Սեմինարիա
Դաս 112․ Վարդապետություն և Ուխտեր 107․21-38


Դաս 112

Վարդապետություն և Ուխտեր 107․21-38

Նախաբան

1835թ․ ապրիլին, վերջերս կարգված Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները գտնվում էին Կիրթլենդում, Օհայո, պատրաստվելով որպես քվորում մեկնել իրենց առաջին միսիային։ Նախքան հեռանալը, նրանք Մարգարե Ջոզեֆ Սմիթին խնդրեցին հայտնություն փնտրել, որը կօգներ նրանց, մինչ նրանք բաժանված կլինեին (տես 111 դասի նախաբանը)։ Հայտնությունը, որ ստացավ, գրված է Վարդապետություն և Ուխտեր 107-ում։ Սա երեք դասերից երկրորդն է, որտեղ քննարկվում է այս բաժինը։ Հայտնության այս հատվածում, Տերն ընդգծում է Եկեղեցու նախագահող քվորումների՝ Առաջին Նախագահության, Տասներկու Առաքյալների Քվորումի, և Յոթանասունի Քվորումի պարտականությունները։

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 107․21-26

Տերը ընդգծում է Եկեղեցու նախագահող քվորումների պարտականությունները և իշխանությունը։

Դասից առաջ, հետևյալ բառերը գրեք գրատախտակին․ աջակցել և հաստատել։ Երբ դասը սկսվի, հորդորեք ուսանողներին մտածել, թե երբ է ինչ-որ մեկն աջակցել կամ հաստատել իրենց։ Ապա հորդորեք ուսանողներին շրջվել դեպի զուգընկերն ու նկարագրել իրենց փորձառությունը։

  • Ի՞նչը փոխվեց, երբ իմացաք, որ ինչ-որ մեկն աջակցել կամ հաստատել է ձեզ։

Գրատախտակին գրեք աջակցել բառը, և բացատրեք, որ աջակցել նշանակում է, որ մենք աջակցում և հաստատում ենք այդ անձին։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 107․21-22 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ըստ Տիրոջ խոսքերի, ում պետք է աջակցեն Եկեղեցու անդամները։

  • Համաձայն Տիրոջ խոսքերի, ո՞ւմ պետք է մենք աջակցենք։ (Ուսանողների պատասխաններից հետո, գրատախտակին գրեք Առաջին Նախագահություն վերնագիրը։)

Հանձնարարեք ուսանողներին մտքում վերընթերցել Վարդապետություն և Ուխտեր 107․8-9 հատվածները։ Մինչ նրանք կկարդան այդ հատվածները, բացատրեք, որ 9-րդ հատված-ում, «ըստ Մելքիսեդեկի կարգի Բարձրագույն Քահանայության Նախագահություն» արտահայտությունը վերաբերվում է Առաջին Նախագահությանը։ Հանձնարարեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ են ուսուցանում այդ հատվածներն Առաջին Նախագահության վերաբերյալ։

  • Ի՞նչ են այդ հատվածներն ուսուցանում Առաջին Նախագահության վերաբերյալ։ (Վերնագրի տակ գրեք հետևյալ ճշմարտությունը․ Առաջին Նախագահությունը պատասխանատվություն և իշխանություն ունի նախագահելու Եկեղեցու ցանկացած պաշտոնի վրա։)

  • Ըստ 22-րդ հատվածի, ինչպե՞ս ենք մենք աջակցում Առաջին Նախագահությանը։ (Ուսանողների պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ ճշմարտությունը․ Առաջին Նախագահությունը աջակցվում է եկեղեցու վստահությամբ, հավատքով ու աղոթքով։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն 22-րդ հատվածի այն բառերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են այդ սկզբունքը։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ մենք պետք է աջակցենք Առաջին Նախագահությանը։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ․ Այրինգի հետևյալ հայտարարությունը։ Հորդորեք դասարանին ուշադիր լսել, թե ինչ մենք պետք է անենք Եկեղեցու մեր ղեկավարներին աջակցելու համար։

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Որպեսզի մենք աջակցենք նրանց, ովքեր կանչվում են … մենք պետք է վերաքննենք մեր կյանքերը, եթե անհրաժեշտ է, ապաշխարենք, խոստանանք պահել Տիրոջ պատվիրանները և հետևել Նրա ծառաներին։

… Իմաստուն կլինի վճռել` աջակցել մեր հավատքով և մեր աղոթքներով բոլոր նրանց, ովքեր ծառայում են մեզ արքայության մեջ։ Ես անձամբ գիտեմ Եկեղեցու անդամների հավատքի զորության մասին, որոնք աջակցում են նրանց, ովքեր կանչված են։ Զորեղ ճանապարհներով ես զգացել եմ այն մարդկանց աղոթքներն ու հավատքը, ում ես չեմ ճանաչում, և ովքեր ինձ ճանաչում են միայն որպես մեկի, ով կանչվել է ծառայելու քահանայության բանալիների միջոցով» («Ճշմարիտ և կենդանի Եկեղեցի» Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 21)։

  • Ըստ Նախագահ Այրինգի, ի՞նչ պետք է մենք անենք եկեղեցու մեր ղեկավարներին աջակցելու համար։

  • Ինչպե՞ս մենք կարող ենք աջակցել Եկեղեցու ղեկավարներին, ինչպես օրինակ Առաջին Նախագահությանը, ում մենք անձնապես չենք ճանաչում։

Հորդորեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչ են նրանք անում ներկայումս, որպեսզի աջակցեն Առաջին Նախագահությանն ու Եկեղեցու այլ ղեկավարներին։ Հորդորեք ուսանողներին իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել մի հատուկ նպատակի մասին, թե ինչ նրանք կանեն ապագայում ավելի լավ նրանց աջակցելու ու հաստատելու համար։

Գրատախտակին գրեք Տասներկու Առաքյալների Քվորում վերնագիրը։ Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 107․23 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Տերը Տասներկու Առաքյալների պարտականությունների վերաբերյալ։

  • Ըստ 23 հատվածի, ի՞նչ են կանչվում լինելու Տասներկու Առաքյալները։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ վարդապետությունը գրեք գրատախտակին «Տասներկու Առաքյալների Քվորումի» տակ։ Առաքյալները Քրիստոսի անվան հատուկ վկաներն են ողջ աշխարհում։) Կարող եք առաջարկել, որ ուսանողները իրենց սուրբ գրություններում նշեն այդ վարդապետությունը։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Առաքյալները Քրիստոսի անվան հատուկ վկաներն են։

Հանձնարարեք ուսանողներին կարդալ, թե ինչ է Աստվածաշնչի բառարանն ասում Առաքյալ բառի և տիտղոսի վերաբերյալ։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

Բացատրեք, որ Եկեղեցու Նախագահը ամենաավագ առաքյալն է Երկրի վրա, և որ Առաջին Նախագահության խորհրդականները նույնպես Առաքյալներ են։ Այդ պատճառով էլ, Առաջին Նախագահության անդամները նույնպես Հիսուս Քրիստոսի անվան հատուկ վկաներ են։ Հորդորեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպիսի զգացումներ են ունեցել, երբ լսել կամ կարդացել են Առաքյալների վկայությունները։ Հորդորեք մի քանի ուսանողների կիսվել իրենց զգացումներով դասարանի հետ:

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 107․24 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Տերը Տասներկու Առաքյալների Քվորումի իշխանության և զորության վերաբերյալ։

  • 24 հատվածում, ի՞նչ ենք մենք իմանում Տասներկու Առաքյալների Քվորումի իշխանության և զորության վերաբերյալ։ (Քվորումն ունի Առաջին Նախագահությանը հավասարազոր իշխանություն և զորություն։ Կարող եք այդ տեղեկությունը գրել գրատախտակին «Տասներկու Առաքյալների Քվորումի» տակ։)

Բացատրեք, որ երբ տղամարդիկ կարգվում են Առաքյալներ, նրանց տրվում է այդ նույն քահանայության բանալիները, ինչպես Եկեղեցու Նախագահին։ Այնուամենայնիվ, Եկեղեցու Նախագահը որպես Մելքիսեդեկյան Քահանայության նախագահող քահանայապետը, երկրի վրա գտնվող միակ մարդն է, ում լիազորած է կիրառել քահանայության բոլոր բանալիները։ Մյուս Առաքյալներն այդ քահանայության բանալիները կիրառում են, լիազորված լինելով Եկեղեցու Նախագահի կողմից։ Երբ Եկեղեցու Նախագահը մահանում է, Առաջին Նախագահությունը լուծարվում է և Տասներկուսի Քվորումը, որը իշխանությամբ ու զորությամբ հավասարազոր է Առաջին Նախագահությանը, դառնում է Եկեղեցու նախագահող մարմինը։ Որպես Տասներկուսի Քվորումի Նախագահ, այնուհետև, ավագ ապրող Առաքյալը լիազորված է կիրառել քահանայության բոլոր բանալիները։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 107․25 հատվածը, ուշադրություն դարձնելով այդ հայտնության մեջ նշված մեկ այլ քահանայության քվորումի և նրա անդամների պարտականությունների վրա։

  • Ո՞րն է երրորդ քվորումը, որը Տերը նշում է այդ հայտնության մեջ։ (Ուսանողների պատասխաններից հետո, գրատախտակին գրեք Յոթանասունականներ վերնագիրը։)

  • Որո՞նք են Յոթանասունականների պարտականությունները: (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին «Յոթանասունականներ»-ի տակ։ Յոթանասունականները կանչված են քարոզելու ավետարանը և լինելու Հիսուս Քրիստոսի հատուկ վկաները ողջ աշխարհում։)

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 107․26 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Տերը Յոթանասունականների իշխանության վերաբերյալ։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

Որպեսզի օգնեք դասարանին հասկանալ, թե ինչ ասաց Տերը Յոթանասունականների իշխանության մասին, հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ հետևյալը․

«Հիսուս Քրիստոսը կրում է Իր Եկեղեցուն պատկանող քահանայության բոլոր բանալիները: Նա Իր Առաքյալներից յուրաքանչյուրին շնորհեց բոլոր բանալիները, որոնք պատկանում են երկրի վրա Աստծո արքայությանը: Ապրող ավագ Առաքյալը՝ Եկեղեցու Նախագահը, միակ մարդն է երկրի վրա, որ լիազորված է գործադրել քահանայության բոլոր բանալիները»:

Յոթանասունականները գործում են ըստ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի հանձնարարության և իշխանության փոխանցման: Յոթանասունի Նախագահությունն ի սպաս է դրվում և ստանում է բանալիներ՝ Յոթանասունի Քվորումին նախագահելու համար (Ձեռնարկ 2․ Սպասավորել Եկեղեցում [2010], 2.1.1

Հորդորեք ուսանողներին կիսվել այն փորձառություններով, որոնք նրանք ունեցել են, երբ կարդացել կամ լսել են Առաջին Նախագահության, Տասներկուսի և Յոթանասունի Քվորումի անդամների ելույթները։ Եթե ուսանողները հանդիպել են այդ եղբայրներից ոմանց, հորդորեք նրանց կիսվել նաև այդ փորձառություններով։

Վարդապետություն և Ուխտեր 107․27-32

Փրկիչը բացատրում է, թե ինչպես են Եկեղեցու նախագահող քվորումները որոշումներ կայացնում։

Հանձնարարեք ուսանողներին, որ դուք կցանկանաք, որ նրանք խմբով մի հասարակ որոշում կայացնեն (օրինակ, նրանք կարող են որոշել, թե որ օրհներգը երգեն դասարանի հաջորդ հոգևոր մտքի ժամանակ)։ Հորդորեք ուսանողներին քննարկել իրենց տարբերակները և միասին որոշում կայացնել։ Այն բանից հետո, երբ ուսանողները որոշում կայացնեն, քննարկեք հետևյալը․

  • Սովորաբար, ինչպե՞ս են մի խումբ մարդիկ որոշումներ կայացնում։

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս են այդ մոտեցումները համեմատելի, թե ինչպե՞ս են Առաջին Նախագահությունը, Տասներկու Առաքյալների Քվորումը և Յոթանասունականները որոշում կայացնում։

Ուսանողներին բաժանեք զույգերի։ Հորդորեք նրանց միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 107․27–32 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ Տերն ուսուցանեց այն մասին, թե ինչպես են Եկեղեցու նախագահող քվորումները որոշումներ կայացնում։ Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան այդ հատվածներն ուսումնասիրելու համար, քննարկեք հետևյալ հարցերը․

  • Համաձայն այդ հատվածների, ինչպե՞ս են նախագահող քվորումները որոշումներ կայացնում։ (Ուսանողների պատասխաններից հետո կարող եք ամփոփել նրանց պատասխանները հետևյալ սկզբունքի մեջ, գրելով այն գրատախտակին․ Եկեղեցու նախագահող քվորումների որոշումները կայացվում են միասնությամբ և արդարակեցությամբ։)

  • Որո՞նք են 30 հատվածում գրված այն հատկանիշները, որոնք կարևոր են, որ այդ եղբայրներն ունենան, որպեսզի միասնական որոշումներ կայացնեն։

  • Ըստ 31 հատվածի, ի՞նչ է Տերը խոստացել Եկեղեցու նախագահող քվորումներին, եթե նրանք օգտվելով այդ հատկանիշներից կայացնեն այդ որոշումները։

  • Ինչպե՞ս է իմացությունն այն մասին, որ Տերը խոստացել է օրհնել Իր գիտությամբ Առաջին Նախագահությանը, Տասներկու Առաքյալների Քվորումին և Յոթանասունականներին, օգնում ձեզ՝ վստահությամբ, հավատքով և աղոթքով աջակցել այդ ղեկավարներին։

Վարդապետություն և Ուխտեր 107․33-38

Տերը լրացուցիչ ցուցումներ է տալիս Եկեղեցու նախագահող քվորումներին

Յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք հետևյալ հատվածներից մեկը․ Վարդապետություն և Ուխտեր 107․33, 34, կամ 35։ Հանձնարարեք ուսանողներին ուսումնասիրել իրենց հատվածը և բացահայտել ճշմարտությունները Տասներկու Առաքյալների կամ Յոթանասունի վերաբերյալ։ Բավականաչափ ժամանակից հետո, հրավիրեք մի քանի ուսանողների մոտենալ գրատախտակին և «Տասներկու Առաքյալների Քվորումի» տակ գրել իրենց բացահայտած ճշմարտությունները։

Ճշմարտությունների մեջ ուսանողները կարող են բացահայտել հետևյալը․ Տասներկու Առաքյալների Քվորումը գործում է Տիրոջ անունով և Առաջին Նախագահության ղեկավարության ներքո, եկեղեցին կառուցելիս։ Յոթանասունականները գործում են Տիրոջ անունով՝ Տասներկու Առաքյալների ղեկավարության ներքո։ Տասներկու Առաքյալները կրում են Հիսուս Քրիստոսի ավետարանը հռչակելու բանալիները։

Ավարտեք այս դասը, կիսվելով՝ այն մարդկանց սրբազան պարտականությունների մասին ձեր վկայությամբ, ովքեր Տիրոջ կողմից կանչվել են առաջնորդելու Իր Եկեղեցին։ Խրախուսեք ուսանողներին աջակցել և հաստատել նրանց, լսելով նրանց ոգեշնչված առաջնորդությունը։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 107․21–24։ Քրիստոսի անվան հատուկ վկաներ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը ուսուցանել է թե ինչ է նշանակում լինել Քրիստոսի անվան հատուկ վկա․

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Առաքյալի դերն այսօր նույնն է, ինչ հնում էր (տես Գործք Առաքելոց 1․22; 4․33)։ Մեր առաջադրանքն է գնալ ողջ աշխարհով մեկ և հռչակել «Յիսուս Քրիստոսին՝ եւ այն էլ խաչուածին» (տես Մարկոս 16․15; Ա Կորնթացիս 2․2)։ Առաքյալը՝ միսիոներ և Քրիստոսի անվան հատուկ վկա է։ «Քրիստոսի անուն»-ը վերաբերվում է Փրկչի առաքելության, մահվան և հարության ամբողջականությանը՝ Նրա իշխանությանը, Նրա վարդապետությանը, և որպես՝ Աստծո Որդի, որ պետք է լինի մեր Քավիչն ու Փրկիչը, Նրա անզուգական որակավորումներին։ Որպես Քրիստոսի անվան հատուկ վկաներ, մենք մեր վկայությունն ենք բերում՝ Հիսուս Քրիստոսի իրական լինելու, աստվածայնության և հարության, Նրա անսահման և հավերժական Քավության և Նրա ավետարանի վերաբերյալ» (“Special Witnesses of the Name of Christ,” The Religious Educator: Perspectives on the Restored Gospel, vol. 12, no. 2 [2011], 1)։

Վարդապետություն և Ուխտեր 107․27–30։ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի որոշումները

Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին ուսուցանել է Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի որոշումների վերաբերյալ․

Նկար
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

«Ոչ մի որոշում չի ելնում Առաջին Նախագահության և Տասներկուսի խորհրդածություններից, առանց բոլոր ներգրավվածների ընդհանուր համերաշխության։ Քննարկվող գործի սկզբում կարող են լինել տարակարծություններ։ Դրանք պիտի ակնկալվեն։ Այդ մարդիկ պատկանում են հասարակության տարբեր խավերին։ Նրանք ինքնուրույն մտածող մարդիկ են։ Սակայն նախքան վերջնական որոշում կայացնելը, տիրում է մտքի ու խոսքի համերաշխություն։

Դա կարելի է սպասել, եթե հետևում են Տիրոջ հայտնությամբ տրված խոսքին։ Կրկին անգամ ես մեջբերում եմ հայտնությունից․

«Այս քվորումների որոշումները կամ դրանցից յուրաքանչյուրը, պետք է կայացվեն ողջ արդարակեցությամբ, սրբությամբ, սրտի խոնարհությամբ, հեզությամբ ու երկայնամտությամբ և հավատքով ու առաքինությամբ, գիտությամբ, ժուժկալությամբ, համբերությամբ, աստվածայնությամբ, եղբայրասիրությամբ ու գթությամբ.

Քանզի խոստումն է, որ եթե այս բաներն առատ լինեն նրանց մեջ, նրանք անպտուղ չեն լինի Տիրոջ գիտության մեջ» (ՎևՈւ 107․30–31

Ես իմ անձնական վկայությունն եմ ավելացնում, որ քսան տարի շարունակ ծառայելով որպես Տասներկուսի Խորհրդի անդամ և գրեթե տասներեք տարի Առաջին Նախագահությունում ծառայելիս, երբեք որևէ մեծ քայլ չի ձեռնարկվել առանց այդ ընթացակարգը պահպանելու։ Այդ խորհրդածությունների ընթացքում ես տեսել եմ կարծիքների տարբերություններ։ Իրենց մտքերն արտահայտող տղամարդկանց հենց այդ գործընթացի ժամանակ տիրում է գաղափարների ու հասկացողությունների վերլուծություն ու տեսակավորում։ Սակայն իմ Եղբայրների շրջանում ես չեմ նկատել որևէ լուրջ տարաձայնություն կամ անձնական թշնամանք։ Հակառակը, ես նկատել եմ հրաշալի և ուշագրավ մի բան, որ տարբեր հայացքների տեր մարդիկ, հավաքվում են Սուրբ Հոգու առաջնորդող ազդեցության և հայտնության զորության ներքո այնքան ժամանակ, մինչև տիրում է լիակատար ներդաշնակություն և լիարժեք համաձայնություն։ Միայն դրանից հետո է գործողությունը կատարվում։ Ես վկայում եմ, որ դա իրենից ներկայացնում է հայտնության ոգին, որը հայտնվում է կրկին ու կրկին անգամներ՝ Տիրոջ այս աշխատանքն առաջնորդելու համար» (“God Is at the Helm,” Ensign, May 1994, 54, 59)։

Վարդապետություն և Ուխտեր 107․35։ Տասներկու Առաքյալների բանալիները

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Տասներկու Առաքյալները «պետք է նախագահեն Սրբերի Եկեղեցիների վրա։ Նրանք պետք է կրեն այս ծառայության բանալիները, որպեսզի բացեն երկնքի Արքայության դռները բոլոր ազգերի համար և քարոզեն Ավետարանն ամեն արարածի։ Սա է նրանց առաքելական զորությունը, իշխանությունը և առաքինությունը» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 141