Սեմինարիա
Դաս 111․ Վարդապետություն և Ուխտեր 106․1–107․20


Դաս 111

Վարդապետություն և Ուխտեր 106․1–107․20

Նախաբան

1834թ․ նոյեմբերի 25-ին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 106-ում։ Այդ հայտնության մեջ Տերը Ուորեն Ա․ Քաուդերիին, Օլիվեր Քաուդերիի ավագ եղբորը, կանչում է, որպես Եկեղեցու նախագահող քահանայապետ Ֆրիդոմի, Նյու Յորք, հողի և նրա մերձակա շրջանների վրա։ Ջոզեֆ Սմիթը Վարդապետություն և Ուխտեր 107 բաժնի հայտնությունը ստացավ 1835թ․ ապրիլին, երբ Տասներկու Առաքյալների Քվորումի բոլոր անդամները պատրաստվում էին ծառայել միսիա՝ Միացյալ Նահանգների արևելքում։ Գրավոր հայտարարության մեջ Տասներկուսն ասել է․«Այն պահը, երբ մենք պետք է բաժանվենք, մոտ է, իսկ թե երբ կհանդիպենք նորից, Աստված միայն գիտե, հետևաբար, մենք ցանկանում ենք խնդրել նրան, ում մենք ընդունում ենք որպես մեր Մարգարեի և Տեսանողի, որ նա հարցնի Աստծուն և հայտնություն ստանա մեր մասին, … որպեսզի մենք հետևենք դրան, երբ բաժանվենք, որպեսզի մեր սրտերը մխիթարվեն» (in History of the Church, 2:209–10)։ Հայտնությունը գրվել է 1835թ-ին, սակայն «պատմական արձանագրությունները հաստատում են, որ 60-ից 100-րդ հատվածների մեծ մասը ընդգրկում են այն հայտնությունը, որը 1831թ․ նոյեմբերի 11-ին, տրվել է Ջոզեֆ Սմիթի միջոցով» (ՎևՈւ 107-ի նախաբան)։ Սա այս ձեռնարկի Վարդապետություն և Ուխտեր 107-ի երեք դասերից առաջինն է։

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 106

Տերը Ուորեն Ա․ Քաուդերին կանչում է որպես նախագահող քահանայապետ Ֆրիդոմում, Նյու Յորք

Հորդորեք ուսանողներին հիշել այն պահը, երբ նրանք հաստատել են նոր եպիսկոպոս կամ ճյուղի նախագահ։

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս էր այդ անձն զգում իր հաստատման ժամանակ։

Բացատրեք, որ 1834թ-ին, Եկեղեցին մեծ աճ էր արձանագրել Ֆրիդոմ հողում, Նյու Յորք, որը գրեթե 200 մղոն (մոտ 320 կիլոմետր) հեռավորության վրա է գտնվում Կիրթլենդից, Օհայո։ Տերը կանչում է քահանայության ղեկավարի, որպեսզի նախագահի այնտեղի անդամների վրա։ Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 106․1–3 հատվածները։

  • Ի՞նչ պատվիրեց Տերը Ուորեն Քաուդերիին։

Բացատրեք, որ Եղբայր Քաուդերիի զգացմունքները, հնարավոր է, լինեին նույնը, ինչ-որ մեր օրերի եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահն են զգում։ Տերը Եղբայր Քաուդերիի հետ կիսվում է մխիթարող խոսքերով, մինչ նա ընդունում է իր նոր կոչումը։ Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 106.6 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչու է Տերը գոհ Եղբայր Քաուդերիից։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «խոնարհվեց իմ գավազանի առաջ» արտահայտությունը: (Որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանել այդ հարցին, կարող եք բացատրել նրանց, որ գավազանը մի ձող է, որը կրում են թագավորներն ու թագուհիները։ Դա իշխանության խորհրդանիշ է:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «առանձնացավ մարդկային նենգություններից» արտահայտությունը:

Գրատախտակին գրեք, եթե , ապա Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 108.7-8 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով Եղբայր Քաուդերիին Տիրոջ տված ցուցումներն ու խոստումները։ Հանձնարարեք ուսանողներին գրել, թե ինչ նրանք բացահայտեցին՝ «եթե-ապա» սկզբունքն իրենց սուրբ գրություններում գրելով։ Բավականաչափ ժամանակից հետո, հորդորեք մի քանի ուսանողների կիսվել այն սկզբունքներով, որոնք նրանք սովորել են։ (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, բայց նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք խոնարհեցնում ենք մեզ Տիրոջ առաջ, ապա Նա ողորմություն կունենա մեզ վրա, կբարձրացնի մեզ և շնորհ ու համոզվածություն կտա մեզ։)

  • Ի՞նչ կերպ է Տերը բարձրացնում այն մարդկանց, ովքեր խոնարհեցնում են իրենց Նրա առաջ։

Վկայեք, որ մենք կարող ենք ստանալ Ուորեն Քաուդերիին խոստացված նույն օրհնությունները, եթե մենք խոնարհեցնենք մեզ Տիրոջ առաջ։

Վարդապետություն և Ուխտեր 107․1-20

Տերը մեզ ուսուցանում է Մելքիսեդեկյան և Ահարոնյան քահանայությունների վերաբերյալ

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 107 բաժնում գրված հայտնությունը պարզաբանում է Առաջին Նախագահության, Տասներկու Առաքյալների Քվորումի, և Յոթանասունի Քվորումի կազմավորումը և պարտականությունները։

Կարդացեք Հին Կտակարանի մի մարգարեի մասին հետևյալ նկարագրությունը։ Հորդորեք ուսանողներին կռահել, թե ում եք դուք նկարագրում։

Այդ մարգարեն «հավատքի մարդ էր, որն արդարություն էր գործում. և երեխա ժամանակ նա վախենում էր Աստծուց և փակում էր առյուծների բերանը, և զսպում էր կրակի կատաղությունը» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծննդոց ԺԴ․26 [Սուրբ Գրքերի ուղեցույց])։ Որպես Սաղեմի թագավոր, նա «իր օրերում հաստատեց խաղաղություն երկրում. այդ պատճառով նա կոչվեց խաղաղության իշխան» (Ալմա 13․18)։ Աբրահամ մարգարեն նրան տասանորդ էր վճարում (տես Ալմա 13․15

Երբ ուսանողներից մի քանիսը կռահեն այդ մարգարեի անունը, գրատախտակին գրեք Մելքիսեդեկ։ Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 107․1-4 հատվածները, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ են ուսուցանում այդ հատվածները Մելքիսեդեկի մասին։

  • Ինչպե՞ս էր կոչվում Մելքիսեդեկյան Քահանայությունը նախքան Մելքիսեդեկի օրերը։ Ինչո՞ւ է այժմ կոչվում Մելքիսեդեկյան Քահանայություն։

Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Մելքիսեդեկյան Քահանայությունն ըստ Աստծո Որդու կարգի է։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն 3-րդ հատվածի այդ արտահայտությունը։

  • Ի՞նչ է այդ սկզբունքն իրենից ենթադրում, թե ինչպես պետք է քահանայություն կրողները կատարեն իրենց պարտականությունները։

Որպես այդ քննարկման մաս, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Կ․ Փաքերի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Երբ քահանայության իշխանությունը պատշաճ ձևով է իրականացվում, քահանայություն կրողներն անում են այն, ինչ Նա [Հիսուս Քրիստոսը] կաներ, եթե ներկա լիներ»(“The Power of the Priesthood,” Ensign, May 2010, 7)։

Եկեղեցու հետևյալ կազմակերպությունները թվեք գրատախտակին․ Սփոփող Միություն, Կիրակնօրյա դպրոց, Երիտասարդ տղամարդիկ, Երիտասարդ կանայք և Երեխաների Միություն։ Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 107․5, 8–9 հատվածները, փնտրելով այն բառերը կամ արտահայտությունները, որոնք ուսուցանում են, թե ինչպես են այդ կազմակերպությունները կապված Մելքիսեդեկյան Քահանայության հետ։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։

