Սեմինարիա
Տնային ուսումնասիրության դաս. Վարդապետություն և Ուխտեր 101.43-101, 102-5 (Մաս 22)


Տնային ուսումնասիրության դաս

Վարդապետություն և Ուխտեր 101.43–101, 102–105 (Մաս 22)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի համառոտ շարադրանք

Իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որոնք ուսանողները սովորեցին, երբ նրանք ուսումնասիրում էին Վարդապետություն և Ուխտերի 101.43-101 հատվածները և 102-105 բաժինները (մաս 22), չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որն ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ մտածեք ձեր ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (Վարդապետություն և Ուխտեր 101.43-101, 102)

Ուսանողներն ուսումնասիրեցին երեք առակ, որոնք Տերն օգտագործեց, որպեսզի Սրբերին ուսուցանի իր կամքը Սիոնի փրկագնման վերաբերյալ: Ուսումնասիրելիս ուսանողները սովորեցին հետևյալ սկզբունքները. տաճարային աշխատանքի միջոցով, արդար ապրելակերպով և մարգարեներին հետևելով, մենք պատրաստվում ենք դիմակայել հակառակորդին, երբ մենք հնազանդվում ենք Տիրոջ պատվիրաններին, մենք հզորանում ենք` դիմադրելու հոգևոր և ֆիզիկական թշնամիներին, երբ մենք հավաքվում ենք տաճարում, ստանում ենք պաշտպանություն և պատրաստվում ենք ստանալ հավերժական կյանք: Եվ Աստված մեզ տվել է կամքի ազատություն, ընտրելու զորություն, բայց մենք պատասխանատու ենք մեր ընտրությունների համար:

Օր 2 (Վարդապետություն և Ուխտեր 103)

Երբ ուսանողներն ուսումնասիրեցին Տիրոջ հրահանգները Սիոնի փրկագնման վերաբերյալ, նրանք բացահայտեցին այն օրհնությունները, որոնք մենք ստանում ենք, երբ հնազանդ ենք Տիրոջ պատվիրաններին, ինչպես նաև հետևանքները, որոնք գալիս են մեր անհնազանդության պատճառով: Ուսանողները սովորեցին նաև, որ Հիսուս Քրիստոսի հետևորդները պատրաստ են իրենց կյանքը տալ հանուն Նրա և որ ողջ փառքն ու հաղթանակը մեզ համար կփոխանցվի մեզ մեր ջանասիրության, հավատարմության և հավատքի աղոթքների միջոցով:

Օր 3 (Վարդապետություն և Ուխտեր 104)

Միացյալ Միաբանություն (հաճախ նաև` Միացյալ Կարգ) վերակազմավորելու Տիրոջ հրահանգներն ուսումնասիրելիս ուսանողներն իմացան, որ Տերն է ստեղծել երկիրը և բոլոր բաներն այնտեղ պատկանում են Նրան: Նրանք պարզեցին այն սկզբունքը, որ մենք պատասխանատու ենք օգտագործելու այն ամենը, ինչ Տերն է տվել մեզ` ուրիշներին օգնելու համար: Ուսանողներն իմացան նաև այն օրհնությունների մասին, որոնք մենք կարող ենք ստանալ, եթե լինենք խոնարհ և հավատարիմ և կանչենք Տիրոջ անունը:

Օր 4 (Վարդապետություն և Ուխտեր 105)

Երբ Սիոնի ճամբարը ժամանեց Միսսուրի, Տերը հայտնությամբ տվեց, որ Սիոնը չպիտի փրկագնվի այդ ժամանակ: Սրբերին տված Տիրոջ հրահանգներից ուսանողներն իմացան հետևյալ սկզբունքները. մենք պետք է միաբան և հնազանդ լինենք այն ամենին, ինչ Աստված է խնդրում, որպեսզի Սիոնի կառուցումն ավարտվի: Աստված մեծ օրհնություններ է պատրաստել նրանց համար, ովքեր հավատարիմ են իրենց փորձությունների ժամանակ, և եթե մենք փորձենք խաղաղություն հաստատել ուրիշների հետ, ապա բոլոր բաները միասին կաշխատեն մեր օգտի համար: Տիրոջ ժամանակացույցը երբեմն տարբեր է մեր սեփական ժամանակացույցից:

Նախաբան

Այս դասը կօգնի ուսանողներին կիրառել Սիոնի ճամբարի դասերն իրենց կյանքում:

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 105

Տերը հայտնությամբ տալիս է, թե Սրբերն ինչ պիտի անեն Սիոնի հողում մղվող պայքարի վերաբերյալ:

Դասից առաջ ձեռք բերեք թղթե բաժակ, կլոր ռեզին և երեք կտոր լար: Կլոր ռեզինի շրջանակը պետք է փոքր լինի բաժակի շրջանակից: Լարի կտորները կապեք կլոր ռեզինի շրջանակի վրա` հավասար հեռավորություններով:

Նկար
թղթե բաժակ, կլոր ռեզին, լար

Սկսեք այս դասը` հրավիրելով երեք կամավորների: Տեղադրեք բաժակը հարթ մակերեսի վրա և հրահանգեք կամավորներին վերցնել բաժակը` օգտագործելով միայն կլոր ռեզինը և լարերը: Ասացեք նրանց, որ նրանք չպիտի դիպչեն կլոր ռեզինին. նրանք պիտի պահեն լարերի կտորները: (Այս հանձնարարությունը կատարելու համար ուսանողները պիտի աշխատեն միասին` միաժամանակ ձգելով յուրաքանչյուր լարը հավասար ուժով, որպեսզի կարողանան բավականաչափ ընդարձակել ռեզինը` տեղադրելով այն բաժակի շուրջ և ապա բարձրացնելով այն:)

Երբ ուսանողներն ավարտեն այս գործողությունը, տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ դեր խաղաց միաբանությունը այս հանձնարարության կատարման գործում:

Հիշեցրեք ուսանողներին, որ անցյալ շաբաթվա իրենց ուսումնասիրության ընթացքում նրանք հնարավորություն ունեցան ուսումնասիրել հայտնություններն այն մասին, թե Տերն ինչպես էր վերաբերվում Սիոնի ճամբարին և դրա առաքելությանը` օգնելու Սիոնի աքսորված Սրբերին: Խրախուսեք ուսանողներին այսօրվա դասի մեջ ուշադրություն դարձնել այն դերին, որ միաբանությունն ունեցավ Սիոնի հողի վերականգնման համար Սրբերի ձեռնարկումներում։

Խնդրեք ուսանողներին շարադրել Սիոնի ճամբարի պատմությունը` հիմնվելով իրենց սովորածի վրա Վարդապետություն և Ուխտերի 103 և  105 բաժիններն ուսումնասիրելիս: Երբ ուսանողներն ավարտեն իրենց սովորած նյութի վերանայումը, կարող եք ուղղել հետևյալ հարցերը.

  • Սիոնի Սրբերը (Միսուրիի Ջեկսոն գավառ) ինչո՞ւ օգնության կարիք ունեին: (Նրանք իրենց հողից ուժով տեղահանվել էին խաժամուժի կողմից:)

  • Ի՞նչ էր Սիոնի ճամբարը: (Ընդամենը 200 տղամարդուց, 12 կանանցից և 9 երեխաներից բաղկացած կամավորների և հավաքագրվածների խումբ, որն առաջնորդվում էր Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից և կազմակերպվեց Տիրոջ հրահանգին հնազանդվելով:)

  • Ի՞նչ նախնական նպատակ ուներ Սիոնի ճամբարը: (Անհրաժեշտ միջոցներ տանել Միսսուրիի արտաքսված Սրբերին և օգնել նրանց վերականգնել Ջեկսոն գավառի իրենց հողը:)

Հիշեցրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտերի 105 բաժնում գտնվող հայտնությունը տրվեց 1834 թվականի հունիսի 22-ին, երբ Սիոնի ճամբարը ճանապարհորդել էր մոտ յոթ շաբաթ և ընդամենը 15-30 կիլոմետր հեռավորության վրա էր Ջեկսոն գավառից: Հարցրեք ուսանողներին, արդյոք որևէ մեկը կարող է հիշել այն հրահանգները, որոնք Տերը տվեց Սիոնի ճամբարին Սիոնի փրկագնման վերաբերյալ։ (Նրանք պետք է սպասեին, որպեսզի օգնեն տեղահանված Սրբերին վերականգնել Սիոնի հողը: Եթե ուսանողները չեն հիշում, հրավիրեք նրանց անդրադառնալ Վարդապետություն և Ուխտերի 105.9 հատվածին:)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 105.3-9 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, վերանայելով այն մի քանի պատճառները, որոնք Տերը տվեց Սիոնի փրկագնումը հետաձգելու համար։

  • Տերն ի՞նչ պատճառներ բերեց, որ Սրբերը այդ ժամանակ չվերադառնան իրենց հողերն ու տները Սիոնում։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի կառուցենք Սիոնը։ (Ուսանողները կարող են առաջարկել տարբեր սկզբունքներ, բայց օգնեք նրանց բացահայտել հետևյալը. Մենք պետք է միաբան ու հնազանդ լինենք այն ամենին, ինչ Աստված խնդրում է, որ կառուցվի Սիոնը։ Կարող եք այդ սկզբունքը գրել գրատախտակին։)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս սկզբունքը, հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ հայտարարությունը: Խնդրեք դասարանին լսել Երեց Քրիստոֆերսոնի բացատրությունն այն մասին, թե ի՞նչ է Սիոնը և ի՞նչ պետք է փոխվի, որպեսզի այն հիմնադրվի:

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Սիոնը թե վայր է, և թե ժողովուրդ:

Սիոնը Սիոն է իր քաղաքացիների բնավորությունների, հատկանիշների և հավատարմության շնորհիվ: Հիշեք. «Տերն իր ժողովրդին կոչեց ՍԻՈՆ, որովհետև նրանք մեկ սրտի և մեկ մտքի էին, և բնակվում էին արդարության մեջ. և ոչ մի աղքատ չկար նրանց մեջ» (Մովսես 7.18): Եթե մենք ուզում ենք հիմնել Սիոնը մեր տներում, ճյուղերում, ծխերում և ցցերում, ապա մենք պետք է բարձրանանք մինչև այս չափանիշը: Անհրաժեշտ կլինի (1) դառնալ մեկ սրտով և մտքով, (2) դառնալ սուրբ մարդիկ, որպես ժողովուրդ և անհատապես, և (3) հոգ տանել աղքատների և կարիքավորների համար, մինչև որ աղքատությունը վերանա մեր մեջ: Մենք չենք կարող սպասել, մինչև Սիոնը գա և այս փոփոխությունները կատարվեն. Սիոնը կգա այն ժամանակ, երբ դրանք կատարված կլինեն» («Եկեք Սիոն» Ensign և Լիահոնա, նոյ. 2008, 37, 38):

Խորհեք հետևյալ հարցերը տալու մասին, որպեսզի օգնեք ուսանողներին խորացնել Սիոնի մասին իրենց հասկացողությունը.

  • Ի՞նչ է Սիոնը:

  • Ի՞նչ փոփոխություն պետք է տեղի ունենա, որպեսզի Սիոնը հաստատվի:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են միաբանությունն ու հնազանդությունն անհրաժեշտ Սիոնը կառուցելու համար:

  • Ըստ Վարդապետություն և Ուխտերի 105․3-5 հատվածների, այն մարդիկ, ովքեր միաբան են, ո՞ր փառքի արքայության օրենքին են հնազանդվում։

  • Ի՞նչ կարող եք անել ձեր ընտանիքներում, Եկեղեցու դասարաններում կամ քվորումներում միաբանությունն ուժեղացնելու համար: Ինչպե՞ս կարող եք այս խմբերում մյուսներին ևս քաջալերել` լինել միաբան և հնազանդ Տիրոջը:

  • Ինչպե՞ս կարող է այս փոփոխությունների իրականացումն օգնել ձեզ և ուրիշներին` հաստատել Սիոնը:

  • Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ հասկանալ միաբանության կարևորությունը խմբի շրջանակներում:

Հրավիրեք ուսանողներին մտածել որևէ քայլի մասին, որը նրանք կարող են կատարել, որպեսզի ուժեղացնեն միաբանությունն իրենց ընտանիքներում կամ Եկեղեցու դասարաններում կամ քվորումներում: Խնդրեք ուսանողներին` իրենց ընկերների հետ քննարկել, թե ինչ են իրենք անելու: Վկայեք միաբան և հնազանդ լինելու կարևորության մասին, երբ մենք ձգտենք իրականացնել Տիրոջ նպատակները:

Բացատրեք, որ Տերը եզրափակեց հայտնությունը Վարդապետություն և Ուխտերի 105 բաժնում` հրահանգելով Սրբերին, թե նրանք ինչպես պետք է պատասխանեն իրենց թշնամիներին: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 105.38-41 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով մի արտահայտություն հատվածներից, որն ամփոփում է, թե Տերն ի՞նչ ուղղորդեց Սրբերին անելու` ի պատասխան իրենց կեղեքիչների։ Այնուհետև խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչու նրանք ընտրեցին այդ արտահայտությունը:

  • Հիմնվելով այս հատվածներում տրված Տիրոջ ուսմունքների վրա, ի՞նչ օրհնություններ կարող ենք ստանալ, եթե ձգտենք խաղաղություն հաստատել ուրիշների հետ: (Հրավիրեք ուսանողներին նշել բառերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են հետևյալ սկզբունքը. Եթե մենք ձգտենք խաղաղություն հաստատել ուրիշների հետ, ապա բոլոր բաները միասին կգործեն մեր բարիքի համար:)

  • Ի՞նչ օրհնությունների ականատեսն եք եղել, երբ դուք կամ ձեր ճանաչած մարդկանցից մեկը ջանացել է խաղաղարարի դեր կատարել:

Խրախուսեք ուսանողներին` ձգտել խաղաղության հաստատմանը` ուրիշների հետ իրենց հարաբերություններում:

Հաջորդ Մասը (Վարդապետություն և Ուխտեր 106-108, 137)

Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք երբևէ հետաքրքրվել են, թե ինչ է պատահում այն մարդկանց հետ, ովքեր մահանում են առանց մկրտվելու կամ առանց Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին իմացության: Բացատրեք, որ հաջորդ մասում նրանք կգտնեն այդ հարցի պատասխանը: Ուսանողները կսովորեն նաև Մելքիսեդեկյան Քահանայության իսկական անվան և քահանայության պաշտոնների պարտականությունների մասին: