Սեմինարիա
Դաս 69․ Վարդապետություն և Ուխտեր 64․1-19


Դաս 69

Վարդապետություն և Ուխտեր 64․1-19

Նախաբան

1831թ․ օգոստոսի 27-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և երեցների մի խումբ վերադարձան Օհայո իրենց ճանապարհորդությունից, որպեսզի նվիրագործեին Սիոնում հողը և տաճարի տարածքը, կամ Ինդիփենդենսը, Միսսուրի։ Իրենց ճանապարհորդության ընթացքում դեպի Միսսուրի և Միսսուրիից, որոշ երեցներ անհամաձայնություններ ունեին իրար հետ և հակասական զգացումներ էին տածում, սակայն մեծ մասը կարողացան հաշտվել միմյանց հետ։ Սեպտեմբերի 11-ին Մարգարեն հայտնություն ստացավ, որը գրառված է Վարդապետություն և Ուխտեր 64-ում: Այս դասը ընդգրկում է Վարդապետություն և Ուխտեր 64․1–19, որտեղ Տերը խոսում է Իր ծառաներին ներելու Իր պատրաստակամության մասին։ Նա նաև պատվիրեց Եկեղեցու անդամներին ներել միմյանց:

Ծանուցում․ Դաս 70-ը հնարավորություն է տալիս երկու ուսանողների ուսուցանել։ Եթե դեռ չեք արել, կարող եք այժմ ընտրել երկու ուսանող և տալ նրանց դաս 70-ից ընտրված հատվածներ, որպեսզի նրանք կարողանան պատրաստվել։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 64․1-7

Տերը հավաստիացնում է երեցներին ներելու Իր հոժարակամության մեջ:

Դասից առաջ գրեք հետևյալ հարցերը գրատախտակին.

Ե՞րբ եք դուք ձեզ վիրավորված զգացել այլ անձի խոսքերի կամ գործողությունների արդյունքում։

Ինչպե՞ս դուք վարվեցիք այդ իրավիճակում:

Սկսեք դասը՝ խնդրելով ուսանողներին խորհել գրատախտակին գրված հարցերի շուրջ:

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 64 հատվածն ուսուցանում է մեզ, թե ինչպես կարող ենք վերաբերվել նրանց, ովքեր վիրավորել են մեզ։ Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 64-ում սեպտեմբերի 11-ին, 1831թ․, երկու շաբաթ անց նրանից հետ, երբ նա և մի խումբ երեցներ վերադարձան Օհայո Ինդիփենդենսից, Միսսուրի։ Այդ երեցները և Եկեղեցու այլ անդամներ դժվարություններ տարան, քանի որ անհամաձայնության և հակառակության զգացումներ ունեին իրար մեջ։ Այս հայտնության մեջ Տերն ասաց․ «Ձեր մեջ կան ոմանք, ովքեր մեղանչել են» (ՎևՈւ 64․3

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 64․1-4, իսկ դասարանին խնդրեք գտնել այն արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե ինչպես Տերը կվերաբերվի նրանց, ովքեր մեղանչել են։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն իրենց գտած արտահայտությունները:

  • Ըստ Տիրոջ, ինչպե՞ս Նա կվերաբերվեր Եկեղեցու այն անդամներին, ովքեր մեղանչել են։

  • Ի՞նչ են այս պատասխաններն ուսուցանում Տիրոջ մասին: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է հնչեցնեն հետևյալ սկզբունքը. Տերը կարեկցող է, ներող և գթասիրտ:) Գրեք այս սկզբունքը գրատախտակին):

  • Ինչո՞ւ է այս ճշմարտությունը կարևոր Եկեղեցու անդամների համար, ովքեր դժվարությունների են հանդիպում անհամաձայնությունների և ծանր զգացումների պատճառով։ Ինչո՞ւ է այդ ճշմարտությունը Փրկչի մասին կարևոր ձեզ համար:

Բացատրեք, որ այդ ժամանակ, Եկեղեցու որոշ անդամներ, այդ թվում երեցները, որոնք ճանապարհորդում էին Ջոզեֆ Սմիթի հետ, սկսեցին քննադատել Ջոզեֆ Սմիթին։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 64.5-6 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ էր Տերն ասում Ջոզեֆ Սմիթի մասին։ Նախքան ուսանողը կկարդա, բացատրեք, որ մեղադրանք փնտրել մեկի դեմ, ինչպես գրված է հատված 6-ում, նշանակում է սխալ գտնել մեկի մեջ։

