Սեմինարիա
Դաս 70. Վարդապետություն և Ուխտեր 64.20-43


Դաս 70

Վարդապետություն և Ուխտեր 64․20-43

Նախաբան

1831թ․ սեպտեմբերի 11-ին Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրառված է Վարդապետություն և Ուխտեր 64-ում: Վարդապետություն և Ուխտեր 64․20–43 պարունակում է Տիրոջ ուսմունքները այն զոհաբերությունների մասին, որոնք Նա պահանջում է Սրբերից, ինչպես նաև վերջին օրերում Սիոնի հիմնադրման մասին։

Ծանուցում․ Այս դասը հնարավորություն է տալիս երկու ուսանողների ուսուցանել։ Ուսանողներին նախապես բաժանեք նյութի օրինակները, որպեսզի նախապատրաստվելու ժամանակ ունենան: Որպես այլընտրանք դուք կարող եք ամբողջ դասը ինքներդ ուսուցանել։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 64․20-25

Տերն ուսուցանում է, որ պահանջում է մեր սրտերը

Խնդրեք ուսանողներին մտածել այն ժամանակների մասին, երբ զոհաբերություններ են կատարել, հետևելով Աստծո պատվիրաններին: (Որպեսզի օգնեք նրանց մտածել, կարող եք կիսվել այնպիսի օրինակներով, ինչպիսին է սպորտային կամ նմանատիպ միջոցառմանը կիրակի օրը մասնակցելուց հրաժարվելը։) Հրավիրեք մի քանի ուսանողի նկարագրել իրենց փորձառությունները և պատմել, թե ինչպես են օրհնվել այդ զոհաբերությունները կատարելիս։

Բացատրեք որ Վարդապետություն և Ուխտեր 64․20–43-ում ուսանողները կսովորեն այն զոհաբերությունների մասին, որոնք Տերը պահանջում է մեզանից։ Ցուցադրեք հետևյալ գծապատկերը։ (Կարող եք դասից առաջ այն արտագրել գրատախտակին։)

Իսահակ Մորլի (ՎևՈւ 64․20)

Ֆրեդերիկ Գ․ Վիլյամս (ՎևՈւ 64․21)

Պատվիրան

Պատասխան

Արդյունք

Բացատրեք, որ Իսահակ Մորլին Կիրթլենդում, Օհայո, մեծ ֆերմայի տեր էր։ Նա մեծահոգաբար հրավիրվում էր Եկեղեցու անդամներին, այդ թվում Ջոզեֆ Սմիթին և նրա ընտանիքին, ապրել իր տարածքում։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 64.20 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ էր Տերը հրահանգել Իսահակ Մորլիին նրա ֆերմայի վերաբերյալ:

  • Ի՞նչ Տերը հրահանգեց Իսահակ Մորլիին նրա ֆերմայի հետ կապված: (Երբ ուսանողները պատասխանեն, գրեք գծապատկերի վրա Վաճառել իր ֆերման, որն այն պատվիրանն էր, որ Տերը տվեց Իսահակ Մորլիին։)

Շեշտեք, որ Տերը պատվիրեց Իսահակ Մորլիին մեծ զոհաբերություն կատարել: Նրա ֆերմայի վաճառքից գոյացած գումարի մեծ մասը պետք է օգտագործվեր Եկեղեցու այլ անդամների համար հող գնելու նպատակով Ինդիփենդենսում, Միսսուրի։

  • Ի՞նչ օրհնություն Տերը խոստացավ տալ Իսահակ Մորլիին, եթե նա վաճառեր ֆերման: (Տերը խոստացավ, որ եթե Իսահակը վաճառեր իր ֆերման, ապա նա «չի գայթակղվի նրանից վեր, ինչ կարող էր տանել»։)

  • Ի՞նչ սկզբունք է այս խոստումն ուսուցանում մեզ գայթակղությունից խուսափելու մասին: (Ուսանողների պատասխանները պետք է ընդգրկեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք հետևում ենք մեզ համար Տիրոջ կամքին, ապա մենք չենք գայթակղվի նրանից վեր, ինչ կարող ենք տանել։)

Բացատրեք, որ Իսահակ Մորլին հետևեց իր ֆերման վաճառելու Տիրոջ պատվիրանին։ Նա առաջին Սրբերից էր, ովքեր բնակվեցին Ինդիփենդենսում, Միսսուրի, որտեղ ցանկանում էին հիմնել Սիոնը։ Նա ամբողջ իր կյանքի ընթացքում հավատարմությամբ ծառայեց Տիրոջը։ Գրատախտակին որպես Իսահակի պատասխան գրեք․ Նա հնազանդվեց։ Գրեք Նա օրհնվեց որպես իր գործողության արդյունք։

  • Ի՞նչ օրինակներ կարող եք բերել, երբ մենք կարող ենք խուսափել գայթակղությունից, հետևելով Տիրոջ պատվիրաններին և չափանիշներին: (Կարող եք կիսվել մի քանի օրինակներով Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից։)

Շեշտեք, որ մեկ այլ տղամարդ՝ Ֆրեդերիկ Գ․ Վիլյամսը, նույնպես մեծ ֆերմա ուներ Կիրթլենդում։ Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 64.21 և գտնել Ֆրեդերիկ Գ․ Վիլյամսին տված Տիրոջ պատվիրանը:

  • Ի՞նչ Տերը պատվիրեց Ֆրեդերիկ Գ․ Վիլյամսին նրա ֆերմայի հետ կապված: (Երբ ուսանողները պատասխանեն, համապատասխան տեղում գրատախտակին գրեք․ Չվաճառել իր ֆերման։)

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ հետևյալ պարբերությունը, որը բացատրում է, թե ինչ արեց Ֆրեդերիկ Գ․ Վիլյամսն իր ֆերմայի հետ.

Թեև Ֆրեդերիկ Գ․ Վիլյամսից չպահանջվեց վաճառել իր ֆերման, նա միևնույնն է զոհաբերելու պատրաստակամություն ցուցաբերեց։ Նա ասաց Ջոզեֆ Սմիթին, որ իր ֆերման կարող էր օգտագործվել որպես տուն կարիքի մեջ գտնվող Եկեղեցու անդամների համար, որոնք կարող էին նաև սնվել այնտեղ։ Ավելի ուշ Ֆրեդերիկը նվիրաբերեց իր ամբողջ ֆերման Եկեղեցուն՝ առանց որևէ փոխհատուցման։ Ֆրեդերիկ Գ․ Վիլյամսի և Օհայոյի այլ հավատարիմ Սրբերի զոհաբերությունների արդյունքում Տերը «ամրոց պահպանեց Կիրթլենդի հողում, հինգ տարվա ընթացքում» (ՎևՈւ 64․21)։ Այդ տարիների ընթացքում Սրբերը կառուցեցին Կիրթլենդի Տաճարը, որը մեծ օրհնությունների աղբյուր էր Սրբերի համար, այդ թվում Եղբայր Վիլյամսի համար։

Գրատախտակի աղյուսակում լրացրեք Ֆրեդերիկ Գ․ Վիլյամսին հատկացված սյունակը, գրելով համապատասխան տեղերում․ Նա հնազանդվեց և Նա օրհնվեց։

  • Ի՞նչ կարող ենք սովորել հնազանդության և զոհաբերության մասին Իսահակ Մորլիի և Ֆրեդերիկ Գ․ Վիլյամսի օրինակներից։ (Ամփոփեք ուսանողների պատասխանները, գրելով գրատախտակին հետևյալ սկզբունքը․ Մենք օրհնվում ենք, երբ հնազանդվում ենք Տիրոջը և կատարում այն զոհաբերությունները, որոնք Նա խնդրում է մեզանից։)

Բացատրեք, որ Իսահակ Մորլիի և Ֆրեդերիկ Գ․ Վիլյամսի զոհաբերությունները ցույց են տալիս, թե ինչպիսի զոհաբերություն պահանջեց Տերը նրանցից և պահանջում է այսօր մեզանից, որը տարբերվում է իր տեսակով։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 64.22 հատվածը: Դասարանին խնդրեք գտնել, թե ինչ զոհաբերություն է Տերը պահանջում մեզանից։

  • Համաձայն հատված 22-ի, ի՞նչ է Տերը պահանջում մեզանից։ (Ուսանողները պետք է առանձնացնեն հետևյալ վարդապետությունը. Տերը պահանջում է մեր սրտերը: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ ճշմարտությունը իրենց սուրբ գրություններում։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում՝ Տերը պահանջում է մեր սրտերը:

  • Ինչպե՞ս Իսահակ Մորլին և Ֆրեդերիկ Գ․ Վիլյամսն ապացուցեցին, որ պատրաստ էին տալու իրենց սրտերը Տիրոջը։ Մարդկանց ի՞նչ այլ օրինակներ գիտեք, որոնք տվել են իրենց սրտերը Տիրոջը։ (Կարող եք նշել, որ ուսանողները կարող են կիսվել օրինակներով սուրբ գրություններից կամ այն մարդկանց կյանքից, ում ճանաչում են։)

  • Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Տիրոջը, որ պատրաստ ենք տալու մեր սրտերը Իրեն։

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 64․23-25, իսկ դասարանին խնդրեք գտնել այն պատվիրանը, որը մենք կարող ենք պահել, ցույց տալով, որ տվել ենք մեր սրտերը Տիրոջը։

  • Ի՞նչ է Տերը պատվիրում Իր ժողովրդին անել: (Վճարել տասանորդը։ Կարող եք բացատրել, որ երբ Տերը տվեց այդ հայտնությունը, Սրբերը օգտագործեցին տասանորդ բառը, ի նկատի ունենալով Եկեղեցուն իրենց նվիրատվությունները։ Մոտ յոթ տարի անց Տերը հայտնեց, որ տասանորդը պետք է լինի մեր «տարեկան ամբողջ եկամուտի մեկ տասներորդը» [ՎևՈւ 119․4]։) Ինչպե՞ս կարող է տասանորդ վճարելը ցույց տալ, որ մենք տվել ենք մեր սրտերը Տիրոջը։

  • Համաձայն հատված 23-ի, ի՞նչ խոստում տվեց Տերը նրանց, ովքեր տասանորդ են վճարում։

Բացատրեք, որ թեև հատված 23-ում նշված օրհնությունը վերաբերում է ապագային, Տերը օրհնում է մեզ այսօր ևս տասանորդ վճարելու համար։ Կարող եք խնդրել ուսանողներին կիսվել իրենց փորձառություններով, երբ իրենք կամ իրենց ընտանիքները օրհնվել են տասանորդ վճարելու արդյունքում:

Վարդապետություն և Ուխտեր 64․26-43

Տերը հրահանգներ է տալիս Սիոնը հիմնելու վերաբերյալ

Վարդապետություն և Ուխտեր 64․26–43 հատվածների ակնարկի համար բացատրեք, որ այդ հատվածներում մենք կարդում ենք Սիոնը հիմնելու Տիրոջ հրահանգների մասին։ Դասի մնացած մասը նախատեսված է ուսանողների կողմից ուսուցանվելու համար։ Հրավիրեք առաջին ուսուցիչ-ուսանողին դուրս գալ դասարանի առաջ՝ դասն ուսուցանելու համար։

Ուսանող-ուսուցիչ 1—Վարդապետություն և Ուխտեր 64․26-33

Սկսեք դասը՝ ուղղելով հետևյալ հարցը.

  • Ե՞րբ են ձեզ խնդրել կատարել մի աշխատանք, որը ձեզ համար դժվար կամ ծանր է եղել։ (Ուսանողների պատասխաններից հետո կիսվեք ձեր անձնական փորձառությամբ:)

Բացատրեք, որ 1831թ․ օգոստոսին, Տերը Սրբերին ահռելի աշխատանք տվեց․ նրանք պետք է գումար գտնեին և գնեին հողեր կառուցելու համար Սիոն քաղաքը Ջեկսոն գավառում, Միսսուրի։ Սրբերը գիտեին, որ երբ հող գնեին, պետք է շատ աշխատեին այնտեղ քաղաք և տաճար կառուցելու համար։Վարդապետություն և Ուխտեր 64․26-30-ը պարունակում է Տիրոջ պատգամը Իր երկու ծառաներին՝ Նյուել Ք․ Ուիթնիին և Սիդնի Գիլբերտին։ Նա պատվիրեց նրանց օգտագործել իրենց խանութը Կիրթլենդում, Օհայո, օգնելու համար հոգալ Սրբերի կարիքները։ Սա մի օրինակ է, թե ինչպես Սրբերից պահանջվեց զոհաբերություն կատարել և նվիրաբերել Սիոնի կառուցմանը։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 64.31-33 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով այն արտահայտությունները, որոնք կարող էին քաջալերել Սրբերին, որոնք ջանում էին կատարել Սիոնը կառուցելու այդ ահռելի դժվար հանձնարարությունը:

  • Ի՞նչ արտահայտություններ կարող էին խրախուսել այդ Սրբերին։ (Երբ ուսանողները կիսվեն իրենց գտած արտահայտություններով, հարցրեք նրանց, թե ինչպես կարող են կիրառել դրանք իրենց նկատմամբ։)

Երբ ուսանողներն ավարտեն քննարկել այդ տողերը, գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Եթե մենք ջանասիրաբար բարի ենք գործում, մենք մեծ ձեռքբերումներ կունենանք։ Կիսվեք այդ սկզբունքի վերաբերյալ ձեր վկայությամբ: Կարող եք նաև կիսվել փորձառությամբ, որն օգնել է ձեզ սովորել այդ սկզբունքի մասին ճշմարտությունը։

Ուսանող-ուսուցիչ 2—Վարդապետություն և Ուխտեր 64․34-43

Խնդրեք ուսանողներին մտածել այն ժամանակների մասին, երբ հնազանդվել են ծնողին, Եկեղեցու ղեկավարին, ուսուցչին կամ մարզիչին, սակայն արել են դա անպատրաստակամ։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 64.34 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով այն բառերը, որոնք նկարագրում են մեր վերաբերմունքը, երբ հնազանդվում ենք Տիրոջը:

  • Ի՞նչ խոսքեր են սովորեցնում հնազանդության նկատմամբ ճիշտ վերաբերմունքի մասին։

Ուսանողների պատասխաններից հետո գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին․ Մենք պետք է հնազանդվենք Տիրոջը մեր ողջ սրտով և պատրաստակամ մտքով։

  • Ի՞նչ եք կարծում, ինչ է նշանակում հնազանդվել Տիրոջը սրտով և պատրաստակամ մտքով։

Խնդրեք ուսանողներին մտածել այն ժամանակների մասին, երբ հնազանդվել են Տիրոջը իրենց սրտով և պատրաստակամ մտքով։

  • Ինչպե՞ս է դա տարբերվել այն ժամանակներից, երբ պատրաստակամորեն չեք հնազանդվել։ (Կարող եք կիսվել նաև ձեր անձնական փորձառությամբ:)

Շեշտեք, որ համաձայն հատված 34-ի, նրանք, ովքեր հնազանդվում են Տիրոջը իրենց սրտով և մտքով, կվայելեն Սիոնի օրհնությունները վերջին օրերում։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 64.41-43 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով մեր օրերում Սիոնը հիմնելու մասին տեղեկությունը: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ հատվածները, բացատրեք, որ վերջին օրերում Սիոնը կհիմնվի բոլոր երկրներում, որտեղ մարդիկ կհնազանդվեն Տիրոջը իրենց սրտով և պատրաստակամ մտքով։

Կիսվեք ձեր վկայությամբ՝ Տիրոջը սրտով և պատրաստակամ մտքով հնազանդվելու կարևորության մասին։ Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ եղանակներով կարող են հնազանդվել Տիրոջը իրենց սրտով և պատրաստակամ մտքով։ Խրախուսեք նրանց նկատել, թե ինչ փոփոխություն է կատարում իրենց կյանքում նման վերաբերմունքը։

Ուշադրություն․ Երբ ուսանողները ուսուցանեն դասի իրենց մասը, շնորհակալություն հայտնեք նրանց իրենց աշխատանքի համար։ Վկայեք, որ խոստացված օրհնություններն արժեն այն հնազանդությանը և զոհաբերություններին, որոնք Տերը պահանջում է մեզանից։ Ուսանողներից մեկին խնդրեք ամփոփել այն, ինչ դասարանը սովորեց այսօր, և բացատրել, թե ինչպես նա կգործի համաձայն այդ սկզբունքների։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 64․20։ Իսահակ Մորլիին պատվիրվեց վաճառել իր ֆերման

Այդ ժամանակ, երբ Տերը տվեց այս հայտնությունը, որը գրառված է Վարդապետություն և Ուխտեր 64-ում, Իսահակ Մորլին Միսսուրիում էր, սակայն նա նոտարական լիազորություն տվեց իր ազգականին՝ Տիտոս Բիլլինգսին։ Այդ պատճառով Տիտոս Բիլլինգսը նույնպես հրահանգ ստացավ վաճառելու իր ֆերման (տես ՎևՈւ 63․39)։ Տիտոս Բիլլինգսը վաճառեց մոտ 80 ակր հող Իսահակ Մորլիի ֆերմայից Ռիչի և Հերկուլես Քարրելին 1831թ. հոկտեմբերին։ (Իսահակ Մորլիի ֆերմայի դիրքը տեսնելու համար, տես Եկեղեցու պատմության քարտեզներ, Քարտեզ 4, Կիրթլենդ, Օհայո՝ 1830–38։)