Սեմինարիա
Դաս 133․ Վարդապետություն և Ուխտեր 124.84–145, 125–26


Դաս 133

Վարդապետություն և Ուխտեր 124․84–145, 125–126

Նախաբան

Սա Վարդապետություն և Ուխտերի 124 բաժինը քննարկող երեք դասերից վերջինն է։ Այն նաև քննարկում է Վարդապետություն և Ուխտեր 125 և 126 բաժինները։ Վարդապետություն և Ուխտերի 124․84–145 հատվածների մեջ Տերը ցուցում է տալիս Եկեղեցու անհատ անդամներին և տալիս է այն մարդկանց անունները, ովքեր պետք է ծառայեին քահանայության տարբեր ղեկավար պաշտոններում։ 1841թվականին Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ Վարդապետություն և Ուխտերի 125 բաժնի հայտնությունը, որտեղ Տերն Իր կամքն էր հայտնում Այովա տարածքում գտնվող Սրբերի հավաքման վերաբերյալ։ 1841թվականի հուլիսի 9-ին նա ստացավ հայտնություն, որը գրված է Վարդապետություն և Ուխտերի 126 բաժնում, որտեղ Տերը Բրիգամ Յանգին ասաց , որ նա այլևս ստիպված չի լինի միսիա ծառայելու պատճառով լքել իր ընտանիքը։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 124․84-122

Տերը ցուցումներ է տալիս որոշակի անձանց

Դասից առաջ հետևյալ սկզբունքը գրեք թղթի վրա․ Եթե մենք ականջ դնենքմարգարեների խորհրդին, մեզ հետ ամեն ինչ լավ կլինի։ Թուղթը տեղադրեք ծրարի մեջ և այդ ծրարի վրա գրեք Մենք ինչպե՞ս կարող ենք օրհնվել այժմ և հավիտյան։

Դասը սկսեք` ուսանողներին ցույց տալով ծրարը։ Ասացեք նրանց, որ այն պարունակում է հրահանգներ, թե նրանք ինչպես կարող են երջանիկ լինել այժմ, խուսափել իրենց կյանքի անհարկի դժվարություններից և ստանալ այլ օրհնություններ։ Բացատրեք, որ հրահանգները վերաբերում են նրանցից յուրաքանչյուրին, անկախ յուրաքանչյուրի եզակի իրավիճակներից։ Հրավիրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի շուրջ.

  • Ձեզ համար ծրարի հրահանգների ձեռք բերումը որքանո՞վ է կարևոր։

  • Եթե դուք ունենայիք հրահանգները, արդյո՞ք մանրամասն կհետևեիք դրանց ։

Նախքան դասի սկիզբը հետևյալ աղյուսակը գրեք գրատախտակին։ Անդրադարձեք աղյուսակին և բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտերի 124․84–118 հատվածներում Տերն անհատական հրահանգներ է տալիս Եկեղեցու որոշակի անդամների, և եթե նրանք հետևեին դրանց, ապա կստանային մեծ օրհնություններ։ Յուրաքանչյուր ուսանողի հրավիրեք մտքում կարդալ գրատախտակին գրված հղումներից մեկը կամ երկուսը։ Խնդրեք նրանց փնտրել նմանություններ յուրաքանչյուր անձին տրված հրահանգների միջև։

Վիլյամ Լո (ՎևՈւ 89–90)

Հայրում Սմիթ (ՎևՈւ 94–96)

Ամոս Դեյվիես (ՎևՈւ 111-114)

Ռոբերթ Ֆոսթեր (ՎևՈւ 115-118)

Ուսանողներին կարդալու համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո, տվեք հետևյալ հարցը․

  • Ի՞նչ նմանություններ եք տեսնում այդ մարդկանց տրված հրահանգների մեջ։ (Յուրաքանչյուր հատվածը պարունակում է Մարգարե Ջոզեֆ Սմիթի ցուցումին հետևելու հրահանգներ։)

Հրավիրեք ուսանողներին վերանայել իրենց կարդացած հատվածները և փնտրեք Տիրոջ խոստացված օրհնությունները, որ կստանային այդ մարդիկ, եթե հետևեին Նրա տված ցուցումին։ Հանձնարարեք նրանց կիսվել իրենց մտքերով: Պատասխանները գրեք գրատախտակին:

  • Ինչպե՞ս կամփոփեիք այն խոստումները, որոնք Տերը տվեց այդ մարդկանց, եթե նրանք ականջ դնեին Մարգարեին։

Խնդրեք որևէ ուսանողի բացել ծրարը և բարձրաձայն կարդալ թղթին գրված սկզբունքը։

  • Գրատախտակին գրված յուրաքանչյուր խոստացված օրհնություն ինչպե՞ս է առնչվում «Մեզ համար լավ կլինի» արտահայտությանը։

Խնդրեք ուսանողներին թվարկել այն առանձնահատուկ ցուցումները, որոնք Եկեղեցու Նախագահը տվել է մեր օրերում և որևէ ուսանողի հանձնարարեք նրանց պատասխանները գրել գրատախտակին։

  • Ե՞րբ եք դուք օրհնվել մարգարեների ցուցումներին հետևելով ։ (Կարող եք նաև կիսվել փորձառությամբ։)

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 124.84 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե ըստ Տիրոջ գործերի, Եկեղեցու անդամ Ալմոն Բաբիթը ի՞նչ էր անում Առաջին Նախագահության խորհրդին հետևելու փոխարեն։

  • Ըստ 84-րդ հատվածի, ի՞նչ արեց Ալմոն Բաբիթը Առաջին Նախագահության խորհրդին հետևելու փոխարեն։ (Նա ձգտում էր հաստատել իր անձնական խորհուրդը։ Կարող եք բացատրել, որ ըստ երևույթին նա փորձում էր որոշ մարդկանց համոզել «դադարեցնել» Նավուի արտագաղթը և փոխարենը բնակվել Կիրթլենդում [տես History of the Church, 4:476]։)

  • Բերեք մի քանի օրինակները, ըստ որոնց մարդիկ կարող են հաստատել իրենց խորհուրդը մեր օրերում։

Հրավիրեք ուսանողներին մտածել դասի սկզբում բարձրացված հետևյալ հարցերի պատասխանների մասին. ինչպես ձեռք բերելծրարի հրահանգները, ապա հետևել այդ հրահանգներին:։ Հանձնարարեք նրանց որոշակի նպատակ դնել. բարելավել կենդանի մարգարեների ցուցումներին ականջ դնելու իրենց ջանքերը , որպեսզի կարողանան ստանալ խոստացված օրհնությունները։

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտերի 124․119-122 հատվածները և բացատրեք, որ Տերը լրացուցիչ հրահանգներ տվեց Եկեղեցուն Նավուի տան կառուցման համար, որը պիտի լիներ Եկեղեցուն պատկանող հյուրանոց։

Վարդապետություն և Ուխտեր 124․123-145

Տերը թվարկեց նրանց անունները, ովքեր պետք է ծառայեին քահանայության տարբեր ղեկավար պաշտոններում

Հանձնարարեք ուսանողներին գրատախտակին թվարկել Եկեղեցու քահանայության մի քանի ղեկավար պաշտոններ։

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտերի 124․123–145 հատվածներում Տերը թվարկեց որոշ անհատների, ովքեր պետք է ծառայեին քահանայության տարբեր ղեկավար պաշտոններում։ Դասարանի կեսին հանձնարարեք կարդալ 123–132 հատվածները, իսկ մյուս կեսին` 133–142 հատվածները` փնտրելով քահանայության այն ղեկավար պաշտոնները, որոնք Տերը նշեց։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով և թվարկել քահանայության այն ղեկավար պաշտոնները, որոնք նախկինում գրատախտակին թվարկված չէին։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 124.143 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել` փնտրելով այն պատճառը, թե ինչու է Տերը կանչում քահանայության ղեկավարներ և շնորհում նրանց քահանայության բանալիներ։

  • Ինչո՞ւ է Տերը կանչում քահանայության ղեկավարներ և շնորհում նրանց քահանայության բանալիներ։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Տերը կանչում է քահանայության ղեկավարներին, որպեսզի կառավարի ծառայության գործը և օգնի Սրբերին կատարելագործվել։)

Հրավիրեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես են քահանայության ղեկավարներն օգնել իրենց` Հիսուս Քրիստոսին ավելի լավ հետևելու և Նրան նմանվելու իրենց ջանքերի մեջ։ Կարող եք հրավիրել մի քանի ուսանողների կիսվել իրենց փորձառություններով։

Վարդապետություն և Ուխտեր 125

Տերը Սրբերին ցուցում է տալիս հավաքվել Իր ցույց տված տեղերում

Բացատրեք, որ երբ 1838-39 թվականների ձմռանը Սրբերն արտաքսվեցին Միսսուրիից, նրանք գնացին Իլինոյս և Այովա, որտեղ բնակություն հաստատեցին Միսիսիպի գետի երկու կողմերում։ Ամփոփեք Վարդապետություն և Ուխտերի 125 բաժնի հայտնությունը, բացատրելով, որ այն ստացվել է 1841թվականի մարտին և ցույց է տալիս Տիրոջ կամքն այն Սրբերի հանդեպ, ովքեր ապրում էին Այովա Տարածքում և նրանց, ովքեր ցանկանում էին գնալ այնտեղ։ Այդ հայտնության մեջ Տերը պատվիրում է Սրբերին հավաքվել և քաղաքներ կառուցել այն վայրերում, որոնք Տերը ցույց կտա Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, այդ թվում՝ Այովայում մի քաղաքի, որի անունը պետք է դնեին Զարահեմլա։ Եկեղեցին Այովայում ավելի շատ հող էր գնել, քան Իլինոյսում, որը ցույց էր տալիս, որ Եկեղեցու ղեկավարները մտադրություն չունեին, որ բոլոր Սրբերը հաստատվեին Նավուում։

Վարդապետություն և Ուխտեր 126

Բրիգամ Յանգն այլևս ստիպված չէր լինի թողնել իր ընտանիքը այլ միսիաներում ծառայելու համար

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, թե ինչ կլինի, եթե նրանք թողնեն իրենց ընտանիքները հաջորդ հինգ տարիների ընթացքում` միսիայում Տիրոջը ծառայելու համար , իսկ հետո շուրջ երկու տարի ծառայեն օտար երկրում։

  • Ինչպե՞ս կզգայիք ձեր ընտանիքն այդքան ժամանակ թողնելուց հետո։

  • Ինչպե՞ս կզգայիք, եթե դուք պատասխանատու լինեիք ձեր ընտանիքի կարիքները հոգալու համար։

Տեղեկացրեք ուսանողներին, որ 1832 թվականի ապրիլին, երբ Բրիգամ Յանգը միացավ Եկեղեցուն, հաջորդ ինը տարիների ընթացքում նա ծառայեց մի քանի միսիայում։ Նրա առաջին միսիան նրա մկրտվելուն հաջորդող ձմռանն էր։ Մնացած հինգը, այդ թվում՝ Սիոնի Ճամբարի իր մասնակցությունը, տեղի ունեցան 1833-1837թվականների ամեն ամռանը։ Այդ միսիաները տևում էին երեքից հինգ ամիս։ 1838 թվականի հուլիսի 8-ին Բրիգամ Յանգը մյուս առաքյալների հետ միասին կանչվեց ծառայելու Մեծ Բրիտանիայում։ Նրանք հետևեցին Տիրոջ հրահանգներին՝ ճանապարհ ընկնել Ֆար Վեստից (Միսսուրի) 1839 թվականի ապրիլի 26-ին (տես ՎևՈւ 118)։ Բրիգամ Յանգը և մյուս Առաքյալները հաջորդ մի քանի ամիսն անցկացրին Այովայում և Իլինոյսում՝ Մեծ Բրիտանիա ճամփորդելու հետագա պատրաստություններ տեսնելով։ 1839 թվականի ամռանը մալարիայի համաճարակը տարածվեց տեղանքում, և նրանք նույնպես վարակվեցին։

Բարձրաձայն կարդացեք Բրիգամ Յանգի հետևյալ հայտարարությունը։ Դասարանին հանձնարարեք ուշադիր լինել Տիրոջը ծառայելու նրա վերաբերմունքին. նա այնքան հիվանդ էր, որ նույնիսկ մեկնելու ժամանակ չէր կարողանում առանց օգնության սայլ բարձրանալ։

Նկար
Նախագահ Բրիգամ Յանգ

«Ես վճռել էի Անգլիա մեկնել կամ մեռնել փորձելով։ Իմ հաստատուն վճռականությունն այն էր, որ կամ ես պետք է անեի այն, ինչ կյանքի և փրկության ավետարանն էր պահանջում, կամ պետք է այնքան փորձեի դա անել, մինչև մեռնեի» (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 5

Բացատրեք, որ Բրիգամ Յանգի միսիոներական ծառայությունը զոհաբերություն էր պահանջում նաև նրա ընտանիքի կողմից։ Հանձնարարեք ուսանողներից մեկին կարդալ հետևյալ պատմությունը Բրիգամ Յանգի ընտանիքի հանգամանքների մասին, երբ նա մեկնեց Մեծ Բրիտանիա՝ իր միսիային։

1839 թվականի սեպտեմբերի 14-ին Բրիգամ Յանգը Այովա նահանգի Մոնտրոզից մեկնեց Մեծ Բրիտանիաիր կնոջ՝ Մերի Էնի չորրորդ ծննդաբերությունից 10 օր անց։ Մերի Էնը նույնպես տառապում էր մալարիայով։ Իրենց ամուսնության ընթացքում դա Բրիգամ Յանգի հինգերորդ միսիան էր։ Նրանք աղքատության շեմին էին նախորդ տարի Միսսուրիում իրենց տնից դուրս քշվելուց և ունեցվածքի մեծ մասը կորցնելուց հետո։ Բրիգամը կարողացավ Մերի Էնին թողնել 2.72 դոլար գումար իրենց ընտանիքի համար։ Բրիգամը և Մերի Էնը վստահ էին, որ Տերը կապահովի իրենց և ապավինեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի այն խոստումին, որ Առաքյալների ընտանիքների կարիքների մասին հոգ կտարվեր, մինչ Առաքյալները գտնվում էին միսիայում։ (Տես Leonard J. Arrington, Brigham Young: American Moses [1985], 74–75, 413, 420.)

Բացատրեք, որ Մեծ Բրիտանիայում Եկեղեցու միսիոներական աշխատանքն առաջ տանելուց հետո Բրիգամ Յանգը 1841 թվականի հուլիսի 1-ին ժամանեց Նավու (Իլինոյս)։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը ութ օր անց ստացավ Վարդապետություն և Ուխտերի 126 բաժնի հայտնությունը։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 126.1-3 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Տերն ինչ ասաց Բրիգամին իր ծառայության վերաբերյալ։ Հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով: (Դուք կարող եք բացատրել, որ տքնանք բառը վերաբերում է երկար ժամանակ ջանասիրաբար կատարված աշխատանքին։)

Բացատրեք, որ չնայած Տերն այլևս չէր պահանջում թողնել իր ընտանիքը, Բրիգամ Յանգը հետագայում իրականացրեց մի քանի կարճաժամկետ միսիաներ։ Խնդրեք ուսանողներին բացահայտել 1-2-րդ հատվածների այն սկզբունքը, որն ուսուցանում է, թե ինչ կպատահի, եթե մենք ջանասիրաբար աշխատենք Տիրոջ համար։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք ջանասիրաբար աշխատենք Տիրոջ համար, ապա Նա կընդունի մեր արդար ընծան։) Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այդ սկզբունքն իրենց սուրբ գրությունների լուսանցքում։)

  • Ե՞րբ եք դուք զգացել, որ Տերը գոհ է ձեր ծառայությունից։

Հրավիրեք ուսանողներին մտածել այն հնարավորությունների մասին, որոնք նրանք ունեն Տիրոջը ծառայելու համար։ Խրախուսեք նրանց հետևել ղեկավարների օրինակներին, ինչպես օրինակ՝ Բրիգամ Յանգին ջանասիրաբար աշխատելիս այդ հնարավորություններում։ Կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, որ Տերն Իր գործում կընդունի նրանց ջանասեր ջանքերի արդար ընծաները։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 124․84-86։ Ալմոն Բաբիթ

Ալմոն Բաբիթը Սիոնի Ճամբարի անդամ էր և 1835 թվականի փետրվարի 28-ին նշանակվեց Յոթանասունի Առաջին Քվորումի անդամ։ Ալմոնը անտեսում էր Եկեղեցու ղեկավարների ցուցումները և ստիպում էր մյուսներին հետևել իր անձնական որոշումներին։

Վարդապետություն և Ուխտեր 124․84 հատվածում, Տերն օգտագործում է ոսկե հորթի անալոգիան (տես Ելից 32), որպեսզի նկարագրի Ալմոն Բաբիթի վարքագիծը։ Ալմոնը սահմանեց իր ցուցումները, որոնց Սրբերը պետք է հետևեին, փոխանակ Առաջին Նախագահության միջոցով տրված Տիրոջ ցուցումներին հետևելու։

Վարդապետություն և Ուխտեր 126.1։ Տասներկու Առաքյալների Քվորումի միսիան Մեծ Բրիտանիայում

«1840 թվականի ապրիլին, երբ մնացած Առաքյալները ժամանեցին Բրիտանական կղզիներ, Բրիգամ Յանգը, ով իր վրա էր վերցրել Բրիտանական միսիայի Եկեղեցու ղեկավարությունը, կանչեց եղբայրներին գալ Փրեստոն՝ մասնակցելու Եկեղեցու գերագույն համաժողովին։ Առաջին գործը Վիլլարդ Ռիչարդսի առաքյալի կարգումն էր՝ [ով ծառայում էր միսիայի նախագահությունում] համաձայն 1838 թվականի հայտնության [տես ՎևՈւ 118․6]։ Բրիտանական կղզիներում այժմ կային Տասներկուսի ութ անդամներ՝ Բրիգամ Յանգը, Հեբեր Ս․ Քիմբալը, Փարլի Պ․ Պրատը, Օրսոն Պրատը, Ջոն Թեյլորը, Վիլֆորդ Վուդրուֆը, Ջորջ Ա․ Սմիթը և Վիլլարդ Ռիչարդսը։ Մյուս երկուսը՝ Վիլիամ Սմիթը և Ջոն Ի․ Փեյջը չէին ծառայում Բրիտանիայում։ Օրսոն Հայդը ժամանեց ավելի ուշ և իր եղբայրների հետ մի քանի ամիս աշխատեց Անգլիայում, իսկ հետո գնաց Պաղեստին, որպեսզի նվիրագործի այդ հողը հրեաների վերադարձի համար։ Այդ ժամանակ Տասներկուսում մեկ թափուր տեղ մնաց ազատ» (Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 231)։

Երբ Բրիգամ Յանգը միսիոներական աշխատանքը տարածեց ողջ Բրիտանական կղզիներով մեկ, նա ցուցաբերեց հոգևոր և վարչական հիանալի ունակություններ։ Բրիգամ Յանգի և մյուս Առաքյալների ղեկավարության ներքո Եկեղեցին Մեծ Բրիտանիայում բացառիկ աճ գրանցեց։ Երբ 1841թվականի ապրիլի վերջերին առաքյալների մեծ մասը հեռացան Անգլիայից, 7000-8000 անդամներ էին միացել Եկեղեցուն, որոնցից շուրջ 1000 հոգին մի քանի ամիս առաջ ներգաղթեց Նավու։

«Այդ միսիան հանդիսացավ Տասներկու Առաքյալների Քվորումի ուսուցման և աճի մի կարևոր ժամանակաշրջան։ Բրիգամ Յանգը կարողացավ ուժեղացնել իր ղեկավարման հմտությունները, որը նա շուտով կկիրառեր Նավուում։ Բրիտանիայում փորձությունների և զոհաբերությունների միջոցով, ինչպես նաև ընդհանուր նպատակին ծառայելով, Տասներկուսն այնպիսի կապով միավորվեցին, որը առաջիկա տարիներին ապահովեց Եկեղեցու ամուր ղեկավարությունը» (Church History in the Fulness of Times, 234)։

Վարդապետություն և Ուխտեր 126:3։ Բրիգամ Յանգի հոգատարությունն իր ընտանիքի համար

Մեծ Բրիտանիայից տուն վերադառնալուց հետո Բրիգամ Յանգը հետևեց Տիրոջ պատվիրանին՝ «առանձնակի հոգալ [իր] ընտանիքի համար» (ՎևՈւ 126․3)։ Նա ամեն օր ժամանակ տրամադրեց իր երեխաներին խորհուրդ տալու և աղոթելու համար, ովքեր նրան հիշում էին, որպես քնքուշ ու սիրող հայր։

Բրիգամ Յանգը 40 տարեկան էր, երբ Վարդապետություն և Ուխտերի 126 բաժնի հայտնությունը ստացվեց, բայց հետևյալ պատմությունը ցույց է տալիս նրա վաղեմի նվիրվածությունն իր ընտանիքին․

«23 տարեկան հասակում նա ամուսնացավ Միրիամ Անջելին Վորկսի հետ։ Երիտասարդ զույգն ունեցավ երկու դուստր։ Բրիգամն օգնում էր իր ընտանիքին՝ պատրաստելով և վերանորոգելով աթոռներ, սեղաններ, պահարաններ և տեղադրելով լուսամուտներ, դռներ, սանդուղքներ և բուխարու ծածկեր։

«Երբ Միրիամը հիվանդացավ տուբերկուլյոզով, Բրիգամը ի լրումն իր աշխատանքի՝ կնոջ աշխատանքի մեծ մասը ևս վերցրեց իր վրա։ Երբ նա անկողնուն գամվեց, Բրիգամը պարբերաբար նախաճաշ էր պատրաստում իր ընտանիքի համար, հագցնում էր իր դուստրերին, մաքրում էր տունը և «նստեցնում էր կնոջը բուխարու մոտ գտնվող ճոճաթոռին և թողնում նրան, մինչև որ երեկոյան կարողանար վերադառնար նրա մոտ», պատրաստում էր ընթրիքը, ընտանիքին պառկեցնում քնելու և վերջացնում էր կենցաղային փոքր աշխատանքները [Susa Young Gates and Leah D. Widtsoe, The Life Story of Brigham Young (1930), 5]։ Երիտասարդ և վաղ ամուսնության ժամանակ իր երեխաների մասին հոգ տանելու և տունը ղեկավարելու նրա ունեցած փորձառությունները շատ բան սովորեցրին նրան ընտանեկան համագործակցության և տնային տնտեսության վերաբերյալ։ Տարիներ անց նա ցուցում է տվել Սրբերին այդ թեմայի վերաբերյալ և պարծեցել, որ կարող է հաղթել «համայնքի կանանց մեծ մասին տնային գործերում» [Deseret News, Aug. 12, 1857, 4]” (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 2

« [ՎևՈւ 126] բաժնում տրված այս հայտնությունից հետո Բրիգամ Յանգն իր ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացրեց, քան նա կարողացել էր անել նախկինում, ի լրումն դրա Բրիգամ Յանգը իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ (Ջոզեֆի կյանքի վերջին երեսունվեց ամսվա քսանութ ամիսը)։

Պարզ էր, որ Տերն իմանալով Բրիգամ Յանգի և Եկեղեցու ապագան, Բրիգամին մոտ էր պահում Ջոզեֆին, որպեսզի նա կարողանար սովորել այն, ինչն անհրաժեշտ էր իմանալ Ջոզեֆի մահից հետո Եկեղեցին առաջնորդելու համար» (Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 313)։

Չնայած Բրիգամից այլևս չէր պահանջվում թողնել իր ընտանիքը լրացուցիչ միսիաներում ծառայելու համար, նա դեռ ապագայում կծառայի մի քանի կարճաժամկետ միսիաներում՝ Մարգարեի մահից հետո։