Սեմինարիա
Դաս 13․ Վարդապետություն և Ուխտեր 4


Դաս 13

Վարդապետություն և Ուխտեր 4

Նախաբան

Այս հայտնությունը՝ տրված 1829թ․ փետրվարին Ջոզեֆ Սմիթ ավագին, Մարգարեի հորը, մի քանի վաղ հայտնություններից առաջինն էր, որը տրված էր այն անհատներին, ովքեր ցանկանում էին օգնել Տիրոջն Իր գործում (տես նաև ՎևՈւ 11–12, 14–16, 25)։ Այդ հայտնության մեջ Ջոզեֆ Սմիթ ավագը կանչվում է տքնելու Տիրոջ ծառայության մեջ։ Բացի այդ, Տերն ընդգծում է այն մարդկանց որակավորումներն ու հիմնական հատկանիշները, ովքեր ծառայում են Իրեն:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 4․1-3

Այդ հայտնության մեջ Ջոզեֆ Սմիթ ավագը կանչվում է տքնելու Տիրոջ ծառայության մեջ։

Դասը սկսեք ուսանողներին հանձնարարելով մտածել հետևյալ հարցի շուրջ.

  • Երբևէ ունեցե՞լ եք ցանկություն ծառայել Աստծուն և իմանալ Նրա կամքը այն բանի վերաբերյալ, թե ինչպես դուք կարող եք ձեր ուժերին ներածին չափով օգնել Նրան Իր գործում։

Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթի հայրն այդպիսի ցանկություն էր զգում, բայց նա չգիտեր, թե ինչ է Տերը ցանկանում, որ ինքն աներ։ 1829թ. Ջոզեֆ Սմիթ Ավագը և նրա կինը` Լյուսին, այցելեցին իրենց որդուն` Ջոզեֆ Սմիթ Կրտսերին, Հարմոնիում, Պենսիլվանիա: Այդ այցելության ընթացքում Ջոզեֆ Սմիթ կրտսերը հայտնություն է ստանում ի պատասխան իր հոր հարցի։Վարդապետություն և Ուխտեր 4 բաժինը Տիրոջ պատասխանն է, որտեղ նա ընդգծում է այն հատկանիշները, որոնք նա ակնկալում է նրանցից, ովքեր օգնում են Նրան Իր գործում։

Հիշեցրեք ուսանողներին, որ այդ հայտնության ժամանակ Եկեղեցին դեռևս չէր կազմավորվել և քահանայությունը դեռևս չէր վերականգնվել։ Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 4․1 հատվածը, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչպես էր Տերը նկարագրում Վերականգնումը, որը դեռ նոր էր հայտնաբերվում։

  • Ի՞նչ բառ օգտագործեց Տերը նկարագրելու համար ավետարանի վերականգնումը վերջին օրերում։

  • Ինչո՞ւ էր ավետարանի վերականգնումը «զարմանալի։»

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 4․2 հատվածը: Դասարանին հորդորեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ էր Տերը ցանկանում նրանցից, ովքեր մտնում էին Իր ծառայության մեջ։ (Կարող եք բացատրել, որ մտնել բառը նշանակում է սկսել։)

  • Ըստ այդ հատվածի, ի՞նչ է Տերն ակնկալում նրանցից, ովքեր ծառայում են Նրան։

  • Ի՞նչ է նշանակում անել մի բան «ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով»։

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այդ արտահայտությունը, հարցրեք նրանց, թե ինչպիսի գործողություններ կամ հատկանիշներ նրանք կակնկալեին տեսնել այն մարդու մեջ, ով ցանկանում է ծառայել Աստծուն իր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով։ Կարող եք նաև հորդորել նրանց, որ իրենց ծանոթ մարդկանց օրինակներ բերեն, ովքեր Տիրոջը ծառայում են այդ կերպով։

Գրեք հետևյալ անավարտ նախադասությունը գրատախտակին. Եթե մենք ծառայենք Աստծուն մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով, :

Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել Վարդապետություն և Ուխտեր 4․2-ում ուսուցանված սկզբունքը, տվեք հետևյալ հարցերը․

  • Ըստ Վարդապետություն և Ուխտեր 4․2-ի, ի՞նչ օրհնություններ են գալիս «[մեր] ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով» Աստծուն ծառայելուց։ (Երբ ուսանողները պատասխանեն, խնդրեք նրանցից մեկին ավարտել գրատախտակին գրված նախադասությունը։ Այն պետք է լինի նման մի բան․ Եթե մենք ծառայենք Աստծուն մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով, մենք վերջին օրը կկարողանանք անարատ կանգնել Աստծո առաջ։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ արտահայտությունը իրենց սուրբ գրություններում։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ մենք պետք է Աստծուն մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով ծառայելով, անարատ կանգնենք Աստծո առաջ։

Հորդորեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես նրանք կզգան իրենց Աստծո ներկայության մեջ «անարատ» կանգնելով։ Կարող եք հրավիրել մեկ կամ երկու ուսանողների կիսվել իրենց մտքերով։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 4․3 հատվածը: Ուսանողներին հորդորեք հետևել նրան, փնտրելով այն հատկանիշը, որն անհրաժեշտ է այն անձանց, ովքեր ցանկանում են օգնել Տիրոջն Իր գործում։

  • Ի՞նչ հատկանիշ պետք է մարդն ունենա, որպեսզի օգնի Տիրոջն Իր գործում։ (Աստծուն ծառայելու ցանկություն։)

Կարող եք բացատրել, որ ոմանք Վարդապետություն և Ուխտեր 4 հատվածը նկատի են ունենում միայն որպես լիաժամկետ միսիոներական ծառայության կանչ։ Այնուամենայնիվ, Ջոզեֆ Սմիթի հայրը, ում այդ հայտնությունը տրված էր, չէր պատրաստվում կանչվել, որպես լիաժամկետ միսիոներ։ Այնուամենայնիվ, նա իր ողջ կյանքի ընթացքում հետևեց Վարդապետություն և Ուխտեր 4․2–3-ի խորհրդին, նվիրվածությամբ ծառայելով այնտեղ, որտեղ էլ որ կանչվեր։ Նա Մորմոնի Գրքի ութ վկաներից մեկն է և առաջիններից մեկը, ով մկրտվեց Եկեղեցու պաշտոնական կազմավորման ժամանակ՝1830թ․ ապրիլի 6-ին։ Նա նաև ծառայեց, որպես Եկեղեցու առաջին Հայրապետ և որպես Առաջին Նախագահության խորհրդականի օգնական։

Այս բաժնում տրված խորհուրդը կարելի է կիրառել բոլորի համար, ովքեր ցանկություն ունեն ծառայել Տիրոջը, և բազմաթիվ եղանակների, որոնցով մենք կարող ենք կառուցել Աստծո թագավորությունը։

  • Բացի լիաժամկետ միսիոներական ծառայությունից, ի՞նչ կերպ նաև կարող ենք օգնել Տիրոջն Իր գործում։

Որպեսզի ուսանողների մոտ գաղափարներ ծնեք, թե ինչպես նրանք կարող են իրենց ցանկությունը գործի դնելով օգնել Տիրոջը, դասարանի անդամներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը Երիտասարդներին զորացնելու համար-ից․

«Առավել կարևոր ծառայության տեսակը, որը դուք կարող եք մատուցել, դա ձեր սեփական տան մեջ է: Դուք կարող եք նաև ծառայել Եկեղեցու ձեր հանձնարարություններում, դպրոցում եւ համայնքում: Դուք կարող եք ծառայել, կատարելով տաճարայի աշխատանք և ընտանեկան պատմություն: Դուք կարող եք ծառայել, կիսվելով մյուսների հետ ավետարանով այժմ և ապագայում, երբ լինեք լիաժամկետ միսիոներներ: Հաճախ առավել իմաստալից ծառայությունը արտահայտվում է հասարակ, ամենօրյա բարի գործերով: Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունն ամեն օր, որպեսզի իմանաք, ում ծառայեք և ինչպես հոգաք նրանց կարիքները: Ուրիշներին ծառայելիս, հետևեք Փրկչի օրինակին» (Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկ, 2011], 32):

Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրի առնել մի բնորոշ գործելակերպ, որով նրանք ցանկանում են իրենց կյանքի այս շրջանում օգնել Տիրոջն Իր գործում։

Վարդապետություն և Ուխտեր 4․4

Արտն արդեն հնձին է հասել

Նկար
ցորենի նկար

Եթե հնարավոր է, քիչ քանակությամբ հացահատիկ բերեք դասարան։ Եթե հնարավոր չէ, ապա ուսանողներին ցույց տվեք հացահատիկի արտի մի լուսանկար, կամ ցորենի ցողունի մի պարզ նկար նկարեք գրատախտակին։ Բացատրեք, որ հացահատիկը, ինչպիսին են ցորենը կամ գարին, իրենց աճելու հետ մեկտեղ փոխում են գույնը։ Երբ հացահատիկը անհաս է, այն կանաչ է, բայց հասունանալու հետ մեկտեղ այն բացանում է։ Երբ հացահատիկը պատրաստ է հունձի, այն հաճախ նկարագրում են որպես «սպիտակ»։

Նկար
ցորենի նկար

Հետևյալ խոսքերը գրեք գրատախտակին. արտ, հունձք, մանգաղ: Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 4․4 հատվածը: Նախքան նրա կարդալը, բացատրեք, որ այդ հատվածում Տերն աշխարհի մարդկանց համեմատում է հացահատիկի հետ։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչպես է Տերը նկարագրում արտը (կամ աշխարհի մարդկանց)։

  • Ի՞նչ է Տերն ասել Իր արտի մասին (կամ աշխարհի ժողովրդի մասին)։

  • Ձեր կարծիքով, ո՞րն է «արտը սպիտակել է՝ արդեն հնձին հասել» արտահայտության իմաստը։ (Աշխարհի մարդիկ պատրաստ են հավաքվել Տիրոջ և Նրա Եկեղեցու շուրջը։)

Հարցրեք, թե արդյոք որևէ մեկը կարող է ասել, թե ինչ է մանգաղը և ինչի համար է այն օգտագործվում։ (Մանգաղը մի կոր դանակ է, որն օգտագործվում է հացահատիկը հնձելու համար։ Կարող եք մանգաղի մի պարզ նկար նկարեք գրատախտակին։)

Նկար
մանգաղի նկար
  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում գցել մանգաղը ձեր ողջ զորությամբ։ (Ջանասիրաբար աշխատելով ուրիշներին բերել դեպի Հիսուս Քրիստոսը։)

  • Ըստ Վարդապետություն և Ուխտեր 4․4-ի, ի՞նչ օրհնություններ են գալիս նրանց, ովքեր տքնում են ջանասիրաբար բերելով ուրիշներին դեպի Հիսուս Քրիստոսը։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք հասկացել են հետևյալ ճշմարտությունը․ Երբ մենք տքնում ենք ջանասիրաբար, որպեսզի ուրիշներին բերենք դեպի Հիսուս Քրիստոսը, մենք նաև ստանում ենք փրկություն ինքներս մեզ համար։ Կարող եք հետևյալ սկզբունքը գրել գրատախտակին։)

  • Ինչպե՞ս ենք մենք մոտենում Հիսուս Քրիստոսին, երբ օգնում ենք ուրիշներին գալ դեպի Նա։

Որպեսզի օգնեք ուսանողներին ամրապնդել իրենց վկայություններն այդ սկզբունքի վերաբերյալ, նրանցից մի քանիսին հորդորեք կիսվել օրինակներով, թե ինչպես են նրանք մոտ զգացել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, երբ նրանք օգնել են ուրիշներին գալ դեպի Նրանք։ Կարող եք նաև կիսվել այս սկզբունքի վերաբերյալ ձեր անձնական փորձառությամբ կամ վկայությամբ։

Վարդապետություն և Ուխտեր 4․5-7

Տերն ընդգծում է իրեն ծառայելու համար անհրաժեշտ որակավորումներն ու հիմնական հատկանիշները

Ուսանողներին հանձնարարեք թվարկել մի քանի մասնագիտություններ։ Ընտրենք նրանց թվարկաց մասնագիտություններից մեկ կամ երկուսը, և հանձնարարեք նրանց բացահայտել այն որակավորումներն ու անհրաժեշտ հատկանիշները, որոնք անհրաժեշտ են մարդուն իրենց մասնագիտության մեջ հաջողության հասնելու համար։ Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 4․5 հատվածը, փնտրելով այն հատկանիշները, որոնք որակովորում են անձին Տիրոջ գործում աջակցելու համար։ (Կարող եք հանձնարարել ուսանողներից մեկին այդ հատկանիշները թվել գրատախտակին, մինչ դասարանը գտնում է դրանք։ Կարող եք նաև առաջարկել, որ ուսանողները նշեն դրանք իրենց սուրբ գրություններում։)

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 4․6 հատվածը: Դասարանին հորդորեք հետևել նրան և նկատել այն լրացուցիչ հատկանիշները, որոնք Տերը խորհուրդ է տալիս Իր ծառաներին, որ «հիշեք»։ (Կարող եք հանձնարարել ուսանողներից որևէ մեկին այդ հատկանիշները գրել գրատախտակին՝ 5 հատված-ում նշված հատկանիշներից մեկի կողքին։)

Ուսանողներին հանձնարարեք բացահայտել 5–6 հատվածների ճշմարտություններն այն մասին, թե ինչ կարող ենք անել աստվածային հատկանիշները զարգացնելով։ Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Աստվածային հատկանիշներ զարգացնելու մեր ջանքերը կորակավորեն մեզ Տիրոջ գործին օգնելու համար։ (Կարող եք հետևյալ սկզբունքը գրել գրատախտակին։ Կարող եք նաև առաջարկել, որ ուսանողներն իրենց սուրբ գրություններում Վարդապետություն և Ուխտեր 4․5-6-ի կողքին գրեն դա։)

  • Ինչպե՞ս է 5–6 հատվածներում նշված հատկանիշների զարգացումն օգնում մեզ, որպեսզի ավելի արդյունավետ աշխատենք Տիրոջ գործի մեջ։

  • Այդ հատվածներում նշված, ո՞ր հատկանիշները կցանկանայինք ավելի լիարժեք զարգացնել։ Ինչո՞ւ:

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 4․7 հատվածը, քանի դեռ դասարանը մտածում է, թե ինչպես մենք կարող ենք ձեռք բերել և զարգացնել այդ հատկանիշները։

  • Ի՞նչ է նշանակում «խնդրեք» և «թակեք»։

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է աղոթքն օգնել մեզ զարգացնել աստվածային հատկանիշներ։

Դասի ավարտին կարող եք հորդորել ուսանողներին կիսվել այն օրհնություններով, որոնք իրենք ստացել են, երբ օգնել են Տիրոջ գործին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 4։ Ցուցումներ նրանց համար, ովքեր ցանկանում են ծառայել Եկեղեցում

Առաջին Նախագահությունից Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը հայտարարել է.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«[Վարդապետություն և Ուխտեր 4] բաժինը շատ կարճ է, միայն յոթ հատվածներ, սակայն այն իր մեջ պարունակում է բավարար չափով խորհուրդ և ցուցումներ ողջ կյանքի ընթացքում ուսումնասիրելու համար։ Ոչ ոք դեռևս չի յուրացրել այն։ Այն անձնական հայտնություն չի եղել Ջոզեֆ Սմիթի համար, այլ այն տրված է օգնելու բոլոր նրանց, ովքեր մտնում են Տիրոջ ծառայության մեջ։ Այն մի հայտնություն է տրված Եկեղեցու բոլոր անդամների համար, հատկապես նրանց համար, ովքեր կրում են քահանայություն։ Հավանաբար, մեր ամբողջ սուրբ գրություններում չկա մեկ այլ հայտնություն, որն իր մեջ մարմնավորում է Աստծո ծառայության մեջ գտնվող Եկեղեցու անդամների որակավորմանը վերաբերվող ավելի մեծ և այդպիսի խտացված ցուցումներ, քան այս հայտնությունը։ Այն այնքան լայն, բարձր և խորն է , որքան հավերժությունը։ Եկեղեցում ոչ մի երեց չի կարող ուսուցանել, կամ Փրկության ուղերձը հասցնել աշխարհին, մինչև որ գոնե մասամբ չընկալի այդ երկնքից ուղարկված ցուցումը» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:35)։