացնել նրանց սրտերը ճշմարտությունից» (ՎևՈւ 78.10), և համակարգելու եպիսկոպոսների պահեստների աշխատանքը Կիրթլենդում և Ինդիփենդենսում: Օհայոյում Եկեղեցու անդամները գումար ներդրեցին՝ օգնելու համար գնել հող և ապրանքներ Միսսուրիում: Սրբերից շատերը շարունակում էին տեղափոխվել Սիոն, և մինչև 1832թ. վերջը Եկեղեցու անդամների մոտ մեկ երրորդը ապրում էր Ջեկսոն գավառում:

  • Ինչպե՞ս Ջոզեֆ Սմիթը և Կիրթլենդի մյուս Սրբերը օգնեցին Սրբերին Միսսուրիում սկսել Սիոնի հիմնումը:

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Սիոնի քաղաքը կառուցելու Սրբերի ջանքերի մասին: Դասարանին խնդրեք լսել, թե ինչ ճիշտ և սխալ արարքներ կատարեցին Սրբերը, երբ սկսեցին կառուցել Սիոնը:

Ինդիփենդենս, Միսսուրի. Փարլի Պ․ Պրատը նկարագրում է Սիոնում Սրբերի բնակավայրը, ասելով, որ «խաղաղությունը և առատությունը զարդարեցին նրանց աշխատանքը և անապատը վերածվեց բերքառատ դաշտի» (Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. [1938], 93). Եկեղեցու ղեկավարները Միսսուրիում աշխատում էին, որպեսզի հոգային ժամանող Սրբերի կարիքները: Այդ թվում գնվեց հող, հիմնվեց խանութ և տպարան: 1833թ. հուլիսին Վերջին Օրերի Սրբերի բնակչությունը հասավ գրեթե 1200-ի: Սակայն ղեկավարները և Սրբերը զերծ չէին խնդիրներից: Որոշ անդամներ եսասիրության և ագահության պատճառով խախտեցին նվիրաբերման օրենքը:

Բացի այն խնդիրներից, որոնք առաջ եկան Սրբերի անհնազանդության հետևանքով, ընդհարումներ տեղի ունեցան տարածքի տեղացի բնակիչների հետ: Միսսուրիի բնակիչները մեծապես մտահոգվում էին «Մորմոնների» արագ աճով և նրանց ազդեցությամբ տեղական տնտեսության և քաղաքականության վրա: Տեղի կրոնական ղեկավարները համաձայն չէին Սրբերի համոզմունքների հետ: Կրոնական մի առաջնորդ ստեր էր տարածում Եկեղեցու անդամների մասին և հրահրում քաղաքացիներին բռնություն գործադրել նրանց հանդեպ: Իսկ 1833թ. հուլիսին Վ. Վ. Ֆելփսը հրապարակեց «Մարդիկ՝ ազատ գույնից» վերնագրով մի հոդված, որը ստրուկներին քարոզելու նախազգուշացում էր միսիոներների համար: Միսսուրիի քաղաքացիները, ովքեր ստրկության ջատագովներ էին, սխալ ենթադրություն արեցին այն մասին, որ Սրբերը կոչ էին անում ազատված ստրուկներին գալ Միսսուրի: Սա էլ ավելի սրեց նահանգում լարված իրավիճակը: 1833թ. հուլիսի 20-ին ամբոխը ջախջախեց տպարանը, ոչնչացրեց Պատվիրանների Գրքի չկազմված թերթերի մեծ մասը, ձյութով և փետուրներով պատեցին Եպիսկոպոս Պատրիջին և նորադարձ Չարլզ Ալենին, և ահաբեկեցին քաղաքը: Թշնամությունը շարունակվեց և Սրբերը ստիպված եղան լքել Ջեկսոն գավառը այդ տարվա նոյեմբերին և դեկտեմբերին:

  • Ինչպե՞ս ձեզ կզգայիք, եթե լինեիք այդ արդարակյաց Սրբերից մեկը, հույս ունենալով պաշտպանություն ստանալ Տիրոջից, սակայց ստիպված լինելով լքել Ջեկսոն գավառը:

  • Եթե ինչ-որ մեկը հարցնի ձեզ, թե ինչու վաղ օրերի Սրբերը չկարողացան կառուցել Սիոն քաղաքը, ի՞նչ կասեք: (Օգնելու համար ուսանողներին պատասխանել այս հարցին, կարող եք խնդրել նրանց կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101.6–7, 103.2–4, 105.3–4, 9:)

Եթե դեռ չեք հրավիրել ուսանողներին վերադառնալ իրենց տեղերը, արեք դա:

