Սեմինարիա
Դաս 44. Վարդապետություն և Ուխտեր 39-40


Դաս 44

Վարդապետություն և Ուխտեր 39-40

Նախաբան

1831թ. հունվարին Ջեյմս Քովել անունով մի բողոքական սպասավոր հանդիպեց Ջոզեֆ Սմիթի հետ Ֆայեթում, Նյու Յորք, և «ուխտեց Տիրոջ հետ, որ կհնազանդվի ցանկացած պատվիրանի, որը Տերը կտա իր ծառա Ջոզեֆի միջոցով» (տես Documents, Volume 1: July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013], 233–34): Տիրոջ արձագանքը գրված է Վարդապետություն և Ուխտեր 39 բաժնում: Այս հայտնությամբ Տերը կանչում է Ջեյմս Քովելին մկրտվելու և քարոզելու ավետարանի լրիվությունը Օհայոյում: Սակայն, հայտնության տրման հաջորդ օրը Ջեյմս Քովելը լքեց Ֆայեթը և «վերադարձավ իր նախկին սկզբունքներին ու մարդկանց մոտ» (Եկեղեցու պատմություն, 1.145): Դրանից հետո Տերը հայտնություն տվեց Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին, բացատրելով, թե ինչու Քովելը չհնազանդվեց իրեն տրված պատվիրանին: Այդ հայտնությունը կարելի է գտնել Վարդապետություն և Ուխտեր 40 բաժնում:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 39․1-12

Հիսուս Քրիստոսը հրավիրում է Ջեյմս Քովելին ստանալ Իր ավետարանը և մկրտվել

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե իրենց հենց նոր մի նվեր է տրվել ծնողի կամ մեկ այլ սիրված անձնավորության կողմից: Երբ նրանք բացեն նվերը` կտեսնեն, որ դա հենց այն էր, ինչ նրանք իսկապես ցանկանում էին:

  • Կընդունե՞ք այս նվերը: Կա՞ն ինչ-որ պատճառներ, որ դուք չցանկանաք ընդունել նվերը:

  • Կարո՞ղ եք հիշել Երկնային Հոր կողմից տրված պարգևներ կամ նվիրատվություններ, որոնք Նրա զավակները չեն ցանկացել ընդունել:

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 39.1-3 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչը չեն ցանկանում ընդունել որոշ մարդիկ:

  • Ի՞նչը չեն ցանկացել ընդունել այս մարդիկ:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ընդունել Հիսուս Քրիստոսին:

  • Ձեր կարծիքով, որո՞նք էին պատճառներից մի քանիսը, որ Նրա մարդիկ չէին ընդունում Փրկչին, երկրի վրա Նրա սպասավորման ժամանակ:

Գրեք հետևյալ անավարտ միտքը գրատախտակին. Եթե մենք ընդունենք Հիսուս Քրիստոսին, Նա …

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 39.4 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչպես կարելի է գրատախտակին գրված միտքը ավարտուն դարձնել, ձևավորելով սկզբունք: Հրավիրեք ուսանողներին ասել, թե ինչ իմացան:

Նշեք, որ թեև հատվածում գրված է «որդիներ», Տերն ուսուցանել է, որ կանայք ևս կարող են դառնալ Հիսուս Քրիստոսի դուստրերը (տես ՎևՈւ 25.1): Ապա ավարտեք գրատախտակին գրված միտքը հետևյալով. Եթե մենք ընդունենք Հիսուս Քրիստոսին, Նա մեզ զորություն կտա` դառնալու Իր զավակները:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ է նշանակում դառնալ Հիսուս Քրիստոսի զավակներ, մի ուսանողի խնդրեք կարդալ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ խոսքերը. (Կարող եք դասից առաջ գրել այս խոսքերը գրատախտակին, կամ բաժանել ուսանողներին պատրաստի թերթիկների տեսքով):

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Փրկիչը դառնում է մեր Հայրն, այն իմաստով, որով այս տերմինն օգտագործվել է սուրբ գրություններում, քանի որ նա տալիս է մեզ կյանք, հավերժական կյանք, քավության շնորհիվ, որը Նա իրագործել է մեզ համար» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 1:29):

Բացատրեք, որ Մորմոնի Գրքից մենք սովորում ենք, որ նրանք, ում սրտերը փոխվում են Հիսուս Քրիստոսի անվանը հավատալու շնորհիվ, հոգեպես ծնվում են Նրանից: Նրանք դառնում են Նրա որդիներն ու դուստրերը (տես Մոսիա 5.7): Պարզ ասած, Քրիստոսի որդիներն ու դուստրերը նրանք են, «ովքեր ընդունել են Հիսուս Քրիստոսի ավետարանը» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Քրիստոսի զավակները», scriptures.lds.org):

  • Ըստ Նախագահ Սմիթի խոսքերի, ինչու՞ մենք պետք է դառնանք Հիսուս Քրիստոսի զավակները:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 39.5-6 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես կարող ենք ընդունել Հիսուս Քրիստոսին և օգտվել նրանից, ինչ Նա առաջարկում է մեզ, որպեսզի դառնանք Նրա զավակները:

  • Հիմնվելով նրա վրա, թե ինչ սովորեցիք այս հատվածներից, ինչպես կբացատրեք` ի՞նչ պետք է մենք անենք Հիսուս Քրիստոսի զավակները դառնալու համար:

Բացատրեք, որ Տիրոջ խոսքերն այս հատվածներում ուղղված էին Ջեյմս Քովելին, ով մոտ 40 տարի եղել է շատ հարգված մեթոդիստական սպասավոր: Ջեյմս Քովելն իմացավ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին նախքան Ջոզեֆ Սմիթի այս հայտնությունը ստանալը: Թեև նա եկեղեցու անդամ չէր, սակայն նա ուխտեց հնազանդվել ցանկացած պատվիրանի, որը կստանա Ջոզեֆ Սմիթի միջոցով: (Նշեք, որ վերջին ուսումնասիրությունները լույս են սփռել այն մարդու ինքնության վրա, ում համար այս հայտնությունը տրվել էր: Եթե ուսանողները չունեն սուրբ գրությունների ամենավերջին հրատարակությունը, ապա բաժնի նախաբանը չի պարունակի ամենաթարմ տեղեկությունը):

  • Իմանալով, որ Ջեյմս Քովելը եկեղեցու անդամ չէր, երբ այս հայտնությունը տրվեց, ինչպե՞ս կարող էին 5-6 հատվածների ուսմունքները վերաբերվել նրան:

  • Ինչու՞ Ջեյմս Քովելից մեծ հավատ պահանջվեց` Հիսուս Քրիստոսին ու Նրա ավետարանն ընդունելու և մկրտվելու համար: (Որպես սպասավոր, եթե Ջեյմս Քովելը մկրտվեր, նա պետք է հրաժարվեր այն պաշտոններից, ծանոթություններից ու եկամուտներից, որոնք ստեղծել էր շուրջ 40 տարի):

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 39.7-9 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, փնտրելով ապացույց, որ Տերը գիտեր Ջեյմս Քովելին: Երբ ուսանողներն ասեն, թե ինչ իմացան, տվեք հետևյալ հարցերը.

  • Եթե դուք լինեիք Ջեյմս Քովելի տեղն, ինչպե՞ս կզգայիք ձեզ լսելով այս խոսքերը: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ էր ասել Տերը Ջեյմս Քովելի սրտի մասին, թե ինչպիսին էր այն այդ պահին: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ նրա սիրտն «ուղիղ է այս պահին» Տիրոջ առաջ: (Կարող եք առաջարկել ուսանողներին, որ նշեն այս պահին բառերը 8 հատվածում):

  • Համաձայն 9 հատվածի, ինչու՞ էր Ջեյմս Քովելը մերժել Տիրոջը շատ անգամներ:

Արտագծեք հետևյալ աղյուսակը գրատախտակի վրա:

Եթե դուք…

Ապա…

Հրավիրեք երեք ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 39.10–12 հատվածները: Կարդալուց առաջ խնդրեք դասարանի կեսին գտնել, թե ինչ էր Տերը հրահանգել Քովիլին անել։ Մյուս կեսին խնդրեք գտնել, թե Տերը ինչ էր խոստացել Ջեյմս Քովիլին, եթե նա հնազանդվեր Տիրոջը:

Երբ ուսանողներն ասեն, թե ինչ իմացան, գրեք նրանց պատասխանները աղյուսակում` համապատասխան վերնագրի տակ: Որպեսզի օգնեք ուսանողներին վերլուծել այս հատվածները, տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս կարող էր Ջեյմս Քովելը ստանալ ավելի մեծ օրհնություններ և կատարել ավելի մեծ աշխատանք, եթե ընդուներ Տիրոջ մկրտվելու հրավերը: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Տերը առաջարկեց Ջեյմսին ավետարանի լրիվությունը, որը պարունակում էր պարտականություններ և օրհնություններ, որոնք նա չուներ նախկինում, ինչպիսիք են՝ Սուրբ Հոգու պարգևը և քահանայությանը կարգվելը):

Շեշտեք եթե բառը Վարդապետություն և Ուխտեր 39.10 և 11 հատվածներում: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել այս խոսքն իրենց սուրբ գրություններում:

  • Ո՞րն է այս հատվածներում եթե բառի կարևորությունը: (Ջեյմս Քովելին խոստացված Տիրոջ օրհնությունները պայմանավորված էին նրանով, թե Ջեյմսը որքանով ականջ կդներ Տիրոջ ձայնին:)

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հատվածներում Տիրոջ կողմից եթե բառի գործածումից: (Թեև ուսանողները կարող են տարբեր բառերով բացատրել, նրանք պետք է արտաբերեն հետևյալ սկզբունքը. Տիրոջ խոստացած օրհնությունները պայմանավորված են նրանով, թե մենք որքանով ականջ կդնենք Նրա ձայնին: Այս սկզբունքը գրեք գրատախտակին):

Խնդրեք ուսանողներին լուռ մտածել որոշ օրհնությունների մասին, որ Տերը խոստացել է նրանց: Ապա խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի շուրջ.

  • Ի՞նչ պայմաններ է Տերը դրել ձեր առաջ, այդ օրհնությունները ստանալու համար:

Վարդապետություն և Ուխտեր 39․13-24

Ջեյմս Քովելը կանչված է քարոզելու ավետարանի լրիվությունը Օհայոյում:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 39․13-24 հատվածները, տեղեկացնելով ուսանողներին, որ Տերը կանչել էր Ջեյմս Քովելին քարոզելու ավետարանը Օհայոյում: Տերը նրան հրահանգներ էր տվել, թե ինչ ուսուցանել և ինչպես ուսուցանել:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 39.22 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է այս հատվածը կապված այն սկզբունքների հետ, որոնք դուք արդեն քննարկել եք այս դասի ժամանակ:

  • Ձեր կարծիքով, ինչպես կարձագանքեիք դուք, եթե եկեղեցու անդամ չլինեիք և այս հայտնության հրահանգները ձեզ տրված լինեին:

Վարդապետություն և Ուխտեր 40

Տերը բացահայտում է, թե ինչու Ջեյմս Քովելը մերժեց Իր խոսքերը:

Տեղեկացրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտեր 39 բաժնում տեղ գտած հայտնության տրման հաջորդ օրը Ջեյմս Քովելը լքեց Ֆայեթը, Նյու Յորք, և «վերադարձավ իր նախկին սկզբունքներին ու մարդկանց մոտ» (Եկեղեցու պատմություն, 1.145): Տերը հայտնի դարձրեց Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին, թե ինչու Ջեյմս Քովելը չհնազանդվեց Տիրոջ հրահանգներին և չստացավ 39 բաժնում նախատեսված օրհնությունները:

Հրավիրեք երեք ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 40.1–3 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, փնտրելով պատճառը, թե ինչու Ջեյմս Քովելն ականջ չդրեց Տիրոջ ձայնին:

  • Համեմատեք Վարդապետություն և Ուխտեր 40.1 և Վարդապետություն և Ուխտեր 39.8: Ինչպե՞ս փոխվեց Ջեյմս Քովելի սիրտը:

  • Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 40․2 հատվածի, ի՞նչը հատկապես դրդեց Ջեյմս Քովելին մերժելու Տիրոջ խոսքը:

  • Ի՞նչ սկզբունքներ կարող եք առանձնացնել 2 հատվածից: (Ուսանողները կարող են նշել տարբեր սկզբունքներ, սակայն հավաստիացեք, որ նրանք հասկանում են, որ վախն ու աշխարհիկ հոգսերը կարող են պատճառ դառնալ մեզ համար` մերժելու Աստծո խոսքը: Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին: Կարող եք առաջարկել ուսանողներին գրել դա իրենց սուրբ գրություններում):

  • Որո՞նք են որոշ աշխարհիկ հոգսերը, որ կարող են հետ պահել մարդկանց Տիրոջը հետևելուց:

Խնդրեք ուսանողներին գրել իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում որոշ վախեր կամ աշխարհիկ հոգսեր, որոնք կարող են հետ պահել իրենց Հիսուս Քրիստոսին հետևելուց և Նրա ավետարանով ապրելուց: Ապա խնդրեք նրանց գրել, թե ինչ կարող են անել, հավատք ունենալու համար, որ հաղթահարեն իրենց վախերն ու հոգսերը: Քաջալերեք նրանց վարվել իրենց գրածների համաձայն:

Որպեսզի օգնեք ուսանողներին ամփոփել անցածը, գրատախտակին գրեք եթե բառը: Ապա տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս է այս բառը վերաբերում Ջեյմս Քովելին:

  • Ինչպե՞ս է այն վերաբերում մեզ:

Դասն ավարտելով հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե երբ են ստացել օրհնություն Տիրոջից, քանի որ նրանք հնազանդվել են այդ օրհությանը կցվող պայմաններին: Կարող եք նաև կիսվել ձեր վկայությամբ` օրհնությունների վերաբերյալ, որոնք ստանում ենք պատվիրանները պահելով:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 39: Ջեյմս Քովել

Վարդապետություն և Ուխտեր 39 բաժնի ամենավաղ տարբերակում ասվում էր միայն, որ դա մի հայտնություն է տրված ոմն Ջեյմսի համար: Հայտնության վերահրատարակված տարբերակում հասցեատիրոջ անունը ավելի է հստակեցվում, դառնալով «Ջեյմս (Ք.)»: Վարդապետություն և Ուխտերի 1835թ. հրատարակության մեջ նրա անունը նշվեց որպես «Ջեյմս Քովիլ»: Վարդապետություն և Ուխտերի 1981թ. հրատարակության մեջ, նա բնութագրվել էր որպես մկրտական սպասավոր: Այնուամենայնիվ, վերջին ուսումնասիրությունները պարզաբանեցին, որ այս հայտնությունը տրվել էր Ջեյմս Քովելին, ով մեթոդիստական սպասավոր էր:

Վարդապետություն և Ուխտեր 40: Ինչու՞ էր Ջեյմս Քովելը մերժել Տիրոջ խոսքերը:

1831թ. Միավորված Մեթոդիստական Եկեղեցու որոշ անդամներ չէին հավատում վերամկրտությանը, ոչ էլ հավատում էին, որ որևէ մարդ զորություն ունի շնորհելու Սուրբ Հոգին: Ջեյմս Քովելն, ով մեթոդիստական սպասավոր էր, կարող էր մտահոգված լինել վերամկրտության հրահանգով (տես ՎևՈւ 39.10): Բացի այդ, Ջեյմս Քովելը յոթ տարի անցկացրել էր որպես շրջող ղեկավար (ճամփորդող սպասավոր) տարրական ու ծանր պայմաններում: Նա պաշտոնաթող էր եղել քարոզչական շրջագայություններից 1797թ.: Երբ Տերը կանչեց նրան ստանձնել միսիա, Քովելը կարող էր զգալ, որ սահմանամերձ գոտիներ ճամփորդելու հանձնարարությունը չափազանց մեծ զոհաբերություն է: Սա կարող էր «աշխարհիկ հոգսերի» մի մասը հանդիսանալ (ՎևՈւ 40.2), որը դրդեց նրան մերժել ուխտը, որ նա կապել էր: