Սեմինարիա
Տնային ուսումնասիրության դաս. Վարդապետություն և Ուխտեր 72-76.80 (Մաս 16)


Տնային ուսումնասիրության դաս

Վարդապետություն և Ուխտեր 72-76.80 (Մաս 16)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի համառոտ շարադրանք

Իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որոնք ուսանողները սովորեցին, երբ նրանք ուսումնասիրում էին Վարդապետություն և Ուխտեր 72-76.80 բաժինները (մաս 16), չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որն ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ մտածեք ձեր ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (Վարդապետություն և Ուխտեր 72-74)

Երբ ուսանողներն ուսումնասիրում էին, թե ինչպես Տերը կանչեց Նյուել Ք. Ուիթնիին որպես եպիսկոպոս, նրանք իմացան, որ կոչումները Հիսուս Քրիստոսի Եկեղեցում ծառայելու համար գալիս են Փրկիչից: Նրանք սովորեցին նաև, որ եպիսկոպոսները և ճյուղերի նախագահները ղեկավարում են Եկեղեցու աշխարհիկ և հոգևոր գործերը` իրենց ծխերում և ճյուղերում: Մինչ ուսանողներն ուսումնասիրում էին Աստվածաշնչի ներշնչված թարգմանության Ջոզեֆ Սմիթի աշխատանքը, նրանք հայտնաբերեցին հետևյալ սկզբունքը, որ երեխաները սուրբ են` սրբագործված լինելով Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

Օր 2 (Վարդապետություն և Ուխտեր 75)

Ուսումնասիրելով Եկեղեցու մի խումբ երեցներին տրված Տիրոջ հրահանգները, ուսանողներն իմացան այն օրհնությունների մասին, որոնք Տերը տալիս է նրանց, ովքեր հավատարիմ են ավետարանի հռչակման գործում: Երեցների առանձին խմբին տված Տիրոջ խորհրդից ուսանողները պարզեցին, որ Տերը պատվիրում է մեզ` ջանասեր լինել բոլոր գործերում:

Օր 3 (Վարդապետություն և Ուխտեր 76.1-49)

Երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը խորհում էին Հովհաննես Ե.29 հատվածի իմաստի շուրջ, նրանք տեսիլք ստացան Տիրոջ կողմից: Նախքան այս տեսիլքի ուսումնասիրությունը, ուսանողները պարզեցին այն սկզբունքները, որոնք վերաբերում էին Տիրոջ պատրաստակամությանը` բացահայտել ճշմարտությունը մեզ համար: Երբ ուսանողներն ուսումնասիրեցին տեսիլքի առաջին մասը, նրանք պարզեցին տարբեր վարդապետություններ Հիսուս Քրիստոսի և սատանայի մասին: Ուսանողները սովորեցին նաև, որ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով Աստծո բոլոր զավակները ` բացառությամբ կորստի որդիների, կարող են փրկվել թե մեղքից, թե մահից:

Օր 4 (Վարդապետություն և Ուխտեր 76.50-80)

Երբ ուսանողներն ուսումնասիրում էին, թե Մարգարե Ջոզեֆ Սմիթն ու Սիդնի Ռիգդոնը ինչ տեսան սելստիալ արքայությանը վերաբերող տեսիլքում, ուսանողներն իմացան հավերժական օրհնությունների մասին, որոնք կտրվեն նրանց, ովքեր ստանում են վկայություն Քրիստոսի մասին և պահում են Նրա պատվիրանները: Ուսանողները պարզեցին նաև, որ մենք կարող ենք կատարյալ դառնալ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Համեմատելով սելեստիալ և թերեստրիալ արքայությունների միջև եղած տարբերությունները, ուսանողներն իմացան, որ եթե մենք անվեհեր լինենք Քրիստոսի վկայության մեջ, մենք կարող ենք ձեռք բերել Աստծո սելեստիալ արքայությունը:

Նախաբան

Այս դասը կենտրոնանում է այն բանի վրա, թե ինչ իմացան Ջոզեֆ Սմիթն ու Սիդնի Ռիգդոնը Փրկիչի, սելեստիալ և թերեստրիալ արքայությունների մասին` տեսիլքի միջոցով, որը տրված է Վարդապետություն և Ուխտեր 76-ում:

Ուսուցման առաջարկներ

Նշում. Որպեսզի օգնեք ուսանողներին անգիր անել սուրբ գրության սերտման հատվածը Վարդապետություն և Ուխտեր 76.40-41 հատվածներում, հրավիրեք նրանց անգիր ասել միասին` դասի սկզբում կամ վերջում:

Վարդապետություն և Ուխտեր 76․20-24

Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսիլքում տեսան Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին

Որպես հոգևոր երգ, հրավիրեք դասարանին երգել «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» օրհներգը (ՀՄԵ, էջ 136): Հիմնի բառերը կարող են օգնել ուսանողներին` զգալ այն սկզբունքների ուժը, որոնք նրանք կսովորեն այսօր:

Հրավիրեք ուսանողներին քննարկել հետևյալ իրավիճակը. Դպրոցում դասի ժամանակ ձեր ուսուցիչը սկսում է քննարկել աշխարհի կրոնները: Երբ նշվում է քրիստոնեությունը, ուսուցիչը հարցնում է, թե արդյոք կան քրիստոնյաներ դասարանում, ովքեր կցանկանային կիսվել Հիսուս Քրիստոսի մասին իրենց համոզմունքներով:

  • Եթե դուք լինեիք այս իրավիճակում, ինչ կասեիք այն մասին, թե ինչի՞ն եք հավատում և ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին:

Շեշտեք, որ մենք կարող ենք սովորել շատ ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի մասին Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնում: Օգնեք ուսանողներին վերանայել այս հայտնության բովանդակությունը` ուղղելով հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ էին անում Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը, նախքան կստանային Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնում գրանցված տեսիլքը: (Եթե կարիք լինի, խրախուսեք ուսանողներին վերանայել բաժնի նախաբանը:)

  • Այդ տեսիլքում առաջինը ու՞մ տեսան Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը: (Եթե ուսանողները չեն հիշում, հրավիրեք նրանց անդրադառնալ Վարդապետություն և Ուխտեր 76.20-24 հատվածներին, որպեսզի գտնեն պատասխանը:)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.20-24 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով այն ճշմարտությունները, որոնք Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնն իմացան Հիսուս Քրիստոսի մասին:

  • Այս տեսիլքի միջոցով ի՞նչ ճշմարտություններ իմացան Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը Հիսուս Քրիստոսի մասին: (Խնդրեք որևէ ուսանողի պատասխանները գրել գրատախտակին։)

Ուսանողները կարող են ներկայացնել տարբեր վարդապետություններ, այդ թվում հետևյալը. Հիսուս Քրիստոսը կենդանի, փառավորված էակ է. մեր Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը առանձին անձնավորություններ են. Հիսուս Քրիստոսը Աստծո Միածին Որդին է, Հիսուս Քրիստոսը այս աշխարհի և այլ աշխարհների Արարիչն է, իսկ մենք որդիներն ու դուստրերն ենք Աստծո: (Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ վերջին սկզբունքը, կարող եք հրավիրել նրանց կարդալ Մոսիա 5.7:)

  • Գրատախտակին գրված ո՞ր ճշմարտությունների մասին դուք կարող եք վկայել: Ինչպե՞ս կարող եք իմանալ, որ այն ճշմարիտ է:

Կարող եք կիսվել Փրկիչի մասին ձեր անձնական փորձառությամբ։

Հիշեցրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտեր 76.22-24 հատվածը սուրբ գրությունների սերտման հատվածների ցանկից է: Խնդրեք նրանց թվարկել մյուսներին` բացի Մարգարե Ջոզեֆ Սմիթից և Սիդնի Ռիգդոնից, ում Հիսուս Քրիստոսը հայտնվել էր: (Օր 3-ի տնային ուսումնասիրության իրենց դասի ժամանակ ուսանողներին հանձնարարված էր գտնել խաչաձև հղումներ սուրբ գրությունների այլ պատմությունների մեջ, որտեղ մարգարեները վկայել էին Փրկիչին տեսնելու մասին: Օրինակ` տես Ելից ԼԳ.11, Ա Թագավորաց ԺԱ.9 և Եսայիա Զ.5, տես նաև Մատթեոս Ե.Ը:)

Վարդապետություն և Ուխտեր 76․50-80

Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսիլքում տեսնում են սելեստիալ և թերեստրիալ արքայությունները

Թող ուսանողները թվարկեն մի քանի վայրեր, որտեղ նրանք կցանկանային գնալ արձակուրդներին: (Պատասխանները գրեք գրատախտակին:) Շրջանակի մեջ առեք գրատախտակին թվարկված նպատակակետերից մեկը: Խնդրեք ուսանողներին նկարագրել այն ուղին, որով նրանք պիտի ճամփորդեն, որպեսզի հասնեն ընտրված նպատակակետին: Ընտրեք մեկ ուրիշ վայր գրատախտակին գրված ցուցակից, որը նշանակալիորեն տարբերվում է ձեր նշած առաջին նպատակակետից:

  • Եթե դուք հետևեք այն ուղուն, որը դուք նկարագրեցիք առաջին նպատակակետի համար, արդյո՞ք այն կտանի ձեզ դեպի այս նպատակակետը:

  • Ինչպե՞ս է ձեր ընտրած նպատակակետը ազդում այն ուղու վրա, որը դուք պետք է ընտրեք այնտեղ հասնելու համար:

Հրավիրեք ուսանողներին բացել ուսանողի ուսումնասիրության իրենց ձեռնարկը «Վարդապետություն և Ուխտեր 76. Տեսիլքի ուրվանկարը» գծապատկերը Օր 3-ի դասի համար:

Նկար
փառքի արքայությունները
  • Ուղիների և նպատակակետերի մասին մեր քննարկումը ինչպե՞ս է առնչվում այն տեսիլքին, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնում։ (Այս տեսիլքից մենք իմանում ենք ուղիների կամ ընտրությունների մասին, որոնք առաջնորդում են դեպի հավերժական նպատակակետերը, որոնք հնարավոր են դառնում մեզանից յուրաքանչյուրի համար:)

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.51--53 հատվածները, որը նկարագրում է դեպի վեհացում տանող ճանապարհը սելեստիալ արքայությունում։ Հանձնարարեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.72-79 հատվածները, որտեղ նկարագրվում է թերեստրիալ արքայություն տանող ուղին։ Խնդրեք դասարանին հետևել, փնտրելով, թե ինչպես են տարբերվում դեպի սելեստիալ և թերեստրիալ արքայությունները տանող ճանապարհները:

  • Որո՞նք են այն մի քանի տարբերությունները, որոնք նկատել եք սելեստիալ արքայությունում վեհացում ժառանգողների և թերեստրիալ արքայությունը ժառանգողների միջև: (Կարևոր նշանակություն ունեցող տարբերություններից մեկը, որը ուսանողները հավանաբար նկատել են` այն է, որ թերեստրիալ արքայություն ժառանգողները «անվեհեր չեն Հիսուսի վկայության մեջ» [ՎևՈւ 76.79]:)

Ուսանողներին հանձնարարեք մտքում վերանայել Վարդապետություն և Ուխտեր 76․51-53 հատվածները` փնտրելով այն սկզբունքը, որն ուսուցանվում է այդ հատվածներում:

Գրեք հետևյալ անավարտ սկզբունքը գրատախտակին. Եթե մենք անվեհեր լինենք Հիսուսի վկայության մեջ, …

  • Հիմնվելով Վարդապետություն և Ուխտեր 51-53 բաժիններում սովորածի վրա, ինչպե՞ս կավարտեիք այս նախադասությունը: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն դրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք անվեհեր լինենք Հիսուսի վկայության մեջ, մենք վեհացում կստանանք Աստծո սելեստիալ արքայությունում։)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այդ սկզբունքը, տվեք հետևյալ հարցերը.

  • Ձեր կարծիքով, ո՞րն է Փրկիչի վկայությունն ունենալու և այդ վկայության մեջ անվեհեր լինելու միջև եղած տարբերությունը:

  • Որո՞նք են այն մի քանի գործողություններն ու վերաբերմունքի առանձնահատկությունները, որոնք դուք տեսնում եք այն մարդկանց մեջ, ովքեր անվեհեր են Փրկիչի վկայության մեջ:

  • Ի՞նչն է օգնել ձեզ` քաջարի լինել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայության մեջ:

Կիսվեք ձեր վկայությամբ, որ նրանցից յուրաքանչյուրը հնարավորություն ունի ստանալու վեհացում սելեստիալ արքայությունում: Հրավիրեք նրանց խորհել, թե արդյո՞ք նրանց կատարած օրհնությունները տանում են նրանց դեպի հավերժական նպատակակետը, որը նրանց մեծագույն երջանկություն կբերի: Քաջալերեք նրանց անվեհեր լինել Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայության մեջ:

Հաջորդ Մասը (Վարդապետություն և Ուխտեր 76.81–119, 77–83)

Որպեսզի ուսանողներին նախապատրաստեք եկող շաբաթվա իրենց ուսումնասիրությանը, կարող եք հրավիրել նրանց մտածել հետևյալի մասին. «Ինչո՞ւ է Տերն ավելին ակնկալում նրանցից, ովքեր ավելի շատ լույս և գիտելիք են ստացել»: Բացի Մարգարե Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնում տրված տեսիլքի ուսումնասիրությունից, հաջորդ մասում ուսանողները կսովորեն, թե Տերն ինչ է ակնկալում նրանցից, ում շատ է տրվում: Ուսանողները կկարդան նաև «չորս կենդանիներին» վերաբերող բացատրությունը, որը նշված է Հայտնություն 4.6-9: