Սեմինարիա
Դաս 65․ Վարդապետություն և Ուխտեր 59


Դաս 65

Վարդապետություն և Ուխտեր 59

Նախաբան

1831թ. օգոստոսի 7-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը, երբ Միսսուրի նահանգի Ջեքսոն Քաունթիում էր, ստացավ հայտնություն, որը տրված է Վարդապետություն և Ուխտեր 59-ում: Այդ հայտնության մեջ Տերը շարադրեց Իր ակնկալիքները Սրբերից, ովքեր վերջերս էին եկել Սիոն, այդ թվում՝ հանգստյան օրը պահելու մասին։ Տերը նաև հաստատեց, որ նրանք, ովքեր պահում են Իր պատվիրանները, կստանան հոգևոր և նյութական օրհնություններ։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 59․1-4

Տերը նկարագրում է այն օրհնությունները, որոնք Նա կշնորհի Սիոնի հավատարիմ Սրբերին

Դասից առաջ գրեք հետևյալ հարցերը գրատախտակին.

Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում սիրել Տիրոջը ձեր ողջ։

Ի՞նչ գործողություններ կամ մոտեցումներ եք նկատում այն մարդկանց մոտ, ովքեր սիրում են Տիրոջն իրենց ողջ ի տարբերություն նրանց, ովքեր այդպես չեն սիրում։

Դասից առաջ գրեք Փոլլի Նայթ անունը գրատախտակին։ Հացրեք ուսանողներին, թե ինչ են հիշում նրա մասին Վարդապետություն և Ուխտեր 57-ից։ Եթե ուսանողները դժվարանում են հիշել, որևէ ուսանողի խնդրեք կարդալ Փոլլի Նայթի մասին դաս 62-ում։

  • Ի՞նչն է ձեզ հմայում Փոլլի Նայթի մեջ:

Ասացեք ուսանողներին, որ Փոլլիի մահվան օրը Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրառված է Վարդապետություն և Ուխտեր 59-ում։ Հրավիրեք նրանց մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 59.1-2 և գտնել այն արտահայտությունները, որոնք իմաստալից կարող էին լինել իր ընկերների և սիրած մարդկանց համար: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով:

  • Համաձայն հատված 1-ի, ո՞ւմ է այս հայտնությունը վերաբերում բացի Փոլլի Նայթից: (Սրբերին, ովքեր հնազանդվում են Աստծո պատվիրաններին։) Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում պարզ աչքով ուղղված Աստծո փառքին:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 59.3-4 և խնդրեք դասարանին գտնել այն նյութական և հոգևոր օրհնությունները, որոնք խոստացվել են նրանց, ովքեր հնազանդվում են Տիրոջը՝ պարզ աչքով ուղղված Նրա փառքին: Խնդրեք նրանց հաղորդել իրենց գտածի մասին:

  • Հատված 4-ում ի՞նչ օրհնություն է Տերը խոստանում, որը մարդիկ օրհնություն կարող են չհամարել։ («Ոչ քիչ պատվիրաններով»։) Ի՞նչ ուղիներով են պատվիրանները օրհնություններ հանդիսանում մեզ համար: (Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, կարող եք առաջարկել նրանց կարդալ Վարդապետություն և Ուխտեր 130.20-21:)

Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Եթե մենք պահենք պատվիրանները՝ պարզ աչքով ուղղված Աստծո փառքին, ապա …:

Հրավիրեք ուսանողներին ավարտել նախադասությունը, օգտվելով հատվածներ 1–4-ում իրենց սովորածից։ Այս սկզբունքն արտահայտելու եղանակներից մեկը, որն ուսանողները կարող են օգտագործել, հետևյալն է․ եթե մենք պահենք պատվիրանները՝ պարզ աչքով ուղղված Աստծո փառքին, ապա մենք կօրհնվենք և նյութապես, և հոգևոր առումով։ Խնդրեք ուսանողներին գտնել այս սկզբունքի այլ օրինակներ, երբ շարունակում են ուսումնասիրել այս հայտնությունը:

Վարդապետություն և Ուխտեր 59․5-8

Տերը պատվիրաններ է տալիս Սրբերին

Բացատրեք, որ Տերը շարունակեց այդ հայտնությունը Սիոնի Սրբերին մի քանի պատվիրաններ տալով։ Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 59․5, իսկ դասարանին խնդրեք գտնել Սրբերին տված Տիրոջ պատվիրանը։

Համաձայն այդ հատվածի, ի՞նչ է Տերն ակնկալում Իր Սրբերից: (Ուսանողները պետք է գտնեն հետևյալ վարդապետությունը․ Մենք պետք է սիրենք Աստծուն մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով։)

Բաժանեք ուսանողներին զույգերի: Յուրաքանչյուր զույգի հանձնարարեք բառերից մեկը, որը նկարագրում է, թե ինչպես մենք պետք է սիրենք Տիրոջը (սրտով, զորությամբ, մտքով, ուժով)։ Հրահանգեք ուսանողներին իրենց հանձնարարված բառերով ավարտել հարցերը, որոնք դուք գրել եք գրատախտակին դասը սկսելուց առաջ։ Խնդրեք յուրաքանչյուր զույգից մեկ ուսանողի պատասխանել առաջին հարցին, իսկ մյուսին՝ երկրորդ հարցին։ Երբ ուսանողները բավարար ժամանակ կունենան զույգերով այդ հարցերը քննարկելու համար, նրանցից մի քանիսին հրավիրեք դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով:

Օգնելու համար ուսանողներին զգալու մեր ամբողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով Տիրոջը սիրելու պատվիրանի ճշմարտությունն ու կարևորությունը, խնդրեք նրանց պատասխանել հետևյալ հարցերին սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում․

  • Նկարագրեք մի ժամանակ, երբ մեծ սեր եք զգացել Տիրոջ հանդեպ։

  • Նկարագրեք մի ժամանակ, երբ Տիրոջ հանդեպ ձեր սերն ազդել է ձեր որոշման վրա։

Բավարար ժամանակից հետո մի քանի ուսանողների խդնրեք կիսվել իրենց պատասխաններով դասարանի հետ: (Հիշեցրեք ուսանողներին, որ իրենք չպետք է կիսվեն սուրբ կամ անձնական փորձառություններով։)

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 59.6-8 և գտնել լրացուցիչ պատվիրանները, որոնք Տերը տվեց Սրբերին այդ ժամանակ։

  • Ինչպե՞ս են այդ պատվիրանները վերաբերում Տիրոջը մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով սիրելու պատվիրանին։

  • Ինչպե՞ս կարող է մեր մերձավորին սիրելը ցույց տալ մեր սերը Տիրոջ հանդեպ:

Վարդապետություն և Ուխտեր 59․9-19

Տերն ուսուցանում է Սրբերին Հանգստության օրվա մասին

Ուսանողներին բաժանեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մարկ Ե․ Պիտերսենի հետևյալ հայտարարությունը կամ գրեք այն գրատախտակին դասից առաջ։ (Այս հայտարարությունը կարելի է գտնել “The Sabbath Day” հոդվածում, Ensign, May 1975, 49.)

«Մեր հնազանդությունը կամ անհնազանդությունը վստահելի չափման միջոց է Տիրոջ հանդեպ մեր անձնապես վերաբերմունքի և Գեթսեմանիում նրա տառապանքների, խաչի վրա նրա մահվան և մահացածներից նրա հարության» (Երեց Մարկ Ե․ Պետերսեն)։

