Սեմինարիա
Դաս 37․ Վարդապետություն և Ուխտեր 30


Դաս 37

Վարդապետություն և Ուխտեր 30

Նախաբան

1830թ. սեպտեմբերին Ֆայեթում, Նյու Յորք, կայացած Եկեղեցու համաժողովից քիչ անց, Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն Դեյվիդ Ուիթմերի, Պիտեր Ուիթմեր կրտսերի և Ջոն Ուիթմերի համար: Այդ հայտնությունները սկզբնապես հրատարակվել են առանձին-առանձին, սակայն Ջոզեֆ Սմիթը միավորեց դրանք մեկ բաժնի մեջ՝ Վարդապետություն և Ուխտերի 1835թ. հրատարակության համար:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 30․1-4

Տերը խրատում է Դեյվիդ Ուիթմերին Հոգուն և Տիրոջ նշանակված ծառաներին ականջ չդնելու համար

Խնդրեք ուսանողներին լուռ մտածել հետևյալ իրավիճակների շուրջ.

  1. Երիտասարդ տղամարդը երաժշտություն է լսում, որը չի համապատասխանում Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի չափանիշներին: Թեև նա վայելում է այդ երաժշտությունը, նա սկսում է հասկանալ, որ երգի ուղերձները հեռացնում են Հոգին, ընտանիքին, ընկերներին և Եկեղեցին:

  2. Երիտասարդ տղամարդու հետ մի քանի անգամ ժամադրվելուց հետո երիտասարդ կինը սկսում է հասկանալ, Սուրբ Հոգու հուշումների միջոցով, որ երիտասարդ տղամարդը աստիճանաբար փորձում է համոզել իրեն խախտել մաքրաբարոյության օրենքը:

Շեշտեք, որ Սուրբ Հոգին կնախազգուշացնի մեզ, եթե մենք հոգևոր առումով վտանգի մեջ լինենք: Ինչևէ, եթե մենք ականջ չդնենք նրա նախազգուշացումներին, Տիրոջ Հոգին կհեռանա մեզանից:Վարդապետություն և Ուխտեր 30-ը պարունակում է վարդապետություններ և սկզբունքներ, որոնք օգնում են մեզ պատրաստվեք ստանալ և հետևել Հոգու հուշումներին:

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 30 բաժինը պարունակում է մի հայտնություն, որը Ջոզեֆ Սմիթը ստացավ Դեյվիդ Ուիթմերի համար։

  • Ի՞նչ դուք գիտեք Դեյվիդ Ուիթմերի մասին: (Հնարավոր պատասխաններ. նա և նրա ծնողները տեղ էին ապահովել Ջոզեֆ Սմիթի համար, որպեսզի նա թարգմաներ Մորմոնի Գիրքը, նա Մորմոնի Գրքի Երեք Վկաներից մեկն էր, նա Եկեղեցու առաջին վեց անդամներից մեկն էր:)

Բացատրեք, որ թեև Դեյվիդ Ուիթմերը շատ առումներով հավատարիմ էր, Տերը խրատեց նրան Եկեղեցում իր պարտականությունները անտեսելու համար: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 30.1-2 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով Տիրոջ խրատները:

  • Ինչո՞ւ Տերը խրատեց Դեյվիդ Ուիթմերին: (Կարող եք նրանց պատասխաններից մի քանիսը գրել գրատախտակին։ Հնարավոր պատասխաններ. Դեյվիդը վախենում էր մարդկանցից և չէր ապավինում Տիրոջը զորության համար, նա իր միտքը սևեռում էր երկրի բաների վրա, ոչ թե Տիրոջ, նա չէր հետևում Հոգու և Եկեղեցու ղեկավարների առաջնորդությանը և ենթարկվում էր նրանց, ում Տերը չէր կանչել:)

Խնդրեք ուսանողներին թվարկել սկզբունքները, որոնք մենք սովորում ենք Վարդապետություն և Ուխտեր 30.1-2-ում: Նրանք կարող են առաջարկել այս սկզբունքները.

Մարդկանցից վախենալու փոխարեն մենք պետք է ապավինենք Տիրոջը զորության համար:

Մենք պետք է մեր մտքերը կենտրոնացնենք Աստծո բաների, այլ ոչ թե երկրի բաների վրա։

Մենք պետք է հետևենք Հոգուն և Եկեղեցու ղեկավարների խորհրդին, ոչ թե ենթարկվենք նրանց, ում Տերը չի կանչել:

Օգնելու համար ուսանողներին հասկանալ և զգալ այդ սկզբունքների կարևորությունը, տվեք հետևյալ հարցերը.

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում վախենալ մարդկանցից: (Պատասխանները կարող են ներառել. թույլ տալը, որ այլ մարդկանց ուսմունքները հեռացնեն մեզ Աստծո ուսմունքներից:)

  • Որո՞նք են այն բաները, որ մենք կարող ենք անել, որպեսզի ապավինենք Տիրոջը զորության համար: Ե՞րբ եք դուք զգացել, որ Տերը զորացրել է ձեզ:

  • Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում մեր մտքերը կենտրոնացնել ոչ թե երկրի, այլ Տիրոջ բաների վրա: Որո՞նք են դրանում մեղավոր լինելու վտանգները:

  • Ինչպե՞ս եք դուք օրհնվել, երբ հետևել եք Հոգուն և Եկեղեցու ղեկավարների խորհրդին:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 30.3-4 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով Տիրոջ խորհուրդը Դեյվիդ Ուիթմերին:

  • Դեյվիդին խրատելուց հետո ի՞նչ Տերը պատվիրեց նրան անել: (Խորհել այն բաների շուրջ, որ նա ստացել էր, և կատարել Եկեղեցում իր պարտականությունները:)

  • Ինչպե՞ս կարող ենք Աստծուց ստացած բաների շուրջ խորհելն օգնել մեզ հավատարիմ մնալ:

  • Ինչպե՞ս ենք մենք լավ ազդեցություն գործում, երբ նվիրում ենք մեզ այն կոչումներին, որոնք ստանում ենք:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 30․1-4, գտնելով այն խորհուրդը, որն առավել շատ է կիրառելի իրենց կյանքում: Նաև խնդրեք նրանց խորհել, թե ինչ կարող են անել այդ խորհրդին հետևելու համար։ Հրավիրեք ուսանողներին գրել իրենց մտքերը իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:

Վարդապետություն և Ուխտեր 30․5-8

Պիտեր Ուիթմեր կրտսերը կանչվում է Օլիվեր Քաուդերիի հետ միասին գնալ միսիայի լամանացիների մեջ

Դասարան բերեք մի ծանր առարկա կամ ծանր իրերով, օրինակ՝ գրքերով կամ քարերով լցված մի պարկ: Հանձնարարեք որևէ ուսանողի իր առաջ պահել առարկան։ Մինչ ուսանողը պահել է առարկան, բացատրեք, որ Դեյվիդ Ուիթմերի համար հայտնությունից բացի, Վարդապետություն և Ուխտեր 30-ը պարունակում է երկու լրացուցիչ հայտնություն, որոնք ուղղված են Դեյվիդի եղբայրներին՝ Պիտերին և Ջոնին: Հրավիրեք որևէ ուսանողի ինքնուրույն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 30.5-ը և գտնել, թե ինչ Տերը կանչեց Պիտեր Ուիթմեր կրտսերին անել:

  • Ի՞նչ կանչեց Տերը Պիտեր Ուիթմեր կրտսերին անել: (Հայտարարել ավետարանը:) Ո՞վ պետք է լիներ Պիտերի ղեկավարը այդ գործում: (Օլիվեր Քաուդերին:)

Հրավիրեք երկրորդ ուսանողին օգնել առաջինին բռնել ծանր առարկան: Առաջին ուսանողին հանձնարարեք նկարագրել, թե ինչ տարբերություն կա, երբ օգնություն է ստանում։ Բացատրեք, որ Տերը խորհուրդ տվեց Պիտերին, նկարագրելով, թե ինչպես նա պետք է օգներ Օլիվեր Քաուդերիին: Հանձնարարեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 30․5-8-ը, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչպես Պիտերը պետք է օգներ Օլիվերին։ Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն այդ արտահայտությունը:

  • Ի՞նչ արտահայտություններ դուք գտաք: (Խնդրեք որևէ ուսանողի պատասխանները գրել գրատախտակին։)

  • Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում Պիտերի համար «չարչարվել [Օլիվերի] բոլոր չարչարանքներում»: (Պիտերը պետք է Օլիվերի կողքին լիներ անգամ դժվար ժամանակներում:)

  • Համաձայն հատված 6-ի, ի՞նչ դեր է խաղում աղոթքը Եկեղեցու մեր ղեկավարներին սատարելու գործում:

Վարդապետություն և Ուխտեր 30․9-11

Ջոն Ուիթմերը կանչվում է քարոզելու ավետարանը

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 30.9-11-ը պարունակում է հայտնություն Ջոն Ուիթմերի համար: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 30.9-10 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով, թե ինչ Տերը կանչեց Ջոն Ուիթմերին անել: (Կարող է օգտակար լինել բացատրելը, որ Ֆիլիպ Բուրրոսի կինը Եկեղեցու անդամ էր։ Բուրրոսների ընտանիքը ապրում էր Ուիթմերներից մոտ յոթ մղոն հեռու, Սենեկա Ֆոլսում, Նյու Յորք: Թեև Ֆիլիպ Բուրրոսը հատված 10-ում անվանվում է «եղբայր», հայտնի գրառումներ չկան այն մասին, որ նա երբևիցե միացել էր Եկեղեցուն:)

Երբ ուսանողները կիսվեն իրենց գտածով, խնդրեք նրանց կարդալ Վարդապետություն և Ուխտեր 30․11, գտնելով սկզբունքը, թե ինչպես մենք պետք է ծառայենք Տիրոջը: Խրախուսեք նրանց արտահայտել իրենց սովորածը «եթե-ապա» նախադասության միջոցով:

  • Ի՞նչ սկզբունք եք դուք տեսնում հատված 11-ում: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք ծառայենք Տիրոջը մեր ողջ հոգով, ապա Նա մեզ հետ կլինի։)

Հրավիրեք ուսանողների կիսվել իրենց փորձառություններով, երբ զգացել են, որ Տերն իրենց հետ է, երբ ծառայել են Նրան: (Կարող եք նաև կիսվել այս սկզբունքի վերաբերյալ ձեր անձնական փորձառությամբ։) Խրախուսեք ուսանողներին փնտրել հնարավորություններ ավելի մոտենալու Տիրոջը՝ Նրան ծառայելու միջոցով:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 30․5-7: Օլիվեր Քաուդերին դառնում է Ջոզեֆ Սմիթի խորհրդականը

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը գրել է.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Պիտեր Ուիթմեր կրտեսերը տեղեկացավ, որ ոչ ոք չէր նշանակվել լինելու Օլիվերի խորհրդականը, բացի Ջոզեֆ Սմիթից: Այդպիսով, Պիտերը հասկացավ, որ այդ ճանապարհորդության ընթացքում իր պարտականությունն էր ոչ թե խորհուրդ տալը, այլ ընդունելը: Այն փաստը, որ Օլիվեր Քաուդերին կիսում էր Ջոզեֆ Սմիթի հետ Քահանայություն շնորհելու և բոլոր առիթներով պահանջվող իշխանությունը, բնականորեն իշխանություն էր տալիս նրան Ջոզեֆ Սմիթից հետո լինելու Եկեղեցում երկրորդ մարդը՝ Եկեղեցին կառավարելու հարցում» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:146):