Սեմինարիա
Տնային ուսումնասիրության դաս. Վարդապետություն և Ուխտեր 17-19 (Մաս 5)


Տնային ուսումնասիրության դաս

Վարդապետություն և Ուխտեր 17–19 (Մաս 5)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի համառոտ շարադրանք

Իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որոնք ուսանողները սովորեցին, երբ նրանք ուսումնասիրում էին Վարդապետություն և Ուխտերի 17-19 բաժինները (մաս 5), չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որն ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ մտածեք ձեր ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (Վարդապետություն և Ուխտեր 17)

Այն խորհրդի միջոցով, որ Տերը ուղղեց Մորմոնի Գրքի Երեք Վկաներին, ուսանողները սովորեցին, որ եթե մենք գործադրենք մեր հավատքն առ Աստված, մենք կարող ենք վկայություն ստանալ այն ճշմարտությունների մասին, որոնք մենք ցանկանում ենք իմանալ: Երբ մենք վկայություն ենք ձեռք բերում ճշմարտության մասին, մենք պատասխանատվություն ունենք վկայելու դրա մասին: Փրկիչն Ինքը վկայեց, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

Օր 2 (Վարդապետություն և Ուխտեր 18)

Այս դասում ուսանողները սովորեցին, որ հոգիների արժեքն այնքան մեծ է, որ Հիսուս Քրիստոսը տանջվեց և մահացավ, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան ապաշխարել և վերադառնան Երկնային Հոր մոտ: Ուսանողները նաև բացահայտեցին, որ եթե մենք օգնենք ուրիշներին ապաշխարել և գալ դեպի Տերը, մենք ուրախություն կունենանք նրանց հետ Աստծո արքայությունում: Մենք կարող ենք լսել Հիսուս Քրիստոսի ձայնը, եթե կարդանք սուրբ գրությունները Հոգու զորությամբ:

Օր 3 (Վարդապետություն և Ուխտեր 19.1–22)

Մարտին Հարրիսին ուղղված Տիրոջ խորհրդից ուսանողներն իմացան, որ Հիսուս Քրիստոսը կատարեց Իր Հոր կամքը, և որ Հիսուս Քրիստոսը կդատի մեզ` ըստ մեր գործերի։ Ուսանողները սովորեցին նաև, որ մենք պիտի ապաշխարենք մեր մեղքերը կամ էլ տառապենք: Նրանք, ովքեր չեն ընտրում ապաշխարության ճանապարհը, կտառապեն իրենց մեղքերի համար տրվող պատժի հետևանքով։

Օր 4 (Վարդապետություն և Ուխտեր 19.23–41)

Ուսանողները սովորեցին Մարտին Հարրիսին տված Տիրոջ խոստման մասին. եթե Մարտինը իմանար Նրան, ականջ դներ Նրա խոսքերին և հեզությամբ քայլեր Նրա Հոգով, նա խաղաղություն կունենար: Ինչպե՞ս է այդ խոստումը վերաբերվում մեզ: Դասը նաև օգնեց ուսանողներին սովորել, որ եթե մենք կատարենք Տիրոջ կամքը, Նա մեզ օրհնություններ կտա, որոնք ավելի մեծ արժեք ունեն, քան երկրի գանձերը:

Նախաբան

Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ապաշխարությունն ինչո՞ւ է կարևոր: Այն կօգնի նրանց խորացնել Հիսուս Քրիստոսի Քավության մասին իրենց հասկացողությունը: Որքան շատ ենք մենք հասկանում Հիսուս Քրիստոսի զոհաբերության և հնազանդության մասին, այնքան պակասում են մեր կասկածները Աստծո աշխատանքին աջակցելու մեր կարողության վերաբերյալ:

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 17

Տերը խոստանում է Երեք Վկաներին, որ նրանց թույլ կտրվի տեսնել թիթեղները և սրբազան այլ առարկաներ

Մի հետաքրքիր առարկա բերեք դասարան, բայց ուսանողներին թույլ մի տվեք տեսնել այն: Երբ դասը սկսվի, ուսանողներին ասեք, որ բերել եք առարկան ձեզ հետ: Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք հավատում են, որ առարկան ձեզ մոտ է, չնայած նրանք չեն տեսել այն:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 17.2 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե Երեք Վկաներն ինչ պիտի ունենային, նախքան նրանք կտեսնեին ոսկե թիթեղները:

  • Ձեր կարծիքով, Երեք Վկաներն ինչո՞ւ պիտի հավատք ունենային, նախքան կտեսնեին թիթեղները:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 17.3-5 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Տերն ինչ էր ակնկալում, որ Երեք Վկաներն անեին այն բանից հետո, երբ նրանք տեսնեին ոսկե թիթեղները և այլ սուրբ առարկաները։

  • Տերն ի՞նչ հանձնարարեց Երեք Վկաներին անել այն բանից հետո, երբ նրանք տեսնեին ոսկե թիթեղները և այլ սուրբ առարկաները։

  • Տերն ի՞նչ է պահանջում, որ մենք անենք, երբ ձեռք բերենք վկայություն ճշմարտության մասին: (Երբ մենք վկայություն ենք ձեռք բերում ճշմարտության մասին, մենք պատասխանատվություն ենք կրում վկայելու դրա մասին:)

Խնդրեք ուսանողներին մտածել, թե ըստ իրենց, ինչն է ճշմարիտ և ինչպես նրանք կարող են վկայել այդ ճշմարտությունների մասին:

Վարդապետություն և Ուխտեր 18-19

Տերը խոսում է Իր տառապանքների մասին և ուսուցանում է ապաշխարության կարևորությունը

Ուսանողներին ցուցադրեք մի կտոր միրգ կամ ցուցադրեք թղթի վրա նկարված մի կտոր միրգ: Հարցրեք նրանց, ինչպես ենք մենք իմանում, թե երբ է միրգը պատրաստ ուտելու: (Դրա տեսքը կամ այլ հատկանիշները ցույց են տալիս, որ այն հասած է:)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.6 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե Տերն ինչի մասին ասաց, որ հասունանում է անօրինության մեջ:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «աշխարհը հասունանում է անօրինության մեջ»:

  • Ի՞նչ վկայություն եք տեսնում, որ սա տեղի է ունենում:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18․10 հատվածը (սուրբ գրությունների սերտման հատվածի մի մասը), ուշադրություն դարձնելով, թե ինչ է Տերը զգում բոլոր մարդկանց հանդեպ, նույնիսկ նրանց, ովքեր հասունանում են անօրինության մեջ։ Հաջորդը խնդրեք նրանց բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.10 հատվածը միասին, մի քանի անգամ, մինչև դասարանի յուրաքանչյուր անդամ կարողանա անգիր ասել այն:

  • Ի՞նչ է Երկնային Հայրը զգում Իր բոլոր զավակների հանդեպ:

  • Ինչպե՞ս կարող է սրա իմացությունը ազդել այն վերաբերմունքի վրա, որը ցուցաբերում եք ձեզ շրջապատողներին:

  • Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ մեր արժեքը մեծ է Աստծո աչքում:

Նշեք, որ շատ իրավիճակներում որևէ իրի արժեքը որոշվում է նրանով, թե որքան է ինչ-որ մեկը պատրաստ վճարել դրա համար: Կարող եք ցուցադրել տարբեր արժողությամբ մի քանի իրեր, որպեսզի լուսաբանեք այս տեսակետը։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.11-12 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել և գտնել, թե Փրկիչը ինչ գին վճարեց մեր հոգիների համար։

  • Ի՞նչ գին վճարվեց մեր հոգիների համար: Ինչո՞ւ այն վճարվեց: (Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Յուրաքանչյուր անհատի արժեքն այնքան մեծ է, որ Հիսուս Քրիստոսը տանջվեց և մահացավ, որպեսզի մենք կարողանանք ապաշխարել և վերադառնալ Երկնային Հոր մոտ:)

  • Ձեր կարծիքով ապաշխարությունը ինչո՞վ է առնչվում դեպի Քրիստոսը գալու հետ:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ապաշխարությունն ինչպես է օգնում մեզ գալ դեպի Փրկիչը, խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ հատվածը «Հավատքին հավատարիմ» գրքույկից:

Ապաշխարությունն ավելին է, քան պարզապես գործած սխալների գիտակցումը։ Այն մտքի և սրտի փոփոխություն է, որը մեզ նոր պատկերացում է տալիս Աստծո, մեր և աշխարհի մասին: Այն ներառում է մեղքից շրջվելը և ներման համար Աստծուն դիմելը: Այն թելադրվում է Աստծո հանդեպ սիրուց և Նրա պատվիրաններին հնազանդվելու անկեղծ ցանկությունից։ (Հավատքին հավատարիմ․ Ավետարանական վկայակոչում [2004], 132

Խրախուսեք ուսանողներին մտածել որևէ մեղքի, վարքագծի և վերաբերմունքի մասին, որից նրանք պիտի երես դարձնեն, որպեսզի ապաշխարեն և գան դեպի Քրիստոսը:

Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումը. Վարդապետություն և Ուխտեր 18.13–16:

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ այս հատվածները, մինչ դասարանը կհետևի նրանց: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն ապաշխարել բառի ցանկացած ձևը այս հատվածներում (ապաշխարում է և ապաշխարություն)։ Յուրաքանչյուր հատվածը կարդալուց հետո, դասարանին հարցրեք, թե այդ հատվածը ինչ է ուսուցանում ապաշխարության մասին: Կարող եք նշել, որ Վարդապետություն և Ուխտերի 18.15-16-ը սուրբ գրությունների սերտման հատված է:

Ուսանողների առանձնացրած ճշմարտությունները ավելացրեք գրատախտակին: Ուսանողները կարող են առանձնացնել տարատեսակ սկզբունքներ, սակայն համոզվեք, որ պարզ է, որ. Եթե մենք օգնենք մյուսներին ապաշխարել և գալ դեպի Տերը, մենք ուրախություն կունենանք նրանց հետ Աստծո արքայությունում:

Հրավիրեք ուսանողներին մտածել այն բանի մասին, թե ի՞նչ կպատահի, երբ նրանք վերադառնան Աստծո ներկայություն, որպեսզի դատվեն: Հարցրեք, թե ինչպես են նրանք պատրաստվում այդ մեծ իրադարձությանը: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 19.4 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել` պարզելով, թե մենք ինչ պիտի անենք, որպեսզի պատրաստվենք այդ օրվան։

  • Համաձայն այս հատվածի, ի՞նչ է պատահում, երբ մենք չենք ընտրում ապաշխարության ճանապարհը:

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 19․13-19 հատվածները: Խնդրեք նրանց գտնել հետևանքները այն մարդկանց համար, ովքեր չեն ընտրում ապաշխարության ճանապարհը:

  • Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 19.16–19 հատվածների, Տերը ի՞նչ պատճառներ նշեց, որոնց համար Նա տառապեց մեր մեղքերի համար: (Գրատախտակին ավելացրեք հետևյալ վարդապետությունը․ Տերը տառապեց մեր մեղքերի համար, որպեսզի մենք կարողանանք ապաշխարել և չտառապել` ինչպես Նա։)

Ուսանողներին ցույց տվեք Տիրոջ նկարներից մեկը Գեթսեմանում, ինչպես օրինակ «Հիսուսն աղոթում է Գեթսեմանի պարտեզում» նկարը(Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 56, տես նաև LDS.org)։ Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի տառապանքների պատմությունների մեծ մասը նկարագրված են ոչ թե Իր, այլ մեկ ուրիշ անձի կողմից (տես Մատթեոս ԻԶ.36–39, Ղուկաս ԻԲ.39–44), բայց Վարդապետություն և Ուխտերի 19 բաժնում ընդգրկված է Փրկիչի տառապանքների Իր անձնական պատմությունը:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 19.18-19 հատվածները` ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն ինչպես է նկարագրում այն տառապանքները, որոնք Նա կրեց Քավության ընթացքում:

Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը.

Իր տառապանքների Փրկիչի նկարագրության ո՞ր մասերն են նշանակալից ձեզ համար: Ինչո՞ւ:

Փրկիչի նկարագրության մեջ ի՞նչն է օգնում մեծացնել ապաշխարելու և Նրա մոտ վերադառնալու ձեր ցանկությունը:

Հրավիրեք ուսանողներին ընտրել հարցերից մեկը և քննարկել դրանց պատասխանները իրենց զուգընկերոջ հետ:

Ամբողջ դասարանով երգեք կամ կարդացեք «Ես մնում եմ զարմացած» օրհներգի բառերը (Հիմներ, հր.193): Խնդրեք նրանց խորհել հիմնի բառերի շուրջ և մտածել այն մասին, թե Փրկիչն ինչ է արել իրենց համար:

Կարող եք հրավիրել ուսանողներին կիսվել Փրկիչի և ապաշխարության օրհնությունների մասին իրենց վկայություններով: Խրախուսեք նրանց գործել ըստ այն զգացմունքների կամ հուշումների, որ նրանք ունեցել են, որպեսզի ապաշխարեն և գան Փրկիչի մոտ:

Եզրափակելով այս դասը, հրավիրեք ուսանողներին անգիր արտասանել Վարդապետություն և Ուխտեր 19.23 հատվածը կամ միասին կարդալ այն իրենց սուրբ գրություններից: Հարցրեք, թե ըստ նրանց կարծիքի, այս հատվածը ինչպես է առնչվում ապաշխարությանը և ներման ակնկալիքին:

Հաջորդ մասը (Վարդապետություն և Ուխտեր 20-23)

Ներկայումս մենք ի՞նչ ենք անում Եկեղեցում, որը նույնն է, ինչ անում էին, երբ Եկեղեցին կազմավորվեց 1830 թվականի ապրիլի 6-ին: Որո՞նք են մկրտության համար պահանջները: Քահանայություն կրողին ինչպես է հրահանգված օրհնել հաղորդությունը: Որո՞նք են ուսուցչի կամ քահանայի պարտականությունները: Ուսանողները կսովորեն այս հարցերի պատասխանները, երբ նրանք ուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտեր 20-23 բաժինները: