Սեմինարիա
Դաս 31. Վարդապետություն և Ուխտեր 24 և 26


Դաս 31

Վարդապետություն և Ուխտեր 24 և 26

Նախաբան

1830թ. հունիսին և հուլիսին Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու մյուս անդամները ուժգին հալածանքների էին ենթարկվում: Այս դժվարին ժամանակներում Տերն ամրացրեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին և հրահանգներ տվեց նրանց պարտականությունների վերաբերյալ Վարդապետություն և Ուխտեր 24-ում պարունակվող հայտնության միջոցով: Տերը նաև ուղղություն տվեց Եկեղեցում ընդհանուր համաձայնության օրենքի վերաբերյալ, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 26-ում:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 24․1-12

Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին խորհուրդ են ստանում իրենց կոչումների վերաբերյալ

Դասից առաջ գրեք հետևյալ հարցը գրատախտակին. Ի՞նչ եք դուք անում, երբ կյանքը դժվար է դառնում:

Խնդրեք ուսանողներին մտածել մի դժվար կամ վախեցնող ժամանակի մասին, որն իրենք ունեցել են, և թե ինչպես են վարվել դժվարությունների ժամանակ: Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց փորձառություններով: (Հիշեցրեք ուսանողներին, որ որոշ փորձառություններ չափազանց անձնական կամ սրբազան են կիսվելու համար։)

Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթն իր կյանքում բազմաթիվ դժվար ժամանակաշրջաններ է ունեցել: Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ բաժին 24-ի վերնագիրը: Դասարանին հորդորեք հետևել նրան և բացահայտել այն հանգամանքները, որոնց ժամանակ տրվել են այդ և երկու հաջորդ հայտնությունները։

Հալածանքները ներկայացնելու համար , որոնց ենթարկվեցին Ջոզեֆ Սմիթը և մյուսներն այդ ժամանակ, խնդրեք ուսանողներից մեկին ամփոփել բարձրաձայն հետևյալ պատմական միջավայրը (կարող եք այդ տեղեկությունը տրամադրել դասը սկսելուց առաջ, որպեսզի ուսանողը ժամանակ ունենա նախապատրաստվելու).

1830թ. հունիսին Ջոզեֆ Սմիթը և մի քանի գործընկերներ գնացին Քոլսվիլ, Նյու Յորք, այցելելու համար մարդկանց, ովքեր ցանկանում էին մկրտվել: Հաջորդ օրը (կիրակի) մկրտություններ կատարելու համար ամբարտակ էր կառուցվել, սակայն թշնամացած ամբոխը գիշերը քանդեց այն: Երկուշաբթի վաղ առավոտյան պատնեշը վերակառուցվեց և 13 հոգի մկրտվեցին, ներառյալ Էմմա Սմիթը: Երբ մկրտություններն արդեն ավարտվել էին, 50 տղամարդկանցից բաղկացած ամբոխ հավաքվեց, վախեցնելով և սպառնալով Սրբերին: Այդ երեկո Սրբերը հավաքվեցին հաստատումներ կատարելու այդ օրը մկրտվածների համար, սակայն Ջոզեֆը ձերբակալվեց որպես անկարգապահ անձնավորություն, որը ապակայունացնում է երկիրը, քարոզելով Մորմոնի Գիրքը: (Sես History of the Church, 1.86–88:)

Դատարան գնալու ճանապարհին Ջոզեֆը կարողացավ փախչել ամբոխից իրենց ուղեկցող և կարեկցանք ցուցաբերած ոստիկանի օգնությամբ: Դատվելուց և մեղադրանքներից ազատվելուց հետո Ջոզեֆն անմիջապես կրկին ձերբակալվեց այլ վարչատարածքի ոստիկանի կողմից: Այդ գիշեր Ջոզեֆը ծաղրանքների և բռնության ենթարկվեց մի խումբ տղամարդկանց կողմից, իսկ հաջորդ առավոտ կրկին կանգնեց դատարանի առջև: Ջոզեֆը նորից ազատ արձակվեց և տուն վերադառնալիս կարողացավ խույս տալ ամբոխի հերթական հարձակումից: (Sես History of the Church, 1.88–96:)

Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին մեկ այլ փորձ կատարեցին միանալու Քոլսվիլում վերջերս մկրտված անդամների հետ, սակայն ամբոխը կրկին վրա հասավ: Ջոզեֆը և Օլիվերը ստիպված էին փախչել, ինչը հազիվ նրանց հաջողվեց, քանի որ ամբոխը հետապնդում էր նրանց ամբողջ գիշեր (տես History of the Church, 1.97): Ջոզեֆն ասել է այդ փորձող ժամանակների մասին. «Չնայած մեր թշնամիների զայրույթին, մենք շատ սփոփանք ստացանք և շատ բաներ, որ տեղի ունեցան, ամրացրեցին մեր հավատքը և ոգևորեցին մեր սրտերը» (History of the Church, 1.101):

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 24 բաժնի վերնագիրը: Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն այդ արտահայտությունը: Խնդրեք նրանց դասի ժամանակ մտածել, թե ինչպես կարող է Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին տրված Տիրոջ խորհուրդը օգնել իրենց դժվար պահերին:

Գրատախտակի վրա գրեք հետևյալը.

Ամրապնդել և խրախուսել

Հրահանգել

Հանձնարարեք ուսանողներին զույգերով ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 24.1–12: Մեկ ուսանողի հանձնարարեք մտքում կարդալ այդ հատվածները, ուշադրություն դարձնելով այն արտահայտություններին, որոնք, հնարավոր է, ամրացրել և խրախուսել էին Մարգարեին և Օլիվեր Քաուդերիին: Հրավիրեք երկրորդ ուսանողին կարդալ հատվածները, գտնելով Տիրոջ տված հրահանգները: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հանձնարարեք ուսանողներին իրենց կարդացածով կիսվել իրենց զուգընկերոջ հետ։ Զույգերին խնդրեք ընտրել մեկ արտահայտություն, որը կարևոր է իրենց համար, և օգտագործել այն իրենց քննարկման ժամանակ, բացատրելով, թե, իրենց կարծիքով, Տիրոջից ստացված տվյալ խրախուսանքը կամ հրահանգը, ինչպես կարող էր օգնած լինել Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին:

Այն բանից հետո, երբ յուրաքանչյուր զույգ կքննարկի Վարդապետություն և Ուխտեր 24.1–12, հրավիրեք մի քանի ուսանողի հաղորդել իրենց սովորածի մասին: Երբ ուսանողները առաջարկեն իրենց մտքերը, գրեք նրանց պատասխանները գրատախտակին համապատասխան վերնագրի տակ:

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք մենք սովորել Վարդապետություն և Ուխտեր 24.8-ից այն մասին, թե ինչը կարող է օգնել մեզ դժվարություններով անցնելիս: (Կարող եք բացատրել, որ չարչարանքները ցավի, ճնշվածության և տառապանքի վիճակ է: Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն հետևեք, որ նրանք առանձնացնեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք համբերատար ենք և համբերում ենք մեր չարչարանքների մեջ, Տերը մեզ հետ կլինի: Այդ սկզբունքը գրեք գրատախտակին:)

Օգնելու համար ուսանողներին հասկանալ այդ սկզբունքը, խնդրեք նրանց իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրել համառոտ բացատրություն, թե ինչ է իրենց համար նշանակում լինել համբերատար և դիմանալ։ Մի քանի ուսանողների հրավիրեք բարձրաձայն կարդալ իրենց նկարագրությունները: Ավելացրեք, բացատրելով, որ ավետարանի համատեքստում չարչարանքներին դիմանալը կարող է նշանակել Տիրոջը հավատարիմ մնալ և քաջությամբ դիմակայել փորձություններին:

  • Ինչո՞ւ է դժվար համբերատար լինել չարչարանքների ժամանակ:

  • Ե՞րբ եք ականատես եղել, երբ մարդիկ համբերատարություն են ցուցաբերել և հավատարիմ մնացել չարչարանքների ժամանակ:

  • Ինչպե՞ս Տերը ցույց տվեց այդ մարդկանց, որ Նա իրենց հետ էր:

Օգնելու համար ուսանողներին գտնել ճշմարտությունը, որն առնչվում է գրատախտակին գրված սկզբունքին, հրավիրեք որևէ ուսանողի կարդալ բարձրաձայն Վարդապետություն և Ուխտեր 24.10–12: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով օրհնությանը, որը Տերը խոստացավ Օլիվեր Քաուդերիին, եթե նա շարունակեր հավատարմորեն կատարել ավետարանը հայտարարելու իր կոչումը:

  • Ի՞նչ օրհնություններ Տերը խոստացավ Օլիվերին, եթե նա հավատարմորեն շարունակեր անել այն, ինչ Տերը խնդրել էր։ (Օգնեք ուսանողներին տեսնել հետևյալ խոստումները. «Ես նրա հետ եմ մինչև վերջ» [հատված 10]: «Ինձանով նա կունենա փառք» [հատված 11]: «Եվ ես այնպիսի ուժ կպարգևեմ նրան, ինչպիսին հայտնի չէ մարդկանց» [հատված 12]:)

Գրեք հետևյալը գրատախտակին. Եթե … , ապա …:

Խնդրեք ուսանողներին գտնել «եթե-ապա» պարունակող նախադասությունը, որն արտահայտում է Վարդապետություն և Ուխտեր 24.10–12-ում ուսուցանվող սկզբունքը: (Ուսանողները կարող են գտնել տարբեր սկզբունքներ, սակայն հետևեք, որ շեշտվի հետևյալ սկզբունքը. Եթե մենք հավատարմորեն անենք այն, ինչ Տերն է խնդրում մեզ անել, ապա Նա կամրացնի մեզ: Գրատախտակին լրացրեք բացթողումները՝ սկզբունքն ավարտելով:)

  • Ինչպե՞ս է Տերը զորացրել ձեզ, երբ դուք հավատարիմ եք եղել Նրան:

Հրավիրեք ուսանողներին գրի առնել, թե ինչ կարող են անել՝ լինելու համար համբերատար և հավատարիմ մնալու Տիրոջը, երբ հանդիպում են կյանքի դժվարություններին: Կարող եք պատմել, թե ինչպես եք ամրացվել և ինչպես է Տերը ձեզ հետ եղել, որովհետև համբերատար և հավատարիմ եք եղել դժվար ժամանակներում:

Վարդապետություն և Ուխտեր 24․13-19

Տերը հրահանգում է Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին իրենց աշխատանքի և իրենց ընդդիմացողների վերաբերյալ

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 24.13–19, բացատրելով, որ Տերը հրահանգեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Իր անունով հրաշքներ գործելու վերաբերյալ: Նա նրանց ասաց նաև այն պաշտպանության մասին, որը կարող են ստանալ, երբ հանդիպեն ընդդիմության: Կարող եք բացատրել, որ Տերը տվեց նրանց հրահանգներ, որոնք տարբերվում են այսօր միսիոներներին տրվող հրահանգներից: Օրինակ, Նա նրանց թույլտվություն տվեց «թոթափել ոտքերի փոշին» որպես վկայություն նրանց դեմ, ովքեր չեն ընդունի նրանց (ՎևՈւ 24.15): Այս վարվելաձևը կիրառվում է ծայրահեղ իրավիճակներում: Լիաժամկետ միսիոներները լիազորված չեն անելու դա այսօր: Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին հրահանգվեց նաև «չվերցնել ոչ քսակ, ոչ էլ պարկ» (ՎևՈւ 24.18), ինչը նշանակում է, որ նրանք պետք է ճամփորդեին առանց փողի, ապավինելով Եկեղեցու անդամների և ուրիշների բարությանը, ովքեր կապահովեին սնունդ և ապաստան: Այսօր լիաժամկետ միսիոներները հրահանգված չեն գնալ առանց քսակի կամ պարկի:

Վարդապետություն և Ուխտեր 26

Տերը հրահանգավորում է Ջոզեֆ Սմիթին, Օլիվեր Քաուդերիին և Ջոն Ուիթմերին

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 26.1 հատվածը պարունակում է հետագա հրահանգավորում Ջոզեֆ Սմիթին, Օլիվեր Քաուդերիին և Ջոն Ուիթմերին հոգևոր և ֆիզիկական աշխատանքի վերաբերյալ, որը նրանք պետք է կատարեն: Տերն այնուհետև կրկին շեշտեց Եկեղեցու կառավարման կարևոր սկզբունքներից մեկը: Այդ սկզբունքը ներկայացնելու համար խրախուսեք ուսանողներին պատկերացնել, որ այլ հավատքի իրենց ընկերը իրենց հետ գալիս է ժողովի, որի ժամանակ հաստատվում են Եկեղեցու պաշտոնյաները: Հարցրեք նրանց, թե ինչպես կբացատրեին իրենց ընկերոջը հաստատման գործընթացը: (Երկու ուսանողների խնդրեք դերակատարել այդ սցենարը։)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 26.2 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով հաստատման գործընթացին վերաբերող արտահայտությունը: Երբ հատվածն ընթերցվի, խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածը: Կարող եք առաջարկել նշել բառերը, որոնք արտահայտում են հետևյալ սկզբունքը. Եկեղեցում բոլոր բաները պետք է արվեն ընդհանուր համաձայնությամբ:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ընդհանուր համաձայնությունը»: (Կարող եք բացատրել, որ «ընդհանուր համաձայնությունը» վերաբերում է Եկեղեցու անդամներին, ովքեր օգտագործում են իրենց ընտրության ազատությունը՝ արտահայտելու համար իրենց պատրաստակամությունը կամ անհամաձայնությունը աջակցելու Եկեղեցու որևէ ղեկավարի:) Հաղորդության ժողովներին և ցցի կամ գերագույն համաժողովներին մեզ խնդրում են արտահայտել մեր համաձայնությունը ձեռքի բարձրացմամբ:)

  • Ո՞րն է ընդհանուր համաձայնությամբ և քվեարկությամբ հաստատելու տարբերությունը:

Կարող եք բացատրել, որ Տիրոջ արքայությունում Նա հաճախ է հայտնում որոշումները Իր օծված ղեկավարներին։ Ինչևէ, որոշ դեպքերում Նա թույլ է տալիս ղեկավարներին որոշումներ կայացնել՝ իրենց վստահված իշխանությամբ: Սուրբ Հոգին հաստատում է այդ որոշումները, իսկ Եկեղեցու անդամները իրենց ազատ ընտրությամբ արտահայտում են այդ որոշումներին աջակից լինելու իրենց պատրաստակամությունը: Ընդհանուր համաձայնության օրենքը վերաբերում է Եկեղեցու կոչումներին, քահանայության կարգումներին և հայտնություններին: Մենք մասնակցում ենք ընդհանուր համաձայնության օրենքին ամեն անգամ, երբ Եկեղեցու ժողովին բարձրացնում ենք մեր ձեռքը անձին կամ որոշմանը աջակցելու համար:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում աջակցել կամ հաստատել մյուսներին, հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հետևյալ հայտարարությունը. Դասարանին հորդորեք լսել, թե ինչ երեք պարտավորություն մենք պետք է ստանձնենք, երբ հաստատում ենք այլոց ընդհանուր համաձայնությամբ:

Նկար
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

«Հաստատման ընթացակարգն ավելին է, քան միայն ձեռքի արարողական բարձրացումը: Դա պարտավորություն է` սատարելու, աջակցելու և օգնելու նրանց, ովքեր ընտրվել են» (“This Work Is Concerned with People,” Ensign, May 1995, 51):

  • Ի՞նչ ենք մենք պարտավորվում անել, երբ բարձրացնում ենք մեր ձեռքը հաստատման համար:

Հարցրեք ուսանողներին, թե արդյո՞ք իրենք հաստատվել են կարգման, առաջընթացի կամ կոչման համար:

  • Ինչպե՞ս եք ձեզ զգացել հաստատված լինելով:

  • Ինչպե՞ս մենք կարող ենք հաստատել մյուսներին Նախագահ Հինքլիի նկարագրած երեք եղանակով: (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին:)

Խնդրեք ուսանողներին գրել այն անձի անունը, որին նրանք հաստատել են ձեռքի բարձրացմամբ (օրինակ՝ մարգարեի, առաքյալների, եպիսկոպոսի կամ երիտասարդների ղեկավարների): Խնդրեք ուսանողներին գրել մեկ գործողություն, որը նրանք կանեն այդ անձին ավելի լավ աջակցելու համար: Կիսվեք ձեր վկայությամբ այն օրհնությունների մասին, որոնք գալիս են Եկեղեցու ղեկավարներին հաստատելու արդյունքում:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 24.13: Հրաշքներ

Վարդապետություն և Ուխտեր 24.13-ում նշված հրաշքները նշաններ են, որոնք, ինչպես ասել է Փրկիչը, կտրվեն նրանց, ովքեր հավատում են (տես Մարկոս ԺԶ.17–18): Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ուսուցանել է, որ այնտեղ, «ուր ներկա է [Տիրոջ] քահանայությունը և ուր հավատք կա, կլինեն զորության նշաններ, ոչ թե ցույց տալու, այլ մարդկանց օրհնելու համար» (“President Kimball Speaks Out on Administration to the Sick,” New Era, Oct. 1981, 45): Մեր օրերում հավատացյալները ստանում են բժշկումներ և հրաշքներ, ճիշտ ինչպես միշտ անցյալում: Սակայն մենք չենք լսում բոլոր բժշկումների և հրաշքների մասին, որոնք տեղի են ունենում: Այդ փորձառությունները սրբազան են: Շատ անգամ մարդիկ, ստանալով նման հրաշքներ, հուշում են ստանում պահել դրանք գաղտնի:

Վարդապետություն և Ուխտեր 24.15: Ի՞նչ է նշանակում «թոթափել ոտքերի փոշին»։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջն ուսուցանել է.

Նկար
Երեց Ջեյմս Ի. Թալմիջ

«Ոտքերի փոշին թոթափելու արարողակարգային ձևը, որը վկայություն էր հանդիսանում որևէ մեկի դեմ, հրեաների կողմից ընդունվում է որպես խորհրդանիշ անդամության դադարեցման և հետևանքների բոլոր պատասխանատվություններից ազատվելու համար: Այն դարձավ մեղադրանքի և վկայության ծես՝ Իր առաքյալներին Տիրոջ տված հրահանգներին համաձայն: … Այս տնտեսությունում Տերը նույն ձևով առաջնորդել է Իր լիազորված ծառաներին վկայել նրանց դեմ, ովքեր նպատակաուղղված և թշնամաբար ընդդիմանում են ճշմարտությանը, որը ներկայացվում է լիազորված ճանապարհով» (տես ՎևՈւ 24․15; 60․15; 75․20; 84․92; 99․4)։ Տիրոջ առաջ այս մեղադրող նշանով վկայելու պատասխանատվությունն այնքան մեծ է, որ այդ միջոցը կարող է կիրառվել միայն արտասովոր և ծայրահեղ պայմաններում՝ Տիրոջ Հոգու առաջնորդությամբ» (Jesus the Christ, 3rd ed. [1916], 345; տես նաև Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 50):

Վարդապետություն և Ուխտեր 26.1: «Ձեզ հայտնի կդարձվի, թե ինչ պետք է անեք»:

Ջոզեֆ Սմիթին, Օլիվեր Քաուդերիին և Ջոն Ուիթմերին տրված օրհնության մեջ Տերն ասաց, որ «հաջորդ համաժողովին … հայտնի կդարձվի, թե ինչ [նրանք] պետք է [անեն]» (ՎևՈւ 26.1): Այս հայտնությունը տրվել է 1830թ. հուլիսին: 1830թ. սեպտեմբերին կայացած համաժողովին Ջոզեֆ Սմիթը նշանակվեց Համաժողովի ձայնով, որ ստանար և գրի առներ Հայտնությունները և Պատվիրանները Եկեղեցու համար» (Far West Record: Minutes of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 1830–1844, ed. Donald Q. Cannon and Lyndon W. Cook [1983], 3):

Վարդապետություն և Ուխտեր 26.2: Ե՞րբ կարող է տրվել անհամաձայնության քվե:

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանել է այն հանգամանքների մասին, որոնցում կարող է տրվել անհամաձայնության քվե.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Ես իրավունք չունեմ բարձրացնելու իմ ձեռքը այն մարդու դեմ, ով նշանակվել է որևէ պաշտոնի այս Եկեղեցում, միայն այն պատճառով, որ նա ինձ դուր չի գալիս, կամ որ անձնական անհամաձայնություն կամ այլ զգացում ունեմ, այլ միայն այն հիմքով, որ նա մեղավոր է սխալ արարք կատարելու, Եկեղեցու օրենքները խախտելու մեջ, ինչը կորակազրկի նրան այն պաշտոնը կրելուց, որին նա կանչվել է» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 3:124; տես նաև Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 52):