  • Ի՞նչ է հավելումը։ (Մարմնի մաս, ինչպես օրինակ ձեռք կամ ոտք։)

  • Ըստ 8-րդ հատվածի, ի՞նչ իրավունք ու իշխանություն ունի Մելքիսեդեկյան քահանայությունը։ (Ուսանողների պատասխաններից հետո, հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին․ Մելքիսեդեկյան Քահանայությունը կրում է նախագահելու իրավունքը, և զորություն ու իշխանություն ունի եկեղեցու բոլոր պաշտոնների վրա, և ունի հոգևոր բաները ղեկավարելու իշխանություն։ Բացատրեք, որ «ղեկավարել[ու] հոգևոր բաները» իր մեջ ներառում է ղեկավարելու օրհնությունները, արարողությունները և ուխտերը։)

Բացատրեք, որ 9 հատվածում նշված նախագահությունը վերաբերվում է Առաջին Նախագահությանը։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 107․10 հատվածը և հորդորեք դասարանին ուշադրություն դարձնել նրան, թե ուրիշ ով իրավունք ունի պաշտոնավարելու Առաջին Նախագահության ղեկավարության ներքո։ Երբ ուսանողները կիսվեն իրենց սովորածով, օգնեք նրանց հասկանալ, որ ցցերի նախագահություններն ու եպիսկոպոսությունները օրինակ են հանդիսանում այն քահանայապետերի, որոնք Առաջին Նախագահության ղեկավարության ներքո պաշտոնավարում են իրենց դիրքում։

Անդրադարձեք գրատախտակին գրված կազմակերպություններին։ Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ կազմակերպությունների ու ցցի և ծխի քահանայության ղեկավարների միջև կապը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթի հետևյալ հայտարարությունը։

Նկար
President Joseph F. Smith

«Հիսուս Քրիստոսի Եկեղեցում չկա մեկ այլ կառավարում , առանձին ու անկախ, սուրբ քահանայությունից վեր կանգնած կամ դրա իշխանությունից դուրս գտնվող։… [Օժանդակ կազմակերպությունները] գտնվում են ոչ քահանայությունից դուրս, ոչ էլ դրա հասանելիության սահմաններից դուրս։ Դրանք ընդունում են Քահանայության սկզբունքը։ Որտեղ էլ, որ դրանք գտնվեն, միշտ նրանց նպատակն է՝ ինչ-որ բարիք գործել, ինչ-որ հոգի փրկել, աշխարհիկ կամ հոգևոր առումով» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Ֆ․ Սմիթ [1998], 360

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 107․18-19 հատվածները, որպեսզի բացահայտեն այն լրացուցիչ իշխանությունը, որ Մելքիսեդեկյան Քահանայությունը կրում է։

  • Ըստ 18-րդ հատվածի, ի՞նչ իշխանություն է կրում Մելքիսեդեկյան քահանայությունը։ (Երբ ուսանողները բացահայտեն հետևյալ ճշմարտությունը, գրեք այն գրատախտակին․ Մելքիսեդեկյան Քահանայությունը կրում է Եկեղեցու բոլոր հոգևոր օրհնությունների բանալիները։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ ճշմարտությունը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Ջոզեֆ Սմիթի հետևյալ հայտարարությունը։ Հորդորեք դասարանին ուշադիր լսել այն հոգևոր օրհնությունները, որոնք գալիս են Մելքիսեդեկյան Քահանայության միջոցով։

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«[Մելքիսեդեկյան Քահանայությունը] այն անցուղին է, որի միջոցով բոլոր գիտելիքը, վարդապետությունը, փրկության ծրագիրը և ամեն կարևոր հարց հայտնվում է երկնքից» (in History of the Church, 4:207)։

  • Հոգևոր օրհնություններից ո՞ր մեկն է 19 հատվածում տպավորվել ձեզ վրա։ Ինչո՞ւ:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ նրանք ովքեր կրում են Մելքիսեդեկյան Քահանայություն, պետք է օգտագործեն այն ուրիշներին օրհնելու համար, ինչպես օրինակ Սուրբ Հոգու պարգև և տաճարային օրհնություններ տալու համար։

  • Որո՞նք են այն օրհնությունները, որոնք դուք ստացել եք Մելքիսեդեկյան Քահանայության շնորհիվ։

Բացատրեք, որ Տերը նաև հայտնել է Ահարոնյան Քահանայության իշխանությանը վերաբերվող ճշմարտությունները։ Հանձնարարեք երեք ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 107․13–14, 20։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան և բացահայտել այն իշխանությունը, որն Ահարոնյան Քահանայությունը կրում է։

  • Ի՞նչ իշխանություն է կրում Ահարոնյան Քահանայությունը։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ վարդապետությունը․ Ահարոնյան Քահանայությունը կրում է հրեշտակների սպասավորության և արտաքին արարողությունները սպասավորելու բանալիները։)

  • Ի՞նչ արարողություն է նշված 20-րդ հատված-ում։ Ի՞նչ արտաքին արարողություն է սպասավորվում Ահարոնյան Քահանայության իշխանության կողմից։ (Հաղորդությունը։)

  • Որո՞նք են այն օրհնությունները, որոնք դուք ստացել եք Ահարոնյան Քահանայության շնորհիվ։

Գրատախտակին գրեք հետևյալ վերնագրերը․

Մելքիսեդեկյան Քահանայության պաշտոններ Ահարոնյան Քահանայության պաշտոններ

Դասից առաջ, քահանայության հետևյալ պաշտոնները գրեք թղթի վրա․ սարկավագ, ուսուցիչ, քահանա, եպիսկոպոս, երեց, քահանայապետ, հայրապետ, Յոթանասուն, Առաքյալ։ Թղթերը խառը վիճակով դրեք տարայի մեջ։

Դասի այս մասում, թղթերը բաժանեք մի քանի ուսանողների միջև։ Հանձնարարեք ուսանողներին մոտենալ գրատախտակին և յուրաքանչյուր պաշտոն դնել համապատասխան վերնագրի տակ։

Որոշ ուսանողներ կասեն, որ եպիսկոպոսի պաշտոնը Մելքիսեդեկյան Քահանայության պաշտոն է։ Եթե նրանք այդպես կարծեն, հանձնարարեք նրանցից որևէ մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 107․13, 15 հատվածները։ Հորդորեք ուսանողներին այդ հատվածների օգնությամբ որոշել, թե գրատախտակի վրա որտեղ նրանք պետք է դնեն եպիսկոպոսի պաշտոնը։ Բացատրեք, որ եպիսկոպոսի պաշտոնը Ահարոնյան Քահանայության պաշտոն է։ Եպիսկոպոսը, Ահարոնյան Քահանայության նախագահն ու ծխի նախագահող քահանայապետն է։ (Ուշադրություն դարձրեք, որ 16–17 հատվածներ-ում նշված Ահարոնի անմիջական հետնորդի կոչումը, հասցեագրված է Վարդապետություն և Ուխտեր 68․15–21 հատվածներում և 74-րդ դասի մեջ։)

Համոզվեք, որ գրատախտակի վրայի պաշտոնները ճիշտ են տեղադրված։ (Մելքիսեդեկյան Քահանայության պաշտոններն են՝ երեց, քահանայապետ, հայրապետ, Յոթանասունական և Առաքյալ։ Ահարոնյան Քահանայության պաշտոններն են՝ սարկավագ, ուսուցիչ, քահանա և եպիսկոպոս:) Բացատրեք, որ այդ ցանկը ուսանողներին կնախապատրաստի հաջորդ երկու դասերի համար, որտեղ նրանք ավելին կսովորեն քահանայության պաշտոնների վերաբերյալ։

Ավարտեք, հորդորելով ուսանողներին կիսվել իրենց վկայություններով այն մասին, թե ինչ նրանք սովորեցին կամ զգացին այսօրվա դասի ընթացքում։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 107․1։ Ո՞րն է Ահարոնյան Քահանայության և Մելքիսեդեկյան Քահանայության միջև կապը։

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Չնայած կա երկու քահանայություն, այնուամենայնիվ, Մելքիսեդեկյան Քահանայությունն ընդգրկում է Ահարոնյան կամ Ղևտական քահանայությունը և մեծ գլուխն է ու կրում է բարձրագույն իշխանությունը, որը վերաբերում է քահանայությանը և Աստծո Արքայության բանալիներին աշխարհի բոլոր դարերում, մինչև երկրի ամենավերջին ժառանգությունը և այն անցուղին է, որի միջոցով բոլոր գիտելիքը, վարդապետությունը, փրկության ծրագիրը և ամեն կարևոր հարց հայտնվում է երկնքից» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 115

«Քահանայությունն ամբողջությամբ Մելքիսեդեկյան է, սակայն կան նրա տարբեր մասեր կամ աստիճաններ։… Բոլոր մարգարեներն ունեցել են Մելքիսեդեկյան Քահանայություն» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ 117

Վարդապետություն և Ուխտեր 107․8–9, 18։ Քահանայության բանալիները

«Քահանայության բանալիները Աստծո իշխանությունն են, որը Նա տվել է քահանայության ղեկավարներին՝ երկրի վրա Իր քահանայության օգտագործումը ղեկավարելու, վերահսկելու և կառավարելու համար: Քահանայության իշխանության կիրառումը կառավարվում է նրանց կողմից, ովքեր կրում են դրա բանալիները (տես ՎևՈւ 65․2; 81․2; 124․123)։ Նրանք, ովքեր կրում են բանալիները, իշխանություն ունեն կառավարել և առաջնորդել Եկեղեցին` իրավասության շրջանակում:

«Հիսուս Քրիստոսը կրում է Իր Եկեղեցուն պատկանող քահանայության բոլոր բանալիները: Իր բոլոր Առաքյալներին Նա շնորհել է երկրի վրա Աստծո արքայությանը պատկանող քահանայության բոլոր բանալիները: Ավագ ապրող Առաքյալը՝ Եկեղեցու Նախագահը, միակ անձն է երկրի վրա, որը լիազորված է գործածելու քահանայության բոլոր բանալիները (տես ՎևՈւ 43․1–4; 81․2; 107․64–67, 91–92; 132․7

Յոթանասունականները գործում են ըստ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի հանձնարարության և իշխանության փոխանցման: Տարածքային Նախագահները կառավարում են իրենց հանձնարարված տարածքները՝ Առաջին Նախագահության և Տասներկուսի լիազորության ներքո: Յոթանասունի Նախագահությունն ի սպաս է դրվում և ստանում է բանալիներ՝ Յոթանասունի Քվորումին նախագահելու համար:

Եկեղեցու Նախագահը քահանայության բանալիներով լիազորում է քահանայության այլ ղեկավարների, որպեսզի նրանք կարողանան նախագահել իրենց պատասխանատվության շրջանակներում: Քահանայության բանալիները շնորհվում են տաճարների, միսիաների, ցցերի և շրջանների նախագահներին, եպիսկոպոսներին, ճյուղերի նախագահներին և քվորումների նախագահներին: Նախագահելու այդ իշխանությունը ուժի մեջ է յուրաքանչյուր ղեկավարի կոչման միայն նշանակված պատասխանատվությունների շրջանակում և աշխարհագրական իրավասության սահմանում: Երբ քահանայության ղեկավարները ազատվում են իրենց ծառայություններից, նրանք այլևս չեն կրում համապատասխան բանալիները:

Քահանայության ղեկավարների խորհրդականները բանալիներ չեն ստանում: Նրանք ի սպաս են դրվում և գործում իրենց կոչումներում՝ ըստ հանձնարարության և լիազորված իշխանության:

«Ծխերի և ցցերի բոլոր օժանդակ կազմակերպությունները գործում են եպիսկոպոսի կամ ցցի նախագահի ղեկավարության ներքո, որոնք կրում են նախագահելու բանալիները: Օժանդակ կազմակերպությունների նախագահները և նրանց խորհրդականները բանալիներ չեն ստանում: Նրանք ստանում են լիազորված իշխանություն իրենց կոչումներում գործելու համար» (Ձեռնարկ 2․ Սպասավորել Եկեղեցում [2010], 2.1.1

Վարդապետություն և Ուխտեր 107․8–12։ Առաջին Նախագահությունը Մելքիսեդեկյան Քահանայության նախագահությունն է։

«Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Տերը հայտնում է Իր կամքը Մելքիսեդեկյան Քահանայության միջոցով, նկատի ունենալով՝ Առաջին Նախագահությանը․ «Մելքիսեդեկի բարձրագույն քահանայությունը ոչ այլ ինչ է, քան Աստծո Որդու Քահանայություն… կան որոշակի արարողություններ, որոնք պատկանում են քահանայությանը, որից որոշակի արդյունքներ են հոսում, և Նախագահները կամ Նախագահությունը ղեկավարում են Եկեղեցին և Եկեղեցու մասին Աստծո մտքի և կամքի հայտնությունները պետք է ստացվեն Նախագահության միջոցով։ Սա է Երկնքի կարգը, և այդ Քահանայության իշխանությունն ու արտոնությունը» (in History of the Church, 2:477)» (Վարդապետություն և Ուխտերի Ուսանողի ձեռնարկ 2-րդ հրատ․ [Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2001], 263)։

Վարդապետություն և Ուխտեր 107․18։ Մելքիսեդեկյան Քահանայությունը կրում է «եկեղեցու բոլոր հոգևոր օրհնությունների բանալիները»

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«[Մելքիսեդեկյան Քահանայությունը] միջոց է, որով Տերը մարդկանց միջոցով գործում է՝ հոգիներ փրկելու համար։ Առանց այդ քահանայության իշխանության, մարդիկ կկործանվեն։ Միայն այդ իշխանության միջոցով է մարդ «կրում Եկեղեցու բոլոր հոգևոր օրհնությունների բանալիները», թույլ տալով նրան ստանալ «երկնքի արքայության խորհուրդները, տեսնել երկինքներն բացված» իր համար (տես ՎևՈւ 107․18–19), թույլ տալով նրան մտնելու նոր և հավերժական ամուսնական ուխտի մեջ և հավերժական կապով իրեն կապել իր կնոջն ու երեխաներին, թույլ տալով նրան հավերժ դառնալ իր սերունդների հայրապետը, և թույլ տալով նրան ստանալ Տիրոջ օրհնությունների լրիվությունը» (“The Example of Abraham,” Ensign, June 1975, 3; տես նաև Doctrine and Covenants Institute Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 263)։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը վկայել է Մելքիսեդեկյան Քահանայության հետ կապված հոգևոր օրհնությունների մասին․

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Իմ տանն ու իմ ծառայության մեջ, ես զգացել եմ Աստծո զորությունը։ Ես տեսել եմ չարիքը սաստվելիս և արհավիրքները վերահսկվելիս։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում տեղափոխել դժվարությունների սարերը և կիսել սպառնալից Կարմիր Ծովի ջրերը։ Ես գիտեմ, թե ինչպես է կործանիչ հրեշտակն «անցնում նրանց կողքով» [ՎևՈւ 89․21]։ «Ըստ Աստծո Որդու կարգի Սուրբ Քահանայության» իշխանություն ստանալը և զորություն կիրառելը [տես ՎևՈւ 107․1–3], մեծ օրհնություն է իմ և իմ ընտանիքի համար, որը ես երբևէ հույս ունեի ունենալ այս աշխարհում։ Եվ դա է վերջին հաշվով, սովորական իմաստով, կազմում քահանայության էությունը՝ այն օրհնելու անկրկնելի, անվերջանալի, անփոփոխ ունակություն է» (“Our Most Distinguishing Feature,” Ensign or Liahona, May 2005, 45)։