Սեմինարիա
Դաս 98.Վարդապետություն և Ուխտեր 93.21-53


Դաս 98

Վարդապետություն և Ուխտեր 93․21-53

Նախաբան

Սա երկու դասերից երկրորդն է Վարդապետություն և Ուխտեր 93 բաժնի վերաբերյալ: Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ այս հայտնությունը 1833 թվականի մայիսի 6-ին: Հայտնության այս երկրորդ բաժնում Տերը կարևոր ճշմարտություններ հայտնեց մեր նախաերկրային գոյության մասին: Այն ժամանակ, երբ այս հայտնությունը ստացվեց, շատ մարդիկ կարծում էին, թե մեր գոյությունը սկսվել է բեղմնավորման կամ ծնունդի ժամանակ: Այսօր նույնպես, այս պատկերացումը գերիշխող է: Տերն ուսուցանեց Ջոզեֆ Սմիթին, որ «մարդը նույնպես սկզբում եղել է Աստծո հետ» (ՎևՈւ 93.29) և մեր հոգիները հավերժական են: Նա նաև ուսուցանեց, թե ինչպես մենք կարող ենք ստանալ ճշմարտությունն ու լույսը և հրահանգեց Մարգարեին և Եկեղեցու այլ ղեկավարներին` կարգի դնել իրենց տները, որպեսզի իրենց ընտանիքները կարողանան հզորանալ և պաշտպանված լինել:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 93․21-39։

Տերն ուսուցանում է Իր ծառաներին, թե ինչպես ստանալ ճշմարտություն և լույս

Խնդրեք ուսանողներին, ովքեր առաջնեկներ են իրենց ընտանիքներում, ոտքի կանգնել։

  • Ձեր կարծիքով, որո՞նք են առաջնեկ լինելու պարտականությունները:

Ուսանողներին խնդրեք նստել: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93.21-23 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել և փնտրել, թե Հիսուս Քրիստոսը ինչ բացահայտեց Իր մասին:

  • Համաձայն հատված 21-ի, ինչո՞վ էր Հիսուս Քրիստոսը առանձնանում Երկնային Հոր մնացած հոգևոր զավակներից։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ վարդապետությունը․ Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր մնացած բոլոր հոգևոր զավակներից առաջնեկն էր։)

Բացատրեք, որ քանի որ Հիսուս Քրիստոսը, Հոր առաջնեկն էր, Նա «նշանակված ժառանգն» էր այն ամենի, ինչ հայրն ունի (Եբրայեցիս Ա.2): Սակայն նա ցանկանում է, որ Երկնային Հոր բոլոր զավակները բաժին ունենան այս ժառանգությունից: Մենք հնարավորություն ունենք լինել «Քրիստոսի ժառանգակիցներ» (Հռովմայեցիս Ը.17) և համարվենք «Անդրանիկի եկեղեցում» (ՎևՈւ 93.22, տես նաև ՎևՈւ 76.51-54): Այս ձևով մենք նաև կարող ենք ստանալ ամենն, ինչ Հայրն ունի (տես ՎևՈւ 76.55, 84.37–38):

  • Ըստ Վարդապետություն և Ուխտեր 93․22 հատվածի, ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի լինենք Անդրանիկի փառքի ճաշակողներ։

  • Ի՞նչ է նշանակում ծնված լինել Հիսուս Քրիստոսի միջոցով: (Լինել հոգևոր առումով վերածնված և մաքրված բոլոր մեղքերից` Քավության զորության շնորհիվ:)

  • Նկատեք, որ հատված 21-ում Հիսուս Քրիստոսն ասաց, որ Ինքը «Հոր մոտ էր սկզբում»: Համաձայն հատված 23-ի, ուրիշ էլ ո՞վ էր Հոր հետ սկզբում: (Դուք բառը այս հատվածում վերաբերում է Երկնային Հոր բոլոր հոգևոր զավակներին: Կարող եք առաջարկել, որ ուսանողները փոխարինեն դուք բառը հատված 23-ում իրենց անունով և գրեն այն իրենց սուրբ գրությունների լուսանցքում:)

Բացատրեք, որ մինչ մենք ապրում էինք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ նախաերկրային կյանքում, Հայրն ու Որդին ուսուցանում էին մեզ և մենք հնարավորություն ունեինք ընդունել կամ մերժել ճշմարտությունը: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93.24-26 հատվածները: Հանձնարարեք դասարանին հետևել նրան և փնտրել, թե Տերը ի՞նչ սովորեցրեց ճշմարտության մասին այս հատվածներում:

  • Ի՞նչ եք դուք սովորում ճշմարտության Տիրոջ սահմանումից հատված 24-ում:

  • Ո՞վ է նկարագրված հատված 25-ում: (սատանան:)

  • Ինչպե՞ս է սատանան ձգտում ազդել ճշմարտության մասին մեր իմացության վրա: (Արտահայտությունը` «ինչ որ սրանից ավել կամ պակաս է» նշանակում է, որ սատանան ձգտում է աղավաղել և թուլացնել ճշմարտության մասին մեր գիտելիքը:)

  • Ի՞նչ ենք մենք սովորում հատված 26-ից Հիսուս Քրիստոսի մասին։

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93․36-37 հատվածները և գտնել լրացուցիչ ճշմարտություններ, որոնք Տերը հայտնեց լույսի և ճշմարտության մասին։

  • Ի՞նչ հայտնեց Տերը լույսի և ճշմարտության մասին այս հատվածներում: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ լույսն ու ճշմարտությունը, որոնք նաև կոչվում են բանականություն, հանդիսանում են Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր հատկանիշները:)

  • Ի՞նչ օգուտ ենք մենք քաղում` ստանալով լույսն ու ճշմարտությունը: (Ուսանողները կարող են զանազան պատասխաններ տալ։ (Երբ նրանք պատասխանեն, օգնեք նրանց բացահայտել հետևյալ սկզբունքը․ Ստանալով լույսն ու ճշմարտությունը, մենք կարող ենք նմանվել Հիսուս Քրիստոսին և Երկնային Հորը։)

Նկար
լույս և ճշմարտություն

Արտագրեք ուղեկցող գծապատկերը գրատախտակին, սակայն մի ընդգրկեք երկու քառակուսիների մեջ եղած հայտարարությունները։ Ուսանողները կբացահայտեն այդ սկզբունքները դասի ընթացքում։ Կարող եք առաջարկել, որ ուսանողներն արտագրեն այդ գծապատկերն իրենց դասարանական տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93.26-28 հատվածները: Հանձնարարեք դասարանին հետևել նրան և փնտրել, թե ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի ստանանք լույս և ճշմարտություն:

  • Ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի ստանանք լույս և ճշմարտություն: (Ուսանողները պետք է գտնեն հետևյալ սկզբունքը. Մենք ստանում ենք լույս և ճշմարտություն, երբ պահում ենք պատվիրանները:) Գրեք այս սկզբունքը գրատախտակի գծապատկերի աջակողմյան քառակուսու մեջ:

  • Ինչպե՞ս է պատվիրաններին հնազանդվելը օգնում մեզ` ստանալ լույս և ճշմարտություն:

  • Ե՞րբ եք զգացել, որ ստացել եք լույս և ճշմարտություն` պահելով պատվիրանները:

Բացատրեք, որ երբ մենք ապրում էինք Աստծո հետ նախքան մեր ծնվելը, մենք ունեինք կամքի ազատություն` ինքնուրույն ընտրելու և գործելու կարողություն: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93.29-32 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան և փնտրել, թե ինչպես է կամքի ազատության կիրառումը ազդում լույս և ճշմարտություն ստանալու մեր կարողության վրա։ Ապա խնդրեք ուսանողներին պատմել` ինչ գտան նրանք:

  • Համաձայն հատվածներ 31-32-ի, որո՞նք են հետևանքները, եթե մենք չենք ընդունում լույսը: (Մենք մեզ դնում ենք դատապարտության տակ: Սա նշանակում է, որ մենք խանգարում ենք մեր հոգևոր առաջադիմությանը` մերժելով ընդունել լույսը, որը հասանելի է մեզ:)

Հրավիրեք ուսանողներին լուռ խորհել հետևյալ հարցի շուրջ.

  • Կարո՞ղ ենք մենք կորցնել լույսն ու ճշմարտությունը, որոնք արդեն ընդունել ենք: (Որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանել այս հարցին, հրավիրեք նրանց` ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 93.39: Կարող եք նաև առաջարկել, որ ուսանողները աչքի անցկացնեն Ալմա 12.10–11:)

  • Ի՞նչն է պատճառ հանդիսանում, որ մենք կորցնենք լույսը և ճշմարտությունը: (Ուսանողները պետք է գտնեն հետևյալ սկզբունքը.Անհնազանդությունը և կեղծ ավանդույթները պատճառ են դառնում, որ մենք կորցնենք լույսը: Գրեք այս սկզբունքը գրատախտակի գծապատկերի ձախակողմյան քառակուսու մեջ:)

  • Որո՞նք են մարդկանց կողմից սովորաբար կատարվող ավանդույթների կամ միջոցառումների այն մի քանի տեսակները, որոնք կարող են պատճառ դառնալ, որ մենք կորցնենք Երկնային Հորից եկող լույսն ու ճշմարտությունը:

Հետևյալ վարժությունը կարող է պարզաբանել, թե ինչպես են Աստծո պատվիրաններին հնազանդվելու կամ չհնազանդվելու մեր անձնական ընտրություններն ազդում լույսն ու ճշմարտությունը ստանալու կամ կորցնելու մեր ունակության վրա: Ցուցադրեք հետևյալ տեղեկությունը գրատախտակին կամ պատրաստեք դրանք թերթիկների վրա յուրաքանչյուր ուսանողի համար: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ առաջին պարբերությունը: Խնդրեք դասարանին բացատրել, թե ինչպես և ինչու Մարիայի ընտրությունները ազդեցություն կունենան լույս և ճշմարտություն ստանալու նրա ունակության վրա: Երբ ուսանողները կիսվեն իրենց գտած նյութով, կրկնեք այս գործողությունը 2-4 պարբերությունների հետ։

  1. Մարիան աղոթում է ամեն առավոտ ու երեկո: Նա հրճվանք է զգում, երբ ծառայում է, պահում է ուխտերը և ուսումնասիրում սուրբ գրություններն ամեն օր: Նա օգնում է իր ընտանիքի անդամներին կանոնավորապես հավաքվել` ուսումնասիրելու սուրբ գրությունները և աղոթելու: Նա անհամբերությամբ է սպասում հաղորդությունը ճաշակելուն ամեն շաբաթ:

  2. Մարիան աղոթում է և ուսումնասիրում սուրբ գրությունները հաճախ, բայց ոչ ամեն օր: Նա հիմնականում հաճախում է եկեղեցի և սովորաբար լսում է ելույթ ունեցողներին և ուսուցիչներին: Նա գնում է Երիտասարդ կանանց միջոցառումներին, եթե գիտի, որ իր ընկերներն այնտեղ կլինեն:

  3. Մարիան աղոթում է, եթե հոգնած չէ կամ չի շտապում: Նա դժկամությամբ է տնային գործեր անում և ընտանիքի հետ սուրբ գրություններ է կարդում, երբ իրեն է հարմար: Նա սովորաբար բաց է թողնում եկեղեցու և Երիտասարդ կանանց միջոցառումները: Նա երբեմն խախտում է Իմաստության Խոսքը:

  4. Մարիան երբեք չի աղոթում, կարդում սուրբ գրություններ և հաճախում Եկեղեցու ժողովներին: Եպիսկոպոսը խնդրում է հանդիպել նրա հետ, բայց նա խուսափում է վերջինիս հետ խոսելուց: Նա հաճախ է խախտում Իմաստության Խոսքը: Նա մշտապես վիճում է ընտանիքի անդամների հետ: Նա հեռանում է Երկնային Հորից:

  • Հիմնվելով այս օրինակների վրա, ինչպե՞ս կամփոփեիք մեր ամենօրյա որոշումների կարևորությունն ու դրանց ազդեցությունը լույսի և ճշմարտության վրա, որը մենք ստանում ենք:

Վարդապետություն և Ուխտեր 93․40-53

Տերը խորհուրդ է տալիս Իր ծառաներին կարգի բերել իրենց տները

Հրավիրեք ուսանողներին քննարկել հետևյալ հարցը իրենց զուգընկերոջ հետ.

  • Ինչպե՞ս կարող են ձեր հարաբերությունները ծնողների և ընտանիքի այլ անդամների հետ օգնել ձեզ` աճել լույսի և ճշմարտության մեջ:

Երբ ուսանողները քննարկեն հարցը, նրանցից մի քանիսին հրավիրեք դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93.40 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով պարտականությունը, որ Աստված տվել է ծնողներին։

  • Ի՞նչ պարտականություն է Աստված տվել ծնողներին:

  • Ինչպե՞ս են ծնողները մեծացնում իրենց երեխաներին լույսի և ճշմարտության մեջ:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 93.41-48 հատվածները, բացատրելով, որ Տերը հրահանգեց Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին, Սիդնի Ռիգդոնին և Ջոզեֆ Սմիթ Կրտսերին իրենց երեխաներին լավ ուսուցանել լույսն և ճշմարտությունը և կարգի բերել իրենց տները: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93.49-50 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով այն նախազգուշացումը, որը վերաբերում է մեր ընտանիքներին։

  • Ի՞նչ զգուշացում տվեց Տերը այս հատվածներում։ (Օգնեք ուսանողներին գտնել հետևյալ սկզբունքը. Մենք պետք է միշտ աղոթենք ու լինենք ջանասեր և մտահոգ տանը, այլապես չարագործը զորություն կունենա մեզ վրա:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել «ջանասեր և մտահոգ տանը»։

Նշեք, որ չնայած այս զդուշացումը տրվել է հայրերին, այն վերաբերում է նաև նրանց ընտանիքներին: Հորդորեք ուսանողներին ուղիներ առաջարկել, թե ինչպես կարող են երիտասարդները լինել ջանասեր և մտահոգ տանը: Հրավիրեք որևէ ուսանողի` դասարանի տված պատասխանները գրել գրատախտակին։

Ամփոփեք այս դասը` բերելով ձեր վկայությունը այն վարդապետությունների և սկզբունքների մասին, որոնք ուսանողները սովորեցին այս դասին։ Գրեք հետևյալ հարցերը գրատախտակին և խնդրեք ուսանողներին պատասխանել դրանցից մեկին իրենց դասարանական տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:

  1. Գտեք մի պատվիրան, որին դուք կարող եք հնազանդվել ավելի հավատարմորեն, որպեսզի դուք կարողանանք աճել լույսի և ճշմարտության մեջ: Ի՞նչ կանեք դուք այդ պատվիրանին ավելի հավատարիմ լինելու համար:

  2. Ինչպե՞ս կարող եք դուք լինել ավելի ջանասեր և մտահոգ տանը: Գրեք մի նպատակ, նշելով մի ուղի, որով դուք կձգտեք կատարելագործվել հաջորդ շաբաթվա ընթացքում:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 93․40-50։ Երեխաներին մեծացնել լույսի և ճշմարտության մեջ

Առաջին Նախագահությունը տվել է հետևյալ խորհուրդը.

«Մենք կոչ ենք անում ծնողներին իրենց լավագույն ջանքերը նվիրաբերել իրենց զավակներին ավետարանի սկզբունքներն ուսուցանելուն և ըստ այդ սկզբունքների նրանց դաստիարակելուն, որն էլ նրանց մոտ կպահի Եկեղեցուն: Տունը արդարակյաց կյանքի հիմքն է, և ոչ մի այլ միջոց չի կարող փոխարինել կամ կատարել նրա հիմնական դերը՝ առաջ տանելու Աստծո կողմից տրված այս պարտականությունը:

Մենք խորհուրդ ենք տալիս ծնողներին և երեխաներին մեծագույն առաջնահերթություն համարել ընտանեկան աղոթքը, ընտանեկան երեկոն, ավետարանի ուսումնասիրությունը և ուսուցումը և ընտանեկան օգտակար միջոցառումները: Թեպետ արժանի և պատշաճ այլ պահանջներ կամ միջոցառումներ կարող են լինել, դրանք չպետք է փոխարինեն աստվածայնորեն նշանակված պարտականություններին, որ միայն ծնողները և ընտանիքները կարող են ինչպես հարկն է կատարել» (Առաջին Նախագահության նամակ, փետրվարի 11, 1999թ․, մեջբերում․ Ձեռնարկ 2․ Եկեղեցում սպասավորելը [2010], 1.4.1):