Սեմինարիա
Տնային ուսումնասիրության դաս. Սիոնի կենտրոնական վայրը, Վարդապետություն և Ուխտեր 57-59 (Մաս 13)


Տնային ուսումնասիրության դաս

Սիոնի կենտրոնական վայրը, Վարդապետություն և Ուխտեր 57-59 (Մաս 13)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի համառոտ շարադրանք

Իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որոնք ուսանողները սովորեցին, երբ նրանք ուսումնասիրում էին «Սիոնի կենտրոնական վայրը» դասը և և Վարդապետություն և Ուխտերի 57-59 բաժինները (մաս 13), չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որն ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ մտածեք ձեր ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (Սիոնի կենտրոնական վայրը)

Այս դասի ընթացքում ուսանողները ձեռք բերեցին համառոտ հասկացողություն Սիոնի մասին: Նրանք պարզաբանեցին, որ Սիոնը վերաբերում է երկրի կամ քաղաքի և մի խումբ մարդկանց, ովքեր մաքուր են սրտով: Ուսանողները սովորեցին Սիոն քաղաքի տեղակայման մասին, և որ Սիոնը պիտի կառուցվի արդարության սկզբունքների հիման վրա: Ուսանողները ուսումնասիրեցին նաև այն դժվարությունները, որը Սրբերը տարան, երբ փորձում էին հիմնել Սիոնը Միսսուրիի նահանգի Ջեկսոն գավառում:

Օր 2 (Վարդապետություն և Ուխտեր 57)

Որպես այս դասի մաս, ուսանողները սովորեցին, որ Սիոնի քաղաքը տեղակայված կլինի Ինդիփենդենսում, Ջեկսոն գավառում (Միսսուրի), և որ մի տաճար պիտի կառուցվի այնտեղ: Տերը հրահանգներ տվեց այն մարդկանց, ովքեր կանչված էին օգնելու կառուցել Սիոնը: Երբ ուսանողները սովորում էին այս անհատների մասին, նրանք պարզեցին, որ մենք պիտի օգտագործենք մեր անձնական զորությունը` օգնելու կառուցել Տիրոջ արքայությունը, երբ Նա կանչում է մեզ անելու այդ:

Օր 3 (Վարդապետություն և Ուխտեր 58)

Ուսումնասիրելով Տիրոջ պատվիրանները, որոնք նա տվեց այն երեցներին, ովքեր կանգնել էին Սիոնը կառուցելու հսկայական խնդրի առջև, ուսանողները բացահայտեցին հետևյալ սկզբունքները. մենք կօրհնվենք, եթե պահենք Տիրոջ պատվիրանները, մեր հավերժական պարգևը կլինի ավելի մեծ, եթե մենք հավատարիմ մնանք նեղության ժամանակ, և եթե կիրառենք մեր ազատ կամքը` կատարելու գործեր, որոնք իրականացնում են արդարությունը, մենք կստանանք հատուցումը: Ուսանողները արձագանքեցին նաև Տիրոջ այն խոստմանը, որ եթե մենք ապաշխարենք մեր մեղքերը, Նա կների մեզ և այլևս չի հիշի մեր մեղքերը:

Օր 4 (Վարդապետություն և Ուխտեր 59)

Ուսումնասիրելով Տիրոջ հրահանգները` ուղղված այն Սրբերին, ովքեր ճանապարհորդել էին Միսսուրի, ուսանողներն իմացան, որ մենք պիտի սիրենք Աստծուն մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով ու ուժով և եթե կիրակի օրը սուրբ պահենք, ապա դա կօգնի մեզ դիմակայել գայթակղությանը և հաղթահարել մեղքը: Նրանք սովորեցին նաև, որ մենք վիրավորում ենք Աստծուն, երբ չենք արտահայտում մեր երախտագիտությունը Նրան և չենք պահում Նրա պատվիրանները: Ուսանողները պարզեցին նաև այն օրհնությունները, որոնք նրանք կստանան, եթե պահեն Տիրոջ պատվիրանները:

Նախաբան

Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ ապաշխարության սկզբունքները: Երբ ուսանողները սովորեն այս սկզբունքները, կհասկանան, թե ինչ պիտի անեն, որպեսզի ապաշխարեն և ինչպես կարող է ներման Տիրոջ խոստումն օրհնել նրանց կյանքը: Մինչ որոշ նյութեր ուղղված էին ամենօրյա դասերին, այս դասը ձեզ հնարավորություն է տալիս օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ ապաշխարության սկզբունքները և ավելի լավ կիրառել դրանք իրենց կյանքում:

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 58․34-43

Տերը հրահանգներ է տալիս Սիոնի վերաբերյալ և ուսուցանում է ապաշխարության սկզբունքները

Նախքան դասի սկսվելը գրատախտակին գրեք հետևյալ հարցերը. Ի՞նչ է նշանակում ապաշխարել: Ինչպե՞ս կարող եմ ես իմանալ, որ լիովին ապաշխարել եմ: Դասի սկզբում ուսանողներին հարցրեք, թե նրանք ինչպես կպատասխանեին հարցերին:

Գրեք հետևյալ անունները գրատախտակին. Մարտին Հարրիս, Վիլյամ Վ. Ֆելպս և Զիբա Պետերսոն:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 58.38-41, 60 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով այն խորհրդին, որը Տերը տվեց այդ մարդկանց, երբ նրանք պատրաստվում էին կառուցել Սիոնը։ Ուսանողների պատասխաններից հետո, կարող եք գրատախտակին գրել նրանց պատասխանները` համապատասխան անվան տակ։

  • Համաձայն Տիրոջը, ո՞րն էր Մարտին Հարրիսի մեղքը: Տերն ի՞նչ ասաց նրան անել:

  • Համաձայն Տիրոջը, որո՞նք էին Վիլյամ Վ․ Ֆելփսի մեղքերը: Ի՞նչ Տերն ասաց նրան անել: (Դուք կարող եք բացատրել, որ «գերազանցություն է փնտրում» արտահայտությունը [հատված 41-ում] չի նշանակում անել մեր լավագույնը կամ փորձել բարելավել: Փոխարենը, այդ արտահայտությունը վերաբերում է անարդար, մեծամիտ ցանկությանը՝ երևալու ավելի լավը կամ ավելի կարևոր, քան այլ մարդիկ են:)

  • Ի՞նչ էր փորձում անել Զիբա Պիտերսոնը իր մեղքերի պատճառով:

Շեշտեք, որ այդ մարդկանց մեղքերի պատճառով նրանք չէին կարող օգնել կառուցել Սիոնը:

  • Որա՞նք են այն մի քանի ուղիները, որով մեր մեղքերը սահմանափակում են Տիրոջը ծառայելու մեր կարողությունը:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 58.42 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Տերն ինչ ուսուցանեց ապաշխարության մասին:

  • Համաձայն այդ հատվածի, ի՞նչ է խոստանում Տերը մեզ, եթե մենք ապաշխարենք մեր մեղքերը: (Ուսանողները պետք է գտնեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք ապաշխարենք մեր մեղքերից, Տերը կների մեզ և այլևս չի հիշի մեր մեղքերը: Գրեք այս սկզբունքը գրատախտակին: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել խոսքերը, որոնք ուսուցանում են այդ սկզբունքը հատված 42-ում:)

  • Մեր ո՞ր մեղքերին է վերաբերում այդ սկզբունքը: (Բոլոր:)

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք․ Փաքերի խոսքերը. Դասարանին խնդրեք լսել, թե որ խոսքերն ու արտահայտություններն են առնչվում գրատախտակին գրված սկզբունքին:

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Անկախ այն բանից, թե ինչպիսի մեղք ենք մենք գործել, անկախ նրանից, թե մեր գործողությունները որքանով են վնասել ուրիշներին, այդ մեղքը կարող է ամբողջովին մաքրվել: Ինձ համար բոլոր սուրբ գրությունների մեջ ամենագեղեցիկ արտահայտությունը այն է, որ Տերն ասել է. «Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերը, նա ներվում է, և ես՝ Տերս, այլևս չեմ հիշում դրանք: ( ՎևՈւ 58:42)

«Սա է Հիսուս Քրիստոսի ավետարանի և Քավության խոստումը» («Քավությունը» Ensign կամ Լիահոնա նոյեմբեր 2012, 77):

  • Իմացությունն այն բանի, որ ձեր բոլոր մեղքերը կարող են ներվել, ինչպե՞ս է օրհնել ձեր կյանքը:

Բացատրեք, որ որոշ մարդիկ սխալմամբ կարծում են, որ եթե իրենք դեռ հիշում են իրենց մեղքերը, ապա լիովին չեն ապաշխարել: Հավաստիացրեք նրանց, որ իրենց մեղքերի հիշողությունը կարող է օգնել նրանց խուսափել միևնույն մեղքը գործելուց:

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Նախագահ Հարոլդ Բ. Լիի հետևյալ միտքը. Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնել, թե նա ի՞նչ է ուսուցանել խղճի այն խաղաղության մասին, որը գալիս է քավության միջոցով:

Նկար
Նախագահ Հարոլդ Բ. Լի

«Երբ գալիս է ժամանակը, երբ դուք ձեր մեղքերից ապաշխարելու համար արել եք այն ամենը, որ դուք կարող եք, ով էլ դուք լինեք, որտեղ էլ դուք լինեք, և ձեր հնարավորության սահմաններում փոխհատուցել եք դրանց դիմաց, եթե դա մի այնպիսի բան է, որը կարող է ազդել ձեր Եկեղեցու անդամ մնալու վրա, և դուք գնացել եք համապատասխան իշխանավորների մոտ, ապա դուք կցանկանաք այդ հաստատող պատասխանը, թե արդյոք Տերն ընդունում է ձեզ, թե ոչ: Ձեր հոգու փնտրտուքներում, եթե դուք փնտրեք ու գտնեք խղճի այդ խաղաղությունը, այդ նշանով դուք կիմանաք, որ Տերն ընդունել է ձեր ապաշխարությունը» (Stand Ye in Holy Places [1974], 185)։

Նշեք, որ գրատախտակին գրված խոստումը պայմանական է: Մենք կարող ենք ստանալ Տիրոջ ներումը, եթե միայն ամեն բան անում ենք, որպեսզի լիովին ապաշխարենք մեր մեղքերը:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից: Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել այն բաներին, որոնցից նրանք կարող են իմանալ այն մասին, թե ինչ է նշանակում ապաշխարել:

«Ապաշխարությունն ավելին է, քան միայն գործած սխալների գիտակցումը։ Ապաշխարությունը մտքի և սրտի փոփոխություն է: Այն ներառում է մեղքից շրջվելը և ներման համար Աստծուն դիմելը: Այն թելադրվում է Աստծո հանդեպ սիրուց և Նրա պատվիրաններին հնազանդվելու անկեղծ ցանկությունից։ (Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկ 2011], 28):

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 58.43 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով այն երկու բաների վրա, որ մենք պիտի անենք, որպեսզի լիովին ապաշխարենք մեր մեղքերը:

  • Ըստ այդ հատվածի, որոնք այն երկու բաները, որ մենք պիտի անենք, որպեսզի լիովին ապաշխարենք մեր մեղքերը: (Գրատախտակին գրեք հետևյալ վարդապետությունը: Ապաշխարելու համար մենք պիտի խոստովանենք և թողնենք մեղքերը:)

  • Ինչպե՞ս է այս վարդապետությունն օգնում մեզ պատասխանել հետևյալ հարցին. «Ինչպե՞ս կարող ենք իմանալ, արդո՞ք մենք լիովին ապաշխարել ենք»: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ մեղքերի խոստովանությունն ու դրանք թողնելը կարևոր լիարժեք ապաշխարության համար:)

  • Ի՞նչ է նշանակում խոստովանել մեր մեղքերը:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում խոստովանել մեր մեղքերը, հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Խոստովանելը և թողնելը զորեղ գաղափարներ են: Դրանք ավելին են, քան սովորական «Ես ընդունում եմ դա: Ես ներողություն եմ խնդրում»: Խոստովանությունը սխալի և Աստծուն կամ մարդուն հասցրած վիրավորանքի խորը, երբեմն տենդային գիտակցումն է: («Ապաշխարության Աստվածային պարգևը» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 40):

  • Ինչպե՞ս կարող է մեր մեղքերը խոստովանելը օգնել մեզ հրաժարվել մեղքից և դիմել Աստծուն ներման համար:

Այս քննարկման ընթացքում ուսանողները կարող են մտածել, թե ինչ մեղքեր պետք է խոստովանեն և ում դրանք պետք է խոստովանեն: Բացատրեք, որ մենք կարիք ունենք խոստովանել մեր բոլոր մեղքերը մեր Երկնային Հորը: Լուրջ մեղքերը` ինչպես օրինակ սեռական մեղքերը (ներառյալ պոռնոգրաֆիայի օգտագործումը), նույնպես պիտի խոստովանել եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին:

Ուսանողների ուշադրությունը հրավիրեք գրատախտակին գրված վարդապետության վրա։

  • Ի՞նչ է նշանակում թողնել մեր մեղքերը: (Մեր մեղքերից լիովին հրաժարվելը և այլևս դրանք չկրկնելը:)

Վկայեք Փրկչի Քավության և ապաշխարության և ներման ձեր քննարկած սկզբունքների մասին: Հրավիրեք ուսանողներին խորհել, արդյոք կա որևէ մեղք, որը նրանք պիտի ապաշխարեն և խրախուսեք նրանց ապաշխարել` գործելով ըստ այն ճշմարտությունների, որոնք նրանք սովորել են:

Հիշեցրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտերի 58.42-43 հատվածը սուրբ գրությունների սերտման հատվածների ցանկից է: Հրավիրեք նրանց պատմել, թե իրենք ի՞նչ ջանքեր են գործադրում այն մտապահելու համար:

Հաջորդ մասը (Վարդապետություն և Ուխտեր 60-64)

Որպեսզի ուսանողներին նախապատրաստեք Վարդապետություն և Ուխտերի 60-64 բաժինների ուսումնասիրությանը, կարող եք հրավիրել նրանց` մտածել հետևյալի մասին. «Եթե ինչ-որ մեկին չի հաջողվում ներել մեկ ուրիշի կատարած սխալը, ո՞վ է ավելի մեծ մեղք գործում»: Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչպես են նրանք արձագանքում, երբ վիրավորվում են մեկ այլ մարդու գործողություններից կամ բառերից: Նույնիսկ ամենացավալի դեպքերում, մենք ու՞մ պիտի ներենք: Բացատրեք, որ հաջորդ դասի ժամանակ ուսանողները կիմանան, թե Տերն ի՞նչ է սովորեցրել այս հարցի վերաբերյալ և ինչպես արձագանքել ուրիշների վիրավորանքներին: