Սեմինարիա
Դաս 8․ Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․21-26


Դաս 8

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.21-26

Նախաբան

Այն բանից հետո, երբ Ջոզեֆ Սմիթը 1820թ-ին տեսավ Առաջին Տեսիլքը, նա իր փորգձառությամբ կիսվեց մի քարոզչի հետ, ով հերքեց նրա վկայությունը։ Ի լրումն դրա, համայնքի այլ մարդիկ սկսեցին հետապնդել երիտասարդ Ջոզեֆ Սմիթին։ Բարձր հեղինակություն կրող մարդիկ դուրս եկան, որպեսզի հրապարակավ քննադատեն նրան։ Չնայած այդ ընդդիմությանը Ջոզեֆ Սմիթը մնաց հավատարիմ իր վկայությանը։

Ուսուցանման առաջարկներ

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.21-23

Քարոզիչները և հեղինակավոր այլ մարդիկ հետապնդում խթանեցին Ջոզեֆ Սմիթի դեմ։

Դասն սկսեք բարձրաձայն կարդալով Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի պատմած պատմությունը մի զրույցի մասին, որը նա ունեցել էր մի երիտասարդ տղայի հետ Լոնդոնում, Անգլիայում։ Նախքան կկարդաք այդ պատմության առաջին մասը, դասարանին հանձնարարեք մտածել, թե ինչ կանեին նրանք, եթե գտնվեին այդ երիտասարդ տղայի դերում։ (Կարող եք տեղեկացնել դասարանին, որ այդ պատմության երկրորդ կեսը կկարդաք ավելի ուշ այս դասի ընթացքում։)

Նկար
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

Նա ասաց. «Ես պետք է խոսեմ ինչ-որ մեկի հետ: Ես շատ միայնակ եմ:

Եվ ես ասացի. «Ի՞նչ խնդիր ունեք»:

Եվ նա ասաց. «Երբ գրեթե մեկ տարի առաջ ես միացա Եկեղեցուն, հայրս ասաց, որ դուրս գամ իր տանից և երբեք չվերադառնամ: Եվ ես երբեք չվերադարձա»:

Նա շարունակեց. «Մի քանի ամիս անց կրիկետի ակումբը, որի անդամն էի ես, հանեց ինձ իր ցուցակից, զրկելով ինձ այն տղաների հետ ընկերակցելու հնարավորությունից, ում հետ ես մեծացել էի և ում հետ ես շատ մտերիմ էի և ընկերական»:

Ապա նա ասաց. «Անցած ամիս իմ տնօրենը հեռացրեց ինձ աշխատանքից, քանի որ ես այս եկեղեցու անդամ էի, և ես չեմ կարողանում մեկ այլ աշխատանք գտնել:

«Իսկ անցած գիշեր այն աղջիկը ում հետ ես ընկերություն էի անում, ասաց որ նա երբեք չի ամուսնանա ինձ հետ, քանի որ ես Մորմոն եմ» (“The Loneliness of Leadership” [Brigham Young University devotional address, Nov. 4, 1969], 3, speeches.byu.edu

Այդ պատմությունը կարդալուց հետո մի քանի ուսանողների հորդորեք պատասխանել հետևյալ հարցին․

  • Արդյո՞ք երբևէ զգացել եք, որ ձեզ վատ են վերաբերվել կամ քննադատել են ձեր կրոնական համոզմունքների պատճառով։ Ի՞նչ իրավիճակում։ (Դասարանի հետ նաև կարող եք կիսվել անձնական փորձառությամբ։)

Ցույց տվեք Առաջին Տեսիլքը նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 90; տես նաև LDS.org)։ Բացատրեք, որ չնայած Ջոզեֆ Սմիթը մեծապես օրհնված էր իր ունեցած Առաջին Տեսիլքի վկայության շնորհիվ, նա նաև խստորեն փորձվել էր։ Ուսանողներին հորդորեք մտածել, թե ինչ կարող են նրանք սովորել՝ իր վկայության պատճառով ունեցած ընդդիմությանն ուղղված Ջոզեֆ Սմիթի պատասխանից։

Նկար
Առաջին Տեսիլքը

Հանձնարարեք ուսանողներին աշխատել զույգերով։ Հանձնարարեք զույգերին հերթով բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․21–23: Հանձնարարեք նրանց ուշադրություն դարձնել այն բառերի ու արտահայտությունների վրա, որոնք նկարագրում են այն ընդդիմությունը, որի մեջ հայտնվել էր Ջոզեֆ Սմիթը իր վկայության պատճառով։ (Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ բառերն ու արտահայտությունները։) Այն բանից հետո, երբ ուսանողներն ավարտեն կարդալը, տվեք հետևյալ հարցերը:

  • Ո՞ր բառերը կամ արտահայտություններն առանձնացրեցիք։

  • Այդ ընթացքում, ո՞վ ցուցաբերեց մեծ հետապնդում Ջոզեֆ Սմիթի հանդեպ։ (Համայնքի բարձր հեղինակություն վայելող մարդիկ ովքեր պնդում էին, որ իրենք քրիստոնյա են։)

  • Եթե հաշվի առնեք Ջոզեֆ Սմիթի տարիքն ու կյանքի պայմանները, ինչպե՞ս կարող էր այդ մարդկանց հետապնդումը հատկապես դժվար լինել նրա համար։

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․20-ի վերջում շեշտեք նախադասությունը, որը սկսվում է այս բառերով․ «Կարծես թե…»։ Հրավիրեք ուսանողներին սկսել այդ բառերից և մտքում կարդալ մնացած հատվածը, ուշադրություն դարձնելով այն պատճառներին, որոնք Ջոզեֆ Սմիթը բերեց, թե ինչու էր նա այդքան երիտասարդ տարիքում ենթարկվում հետապնդման։

Ըստ Ջոզեֆ Սմիթի, ինչո՞ւ նա ենթարկվեց այդ հետապնդմանը այդքան երիտասարդ տարիքում։ (Սատանան իմացել էր, որ Ջոզեֆ Սմիթը կլիներ «իր թագավորության խանգարողն ու ցնցողը» [Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․20]։)

Բացատրեք, որ եթե ուսանողներն այսօր շարունակեն Ջոզեֆ Սմիթ - Պատմությունը, նրանք կսովորեն կարևոր ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց առնչվել ընդդիմության և հետապնդման հետ, որոնք նրանք կունենան իրենց ճշմարիտ համոզմունքների ու գործողությունների արդյունքում։

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.24-26

Չնայած նրան, որ Ջոզեֆ Սմիթին ատում էին և հալածում, նա մնաց հավատարիմ իր վկայությանը:

Մեկնած պահեք ձեր սուրբ գրությունները և տվեք հետևյալ հարցը․

  • Ո՞վ է այն անձը սուրբ գրություններում, ում դուք սիրում եք նրա բնավորության համար կամ նրա ծառացած օրինակի մեծության համար։ (Հանձնարարեք ուսանողներին համառոտ կերպով մեկնաբանել իրենց պատասխանները։)

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․24 հատվածը: Դասարանին հորդորեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն մարդու անվան վրա, ում փորձառությունները նմանատիպ են եղել Ջոզեֆ Սմիթի փորձառություններին։

  • Ինչո՞ւ էր Ջոզեֆ Սմիթը ետադարձ հայացք գցում իր փորձառությունների վրա և նմանեցնում իրեն Պողոս Առաքյալի հետ։ (Պողոսը ծաղրանքի ենթարկվեց Հիսուս Քրիստոսի հանդեպ իր վկայության պատճառով և այնուամենայնիվ մնաց հավատարիմ դրան։)

  • Ջեր կարծիքով, ինչպե՞ս դա օգնեց Ջոզեֆ Սմիթին, երբ նա տեսավ ընդհանուր բաներ, որոնք նա ուներ Պողոս Առաքյալի հետ։ (Տես Բ Կորնթացիս 11․23–27 Պողոս Առաքյալի տառապանքների նկարագրության համար։)

  • Ի՞նչ դաս մենք կարող ենք սովորել՝ Պողոս Առաքյալի փորձառություններն ուսումնասիրելու և խորհելու Ջոզեֆ Սմիթի օրինակից։ (Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ սկզբունքը․ Դժվարին պահերին, մենք կարող ենք ուժ ստանալ սուրբ գրություններում տեղ գտած հավատարիմ անձանց օրինակներից։)

Հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին և բացատրեք, որ դա սկզբունքի մի օրինակ է։ Կարող եք հիշեցնել ուսանողներին , որ ավետարանի սկզբունքները և վարդապետությունները հիմնարար, անփոփոխ ճշմարտություններ են, որոնք առաջնորդում են մեր կյանքը։ Որպեսզի օգնեք ուսանողներին վերագրել այդ սկզբունքն իրենց կյանքին և զգալ դրա ճշմարտությունն ու կարևորությունը, տվեք հետևյալ հարցերը.

