Սեմինարիա
Դաս 50. Վարդապետություն և Ուխտեր 43-44


Դաս 50

Վարդապետություն և Ուխտեր 43-44

Նախաբան

1831թ. փետրվարին Ջոզեֆ Սմիթը ժամանեց Կիրթլենդ, Օհայո: Ժամանելուն պես նա հայտնաբերեց, որ Կիրթլենդի սրբերը խաբված էին կեղծ հայտնություններով: Օրինակ, տկն Հաբըլ անունով մի կին պնդում էր, որ ինքը մարգարեուհի է և հայտնություններ է ստանում եկեղեցու համար: Կիրթլենդի սրբերի շրջապատում գործող ազդեցություններով մտահոգված, Ջոզեֆը հարցրեց Տիրոջը, թե ինչ պետք է անել: Ի պատասխան, նա ստացավ հայտնություն, որն այժմ գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 43 բաժնում: Այս հայտնությամբ Տերը հրահանգեց սրբերին, թե ինչ պետք է անեն, որպեսզի խուսափեն խաբված լինելուց: Վարդապետություն և Ուխտեր 44 բաժնի հայտնությունը նույնպես ստացվել է 1831թ. փետրվարին, ուղղություն տալով քահանայությանը` քարոզել ավետարանը և սպասավորել աղքատներին:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 43․1-7

Տերը հայտարարում է, որ հայտնություններն ու պատվիրանները տրվում են միայն Նրա նշանակած մարգարեի միջոցով

Ընտրեք երկու օրհներգ, որ դասարանը երգի: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ երկու տարբեր ղեկավարներին միաժամանակ հետևելու դժվարությունը, խնդրեք երկու ուսանողների կանգնել դասարանի առաջ և միաժամանակ վարել երկու տարբեր օրհներգերի երգեցողությունը: Երկու օրհներգերը մի քանի տող երգելուց հետո դադարեցրեք երգեցողությունը և տվեք հետևյալ հարցը.

  • Ինչո՞ւ է դժվար հետևել երկու տարբեր ղեկավարների և երգերի միևնույն ժամանակ:

Բացատրեք, որ 1831թ. փետրվարին տկն Հաբըլ անունով մի կին էր հայտնվել Օհայոյում` Կիրթլենդի սրբերի մեջ: Նա պնդում էր, որ մարգարեուհի է, որ հայտնություններ է ստացել եկեղեցու համար, որ գիտի, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, և որ նա ուսուցիչ է դառնալու եկեղեցում: Նա կարողացել էր խաբել սրբերից մի քանիսին: Ջոզեֆ Սմիթն ու մյուսները մտահոգված էին նրա ազդեցությամբ և նրա կեղծ հայտնություններով սրբերի մեջ: Մարգարեն որոշել էր հարցնել Տիրոջը, թե ինչ պետք է արվի, և նա հայտնություն ստացավ: Ջոն Վիթմերը, որը նույնպես նոր էր ժամանել Կիրթլենդ, գրել է. «Տերը տվել է [այս] հայտնությունը, որ սրբերը չխաբվեն» (Documents, Volume 1: July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013], 257):

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 43․1-5 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով Տիրոջ բացատրությունը, թե ով կարող է հայտնություն ստանալ ամբողջ եկեղեցու համար:

  • Ո՞վ էր նշանակված այդ ժամանակ` ստանալու պատվիրաններ և հայտնություններ ամբողջ եկեղեցու համար: (Ջոզեֆ Սմիթը): Ո՞վ է նշանակված այդ պաշտոնին այսօր: (Եկեղեցու նախագահը)

  • Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից: (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն նրանք պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Միայն եկեղեցու նախագահը կարող է հայտնություններ ստանալ ամբողջ եկեղեցու համար: Կարող եք առաջարկել ուսանողներին գրել այս ճշմարտությունն իրենց սուրբ գրություններում, 3-4 հատվածների կողքի լուսանցքում: Այս վարդապետության կարևորությունը շեշտելու համար հրավիրեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 21.4–6; 28.2–7):

Նշեք, որ ինչպես տկն Հաբըլը և մյուսները եկեղեցու վաղ օրերում, այնպես էլ որոշ մարդիկ մեր օրերում` փորձում են համոզել ուրիշներին` հետևել իրենց և ընդունել իրենց ուսմունքները: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 43.6–7 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին գտնել, թե ինչ սկզբունք է բացահայտել Տերը` պաշտպանելու համար մեզ, որ խաբված չլինենք նրանց կողմից, ովքեր լիազորված չեն եկեղեցին առաջնորդելու:

Վարդապետություն և Ուխտեր 43․8-16

Երեցներին պատվիրված է հրահանգել ու շենացնել միմյանց և դառնալ սրբագործված:

Ուսանողներին խնդրեք թվարկել գրատախտակի վրա որոշ ժողովներ, որոնց նրանք մասնակցում են որպես եկեղեցու անդամներ: Ապա հրավիրեք ուսանողներին բաժանվել զույգերի և քննարկել հետևյալ հարցը.

  • Որո՞նք են այդ ժողովների նպատակները:

Երբ ուսանողները քննարկեն այս հարցը, նրանցից մի քանիսին հրավիրեք դասարանի հետ կիսվել իրենց մտքերով: Ապա ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 43.8 հատվածը, և հրավիրեք դասարանի անդամներին գտնել, թե ինչ է այս հատվածն ուսուցանում եկեղեցու ժողովների նպատակների վերաբերյալ:

  • Ի՞նչ է ասել Տերը եկեղեցու երեցներին անել, երբ նրանք հավաքվում են միասին: Ի՞նչ է նշանակում շենացնել միմյանց: (Ուժեղացնել և ամրացնել միմյանց):

  • Համաձայն 8 հատվածի, ի՞նչ կսովորենք մենք հրահանգելով ու շենացնելով մեկս մյուսին: (Ուսանողների պատասխանները կարող են տարբեր լինել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Երբ մենք միասին հավաքվում ենք, մենք պետք է հրահանգենք և շենացնենք միմյանց, այդպես մենք կսովորենք, թե ինչպես գործել և ղեկավարել եկեղեցին):

Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 43.9, 11 հատվածները մտքում, հայտնաբերելով, թե ինչ պետք է մենք անենք, երբ սովորում ենք` ինչպես գործել:

  • Ի՞նչ պետք է մենք անենք եկեղեցու ժողովներին հրահանգներ ստանալուց հետո: (Ուսանողները պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Մենք պետք է պարտավորվենք գործել համաձայն ստացած գիտելիքների: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել այս սկզբունքը 9 հատվածում):

  • Համաձայն այս հատվածների, ինչպե՞ս ենք մենք օրհնվում, երբ ստանում ենք գիտելիք և գործում` ըստ դրա: (Երբ ուսանողները քննարկում են հարցը, անպայման շեշտեք հետևյալ սկզբունքը. Մենք դառնում ենք սրբագործված, երբ գործում ենք համաձայն սովորած ճշմարտությունների: Ցանկության դեպքում կարող եք բացատրել, որ սրբագործված լինել նշանակում է դառնալ սուրբ, մեղքից մաքրված):

Գրատախտակին գծեք ուղեկցող դիագրամ:

Նկար
գիտելիքից բխող գործողությունը
  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «[ինքներս մեզ] պարտավորեցնենք` … վարվել»:

  • Ինչպե՞ս է եկեղեցու ժողովներին ստացած գիտելիքը օգնում մեզ դառնալ սրբագործված:

Հրավիրեք դասարանի անդամներին մտածել, թե ինչ օրհնություններ են ստացել, երբ գործել են եկեղեցու ժողովներում սովորածին համաձայն: Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել այդպիսի փորձով և բացատրել, թե ինչպես են օրհնվել սովորածի համաձայն գործելու համար:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 43․12-14 հատվածները, բացատրելով, որ Տերը ասել էր սրբերին, որ եթե նրանք ուզում են ստանալ ավետարանի ճշմարտությունները, նրանք պետք է աջակցեն Ջոզեֆ Սմիթին իր կոչման մեջ:

Բացատրեք, որ Տերը բացահայտել է Վարդապետություն և Ուխտեր 43.15-16 հատվածների ճշմարտությունները վերջին օրերի սրբերին, ովքեր պատրաստվում էին ծառայել որպես միսիոներներ: Ապա խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այդ հատվածները:

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս են այս հատվածները վերաբերվում լիաժամկետ միսիոներների աշխատանքին:

Վարդապետություն և Ուխտեր 43․17-35

Աստծո ծառաները պետք է ապաշխարություն քարոզեն, պատրաստվելով երկրորդ գալստյանը և հազարամյակին:

Խնդրեք ուսանողներին թվարկել այնպիսի միջոցառումներ կամ իրադարձություններ, որոնք մանրակրկիտ նախապատրաստություն են պահանջում: Ուսանողները կարող են մի քանի օրինակներով կիսվել, ինչպես, օրինակ, լիաժամկետ միսիաներ, սպորտային, երաժշտական միջոցառումներ, եկեղեցում ուսուցանելու հանձնարարություններ և դպրոցական թեստային աշխատանքներ:

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս են իրենց զգում մարդիկ, եթե նրանք պատրաստված չեն, երբ այդպիսի միջոցառումներում նրանց մասնակցության ժամանակն է գալիս:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 43.17–18 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով մի իրադարձություն, որը պահանջում է մեր պատրաստվածությունը: («Տիրոջ մեծ օրը» կամ այլ խոսքերով` Երկրորդ Գալուստը):

Ուսանողներին զույգերի բաժանեք: Յուրաքանչյուր զույգի խնդրեք երկուսով կարդալ Վարդապետություն և Ուխտեր 43.17–22 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ էր հրահանգել Տերը երեցներին անել` օգնելու համար մարդկանց պատրաստվել Երկրորդ Գալստյանը: Երբ զույգերը բավական ժամանակ կունենան կարդալու համար, դասարանին տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ էր պատվիրել Տերը երեցներին ուսուցանել: Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածներից: (Ուսանողները պետք է ասեն Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյանը պատրաստվելու համար մենք պետք է ապաշխարենք: Կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին):

Հիշեցրեք ուսանողներին, որ Տերը խոստացել է հավաքել Իր ժողովրդին, ինչպես հավն է թևերի տակ հավաքում իր ճտերին, բայց որ շատ մարդիկ հրաժարվում են ապաշխարել և պատրաստել իրենց Երկրորդ Գալստյան համար (տես ՎևՈւ 43.23–24; տես նաև ՎևՈւ 29.1–2 և այս ձեռնարկի դաս 35-ը):

Խնդրեք ուսանողներին զույգերով կարդալ Վարդապետություն և Ուխտեր 43.25–27 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ տարբեր «ձայներով» է Տերը կանչել մարդկանց գալ դեպի Իրեն: Երբ ուսանողներն ավարտեն կարդալը տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ «ձայներ» հայտնաբերեցիք: Ձեր կարծիքով, ինչո՞ւ են անհրաժեշտ այս տարբեր ձայները:

Խնդրեք ուսանողներին մտածել որոշակի բաների մասին, որ նրանք պետք է անեն, որպեսզի ապաշխարեն և պատրաստվեն Երկրորդ Գալստին: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 43․28-31 հատվածները, և խնդրեք դասարանի անդամներին գտնել այն մեծ իրադարձությունը, որի մասին մարգարեացվել է այս հատվածներում:

  • Ո՞րն է այս հատվածներում բացահայտված մեծ իրադարձությունը: (Հազարամյակը):

  • Ի՞նչ տեղի կունենա Հազարամյակի ժամանակ: (Ուսանողները պետք է նշեն հետևյալ վարդապետությունը. Հազարամյակի ժամանակ Սատանան պիտի կապվի և Հիսուս Քրիստոսը կթագավորի երկրի վրա Իր ժողովրդի հետ: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել իրենց սուրբ գրությունների 28–31 հատվածներում այն խոսքերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են այս ճշմարտությունը: Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես է Սատանան կապվելու, կարող եք հրավիրել նրանց կարդալ. 1 Նեփի 22.26 հատվածը):

Բարձրաձայն կարդացեք Առաջին Նախագահության Նախագահ Ջորջ Ք. Քենոնի հետևյալ խոսքերը, որոնք բացատրում են, թե Հազարամյակի ժամանակ ինչպես է կապված լինելու Սատանան.

Նկար
Նախագահ Ջորջ Ք. Քենոն

«Մենք խոսում ենք Սատանայի մասին, որ կապվելու է: Սատանան կապվելու է Աստծո զորությամբ, բայց նա կապված կլինի նաև Աստծո ժողովրդի վճռականությամբ` չլսել նրան, չկառավարվել նրա կողմից» (Gospel Truth: Discourses and Writings of President George Q. Cannon, comp. Jerreld L. Newquist, 2 vols. [1957–74], 1:86):

  • Ինչպե՞ս կարող ենք պատրաստվել այժմ` լինելու արդարների շարքերում, երբ Փրկիչը կրկին գա: (Երբ ուսանողներն արձագանքեն այս հարցին, կարող եք կրկնել և վկայել այս դասին քննարկված ճշմարտությունների վերաբերյալ):

Վարդապետություն և Ուխտեր 44

Տերը պատվիրում է Իր ծառաներին միասին հավաքվել:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 44․1-6 հատվածները, բացատրելով, որ Տերն ուղղորդեց երեցներին հավաքվել համաժողովի: Տերը խոստացավ երեցներին, որ եթե նրանք հավատարիմ լինեն և հավատք գործադրեն առ Նա, Նա կթափի Իր Հոգին նրանց վրա և կօրհնի նրանց, այնպես որ թշնամիները զորություն չեն ունենա նրանց վրա: Տերն ուղղորդել է նրանց քարոզել ապաշխարություն, սպասավորել աղքատներին ի սփոփանք նրանց, և կազմակերպել իրենց` երկրի օրենքներին համաձայն:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 43․6-7: «Նրա միջոցով, ում ես նշանակել եմ»

Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերը հորդորել է մեզ հետևել Եկեղեցու Նախագահի խորհրդին, որ չմոլորեցվենք խաբեբաների կողմից.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Բացի այդ, ես ասում եմ ձեզ, որ ոչ ոքի չպետք է տրվի առաջ գնալ՝ քարոզելու իմ ավետարանը կամ կառուցելու իմ եկեղեցին, մինչև որ նա չկարգվի մեկի կողմից, ով ունի իշխանություն, և եկեղեցուն հայտնի չլինի, որ նա ունի իշխանություն և կանոնավոր կերպով կարգված է եկեղեցու ղեկավարների կողմից»: ( ՎևՈւ 42.11):

«Մեր մեջ այսօր կան այնպիսիները, ովքեր կանոնավոր կերպով կարգված չեն եկեղեցու ղեկավարների կողմից, ովքեր խոսում են անխուսափելի քաղաքական և տնտեսական քաոսի, աշխարհի վերջի մասին:

Այդ խաբեբաներն ասում են, որ եղբայրները չգիտեն, թե ինչ է կատարվում աշխարհում, կամ, որ եղբայրները համաձայն են իրենց ուսուցանածի հետ, բայց չեն ցանկանում խոսել դրա մասին ամբիոնից: Ոչ մեկը ճիշտ չէ: Եղբայրները, երկրի վրա ամեն տեղ անընդհատ ճանապարհորդելու շնորհիվ, հստակ գիտեն, թե ինչ է կատարվում, և մարգարեական խորաթափանցության շնորհիվ կարող են կարդալ ժամանակների նշանները:

Չլինեք մոլորեցված նրանց` խաբեբաների կողմից: Եթե պիտի լինի որևէ հավաք, դա կհայտարարվի նրանց կողմից, ովքեր կանոնավոր կերպով կարգված են և ովքեր հայտնի են եկեղեցուն որպես իշխանություն ունեցողներ:

Հեռու մնացեք ցանկացած ուրիշից: Հետևեք ձեր ղեկավարներին, ովքեր կանոնավոր կերպով կարգված են և հրապարակայնորեն հաստատված, և դուք չեք մոլորվի» (“To Be Learned Is Good If … ,” Ensign, Nov. 1992, 73): (Տես նաև Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 87:)

Վարդապետություն և Ուխտեր 43.7: «Պիտի մտնի դռնով»

Տերն ասում է. «Նա, ով կարգված է…պիտի մտնի դռնով» (ՎևՈւ 43.7): Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը բացատրել է այս հայտարարությունը.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Տերը մեզ հայտնի է դարձրել, որ Նա բոլոր բաները կարգով է անում և երբ Նա կանչում է որևէ մեկին ղեկավարելու եկեղեցին, այդ մեկը կմտնի դռնով և կկարգվի նրանց կողմից, ովքեր իշխանություն ունեն: Այդպես է եղել սկզբից և այդպես կշարունակվի մինչև վերջ» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:138):

Վարդապետություն և Ուխտեր 43․22-31: Երկրորդ Գալուստը, Հազարամյակը և «փոքր ժամանակը»:

Տերն ասել է, որ Հազարամյակի վերջին ընդառաջ Սատանան պիտի կրկին արձակվի, սակայն «փոքր ժամանակով միայն պիտի թագավորի» (ՎևՈւ 43.31): Հետևյալ դիագրամը տեսողական կազմակերպիչ է, որը կօգնի «փոքր ժամանակը» իր տեղը դնել համատեքստում:

Նկար
1000 տարիների դիագրամ