Ինչպիսի՞ն է Սիոնի ապագան:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 97.21 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչպես է Տերը նկարագրում Սիոնը: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել խոսքերը, որոնք ուսուցանում են հետևյալ ճշմարտությունը. Սիոնը սրտով մաքուրն է: Ուսանողներին ցույց տվեք գրատախտակին գրված սկզբունքները և վարքագծերը և խնդրեք պատասխանել հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ ճանապարհներով են այդ արդար սկզբունքներն օգնում մարդուն դառնալ սրտով մաքուր:

  • Ո՞րն է Սիոնն այսօր կառուցելու մեջ մեր դերը: (Մենք կարող ենք արդար ապրել և քաջալերել ուրիշներին արդար ապրել: Ապրելով և կիսվելով ավետարանով, մենք օգնում ենք, որ Սիոնի սահմանները լայնանան, ցցերը ամրանան և Աստված օրհնի Սրբերին պաշտպանությամբ:

Հրավիրեք ուսանողներին մտածել գրատախտակին թվարկված սկզբունքների մասին: Խրախուսեք նրանց գրել մի նպատակ իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում, որը կօգնի ավելի հավատարմությամբ ապրել որևէ սկզբունքով:

Բացատրական և պատմական տեղեկություն

Սիոնը պետք է կառուցվի արդարության սկզբունքների վրա

Տասներկու Առաքյաների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը խոսել է սելեստիալ արքայության օրենքի սկզբունքների վրա Սիոնը կառուցելու պահանջի մասին.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Սիոնը հիմնելու աշխատանքի մեծ մասը կախված է «սրտով մաքուր» լինելու մեր ջանքերից: (ՎևՈւ 97.21): «Սիոնը չի կարող կառուցվել, եթե դա չլինի սելեստիալ արքայության օրենքի սկզբունքներով. հակառակ դեպքում, ես չեմ կարող ինձ մոտ ընդունել այն» (ՎևՈւ 105.5): Սելեստիալ արքայության օրենքը, իհարկե, ավետարանի օրենքը և ուխտերն են, որոնք ընդգրկում են մշտապես Փրկչին հիշելու և հնազանդության, զոհաբերության, նվիրաբերման և հավատարմության մեր պարտավորությունը:

Փրկիչը քննադատում էր վաղ օրերի որոշ Սրբերի «հեշտասեր ցանկությունները» ( 101.6, տես նաև ՎևՈւ 88.121): Այդ մարդիկ ապրում էին աշխարհում, ուր չկար հեռուստատեսություն, ֆիլմեր, համացանց, iPod: Այսօր աշխարհում, որը հեղեղված է սեքսուալ ուղղվածությամբ պատկերներով և երաժշտությամբ, արդյո՞ք մենք զերծ ենք հեշտասեր ցանկություններից և դրանց ուղեկցող չարիքից: Հեռանալով համեստ հագուստի չափանիշներից կամ մերկագրության կործանարար անբարոյականության մեջ ընդգրկվելով, մենք արդարակեցության քաղց ու ծարավ ենք զգում: Սիոն գալու համար բավական չէ, որ դուք կամ ես լինենք մյուսներից ավելի պակաս ամբարիշտ: Մենք պետք է դառնանք ոչ միան լավ, այլ սուրբ տղամարդիկ և կանայք: Հիշելով Երեց Նիլ Ա. Մաքսվելի արտահայտությունը, եկեք մեկընդմիշտ հիմնենք մեր բնակությունը Սիոնում և հրաժարվենք Բաբելոնի ամառանոցից (տես Նիլ Ա. Մաքսվել, A Wonderful Flood of Light [1990], 47)» («Եկեք Սիոն», Ensign կամ Լիահոնա, Nov. 2008, 38–39):

Եպիսկոպոս Քեյթ Բ․ Մաքմալինը՝ Նախագահող Եպիսկոպոսությունից, թվարկել է մի քանի սկզբունքներ, որոնց վրա պետք է կառուցվի Սիոնը.

Նկար
Եպիսկոպոս Քեյթ Բ. Մաքմալին

«Նվիրաբերման ուխտը ընդգրկում է զոհաբերությունը, սերը, աշխատանքը և ինքնապահովումը, և այն հիմնարար է Աստծո արքայությունը հիմնելու համար: «Սիոնը չի կարող կառուցվել,- ասել է Տերը,- եթե դա չլինի սելեստիալ արքայության օրենքի սկզբունքներով. հակառակ դեպքում, ես չեմ կարող ինձ մոտ ընդունել այն» (ՎևՈւ 105.5): Նվիրաբերման ուխտը կենտրոնական դեր է խաղում այս օրենքում: Մի օր մենք պետք է կիրառենք այն իր ամբողջությամբ: Այս ուխտը ենթադրում է «ժամանակի, տաղանդների և միջոցների տրամադրումը կարիքի մեջ գտնվողի համար հոգալու համար, լինի հոգևոր, թե նյութական առումով, և Տիրոջ արքայությունը կառուցելը»: [Sես Ensign, Aug. 1984, 4; Tambuli, Dec. 1984, 7:]

Սիրո, աշխատանքի, ինքնապահովման և նվիրաբերման այս սկզբունքները Աստվածատուր են: Նրանք, ովքեր ըմբռնում են դրանք և ղեկավարվում դրանցով, դառնում են սրտով մաքուր: Արդարակյաց միասնությունը մեր հասարակության խորհրդանիշն է: Նրանց խաղաղությունը և ներդաշնակությունը դրոշ են դառնում ազգերի համար: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է.

«Սիոնի կառուցումը հետաքրքրել է Աստծո ժողովրդին բոլոր դարերում: Դա այն թեման է, որի մասին մարգարեները, քահանաները և թագավորները հատուկ հրճվանքով են խոսել, … այն տրված է մեզ, որպեսզի տեսնենք, մասնակցենք և օգնենք առաջ տանել Վերջին Օրերի (Սիոնի) փառքը՝… աշխատանք, որի նպատակն է բերել խավարի ուժերի կործանումը, երկրի նորոգումը, Աստծո փառքը և մարդկության փրկությունը»։ [Teachings of the Prophet Joseph Smith, sel. Joseph Fielding Smith (1976), 231–32; շեշտադրումն ավելացված է:]» (“Come to Zion! Come to Zion!” Ensign or Liahona, Nov. 2002, 96)։

Ինչո՞ւ վաղ օրերի Սրբերը չկարողացան կառուցել սուրբ քաղաքը:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնը ուսուցանել է.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Մարգարե Ջոզեֆ Սմիթի ղեկավարությամբ Եկեղեցու վաղ անդամները փորձեցին հիմնել Սիոնի կենտրոնական վայրը Միսսուրիում, սակայն չարժանացան սուրբ քաղաքը կառուցելու պատվին: Տերը բացատրել է նրանց անհաջողության պատճառներից մեկը.

«Նրանք չեն սովորել հնազանդվել այն բաներին, որոնք պահանջել եմ նրանց ձեռքից, այլ լցված են ամեն տեսակի չարությամբ և բաժին չեն հանում իրենց ստացվածքից, ինչպես վայել է սրբերին, իրենց միջի աղքատների ու տառապյալների համար.

Եվ միաբանված չեն այն միության համաձայն, որը պահանջվում է սելեստիալ արքայության օրենքով» (ՎևՈւ 105.3–4):

«Նրանց մեջ կային գժտություններ, և հակառակություններ, և նախանձություն, և վիճաբանություններ, և հեշտասեր ու ընչաքաղց ցանկություններ. հետևաբար, այս բաներով նրանք ապականեցին իրենց ժառանգությունները» (ՎևՈւ 101.6):

Ինչևէ, այդ վաղ Սրբերին շատ խիստ դատելու փոխարեն մենք պետք է նայենք ինքներս մեզ և տեսնենք, թե արդյոք մենք ավելի լավն ենք:

Սիոնը Սիոն է իր քաղաքացիների բնավորությունների, հատկանիշների և հավատարմության շնորհիվ: Հիշեք. «Տերն իր ժողովրդին կոչեց ՍԻՈՆ, որովհետև նրանք մեկ սրտի և մեկ մտքի էին, և բնակվում էին արդարության մեջ. և ոչ մի աղքատ չկար նրանց մեջ» (Մովսես 7.18): Եթե մենք ուզում ենք հիմնել Սիոնը մեր տներում, ճյուղերում, ծխերում և ցցերում, ապա մենք պետք է բարձրանանք մինչև այս չափանիշը: Անհրաժեշտ կլինի (1) դառնալ մեկ սրտով և մտքով, (2) դառնալ սուրբ մարդիկ, որպես ժողովուրդ և անհատապես, և (3) հոգ տանել աղքատների և կարիքավորների համար, մինչև որ աղքատությունը վերանա մեր մեջ: Մենք չենք կարող սպասել, մինչև Սիոնը գա, որ այդ բաները կատարվեն. Սիոնը կգա միայն այն ժամանակ, երբ դրանք կատարվեն» («Եկեք Սիոն», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 37–38):

Ցցերի հիմնումը նման է Սիոնի քաղաքները հիմնելուն

Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին բացատրել է, որ ցցերը Սրբերի հավաքման վայրերն են ողջ աշխարհում.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Ցիցն ունի աշխարհագրական սահմաններ: Ցցի հիմնումը նման է Սրբության քաղաքը հիմնելուն: Յուրաքանչյուր ցից երկրի վրա հավաքման վայր է Իսրայելի կորած ոչխարների համար, որոնք ապրում են այդ տարածքում:…

Մեզանից յուրաքանչյուրը կարող է կառուցել Սիոնը մեր իսկ կյանքում, լինելով սրտով մաքուր: Եվ խոստումը սա է. «Երանելի են բոլոր սրտով մաքուրները, քանզի նրանք կտեսնեն Աստծուն»: (Մատթ. Ե.8:) Մեզանից յուրաքանչյուրը կարող է լայնացնել Սիոնի սահմանները, հավաքելով մեր ընկերներին և հարևաններին Իսրայելի հոտի մեջ» (“Come: Let Israel Build Zion,” Ensign, May 1977, 118).

Ջոզեֆ Սմիթի վերադարձը Միսսուրիից Կիրթլենդ

Ջոզեֆ Սմիթը գրել է հետևյալ տողերը Կիրթլենդ իր վերադարձի մասին՝ Միսսուրիում Սրբերին այցելելուց հետո.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«[1832թ.] մայիսի 6-ին ես հրաժեշտ տվեցի եղբայրներին Ինդիփենդենսում, և Եղբայրներ Ռիգդոնի և Վիթնիի ուղեկցությամբ սկսեցի ետդարձի ճանապարհը Կիրթլենդ՝ Սենթ Լուիսից, ապա դեպի Վինսեն, Ինդիանա, այնտեղից դեպի Նյու Ալբանի՝ Օհայո գետի ջրվեժի մոտ: Վերջին վայրը ժամանելուց առաջ ձիերը վախեցան ինչ-որ բանից և մինչ ողջ արագությամբ առաջ էին սլանում Եպիսկոպոս Վիթնին փորձեց դուրս ցատկել իր նստատեղից, սակայն ամուր կապված լինելով, չկարողացավ, և անիվը վնասեց նրա ոտքը և կոտրեց մի քանի տեղից: Միևնույն ժամանակ ես դուրս ցատկեցի առանց վնասվածքների: Մենք չորս շաբաթ մնացինք Գրինվիլում Պարոն Փորթերի հասարակական տանը, իսկ Երեց Ռիգդոնը անմիջապես ճանապարհվեց Կիրթլենդ: Այդ ողջ ընթացքում Եղբայր Վիթնին ոչ ուտում էր, ոչ քնում, և Բժիշկ Փորթերը՝ մեր տանտիրոջ եղբայրը, ով այցելում էր նրան, ասաց, թե ափսոս, որ չկա մի «Մորմոն», որպեսզի վերականգնեին կոտրվածքը կամ որևէ այլ բան անեին: Ես մնացի Եղբայր Վիթնիի հետ և սպասավորեցի նրան այնքան, մինչև նա կարողացավ շարժվել: Այնտեղ ես հաճախ էի դուրս գալիս անտառ, որտեղ ես տեսել էի մի քանի թարմ գերեզմաններ, և մի օր երբ ես հեռացա ճաշի սեղանից, գնացի ուղիղ դռան մոտ և սկսեցի մեծ ուժգնությամբ փսխել: Ես դուրս թափեցի մեծ քանակությամբ արյուն և թունավոր նյութ, և մկանային կրճատումներն այնքան ուժգին էին, որ ծնոտս դուրս ընկավ տեղից: Իմ սեփական ձեռքերով ես կարողացա այն տեղը գցել, և հնարավորինս արագ գնացի Եղբայր Վիթնիի մոտ (որը պառկած էր անկողնում). նա դրեց իր ձեռքերը ինձ վրա և սպասավորեց ինձ Տիրոջ անունով, և ես մի ակնթարթում բուժվեցի, թեև թույնի ազդեցությունը այնքան ուժեղ էր, որ գլխիս մազերի մեծ մասը թափեց: Շնորհակալություն իմ Երկնային Հորը Իր միջամտության համար՝ իմ կյանքում այդ կրիտիկական պահին, Հիսուս Քրիստոսի անունով: Ամեն:

Եղբայր Վիթնին անկողնուց վեր չէր կացել մոտ չորս շաբաթ, երբ ես մտա նրա սենյակ պուրակ դուրս գալուց հետո և ասացի, թե արդյոք չէր համաձայնվի ճամփա ընկնել դեպի տուն հաջորդ առավոտ. մենք սայլակով մոտ չորս մղոն անցնելով կհասնեինք գետին, որտեղ մեզ կսպասեր գետն անցկացնող նավակը, որն արագ մեզ կանցկացներ մյուս ափ, որտեղ մենք կգտնեինք հեծած ձի, որը մեզ կտաներ ափի մոտ, որտեղ մենք կգտնեինք մեզ սպասող մի նավակ, և մինչև ժամը տասը մենք գետով բարձրանալիս կլինեինք և կունենայինք շքեղ ճամփորդություն դեպի տուն: Նա քաջացավ և ասաց ինձ, որ կգա: Մենք մեկնեցինք առավոտյան և գտանք այն ամենը, ինչի մասին ես նրան ասել էի, և մինչև ժամը տասը արագ անցանք գետով և հասանք Վելսվիլ, վերցրեցինք կառք դեպի Շարդոն, ապա սայլակ դեպի Կիրթլենդ, ուր և ժամանեցինք հունիս ամսվա մեջ» (History of the Church, 1:271–72): (Sես նաև Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 116:)

Թշնամությունները Ջեկսոն գավառում

«Մինչև [1833թ.] ապրիլի վերջը հալածանքների ոգին իրեն զգացնել տվեց: Դեռ սկզբնական շրջանում տեղի բնակիչները զգուշացրեցին Եկեղեցու անդամներին, որ դժգոհ էին Վերջին Օրերի Սրբերի այդքան մեծ քանակի ժամանումով, վախենալով, որ նրանք շուտով կգերազանցեին իրենց ընտրող քվեների քանակով: Սրբերը հիմնականում հյուսիսային նահանգներից էին և մեծամասամբ դեմ էին սևերի ստրկությանը, որն այդ ժամանակ օրինական էր Միսսուրիի նահանգում:…

Ընդդիմությունը շրջանառության մեջ էր դրել մի թերթիկ, որը կոչում էին գաղտնի կանոնադրություն, որպեսզի հավաքեր ստորագրություններ «մորմոնական պատուհասից» ազատվելու համար: Թշնամության այս զգացումները իրենց գագաթնակետին հասան 1833թ. հուլիսի 20-ին, երբ մոտ 400 տղամարդկանց ամբոխը հավաքվեց Ինդիփենդենսի դատարանում իրենց շարժումը համակարգելու համար: Եկեղեցու ղեկավարների առաջ գրավոր պահանջներ դրվեցին, որոնք ստիպում էին Սրբերին հեռանալ Ջեկսոն գավառից, դադարեցնել Երեկոյան և Առավոտյան Աստղ իրենց թերթի տպագրումը և թույլ չտալ լրացուցիչ Եկեղեցու անդամների ժամանումը Ջեկսոն գավառ: Երբ ամբոխը հասկացավ, որ Եկեղեցու ղեկավարները չեն համաձայնվելու այդ անօրինական պահանջների հետ, նրանք հարձակվեցին թերթի գրասենյակի վրա, որը նաև խմբագիր Վիլյամ Վ․ Ֆելփսի տունն էր: Հարձակվողները գողացան տպագրական պրեսը և ջախջախեցին շենքը:…

Ամբոխը կրկին վերադարձավ [1833թ.] հուլիսի 23-ին և Եկեղեցու ղեկավարները իրենց առաջարկեցին որպես փրկագին, որպեսզի նրանք չվնասեին մարդկանց: Բայց ամբոխը սպառնում էր վնասել ողջ Եկեղեցուն և ստիպեց եղբայրներին համաձայնվել հանել բոլոր Վերջին Օրերի Սրբերին գավառից: Քանի որ ամբոխի գործողությունները անօրինական էին, հակասում էին Միացյալ Նահանգների և Միսսուրի նահանգի կանոնադրություններին, Եկեղեցու ղեկավարները դիմեցին օգնության համար նահանգապետ Դենիել Դանքլինին: Նա նրանց խորհրդատվություն տրամադրեց քաղաքացիական իրենց իրավունքների վերաբերյալ և ուղղորդեց Սրբերին իրավաբանական խորհրդատվության դիմել:…

1833 թ. վերջին Սրբերի մեծ մասը անցան Միսսուրի գետը հյուսիսային մասում, դեպի Քլեյ գավառ, և այնտեղ ժամանակավոր ապաստան գտան» (Our Heritage: A Brief History of The Church of Jesus Christ of Latter-day Saints [1996], 40, 42, 43):