Սեմինարիա
Դաս 91. Վարդապետություն և Ուխտեր 88.1-40


Դաս 91

Վարդապետություն և Ուխտեր 88․1-40

Նախաբան

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը հայտարարել է, որ Վարդապետություն և Ուխտեր 88 բաժինը «մարդուն երբևէ տրված ամենամեծ հայտնություններից մեկն է» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56] 3:181): Նախագահ Ջոզեֆ Սմիթը ստացավ այս հայտնությունը երեք օրերի ընթացքում` 1832 թվականի դեկտեմբերի 27-28-ի ընթացքում և 1833 թվականի հունվարի 3-ին` այն բանից հետո, երբ քահանայապետերը աղոթեցին` իմանալու Տիրոջ կամքր Սիոնի հիմնադրման վերաբերյալ: Սա չորս դասերից առաջինն է Վարդապետություն և Ուխտեր 88 բաժնի վերաբերյալ: Այս դասին քննարկվող հայտնության բաժինը ներառում է. (1) Տիրոջ հայտարարությունը, որ Նա է լույսը, որը կառավարում է և բոլոր բաների մեջ է, (2) Նրա բացատրությունը այն օրենքների մասին, որոնք կառավարում են Նրա արքայությունները և դրանց բնակիչներին:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 88․1-13

Տերը հայտարարում է, որ Նա է լույսը, որ բոլոր բաների մեջ է:

Հարցրեք ուսանողներին` արդյո՞ք նրանք երբևէ եղել են խավարի մեջ: Հրավիրեք մի քանի երեխաների` կիսվել իրենց փորձառություններով: Ցուցադրեք մի էլեկտրական լամպ կամ մոմ կամ էլ նկարեք այն գրատախտակին։

  • Ինչպե՞ս կարող է լրիվ մթության մեջ լինելը օգնել` գնահատել լույսի օրհնությունը:

  • Ի՞նչ է ներկայացնում լույսը Հիսուս Քրիստոսի ավետարանում:

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 88 բաժինը պարունակում է Տիրոջ ուսմունքները լույսի կարևորության մասին: Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ այս հայտնությունը երեք օրերի ընթացքում` այն բանից հետո երբ քահանայապետերը համաժողովի ընթացքում աղոթել էին` իմանալու Տիրոջ կամքը Սիոնի հաստատման վերաբերյալ:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88․1-2-ը, փնտրելով, թե Տերը ինչ ասաց այն մասին, թե ինչպե՞ս են զգում Նա և հրեշտակները, երբ Իր ծառաները աղոթում են իմանալու Իր կամքը։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը գոհ, իսկ հրեշտակները ցնծության մեջ, երբ մենք աղոթում ենք` իմանալու Տիրոջը կամքը:

  • Արդյո՞ք Տիրոջ կամքն իմանալը լույսի պես է նրանց համար, ովքեր փնտրում են այն:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 88.3-5-ը, բացատրելով, որ Տերն ուսուցանել է այս եղբայրներին, որ նրանք կարող էին հավերժական կյանքի հավաստիացում ստանալ Սուրբ Հոգու միջոցով, որը նաև կոչվում է Մխիթարիչ և Խոստումի Սուրբ Հոգի։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.6-13 հատվածները: Հանձնարարեք դասարանին հետևել նրան և փնտրել, թե Տերը ինչ սովորեցրեց ամբողջ լույսի աղբյուրի մասին: Հրավիրեք ուսանողներին հաղորդել, թե ինչ են գտել:

  • Ի՞նչ տերմին է օգտագործվում հատված 7-ում լույսին հղում կատարելու համար:

  • Համաձայն 12-13 հատվածների, որտեղի՞ց է գալիս ամբողջ լույսը:

  • Ինչպե՞ս է Աստված ազդում Իր արարածների վրա Քրիստոսի Լույսի միջոցով: (Օգնեք ուսանողներին գտնել հետևյալ վարդապետությունը. Հիսուսի Լույսի միջոցով Աստված լույս և կյանք է տալիս Իր բոլոր արարածներին: Գուցե դուք ցանկանաք գրել այս վարդապետությունը գրատախտակին։ Ուսանողները կարող են նաև նշել, որ Քրիստոսի Լույսը այն օրենքն է, որ կառավարում է տիեզերքը և դրա բնակիչներին և, որ այն «կենդանացնում» է մեր հասկացողությունը:Կենդանացնել նշանակում է արթնացնել: Քանի որ այս բառն օգտագործվում է հայտնության մեջ ավելի ուշ, հրավիրեք ուսանողներին գրել այս սահմանումը իրենց սուրբ գրությունների լուսանցքում հատված 11-իկողքին:)

Անհրաժեշտության դեպքում, Քրիստոսի Լույսի մասին ուսանողների բացատրությանը ավելացրեք, որ այն «աստվածային ուժ, զորություն կամ ազդեցություն է, որը դուրս է գալիս Աստծո ներկայությունից` Քրիստոսի միջոցով և կյանք է ու լույս է տալիս բոլոր բաներին» (Սուրբ գրությունների ուղեցույց, «Քրիստոսի Լույսը»scriptures.lds.org):

Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել, թե ինչպես են նրանք օրհնվում Քրիստոսի Լույսի միջոցով, գրեք հետևյալ կատեգորիաները գրատախտակին.

Ֆիզիկական լույս  Հասկացողություն Կյանք Օրենք

Հրավիրեք ուսանողներին` օրինակներ թվարկել գրատախտակին այն մասին, թե ինչպես են Քրիստոսի Լույսի այս դրսևորումները ներգործում իրենց առօրյա կյանքի վրա: (Որոշ օրինակներ կարող են ներառել տեսնելու, սովորելու, ճշմարտությունը ճանաչելու կարողությունը, բույսերի և կենդանիների աճը, որն ապահովում է մեզ սնունդով ու հագուստով, ինչպես նաև բարին չարից տարբերելու կարողությունը:)

  • Ինչպե՞ս կարող են Քրիստոսի Լույսի մասին քննարկված ճշմարտությունները օգնել ձեզ` գնահատել Տիրոջ ներգործությունը ձեր կյանքում:

Վարդապետություն և Ուխտեր 88․14-40

Տերը բացատրում է, որ գոյություն ունեն օրենքներ, որոնք զուգորդվում են փառքի արքայության հետ:

Ցուցադրեք մի ձեռնոց և բացատրեք, որ այն ներկայացնում է ֆիզիկական մարմինը: Հանձնարարեք որևէ ուսանողի` հագնել ձեռնոցը և թափահարել մատները: Նշեք, որ ձեռքը կենդանանում է կամ կյանք տալիս ձեռնոցին:

  • Եթե ձեռնոցը ներկայացնում է ֆիզիկական մարմինը, ապա ի՞նչն է ներկայացնում ձեռքը: (Հոգևոր մարմին:)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.15 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և փնտրել, թե Տերը ինչն անվանեց հոգու և մարմնի համակցում։

  • Ի՞նչը Տերն անվանեց հոգու և մարմնի համակցում: (Մարդու ոգին ու մարմինը կազմում են նրա հոգին: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այս վարդապետությունը։)

  • Ինչպե՞ս կարող են այն բաները, որոնք ներգործում են մեր ֆիզիկական մարմինների վրա, ներգործել նաև մեր հոգիների վրա: (Երբ ուսանողները պատասխանեն, խրախուսեք նրանց` օրինակներ բերել:)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ մեր մարմինների և հոգիների միջև եղած կապը, հրավիրեք ուսանողներին բարձրաձայն կարդալ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ խոսքերը: Դասարանին խնդրեք լսել և գտնել այն եղանակները, որոնցով հոգին ու մարմինը կարող են ներգործել միմյանց վրա:

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Կասկած չկա, որ մարմնի առողջությունը ազդում է հոգու վրա, այլապես Տերը երբեք չէր տա Իմաստության Խոսքի մասին հայտնությունը: Աստված երբեք չի տվել որևէ ժամանակավոր պատվիրան, որն ազդելով մեր մարմինների վրա, չի ազդում նաև մեր [հոգիների] վրա:

… Մեղքը թուլացնում է: Այն ազդում է ոչ միայն [հոգու], այլև մարմնի վրա: Սուրբ գրությունները լի են օրինակներով ֆիզիկական ուժի մասին, որը կարող է ուղեկցել արդարներին: Մյուս կողմից, չխոստովանված մեղքր կարող է ցրել էներգիան և հանգեցնել թե մտավոր, թե ֆիզիկական թուլության» (“In His Steps,” Ensign, Sep. 1988, 5):

  • Ինչպե՞ս կարող է ձեր մարմնի և հոգու միջև կապը հասկանալը օգնել ճիշտ որոշումներ կայացնել:

Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին` քննարկել Հարության մասին ճշմարտությունները, հրավիրեք ուսանողին` կանգնել դասարանի առաջ և հեռացնել ձեռնոցը իր ձեռքից և դնել այն սեղանի վրա:

  • Ի՞նչ կարող է ներկայացնել այս գործողությունը: (Ֆիզիկական մահը:)

  • Ի՞նչ է տեղի ունենում հոգու հետ մահվան ժամանակ: (Հոգին և մարմինն առանձնանում են:)

Խնդրեք ուսանողին` վերցնել ձեռնոցը և նորից հագնել։

  • Ի՞նչ կարող է ներկայացնել այս գործողությունը: (Հարություն:)

  • Ի՞նչ է տեղի ունենում հոգու հետ հարության ժամանակ: (Հոգին ու մարմինը միավորվում են:)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.14,16-17 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով այն, թե Տերը ինչպես է նկարագրել Հարությունը։ Հրավիրեք ուսանողներին հաղորդել, թե ինչ են գտել:

  • Ո՞վ է հնարավոր դարձրել մեր հոգիների փրկագնումը: (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ վարդապետությունը գրեք գրատախտակին. Հիսուս Քրիստոսը հնարավոր դարձրեց մեր հոգիների փրկագնումը։)

  • Մեր հոգիների փրկագնումից հետո ի՞նչ կժառանգեն «աղքատների և հեզերի» հոգիները: (Երկիրը:)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.18-20 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել և փնտրել, թե ի՞նչ կպատահի երկրին, նախքան փրկագնված հոգիները կարող են ժառանգել այն:

  • Ի՞նչ կպատահի երկրի հետ, նախքան փրկագնված հոգիները կարող են ժառանգել այն:

  • Համաձայն հատված19-ի, ո՞ւմ ներկայությունը կլինի սրբագործված երկրի վրա:

Գրատախտակին գրեք հետևյալ հարցը․ Ովքե՞ր իրավունք կունենան ապրելու սելեստիալ արքայությունում և վայելելու Երկնային Հոր ներկայությունը։ Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես նրանք կպատասխանեին այս հարցին:

Բացատրեք, որ ճիշտ այնպես, ինչպես երկիրը կստանա փառքը սրբագործվելուց հետո, այնպես էլ մեր մարմինները կփոխվեն և կստանան փառքը Հարության մեջ: Սակայն ոչ բոլոր մարդիկ կստանան փառքի նույն աստիճանը:

Ուսանողներին խնդրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88․21-24-ը և գտնել, թե ինչն է որոշում փառքի աստիճանը, որ մարդը ստանում է Հարության ժամանակ:

  • Ի՞նչն է որոշում փառքի աստիճանը, որ մարդը ստանում է Հարության ժամանակ: (Գրատախտակին գրեք հետևյալ վարդապետությունը: Կարող եք նաև առաջարկել, որ ուսանողները գրեն այն իրենց սուրբ գրությունների լուսանցքում։Հարության ժամանակ մենք կստանանք փառքը ըստ օրենքի, որին մենք հնազանդվում ենք:)

Որպեսզի օգնեք ուսանողներին` ավելի լավ հասկանալ այս ճշմարտությունը, հրավիրեք նրանց` կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.25-33 հատվածները զուգընկերոջ հետ: Խնդրեք նրանց փնտրել, թե ինչպե՞ս Քրիստոսի օրենքին հնազանդվելը կազդի երկրի ու մեզանից յուրաքանյուրի վրա: (Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն իրենց գտած նյութերը։)

  • Ի՞նչ գտաք, որը հաստատում է այն ճշմարտությունը, որ Հարության ժամանակ մենք կստանանք փառքը` համաձայն օրենքի, որին մենք հնազանդվում ենք:

  • Նկատեք, որ հատված 28-ում Տերը հղում է կատարում նրանց «ովքեր սելեստիալ ոգիներ են»: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել «սելեստիալ ոգիներ»:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ նրանք, ովքեր սելեստիալ ոգիներ են, մարդիկ են, ովքեր ապրում են սելեստիալ արքայության օրենքով: Հիշեցրեք դասարանին, որ մենք գիտենք Վարդապետություն և Ուխտեր 76-ից, որ սելեստիալ արքայության օրենքը ներառում է` Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ունենալը, պատվիրանները պահելը, ուխտեր կապելը և պահելը, հավատքով հաղթելը և Խոստումի Սուրբ Հոգին ստանալը (տես ՎևՈւ 76.50-53, 69-70):

  • Վարդապետություն և Ուխտեր 88․28-29-ում ինչպե՞ս է Տերը նկարագրում սելեստիալ փառք ստացածների հարություն առած մարմինները։

  • Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 88.30-31 հատվածների, եթե մարդը երկրի վրա հնազանդվում է միայն թերեստրիալ կամ թելեստիալ օրենքին, ինչպիսի՞ մարմին կստանա նա Հարության ժամանակ: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ մեր հարություն առած մարմինը փառքով կհամապատասխանի ոգու այն տեսակին, որը մենք դարձել ենք:)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի խորը հասկանալ վարդապետությունը, ըստ որի մենք ստանում ենք փառքը համաձայն այն օրենքի, որին մենք ենթարկվում ենք, հրավիրեք ուսանողներին` աշխատել երեք կամ չորս հոգանոց խմբերով` ավարտելու հետևյալ հանձնարարությունը: (Դուք կարող եք նրանց բաժանել հրահանգների օրինակները կամ գրել դրանք գրատախտակին:)

  1. Քննարկեք հետևյալ հարցերը միասին. Որո՞նք են երթևեկության կանոններին հնազանդվելու առավելությունները: Որո՞նք են երթևեկության կանոններին չհետևելու հետևանքները:

  2. Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.34-35, և փնտրեք Աստծո օրենքներով ապրելու հետևանքները և դրանցով ապրելուց հրաժարվելու հետևանքները: Քննարկեք ձեր գտած նյութը:

  3. Վարդապետություն և Ուխտեր 88.40-ը նկարագրում է այն մարդկանց առանձնահատկությունները, ովքեր կգնան սելեստիալ արքայություն: Ուսումնասիրեք այս հատվածը միասին և գտեք առանձնահատկությունները: Հետո քննարկեք, թե մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի զարգացնենք կամ ուժեղացնենք այս որակները մեր կյանքում:

Երբ ուսանողները ավարտեն այս առանձնահատկությունների քննարկումը իրենց խմբերում, կիսվեք ձեր վկայությամբ այն լույսի մասին, որը լցնում է մեր կյանքերը, երբ մենք ձգտում ենք ապրել Տիրոջ օրենքներով: Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչպիսի՞ դրսևորումներ է ունեցել այս ճշմարտությունը իրենց կյանքում: Օգնեք ուսանողներին` կիրառել իրենց սովորածը, խնդրելով նրանց գրել մի նպատակ, որը կօգնի նրանց ապրել սելեստիալ արքայության օրենքով և օրհնված լինել այդ որակներով: Հրավիրեք մի քանի ուսանողների` դասարանի հետ կիսվել իրենց նպատակներով, եթե նրանք ցանկանան անել այդ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 88.3–4: Մեկ ուրիշ Մխիթարիչ

«Ոմանք կարծում են, որ «մեկ ուրիշ Մխիթարիչ» արտահայտությունը Վարդապետություն և Ուխտեր 88.3-ում վերաբերում է Երկրորդ Մխիթարիչին, կամ անձամբ Փրկչի այցելությանը: Սակայն Տերը այս հատվածում խոստացավ, որ այս Մխիթարիչը «կմնա ձեր սրտերում»: Վարդապետություն և Ուխտեր 88-ում խոստացված Մխիթարիչը «խոստումի Սուրբ Հոգին է» (հ. 3), «հավերժական կյանքի խոստումը, որ ես տվեցի ձեզ» (հ. 4)» (Վարդապետություն և Ուխտեր Ուսանողի Ձեռնարկ, 2nd ed. [Church Educational System manual, 2001, 198):

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը գրել է.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Խոստումի Սուրբ Հոգին Երկրորդ Մխիթարիչը չէ: Խոստումի Սուրբ Հոգին Սուրբ Հոգին է, ով հաստատման կնիքն է դնում յուրաքանչյուր արարողության վրա, որն արդարությամբ է կատարված [ՎևՈւ 132.7], իսկ երբ ուխտերը խախտվում են, նա հեռացնում է կնիքը» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 1:55):

Վարդապետություն և Ուխտեր 88․6-13։ Քրիստոսի Լույսը

«Լույս, որը դուրս է գալիս Աստծո ներկայությունից, որ լցնի տարածության անսահմանությունը»: Դա է «լույս, որը բոլոր բաների մեջ է, որը կյանք է տալիս բոլոր բաներին, որն այն օրենքն է, որով կառավարվում են բոլոր բաները» (ՎևՈւ 88.12–13, տես նաև հատվածներ 6–11): Այս ուժը հավերժական ազդեցություն է մարդկանց կյանքերում (տես Հովհաննես Ա.9, ՎևՈւ 93.2): Սուրբ գրություններում Քրիստոսի Լույսը երբեմն կոչվում է Տիրոջ Հոգի, Աստծո Հոգի, Քրիստոսի Հոգի կամ Կյանքի Լույս:

«Քրիստոսի Լույսը չպետք է շփոթել Սուրբ Հոգու հետ: Այն անձնավորված չէ` ինչպես Սուրբ Հոգին»: Նրա ազդեցությունը առաջնորդում է մարդկանց գտնել ճշմարիտ ավետարանը, մկրտվել, ստանալ Սուրբ Հոգու պարգևը (տես Հովհաննես ԺԲ.46, Ալմա 26.14–15):

«Խիղճը Քրիստոսի Լույսի դրսևորումն է, որը մեզ հնարավորություն է տալիս տարբերել բարին չարից: Մարգարե Մորմոնը ուսուցանել է. «Քանզի ահա, Քրիստոսի Հոգին տրվում է ամեն մարդու, որպեսզի նա կարողանա բարին տարբերել չարից. ուստի, ես ցույց եմ տալիս ձեզ դատելու ուղին. քանզի ամեն բան, որ հրավիրում է անել բարիք, և համոզում է հավատալ Քրիստոսին, առաջանում է Քրիստոսի զորությամբ ու պարգևով. ուստի, դուք կարող եք կատարյալ իմացությամբ իմանալ՝ դա Աստծուց է: Եվ այժմ, իմ եղբայրնե՛ր, տեսնելով, որ դուք գիտեք լույսը, որով դուք կարող եք դատել, լույս, որը Քրիստոսի լույսն է, տեսե՛ք, որ դուք սխալ չդատեք. քանզի այն նույն դատաստանով, որ դուք եք դատում, դուք ևս պիտի դատվեք» (Մորոնի 7.16,18)» (Հավատքին Հավատարիմ: Ավետարանական վկայակոչում [2004], 96):

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է.

Նկար
President Boyd K. Packer

«Քրիստոսի Լույսը նկարագրելու համար ես կհամեմատեմ այն արևի լույսի հետ կամ կնմանեցնեմ դրան: Արևի լույսը ծանոթ է բոլորին. այն ամենուրեք ներկա է, տեսանելի և կարող ենք զգալ: Կյանքն ինքը կախված է արևի լույսից:

Քրիստոսի լույսը նման է արևի լույսին: Այն նույնպես ներկա է ամենուրեք և բոլորին հավասարաչափ է տրվում:

Ճիշտ այնպես, ինչպես խավարը պետք է անհետանա, երբ հայտնվի արևի լույսը, այնպես էլ չարը փախուստի կդիմի Քրիստոսի Լույսից:

Արևի լույսի մեջ խավար չկա: Խավարը ենթարկվում է լույսին: Արևը կարող է ծածկվել ամպերով կամ երկրի պտույտի հետևանքով, բայց ամպերը կանհետանան, իսկ երկիրը կավարտի իր պտույտը:

Քրիստոսի լույսը համընդհանուր է` ինչպես ինքը` արևի լույսը: Որտեղ որ կա մարդկային կյանք, այնտեղ կա Քրիստոսի Լույսը: Ամեն մի կենդանի հոգի օժտված է դրանով: Այն հովանավորն է ամենի, ինչը բարի է: Այն ոգեշնչողն է ամեն ինչի, որը կօրհնի մարդկությանը և կլինի նրա օգտին: Այն սնուցում է բարությունը» (“The Light of Christ,” Ensign, Apr. 2005, 13):

Վարդապետություն և Ուխտեր 84.21-24, 34-35: Մենք կարող ենք ընտրել հնազանդվել սելեստիալ արքայության օրենքին

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դելբերտ Լ. Ստեպլին առաջարկել է սելեստիալ օրենքին մեր հնազանդության ինքնագնահատումը.

Նկար
Երեց Դելբերտ Լ. Ստեպլի

«Հավանաբար յուրաքանչյուրիս համար լավ կլիներ վերանայել մեր անձը` որոշելու, թե որտեղ ենք մենք ներկայումս կանգնած սելեստիալ արքայության հիմնական օրենքի` հնազանդության օրենքի հետ փոխհարաբերության մեջ: Արդյունքները մեզ համար պարզ կդարձնեն, թե որ արքայությունը պետք է ընտրենք որպես նպատակ մեզ համար: Օրինակ.

  1. Արդյո՞ք ես ջանասիրաբար ուսումնասիրում եմ սուրբ գրությունները և խորհում` իմանալու Աստծո կամքը և հասկանալու Նրա պատվիրանները Իր զավակների վերաբերյալ:

  2. Արդյո՞ք ես հետևում եմ Աստծո ապրող մարգարեի խորհրդին, թե ես պարզապես ընտրում եմ այն բաները, որոնց հետ ես համաձայն եմ` անտեսելով մյուսները:

  3. Արդյո՞ք ես դիմում եմ իմ եպիսկոպոսի ու ցցի նախագահի խորհրդին` այն հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում են ինձ և իմ ընտանիքին:

  4. Արդյո՞ք ես լրջորեն ձգտում եմ ենթարկել իմ ֆիզիկական ցանկությունները իմ կամքին:

  5. Արդյո՞ք ես գործադրում եմ բոլոր ջանքերը` ապաշխարելու իմ անցյալի ու ներկայի մեղքերից` և ուղղում դրանք ճիշտ գործեր կատարելով:

  6. Արդյո՞ք ես հավատք ունեմ առ Աստված` չնայած որ ես անցնում եմ փորձությունների, ձախորդությունների և դժբախտության միջով: Իսկ արդյո՞ք ես կրում եմ իմ բեռը առանց տրտնջալու:

Աստծո պատվիրանները պահելը ծանր բեռ չէ, երբ մենք անում ենք այն` սիրելով Նրան, ով այնքան գթառատորեն օրհնել է մեզ: Փրկիչն աղերսում է մեզ «ձեզ վերայ առէք իմ լուծը և ինձանից սովորեցէք. Որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեր անձերի համար հանգստութիւն կգտնէք։

Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»: (Մատթ. ԺԹ.29-30:)

Աստծո պատվիրանները կատարելու մեր պատրաստակամությունը հանդիսանում է Նրա հանդեպ մեր հավատքի ու սիրո վկան: Խռովարար հակումը չի կարող ժառանգել սելեստիալ արքայությունը» (“The Blessings of Righteous Obedience,” Ensign, Nov. 1977, 20–21):