Սեմինարիա
Դաս 119. Վարդապետություն և Ուխտեր 111


Դաս 119

Վարդապետություն և Ուխտեր 111

Նախաբան

1836թ-ին Եկեղեցին խորապես գտնվում էր պարտքերի մեջ։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ ղեկավարներ ճամփորդեցին Սալեմ, Մասաչուսետս, որտեղ նրանք հույս ունեին գումար ձեռք բերել Եկեղեցու պարտքերը մարելու համար։ 1836թ․ օգոստոսի 6-ին, Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 111-ի մեջ, որտեղ Տերը հանգստացնում է նրան Սիոնի պարտքերի և բարօրության մտահոգությունների վերաբերյալ։ Տերը նաև Մարգարեին հրահանգներ է տալիս Սալեմում Եկեղեցու ղեկավարների մնալու վերաբերյալ։

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 111

Տերը սփոփանք և հրահանգներ է տալիս Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու այլ ղեկավարներին

Դասն սկսեք, հանձնարարելով ուսանողներին գրել հետևյալ հարցի պատասխանն իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում․

  • Որո՞նք են այն մի քանի բաները, որոնք լարվածություն կամ անհանգստություն են պատճառում ձեր կյանքում։

Կարող եք հորդորել մի քանի ուսանողների կիսվել իրենց մտքերով դասարանի հետ: (Հիշեցրեք ուսանողներին, որ որոշ մտքեր և փորձառություններ չափազանց անձնական են դրանցով կիսվելու համար։)

Բացատրեք, որ 1836թ․ ամռանը, Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ ղեկավարները մտահոգված էին Եկեղեցու ֆինանսներով։ Նախորդ տարիներին Եկեղեցին մեծ քանակությամբ պարտքերի տակ ընկավ, երբ Եկեղեցու ղեկավարները հնազանդվեցին Տիրոջ պատվիրաններին և կառուցեցին Կիրթլենդի Տաճարը, գնեցին հողեր Օհայոում և Միսսուրիում, և ֆինանսավորեցին Սիոնի ճամբարը։ Եկեղեցին նաև գումարի կարիք ուներ, որպեսզի հողեր գներ Միսսուրիի Սրբերի համար, ովքեր ստիպողաբար դուրս էին գցվել իրենց տներից։ 1834թ-ին, Տերը հրահանգեց Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու մյուս ղեկավարներին «վճարել [իրենց] բոլոր պարտքերը» (ՎևՈւ 104․78)։ Սակայն, պարտքերը վճարելու նրանց ջանքերը դժվարացան Միսսուրիի եկամտաբեր աշխատանքների կորստյան պատճառով։ Այսպիսով, Եկեղեցու ղեկավարները բավարար միջոցներ չունեին բավարարելու Եկեղեցու պարտատերերի պահանջները։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 104.80 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ է Տերը խոստացել անել, որպեսզի օգնի Եկեղեցու ղեկավարներին իրենց պարտքային խնդիրներում։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

Բացատրեք, որ 1836թ-ին, Եկեղեցու մի անդամ, որի անունը Վիլիամ Բուրգես էր, ժամանեց Կիրթլենդ, Օհայո, և Եկեղեցու ղեկավարներին պատմեց դրամական մեծ հնարավորությունների մասին, որոնք հասանելի էին Սալեմում, Մասաչուսետս։ Նա ասաց, որ դրամը գտնվում էր մի տան նկուղում և որ նա միակ մարդն էր, ով գիտեր այդ գումարների տեղը։

Տեղեկացրեք ուսանողներին, որ Ջոզեֆ Սմիթը, Սիդնի Ռիգդոնը, Օլիվեր Քաուդերին և Հայրում Սմիթը մեկնեցին Կիրթլենդից 1836թ․ հուլիս 25-ին, որպեսզի Նյու Յորքում հանդիպեին Եկեղեցու պարտատերերի հետ։ Նյու Յորքում մի քանի օր մնալուց հետո, խումբը ճամփորդեց Սալեմ։ Եղբայր Բուրգեսը հանդիպեց նրանց այնտեղ, սակայն նա ասաց, որ քաղաքն այնքան շատ էր փոխվել այն ժամանակվանից ի վեր, ինչ նա վերջին անգամ եղել էր այնտեղ, որ նա չէր կարողացել գտնել այն տունը, որտեղ պահվում էր դրամը։ Եղբայր Բուրգեսը դրանից կարճ ժամանակ անց մահացավ։

Նկար
քարտեզ, հյուսիսարևելյան ԱՄՆ։
  • Ձեր կարծիքով, ինչպիսի՞ զգացում կունենայիք, երբ Սալեմ ճամփորդեիք այն հույսով, որ միջոցներ կգտնեք Եկեղեցու պարտքերը մարելու համար և ձեր սպասումները չիրականանան։ Ի՞նչ կանեիք դուք:

