Սեմինարիա
Դաս 19․ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․68-75; Վարդապետություն և Ուխտեր 13


Դաս 19

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․68–75; Վարդապետություն և Ուխտեր 13

Նախաբան

1829թ․ մայիսի 15-ին Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին գնացին Հարմոնիում, Պենսիլվանիայում գտնվող Ջոզեֆ Սմիթի ագարակին մոտ գտնվող մի անտառ, որպեսզի հարցնեին Տիրոջը մկրտության արարողության կարևորության վերաբերյալ, որի մասին նշված էր Մորմոնի Գրքի թարգմանության մեջ։ Մինչ աղոթում էին, Հովհաննես Մկրտիչը երևաց նրանց, որպես հարություն առած մի էակ։ Նա շնորհեց նրանց Ահարոնյան Քահանայությունը, և պատվիրեց նրանց մկրտել միմյանց մոտակա Սասքուհանա գետում, իսկ հետո պատվիրեց նրանց կարգել միմյանց Ահարոնյան Քահանայության։ Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին տրված Հովհաննեսի խոսքերը, գրված են Վարդապետություն և Ուխտեր 13-ում։ Իրենց մկրտությունից հետո, Ջոզեֆն ու Օլիվերը լցվեցին Սուրբ Հոգով և ունեցան մեծ օրհնություններ։

Ուսուցանման առաջարկներ

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․68-72; Վարդապետություն և Ուխտեր 13

Հովհաննես Մկրտիչը Ահարոնյան Քահանայություն է շնորհում Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին։

Դասարանի առաջ գրեք հետևյալ հարցերը գրատախտակին կամ յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք մեկական օրինակ (մի ներառեք պատասխանները)։ Երբ ուսանողները գան դասարան, հանձնարարեք նրանց թղթի վրա կամ իրենց բաժանված նյութի վրա պատասխանել այդ հարցերին։ Անհրաժեշտության դեպքում, ճիշտ պատասխանները գտնելու համար, առաջարկեք նրանց օգտվել եռահատորի ինդեքսից (տես «Քահանայություն, Ահարոնյան») կամ Սուրբ գրքերի ուղեցույցից (տես «Ահարոնյան Քահանայություն»)։ Մինչև հոգևոր միտքն սկսելը, կարող եք սպասել, որպեսզի ուսանողները գրեն իրենց պատասխանները։

  1. Սուրբ գրություններում որտե՞ղ մենք կարող ենք սովորել Ահարոնյան Քահանայության վերականգնման մասին։

  2. Ո՞ր ամսաթվին է Ահարոնյան Քահանայությունը վերականգնվել։

  3. Ի՞նչ էր Երկրի վրա Ահարոնյան Քահանայությունը վերականգնող հրեշտակի անունը, ով շնորհեց այն Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին։

  4. Ինչպե՞ս շնորհվեց Ահարոնյան Քահանայությունը նրանց վրա։

  5. Ի՞նչ մեկ այլ բան խոստացավ հրեշտակը Ջոզեֆին և Օլիվերին, որ նրանք կստանան։ Ո՞ւմ կողմից նրանք կստանան դա։

(Պատասխաններ․ (1) Ջոզեֆ Սմիթ - Պատմություն կամ Վարդապետություն և Ուխտեր 13; (2) մայիս 15, 1829 [տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․72]; (3)Հովհաննես Մկրտիչ [տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․72]; (4) ձեռքերը դնելով [տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․68, 71]; (5) Հովհաննես Մկրտիչն ասաց նրանց, որ հետագայում նրանք կստանան Մելքիսեդեկյան Քահանայությունը Առաքյալներ Պետրոսից, Հակոբոսից և Հովհաննեսից [տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․72]։)

Հոգևոր մտքից հետո, հորդորեք ուսանողներին կիսվել առաջին հարցի վերաբերյալ իրենց պատասխաններով։ Այդ հարցը ճիշտ պատասխանելուց հետո, հանձնարարեք ուսանողներին աշխատել զույգերով և մյուս հարցերի համար ստուգել իրենց պատասխանները։ Հրահանգեք նրանց օգտվել Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․68–72 և Օլիվեր Քաուդերիի մեկնաբանությունից, որը հետևում է Ջոզեֆ Սմիթ-Պատմությունից հետո։ Կարող եք տեղաշարժվել դասարանում, որպեսզի օգնեք ուսանողներին գտնել ճիշտ պատասխանները։

Բավականաչափ ժամանակից հետո, դասարանով վերանայեք պատասխանները։ Այդ հարցերը միասին նայելուց հետո, օգնեք ուսանողներին բացահայտել և հասկանալ հետևյալ վարդապետությունները․ Հովհաննես Մկրտիչը վերականգնեց Ահարոնյան Քահանայությունը Երկրի վրա (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․72Քահանայությունը շնորհվել է ձեռնադրմամբ (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․68, 71)։ Նույնպես, երբ վերանայեք ուսանողների պատասխանները, բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին ավելի ուշ ստացան Մելքիսեդեկյան Քահանայությունը Պետրոսից, Հակոբոսից և Հովհաննեսից, 1829թ․ մայիսին (տես Larry C. Porter, “The Restoration of the Aaronic and Melchizedek Priesthoods,” Ensign, Dec. 1996, 30–47)։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․68: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն բանին, թե ինչ էին անում Ջոզեֆն ու Օլիվերը, որի արդյունքում նրանք հարցրեցին Տիրոջը մեղքերի թողության համար մկրտվելու վերաբերյալ։

  • Ըստ այդ հատվածի, ինչը ստիպեց Ջոզեֆին ու Օլիվերին հարցնել մեղքերի թողության համար մկրտվելու վերաբերյալ։ (Նրանք թարգմանում էին Մորմոնի Գիրքը և բախվեցին մեղքերի թողության համար մկրտությանը վերաբերող ուսմունքներին։)

Նշեք, որ Ահարոնյան Քահանայության վերականգնումն այնքան կարևոր էր, որ Հովհաննես Մկրտիչի խոսքերը ներառված են Վարդապետություն և Ուխտերի 13-րդ բաժնում։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 13 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, և բացահայտել, թե Ահարոնյան Քահանայության վերականգնումն ինչպես պատասխանեց Ջոզեֆի ու Օլիվերի՝ մեղքերի թողության համար մկրտվելու մասին ավելի շատ բան իմանալու վերաբերյալ նրանց աղոթքին։

  • Ի՞նչ կերպ Ահարոնյան Քահանայության վերականգնումը պատասխանեց Ջոզեֆի ու Օլիվերի՝մեղքերի թողության համար մկրտվելու մասին ավելի շատ բան իմանալու վերաբերյալ նրանց աղոթքին։

Գրատախտակի վրա նկարեք բանալու անցքով մի դռան պարզ նկար։

Նկար
դռան գծանկար
Նկար
բանալու նկար
  • Ո՞րն է դռան նպատակը: (Այդ հարցը քննարկելուց հետո, օգնեք ուսանողներին տեսնել, որ դուռը տեղադրված է մեկ այլ տարածք գնացող անցուղու վրա։ Բացի այդ, դուռը կարող է մեզ դրսում պահել կամ ներս թողնել։)

Ուսանողներին ցույց տվեք մի շարք բանալիներ (կամ նկարեք բանալու մի պարզ նկար գրատախտակին) և տվեք հետևյալ հարցը․

  • Ինչպե՞ս է բանալին փոխկապակցված դռան գործառույթի հետ։ (Բանալին փակում կամ բացում է դուռը։ Երբ մենք օգտագործում ենք բանալին դուռը բացելու համար, այն հնարավորություն է տալիս մեզ ներս մտնել և իմանալ, թե ինչ կա մյուս կողմում։)

Բացատրեք, որ Տերն օգտագործում է բանալիները, որպես քահանայության իշխանությունը ներկայացնելու խորհրդանիշ, որը բացում կամ փակում հավերժական հնարավորությունները և օրհնությունները ստանալու մեր ուղին։ Հանձնարարեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 13․1-ը, ուշադրություն դարձնելով Ահարոնյան Քահանայությանը առնչվող բանալիներին։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ բանալիները իրենց սուրբ գրություններում, երբ գտնեն այն։

  • Ըստ Հովհաննես Մկրտչի խոսքերի, ի՞նչ բանալիներ է կրում Ահարոնյան Քահանայությունը։ (Ահարոնյան Քահանայությունը կրում է հրեշտակների սպասավորության, ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության բանալիները: Կարող եք ուսանողներից որևէ մեկին հանձնարարել, որ այդ նախադասությունը գրի գրատախտակին նկարված դռան նկարի տակ։)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ Ահարոնյան Քահանայության այդ բանալիները և այն օրհնությունները, որոնք դրանք տալիս են Եկեղեցու անդամներին, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ․ Օուքսի հետևյալ բացատրությունը։ (Նկատի ունեցեք այդ հայտարարությունից մեկական փոքրիկ օրինակ պատրաստել յուրաքանչյուր ուսանողի համար, որպեսզի այն պահեն իրենց սուրբ գրություններում։)

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

Ի՞նչ է դա նշանակում, որ Ահարոնյան Քահանայությունը կրում է «ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության» [բանալին]: Նշանակությունը գտնվում է մկրտության և հաղորդության արարողության մեջ։ Մկրտությունը մեղքերի թողության համար է և հաղորդությունը մկրտության ուխտերի և օրհնությունների վերանորոգումն է: Երկուսին էլ պետք է նախորդի ապաշխարությունը:

[Մեզանից] ոչ մեկը չի ապրել առանց մեղքի [մեր] մկրտությունից հետո: «Մեր մկրտությունից հետո հետագա մաքրման համար առանց որոշակի նախապատրաստության մեզանից յուրաքանչյուրը կորած կլինի հոգևոր բաների համար:

Մեզ պատվիրված է ապաշխարել մեր մեղքերը և գալ դեպի Տերը կոտրված սրտով և փշրված հոգով և ճաշակել հաղորդությունը համապատասխան դրա ուխտերի: Երբ մենք այս եղանակով վերանորոգում ենք մեր մկրտության ուխտերը, Տերը վերանորոգում է մեր մկրտության մաքրագործող ազդեցությունը:

Մենք չենք կարող սրանում չափազանցնել Ահարոնյան Քահանայության կարևորությունը: Այդ բոլորը կենսական կարևոր քայլեր են, որոնք առնչվում են մեղքերի թողությանը, որը կատարվում է մկրտության փրկող արարողության և հաղորդության նորացնող արարողության միջոցով։ Այդ երկու արարողություներն էլ պաշտոնավարվում են Ահարոնյան Քահանայություն կրողների կողմից, եպիսկոպոսության ղեկավարության ներքո, ով գործադրում է ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության բանալիները»(“The Aaronic Priesthood and the Sacrament,” Ensign, Nov. 1998, 37–38)։

  • Ինչպե՞ս են Ահարոնյան Քահանայության բանալիներն օգնում մեզ ստանալ Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները։

  • Ըստ Երեց Օուքսի, ով է ամեն ծխում ղեկավարում ապաշխարության ավետարանի և մկրտության բանալիները։

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ հրեշտակներին սպասավորելու բանալու իմաստը, հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Երեց Օուքսի հետևյալ բացատրությունը․

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Որպես Ահարոնյան Քահանայության երիտասարդ կրող ես չէի մտածում, որ կտեսնեի հրեշտակի, և ես զարմանում էի, թե ինչ կապ ունեին նման հայտնությունները Ահարոնյան Քահանայության հետ:

Սակայն հրեշտակների սպասավորությունը կարող է նաև լինել անտեսանելի: Հրեշտակային ուղերձները կարող են արտասանվել ձայնի միջոցով կամ պարզապես բանականությանը հաղորդվող մտքի կամ զգացմունքների միջոցով» (“The Aaronic Priesthood and the Sacrament,” 39)։

Հրավիրեք որևէ ուսանողի գալ դասարանի առաջ և առկայության դեպքում ցույց տալ Մկրտվող պատանին (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 103; տես նաև LDS.org) և Հաղորդության օրհնումը (հմր. 107)։

Նկար
Մկրտվող պատանին
Նկար
Հաղորդության օրհնում
  • Ինչպե՞ս կարող է Ահարոնյան Քահանայության բանալիների հասկացողությունը ազդել ձեր մտքերի և արարքների վրա, մինչ դուք պատրաստում, ղեկավարում կամ ճաշակում եք հաղորդությունն ամեն շաբաթ։

Դասարանի երիտասարդ կանանց հորդորեք կիսվել Ահարոնյան Քահանայության և իրենց կյանք բերող դրա օրհնությունների վերաբերյալ իրենց զգացմունքներով։ Կարող եք նաև կիսվել ձեր վկայությամբ այն մասին, թե ինչու եք երախտապարտ Ահարոնյան Քահանայության վերականգնման համար։

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.73-75

Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին իրենց մկրտությունից հետո զգում են մեծ օրհնություններ

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․73 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, գտնելով այն բառերն ու արտահայտությունները որոնք նկարագրում են այն, թե ինչ զգացին Ջոզեֆն ու Օլիվերը իրենց մկրտությունից հետո։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ բառերն ու արտահայտությունները իրենց սուրբ գրություններում։

  • Ի՞նչ իջավ Ջոզեֆի և Օլիվերի վրա նրանց մկրտությունից հետո։

Քանի որ Ջոզեֆն ու Օլիվերը դեռևս չէին ստացել Սուրբ Հոգու պարգևը, այն ինչ զգացին նրանք այդ պահին, դաՍուրբ Հոգու զորությունն էր։ Ջոզեֆը և Օլիվերն ավելի ուշ կստանան Մելքիսեդեկյան Քահանայությունը՝Սուրբ Հոգու պարգևը շնորհելու համար (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․70; տես նաև Աստվածաշնչի բառարանը և Սուրբ Գրքերի Ուղեցույցը, «Սուրբ Հոգի» scriptures.lds.org)։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․74 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն հատուկ օրհնությանը, որը Ջոզեֆը և Օլիվերը ստացան Սուրբ Հոգու զորության շնորհիվ։ Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, հետևյալ վարդապետությունը գրեք գրատախտակին․ Սուրբ Հոգին օգնում է մեզ հասկանալ սուրբ գրությունների իմաստն ու նշանակությունը։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է սուրբ գրությունները հասկանալու համար մեզ պետք Սուրբ Հոգին։

  • Ե՞րբ է Սուրբ Հոգին օգնել հասկանալ սուրբ գրությունների «իսկական իմաստն ու նշանակությունը»։

Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրի առնել, թե սուրբ գրություններն ուսումնասիրելիս, ինչ կանեն նրանք Սուրբ Հոգին հրավիրելու համար։

Բացատրական և պատմական տեղեկություն

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.74։ Ունենալ Սուրբ Հոգին սուրբ գրություններն ուսումնասիրելիս

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը մեջբերում է արել սուրբ գրություններն ուսումնասիրելիս Հոգին մեզ հետ ունենալու կարևորության մասին․

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Եթե մենք փնտրենք և ընդունենք հայտնություն ու ոգեշնչում, որպեսզի ընդլայնենք սուրբ գրությունների մեր հասկացողությունը, մենք կհասկանանք Նեփիի ոգեշնչված խոստումը, որ նրանք ովքեր ջանասիրաբար փնտրեն, նրանք կունենան «Աստծո խորհուրդները հայտնի կդառնան նրանց՝ Սուրբ Հոգու զորությամբ» (1 Նեփի 10․19

Սուրբ գրություններում նշված շատ այլ բաներ կհասկացվեն միայն Սուրբ Հոգու ոգեշնչման միջոցով։ Պողոս Առաքյալի խոսքերով «Աստուծոյ բաներն ոչ ով չ’գիտէ, եթէ ոչ Աստուծոյ Հոգին» (ՋՍԹ, Ա Կորնթ․ 2․11

Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին օրինակ են ծառայել այս տնտեսության համար։ Իրենց մկրտությունից հետո նրանք լցվեցին Սուրբ Հոգով։ Ապա, ինչպես Ջոզեֆն է իր պատմության մեջ մեկնաբանել։ «Այժմ մեր մտքերը լուսավորված լինելով, մեր հասկացողությանը սկսեցին բացվել սուրբ գրությունները, և դրանց առավել խորհրդավոր հատվածների ճշմարիտ իմաստն ու նշանակությունը մեզ հայտնի դարձվեց այնպիսի ձևով, որը երբեք հասու չէր եղել մեզ, ոչ էլ երբևէ նախկինում անցել էր մեր մտքով» (ՋՍ-Պ 1․74

Ինչպես Պողոսն է ասել Տիմոթեոսին «Ամեն Գիրք աստուածաշունչ են» (2 Տիմոթ․ 3․16; տես նաև Բ Պետրոս 1․21)։ Դա նշանակում է, որ սուրբ գրությունները հասկանալու համար մեր միտքը պետք է լուսավորված լինի Տիրոջ Հոգով» (“Scripture Reading and Revelation,” Ensign, Jan. 1995, 7, 9)։

Վարդապետություն և Ուխտեր 13․1։ Ի՞նչ է նշանակում, որ Ղևիի որդիները ընծա կմատուցեն Տիրոջը։

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հետևյալ բացատրությունն է տվել այն զոհաբերության համար, որոնք կմատուցեն Ղևիի որդիները․

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Ընդհանուր առմամբ ենթադրվում է, որ զոհաբերությունն ամբողջովին վերացվել է, երբ մեծ զոհաբերությունը [այսինքն՝ Տեր Հիսուսի զոհաբերությունը] կատարվել է, և որ հետագայում զոհաբերության արարողության անհրաժեշտություն չի լինի։ Սակայն նրանք, ովքեր պնդում են դա, հավանաբար ծանոթ չեն քահանայության պարտականությունների, արտոնությունների և իշխանության, կամ Մարգարեների հետ։

Զոհաբերությունը մշտապես կապված է եղել և մասն է կազմում Քահանայության պարտականությունների։ Այն սկսվեց քահանայությունից և սերնդե-սերունդ կշարունակվի մինչև Քրիստոսի գալուստը։

Այդ զոհաբերությունները, ինչպես նաև քահանայությանը պատկանող ցանկացած արարողություն կվերականգնվի և իր ողջ զորությամբ, հետևանքներով և օրհնություններով կներկայանա, երբ Տիրոջ տաճարը կկառուցվի և Ղևիի որդիները կմաքրվեն։ Դա միշտ եղել է և միշտ գոյություն կունենա, երբ Մելքիսեդեկյան Քահանայության զորությունները բավականաչափ հայտնի կդարձվեն․ Ուրիշ կերպ, ինչպե՞ս կարող է Մարգարեների կողմից ասված բոլոր բաների հատուցումն իրականանա։ Չպետք է հասկացվի, որ Մովսեսի օրենքը կրկին կհաստատվի իր ողջ ծեսերով և բազմազան արարողություններով հանդերձ․ այդ մասին մարգարեները երբեք չեն խոսացել, բայց այն բաները, որոնք գոյություն են ունեցել մինչև Մովսեսի օրերը, մասնավորապես զոհաբերությունը, կշարունակվի» (History of the Church, 4:211–12)։

Ավելի ուշ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը բացատրել է.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Մենք ապրում ենք ժամանակների լրիվության տնտեսության մեջ, որի մեջ հավաքված են բոլոր բաները, և բոլոր բաները կվերականգնվեն ի սկզբանե։ Նույնիսկ այս երկիրը կվերականգնվի այն վիճակի մեջ, որում գտնվում էր նախքան Ադամի մեղք գործելը։ Այսպիսով, իր բնական վիճակով կվերականգնվի զոհաբերության օրենքը, կամ բոլոր բաները որոնք հրամանագրված են Տիրոջ կողմից, չեն վերականգնվեն։ Հետևաբար, Ղևիի որդիների համար, ովքեր հին Իսրայելում արյան զոհաբերություններ էին մատուցում, անհրաժեշտ կլինի կրկին մատուցել այդ զոհաբերությունը՝ այս տնտեսությունում շղթան փակելու և ավարտելու այդ զոհաբերությունը։ Արյուն թափելով զոհաբերությունը սկսվել է Ադամի օրոք և անհրաժեշտության դեպքում կվերականգնվի։

Վերականգնումն ավարտելու համար կենդանիների զոհաբերությունը կկատարվի այն ժամանակ, երբ տաճարը, որի մասին խոսվում է, կկառուցվի․ Հազարամյակի սկզբում կամ վերականգնման ժամանակ արյան զոհաբերությունները կկատարվեն այնքան ժամանակ, մինչև այս տնտեսության մեջ ավարտվի վերականգնման լրիվությանը։ Այնուհետև զոհաբերությունը կլինի մեկ այլ բնույթի» (Doctrines of Salvation, ed. Bruce R. McConkie [1956], 3:94)։

Վարդապետություն և Ուխտեր 13․1։ Բանալիների բացատրությունը

Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին բացատրել է, որ բանալիներին Աստծո հայտնությունները վերաբերվում են երկու ձևով․

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Հայտնությունների մեջ գոյություն ունեն Բանալիների կիրառման երկու տարբեր տերմիններ։ Մեկը վերաբերվում է ղեկավարվող լիազորություններին, որով Եկեղեցին կամ թագավորությունը կամ դրա բոլոր կազմակերպությունները ղեկավարվում են, թագավորության բանալիները հանդիսանում են նախագահության լիազորությունները։ Մեկ այլ կիրառությունը վերաբերվում է միջոցներին, որով ի հայտ է բերվել, բացահայտվել կամ դրսևորվել մի ինչ-որ բան» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 409–10)։

Վարդապետություն և Ուխտեր 13․1։ Մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության բանալին

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը հետևյալ միտքն է առաջարկել հրեշտակների սպասավորման բանալու վերաբերյալ.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Մոտ դիտարկումից նայելով, Ահարոնյան Քահանայության այդ արարողությունները նույնպես կարևոր նշանակություն ունեն հրեշտակների սպասավորության հարցում։

«Հրեշտակ» բառը սուրբ գրություններում օգտագործվում է Աստծո ուղերձը կրող ցանկացած երկնային էակի համար» (George Q. Cannon, Gospel Truth, sel. Jerreld L. Newquist [1987], 54)։ Սուրբ գրությունները խոսում են բազմաթիվ դեպքերի մասին, որտեղ անձնապես հրեշտակ է հայտնվում:

Սակայն հրեշտակների սպասավորությունը կարող է նաև լինել անտեսանելի: Հրեշտակային ուղերձները կարող են առաքվել ձայնով կամ պարզապես մտքերով կամ զգացումներով՝ հաղորդակցվելով մտքին:

… Հրեշտակային հաղորդակցությունների մեծ մասը ավելի շուտ զգացվում են կամ լսվում քան տեսնվում:

Ապա ինչպե՞ս է Ահարոնյան Քահանայությունը կրում հրեշտակների սպասավորության բանալին։ Պատասխանը նույնն է, ինչ-որ Տիրոջ Հոգու համար է։

Ընդհանուր առմամբ, հոգևոր զուգընկերության և հաղորդակցության օրհնությունները հասանելի են միայն նրանց, ովքեր մաքուր են։ Ինչպես նկարագրված ե ավելի վաղ, մկրտության և հաղորդության Ահարոնյան Քահանայության արարողությունների միջոցով մենք մաքրվում ենք մեր մեղքերից և մեզ խոստացվում է, որ եթե մենք պահենք մեր պատվիրանները, մենք միշտ կունենանք Նրա Հոգին մեզ հետ։ Ես հավատում եմ, որ խոստումը ոչ միայն վերաբերվում է Սուրբ Հոգուն, այլ նաև հրեշտակների սպասավորությանը, քանզի «հրեշտակները խոսում են Սուրբ Հոգու զորությամբ․ ուստի, նրանք խոսում են Քրիստոսի խոսքերը» (2 Նեփի 32․3)։ Այսպիսով, Ահարոնյան Քահանայության կրողներն են բացում դռները Եկեղեցու բոլոր այն անդամների համար, ովքեր արժանիորեն ընդունում են հաղորդությունը, որպեսզի նրանք վայելեն Տիրոջ Հոգու զուգընկերությունը և հրեշտակների սպասավորությունը։

Ահարոնյան Քահանայությունն է կրում «ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության» բանալիները (ՎևՈւ 84․27)։ Փրկչի քավության մաքրագործող զորությունը նորացվում է մեզ համար, երբ մենք ընդունում եք հաղորդությունը։ Այն խոստումը, որ մենք «Նրա Հոգին միշտ [մեզ] հետ ունենանք» (ՎևՈւ 20:77) կարևոր է մեր հոգևոր լինելու համար։ Ահարոնյան Քահանայության արարողությունները շատ կարևոր են այս բոլորի համար» (“The Aaronic Priesthood and the Sacrament,” Ensign, Nov. 1998, 38–40)։

Վարդապետություն և Ուխտեր 13․1։ Հրեշտակների սապասավորությունը

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին հրեշտակների սպասավորությունը մեկնաբանել է այս կերպ․

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Երբ Վիլֆորդ Վուդրուֆը, մի մարդ, ով ապրել է երկար տարիներ և ունեցել է շատ փորձառություններ, Եկեղեցու Նախագահն էր, Ահարոնյան Քահանայության տղաներին նա ասել է. «Ես ցանկանում եմ, որ ձեր մեջ տպավորվի այն փաստը, որ տարբերություն չկա, արդյոք մարդը Քահանա է, թե Առաքյալ, եթե նա մեծարում է իր կոչումը: Քահանան կրում է հրեշտակների սպասավորության բանալիները»,- ասել է նա: Երբեք իմ կյանքում` որպես Առաքյալ, որպես Յոթանասունական կամ որպես Երեց, ես երբևէ ավելի շատ չեմ ունեցել Տիրոջ պաշտպանությունը, քան մինչ կրել եմ Քահանայի պաշտոնը»: (Millennial Star, 53:629.)

Մտածեք այդ մասին, իմ թանկագին երիտասարդ եղբայրներ: Այս Քահանայությունը, որը դուք կրում եք, կրում է իր մեջ հրեշտակների սպասավորության բանալիները: Դա նշանակում է, ես այսպես եմ այն մեկնաբանում, որ եթե դուք արժանի եք ապրում քահանայությանը, դուք իրավունք ունեք ստանալու և վայելելու հենց երկնային էակների զորությունը, որ առաջնորդի ձեզ, պաշտպանի ձեզ, օրհնի ձեզ: Ո՞ր տղան, եթե նա խոհուն է, չի ողջունի այս նշանակալից օրհնությունը»: (“The Priesthood of Aaron,” Ensign, Nov. 1982, 45)։