Հրավիրեք ուսանողներին կռահել այն խոսքերը, որոնք բացակայում են հայտարարության միջից («Հանգստության օրը»): Երբ նրանք կիսվեն իրենց մտքերով, բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 59-ում գրառված հայտնության մեջ Տերը վերահաստատում է պատվիրանը, որը կարող է օգնել Սրբերին իրենց կյանքում Աստծուն դնել առաջնային տեղում և խորացնել Նրա հետ իրենց հարաբերությունները։ Սա է այն պատվիրանը, որի մասին խոսում էր Երեց Պիտերսենը։ Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 59․9-10, իսկ դասարանին խնդրեք գտնել Սրբերին տված Տիրոջ պատվիրանը։

  • Ի՞նչ պատվիրան է Տերը տալիս այս հատվածներում: (Սուրբ պահեք Հանգստության օրը:)

Հրավիրեք ուսանողներին ավարտել Երեց Պիտերսենի հայտարարությունը Հանգստության օրը խոսքերով:

  • Համաձայն Երեց Պիտերսենի, ինչպե՞ս է Հանգստյան օրը պահելը կապված Տիրոջ հանդեպ մեր սիրո և Նրա Քավության հետ։

Շեշտեք, որ հատված 9-ում Տերը խոստանում է մեծ օրհնություն նրանց, ովքեր պահում են Նրա սուրբ օրը։ Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Եթե մենք սուրբ պահենք Հանգստության օրը, դա կօգնի մեզ …:

Խնդրեք ուսանողներին կրկին կարդալ հատված 9-ը և գտնել խոստումը, որը Տերը տվեց այս պատվիրանի հետ:

  • Համաձայն հատված 9-ի, ինչպե՞ս մենք կօրհնվենք, եթե Հանգստության օրը սուրբ պահենք: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «անբիծ պահել մեզ աշխարհից»:

Հրավիրեք ուսանողներին ավարտել գրատախտակին գրված նախադասությունը իրենց սեփական խոսքերով: Ահա այդ սկզբունքը ձևակերպելու մեկ տարբերակ. Եթե մենք սուրբ պահենք Հանգստության օրը, դա կօգնի մեզ դիմակայել գայթակղությանը և հաղթահարել մեղքը: Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այս սկզբունքը իրենց սուրբ գրություններում։

Բացատրեք, որ  9–14 հատվածներն օգնում են մեզ հասկանալ, թե ինչ է նշանակում Հանգստության օրը սուրբ պահել։ Հանձնարարեք յուրաքանչյուր ուսանողի հետևյալ հատվածներից մեկը․ Վարդապետություն և Ուխտեր 59․9, 10, 12 և 13։ Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ իրենց հանձնարարված հատվածները և գտնել մտքեր կիրակին սուրբ պահելու վերաբերյալ։ Ասացեք ուսանողներին, որ նրանք հնարավորություն կունենան կիսվել իրենց կարդացածով դասարանի հետ: Նախքան ուսանողները կկարդան իրենց հանձնարարված հատվածները, օգտակար կլինի բացատրել «տուրքը մատուցես» արտահայտությունը հատված 10-ում, որը նշանակում է երկրպագել կամ ցուցադրել մեր սերը և նվիրվածությունը։ Բացի դա կարող եք նշել պատարագներ բառի համար տրվող ծանուցումը էջի ստորին մասում հատված 12-ում։

Բավարար ժամանակից հետո խնդրեք այն ուսանողին, ով ուսումնասիրել է հատված 9-ը, կարդալ այն բարձրաձայն: Այդ հատվածն ուսումնասիրած ուսանողներին խնդրեք կիսվել իրենց մտքերով՝ կիրակին սուրբ պահելու վերաբերյալ։ Ուսանողներից մեկին խնդրեք լինել դպիր և գրել այդ մտքերը գրատախտակին գրված սկզբունքի տակ: (Օրինակ հատված 9-ում ուսանողները կարող են առանձնացնել եկեղեցի գնալը, աղոթելը և հաղորդությունն ընդունելը որպես կիրակին սուրբ պահելու կարևոր տարրեր։) Ուսանողներին խնդրեք կրկնել դա մնացած բոլոր հատվածների հետ։

  • Ինչպե՞ս են կիրակին պահելու ձեր ջանքերը օգնել ձեզ դիմակայել գայթակղությանը և ամրացրել ձեզ հոգևոր առումով։

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 59.15, գտնելով արտահայտությունները, որոնք նկարագրում են կիրակի օրվա հանդեպ մեր վերաբերմունքը: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած արտահայտություններով և բացատրել, թե ինչու է այս վերաբերմունքը կիրակի օրվա հանդեպ օգնում մեզ այն սուրբ պահել։

Հակիրճ ձևով ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 59.16-19, բացատրելով, որ Տերը խոստացել է նյութական և հոգևոր օրհնություններ նրանց, ովքեր հարգում են Իր սուրբ օրը: Կիսվեք նրանով, թե ինչպես է կիրակին սուրբ պահելը ազդել Տիրոջ հետ ձեր հարաբերությունների վրա։ Հրավիրեք ուսանողներին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում գրել, թե ինչ կարող են անել, որպեսզի կիրակին սուրբ պահեն:

Վարդապետություն և Ուխտեր 59․20-24

Տերը տալիս է երկրային և հավիտենական օրհնությունները հավատարիմներին

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե իրենք ծնողներ են, ովքեր պարգևներ են տալիս իրենց երեխաներին: Նրանց երեխաներից ոմանք միշտ անկեղծ շնորհակալություն են հայտնում ստացած պարգևի համար։

  • Ինչպե՞ս է դա ձեզ թույլ տալիս զգալ որպես ծնող: Կարո՞ղ է դա ազդել ավելի շատ պարգևներ տալու ձեր որոշման վրա։ Ինչո՞ւ:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 59.20-21 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով լրացուցիչ մտքեր այն մասին, թե ինչպես է Աստված զգում, երբ օրհնություն է մեզ տալիս, և թե ինչպես մենք պետք է պատասխանենք Նրան, երբ օրհնություններ ենք ստանում:

  • Ինչպե՞ս է Աստված զգում մեզ օրհնելիս։ (Դա հաճելի է Իրեն։) Համաձայն հատված 21-ի, ինչպե՞ս մենք կարող ենք վիրավորել Աստծուն: (Ուսանողները պետք է գտնեն հետևյալ սկզբունքը․ Մենք վիրավորում ենք Աստծուն, երբ չենք արտահայտում մեր երախտագիտությունը Նրան և պահում Նրա պատվիրանները։)

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Աստծո վիրավորանքը և ցասումը, որոնք նկարագրված են հատված 21-ում, մեր հանդեպ Նրա սիրո վկայությունն է։ Նա դժգոհ է, երբ մենք երախտապարտ կամ հնազանդ չենք լինում, որովհետև այդ վերաբերմունքը հեռացնում է մեզ Նրանից։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են Աստծո հետ մեր հարաբերությունները վնասվում, երբ մենք շնորհակալություն չենք հայտնում Նրան մեր ստացած օրհնությունների համար:

  • Ինչպե՞ս է այս ճշմարտությունը կապված կիրակին սուրբ պահելու սկզբունքի հետ։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 59.23-24 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով այն օրհնությունները, որոնք Տերը խոստացել է նրանց, ովքեր պահում են Իր պատվիրանները:

  • Ինչպե՞ս է այս հայտնության ճշմարտություններին համաձայն ապրելը խաղաղություն բերել ձեր կյանք:

Ավարտեք, հրավիրելով ուսանողներին խորհել այն բազմաթիվ ճանապարհների մասին, որոնցով Աստված օրհնել է իրենց՝ Իր պատվիրանները պահելու համար, և այն եղանակների մասին, որոնցով իրենք կարող են ցույց տալ Նրա հանդեպ իրենց երախտագիտությունը։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 59․9։ «Իմ սուրբ օրը»

Վարդապետություն և Ուխտեր 59-ում գրառված հայտնությունը առաջինն է այս տնտեսությունում, որով Տերը որոշակի հրահանգներ տվեց կիրակի օրը պահելու մասին։ Տերը հասցեագրեց այդ հայտնությունը այն Սրբերին, ովքեր պետք է կառուցեին Սիոն քաղաքը: Այդ Սրբերն ապրում էին Ջեկսոն գավառի այլ բնակիչների կողքին, որոնցից շատերը հետևում էին աշխարհիկ ուղղություններին և չէին պահում կիրակին, փոխարենը տրվելով տարբեր տեսակի զվարճանքների։

Վարդապետություն և Ուխտեր 59․9։ «Անբիծ պահել քեզ աշխարհից»

Երեց Դալլին Հ. Օուքսը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից բացատրել է, թե ինչպես է հաղորդությունն ընդունելը օգնում մեզ անբիծ մնալ աշխարհից.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Մենք ապրում ենք վտանգավոր ժամանակներում, ինչպես մարգարեացել է Պողոս Առաքյալը (տես Բ Տիմոթեոս Գ․1)։ Նրանք, ովքեր աշխատում են քայլել ուղիղ և նեղ արահետով, հրապուրիչ շրջանցային ճանապարհների են հանդիպում ամեն քայլափոխին։ Մենք կարող ենք շեղվել, անտեսվել, նվաստացվել կամ ճնշվել։ Ինչպե՞ս մենք կարող ենք Տիրոջ Հոգին մեզ հետ ունենալ, որպեսզի այն առաջնորդի մեզ մեր որոշումներում և պահի մեզ ուղու վրա։

Ժամանակակից հայտնության մեջ Տերը տվել է պատասխանը այս պատվիրանով․

«Եվ որ դու կարողանաս էլ ավելի անբիծ պահել քեզ աշխարհից, դու պետք է գնաս աղոթքի տուն և քո հաղորդությունները մատուցես իմ սուրբ օրը.

Քանզի, ճշմարիտ, դա է քեզ նշանակված օրը, որ քո աշխատանքներից հանգստանաս և քո տուրքը մատուցես Բարձրյալին (ՎևՈւ 59․9–10

Դա խոստումով պատվիրան է։ Հաղորդության արարողությանը ամեն շաբաթ մասնակցելով մենք արժանանում ենք խոստումի, որ «նրա Հոգին միշտ մեզ հետ կունենանք» (ՎևՈւ 20․77): Հոգին մեր վկայության հիմքն է: Այն վկայում է Հոր և Որդու մասին, հիշեցնում է բոլոր բաների մասին և տանում մեզ դեպի ճշմարտություն։ Այն կողմնացույց է, որն առաջնորդում է մեզ մեր ուղու վրա: Ինչպես ուսուցանել է Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը, Սուրբ Հոգու պարգևը մեծագույն պարգևն է, որը կարող է տրվել մարդուն (Deseret Weekly, Apr. 6, 1889, 451)։…

Ինչպե՞ս մենք կարող ենք ունենալ Տիրոջ Հոգին, որը կառաջնորդի մեզ մեր ընտրություններում, որպեսզի մենք մնանք «անբիծ աշխարհից» (ՎևՈւ 59․9) և ապահով մահկանացու կյանքի մեր այս ուղու վրա։ Մենք պետք է արժանի լինենք Հիսուս Քրիստոսի Քավության մաքրող զորությանը: Մենք անում ենք դա, պահելով պատվիրանները, գալով Նրա մոտ կոտրված սրտով և փշրված հոգով և շաբաթական այդ սքանչելի ժողովների ժամանակ ընդունելով հաղորդության խորհրդանիշերը և կապելով ուխտերը, որոնք արժանացնում են մեզ Նրա Հոգին միշտ մեզ հետ ունենալու թանկարժեք խոստումին (տես ՎևՈւ 20․77)» («Հաղորդության ժողովը և հաղորդությունը», Ensign կամ ԼԻահոնա, նոյ. 2008, 17, 20)։