Սեմինարիա
Դաս 116. Վարդապետություն և Ուխտեր 109.1-46


Դաս 116

Վարդապետություն և Ուխտեր 109․1-46

Նախաբան

Սրբերը մոտ երեք տարի աշխատեցին Կիրթլենդի Տաճարը կառուցելու համար։ Երբ նրանք ավարտել էին, Տերը Մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնեց այն աղոթքը, որը պետք է ասվեր տաճարի նվիրագործման ժամանակ։ 1836թ․ մարտի 27-ին, նվիրագործման արարողությունների ժամանակ Մարգարեն կարդաց այդ աղոթքը։ Աղոթքը գրված է Վարդապետություն և Ուխտեր 109-ում։ Այս դասն ուսումնասիրում է աղոթքի առաջին մասը, որտեղ խնդրվում է Տիրոջից ընդունել տաճարը և իրականացնել այն խոստումները, որոնք Նա կապել է այդ առիթով, այդ թվում՝ պաշտպանություն և օրհնություններ նրանց համար, ովքեր կերկրպագեն այնտեղ։

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 109․1-23

Ջոզեֆ Սմիթը խնդրում է Տիրոջն ընդունել Կիրթլենդի Տաճարը և օրհնել այնտեղ երկրպագողներին։

Ցույց տվեք տաճարների մի քանի նկարներ։ Կարող եք հարցնել ուսանողներին, թե արդյոք նրանք գիտեն տաճարների գտնվելու վայրը։

Հետևյալ հարցը գրեք գրատախտակին․ Ինչո՞ւ ենք մենք կառուցում տաճարներ։ Ուսանողներին հանձնարարեք բաժանվել զույգերի և քննարկել այդ հարցի պատասխանները։ Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, բացատրեք, որ մենք կարող ենք այդ հարցի պատասխանները գտնել Վարդապետություն և Ուխտեր 109-ում։

Նկար
Կիրթլենդի տաճարը

Ուսանողներին ցույց տվեք Կիրթլենդի Տաճարի նկարը (տես Ավետարանի նկարների գիրք [2009], հր. 117; տես նաև LDS.org և josephsmith.net)։ Բացատրեք, որ Սրբերը շուրջ երեք տարի զոհաբերություններ կատարեցին և աշխատեցին Կիրթլենդի Տաճարը կառուցելու համար։ Նրանք ականատեսն եղան Տիրոջ խոստման իրականացմանը, որ եթե նրանք պահեն Նրա պատվիրանները, նրանք «կառուցելու զորություն կունենան» (ՎևՈւ 95․11)։ 1836թ․ մարտի 27-ին, Սրբերը մասնակցեցին տաճարի նվիրագործման արարողությանը, և Ջոզեֆ Սմիթն ասեց նվիրագործման աղոթքը։ Նա հայտնությամբ ստացավ աղոթքի խոսքերը նախքան նվիրագործման արարողությունը։ Աղոթքը գրված է Վարդապետություն և Ուխտեր 109-ում։

Նկար
Կիրթլենդի Տաճարի առաջին հարկը

Կիրթլենդի Տաճարի ստորին հատվածի հատակագիծը։

Բացատրեք, որ շուրջ 1,000 Վերջին Օրերի Սրբեր ներկա էին Կիրթլենդի Տաճարի նվիրագործման արարողությանը։ Շատ ավելի մարդիկ էին ցանկանում ներկա գտնվել, սակայն չէին կարողանում տեղավորվել շինության մեջ։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը կազմակերպեց, որպեսզի նրանք մեկ այլ շինության ներսում մասնակցեն ժողովին, իսկ նվիրագործման արարողությունը մի քանի օր անց կրկնվեց նրանց համար։

Հորդորեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք գտնվում են Կիրթլենդի Տաճարի նվիրագործման արարողությանը․ Երգչախմբի կողմից բացիչ օրհներգի ժամանակ նրանք մեծ նախազգացումներ ունեցան։ Այնուհետև Սիդնի Ռիգդոնը ելույթ ունեցավ։ Կարճատև դադարից հետո, նրանք հնարավորություն ունեցան հաստատելու Եկեղեցու ղեկավարներին։ Այնուհետև Մարգարե Ջոզեֆ Սմիթը կանգնեց և կարդաց նվիրագործման աղոթքը։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք կանգնել և բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 109.1-4 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն առաջին պատճառին, որի համար Սրբերը կառուցեցին Կիրթլենդի Տաճարը։

  • Ո՞րն էր առաջին պատճառը, որի համար Սրբերը կառուցեցին Կիրթլենդի Տաճարը։ (Ուսանողները պետք է հասկանան, որ Սրբերը կառուցեցին տաճարը, քանի որ Տերը պատվիրել էր նրանց։ Հետևյալը գրեք գրատախտակին․ Տերը մեզ պատվիրում է կառուցել տաճարներ։)

Մեկ այլ ուսանողի հանձնարարեք կանգնել և բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 109.5 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն արտահայտություններին, որոնք նկարագրում են տաճարի կառուցման համար արված Սրբերի զոհաբերությունները։

  • Ի՞նչ արտահայտություններ դուք նկատեցիք: (Պատասխանները կարող են ներառել՝ «մեծ նեղություն», «մեր աղքատության միջից» և «տվել ենք մեր ստացվածքից»։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Կիրթլենդի Տաճարի կառուցման ժամանակ Սրբերի կատարած զոհաբերությունները, որևէ ուսանողի խնդրեք կարդալ հետևյալ շարադրանքը․

1833թ․ հունիս ամսից մինչև 1836թ․ մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Եկեղեցու անդամները զոհաբերեցին ժամանակ, փող և ունեցվածք, որպեսզի օգնեին Տիրոջ տան կառուցմանը։ Տղամարդիկ կամավոր կերպով բանվորություն էին անում շինարարության վրա։ Կանայք հագուստ էին պատրաստում և կացարան տրամադրում: Երբ տղամարդկանցից շատերը Սիոնի ճամբարի հետ գտնվում էին հեռու, կանանցից ոմանք շարունակեցին աշխատել տաճարի վրա։ Վերջին Օրերի Սրբերից ոմանք, ինչպիսիք են Ջոն Թաններն ու Վիեննա Ջակուիզը, իրենց հարստության մեծ մասը տվեցին տաճարի կառուցման համար։ Մյուսներն աջակցեցին իրենց արհեստավարժ աշխատանքով։ Օրինակ, Բրիգամ Յանգը Կանադայում մկրտեց մի տղամարդու, որի անունը Արտեմուս Միլլետ էր։ Եղբայր Միլլետը թողեց որմնադրի իր աշխատանքը, որը նա կատարում էր Կանադայի կառավարության համար, որպեսզի նա և նրա ընտանիքը տեղափոխվեին Կիրթլենդ, որտեղ նա ծառայեց որպես տաճարի շինարարության աշխատանքի ղեկավար։ Ընդհանուր առմամբ Տաճարն արժեցավ 60,000 ամերիկյան դոլլար՝ մի ահռելի գումար այդ ժամանակվա համար, հատկապես եթե հաշվի առնենք Սրբերի չքավորությունը։ Համեմատության համար նշենք, որ այսօր այդ գումարը կարժենար 1,000,000 ամերիկյան դոլլար։

  • Տաճարի կառուցման համար արված Սրբերի զոհաբերություններից, ի՞նչը տպավորություն թողեց ձեզ վրա։

Հանձնարարեք ուսանողներին մտքում վերընթերցել 5 հատվածը և գտնել այն ճշմարտությունը, որտեղ բացատրվում է, թե ինչու Սրբերն այդքան շատ զոհաբերեցին տաճարի կառուցման համար։

  • Ի՞նչ ճշմարտություն գտաք այն մասին, թե ինչու Սրբերը ցանկացան կառուցել տաճարը։ (Ուսանողները պետք է արտահայտեն, որ տաճարում, Տերը կարող է հայտնվել մեզ։ Այդ սկզբունքը գրեք գրատախտակին։)

Դասարանի կեսին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 109․10–11 հատվածները, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ խնդրեց Ջոզեֆ Սմիթը Տիրոջից, որպեսզի մարդիկ կարողանային ստանալ տաճարի օրհնությունները։ Դասարանի մյուս կեսին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 109․12-13 հատվածները, ուշադրություն դարձնելով այն արտահայտություններին, որոնք օգնեցին նրանց հասկանալ, թե ինչպես է Տերը տաճարում հայտնվում մեզ։ Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, առաջին խմբին տվեք հետևյալ հարցերը․

  • Ի՞նչ խնդրեց Ջոզեֆ Սմիթը Տիրոջից, որպեսզի մարդիկ կարողանային ստանալ տաճարի օրհնությունները։ (Իր փառքով օգնի նրանց, որպեսզի նրանք կարողանան արժանի գտնվել Իր աչքում։)

  • Երբ մենք ձգտում ենք արժանի լինել տաճար մտնելու համար, ինչո՞ւ մենք Տիրոջ փառքի կարիքն ունենք։

Երկրորդ խմբին տվեք հետևյալ հարցը․

  • Ի՞նչ արտահայտություններ գտաք, որոնք օգնեցին ձեզ հասկանալ, թե ինչպե՞ս է տաճարներում Տերն իրեն հայտնի դարձնում մեզ։ (Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այն հատվածները, որոնցով իրենց դասարանցիները կիսվեցին։)

Հորդորեք ուսանողներին կիսվել, զույգերով կամ դասարանով, այն փորձառություններով, որոնք նրանք ունեցել են, երբ տաճարում մոտ են զգացել Տիրոջը։ Հիշեցրեք նրանց, որ որոշ փորձառություններ սուրբ են կամ անձնական դրանցով կիսվելու համար։ Անհրաժեշտության դեպքում կիսվեք ձեր անձնական վկայությամբ։

  • Ինչպե՞ս է տաճարում Տիրոջը մոտ լինելու զգացումն ազդում ձեր կյանքի վրա, երբ դուք գտնվում եք տաճարից դուրս։

Հանձնարարեք ուսանողներին շարունակել մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 109․14-23 հատվածները, ուշադրություն դարձնելով այն լրացուցիչ օրհնություններին, որոնք Տերը խոստացել է նրանց, ովքեր երկրպագում են տաճարում։

  • Ի՞նչ լրացուցիչ օրհնություններ է Տերը խոստացել նրանց, ովքեր երկրպագում են տաճարում։ (Այդ հատվածներում ուսանողները պետք է գտնեն շատ օրհնություններ։ Կարող եք այդ օրհնությունները թվել գրատախտակին։)

22–23 հատվածներից, որո՞նք են տաճարում երկրպագելու որոշ արդյունքները։ (Ուսանողների տված պատասխանների հիման վրա, օգնեք նրանց բացահայտելու հետևյալ ճշմարտությունը․ Տաճարային օրհնությունների ստացումը զինում է մեզ զորությամբ և Տիրոջ օգնությամբ, մինչ մենք ծառայում ենք Նրան։ Հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին։ Կարող եք նաև առաջարկել, որ ուսանողները գրեն դա իրենց սուրբ գրություններում։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «[Տիրոջ] զորությամբ զինված» լինել։

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ դրա նշանակությունը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ․ Վիրթլինի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը

«Տիրոջ տան մեջ Եկեղեցու անդամները կարող են օժտվել «բարձրից զորությամբ» [ՎևՈւ 95․8], մի զորություն, որը կօգնի մեզ դիմակայել գայթակղությանը, պատվել ուխտերը, հնազանդվել Տիրոջ պատվիրաններին, և ջերմեռանդ ու անվախ վկայություն բերել ընտանիքին, ընկերներին ու հարևաններին» (“Cultivating Divine Attributes,” Ensign, Nov. 1998, 27)։

  • Ինչպե՞ս կարող է այդ տեսակ զորությունը օրհնություն հանդիսանալ ձեր և ձեր ընտանիքի համար։ Ինչպե՞ս կարող է այդ տեսակ զորությունը օրհնություն հանդիսանալ լիաժամկետ միսիոներների համար։

Վարդապետություն և Ուխտեր 109․24-46

Ջոզեֆ Սմիթը Տիրոջից խնդրում է պաշտպանել ու օրհնել նրանց, ովքեր կերկրպագեն տաճարում և նրանց, ովքեր կքարոզեն ավետարանը

Նկարեք մալա և սուր գրատախտակի վրա։ Կարող եք բացատրել, որ մալայի օգնությամբ կրային խառնուրդ է կիրառվում աղյուսների կամ քարերի արանքում։ Հարցրեք ուսանողներին, թե ինչպե՞ս կարող են այդ գործիքներն օգտագործվել տաճարի կառուցման ժամանակ։

Նկար
մալա և սուր

Բացատրեք, որ Կիրթլենդի Տաճարի կառուցման ժամանակ, ամբոխը սպառնում էր քանդել տաճարը։ Նախագահ Բրիգամ Յանգն ասել է. «Պատերի վրայի բանվորներն իրենց մեկ ձեռքում պահում էին սուրը, որպեսզի պաշտպանվեին ամբոխից, իսկ մյուս ձեռքով տեղափոխում էին քարը և աշխատում մալայով» (Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe [1954], 415): Երբեմն, այն մարդիկ, ովքեր օրվա ընթացքում աշխատել էին տաճարի վրա, պետք է պահապան կանգնեին գիշերը։

Բացատրեք, որ բացի նրանից, որ Սրբերը ջանասիրաբար պաշտպանում էին տաճարն ու իրենց, նրանք խնդրեցին նաև Տիրոջ պաշտպանությունը։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 109․24-28 հատվածները և հորդորեք դասարանին ուշադրություն դարձնել այն պաշտպանության տեսակի վրա, որը Ջոզեֆ Սմիթը խնդրեց Տիրոջից տաճարը կառուցելուց հետո։

  • Ի՞նչ տեսակի պաշտպանության համար էր Ջոզեֆն աղոթում։

  • Ըստ 24 հատվածի, ի՞նչ պետք է անենք այդ տեսակ պաշտպանություն ստանալու համար։

  • Ի՞նչ կարող ենք սովորել այդ հատվածներից չարից պաշտպանվելու վերաբերյալ։ (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, բայց նրանք պետք է նշեն հետևյալ սկզբունքը․ Եթե Տիրոջ ժողովուրդը արժանի է և տաճարում երկրպագում է Նրան, ապա ամբարշտությունը չի հաղթանակի նրանց դեմ։)

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 109․29-46 հատվածները, բացատրելով, որ Մարգարեն աղոթեց, որ նրանք ովքեր կեղծ տեղեկություններ են տարածում Սրբերի մասին կարկամեցվեն, և որ Եկեղեցու անդամները կարողանան բարձրանալ և կատարել Տիրոջ աշխատանքը։ Նա Տիրոջից նաև խնդրեց, որ լցնի տաճարն Իր փառքով և Իր ծառաներին տա այն վկայությունն ու զորությունը, որը նրանց պետք է ավետարանը հռչակելու համար։

Ավարտելով, խրախուսեք ուսանողներին, որ միշտ կրեն գործող տաճարային երաշխավորագիր, նույնիսկ, եթե նրանք տաճարին մոտ չեն ապրում։ Կարող եք կիսվել Նախագահ Հովարդ Վ․ Հանթերի հետևյալ հայտարարությամբ․

Նկար
Նախագահ Հովարդ Վ. Հանթեր

«Իսկապես, Տերը ցանկանում է, որ Իր ժողովուրդը լինի տաճարը կարևորող ժողովուրդ: Իմ ամենանվիրական ցանկությունն է, որ Եկեղեցու յուրաքանչյուր անդամ լինի տաճարին արժանի: Եկեք լինենք տաճարհաճախող և տաճարսիրող ժողովուրդ: Եկեք հաճախ գնանք տաճար` որքան ժամանակը, միջոցները և անձնական պայմանները ներում են» (“The Great Symbol of Our Membership,” Ensign, Oct. 1994, 5)։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 109։ Կիրթլենդի Տաճարի հատակագիծը

Հետևյալ պատկերը ցույց է տալիս Կիրթլենդի Տաճարի առաջին հարկի դասավորվածությունը, որտեղ նվիրագործումը տեղի է ունեցել։

Նկար
Կիրթլենդի Տաճարի առաջին հարկը

Վարդապետություն և Ուխտեր 109․2–3։ Ամրապնդված հայտնության և պատվիրանների միջոցով

Հիսուս Քրիստոսի ղեկավարության ներքո, Մարգարե Ջոզեֆ Սմիթը կարողացավ իրագործել ավելի մեծ բաներ, քան նա կարող էր անել ինքնուրույն։ Հղում անելով Կիրթլենդի Տաճարի նախագծին և շինարարությանը, Նախագահ Բրիգամ Յանգը հայտարարեց․

Նկար
Նախագահ Բրիգամ Յանգ

«Առանց հայտնության և պատվիրանի Ջոզեֆը, ոչ ավել քան որևէ այլ մարդ, չէր կարող իմանալ, թե ինչ է անհրաժեշտ, Եկեղեցին թվով քիչ էր, հավատքով թույլ, և գումարով շատ աղքատ, որպեսզի ձեռնարկեր այդպիսի հզոր նախաձեռնություն» (Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe [1954], 415)։

Վարդապետություն և Ուխտեր 109․5։ «Եվ մեր աղքատության միջից մենք տվել ենք մեր ստացվածքից»

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը խոսել է այն զոհաբերությունների մասին, որոնք արժե անել տաճարային օրհնությունները ստանալու համար․

Նկար
President Thomas S. Monson

«Տաճարի շինարարությունը և տաճարային այցելությունը մշտապես առնչվել է որոշակի զոհաբերության հետ։ Անթիվ անդամներ են աշխատել և մաքառել, որպեսզի իրենք և իրենց ընտանիքները օրհնություններ ստանան Աստծո տաճարներում:

Ինչո՞ւ են այդքան շատ մարդիկ պատրաստ տալու այդքան շատ բան, որպեսզի ստանան տաճարային օրհնությունները։ Նրանք, ովքեր հասկանում են հավերժական օրհնությունները, որը գալիս է տաճարից, գիտեն, որ ոչ մի զոհաբերություն այդքան մեծ չէ, ոչ մի գին այդքան բարձր չէ, ոչ մի մաքառում այդքան դժվար չէ, այդ օրհնությունները ստանալու համար: Չկան ավելորդ կիլոմետրեր քայլելու համար, չափից շատ խոչընդոտներ հաղթահարելու համար կամ չափից շատ անհարմարություններ դիմանալու համար։ Նրանք հասկանում են, որ տաճարում ստացվող փրկող արարողությունները, որոնք թույլ են տալիս հավերժական ընտանեկան կազմով մի օր վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ և օրհնություններով ու բարձրյալի զորությամբ օժտում ստանալ, արժեն ցանկացած զոհաբերություն և ջանք» («Սուրբ Տաճար` փարոս աշխարհի համար» Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 92)։