  • Ե՞րբ եք ամրապնդվել սուրբ գրություններում տեղ գտած հավատարիմ անձի փորձառությունը կարդալուց։ (Կարող եք նաև կիսվել փորձառությամբ։)

Հորդորեք ուսանողներին իրենց դժվարության պահերին դիմեն սուրբ գրություններին՝ ուժ ստանալու համար:

Հետևյալ նախադասությունը գրեք գրատախտակին․ «Ես տեսել էի տեսիլք. ես գիտեի դա և գիտեի, որ Աստված գիտի դա, և չէի կարող ուրանալ այն» (Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․25

  • Այս արտահայտությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ Առաջին Տեսիլքի մասին Ջոզեֆ Սմիթի վկայության վերաբերյալ։

  • Ինչպե՞ս կարող եք վկայություն ստանալ, որ Ջոզեֆ Սմիթն իսկապես տեսել է Հայր Աստծուն և Հիսուս Քրիստոսին։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․24–25 հատվածները։ Հանձնարարեք նրանց փնտրել այն վարդապետություններն ու սկզբունքները, որոնք կօգնեն մեզ, երբ մենք բախվենք ընդդիմությանը, կամ եթե մեր վկայությունները երերան։Հորդորեք նրանց գրի առնել իրենց նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում այն, ինչ սովորել են։ Ուսանողների բացահայտած ճշմարտությունների օրինակները ներառում են հետևյյալը․

Աստծուց ստացած գիտելիքը ճշմարիտ է, նույնիսկ, եթե աշխարհը հերքում է այն։

Մենք ավելի շատ մտահոգված պետք է լինենք, թե ինչ է մտածում Աստված մեր մասին, այլ ոչ թե ինչ են մտածում մարդիկ մեր մասին։

Նույնիսկ, երբ մեր վկայությունների համար մեզ ատում կամ հալածում են, մենք պետք է մնանք հավատարիմ դրանց։

Հորդորեք նրանց կիսվել իրենց սովորած ճշմարտություններով։ Հորդորեք նրանց ուշադիր լսել միմյանց։ Կարող եք առաջարկել, որ իրարից սովորած ճշմարտությունները գրի առնեն իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում։ Երբ ուսանողները կիսվեն իրենց բացահայտած ճշմարտություններով, տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպիսի՞ն էր Ջոզեֆ Սմիթը հանդիսանում այդ ճշմարտության օրինակը։

  • Ինչպե՞ս կարող է այդ ճշմարտությունն օգնել ձեզ։

  • Ինչպե՞ս կարող է այդ ճշմարտությամբ ապրելն ազդել մեր որոշումների վրա։

Բարձրաձայն կարդացեք Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի պատմած պատմությունը Լոնդոնում, Անգլիայում ապրող մի երիտասարդ տղայի մասին, ով իր կրոնական համոզմունքների պատճառով ունեցել էր մեծ ընդդիմություն․

Նկար
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

«Ես ասացի. «Եթե սրա համար այդքան թանկ եք վճարել, ինչո՞ւ չեք հեռացել Եկեղեցուց և վերադարձել ձեր հոր տուն և կրիկետի ակումբ և այն աշխատանքին, որն այդքան մեծ նշանակություն ուներ ձեր համար և այն աղջկա համար, ում կարծում եք, որ սիրում եք»:

Նա ոչինչ չասաց, և լռությունը կարծես շատ երկար տևեց: Ապա, գլուխն առնելով ափերի մեջ, նա շարունակ հեծկլտում էր: Ի վերջո, նա նայեց ինձ իր արցունքների միջից և ասաց. «Ես չկարողացա դա անել: Ես գիտեմ, որ այն ճշմարիտ է և եթե այն անգամ կյանքս արժենար, ես երբեք չէի կարող հրաժարվել դրանից» (“The Loneliness of Leadership,” 3–4)։

Ուսանողներին հանձնարարեք ընտրել այն ճշմարտություններից մեկը, որոնք իրենք նշել են և գրի առնել, թե ինչ պետք է անեն այդ ճշմարտությունն իրենց կյանքում կիրառելու համար։

Ավարտեք դասը ուսանողներից որևէ մեկին հանձնարարելով բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․26 հատվածը։ Ուսանողներին հորդորեք հետևել նրան և գտնել այն սկզբունքը, որը Ջոզեֆ Սմիթը գտավ ճշմարտացի։

  • Ի՞նչ օրնություններ ստացավ Ջոզեֆ Սմիթը Հակոբոսի խոստմանը հավատարիմ մնալով։ (Նա իմացավ, որ երբ մենք հավատքով իմաստություն ենք խնդրում Աստծուց, նա անվերապահորեն կտա այն մեզ։ Նա նաև իմացավ, որ երբ մենք գործում ենք համաձայն սուրբ գրությունների խոստումների, մենք դրանց ճշմարտացիության մասին վկայություն ենք ստանում։)

Կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, որ երբ մենք վստահենք Աստծուն և գործենք համաձայն սուրբ գրությունների խոստումների, մենք Աստծուց կստանանք պատասխաններ և ուժ, որպեսզի հաղթահարենք այն դժվարությունները որոնց մենք հանդիպում ենք։