Սեմինարիա
Դաս 128․ Վարդապետություն և Ուխտեր 121․34-46


Դաս 128

Վարդապետություն և Ուխտեր 121․34-46

Նախաբան

Վարդապետություն և Ուխտերի 121․34–46 հատվածները Լիբերթիի բանտում Ջոզեֆ Սմիթի ոգեշնչված նամակի մի մասն են կազմում։ Նամակի այդ մասում Մարգարեն ուսուցանում է քահանայության զորության և իշխանության սկզբունքների մասին։ Նա բացատրում է, թե ինչու են շատերը կանչված, բայց քչերն ընտրված, և թե ինչպես կարող են քահանայություն կրողները կանչել երկնքի զորությունները ուրիշներին ծառայելու համար։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 121․34-40

Ջոզեֆ Սմիթն ուսուցանում է, որ քահանայության իրավունքները կապված են երկնքի զորությունների հետ։

Ցուցադրեք լապտեր, որը միացված չէ հոսանքին։ Համոզվեք, որ լապտերը անջատված ռեժիմում են, որպեսզի հոսանքին միացնելուց չվառվի։ Եթե չեք կարող լապտեր բերել, գրատախտակին առանց բառերի նկարեք կից գծապատկերը։

Նկար
լապտերի գծապատկեր

Բացատրեք, որ այսօրվա դասի ժամանակ լապտերը ներկայացնում է քահանայություն կրողին։ Լապտերի լույսը ներկայացնում է այն օրհնությունները, որոնք մարդիկ կարող են ստանալ Աստծուց՝ քահանայություն կրողների ծառայության շնորհիվ։ Եթե ձեռքի տակ ունեք լապտեր, պիտակավորեք այն Քահանայության կրող։ Եթե լապտեր չկա, գրեք այդ արտահայտությունը գծապատկերի համապատասխան տեղում։

Երբ ուսանողները սկսեն Վարդապետություն և Ուխտերի 121․34–46 հատվածների իրենց այսօրվա ուսումնասիրությունը, հրավիրեք նրանց մտածել, թե ինչպես է քահանայություն կրողի անձնական արդարակեցությունն ազդում այլ մարդկանց քահանայության օրհնություններ շնորհելու նրա կարողության վրա։ Նշեք, որ չնայած այդ հատվածներն ուղղված են քահանայություն կրողներին, նրանցում պարունակվում են սկզբունքներ, որոնք վերաբերում են Եկեղեցու բոլոր անդամներին։

Հիշեցրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտերի 121 բաժինը պարունակում է հատվածներ այն ոգեշնչված նամակից, որը Ջոզեֆ Սմիթը թելադրեց, երբ գտնվում էր Լիբերթիի բանտում։ Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 121.34 հատվածը: Հրավիրեք դասարանին նկատել այս հատվածում նշված հարցը։

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել և քննարկել, թե քահանայություն կրողի համար ինչ է նշանակում լինել «կանչված» և «ընտրված», հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը, որը Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ե․ Ֆաուստն ասել է քահանայություն կրողներին․

Նկար
Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստ

«Մենք կանչված ենք, երբ ձեռքերը դրվում են մեր գլխին և մեզ տրվում է քահանայություն, բայց մենք ընտրված չենք, քանի դեռ մենք չենք ցուցաբերել Աստծուն մեր արդարակեցությունը, մեր հավատարմությունը և մեր նվիրվածությունը» (“Called and Chosen,” Ensign or Liahona, Nov. 2005, 55)։

  • Ըստ Նախագահ Ֆաուստի` երիտասարդ տղամարդու համար ի՞նչ է նշանակում լինել «կանչված»։

Նշեք, որ «կանչված» լինելը նույնը չէ, ինչ-որ «ընտրված» լինելը։ Աստծո կողմից «ընտրվածներից» մեկը դառնալու համար քահանայություն կրողը պետք է ապրի այնպիսի կյանքով, որը թույլ կտա նրան կառավարել երկնքի զորությունները, որպեսզի օգնի ուրիշներին ստանալ քահանայության օրհնությունները։

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտերի 121․35-39 հատվածներում մենք իմանում ենք, որ որոշ քահանայություն կրողներ ընտրված չեն։ Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 121․35-36 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան՝ փնտրելով այն դասը, որ յուրաքանչյուր քահանայություն կրող պիտի սովորի։

  • Ըստ 36-րդ հատվածի, ի՞նչ դաս պիտի սովորի յուրաքանչյուր քահանայություն կրող։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ 36-րդ հատվածի դասը, մատնացույց արեք դասարանի էլեկտրականությունը կամ գրատախտակին գրված գծապատկերը։

  • 36-րդ հատվածի ո՞ր արտահայտությունը կարող է ներկայացնել էլեկտրականությունը։ («Երկնքի զորությունները»։ Գրատախտակին գրեք Երկնքի զորություններ , վարդակի նկարի կողքին կամ պիտակ փակցրեք իրական հոսանքի աղբյուրին։)

  • Ձեր կարծիքով, ինչի՞ն է վերաբերում «քահանայության իրավունքները» 36-րդ հատվածում։ (Ուսանողների պատասխանները պետք է արտահայտեն , որ տղամարդը իրավունք է ստանում կիրառելու քահանայությունը, երբ ձեռնադրմամբ քահանայության իշխանություն է շնորհվում նրան։)

Պիտակավորել լարը Քահանայության իշխանություն։ Եթե լապտեր եք ցույց տալիս, խնդրեք որևէ ուսանողի միացնել լարը հոսանքի աղբյուրին։

  • Ինչո՞ւ լապտերը չմիացավ։ (Քանի որ անջատիչը անջատված էր։)

  • Ո՞ր արտահայտությունը 36-րդ հատվածում կարող է համեմատվել անջատիչի հետ։ («Արդարության սկզբունքները»։ Բացատրեք, որ այդ արտահայտությունը վերաբերում է արդար ապրելու քահանայություն կրողների պատասխանատվությանը։)

Անջատիչը պիտակավորեք Արդարության սկզբունքներ։ Խնդրեք որևէ ուսանողի միացնել անջատիչը։

  • Այս նմանակման մեջ, ինչպե՞ս է արդար ապրելը նման անջատիչին։

Հանձնարարեք ուսանողներին իրենց իսկ բառերով արտահայտել 36-րդ հատվածի սկզբունքը։ Ամփոփեք նրանց պատասխանները գրատախտակին` գրելով հետևյալ սկզբունքը կամ դրա նման մի բան․ Քահանայություն կրողները կարող են կառավարել երկնքի զորություններն այն դեպքում, երբ նրանք ապրեն արդար կյանքով։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այդ սկզբունքն իրենց սուրբ գրություններում։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 121․37-38 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան` ուշադրություն դարձնելով , թե ինչ է պատահում քահանայություն կրողի` երկնքի զորությունները կառավարելու ունակության հետ, եթե նա արդար չի ապրում։

  • Ի՞նչ է պատահում, երբ քահանայություն կրողը չի ապրում արդար կյանքով։ (Երկնքի զորությունները հետ են քաշվում և նրա իշխանությունն անօգուտ է դառնում։ Կարող եք բացատրել, որ «քացի տա խցանին» արտահայտությունը վերաբերում է ցանկալի ուղղությամբ առաջնորդելու համար նախատեսված սրածայր փայտին դիմադրելու կենդանու համառությանը։ Մեր դեպքում այդ արտահայտությունը վերաբերում է Տիրոջից կամ Նրա ծառաներից առաջնորդությունը մերժելուն։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ գրատախտակին գրված սկզբունքը, հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Կ․ Փաքերի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Քահանայության իշխանությունը գալիս է կարգումից, քահանայության զորությունը գալիս է հավատարմության և կյանքում ուխտերը պատվելու և հնազանդվելու շնորհիվ։ Այն աճում է, երբ քահանայությունն ի ցույց է տրվում և կիրառվում արդարակեցությամբ» («Քահանայության զորությունը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 9)։

Գրեք հետևյալը գրատախտակին․

Թուլացնում է կապը Ուժեղացնում է կապը

Ուսանողներին հանձնարարեք մտքում վերընթերցել 35 և 37 հատվածները՝ փնտրելով անարդարացի այն վերաբերմունքն ու գործողությունները, որոնք թուլացնում են քահանայություն կրողի կապը երկնքի զորությունների հետ։ Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն դրանք։ Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք նրանց կիսվել իրենց մտքերով։ Խնդրեք որևէ ուսանողի հանդես գալ որպես դպիր` գրելով պատասխանները «Թուլացնում է կապը» արտահայտության տակ։ Ուսանողների պատասխանները թվարկելուց հետո կարդացեք հետևյալ օրինակները․ Յուրաքանչյուր օրինակի համար հրավիրեք ուսանողներին բացահայտել այն վերաբերմունքը կամ գործողությունները, որոնք նրանք թվարկել են գրատախտակին։

  1. Որպեսզի նմանվի իր որոշ հանրաճանաչ հասակակիցներին , քահանայություն կրողը նրանց հետ միասին դասարանում սկսում է ծաղրել իր դասարանցիներին։

  2. Ուսուցիչների քվորումի նախագահը սիրում է սպորտը, բայց հրաժարվում է մասնակցել քվորումի այն միջոցառումների պլանավորմանը, որի մեջ չկան ֆուտբոլի և բասկետբոլի խաղերը։ Երբ քվորումը մասնակցում է միջոցառման կամ ծառայություն է մատուցում, նա պահանջում է, որ մյուս երիտասարդ տղամարդիկ անեն իր ասածը, քանի որ նա քվորումի նախագահն է։

  • Ի՞նչ օրինակներ գիտեք, երբ մարդիկ փորձում են քողարկել իրենց մեղքերը։

  • Ի՞նչ օրինակներ գիտեք, երբ մարդիկ իրենց սրտերը դարձնում են դեպի աշխարհիկ բաները և ձգտում են ստանալ մարդկանց փառքը։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են այդպիսի վերաբերմունքն ու գործողությունները խոչընդոտում քահանայություն կրողներին կառավարել երկնքի զորությունները։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 121․39-40 հատվածները և հանձնարարեք դասարանին փնտրել որևէ պատճառ, թե ինչու են որոշ մարդիկ կիրառում անարդար իշխանություն։ Հրավիրեք նրանց կիսվել իրենց մտքերով:

Վարդապետություն և Ուխտեր 121․41-46

Ջոզեֆ Սմիթն ուսուցանում է, թե ինչպես պետք է քահանայություն կրողները պահեն իրենց

Բացատրեք, որ երբ Ջոզեֆ Սմիթն ուսուցանեց այն վերաբերմունքն ու գործողությունները , որոնք թուլացնում են կապը քահանայություն կրողների և երկնքի զորությունների միջև, նա ուսուցանեց նաև այն վերաբերմունքն և գործողությունները , որոնք ուժեղացնում են այդ կապը։ Դասարանը բաժանեք զույգերի և հանձնարարեք նրանց միասին կարդալ Վարդապետություն և Ուխտերի 121․41–45 հատվածները։ Հրավիրեք նրանց փնտրել այն վերաբերմունքն ու գործողությունները, որոնք օգնեցին քահանայություն կրողներին կառավարել երկնքի զորությունները՝ ուրիշներին օգնելու համար։ (Նախքան նրանց կարդալը, կարող եք նշել, որ 41-րդ հատվածում, միայն բառը նշանակում է «բացի»։)

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։ Խնդրեք որևէ ուսանողի հանդես գալ որպես դպիր` գրելով պատասխանները «Ուժեղացնում է կապը»։ Երբ ուսանողները թվարկեն արդարության սկզբունքները, կարող եք հրավիրել նրանց օրինակներ բերել յուրաքանչյուր սկզբունքից։ Անհրաժեշտության դեպքում տվեք հետևյալ հարցերը․

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում գործել անկեղծ սիրով և առանց կեղծավորության կամ նենգության։ (Պատասխաններից մեկը կարող է լինել այն, որ դա նշանակում է սիրել մարդկանց անկեղծորեն և իսկապես ունենալ արդար դրդապատճառներ։) Ինչո՞ւ են այդ հատկանիշները կարևոր քահանայություն կրողների համար:

  • 43-րդ հատվածում հանդիմանելով բառը վերաբերում է այն գործողությանը, երբ նրբանկատ ու բարյացակամորեն ինչ-որ մեկին ասում եք, որ նա սխալ բան է անում։ Ժամանակին բառը նշանակում է «վաղ» կամ «պատեհ ժամին»։ Խստությամբ բառը կարող է վերաբերել մեր հստակ արտահայտվելու անհրաժեշտությանը։ Ձեր կարծիքով, քահանայության ղեկավարի համար ինչո՞ւ է կարևոր, որ նա հանդիմանի հստակ, ճիշտ ժամանակին և Սուրբ Հոգով առաջնորդվելով։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր ցույց տալ ավելի մեծ սեր՝ ինչ-որ մեկին հանդիմանելուց հետո։ Այդպիսի ճշտում կատարելուց հետո ե՞րբ եք արդյունքը տեսել։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում թող քո որովայնը գթությամբ լցված լինի բոլոր մարդկանց հանդեպ։ (Տես 45 հատված։) Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր քահանայություն կրողի համար ուրիշների հետ շփվելիս հեզ ու բարի լինել։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում թող առաքինությունը զարդարի մեր մտքերն անդադար։ (Տես 45 հատված։) Որո՞նք են այն բաները, որ մենք կարող ենք անել մեր մտքերն առաքինի պահելու համար։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ պետք է երկնքի զորությունները կառավարելու համար քահանայություն կրողները հետևեն այդ սկզբունքներին։

Նշեք այն ժամանակ բառակապակցությունը 45-րդ հատվածում։ Բացատրեք, որ այդ բառակապակցությունը բնորոշում է 41–45 հատվածներում տեղ գտած արդարության սկզբունքներով ապրելու հետևանքները։ Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 121․45-46 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան՝ փնտրելով այն օրհնությունները, որոնք ստանում են քահանայություն այն կրողները, ովքեր կառավարում են երկնքի զորություններն արդար ապրելակերպի շնորհիվ։ (Նախքան ուսանողի կարդալը, կարող եք բացատրել, որ գավազանը մի առարկա է, որը կրում են թագավորը կամ թագուհին։ Դա իշխանության և զորության խորհրդանիշ է։)

  • Որո՞նք են արդարության սկզբունքներով ապրելու օրհնություններից մի քանիսը։

  • Մտածեք ձեզ ծանոթ քահանայություն կրողի մասին, ով ապրում է այնպես, որն օգնում է նրան կառավարել երկնքի զորությունները։ Ինչպե՞ս եք դուք օրհնվել նրա ծառայության միջոցով:

Կիսվեք ձեր վկայությամբ այն օրհնությունների մասին, որոնք դուք ստացել եք քահանայության իշխանության և քահանայության զորության շնորհիվ։ Հրավիրեք ուսանողներին նույնպես կիսվել իրենց վկայություններով։ Խնդրեք նրանց ընտրել Վարդապետություն և Ուխտերի 121․41–45 հատվածներում նշված արդարության մեկ սկզբունք և նպատակ դնել ավելի լավ ապրել այդ սկզբունքով։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 121.36-37: «Քահանայության իրավունքներ» և «երկնքի զորություններ»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը մատնանշել է, որ քահանայություն կրողները պիտի ապրեն այնպես, որ ունենան քահանայության և՛ իշխանություն, և՛ զորություն.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Քահանայության զորությունը Աստծո զորությունն է, որը գործում է մեզ նման տղամարդկանց և տղաների միջոցով և պահանջում է անձնական արդարակեցություն, հավատք, հնազանդություն և ջանասիրություն։ Տղան կամ տղամարդը կարող է ձեռնադրությամբ ստանալ քահանայության իշխանություն, սակայն նա չի ունենա քահանայության զորություն, եթե լինի անհնազանդ, անարժան կամ անպատրաստակամ ծառայելու:

Երիտասարդ և մեծահասակ քահանայություն կրողները կարիք ունեն և իշխանության, և զորության՝ անհրաժեշտ թույլտվության և հոգևոր ունակուրյան ` փրկության գործում Աստծուն ներկայացնելու համար» («Երկնքի զորությունները» Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 49)։

Վարդապետություն և Ուխտեր 121.34, 40։ «Շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Ընտրված լինելը կամ ընտրյալ դառնալը մեզ շնորհված մի բացառիկ կարգավիճակ չէ։ Ավելի շուտ, ես և դուք ենք ի վերջո որոշում, թե արդյոք մենք ընտրված ենք։

Ես հավատում եմ, որ այս [ՎևՈւ 121․34–35] հատվածները պետք է հասկանալ բառացիորեն։ Աստծո մոտ չկա սիրելիների ցուցակ, որի մեջ, հույս ունենք, որ մի օր մեր անունները կհայտնվեն։ Նա «ընտրվածների» քանակը չի սահմանափակում որոշակի թվով։ Ավելի շուտ մեր սրտերն ու մեր տենչանքները և մեր հնազանդությունն են վերջին հաշվով որոշում, թե արդյոք մենք համարվում ենք Աստծո ընտրյալներից մեկը» (“The Tender Mercies of the Lord,” Ensign or Liahona, May 2005, 101)։

Վարդապետություն և Ուխտեր 121․43։ «Ժամանակին խստությամբ հանդիմանելով»

Յոթանասունից Երեց Հ․ Բըրք Փիթերսոնն ուսուցանել է․

Նկար
Երեց Հ. Բըրք Պիտերսոն

«Հավանաբար, մենք պիտի մտածենք, թե ինչ է նշանակում հանդիմանել խստությամբ։ Խստությամբ հանդիմանելը նշանակում է հանդիմանել հստակորեն, սիրալիր վճռականությամբ, լուրջ մտադրությամբ։ Դա չի նշանակում հանդիմանել հեգնանքով, չարությամբ կամ սեղմված ատամներով և ձայնը բարձրացնելով։ Մարդը, ով հանդիմանում է այնպես, ինչպես Տերն է ցուցում տվել, գործ է ունենում սկզբունքների հետ, այլ ոչ թե անհատների ։ Նա չի քննարկում բնավորությունը կամ ստորացնում անհատին։

Գրեթե բոլոր իրավիճակներում, որտեղ ուղղում է պահանջվում, անհատական հանդիմանությունը գերակշռում է հանրային հանդիմանությանը։ Եթե ողջ ծուխը նկատողության կարիք չունի, ավելի լավ է, որ եպիսկոպոսը խոսի անհատի հետ, քան ցուցաբերի հավաքական մոտեցում։ Նմանապես, երեխան կամ ամուսինը իրավունք ունեն, որ իրենց սխալների մասին ասվի անհատապես։ Հանրային ուղղումը հաճախ դաժան է կամ առնվազն սխալ է հասկացվում» (“Unrighteous Dominion,” Ensign, July 1989, 10)։