  • Տերն ի՞նչ ասաց Ջոզեֆ Սմիթի մասին: (Ջոզեֆ Սմիթը կրում էր Տիրոջ արքայության բանալիները և հանդիսանում էր Տիրոջ ծառան։ Որոշ մարդիկ սխալներ էին փնտրում Ջոզեֆի մեջ։)

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 64.7 և գտնել, թե էլ ինչ է Տերն ասել Ջոզեֆ Սմիթին:

  • Ի՞նչ կարող ենք մենք սովորել այդ հատվածից Ջոզեֆ Սմիթի մասին։ (Ջոզեֆ Սմիթը մեղանչել էր, սակայն Տերը հոժար էր ներելու նրան։ Օգնելու համար ուսանողներին հասկանալ այս հատվածը, կարող եք նշել, որ բոլոր մարդկան նման, Ջոզեֆ Սմիթը ուներ թուլություններ և կարիք ուներ Տիրոջ ներողամտության իր մեղքերի համար։ Ինչևէ, նա չէր գործել լուրջ մեղքեր։)

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածից այն մասին, թե ինչ պետք է անենք Տիրոջ ներումը ստանալու համար։

Վարդապետություն և Ուխտեր 64․8-19

Տերը պատվիրում է Իր ծառաներին ներել միմյանց

Հնարավորության դեպքում ցուցադրեք թունավոր օձի մի նկար, որին կարելի է հանդիպել ձեր տարածքում, կամ օձի խայթոցից վերքի նկար։

  • Բացի ֆիզիկական ցավից, ձեր կարծիքով, ի՞նչ զգացումներ կունենաք, եթե ձեզ խայթեր թունավոր օձը։

Բացատրեք, որ այս իրավիճակում մարդը կարող է (1) հետապնդել օձին և սպանել նրան ջղայնության կամ վախի մեջ, կամ (2) անմիջապես միջոցներ ձեռնարկել թույնը մարմնից հանելու համար։

  • Ձեր կարծիքով, այս երկու գործողություններից ո՞րն է ավելի իմաստուն։ Ինչո՞ւ:

Բացատրեք, որ թունավոր խայթոց ստանալուց հետո մարդու ընտրությունները կարելի է համեմատել մեր ընտրությունների հետ, երբ մենք վիրավորված ենք լինում, երբ ցավ ենք զգում մեկ այլ անձի խոսքերից կամ գործողություններից։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 64.8 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով այն հետևանքները, որոնք կրեցին Տիրոջ աշակերտները՝ միմյանց չներելու պատճառով։ Հրավիրեք ուսանողներին հաղորդել, թե ինչ են գտել:

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք մենք սովորել հատված 8-ից։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը. Երբ մենք հրաժարվում ենք ներել միմյանց, մենք չարչարանքներ ենք բերում մեզ վրա:) Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այս սկզբունքը իրենց բառերով իրենց սուրբ գրություններում։)

  • Ինչպե՞ս կարող է անձը չարչարվել (կամ ցավ զգալ) ուրիշներին չներելու արդյունքում։ Ինչո՞վ է սա նման այն հետևանքներին, որ կրում է այն անձը, ով հետապնդում է իրեն խայթած օձին։

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 64․9։ Հրավիրեք դասարանին գտնել չներելու մեկ այլ հետևանք։

  • Համաձայն հատված 9-ի, ո՞րն է ուրիշներին չներելու մեկ այլ հետևանք։ (Եթե մենք չներենք ուրիշներին, մենք դատապարտված կկանգնենք Տիրոջ առաջ։ Գրեք այս վարդապետությունը գրատախտակին:)

Որպես այս քննարկման մաս, կարող եք խնդրել մի ուսանողի կարդալ Յոթանասունից Երեց Դեյվիդ Ի․ Սորենսենի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Դեյվիդ Ի․ Սորենսոն