Բացատրեք, որ Եկեղեցու ղեկավարները որոշ ժամանակ անցկացրեցին փնտրելով այն տունը , որն ըստ պատմածի պարունակում էր դրամը։ 1836թ․ օգոստոսի 6-ին, երբ նրանք դեռ գտնվում էին Սալեմում, Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 111-ում։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 111.1 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես էր Տերը զգում այդ տղամարդկանց Սալեմ ճամփորդելու վերաբերյալ։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։ (Երբ ուսանողները պատասխանեն, դուք կարող եք բացատրել, որ անմիտ բառը կարող է մեկնաբանվել, որպես «ոչ մեծ հանցագործության թույլ կամ անհեթեթ արարք; մի արարք, որն անհամատեղելի է անձի պահվածքի, կամ զգուշավորության հիմնական կանոնների հետ» [Նոյ Վեբստեր, Անգլերեն լեզվի ամերիկյան բառարան, ֆաքսիմիլային առաջին հրատարակություն (1828; վերահր., 1967), «Անմիտ»]։)

  • Սալեմ ճամփորդության ի՞նչը կարող էր անմիտ համարվել։

Տեղեկացրեք ուսանողներին, որ չնայած Սալեմում դրամի որոնումներն անհաջողության մատնվեցին, Տերը նշեց, որ այդ ճամփորդությունից Իր թագավորությունը դեռևս կարող է օգուտ ստանալ։ Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 111.2 հատվածը: Դասարանին հանձնարարեք ուշադրություն դարձնել, թե ըստ Տիրոջ խոսքերի, ինչ ուներ նա Սալեմ քաղաքում։

  • Համաձայն Տիրոջ խոսքերի, ի՞նչ ուներ նա Սալեմ քաղաքում։ (Շատ գանձեր և շատ մարդիկ։)

  • Համաձայն Տիրոջ խոսքերի, ե՞րբ նա կհավաքեր Սալեմում գտնվող Իր մարդկանց։ (ժամանակին։)

Տեղեկացրեք ուսանողներին, որ Ջոզեֆ Սմիթը և նրա հետ գտնվող մարդիկ մի քանի շաբաթ անցկացրեցին Սալեմում, և նրանք քարոզեցին ավետարանը այդ այցի ընթացքում։ Հինգ տարի անց Էրաստուս Սնոուն կանչվեց ծառայելու Սալեմում, որտեղ նա կազմավորեց 120 անդամ ունեցող մի ճյուղ (տես Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 170–71)։

  • Ի՞նչ կարող ենք սովորել Սալեմում Ջոզեֆ Սմիթի փորձառությունից և Վարդապետություն և Ուխտեր 111․1–2-ի Տիրոջ ուսմունքներից։ (Ուսանողները կարող են բազմաթիվ լավ պատասխաններ տալ։ Որպես իրենց քննարկման մի մաս, հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Տերը կարող է մեր անկեղծ ջանքերից բարիք ի հայտ բերել։)

  • Ինչպե՞ս կարող է Տերը մեր անկեղծ ջանքերից բարիք ի հայտ բերել, նույնիսկ, եթե դրանք ի սկզբանե սխալմունք էին։ (Հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ Նա կարող է օգնել մեզ սովորել մեր փորձառություններից։)

  • Ինչպե՞ս եք զգում, իմանալով, որ Տերը կարող է բարիք ի հայտ բերել ձեր անկեղծ ջանքերի արդյունքում։

Բացատրեք, որ Տերը հրահանգներ է տվել Ջոզեֆ Սմիթին և նրա զուգընկերներին, որպեսզի օգնի նրանց իրականացնել բարի գործեր, քանի դեռ նրանք գտնվում էին Սալեմում։ Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարցրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 111.5-8 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ էր Տերը ցանկանում Ջոզեֆ Սմիթից և նրա զուգընկերներից, որ նրանք անեին։

  • Ինչպե՞ս Տերը մխիթարեց Ջոզեֆ Սմիթին և նրա զուգընկերներին, որը վերաբերվում էր Եկեղեցու պարտքերին և Սիոնի կարգավիճակին։

  • Ըստ 8-րդ հատվածի, ինչպե՞ս պետք է Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ ղեկավարներն իմանային, թե որտեղ կանգ առնել իրենց Սալեմ այցելության ժամանակ։

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել 8-րդ հատվածի Տիրոջ հրահանգներից։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Իր Հոգու խաղաղության և զորության միջոցով մենք կարող ենք ստանալ Տիրոջ առաջնորդությունը։)

  • Ինչպե՞ս կարող է այս սկզբունքն օգնել ձեզ առերեսել մտահոգություններն ու դժվարությունները։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 111․9-10 հատվածները, ուշադրություն դարձնելով այն լրացուցիչ հանձնարարությանը, որ Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին և նրա զուգընկերներին անելու, քանի դեռ նրանք Սալեմում էին։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

Տեղեկացրեք ուսանողներին, որ Ջոզեֆ Սմիթը և այլ տղամարդիկ հետևեցին Տիրոջ խորհրդին՝ «ջանասիրաբար տեղեկացեք քաղաքի առավել հին բնակիչների ու հիմնադիրների վերաբերյալ» (ՎևՈւ 111․9)։ Սալեմում գտնվելու ժամանակ նրանք այցելեցին պատմական վայրեր։ Այդ այցելությունների ժամանակ նրանք իմացան, որ Սալեմի, Մասաչուսետս, և Նոր Անգլիա տարածքի մոտակայքի բնակիչներից ոմանք, կրոնական անհանդուրժողականության և մոլեռանդության արդյունքում հալածվել և սպանվել են։ (Տես History of the Church 2:464–65։) Այդ իրադարձությունները Ջոզեֆ Սմիթին դրդեցին գրելու իր պատմության մեջ․ «Ե՞րբ պետք է մարդ դադարի պատերազմել մարդու դեմ, և խլել [կամ վերցնել] նրանից իր իսկ խղճի թելանդրանքով Աստծուն երկրպագելու նրա սրբազան իրավունքները»։ (in History of the Church, 2:465)։ Ավելի ուշ, Մարգարեն վերահաստատեց կարևորությունը նրա, որը թույլ էր տալիս բոլոր մարդկանց կիրառել կրոնական ազատության իրավունքները (տես Հավատո Հանգանակ 1․11)։ Չնայած նրան, որ Ջոզեֆ Սմիթը և նրա զուգընկերները ձեռք չբերեցին այն դրամը, որն իրենց կարծիքով կարող էին գտնել Սալեմում, բայց նրանք այդ ճամփորդության արդյունքում ձեռք բերեցին այլ գանձեր, որոնց թվում է՝ գիտության գանձերը։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 111.11 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այս հայտնության մեջ տրված Տիրոջ վերջին խորհրդին։ Բացատրեք, որ պատվիրել բառն այնպես, ինչպես օգտագործված է 11-րդ հատվածում, նշանակում է կարգավորել։

  • Ինչպե՞ս կվերասահմանեիք 11-րդ հատվածի Տիրոջ խորհուրդը։ (Չնայած նրան, որ ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, հավաստիացեք, որ նրանք հասկանում են հետևյալ սկզբունքը․ Եթե մենք իմաստուն ենք և խուսափում ենք մեղքից, ապա Տերը բոլոր բաները կկարգավորի մեր բարիքի համար։ Կարող եք բացատրել, որ նույնիսկ, երբ արդարակյաց մարդիկ փորձություններ են ունենում, Տերը կարող է «պատվիրել [այդ] բաներն [իրենց] բարիքի համար»։)

  • Որո՞նք են այն իմաստուն որոշումները, որոնք մենք կայացնում ենք։ (Ուսանողները կարող են առաջարկել տարբեր պատասխաններ, այդ թվում՝ պատվիրաններին հնազանդվելու ձգտումը։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Տերը «կպատվիրի բոլոր բաները [մեր] բարիքի համար»։

  • Ե՞րբ եք ականատեսն եղել այդ սկզբունքի իրականացմանը։

Հորդորեք ուսանողներին ստուգել իրենց գրավոր պատասխաններն այն հարցի վերաբերյալ, որը դուք տվել եք դասի սկզբում։ Հորդորեք նրանց >մտածել, թե ինչ են նրանք սովորել Վարդապետություն և Ուխտեր 111 բաժնի իրենց ուսումնասիրությունից, որը կարող է օգնել նրանց դժվարությունների հանդիպելիս։ Հորդորեք նրանց գրի առնել իրենց մտքերն իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում։

Ավարտեք, բերելով քննարկված սկզբունքների վերաբերյալ ձեր վկայությունը։ Հորդորեք ուսանողներին գործել ըստ այդ սկզբունքների

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 111․9։ «Այդ վայրը դուք կարող եք ձեռք բերել վարձելով»

Այն բանից հետո, երբ Ջոզեֆ Սմիթն ու իր զուգընկերները ժամանեցին Սալեմ, Մասաչուսետս, նրանք տուն վարձեցին։ Դա այն տունը չէր, որը ենթադրաբար դրամ էր պարունակում իր նկուղում։ Դա այն վարձակալած տունն էր, որը Տերը ցույց տվեց, երբ Նա ասաց․ «Այդ վայրը դուք կարող եք ձեռք բերել վարձելով» (ՎևՈւ 111․9