Սեմինարիա
Դաս 11․ Վարդապետություն և Ուխտեր 3


Դաս 11

Վարդապետություն և Ուխտեր 3

Նախաբան

Ջոզեֆ Սմիթը հայտնություն է ստանում, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 3 բաժնում, որտեղ Մարտին Հարրիսը կորցնում է 116 ձեռագիր էջերը, որը ոսկե թիթեղներից թարգմանել էր Ջոզեֆ Սմիթը։ Այդ հայտնության մեջ Տերը հայտնել է, որ անկախ մարդկանց թուլություններից Իր գործը չի կարող խափանվել։ Տերը նաև կշտամբում է Ջոզեֆին և զգուշացնում նրան, թե ինչ կպատահեր, եթե նա չապաշխարեր։ Վերջում, Տերը բացատրում է Մորմոնի Գիրքը ի հայտ բերելու Իր նպատակները։

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 3․1-3

Ջոզեֆ Սմիթն իմանում է, որ Աստծո գործը չի կարող խափանվել։

Ուսանողներին հանձնարարեք մտածել այն իրավիճակների մասին, որտեղ պատվիրաններին, կամ ծնողների ու ղեկավարների խորհրդին հետևելու փոխարեն նրանք ավելի շատ կգայթակղվեն լսելու ընկերոջը։

  • Ինչո՞ւ է երբեմն այդքան դժվար դիմադրել մեր ընկերներին, երբ նրանք փորձում են ներգործել մեզ վրա անելու ինչ-որ վատ բան։

Հորդորեք ուսանողներին կիսվել, թե ինչ նրանք գիտեն այն պատմության մասին, որի արդյունքում Մորմոնի Գրքի 116 ձեռագիր էջերը կորում են։

Ուսանողների պատասխաններից հետո, կարող եք նրանց պատասխանները լրացնել հետևյալ մի քանի մանրամասներով․

1828թ-ի ապրիլի կեսից մինչև 1828թ-ի հունիսի կեսերը Մարգարե Ջոզեֆ Սմիթն ապրում եր Հարմոնիում, Պենսիլվանիա, և միևնույն ժամանակ թարգմանում էր թիթեղները։ Մի հաջողակ ագարակատեր և գործարար, որի անունը Մարտին Հարրիս էր, Ջոզեֆի թարգմանության ժամանակ ծառայում էր որպես դպիր։ Մարտինը 22 տարով մեծ էր Ջոզեֆից և Ջոզեֆին ու Էմմային էր տվել 50 դոլար (որն այդ ժամանակ բավականաչափ մեծ գումար էր), որպեսզի օգներ նրանց, որ տեղափոխվեին Հարմոնի, Պենսիլվանիա (որտեղ ապրում էր Էմմայի ընտանիքը), այդպիսով օգնելով Ջոզեֆին, քանի դեռ նա թարգմանում էր թիթեղները։ 1828թ-ին Ջոզեֆը հորդորում է Մարտինին թիթեղների արտատպված գրերը ցույց տալ Նյու Յորքի պրոֆեսորներին (տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․63–65)։ Մարտինի կինը՝ Լյուսի Հարրիսը, չափազանց մտահոգված էր թիթեղների թարգմանության Մարտինի ցուցաբերած հետաքրքրությամբ և ֆինանսական ներդրումով։ Նա և այլոք սկսեցին ճնշել Մարտինին, որպեսզի նա թիթեղների գոյության ապացույց ներկայացներ։ Այդ մտահոգությունները հանդարտեցնելու համար, հունիսի կեսերին, Մարտինը խնդրեց Ջոզեֆին, որպեսզի նա թույլատրեր, որ նա իրենց ավարտին հասցրած 116 ձեռագիր էջերը ցույց տար որպես ապացույց։

Հորդորեք ուսանողներին պատկերացնել այն դժվարին կացությունը, որի մեջ հայտնվել էր Մարգարեն, երբ Մարտինը խնդրեց ներկայացնել այդ ձեռագիր էջերը։ Իրավիճակը հասականալու համար, հորդորեք որևէ ուսանողի կարդալ հետևյալ հատվածը Մարգարե Ջոզեֆ Սմիթի պատմությունից․

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«[Մարտինը] ցանկացավ ինձանից, որ ես հարցնեմ Տիրոջը, Ուրիմի ու Թումիմի միջոցով, թե արդյոք նա կարող է [տանել ձեռագրերը տուն և ցույց տալ դրանք]։ Ես հարցրեցի և պատասխանն այն էր, որ նա չպետք է դա անի։ Ինչևէ, նա բավարարված չէր այդ պատասխանով և ցանկացավ, որ ես կրկին հարցնեմ։ Ես արեցի դա և պատասխանը նույնն էր, ինչ նախկինը։ Նա դեռևս բավարարված չէր, այլ համառում էր, որ ես ևս մեկ անգամ հարցնեմ ( Եկեղեցու պատմություն 1․21)։

  • Ի՞նչ եք կարծում, ինչու Ջոզեֆ Սմիթը շարունակեց Տիրոջն այդ նույն հարցն ուղղել նույնիսկ այն ժամանակ, երբ նա ստացավ պազ պատասխան։

Բացատրեք, որ Մարտինի բազմաթիվ խնդրանքներից հետո, Ջոզեֆը երրորդ անգամ հարցրեց Տիրոջը և Տերը թույլ տվեց Մարտինին տանել ձեռագրերը «որոշակի պայմաններով» (Եկեղեցու պատմություն 1․21)։ Մարտինը խոստացավ, որ նա ցույց կտար ձեռագրերը միայն իր կնոջն ու ընտանիքի մի քանի անդամների։ Մարտինը ձեռագրերով ճանապարհվեց Նյու Յորք։ Մարտինի գնալուց կարճ ժամանակ անց ,Էմմա Սմիթը որդի ծննդաբերեց, Ալվինին, ով ծնվելուց շատ չանցած մահացավ։ Էմման ինքն էլ մահամերձ և երկու շաբաթ շարունակ Ջոզեֆը մնաց նրա մահճակալի կողքին։ Այդ ժամանակ Մարտինն արդեն երեք շաբաթ էր, ինչ բացակայում էր, և ոչ ոք ոչինչ չէր լսել նրանից։ Էմման, որ դանդաղ վերականգնվում էր, համոզեց Ջոզեֆին գնալ Նյու Յորք և պարզել, թե ինչու չէր Մարտինը լուր ուղարկել։ Ջոզեֆը ճամփորդեց իր ծնողների տուն և այնտեղ հասնելուն պես նա մարդ ուղարկեց Մարտինի հետևից։ Առավոտյան Մարտինը չհայտնվեց։ Ժամանելուն պես նա նստեց ընթրելու Սմիթների ընտանիքի հետ, բայց անմիջապես ցած նետեց իր ուտելու պարագաները։ Երբ նրան հարցրեցին, թե արդյոք ամեն ինչ կարգին էր, նա լաց եղավ և խոստովանեց, որ նա կորցրել է 116 ձեռագիր էջերը։ (Այս պատմության մանրամասների համար, տես Իր մոր կողմից գրված Ջոզեֆ Սմիթի պատմությունը, ed. Preston Nibley [1958], 124–29։)

  • Մտածեք այն բարդ իրավիճակի մասին, որի մեջ հայտնվել էր Մարգարե Ջոզեֆ Սմիթը։ Ձեր կարծիքով, ինչպե՞ս կզգայիք նման իրավիճակում։

Ուսանողներին տեղեկացրեք, որ Հարմոնի վերադառնալուն պես, առանց այդ 116 ձեռագիր էջերի, Ջոզեֆ Սմիթն աղոթեց թողության համար։ Քանի որ Ջոզեֆը «բարկացրեց Տիրոջը՝ խնդրելով արտոնություն տալ Մարտին Հարրիսին իր հետ տանելու այդ գրերը» (Եկեղեցու պատմություն 1․21), Մորոնին վերցրեց Ուրիմն ու Թումիմը և Ջոզեֆը կորցրեց թարգմանելու պարգևը։ Այնուամենայնիվ, Մորոնին խոստացավ, որ Ջոզեֆը կարող էր կրկին վերադարձնել դրանք, եթե նա լիներ «խոնարհ և համբերատար» (Իր մոր կողմից գրված Ջոզեֆ Սմիթի պատմությունը, 134)։ Որոշ ժամանակ անց Ջոզեֆը հայտնություն ստացավ, որն այսօր հայտնի է, որպես Վարդապետություն և Ուխտեր 3։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարցրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 3.1-3-ը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով այն, թե ինչ էր Տերն ուզում, որ Ջոզեֆ Սմիթը հասկանար։

  • Ինչպե՞ս կամփոփեիք այդ հատվածներում Ջոզեֆ Սմիթին հղված Տիրոջ ուղերձը։ (Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, մատնանշեք հետևյալ վարդապետությունը․ Աստծո նպատակները չեն կարող խափանվել։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ ճշմարտությունը 1-ին հատված-ում։ Օգտակար կլինի բացատրել, որ Վարդապետություն և Ուխտեր 3․1-ում, խափանվել բառը նշանակում է՝ խոչընդոտել իրականացվելուց։)

  • Ինչպե՞ս է այդ ճշմարտությունն օգնել Ջոզեֆ Սմիթին իր դժվարին պահերին։ Ինչու՞ է կարևոր բոլորիս համար հասկանալ այդ ճշմարտությունը:

Վարդապետություն և Ուխտեր 3․4-15 ։

Տերը հանդիմանում է Ջոզեֆ Սմիթին և հորդորում նրան ապաշխարել

Բացատրեք, որ չնայած նրան, որ Աստված ասել է, որ Իր գործը չի կարող խափանվել, Նա նաև ցանկանում էր, որ մարգարեն հասկանար իր կատարած սխալները և այդ սխալների հետևանքները։ Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 3.4-6 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, գտնելով այն բառերն ու արտահայտությունները որոնց լսելը ծանր էր Ջոզեֆ Սմիթի համար։ Հանձնարարեք մի քանի ուսանողների կիսվել իրենց առանձնացրած բառերով ու արտահայտություններով և ասել, թե ինչու համար են ընտրել դրանք։

  • Ինչպե՞ս էր Ջոզեֆը «հետևել մարդկանց համոզմունքներին»: (ՎևՈւ

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 3․12–15 հատվածները: Դասարանին հորդորեք հետևել նրան և գտնել այն արտահայտությունները, որոնք մատնանշում են, թե ինչու էր Ջոզեֆի արարքն այդքան լուրջ։ Այնուհետև հորդորեք ուսանողներին կիսվել իրենց հայտնաբերածով։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 3.7 հատվածը: Դասարանին հանձնարարեք բացահայտել, թե համաձայն Տիրոջ խոսքերի, ինչպես պետք է վարվեր Ջոզեֆ Սմիթը Մարտին Հարրիսի ճնշման ներքո։ (Նախքան ուսանողի կարդալը, կարող եք բացատրել, որ այդ հատվածում մարդուց բառը վերաբերվում է մարդկությանը։) Երբ ուսանողները բացահայտեն Տիրոջ խորհուրդը, հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Մենք պետք է Աստծուց ավելի շատ վախենանք, քան մարդուց։ (Կարող եք առաջարկել, որ ուսանողները 7-րդ հատվածում նշեն այն բառերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են այդ սկզբունքը։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում վախենալ Աստծուց ավելի շատ, քան մարդուց։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ է նշանակում վախենալ Աստծուց, ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ մեկնաբանությունը.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Սուրբ գրություններում կան շատ տեղեր, որտեղ մարդկությանը խորհուրդ է տրվում վախենալ Աստծուց։ Մեր օրերում մենք սովորաբար վախ բառը մեկնաբանում ենք, որպես «հարգանք» կամ «ակնածանք» կամ «սեր»։ Այսինքն Աստծո վախը մեկնաբանվում է, որպես Աստծո սեր կամ Նրա և Նրա օրենքների հանդեպ հարգանք։ Հաճախ դա կարող է ճիշտ կարդացվել, սակայն ես կարծում եմ, որ երբեմն վախը իրականում չի նշանակում վախ, քանի որ մարգարեները վախի մասին խոսում են որպես Աստծուն վիրավորելու մասին, երբ չենք պահում Նրա պատվիրանները:…

«… Մենք պետք է այնքան սիրենք ու հարգենք Նրան, որ վախենանք որևէ սխալ բան անել Նրա աչքում, ինչպիսին էլ որ լինեն ուրիշների կարծիքները կամ ճնշումները» («Զգացում սրբազան բաների մասին» [CES fireside for young adults, Nov. 7, 2004], 6–7, LDS.org; տես նաև speeches.byu.edu

  • Համաձայն Երեց Քրիստոֆերսոնի, ի՞նչ է նշանակում վախենալ Աստծուց։

  • Ինչպե՞ս կարող է Աստծո հանդեպ վախը, այնպես ինչպես Երեց Քրիստոֆերսոնն է մեկնաբանել, օգնել մեզ ճիշտ որոշումներ կայացնել նույնիսկ հասակակիցների ճնշման ներքո։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 3․8 հատվածը, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ կաներ Աստված, եթե Ջոզեֆ Սմիթն ի սկզբանե հնազանդվեր Մարտինի խնդրանքի պատասխանին։ Հանձնարարեք ուսանողներին ամփոփել այն, թե ինչ մենք կարող ենք սովորել այդ հատվածից։ Ուսանողները կարող են տարբեր կերպ պատասխանել, սակայն համոզվեք որ նրանք հասկանում են, որ եթե մենք հավատարիմ լինենք Տիրոջը պատվիրաններին, Նա մեզ կաջակցի փորձանքի ժամանակ։ Կարող եք հետևյալ սկզբունքը գրել գրատախտակին։

Ուսանողներին հորդորեք հիշել այն պահի մասին, երբ նրանք հետևել են Տիրոջ պատվիրաններին այլ ոչ թե մարդկանց հորդորներին կամ ներգործությանը։ Ուսանողներից մի քանիսին հորդորեք կիսվել նրանով, թե ինչպես են նրանք ստացել Տիրոջ աջակցությունն իրենց հանզանդության շնորհիվ։

Հիշեցրեք ուսանողներին, որ դասի սկզբում դուք հանձնարարեցիք նրանց մտածել այնպիսի իրավիճակների մասին, որոնց ժամանակ հնարավոր էր նրանք գայթակղվեին լսել ընկերոջը՝ հնազանդ լինելու փոխարեն։ Ապա նրանց ուշադրությունը դարձրեք գրատախտակին գրված ճշմարտության վրա։

  • Ինչպե՞ս կարող է այդ ճշմարտությունն օգնել ձեզ, երբ դուք գայթակղվեք ընկերոջ կողմից անել մի բան, որը ձեր կարծիքով սխալ է։

Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրի առնել այն մասին, թե ինչպես կարող են այդ ճշմարտությունը կիրառել իրենց ընկերների և ընտանիքի հետ հարաբերությունների ժամանակ։

Բավականաչափ ժամանակից հետո, ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 3․9–10 հատվածները։ Դասարանին հորդորեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն խոստմանը, որը Տերը տվել է Ջոզեֆ Սմիթին անկախ Ջոզեֆի արած սխալների լրջությանը։ (Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն դա։)

  • Ի՞նչ խոստում Տերը տվեց Ջոզեֆ Սմիթին։ Ինչպե՞ս է այդ խոստումը վերաբերվում մեզ: (Ուսանողները կարող են առաջարկել տարբեր սկզբունքներ, սակայն համոզվեք, որ դուք շեշտել եք, որ եթե մենք ապաշխարենք մեր մեղքերից, մենք կստանանք Տիրոջ ողորմածությունը։)

  • Նկատի ունենալով այն, ինչ Տերն ասել է Ջոզեֆին Վարդապետություն և Ուխտեր 3․4–6-ում, ինչպես կզգայիք այն բանից հետո, երբ լսեիք այդ խոստումը Տիրոջից, եթե դուք լինեիք Ջոզեֆի տեղում։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 3․9, 11 հատվածները, և բացահայտել այն նախազգուշացումները, որոնք Տերը տվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթին։

  • Ինչո՞ւ է կարևոր հիշել այդ նախազգուշացումները, երբ մենք ապաշխարում ենք մեր մեղքերից և փնտրում Տիրոջ ողորմածությունը։

Վարդապետություն և Ուխտեր 3.16-20

Տերը բացատրում է Մորմոնի Գրքի վերաբերյալ Իր նպատակները։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 3․16-11 հատվածները, բացահայտելով այն նպատակները, որոնք Տերը տվել է Մորմոնի Գրքի համար։

  • Ինչո՞ւ էր Ջոզեֆ Սմիթի և Մարտին Հարրիսի կատարած աշխատանքն այդքան կարևոր Տիրոջ և Նրա ժողովրդի համար։

Ավարտեք այս դասը, հորդորելով մի քանի ուսանողների կիսվել նրանով, թե ինչ են նրանք սովորել այսօր և ինչպես նրանք կարող են կիրառել այդ ճշմարտություններն իրենց կյանքում։ Կիսվեք Տիրոջ ողորմածության վերաբերյալ ձեր վկայությամբ, երբ մենք ապաշխարում ենք մեր մեղքերից։ Կարող եք նաև տեղեկացնել ուսանողներին, որ հաջորդ դասի ժամանակ նրանք կսովորեն, թե ինչպես է Տերը փոխհատուցում 116 ձեռագիր էջերի կորուստը։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 3։ Լյուսի Հարրիս

Լյուսի Մաք Սմիթը գրել է, որ Մարտին Հարրիսի կինը, Լյուսին «շատ յուրահատուկ կին էր, մեկը նրանցից, ով ինքնին շատ նախանձ հակում ուներ … և այն ամենն, ինչը նա հստակորեն չէր լսել, նա կասկածում էր, որ դա մի ինչ-որ գաղտնիք է, որը կանխամտածված պահվում է իրենից»։ Լյուսի Հարրիսը կասկածով էր լցված Ջոզեֆ Սմիթի հանդեպ և մտադիր էր տեսնել թիթեղները։ Երբ Մարտինը գնում էր Ջոզեֆի մոտ թարգմանության, Լյուսի Հարրիսը գնում էր նրա հետ և հարցնում Ջոզեֆին թիթեղների մասին, պահանջելով տեսնել դրանք։ Նա նրան ասում էր, որ չէր կարող, «քանի որ իրեն չէր թույլատրվում ցույց տալ դրանք որևէ մեկի, բացի նրանց, ում Տերը կնշանակի, որպեսզի վկայի նրանց մասին»։

Այդ նույն գիշեր, երբ Ջոզեֆն ասաց դա Լյուսի Հարրիսին, նա մի երազ տեսավ, որը նա պատմեց Սմիթների տանը հաջորդ առավոտյան․ «Մի անձնավորություն հայտնվեց իրեն, ով ասաց , որ նա հակաճառել է Տիրոջ ծառային, … և ինչ-որ նա արել էր, սխալ էր Տիրոջ աչքում։ Որից հետո նա ասել էր նրան․ «Ահա թիթեղները, նայիր դրանց և հավատա»»: Այնուհետև Լյուսին ցանկություն հայտնեց Ջոզեֆին օգնել թարգմանության գործում։

Ցավոք սրտի, Լյուսի Հարրիսի սրտի փոփոխությունը երկար չտևեց և շուտով նա պահանջեց թիթեղների ֆիզիկական ապացույցը։ Կարճ ժամանակ անց, երբ Ջոզեֆն ու Էմման տեղափոխվեցին Հարմոնի, Պենսիլվանիա, Մարտինը հետևեց նրանց առանց կնոջն ասելու, որ նա հեռանում է։ Երբ կինն իմացավ այդ մասին, նա բարկացավ, որ իր ամուսինն այդքան շատ ժամանակ է անցկացնում իրենից հեռու և ավելի շատ էր կասկածում, որ Սմիթները փորձում էին խաբելով կողոպտել նրան։

Շատ չանցած Մարտինը վերադարձավ Նյու Յորք, սակայն երբ նա պատրաստվեց կրկին մեկնել Հարմոնի, Լյուսի Հարրիսը համառորեն պահանջեց գնալ նրա հետ։ Երբ նրանք ժամանեցին Ջոզեֆի և Էմմայի տուն, նա հայտարարեց, որ նա չի պատրաստվում գնալ, մինչև որ չտեսնի թիթեղները։ Նա փնտրեց ողջ տունը, բայց չգտավ դրանք։ Դրանից հետո նա պնդեց, որ իր ամուսինը խաբվել է «մեծ ինքնակոչի» կողմից։ Երկու շաբաթ անց Մարտինը նրան տուն տարավ։ Չնայած իրեն համոզելու կնոջ փորձերին, նա վերադարձավ Հարմոնի, որպեսզի օգներ Ջոզեֆին։ Մարտինի բացակայության ժամանակ Լյուսին շարունակում էր գնալ «տնից տուն, պատմելով իր դժգոհությունը և հայտարարելով, որ Ջոզեֆ Սմիթը խաբում էր ժողովրդին»։ (Տես History of Joseph Smith by His Mother, ed. Preston Nibley [1958], 114–22։)

Վարդապետություն և Ուխտեր 3։ Տվայտանք կորցրած ձեռագրի համար

Երբ շատ չանցած Մարտինը 116 ձեռագիր էջերի հետ մեկնեց, Էմմա Սմիթը որդի ծննդաբերեց, Ալվինին, ով ծնվելուց շատ չանցած մահացավ։ Էմման ինքն էլ էր մահամերձ և երկու շաբաթ շարունակ Ջոզեֆը մնաց նրա մահճակալի կողքին։ Այդ ժամանակ Մարտինն արդեն երեք շաբաթ էր, ինչ բացակայում էր, և ոչ ոք ոչինչ չէր լսել նրանից։ Ջոզեֆը մտահոգված էր ձեռագրերի ճակատագրով, սակայն չէր ցանկանում այդ մասին հիշեցնել Էմմային նրա թույլ առողջության պատճառով։

«Սակայն մի քանի օր անց [Էմման] մեջբերեց այդ թեման և ցանկացավ, որ իր ամուսինը գնար և բերեր իր մորը, որպեսզի նա խնամեր նրան, իսկ ինքը պետք է մեկներ Պալմիրա [Նյու Յորք], որպեսզի իմանար Պրն. Հարրիսի բացակայության և լռության պատճառը։ Սկզբում Ջոզեֆն առարկեց, բայց երբ տեսավ նրան այդքան կազդուրված և տեսավ նրա ցանկությունը, որ ինքը մեկներ, նա ի վերջո համաձայնվեց։

Նա առաջին իսկ ծածկակառքով մեկնեց Պալմիրա, և երբ մնաց մենակ, սկսեց մտածել այն ուղության վերաբերյալ, որով Մարտինը գնացած կլիներ և այն ռիսկի մասին, որը նա (Ջոզեֆը) ենթարկվել էր, թույլ տալով , որ ձեռագիրն ուրիշի ձեռքն անցներ … և որ Տիրոջն իր համառ հայցումների պատճառով, միգուցե, նա զանցանք էր գործել և դրա պատճառով իսկ կորցրել ձեռագիրը։

Ծածկակառքից իջնելուց և 20 մղոն գիշերով քայլելուց հետո, Ջոզեֆն ի վերջո հասավ Մանչեստրում գտնվող իր ծնողների տուն։ Երբ Ջոզեֆը մի փոքր սնվեց, … նա խնդրեց մեզ, որպեսզի մենք անմիջապես մարդ ուղարկենք Պրն․ Հարրիսի հետևից։ Այդ խնդրանքն անմիջապես կատարվեց։… Մենք սկսեցինք նախապատրաստվել ընտանեկան նախաճաշին և ենթադրում էինք, որ Պրն․ Հարրիսն այդտեղ կլիներ, երբ այն պատրաստ լիներ, որպեսզի նախաճաշեր մեզ հետ, քանի որ սովորաբար կանչվելու դեպքում նա շատ շտապ գալիս էր։ Ժամը ութին մենք կերակուրը դրեցինք սեղանին, քանի որ ամեն րոպե սպասում էինք նրան։ Մենք սպասեցինք մինչև ինը, նա չեկավ, սպասեցինք մինչև տասը և նա դեռ չէր եկել, սպասեցինք մինչև տասնմեկը և դեռ նա չէր երևում։ Սակայն տասներկուսն անց կեսին մենք նրան տեսանք դանդաղ և չափված քայլելով մոտենալիս տանը, նրա աչքերը մտահոգ սևեռված էր գետնին։ Դարպասին մոտենալիս, այն անցնելու փոխարեն, նա կանգ առավ և մոտեցավ ցանկապատին ու գլխարկը քաշած աչքերին նստեց այնտեղ որոշ ժամանակ։ Վերջապես նա մտավ տուն։ Շուտով, մենք Պրն․ Հարրիսի հետ սեղան նստեցինք։ Նա վերցրեց իր դանակն ու պատառաքաղը, որպեսզի օգտվեր դրանցով, բայց անմիջապես գցեց դրանք։ Հայրումը, տեսնելով դա,, ասաց․ «Մարտին, ինչո՞ւ չես ուտում, դո՞ւ հիվանդ ես»։ Դրան ի պատասխան, Մարտինն իր ձեռքերը դրեց քունքին և խորը ցավով աղաղակեց․ «Օ՜հ, ես կորցրել եմ իմ հոգին»։ Ես կորցրել եմ իմ հոգին։

Ջոզեֆը, ով մինչ այդ իր մտավախությունը չէր հայտնել, ցատկեց սեղանի վրայից և բացականչեց․ «Մարտին, դու կորցրե՞լ ես ձեռագիրը։ Արդյո՞ք դու խախտել ես քո երդումը և դատապարտություն բերել իմ և քո գլխին»։

«Այո, այն անհետացել է», - պատասխանեց Մարտինը: «Եվ ես չգիտեմ, թե որտեղ»։…

Ջոզեֆն ասաց,… «Ամեն ինչ կորած է, ամեն ինչ կորած է։ Ի՞նչ պետք է ես անեմ: Ես մեղք եմ գործել, ես եմ բերել Աստծո ցասումը։ Ես պետք է բավարարվեի առաջին իսկ պատասխանով, որը ես ստացա Տիրոջից, քանի որ նա ինձ ասաց, որ ապահով չէ գրերը բաց թողնել իմ ձեռքի տակից»։ Նա լացում, հառաչում և շարունակ քայլում էր։

Վերջապես, նա Մարտինին ասաց, որ նա հետ գնար և կրկին փնտրեր այն։

«Ոչ», - ասաց Մարտինը, «Այդ ամենն իզուր է, քանի որ ես քանդել եմ անկողինն ու բարձերը [փնտրելով ձեռագիրը], և ես գիտեմ, որ դա այնտեղ չէ»։

«Ապա, արդյո՞ ես պետք է վերադառնամ այսպիսի պատմությամբ», - ասաց Ջոզեֆը։ «Ես չեմ համարձակվի անել դա։ Եվ ինչպե՞ս ես պետք է երևամ Տիրոջ առաջ։ Ինչպիսի՞ հանդիմանության եմ ես արժանի Բարձրյալի հրեշտակի կողմից»։…

Հաջորդ առավոտյան նա պատրաստվեց վերադառնալու տուն։ Մենք բաժանվեցինք մռայլ սրտերով, քանի որ ակնհայտ էր, որ այն ամենն, ինչին մենք այդքան մեծ սիրով սպասում էինք, և որը գաղտնիքի բավարարման այդքան մեծ աղբյուր է հանդիսացել, մի ակնթարթում անհայտացավ, անհայտացավ ընդմիշտ» (Lucy Mack Smith, History of Joseph Smith by His Mother, ed. Preston Nibley [1958], 125)։