Սեմինարիա
Դաս 105․ Վարդապետություն և Ուխտեր 101․17–42


Դաս 105

Վարդապետություն և Ուխտեր 101․17-42

Նախաբան

1833թ․ դեկտեմբերի 16-ին և 17-ին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ Միսսուրիի Սրբերի վերաբերյալ, ովքեր թողել էին իրենց տները և ենթարկվել ծանր հալածանքների։ Այդ Սրբերից շատերը ստիպված են եղել ետևում թողնել իրենց ունեցվածքը։ Մարգարեի ստացած այդ հայտնությունը գրված է Վարդապետություն և Ուխտեր 101-ում, և ներառված է այս ձեռնարկի երեք դասերում։ Այս երկրորդ դասն իր մեջ պարունակում է Տիրոջ նկարագրությունը՝ Հազարամյակի որոշ վիճակների վերաբերյալ։ Այն նաև պարունակում է Սրբերին տված սփոփանքի և խորհրդի խոսքեր։

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 101․17-34

Տերը նկարագրում է Հազարամյակի որոշ վիճակներ

Հանձնարարեք ուսանողներին թվել ապագայում կատարվելիք մի քանի իրադարձություններ, որոնց նրանք պատրաստվում են։ Այդ իրադարձությունները գրեք գրատախտակին։ Հարցրեք ուսանողներին, թե ինչ են նրանք անում այդ իրադարձություններին նախապատրաստվելու համար։

  • Ինչո՞ւ եք ջանք թափում պատրաստված լինելու համար։

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 101 պարունակում է Հազարամյակի ընթացքում Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյանը պատրաստվելու հրահանգներ։ Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 101․17–21 հատվածները, և բացատրեք, որ Սրբերին Սիոնում, որը գտնվում է Միսսուրի նահանգի Ջեկսոն գավառում, հավաքելու Տիրոջ խոստումը․ «ժամանակավորապես հետաձգվում է, մինչդեռ մարդիկ սրբագործված կլինեն դրա հետ կապված մեծ պարգևի և պարտականության համար։ Միևնույն ժամանակ սրտով ազնիվները կհավաքվեն Ռոքի Մաունթեյնսում [և աշխարհի բոլոր ցցերում]։ …Տաճարները կառուցվում են։ Սակայն Սիոնը դեռևս կկառուցվի ընտրյալ վայրում» (James E. Talmage, The Articles of Faith, 12th ed. [1924], 353; տես նաև Վարդապետություն և Ուխտերի ուսանողի ձեռնարկ, 2-րդ հրատ. [Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2001], 240)։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101.22-23 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, և ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց Տերը Սրբերին, որ անեն, որպեսզի նախապատրաստվեն Նրա Երկրորդ Գալստյանը։

  • Ըստ 22 և 23 հատվածների, ի՞նչ կարող ենք մենք անել Երկրորդ Գալստյանը նախապատրաստվելու համար։ (Ուսանողները պետք է արտահայտեն, որ՝ մենք կարող ենք Փրկչի Երկրորդ Գալստին նախապատրաստվել՝ կանչելով Նրա անունը, ապրելով ավետարանի սկզբունքներին համաձայն, միասին հավաքվելով և սուրբ տեղերում կանգնելով։ Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին։)

  • Ձեզ համար ի՞նչ է նշանակում «կանգնել սուրբ տեղերում»: Ե՞րբ եք զգացել, որ դուք սուրբ վայրում եք։

  • Ինչպե՞ս է այլ Վերջին Օրերի Սրբերի հետ սուրբ տեղերում կանգնելն օգնում ձեզ նախապատրաստվել Տիրոջ Երկրորդ Գալստյանը։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 101․24–34-ում գրված Տիրոջ խոսքերը, բացատրեք, որ այդ բառերը վերաբերվում են Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան ժամանակ ամբարիշտների կործանմանը և այն վիճակին, որը երկրի վրա կտիրի Հազարամյակի ժամանակ։ Ուսանողներին բաժանեք զույգերի։ Զույգերին հանձնարարեք ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 101․24–34, ուշադրություն դարձնելով այն վիճակին, որը կտիրի Հազարամյակի ժամանակ։ Բավականաչափ ժամանակից հետո, հորդորեք նրանց կիսվել իրենց մտքերով։ Հանձնարարեք որևէ ուսանողի նրանց պատասխանները գրել գրատախտակին։

  • Գրատախտակին գրված վիճակներից հատկապես որ մեկը կցանկանայիք տեսնել։ Ինչո՞ւ:

Վարդապետություն և Ուխտեր 101․35-38

Տերը հավաստիացնում է Միսսուրիի Սրբերին, որ եթե նրանք հավատքով համբերեն, ի վերջո նրանք կճաշակեն Նրա փառքից

Հիշեցրեք ուսանողներին, որ երբ Տերը տվեց Վարդապետություն և Ուխտեր 101-ի հայտնությունը, Միսսուրիի Սրբերը ենթարկվում էին ահռելի դժվարությունների։ Կարող եք հանձնարարել ուսանողներին ամփոփել այն մի քանի դժվարությունները, որոնք նրանք սովորել են նախորդ դասի ժամանակ։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101.35-38 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն ճշմարտություններին, որոնք Տերն ուսուցանեց և այն խորհրդին, որը Նա տվեց, որպեսզի սփոփի ու ամրապնդի Սրբերին իրենց փորձությունների մեջ։

  • Ո՞ր ճշմարտությունները և խորհուրդը 35–38 հատվածներում սփոփանք բերեցին Միսսուրիում տառապող Սրբերին։ (Ուսանողների պատասխաններից հետո, հարցրեք նրանց, թե իրենց նշած ճշմարտությունը կամ խորհուրդը ինչպիսի սփոփանք է պարգևել Սրբերին։)

  • Ինչպե՞ս կարտահայտեիք 35 հատվածի Տիրոջ խոստումը ձեր խոսքերով։ (Ուսանողները պետք է հետևյալ սկզբունքի նման մի բան պատասխանեն․ Նրանք, ովքեր հալածվում են Տիրոջ անվան համար և հավատքով համբերում են, կճաշակեն Տիրոջ փառքից։ Այդ ճշմարտությունը կարող եք գրել գրատախտակին։)

Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները միշտ հետևում են Նրան, նույնիսկ, երբ նրանք հալածվում են իրենց հավատքի համար։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ պատմությունը, որը պատմել է Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստը։ Նախքան նրա կարդալը, բացատրեք, որ պատմությունը Ռաֆայել Մոնրոյի և Վինսենտե Մորալեսի մասին է՝ երկու Վերջին Օրերի Սրբերի, ովքեր 1900-ականների սկզբներին ապրում էին Մեքսիկայում։ 1915թ-ին նրանք բռնվեցին զինվորների մի կատաղի խմբի կողմից։ Հորդորեք ուսանողներին լսել, թե ինչպես էին Եղբայր Մոնրոյը և Եղբայր Մորալեսը մնում հավատարիմ հալածանքներին դիմանալիս։

Նկար
Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստ

«Ռաֆայել Մոնրոն փոքրիկ ճյուղի նախագահն էր Սան Մարկոսում, Մեքսիկա, իսկ Վինսենտե Մորալեսը նրա առաջին խորհրդականն էր։ … Նրանց ասացին, որ կխնայեն իրենց կյանքը, եթե նրանք զենքերը ցած դնեն և հրաժարվեն իրենց տարօրինակ հավատքից։ Եղբայր Մոնրոյը պատասխանեց իրեն բռնողներին, որ նա չունի որևէ զենք և ուղղակի իր գրպանից հանեց իր Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը։ Նա ասաց․ «Պարոնայք, սրանք իմ բոլոր զենքերն են, որ երբևէ կրել եմ։ Դրանք սխալի դեմ ճշմարտության զենքերն են»։

«Երբ ոչ մի զենք չգտան նրանց մոտ, եղբայրներին անողոքաբար խոշտանգեցին, որպեսզի պարզեին, թե որտեղ էր պահված զենքերը։ Բայց զենք գոյություն չուներ։ Այնուհետև նրանց պահակախմբի ուղեկցությամբ տարան քաղաքի ծայրամաս, որտեղ նրանց կանգնեցրին մեծ հացենու տակ՝ իրենց վրա նշան բռնած զինվորների առաջ։ Պատասխանատու սպան խոստացավ նրանց ազատություն, եթե նրանք հրաժարվեն իրենց հավատքից և միանան [զինվորներին], սակայն եղբայր Մոնրոյը պատասխանեց․ «Իմ հավատքն ինձ համար ավելի թանկ է, քան իմ կյանքը և ես չեմ կարող հրաժարվել դրանից»։

Այնհուհետև նրանց հայտնեցին, որ նրանք պետք է գնդակահարվեն և հարցրեցին, թե արդյոք վերջին ցանկություն ունեն։ Եղբայր Ռաֆայելը խնդրեց, որ նախքան գնդակահարելը նրան թույլ տային աղոթել։ Այնտեղ, իր դահիճների ներկայությամբ նա ծնկի իջավ և բարձր ձայնով, որպեսզի բոլորը լսեին աղոթեց, որ Աստված օրհնի ու պաշտպանի իր սիրելիներին և հոգ տանի փոքրիկ ճյուղի մասին, որի համար դժվար կլինի առանց ղեկավարի։ Իր աղոթքն ավարտելուց նա Փրկչի բառերն օգտագործեց, երբ Նա խաչին գամված աղոթեց իրեն մահվան դատապարտողների համար․ «Հայր, ներիր նրանց, քանզի չգիտեն թե ինչ են անում» [Ղուկաս 23.34]: Այդ բառերից հետո կրակնոցներ հնչեցին, որը խլեց Եղբայր Մոնրոյի և Եղբայր Մորալեսի կյանքը» (“Discipleship,” Ensign կամ Liahona, Nov. 2006, 21–22; based on Rey L. Pratt, “A Latter-day Martyr,” Improvement Era, June 1918, 720–26)։

Հորդորեք ուսանողներին մտածել այն մասին, թե երբ են նրանք հալածվել (ծաղրանքի ենթարկվել կամ ջղայնացվել), Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու հանդեպ հավատքի պատճառով։ Կարող եք մի քանի ուսանողների հրավիրել կիսվել իրենց փորձառություններով։

  • Երբ դուք հալածվում եք Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու հանդեպ ձեր ունեցած հավատքի պատճառով, ի՞նչ կարող եք անել հավատքով արձագանքելու համար։

Վարդապետություն և Ուխտեր 101․39-42

Տերը հայտարարում է, որ Իր ուխտյալ ժողովուրդը Երկրի աղն է

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 101․39-42-ում գրված Տիրոջ ուսմունքները, ցույց տվեք աղի երկու օրինակ․ մի օրինակ մաքուր աղի և մի օրինակ աղի և այլ նյութի խառնուրդի, ինպիսին է հողը։

Ուսանողների ուշադրությունը դարձրեք աղի առաջին օրինակի վրա։

  • Որո՞նք են աղի որոշ կիրառությունները: (Պատասխանները կարող են լինել այն, որ աղը կարող է օգտագործվել սննդին համ տալու ու պահպանելու համար։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101․39 հատվածը, իսկ դասարանին հանձնարարեք բացահայտել այն մարդկանց, որոնց հետ Տերը համեմատում է աղը:

  • Ո՞ւմ է Տերն ասում «երկրի աղը»։

Բացատրեք, որ համ բառը վերաբերվում է որոշակի համին կամ որակին։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել մարդկանց համը:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ է նշանակում լինել մարդկանց համը, որևէ ուսանողի հանձնարարեք բարձրաձայն կարդալ Յոթանասունից Երեց Կարլոս Ե․ Ասեյի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Երեց Կառլոս Ի․ Ասեյ

«Երբ Տերն օգտագործեց «մարդկանց համը» բառակապակցությունը, նա խոսում էր այն մարդկանց մասին, ովքեր ներկայացնում են իրեն։ Նա մատնանշում էր նրանց, ովքեր ապաշխարհել էին, ովքեր մաքրվել էին մկրտության ջրերում, և ովքեր ուխտ էին կապել իրենց վրա վերցնել նրա անունը և գործը։ Ավելին, նա խոսում էր նրանց մասին, ովքեր ուխտ կապելով կկիսեին իր քահանայությունը։ Նա խոսում էր ձեր և իմ մասին» (“Salt of the Earth: Savor of Men and Saviors of Men,” Ensign, May 1980, 42)։

  • Ի՞նչ կարող են «երկրի աղ» ու «մարդկանց համ» բառակապակցություններն ուսուցանել ուրիշների հանդեպ մեր պատասխանատվության վերաբերյալ։

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ համաձայն մարդկանց հետ կապած Աստծո ուխտի, մենք պատասխանատվություն ունենք օգնել երկրի վրա գտնվող բոլոր մարդկանց ստանալու Նրա օրհնությունները (տես Աբրահամ 2․8–11)։ Հետևյալ անավարտ նախադասությունը գրեք գրատախտակին․ Որպեսզի օգնենք երկրի վրա գտնվող մարդկանց ստանալու Աստծո օրհնությունները, մենք պետք է …

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101.40-42 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, և ուշադրություն դարձնել Տիրոջ նախազգուշացումներին և խոստումներին։

Մատնանշեք, որ 40-րդ հատվածը ընդգրկում է «եթե երկրի աղը կորցնի իր համը» արտահայտությունը։ Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ արտահայտության նշանակությունը, նրանց ուշադրությունը դարձրեք դեպի աղի երկրորդ օրինակի վրա։ Բացատրեք, որ աղը տարիների ընթացքում չի կորցնում իր համը։ Այն կորցնում է իր համը, եթե այն խառնվում է այլ նյութերի հետ և աղտոտվում նրանց կողմից։

  • Ըստ 41-րդ հատվածի, ի՞նչն է պատճառ հանդիսանում, որպեսզի մենք կորցնենք որպես երկրի աղ մեր համը։ (Մեղքերը։) Ձեր կարծիքով, ինչո՞ւ են մեր մեղքերը խանգարում մեզ օգնել մյուսներին ստանալու Աստծո օրհնությունները։

  • Ինչպե՞ս կվերաձևակերպեիք 42-րդ հատվածը ձեր իսկ բառերով։ (Եթե ուսանողները օգնության կարիք ունեն այս հարցին պատասխանելու համար, բացատրեք, որ այն մարդը ով իրեն բարձրացնում է, նա հպարտ է, իսկ նա ով իրեն իջեցնում է, նա խոնարհ է Տիրոջ առաջ։)

  • Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 101․40–42-ում Տիրոջ տված նախազգուշացումների և խոստումների, ինչպե՞ս դուք կավարտեիք գրատախտակին գրված սկզբունքը։ (Ուսանողների պատասխաններից օգտվելով, ավարտեք գրատախտակին գրված սկզբունքը։ Չնայած նրան, որ ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Որպեսզի օգնենք երկրի վրա գտնվող մարդկանց ստանալ Աստծո օրհնությունները, մենք պետք է ապաշխարենք մեր մեղքերից և լինենք խոնարհ։)

  • Ի՞նչ կարող ենք անել ամեն օր, որը կօգնի մեզ խուսափել մեղքից աղտոտվելուց։

Հանձնարարեք ուսանողներին լռությամբ խորհել այն մասին, թե արդյոք մեղքն աղտոտում է իրենց կյանքը։ Հորդորեք նրանց ապաշխարել այդ մեղքերից, որպեսզի նրանք մաքուր լինեն Տիրոջ առաջ, և որպեսզի նրանք ավելի արդյունավետ կերպով օգնեն ուրիշներին ստանալ Նրա օրհնությունները։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 101․17–21։ Սիոն քաղաքի կառուցումը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին պատմել է այն ժամանակի մասին, երբ Տերը կպատվիրի Վերջին Օրերի Սրբերին կառուցել Սիոն քաղաքը.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Պատճառ չկա անհանգստանալու կամ անորոշության մատնվելու վերջին օրերում Սիոնի, նկատի ունեմ Նոր Երուսաղեմի, կառուցման հարցում։ Տերը մի անգամ իր ժողովրդին առաջարկել է Սիոնի կառուցման հնարավորությունը, որից և աշխարհով մեկ պետք է սփռվեր օրենքը։ Նրանք ձախողեցին։ Ինչո՞ւ: Քանի որ նրանք պատրաստված և արժանավոր չէին, ինչը որ տեղի է ունենում մեզանից նրանց հետ, ովքեր կազմում են թագավորությունը։ Երբ, որպես ժողովորդ, մենք պատրաստված և արժանավոր կլինենք, Տերը կրկին կպատվիրի մեզ և ըստ ժամանակացույցի աշխատանքն առաջ կգնա, մինչև Երկրորդ Գալուստը և Եկեղեցու Նախագահի առաջնորդության ներքո։ Մինչ այդ, մեզանից և ոչ ոք չպետք է Միսսուրիում հավաքվելու կամ պատրաստվի այնտեղ հող ձեռք բերելու անհատական քայլեր ձեռնարկի։ Եկեք դրա փոխարեն սովորենք ներառված մեծ հասկացողությունները և ինքներս մեզ արժանի դարձնենք ցանկացած գործի, որը Տերը կարող է դնել մեզ վրա մեր օրերում և ժամանակներում։ Որոշ բաներ դեռ պետք է հաջորդեն Ջեկսոն գավառի կառուցմանը» (A New Witness for the Articles of Faith [1985], 586)։

Վարդապետություն և Ուխտեր 101․23-25։ Երկրորդ Գալստյան հետ կապված համաշխարհային նշաններն ու իրադարձությունները

Վարդապետություն և Ուխտեր 101․23–25-ում մենք կարդում ենք երեք համաշխարհային նշանների ու իրադարձությունների մասին, որոնք կապված են Փրկչի երկրորդ գալստյան հետ։ Հետևյալ մեջբերման մեջ վերջին օրերի Առաքյալները մարգարեական պարզաբանումներ են ներկայացնում այդ նշանների ու իրադարձությունների վերաբերյալ.

1. «Ամեն մարմին միասին կտեսնի [Նրան]» (ՎևՈւ 101․23)։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Օրսոն Պրատն ասել է․ «Աստծո Որդու երկրորդ գալուստը կլինի ընդհանրապես մեկ այլ բնույթի բան, որը մինչ այժմ երբևիցե տեղի է ունեցել երկրի երեսին, և այն զուգուրդված կլինի մեծ զորությամբ ու փառքով, մի բան, որը տեղի չի ունենա երկրի մի փոքր հատվածի վրա… և տեսանելի լինի միայն մի քանիսին։ Այլ այն կլինի մի իրադարձություն, որը կտեսնեն բոլորը, ամեն մարմին կտեսնի Տիրոջ փառքը, երբ նա երկրորդ անգամ իրեն հայտնի դարձնի ամեն աչքի, ոչ միայն նրանց, ովքեր այդ ժամանակ կունենան մարմին, այլ նաև մահացածները … նույնպես կտեսնեն նրան այդ ժամանակ» (in Deseret News: Semi-Weekly, Apr. 25, 1876, 1)։

2. «Ամեն ապականելի բան … պիտի այրվեն» (ՎևՈւ 101․24)։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին բացատրել է․ «Հազարամյակի դարաշրջանը սկսվելուց, երկիրը (Տիրոջ խաղողի այգին) կայրվի։ Ամեն ապականելի բան կայրվի (ՎևՈւ 101․24); բոլոր հպարտները և նրանք, որ գործում են ամբարշտորեն հարդի պես կայրվեն (Մաղ. 4․1; ՎևՈւ 29․9; 64․23–25; 133․63–64); մեղավորները բնաջինջ կարվեն (Եսայ․ 13․9–14); և մի ամբողջ տարանջատում կլինի արդարների և ամբարիշտների միջև։ (ՎևՈւ 63․54։) Այդ օրը կմնան միայն նրանք, ովքեր արժանի կլինեն ապրելու մի դրախտային ու թերեստրիալ վիճակում» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 494)։

3. «Բոլոր բաները պիտի դառնան նոր» (ՎևՈւ 101․25)։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Փարլի Պ․ Պրատն այդ նորացման մասին ասել է. «Մի նոր երկինք ու նոր երկիր է խոստացվել սրբազան գրողների կողմից։ Կամ այլ խոսքերով ասած, մոլորակային համակարգերը կփոխվեն, կմաքրվեն, կնորացվեն, կվեհացվեն և կփառավորվեն հարության նման, որի միջոցով բոլոր ֆիզիկական արատները կամ անկատարությունը կվերացվի» (Key to the Science of Theology, 10th ed. [1965], 61։)

Վարդապետություն և Ուխտեր 101․29-31։ Մահը հազարամյակի ժամանակ

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանել է, որ Հազարամյակի ընթացքում «մահ չի լինի մինչև մարդիկ չծերանան։ Երեխաները չեն մահանա, այլ կապրեն ծառի տարիքին։ Եսայիան ասում է, որ դա 100 տարի է [տես Եսայիա 65․20–22]» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie [1954–66], 1:86–87)։

Նախագահ Սմիթը նույնպես բացատրել է, որ Հազարամյակի ընթացքում մահը կլինի խաղաղ անցում․

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Երբ Քրիստոսը գա, երկրի վրա գտնվող բոլոր սրբերը կկենդանացվեն և կհափշտակվեն վեր, որ դիմավորեն նրան: Դա չի նշանակում, որ նրանք, ովքեր այդ ժամանակ կապրեն մահկանացու կյանքում, կվերափոխվեն և կանցնեն հարության միջով, քանի որ մահկանացուները պիտի մնան երկրի վրա այնքան ժամանակ, քանի դեռ հազար տարին չի վերջացել։ Այնուամենայնիվ, վերափոխում տեղի կունենա նրանց հետ, ովքեր կմնան երկրի վրա։ Նրանց կյանք կտրվի և նրանք ենթակա չեն լինի մահվան, քանի դեռ չեն ծերացել։ Մարդիկ կմահանան իրենց հարյուր տարեկան հասակում և այդ փոփոխությունը դեպի անմահության վիճակի կկատարվի հանկարծակի։ Այդ հազար տարվա ընթացքում գերեզմաններ չեն կառուցվի» (The Way to Perfection [1931], 298–99)։

Վարդապետություն և Ուխտեր 101․35-38։ Դիմանալ հալածանքին Քրիստոսի անվան համար

Մարգարե Ջոզեֆ Սմիթը Սրբերին խրախուսել է հավատք գործադրել իրենց փորձություներին դիմակայելիս․

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Մենք համարվում ենք մի ժողովուրդ, ով ընդունել է համակրանք չվայելող կրոնի մի համակարգ, որին հարելուց նա ենթարկվել է շարունակական հալածանքների։ Մի ժողովուրդ, ով Աստծո սիրո և Նրա գործի նվիրվածության համար կրեց՝ սով, մերկություն, վտանգներ և գրեթե ամեն զրկանք։ Մի ժողովուրդ, ով հանուն իր կրոնի, սգացել է ծնողների, ամուսինների, կանանց և զավակների վաղաժամ մահը։ Մի ժողովուրդ, ով մահը նախընտրել է ստրկությունից և կեղծավորությունից և պատվով պահպանել է իր բնութագրերն ու մնացել ամուր ու անսասան, երբ մարդկանց հոգիները ենթարկվել են փորձության։ Ամուր կանգնեք, Աստծո Սրբեր, մի քիչ երկար դիմացեք և կյանքի փոթորիկն անցած կլինի, և դուք հատուցում կունենաք այն Աստծո կողմից , որի ծառաներն եք դուք, և որը հավուր պատշաճ կգնահատի ձեր ջանքերն ու ձեր չարչարանքները հանուն Քրիստոսի և Ավետարանի։ Ձեր անունները ժառանգներին կփոխանցվեն, որպես Աստծո Սրբեր և առաքինի մարդիկ» (in History of the Church, 4:337):

Վարդապետություն և Ուխտեր 101․40։ «Նրանք կանչված են լինելու մարդկանց համը»

Յոթանասունից Երեց Կարլոս Ե․ Ասեյն ուսուցանել է․

Նկար
Երեց Կառլոս Ի․ Ասեյ

«Մի աշխարհահռչակ քիմիկոս ինձ ասել է, որ աղը չի կորցնի իր համը տարիների ընթացքում։ Համը կորում է խառնվելուց և աղտոտվելուց:

Համն ու որակը կորչում է մարդուց, երբ նա աղտոտում է իր միտքը անմաքուր մտքերով, սրբապղծում է բերանը՝ խոսելով այն, ինչ ճշմարտությունից չէ և սխալ է օգտագործում իր ուժը՝ կատարելով չար գործեր» (“Salt of the Earth: Savor of Men and Saviors of Men,” Ensign, May 1980, 42)։