Սեմինարիա
Դաս 132․ Վարդապետություն և Ուխտեր 124:22-83


Դաս 132

Վարդապետություն և Ուխտեր 124․22-83

Նախաբան

1841թվականի հունվարի 19-ին Տերը պատվիրեց Սրբերին կառուցել տաճար Նավուում (Իլինոյս)։ Այդ հայտնության մեջ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 124 բաժնում, Տերը մեկնաբանում է այն օրհնությունները, որոնք Սրբերը կստանան, եթե ջանասեր լինեն տաճարը կառուցելիս։ Տերը պատվիրեց Սրբերին կառուցել նաև մի տուն Նավուում, որտեղ օտարականները կարող էին հյուրընկալվել։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 124․22–41, 56–83

Տերը Սրբերին պատվիրում է Նավուում կառուցել տաճար և տուն այցելուների համար։

Դասից առաջ հետևյալ հարցը գրեք գրատախտակին․ Ի՞նչ եք արել, որը ձեզանից բավականին շատ ժամանակ, ջանքեր կամ զոհաբերություն է պահանջել։ Երբ ուսանողները ժամանեն, հրավիրեք նրանց պատրաստվել պատասխանելու այդ հարցին։ Հոգևոր հավաքից հետո խնդրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց պատասխանով դասարանի հետ:

  • Ինչո՞ւ ձեր ձեռքբերումն արժեր այն ժամանակը, ջանքերը կամ զոհաբերությունը, որն անհրաժեշտ էր։

Բացատրեք, որ 1841թվականին Սրբերի մեծ մասը տեղափոխվել էր Նավու (Իլինոյս)։ Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 124․25-27 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե Տերը ինչ պատվիրեց Նավուի Սրբերին։

  • Տերը ի՞նչ պատվիրեց Սրբերին։

  • Տերը ի՞նչ էր ցանկանում, որ Սրբերն օգտագործեին տաճարի կառուցման համար։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 124․28 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել`ուշադրություն դարձնելով, թե Տերն ինչպես էր պատճառաբանում, որ Սրբերը պիտի տաճար կառուցեին:

  • Ինչո՞ւ պիտի Սրբերը կառուցեին տաճարը։ (Որպեսզի ապահովեին մի վայր, որտեղ Տերը կգար և կվերականգներ քահանայության լրիվությունը։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ 28-րդ հատվածի «քահանայության լրիվությունը» արտահայտության իմաստը, հանձնարարեք ուսանողներից մեկին կարդալ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Յուրաքանչյուր տղամարդ, ով հավատարիմ է և կստանա այդ արարողություններն ու օրհնությունները, ձեռք է բերում քահանայության լրիվությունը, իսկ Տերն ասել է, որ «Ինքը նրանց հավասար է դարձնում զորությամբ և հզորությամբ և տիրապետությամբ» [ՎևՈւ 76․95, տես նաև ՎևՈւ 88․107]։ Տերը, նրանց հնազանդության շնորհիվ, դա հնարավոր է դարձրել այս Եկեղեցու յուրաքանչյուր տղամարդու համար, որպեսզի Տիրոջ տաճարային արարողությունների միջոցով ստանան այդ քահանայության լրիվությունը։ Մեկ այլ վայրում դա հնարավոր չէ ստանալ» (in Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 3:132–33)։

Բացատրեք, որ Եկեղեցու բոլոր անդամները, թե տղամարդիկ, թե կանայք, կարող են ստանալ քահանայության օրհնությունների լրիվությունը՝ ստանալով տաճարային բոլոր արարողությունները։ Այդ արարողությունների միջոցով մենք կարող ենք ձեռք բերել այն բոլոր օրհնությունները, որոնք Երկնային Հայրը ցանկանում է տալ Իր զավակներին։ Նշեք, որ տաճարային արարողությունների և ուխտերի վերականգնումը սկսվեց Կիրթլենդի Տաճարում, սակայն այն չավարտվեց։ Նավուի տաճարի կառուցումը կշարունակեր տաճարային արարողությունների և ուխտերի վերականգնումը (տես ՎևՈւ 124․28, 40–41

  • Ի՞նչ է արարողությունը։ (Քահանայության իշխանությամբ կատարված սրբազան, պաշտոնական գործողություն։)

Բացատրեք, որ որոշ արարողություններ կարևոր են վեհացման համար և այդ փրկող արարողություններից շատերը կարող են կատարվել միայն տաճարներում։ Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 124․29 հատվածը, ուշադրություն դարձնելով այն կարևոր տաճարային արարողությանը, որն ըստ Տիրոջ, պետք է վերականգնվեր։ Հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով:

Բացատրեք, որ 1840 թվականի օգոստոսի 15-ին, Մարգարե Ջոզեֆ Սմիթն առաջինն ուսուցանեց, որ Սրբերը կարող են փրկող արարողություններ կատարել, ինչպես օրինակ մկրտություն իրենց մահացած ընտանիքի անդամների և ընկերների համար, ովքեր հնարավորություն չեն ունեցել ընդունելու ավետարանը (տես Եկեղեցու Նախագահների Ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 403)։ Այդ հայտարարությունից հետո մահացածների համար բազմաթիվ մկրտություններ կատարվեցին Միսիսիպի գետի կամ շրջակա վտակների մեջ։

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով կարդալ Վարդապետություն և Ուխտերի 124․30-34 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան՝ փնտրելով Տիրոջ ցուցումն այն մասին, թե որտեղ պետք է կատարվեին մահացածների համար մկրտությունները։

  • Համաձայն Տիրոջ խոսքերի, որտե՞ղ պետք է կատարվեին մահացածների համար մկրտությունները , որպեսզի ընդունելի լինեին Նրա համար։ Ինչո՞ւ Տերը թույլ տվեց, որ Սրբերը մկրտությունները ժամանակավորապես կատարեին տաճարից դուրս։

Նկար
Նավուի տաճար

Կարող եք ցույց տալ Նավուի Տաճարը նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 118, տես նաև LDS.org)։ Բացատրեք, որ երբ Ջոզեֆ Սմիթը ստացավ Վարդապետություն և Ուխտերի 124 բաժնի հայտնությունը, տաճարային աշխատանքն արագորեն աճեց։ 1841թվականի հոկտեմբերի 3-ին, երբ տաճարի հիմքը մասնակիորեն կառուցվեց, Ջոզեֆ Սմիթն ասաց Սրբերին․ «Այլևս մահացածների համար մկրտություններ չեն լինելու, մինչև արարողությունները կարողանան կատարվել Տիրոջ տանը։ … Քանզի այսպես է ասում Տերը»։ (Ուսմունքներ. Ջոզեֆ Սմիթ, 497)։ 1841թվականի նոյեմբերի 21-ին մկրտության ավազանը կառուցվեց և նվիրագործվեց Նավուի Տաճարի ներքնահարկում և մահացածների համար մկրտությունները վերսկսվեցին։ (Տես Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 251–52; Teachings: Joseph Smith, 469–70.)

Նկար
մկրտության ավազան

Երբ Նավուի Տաճարը կառուցվեց, Մարգարե Ջոզեֆ Սմիթը պատվիրեց, որ մկրտության ավազանը կառուցվեր ներքնահարկում՝ տասներկու ցլերի վրա, որոնք ներկայացնում էին Իսրայելի տասներկու ցեղերը։

  • Ըստ Վարդապետություն և Ուխտերի 124 բաժնի, ո՞րն էր այն միակ վայրը, որտեղ քահանայության արարողությունների լրիվությունը կարող էր ձեռք բերվել՝ կենդանի մարդկանց և մահացածների փրկագնման համար։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ վարդապետությունը․ Տաճարն այն միակ վայրն է, որտեղ մենք կարող ենք ձեռք բերել քահանայության արարողությունների լրիվությունը՝ կենդանի մարդկանց և մահացածների համար։)

  • Ինչպե՞ս կարող էր այդ վարդապետությունը Սրբերին դրդել՝ կատարելու անհրաժեշտ զոհաբերությունները Նավուի տաճարի կառուցման համար։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ վարդապետության ճշմարտությունն ու կարևորությունը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի հետևյալ հայտարարությունը․ (Կարող եք յուրաքանչյուր ուսանողի տրամադրել հետևյալ հայտարարության մեկական օրինակ։)

Նկար
President Thomas S. Monson

« Նրանք, ովքեր հասկանում են տաճարից բխող հավերժական օրհնությունները, գիտեն, որ ոչ մի զոհաբերություն այդքան մեծ չէ, ոչ մի գին այդքան ծանր չէ, ոչ մի մաքառում այդքան դժվար չէ այդ օրհնությունները ստանալու համար։ Գոյություն չունեն չափազանց մեծ տարածություններ, չափազանց շատ խոչընդոտներ կամ չափազանց մեծ անհարմարություններ։ Նրանք հասկանում են, որ տաճարում ստացվող փրկող արարողությունները, որոնք թույլ են տալիս հավերժական ընտանեկան կազմով մի օր վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ և օրհնություններով ու բարձրյալի զորությամբ օժտում ստանալ, արժեն ցանկացած զոհաբերություն և ջանք» («Սուրբ Տաճար` փարոս աշխարհի համար» Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 92)։

  • Ի՞նչ զոհաբերություններ պետք է կատարեք, որպեսզի արժանի ու պատրաստ լինեք տաճարային ծեսերը ստանալուն:

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 124․38–41 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե Տերն ինչու պատվիրեց Մովսեսին խորան պատրաստել անապատում, և ինչու Նա պատվիրեց Իր ժողովրդին տաճար կառուցել խոստումի երկրում։ (Կարող եք բացատրել, որ Մովսեսն ու իր ժողովուրդը մահացածների համար մկրտություններ չէին կատարում։ Մահացածների համար ոչ մի աշխատանք չէր կատարվում մինչև այն պահը, երբ Փրկիչն Իր մահից հետո այդ աշխատանքը սկսեց հոգևոր աշխարհում։)

  • Ըստ 38-րդ հատվածի, ինչո՞ւ Տերը հնագույն Իսրայելացիներին հրամայեց խորան ու տաճարներ կառուցել։

Գրեք հետևյալ երկու հարցերը գրատախտակին.

Ինչո՞ւ է տաճարը կարևոր ձեզ համար: Ինչո՞ւ է եկեղեցին տաճարներ կառուցում:

Հանձնարարեք ուսանողներին աշխատել զույգերով Թող ուսանողներից ամեն մեկն ընտրի գրատախտակին գրված հարցերից մեկը։ Ուսանողներին խնդրեք շրջվել դեպի զուգընկերը և հերթով պատասխանել իրենց հարցերին՝ ելնելով նրանից, թե ինչ են նրանք սովորել Վարդապետություն և Ուխտերի 124․25–41 հատվածներից։ Բացի դրանից կարող եք ուսանողներից մի քանիսին հրավիրել դասարանի հետ կիսվել իրենց (կամ իրենց զուգընկերոջ) մտքերով։

Կարող եք ամփոփել Վարդապետություն և Ուխտերի 124․22–24, 56–83 հատվածները և բացատրել, որ բացի տաճարից, Տերը պատվիրեց սրբերին կառուցել մեկ այլ շինություն, որը կոչվում էր Նավուի Տուն, որտեղ Նավուի այցելուները կարող էին կանգ առնել։

Վարդապետություն և Ուխտեր 124․42-55

Տերը բացատրում է, թե ինչ կպատահի, եթե Սրբերը հնազանդվեն տաճարը կառուցելու պատվիրանին

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 124․42-45 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե Տերն ինչ ասաց , որ կպատահեր, եթե Սրբերը կառուցեն տաճարը և ականջալուր լինենԻր և Իր ծառաների ձայնին։ Հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտերի 124․46–54 հատվածները և բացատրեք, որ Տերն ասաց Սրբերին , թե ինչ կպատահեր, եթե նրանք կառուցեին տաճարը, իսկ հետո ականջալուր չլինեին Իր և Իր ծառաների ձայնին։ Տերը բացատրեց նաև, որ կընդունի Իր աշխատանքն իրականացնելու Սրբերի ջանքերը (այդ թվում՝ տաճարների կառուցումը), նույնիսկ եթե իրենց հալածանքների պատճառով նրանց խանգարեին անել այդ։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 124․55 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով, թե Տերն ինչ ասաց, որ Սրբերը պետք է ապացուցեն Իրեն՝ հնազանդվելով Նավուի տաճարը կառուցելու Իր պատվիրաններին։

  • Ըստ 55-րդ հատվածի, ի՞նչ ենք մենք ապացուցում Տիրոջը, երբ հնազանդվում ենք Նրա պատվիրաններին։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Տիրոջ պատվիրաններին հնազանդվելով` մենք ապացուցում ենք մեր հավատարմությունը։ Կարող եք հետևյալ սկզբունքը գրել գրատախտակին։)

Հրավիրեք ուսանողներին մտածել այն ջանքերի, ժամանակի և զոհաբերության մասին, որոնք երբեմն առնչվում են Տիրոջ պատվիրանները պահելու հետ։

  • Ինչպե՞ս կարող է Աստծո հանդեպ ձեր հավատարմությունը ապացուցելու հնարավորությունը մղել ձեզ` հնազանդվել Նրա պատվիրաններին։

  • Ըստ 55-րդ հատվածի, ուրիշ ի՞նչ օրհնություններ Տերը խոստացավ Սրբերին, եթե նրանք կառուցեին Նավուի տաճարը։

Նշեք, որ 55-րդ հատվածում խոստացված փառքի, անմահության և հավերժական կյանքի օրհնությունները հավերժական բնույթի են։

  • Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Տիրոջ հանդեպ մեր հավատարմության համար ստացված օրհնություններն անմիջապես չեն գա։

Խնդրեք ուսանողներին հիշել իրենց կյանքում այն ժամանակահատվածի մասին, երբ ցանկությունից մղված հնազանդվել են իրենց Երկնային Հոր և Փրկիչի հանդեպ հավատարիմ և նվիրված լինելուն։ Հրավիրեք մի քանի ուսանողներին կիսվել իրենց փորձառություններով և զգացմունքներով այն մասին, թե ինչպես կարող են ցույց տալ Տիրոջն իրենց նվիրվածությունն ու հավատարմությունը։ Հրավիրեք ուսանողներին հնարավորություններ փնտրել Տիրոջն իրենց հավատարմությունը ապացուցելու համար։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 124․45։ «Նրանք չեն հեռացվի իրենց տեղից»

Երբ Տերը պատվիրեց Սրբերին տաճար կառուցել, Նա նաև խոստացավ, որ «Նրանք չեն հեռացվի իրենց տեղից»։

Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Կ. Փաքերն ասել է.

Նկար
President Boyd K. Packer

«Շատ դժվարին պահի, Տերը սուրբ գրությունների մեջ ինձ հայտնի ամենախիստ նախազգուշացումն է տվել։ Այն առնչվում էր Նավուի Տաճարի կառուցմանը։ Սրբերն իրենց փորձառությունից գիտեին, որ սկսելով տաճարի կառուցումը իրենք կենթարկվեին սարսափելի հալածանքների և դրա համար էլ նրանք հետաձգում էին։ Ապա, Տերը նրանց ևս մի քիչ ժամանակ տվեց և ասաց․ «եթե դուք չկատարեք այդ բաները տրված ժամանակահատվածից հետո, դուք՝ որպես եկեղեցի, ձեր մահացածների հետ պիտի մերժվեք, ասում է Տերը՝ ձեր Աստվածը» [ՎևՈւ 124․32

Սակայն այդ հայտնության մեջ զարմանալի մի բան կա, որը հաճախ աննկատ է մնում․ «Եվ եթե իմ ժողովուրդն ականջ դնի իմ ձայնին, և իմ ծառաների ձայնին, որոնց ես նշանակել եմ առաջնորդելու իմ ժողովրդին, ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ, նրանք չեն հեռացվի իրենց տեղից» [ՎևՈւ 124․45

Հիշե՛ք այդ խոստումը, կառչեք դրանից։ Այն մեծ սփոփանք պիտի լինի նրանց համար, ովքեր պայքարում են ընտանիքի դերի պահպանման համար այն հասարակության մեջ, որը գնալով անտարբեր և նույնիսկ թշնամական է վերաբերում այն արժեքների նկատմամբ, որոնք էական են երջանիկ ընտանիքների համար։

Ես կրկնում եմ այն խոստումը, որ բոլոր նրանք, ովքեր ականջ կդնեն այդ տղամարդկանց ձայնին, որոնց Տերը բարձրացրել է․ «չեն հեռացվի իրենց տեղից» [ՎևՈւ 124․45

Բայց այդ խոստմանը հաջորդում էր հետևյալ նախազգուշացումը․ «Բայց եթե նրանք ականջ չդնեն իմ ձայնին, ոչ էլ այն մարդկանց ձայնին, որոնց ես նշանակել եմ՝ առաջնորդելու իմ ժողովրդին, նրանք չեն օրհնվի [D&C 124:46]» (“The Twelve Apostles,” Ensign, Sept. 2005, 20)։