Սեմինարիա
Դաս 21․ Վարդապետություն և Ուխտեր 17


Դաս 21

Վարդապետություն և Ուխտեր 17

Նախաբան

Երբ Ջոզեֆ Սմիթը թարգմանում էր Մորմոնի Գիրքը, նա իմացավ, որ երեք վկաների թույլ կտրվի տեսնել թիթեղները (տես 2 Նեփի 27.12–14; Եթեր 5.2–4; ՎևՈւ 5.11–15, 18): Երբ Օլիվեր Քաուդերին և Դեյվիդ Ուիթմերը իմավան այդ մասին, երկուսն էլ ոգեշնչվեցին լինելու յադ վկաները: Դրանից առաջ Տերն ասել էր, որ եթե Մարտին Հարրիսը լիներ բավականաչափ խոնարհ և հնազանդ, նրանց նույնպես կթույլատրվի տեսնել թիթեղները (տես ՎևՈւ 5.23–28): Օլիվեր Քաուդերին, Դեյվիդ Ուիթմերը և Մարտին Հարրիսը խնդրեցին Մարգարեին խնդրել Տիրոջը թույլ տալ իրենց ունենալ այդ հնարավորությունը: Տերը հաստատեց, որ այդ երեք տղամարդկանց թույլ կտրվի տեսնել թիթեղները և մյուս առարկաները, եթե նրանք բավականաչափ հավատք գործադրեին:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 17․1-2

Տերն ասում է Օլիվեր Քաուդերիին, Դեյվիդ Ուիթմերին և Մարտին Հարրիսին, որ եթե նրանք բավականաչափ հավատք ունենան, նրանց թույլ կտրվի տեսնել թիթեղները և սրբազան այլ առարկաներ:

Գրատախտակին գրեք 1-ից մինչև 5 թվերը ուղղահայաց սյունակով: Գրեք ոսկե թիթեղները թիվ 1-ի կողքին: Հրավիրեք ուսանողներին արտագրել համարակալված ցանկը իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Խնդրեք ուսանողներին լրացնել ցանկը, գրի առնելով այլ առարկաներ, որոնք Երեք Վկաները տեսան, երբ Մորոնի ցույց տվեց նրանց թթեղները: Բավականաչափ ժամանակից հետո խնդրեք ուսանողներին համեմատել իրենց ցանկը Վարդապետություն և Ուխտեր 17.1-ում նշված առարկաների հետ:

  • Վարդապետություն և Ուխտեր 17.1-ում նշված ո՞ր առարկաները դուք կնախընտրեիք տեսնել: Ինչո՞ւ:

  • Ինչպե՞ս կարող է այդ առարկաները տեսնելը ամրացնել ձեր վկայությունը Երեք Վկաների մասին: Ինչո՞ւ:

  • Ինչպե՞ս կարող է Լաբանի սուրը կամ Լիահոնան տեսնելը մեծացնել մեր վկայությունը Մորմոնի Գրքի մասին:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այն հայտնությունների պատմական համատեքստը, որոնք նրանք պետք է ուսումնասիրեն այսօր, ամփոփեք այս դասի նախաբանում տրված տեղեկությունը։ Տերը Ջոզեֆ Սմիթին ասաց, որ Մարտին Հարրիսին, Օլիվեր Քաուդերիին և Դեյվիդ Ուիթմերին թույլ կտրվի տեսնել թիթեղները: Սակայն Տերը նրանցից նախ մի բան էր խնդրում:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 17.1-2 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ պետք է անեին Երեք Վկաները, որպեսզի տեսնեին թիթեղները: Երբ ուսանողները կիսվեն իրենց բացահայտածով, տվեք հետևյալ հարցերը։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ապավինել Աստծո խոսքին «սրտի ողջ նվիրվածությամբ»: (Նշանակություններից մեկը կարող է լինել, որ մենք հնազանդվում ենք Աստծուն կամ հետևում Նրա խոսքերին մեր ողջ սրտով:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ այդ տղամարդիկ պետք է հավատք ցուցաբերեին, ինչպես մարգարեները հնում, որպեսզի Տերը թույլ տար նրանց տեսնել թիթեղները:

Թեև մենք, հնարավոր է, չունենանք հնարավորություն տեսնելու ֆիզիկական այդ առարկաները, որոնք տեսան Երեք Վկաները, մենք կարող ենք վկայություն ստանալ ավետարանի ճշմարտության մասին: Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Եթե մենք հնազանդվենք և , մենք կստանանք վկայություն ավետարանական ճշմարտությունների մասին:

Խնդրեք ուսանողներին առաջարկել խոսքեր այդ նախադասությունը լրացնելու համար: (Ուսանողները կարող են այսպիսի պատասխան տալ. Եթե մենք հնազանդվենք և գործադրենք հավատք Աստծո հանդեպ, մենք կարող ենք ստանալ ավետարանի ճշմարտությունների մասին վկայություն: Գրատախտակին գրեք ամբողջական սկզբունքը, օգտագործելով ուսանողների բառերը:)

  • Ինչպե՞ս եք դուք հավատք գործադրել Աստծո հանդեպ, որպեսզի ստանաք վկայություն Մորմոնի Գրքի մասին:

Ուսանողներին օգնելու համար հասկանալ, թե ինչպես Ջոզեֆ Սմիթն օգնեց Մարտին Հարրիսին կիրառել այս սկզբունքը, հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Ջոզեֆ Սմիթի մոր՝ Լյուսի Մաք Սմիթի հետևյալ պատմությունը.

Նկար
Լյուսի Մակ Սմիթ

«Սովորոկան ծառայություններից՝ կարդալուց, երգելուց և աղոթելուց հետո, հաջորդ առավոտ Ջոզեֆը վեր կացավ իր ծնկների վրայից և մոտենալով Մարտին Հարրիսին մի հանդիսավորությամբ, որը մինչ այժմ ոգևորում է արյունս անոթներում, երբ հիշում եմ այդ մասին, և ասաց. «Մարտին Հարրիս, դու պետք է խոնարհեցնես քեզ Աստծո առաջ այս օրը, որպեսզի դու կարողանաս ձեռք բերել քո մեղքերի թողությունը: Եթե անես դա, Աստծո կամքն է, որ դու տեսնես թիթեղները Օլիվեր Քաուդերիի և Դեյվիդ Ուիթմերի ներկայությամբ» (History of Joseph Smith by His Mother, ed. Preston Nibley [1958], 151-52):

  • Ինչպե՞ս Մարտինը պետք է փոխվեր, որպեսզւ լիներ ոսկե թիթեղների վկաներից մեկը:

Վարդապետություն և Ուխտեր 17․3-9

Տերը հայտնում է Երեք Վկաներին թիթեղների մասին վկայելու պատասխանատվությունը:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 17․3-5, գտնելով այն պատասխանատվությունը, որը կունենային Երեք Վկաները թիթեղները տեսնելուց հետո: (Նրանք պատասխանատվություն էին կրելու վկայելու իրենց տեսածի մասին:)

  • Ի՞նչ պատասխանատվություն ենք մենք կրում, երբ Տերը մեզ վկայություն է տալիս աստվածային ճշմարտությունների մասին: (Ուսանողները պետք է առանձնացնեն հետևյալ սկզբունքը. Երբ մենք վկայություն ենք ձեռք բերում ճշմարտության մասին, մենք պատասխանատվություն ենք կրում դրա մասին վկայելու: (Կարող եք առաջարկել, որ ուսանողները իրենց սուրբ գրություններում նշեն այն արտահայտությունները, որոնք ուսուցանում են այդ սկզբունքը։)

  • Ինչպե՞ս է ճշմարտության մասին վկայելու մեր պատրաստակամությունը դրսևորոմ մեր հավատքը:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ Երեք Վկաների պատմությունը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթի հետևյալ պատմությունը․

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Մարտին Հարրիսը, Դեյվիդ Ուիթմերը, Օլիվեր Քաուդերին և ես առանձնացանք Ուիթմերի տանը մոտ գտնվող պուրակում, և ծնկի իջնելով, մենք սկսեցինք աղոթել Ամենազոր Աստծուն մեծ հավատքով:

Համաձայն մեր պայմանավորվածության ես սկսեցի բարձրաձայն աղոթքով մեր Երկնային Հորը, ապա բոլորը հերթով արեցին նույնը: Ինչևէ, առաջին անգամ մենք չստացանք որևէ պատասխան կամ աստվածային որևէ հայտնություն մեզ համար: Մենք կրկին աղոթեցինք նույն հերթականությամբ, սակայն արդյունքը նունն էր:

Երկրորդ փորձի ժամանակ Մարտին Հարրիսն առաջարկեց, որ դուրս գա մեր շրջանից, համոզված լինելով, որ իր ներկայությունն է մեր ուզած պատասխանը չստանալու պատճառը: Այսպիսով նա դուրս եկավ, և մենք կրկին ծնկի իջանք, և դեռ մի քանի րոպե չանցած, ինչ մենք սկսել էինք մեր աղոթքը, մի լույս տեսանք մեր գլխավերևում, առանձնահատուկ պայծառության, և, ահա, մի հրեշտակ էր կանգնած մեր առաջ: Իր ձեռքերում նա բռնել էր թիթեղները, որոնք տեսնելու համար մենք աղոթում էինք: Նա թերթեց թերթերը մեկ-առ-մեկ, որպեսզի մենք կարողանայինք տեսնել դրանք և հստակ տարբերեինք փորագրությունները: Մենք լսեցինք մի ձայն պայծառ լույսի միջից մեր վերևից, ասելիս. «Այս թիթեղները հայտնի են դարձվել Աստծո զորությամբ և դրանք թարգմանվել են Աստծո զորությամբ: Դրանց թարգմանությունը, ինչ որ դուք տեսաք, ճիշտ է և ես պատվիրում եմ ձեզ վկայություն բերել այն մասին ինչ այժմ տեսնում եք և լսում»:

Այդ ժամանակ ես թողեցի Դեյվիդին և Օլիվերին և գնացի որոնելու Մարտին Հարրիսին, ում ես գտա բավականին հեռու, ջերմեռանդորեն աղոթելիս: Նա շուտով ասաց ինձ, սակայն, որ նա դեռ չէր արժանացել Տիրոջ հետ հաղորդակցման, և շատ խնդրեց ինձ միանալ իր աղոթքին, որպեսզի նույնպես կարողանար ճանաչել այն օրհնությունները, որոնք մենք նոր ստացանք: Մենք, հետևաբար, միասին աղոթեցինք, և, ի վերջո, հասանք մեր ցանկություններին, քանզի դեռ չէինք ավարտել, երբ նույն տեսիլքը բացվեց իմ առաջ և ես մեկ անգամ ևս տեսա և լսեցի նույն բաները, մինչ այդ պահին Մարտին Հարրիսը բացականչեց, հավանաբար հրճվանքից դրդվելով. «Բավական է, բավական է, իմ աչքերը տեսան, իմ աչքերը տեսան»» (in History of the Church, 1:54–55):

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է վկաների օրենքը կամ բազմակի վկաներ ունենալը այդքան կարևոր Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման գործում:

Կարող եք խնդրել որևէ ուսանողի կարդալ հետևյալ հատվածը, որը մանրամասնորեն նկարագրում է Ջոզեֆ Սմիթի զգացմունքները այդ փորձառության հետ կապված.

Նկար
Լյուսի Մակ Սմիթ

«Երբ նրանք վերադարձան տուն, մոտավորապես ցերեկվա ժամը երեքը կամ չորսն էր, տիկին Ուիթմերը, պարոն Սմիթը և ես նստած էինք ննջասենյակում: Մտնելով, Ջոզեֆն ընկավ իմ կողքին և բացականչեց. «Հայր, մայր, դուք չգիտեք, թե որքան երջանիկ եմ ես. Տերը հենց նոր ցույց տվեց թիթեղերը իմ կողքին գտնվող երեք հոգու: Նրանք տեսան հրեշտակի, ով վկայեց նրանց, և նրանք պետք է վկայություն բերեն իմ ասածների ճշմարտության մասին, քանի որ նրանք անձամբ գիտեն, որ ես ման չեմ գալիս խաբելով մարդկանց, և ես այնպիսի զգացում ունեմ, կարծես ես ազատվել եմ մի բեռից, որը գրեթե չափազանց ծանր էր ինձ համար տանել, և դա ուրախացնում է իմ հոգին, որ ես այլևս ամբողջովին մենակ չեմ աշխարհում»: Այդ պահին մտավ Մարտին Հարրիսը. նա, կարխես լիովին պատված էր ուրախությամբ, և վկայեց համարձակորեն այն ամենի մասին, ինչ նրանք երկուսով տեսել և լսել էին: Նույնն արեցին Դեյվիդը և Օլիվերը, ավելացնելով, որ ոչ մի լեզու չի կարող նկարագրել իրենց սրտերի ուրախությունը այն բաներից, որ նրանք տեսել և լսել էին» (History of Joseph Smith by His Mother, 152):

  • Ի՞նչ զգացումներ եք ունենում, երբ այն մարդկանց հետ եք, ովքեր նույնպես գիտեն, որ ավետարանը ճշմարիտ է: Ինչպե՞ս են նրանց վկայություններն օգնում ձեզ:

Դասարանը բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգի խնդրեք բարձրաձայն կարդալ «Երեք վկաների վկայությունը» (Մորմոնի Գրքի նախաբանից հետո): Խրախուսեք նրանց գտնել այն խոսքերը և արտահայտությունները, որոնք ամրացնում են իրենց վկայությունները:

Բացատրեք ուսանողներին, որ թեև Երեք Վկաներից յուրաքանչյուրը հեռացավ Եկեղեցուց (Օլիվեր Քաուդերին և Մարտին Հարրիսը հետագայում նորից մկրտվեցին), նրանցից ոչ մեկը երբևէ չի մերժել Մորմոնի Գրքի մասին իր վկայությունը:

Ուսանողներին խնդրեք պատկերացնել, թե իրենք անձնական վկայությունը Մորմոնի Գրքի մասին կարող է ավելացվել Մորմոնի Գրքի յուրաքանչյուր օրինակում: Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրի առնել, թե ինչ են ցանկանում ներառել իրենց վկայության մեջ: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գրածով:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 17․6, գտնելով Հիսուս Քրիստոսի վկայությունը Մորմոնի Գրքի մասին: Հիսուս Քրիստոսը վկայել է, որ Մորմոնի Գիրքը Աստծո ճշմարիտ է:

  • Ինչպե՞ս է Մորմոնի Գրքի մասին Տիրոջ վկայությունն ամրացնել ձեր վկայությունը:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 17.7-9 հատվածները: Ուսանողներին հորդորեք հետևել նրան և գտնել Երեք Վկաներին տրված խոստումները։ Ուսանողների ուշադրությունը գրավեք «արդար նպատակներ» արտահայտության վրա հատված 9-ում:

  • Որո՞նք են Երեք Վկաներ ունենալու Տիրոջ պատճառները: (Կարող եք նաև խնդրել ուսանողներին վերանայել Վարդապետություն և Ուխտեր 17.4՝ այս հարցին պատասխանելու համար:)

  • Ի՞նչը կարող է «արդար նպատակ» լինել ապահովելու ձեզ վկայով, որը կվկայի ճշմարտության մասին, որը դուք ցանկանում եք իմանալ:

Հիշեցրեք ուսանողներին, որ մենք կարող ենք ստանալ կամ ամրացնել վկայությունը, եթե կիսվենք դրանով։ Հրավիրեք դասարանին խորհել, թե ում հետ իրենք կարող են կիսվել իրենց վկայությամբ, որպեսզի այդ անձը օգուտ քաղի դրանից: Խրախուսեք նրանց կիսվել իրենց վկայությամբ այդ անձի հետ այս շաբաթվա ընթացքում:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 17.1 Թիթեղները, Ուրիմն ու Թումիմը և լանջապանակը։

Ջոզեֆ Սմիթը տվեց թիթեղները, Ուրիմն ու Թումիմը և լանջապանակը Մորոնի հրեշտակին, երբ վերջացրեց Աստծո գործը, որը պահանջվում էր իրենից (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.52, 59–60):

Վարդապետություն և Ուխտեր 17․35, 5 Օլիվեր Քաուդերիի, Դեյվիդ Ուիթմերի և Մարտին Հարրիսի վկայությունները

Թեև մենք չգիտենք ճշգրիտ պատճառները, թե ինչու երեք վկաներից յուրաքանչյուրը որոշ ժամանակով հեռացավ Եկեղեցուց, Վարդապետություն և Ուխտեր 3.4 հատվածը կարող է բացատրել, թե ինչպես կարող է անձը հեռանալ եկեղեցուց նման նշանակալի վկայություն ստանալուց հետո, ինչպիսին են՝ հրեշտակին և թիթեղները տեսնելը.

«Թեև մարդ կարող է ունենալ շատ հայտնություններ, և ունենալ շատ զորավոր գործեր անելու զորություն, այդուհանդերձ, եթե նա պարծենում է իր սեփական ուժով, և ոչինչ է համարում Աստծո խորհուրդներն ու հետևում է իր իսկ կամքի ու մարմնական ցանկությունների թելադրանքին, նա պետք է ընկնի և իր վրա հրավիրի արդար Աստծո վրեժխնդրությունը»:

Չնայած երեք վկաները հեռացան Եկեղեուց, նրանցից ոչ ոք երբեք չի մերժել Մորմոնի Գրքի մասին իր վկայությունը, ինչպես նկարագրված է հետևյալ պատմության մեջ.

Օլիվեր Քաուդերին 1848թ. հոկտեմբերի 21-ին կիսվեց իր վկայությամբ Քեյնսվիլում, Յովա, կայացած համաժողովին.

Նկար
Օլիվեր Քաուդերի

«Ես, իմ սեփական գրիչով, գրել եմ ամբողջ Մորմոնի Գիրքը (բացի մի քանի էջերի), կարծես, ինչպես այն թափվում էր Մարգարե Ջոզեֆ Սմիթի շուրթերից, երբ նա թարգմանում էր այն Աստծո պարգևով և զորությամբ: Այդ գիրքը ճշմարիտ է: Սիդնի Ռիգդոնը չի գրել այն, Պարոն Սպոդլինքգը չի գրել այն, ես ինքս եմ գրել այն, ինչպես այն թափվում էր Մարգարեի շուրթերից» (“The Three Witnesses,” The Historical Record, ed. Andrew Jenson, vol. 6, nos. 3–5 [May 1887], 201; տես նաև George Reynolds, “History of the Book of Mormon,” The Contributor, vol. 5, no. 12 [Sept. 1884], 446)։

Richmond Democrat օրաթերթը հետևյալ պատմությունն է բերում Դեյվիդ Ուիթմերի մասին, ով կիսվում է Մորմոնի Գրքի մասին իր վկայությամբ.

Նկար
Դեյվիդ Ուիթմեր

«Կիրակի երեկոյան, ժամը 17:30-ին (հունվ. 22, 1888), Պարոն Ուիթմերը կանչեց իր մահճակալի մոտ ընտանիքին և մի քանի ընկերների: Ապա նա դիմեց իր մահճակալի շուրջը բոլոր գտնվողներին հետևյալ խոսքերով. «Դուք բոլորդ պետք է հավատարիմ լինեք Քրիստոսում: Ես ուզում եմ բոլորիդ ասել, որ Աստվածաշունչը և Նեփիացիների հիշատակարանը (Մորմոնի Գիրքը) ճշմարիտ են, որպեսզի դուք կարողանաք ասել, որ դուք լսել եք իմ վկլայություն բերելը իմ մահվան մահճում: Բոլորդ հավատարիմ եղեք Քրիստոսում, և ձեր վարձքը կլինի ձեր գործերին համապատասխան: Աստված օրհնի ձեզ բոլորիդ: Ես հավետ ապավինում եմ Քրիստոսին, առանց վերջի աշխարհների: Ամեն» [Richmond Democrat, Feb. 2, 1888, quoted in Andrew Jenson, Latter-day Saint Biographical Encyclopedia, 4 vols. (1901), 1:270]” (in Doctrine and Covenants Student Manual [Church Educational System manual, 2001], 33).

Մահից առաջ Մարտին Հարրիսը վկայեց.

Նկար
Մարտին Հարրիս

«Այո, ես տեսել եմ թիթեղները, որոնց վրա գրված էր Մորմոնի Գիրքը, ես տեսել եմ հրեշտակի, ես լսել եմ Աստծո ձայնը և ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո Մարգարեն է, որը կրում է Սուրբ Քահանայության բանալիները: [“The Last Testimony of Martin Harris,” recorded by William H. Homer in a statement sworn before J. W. Robinson, Apr. 9, 1927, quoted in Francis W. Kirkham, A New Witness for Christ in America, 2 vols. (1960), 1:254.]» (In Doctrine and Covenants Student Manual, 33.)

Վարդապետություն և Ուխտեր 17 Ութ վկաների վկայությունը

Ոսկե թիթեղները երեք վկաների կողմից տեսնելուց մի քանի օր անց ութ լրացուցիչ վկաներ, որոնք հավատարիմ տղամարդիկ էին և Մարգարեին մոտ մարդիկ թարգմանության ընթացքում, նույնպես ընտրվեցին տեսնելու թիթեղները: Ջոզեֆին թույլատրվեց ցույց տալ նրանց թիթեղները Սմիթի բնակավայրի մոտակայքում, Մանչեստրում, երբ նա պայմանավորվում էր գրքի տպագրության համար: [տես History of the Church, 1:58:] Ութ վկաները վկայեցին, որ բռնել են և բարձրացրել թիթեղները և տեսել առանձին թերթրի փորագրությունները: Նրանց վկայությունը պարունակվում է նաև Մորմոնի Գրքի բոլոր հրատարակություններում» (Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 60–61):

Վարդապետություն և Ուխտեր 17.6. Աստծո վկայությունը Մորմոնի Գրքի մասին

Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Մարդուն երբևէ տրված ամենահանդիսավոր երդումներից մեկը գտնվում է Տիրոջ այս խոսքերում Ջոզեֆ Սմիթի և Մորմոնի Գրքի մասին: «Նա [այսինքն՝ Ջոզեֆ Սմիթը] թարգմանել է գիրքը, այսինքն՝ այն մասը, որը ես նրան պատվիրել եմ, և, ինչպես կենդանի է ձեր Տերն ու ձեր Աստվածը, այն ճշմարիտ է»: ( ՎևՈւ 17:6)

Սա Աստծո վկայությունն է Մորմոնի Գրքի մասին: Այդ վկայության մեջ Աստվածությունն է հարցի տակ: Կամ գիրքը ճշմարիտ է, կամ Աստված էլ Աստված չէ: Չկա և չի կարող լինել մարդկանց կամ աստվածներին հայտնի որևէ այլ ավելի պաշտոնական կամ զորավոր լեզու» (“The Doctrine of the Priesthood,” Ensign, May 1982, 33):