«Կարող է շատ դժվար լինել ներել որևէ մեկին, ով վնաս է պատճառել մեզ, բայց երբ մենք ներում ենք, մենք բացում ենք մեր առաջ ավելի լավ ապագա։ Ինչ-որ մեկի սխալ արարքները այլևս չեն վերահսկում մեր ուղին: Երբ մենք ներում ենք ուրիշներին, դա մեզ ազատություն է տալիս ընտրելու, թե ինչպես մենք կապրենք մեր անձնական կյանքը: Ներումը նշանակում է, որ անցյալի խնդիրներն այլևս չեն թելադրում մեր ճակատագրերը, և մենք կարող ենք կենտրոնանալ ապագայի վրա` Աստծո սերն ունենալով մեր սրտերում» («Ներումը դառնությունը սիրով կփոխարինի», Ensign կամԼիահոնա, մայիս 2003 թվական, 12):

Օգնելու համար ուսանողներին գտնել և կիրառել բոլոր մարդկանց ներելու Տիրոջ պատվիրանը, կարդացեք հետևյալ օրինակները և կատարեք թվարկված հարցադրումները․

  1. Երիտասարդ կինը վիրավորված և նվաստացած է իրեն զգում, լսելով, որ իր հասակակիցները բամբասանքներ էին տարածում իր մասին։ Ավելի ուշ նրանցից մի քանիսը ներողություն խնդրեցին, սակայն մյուսները՝ ոչ։ Երիտասարդ կինը ներեց նրանց, ովքեր ներողություն խնդրեցին, սակայն մնացածի դեմ վիրավորանքը պահեց։

    Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 64.10-11 հատվածները: Խնդրեք նրանց մտածել, թե ինչպես են այդ հատվածները կապված ձեր կարդացած օրինակների հետ։

    • Ի՞նչ պատվիրան է Տերը տալիս 10 հատվածում: (Օգնեք ուսանողներին գտնել հետևյալ պատվիրանը․ Տերը պատվիրում է մեզ ներել բոլոր մարդկանց։)

    • Ինչպե՞ս է այս պատվիրանը վերաբերում նկարագրված երիտասարդ կնոջը։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր ներել բոլոր մարդկանց, անկախ նրանից, խնդրել են ներողություն, թե՝ ոչ։

  2. Երիտասարդ տղամարդը խախտում է պատվիրանը: Նա աղոթում է ներման համար և քննարկում խնդիրը իր եպիսկոպոսի հետ։ Ինչևէ, այն բանից հետո, երբ եպիսկոպոսը հավաստիացնում է տղային, որ նա լիովին ապաշխարել է, նա իրեն շարունակում է անարժան զգալ այդ անցած մեղքի համար։

    • Ինչպե՞ս է բոլոր մարդկանց ներելու պատվիրանը վերաբերում նկարագրված երիտասարդ տղամարդուն։ Ինչո՞ւ մենք պետք է ներենք ինքներս մեզ։

  3. Երիտասարդ կինը իրեն տխուր և շփոթված է զգում հոր գործողությունների պատճառով։ Նա թողել էր իր ընտանիքին։ Հեռանալուց առաջ նա հազվադեպ էր սեր ցուցաբերում իր ընտանիքի հանդեպ և հաճախ կոպիտ էր։ Աղջիկը չէր կարողանում հասկանալ, թե ինչու էր հայրն այդպես վարվում, և նա զայրույթի զգացումներ էր կրում հոր հանդեպ։ Նա գիտեր, որ պետք է աշխատեր ներել նրան, սակայն չէր կարծում, որ դա հնարավոր էր։

    • Ինչպե՞ս կարող է հատված 11-ում Տիրոջ խորհուրդն օգնել այդ աղջկան ներել իր հորը։ Ինչպե՞ս է դա օգնում մեզ թույլ տալ Աստծուն լինել նրանց դատավորը, ովքեր վիրավորել են մեզ։

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե կան արդյոք մարդիկ, ում իրենք պետք է ներեն: Խոստովանեք, որ երբեմն կարող է չափազանց դժվար լինել ներելը։ Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հետևյալ խոսքերը։ Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե նրանք ինչ կարող են անել, եթե դժվարանում են ներել մեկին:

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Ես աղաչում եմ, որ դուք ներելու ուժ խնդրեք Տիրոջից:… Դա կարող է հեշտ չլինել և կարող է արագ տեղի չունենալ: Սակայն, եթե փնտրեք անկեղծ սրտով և զարգացնեք դա, ապա այն կգա» (“Of You It Is Required to Forgive,” Ensign, June 1991, 5):

  • Ի՞նչ խորհուրդ է տալիս մեզ Նախագահ Հինքլին, երբ դժվարանում ենք ներել մեկին: Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է ուժի համար աղոթելը օգնել մեզ ներել:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 64․12-14 հատվածները, բացատրելով, որ Տերն ուսուցանեց, որ ուրիշներին ներելու մեր ընտրությունը չի ազատում նրանց իրենց գործողությունների պատասխանատվությունից։ Նրանք դեռ պատասխանատվություն են կրում Տիրոջ առաջ իրենց սխալ գործերի համար: Վարդապետություն և Ուխտեր 64․15–17-ում մենք տեսնում ենք, որ Տերը ներում է Իր ծառաներից երկուսին՝ Իսահակ Մորլիին և Էդվարդ Պատրիջին, որովհետև նրանք ապաշխարել էին իրենց մեղքերը։

Ցուցադրեք Հիսուս Քրիստոսի նկարը: Շեշտեք առաջին ճշմարտությունը, որը դուք գրել եք գրատախտակին դասի սկզբում․ Տերը կարեկցող է, ներող և գթասիրտ։ Վկայեք այն մասին, որ երբ մենք ներում ենք, մենք ավելի ենք նմանվում Փրկչին։

Ուսանողներին խնդրեք մտածել այն մասին, թե ինչպես կարող են կիրառել ներման սկզբունքները, որոնք սովորեցին այսօր: Նրանց ժամանակ տվեք գրելու այն, ինչ կանեն՝ այդ ճշմարտությունները կիրառելու համար, և խնդրեք գրի առնել իրենց տպավորությունները։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 64․8։ Մենք չարչարանքներ ենք բերում մեզ վրա, երբ չենք ներում մյուսներին։

Երեց Դեյվիդ Ե․ Սորենսենը Յոթանասունից պատմել է երկու տղամարդկանց մասին, որոնք վնասել են իրենց և շատերին, որովհետև չեն ցանկացել ներել․

Նկար
Երեց Դեյվիդ Ի․ Սորենսոն

«Ես մեծացել եմ փոքր գյուղատնտեսական քաղաքում, որտեղ ջուրը համայնքի համար համարժեք էր կյանքի։ Ես հիշում եմ, ինչպես էին մեր համայնքի մարդիկ հետևում, անհանգստանում և աղոթում անձրևի, ոռոգման իրավունքների և ընդհանրապես ջրի համար։…

Մեր խիստ ու չոր կլիմայի պայմաններում մարդիկ, միշտ չէ, որ լավ վիճակում էին հայտնվում։ Երբեմն կարելի էր լսել, ինչպես էին հարևանները բողոքում, որ ֆերմերներից մեկը ավելի մեծ շրջադարձ էր կատարում ոռոգման աղբյուրից։ Այդպես սկիզբ առավ վիճաբանությունը երկու տղամարդկանց միջև, ովքեր ապրում էին մեր սարի արոտավայրի մոտ, որոնց ես կկոչեմ Չեթ և Վոլթ։ Այդ հարևանները սկսեցին վիճել ջրի համար, քանի որ կիսում էին ոռոգման աղբյուրը։ Սկզբում դա անմեղ էր թվում, սակայն տարիների ընթացքում այդ երկուսը թույլ տվեցին, որ իրենց անհամաձայնությունները վերածվեին ընդդիմության, ապա վիճաբանության՝ հասնելով սպառնալիքների։

Հուլիսյան մի առավոտ երկուսն էլ զգացին, որ կրկին ջուրը չի բավականացնում։ Ամեն մեկն իր հերթին գնաց աղբյուրի մոտ՝ տեսնելու, թե ինչ է պատահել, ամեն մեկը մտքում մեղադրելով մյուսին ջուր գողանալու համար։ Նրանք հասան աղբյուրին միասին։ Փոխանակեցին վրդովված բառեր, վեճ բռնկվեց։ Վոլթը խոշոր կազմվածքով և մեծ ուժ ունեցող տղամարդ էր։ Չեթը փոքրամարմին, ջլոտ և համառ էր։ Վեճի ընթացքում որպես զենք գործի դրվեցին թիակները։ Վոլթը պատահմամբ հարվածեց թիակով Չեթի աչքին և կուրացրեց այն։

Ամիսներ և տարիներ անցան, Չեթը չէր կարողանում ոչ ներել, ոչ մոռանալ։ Զայրույթը աչքը կորցնելու պատճառով եռում էր ներսում, իսկ ատելությունն էլ ավելի էր խորանում։ Մի օր Չեթը գնաց իր ամբարը, վերցրեց հրացանը, նստեց ձիու վրա և ուղղվեց դեպի առուն։ Նա փակեց այն այնպես, որ ջուրը չգնար Վոլթի ֆերման, իմանալով, որ Վոլթը շուտով կգա տեսնելու, թե ինչ է պատահել։ Այնուհետև Չեթը թաքնվեց թփերի մեջ և սկսեց սպասել։ Երբ Վոլթը եկավ, Չեթը սպանեց նրան կրակոցով։ Ապա նա նստեց իր ձիու վրա, գնաց տուն և կանչեց շերիֆին, տեղեկացնելով նրան, որ հենց նոր սպանել էր Վոլթին։

Հորս խնդրել էին հանդես գալ Չեթին սպանության մեջ մեղադրանքով ընթացող դատավարության երդվյալ ատենակալների կազմում։ Հայրս դուրս եկավ այդ կազմից, քանի որ երկար ժամանակ երկու տղամարդկանց և նրանց ընտանիքների ընկերն էր եղել։ Չեթին դատեցին և մեղադրեցին սպանության մեջ և դատապարտեցին ցմահ բանտարկության։

Տարիներ անց Չեթի կինը եկավ հորս մոտ և խնդրեց նրան ստորագրել խնդրագիրը, նահանգապետին խնդրելով ազատել իր ամուսնուն, որի առողջությունը պետական ուղղիչ աշխատանքային բանտում տարիներ անցկացնելուց հետո վատթարացել էր։ Հայրս ստորագրեց խնդրագիրը։ Մի քանի օր անց Վոլթի երկու չափահաս որդիները հայտնվեցին մեր դռան մոտ: Նրանք շատ զայրացած և բարկացած էին: Նրանք ասացին, որ հորս ստորագրելու պատճառով, շատ ուրիշներ նույնպես ստորագրել էին խնդրագիրը։ Նրանք խնդրեցին, որ հայրս հաներ իր անունը խնդրագրից։ Նա ասաց ոչ։ Նա զգացել էր, որ Չեթը կոտրված և հիվան մարդ էր։ Նա այդ տարիների ընթացքում տառապել էր բանտում տաքարյունության պահին կատարված այդ ահավոր հանցագործության համար։ Նա ցանկանում էր, որ Չեթը արժանավայել թաղման արարողություն ունենար և թաղվեր իր ընտանիքի կողքին։

Վոլթի որդիները զայրույթից իրենց կորցրեցին, ասելով, որ եթե նա ազատվեր բանտից, ապա նրան և նրա ընտանիքին մեծ վնասներ էր սպասվում։

Չեթը, ի վերջո, ազատվեց և եկավ տուն՝ մահանալու իր ընտանիքի կողքին: Բարեբախտաբար, երկու ընտանիքների միջև այլևս բռնություն տեղի չունեցավ: Հայրս հաճախ է տրտնջում այն մասին, թե ինչպիսի ողբերգական ավարտ դա ունեցավ Չեթի և Վոլքի համար, այդ երկու հարևանների և մանկության ընկերների, որոնք դարձան իրենց զայրույթի գերիները և թույլ տվեցին, որ իրենց կյանքերը կործանվեին։ Որքան ողբերգական է, երբ պահի կիրքը դուրս է գալիս վերահսկումից, ի վերջո, վերցնելով երկու տղամարդկանց կյանքը, միայն այն պատճառով, որ երկու տղամարդիկ չկարողացան ներել միմյանց, չկարողանալով կիսել իրար մեջ ոռոգման ջուրը։…

«…Երբ ինչ-որ մեկը մեզ կամ մեր հարազատներին ցավ է պատճառում, այդ ցավը կարող է լինել անհաղթահարելի: Կարող է թվալ, թե ցավն ու անարդարությունը ամենակարևոր բաներն են աշխարհում, և որ մենք այլընտրանք չունենք, քան վրեժ հայցելը: Սակայն Քրիստոսը, Խաղաղության Իշխանը, ուսուցանում է մեզ ավելի լավ ճանապարհ: Կարող է շատ դժվար լինել ներել մեկին, ով վնաս է տվել մեզ, բայց երբ մենք դա անում ենք, մենք մեր առջև բացում ենք ավելի լավ ապագա: Ինչ-որ մեկի սխալ արարքները այլևս չեն վերահսկում մեր ուղին: Երբ մենք ներում ենք ուրիշներին, դա մեզ ազատություն է տալիս ընտրելու, թե ինչպես մենք կապրենք մեր անձնական կյանքը: Ներումը նշանակում է, որ անցյալի խնդիրները այլևս չեն թելադրում մեր ճակատագիրը, և մենք կարողանում ենք կենտրոնանալ ապագայի վրա, որը լցված է Աստծո սիրով մեր սրտերում» (“Forgiveness Will Change Bitterness to Love,” Ensign, May 2003,10-11, 12)։

Վարդապետություն և Ուխտեր 64․12-14 «Դուք պետք է բերեք [նրան] եկեղեցու առաջ»։

Վարդապետություն և Ուխտեր 64․12-14-ում Տիրոջ ուսմունքները ցույց են տալիս, որ ուրիշներին ներելու մեր ընտրությունը չի ազատում նրանց իրենց գործողությունների պատասխանատվությունից։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Եթե, լինելով անմեղ զոհ, դուք լուրջ սխալի արդյունքում վնաս եք կրել, մի պահեք թվացող անարդարության հետ կապված ատելության, զայրույթի զգացմունքները։ Ներեք մեղավորին, եթե անգամ անմեղ եք։ Դա անելը կարող է ահռելի մեծ ջանք պահանջել ձեր կողմից։ Այդպիսի ներումը առավել դժվար է, սակայն դա է վստահելի ուղին դեպի խաղաղությունը և ապաքինումը։ Եթե ձեր հանդեպ կատարված լուրջ մեղքի համար կարգապահական միջոց է պահանջվում, թողեք դա Եկեղեցուն և քաղաքացիական իշխանություններին։ Մի ծանրաբեռնեք ձեր կյանքը վրեժխնդրության մտքերով։ Տիրոջ արդարադատության աղացը դանդաղ է աղում, բայց շատ մանր։ Տիրոջ տնտեսության մեջ ոչ ոք չի խուսափի Իր օրենքները խախտելու չլուծված հետևանքներից։ Իր ժամանակով և Իր ճանապարհով կպահանջվի լիարժեք չապաշխարած չար գործերի համար» (“Peace of Conscience and Peace of Mind,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2004, 16–17)։

Յոթանասունից Երեց Դեյվիդ Ի․ Սորենսենը նույնպես բացատրել է․

Նկար
Երեց Դեյվիդ Ի․ Սորենսոն

«Ես ուզում եմ, որ պարզ լինի, որ մեղքերի ներումը չպետք է շփոթել չարիքը հանդուրժելու հետ։ Իրականում, Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ Տերն ասել է՝ արդար դատաստան արեք։ [Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 7․1 ( Մատթեոս 7․1, տողատակի ծանուցում ա։] Փրկիչը խնդրում է մեզ թողնել չարիքը իր բոլոր դրսևորումներով և պայքարել դրա դեմ, և թեև մենք պետք է ներենք մեր մերձավորին, ով վիրավորում է մեզ, մենք պետք է կառուցողաբար աշխատենք կանխել այդ վիրավորանքի կրկնությունը։ Բռնության ենթարկված կինը չպետք է վրեժ փնտրի, սակայն նաև չպետք է համարի, որ չի կարող քայլեր ձեռնարկել ապագայում բռնությունը կանխելու ուղղությամբ։ Գործարար անձը, որն անարդար գործարքի մեջ է ներքաշվել, չպետք է ատի այն անձին, ով անազնիվ է վարվել իր հետ, սակայն կարող է համապատասխան քայլեր ձեռնարկել սխալն ուղղելու համար։ Ներումը չի պահանջում, որպեսզի մենք ընդունենք կամ հանդուրժենք չարիքը։ Այն չի պահանջում, որպեսզի մենք անտեսենք սխալները, որոնք տեսնում ենք մեր շուրջը կամ մեր իսկ կյանքում։ Սակայն երբ մենք պայքարում ենք մեղքի դեմ, մենք չպետք է թույլ տանք, որ ատելությունը կամ զայրույթը վերահսկեն մեր մտքերը կամ գործերը» (“Forgiveness Will Change Bitterness to Love,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2003, 12)։