Սեմինարիա
Տնային ուսումնասիրության դաս. Վարդապետություն և Ուխտեր 60-64 (Մաս 14)


Տնային ուսումնասիրության դաս

Վարդապետություն և Ուխտեր 60–64 (Մաս 14)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների ամփոփումը, որոնք ուսանողները սովորեցին, երբ նրանք ուսումնասիրում էին Վարդապետություն և Ուխտեր 60–64 բաժինները (մաս 14), չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որն ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ քննարկեք ձեր ուսանողների կարիքները:

Օր 1 (Վարդապետություն և Ուխտեր 60-62)

Ուսումնասիրելով Տիրոջ խորհուրդը երեցներին, ովքեր ճամփորդում էին Միսսուրիից Օհայո, ուսանողներն իմացան, որ մենք կարող ենք կորցնել մեր վկայությունները, եթե մենք չկիսվենք դրանցով: Ուսանողներն իմացան նաև, որ Տերը ունի ողջ զորությունը և կարող է պահպանել մեզ և, որ մենք պիտի ապավինենք մեր դատողությանը և Հոգու ղեկավարությանը, երբ որոշումներ ենք կայացնում:

Օր 2 (Վարդապետություն և Ուխտեր 63)

Վարդապետություն և Ուխտեր 63 բաժինն ուսումնասիրելիս ուսանողներն իմացան, որ Տերը հանդիմանում է նրանց, ովքեր չեն պահում Իր պատվիրանները և սփոփում նրանց, ովքեր հավատարիմ են: Ուսանողները սովորեցին, որ հավատքը չի գալիս նշաններով, այլ նշաններն են գալիս հավատքով` ըստ Աստծո կամքի: Նրանք նաև պարզեցին հետևյալ ճշմարտությունները. եթե մենք ուրիշներին նայենք ցանկությամբ, մենք չենք ունենա Հոգին մեզ հետ և կուրանանք հավատքը, իսկ եթե մենք հավատարիմ լինենք և համբերենք, ապա կհաղթենք աշխարհին, իսկ Հիսուս Քրիստոսի անունը սուրբ է և պիտի խոսվի զգուշությամբ:

Օր 3 (Վարդապետություն և Ուխտեր 64.1-19)

Երբ ուսանողներն ուսումնասիրեցին Տիրոջ խոսքերը, որոնք ուղղված էին Եկեղեցու այն անդամներին, ովքեր մեղանչել էին, նրանք իմացան, որ Տերը կարեկցող է, ներող ու գթասիրտ: Նրանք սովորեցին նաև, որ եթե մենք չներենք ուրիշներին, մենք դատապարտված կկանգնենք Տիրոջ առաջ, իսկ Տերը պատվիրում է մեզ ներել բոլոր մարդկանց:

Օր 4 (Վարդապետություն և Ուխտեր 64.20-43)

Այս դասում ուսանողները սովորեցին այն զոհաբերությունների մասին, որ Տերը պահանջում էր Սրբերից, երբ նրանք սկսեցին կառուցել Սիոնը: Դասը շեշտում է հետևյալ ճշմարտությունները. եթե մենք հետևենք Տիրոջ կամքին, մենք չենք փորձվի մեր ուժերից վեր փորձություններով, մենք կօրհնվենք, երբ հնազանդվենք Տիրոջը և մատուցենք այն զոհաբերությունները, որ Նա է խնդրում մեզնից, եթե մենք ջանասեր ենք բարի գործեր անելիս, ապա կարող ենք մեծ գործեր կատարել, և մենք պիտի հնազանդվենք Տիրոջը մեր ողջ սրտով և հոժար մտքով:

Նախաբան

1831 թվականի ամռանը Մարգարե Ջոզեֆ Սմիթը վերահսկում էր այն հողի նվիրագործումը, որտեղ Սրբերը պետք է կառուցեին Սիոնը` Միսսուրի նահանգի Ինդիփենդենս քաղաքում: Մարգարեի բացակայության ընթացքում Օհայոյում Եկեղեցու որոշ անդամներ մերժեցին Տիրոջ պատվիրանները և լուրջ մեղքեր գործեցին: Այս դասը կենտրոնանում է այն մի քանի պատվիրանների վրա, որոնք Տերը շեշտեց, երբ Ջոզեֆ Սմիթը վերադարձավ Օհայո` ներառյալ այն պատվիրանները, որոնք վերաբերում են ցանկություններից խուսափելուն և ուրիշներին ներելուն:

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 63․1-21

Տերը զգուշացնում է Սրբերին` ամբարշտության և ապստամբության հետևանքների մասին

Գրեք հետևյալ հարցը գրատախտակին. Ձեր կարծիքով ինչո՞ւ է կարևոր, որ մենք ապրենք ըստ մեր հավատալիքների` որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ: Հրավիրեք մի քանի ուսանողների` իրենց պատասխաններով կիսվել դասարանի հետ:

Բացատրեք, որ 1831 թվականի ամռանը, մինչ Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ ղեկավարները գտնվում էին Միսսուրիում` նվիրագործելու հողը և տաճարի տեղը Սիոնում, Եկեղեցու որոշ անդամներ գաղտնաբար լուրջ մեղքեր էին գործում: Իր ժամանումից կարճ ժամանակ անց Ջոզեֆը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 63 բաժնում։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 63.1 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ինչպես է Տերը դիմում Եկեղեցու անդամներին այս հատվածում: Հրավիրեք ուսանողներին հաղորդել, թե ինչ են գտել:

  • Ինչպե՞ս է ինքներս մեզ Տիրոջ ժողովուրդ կոչելը տարբերվում Տիրոջ ժողովուրդ լինելուց: (Երբ ուսանողները քննարկեն այս հարցը, դուք կարող եք նշել, որ շատ Սրբեր ավելի շատ բան են արել, քան պարզապես իրենց Տիրոջ ժողովուրդ կոչելն է: Նրանք մնացել են հավատարիմ:)

Ուսանողներին խնդրեք մտքում ուշադիր կարդալ հատված 1-ը` փնտրելով Տիրոջ պատվիրանը նրանց, ովքեր իրենց Նրա ժողովուրդ են կոչում:

  • Ի՞նչ է Տերը ցանկանում, որ մենք անենք որպես Իր ժողովուրդ: (Ամփոփեք ուսանողների պատասխանները, գրելով գրատախտակին հետևյալ սկզբունքը․ Որպես Տիրոջ ժողովուրդ մենք պետք է բացենք մեր սրտերը և լսենք Նրա խոսքը և Նրա կամքը մեզ հետ կապված։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում բացել մեր սրտերը:

  • Ինչպե՞ս կարող է մեր սրտերը բացելը պատրաստել մեզ լսել Տիրոջ ձայնը:

  • Ձեր կարծիքով, դուք ի՞նչ եք անում, որն օգնում է ձեզ բացել ձեր սիրտը:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 63․2-21` բացատրելով, որ Տերը նախատեց նրանց, ովքեր անհավատ էին, նշաններ էին փնտրում, շնանում էին և ավելի լուջ մեղքեր գործում: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 63.16 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով Տիրոջ տված նախազգուշացումը:

  • Տերը ի՞նչ նախազգուշացում տվեց հատված 16-ում։

  • Ի՞նչ է նշանակում ուրիշներին ցանկանալով նայել: Ցանկություն բառը նշանակում է «ունենալ անպատշաճ ուժեղ ցանկություն ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի հանդեպ» [Guide to the Scriptures, “Lust,” scriptures.lds.org]. Մեկ ուրիշին նայել ցանկությամբ` նշանակում է ինչ-որ մեկի մարմնին նայել ոչ պատշաճ ձևով կամ այնպիսի ձևով, որն առաջացնում է սեքսուալ զգացմունքներ: Սա ներառում է մերկագրությունը։)

  • Ի՞նչ սկզբունք եք դուք տեսնում Տիրոջ նախազգուշացման մեջ հատված 16-ում: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք նայում ենք ուրիշներին ցանկությամբ, մենք չենք ունենա Հոգին և կուրանանք հավատքը։ Կարող եք խրախուսել ուսանողներին նշել այս սկզբունքը իրենց սուրբ գրություններում:)

  • Ձեր կարծիքով ինչո՞ւ է մեկ այլ անձին ցանկանալը պատճառ դառնում, որ անձնավորությունը կորցնի Հոգին:

  • Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հաղթահարենք ուրիշներին ցանկությամբ նայելու գայթակղությունը:

Որպես ցանկությունից խուսափելու մասին քննարկման մաս, կարող եք յուրաքանչյուր ուսանողի տալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խորհուրդը. Մի քանի ուսանողի խնդրեք հերթով բարձրաձայն կարդալ հատվածները: Յուրաքանչյուր հատվածը կարդալուց հետո խնդրեք ուսանողներին բացատրել, թե այս խորհուրդը ինչպե՞ս կարող է օգնել մեզ հաղթահարել ցանկության գայթակղությունը:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասել է.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Առաջին հերթին՝ սկսեք խուսափել այն մարդկանցից, նյութերից և վայրերից, որոնք հնարավոր է ձեզ վնաս հասցնեն:

… Եթե հեռուստածրագիրն անպատշաճ է, անջատեք այն: Եթե կինոֆիլմն անվայել է, դուրս եկեք կինոդահլիճից: Եթե ոչ պատշաճ հարաբերություն է հաստատվում, խզեք այն: Այդ ազդեցություններից շատերը, հնարավոր է, սկզբում էությամբ չար չլինեն, սակայն կարող են բթացնել մեր դատողությունը , քնեցնել մեր հոգևորությունը և հանգեցնել որևէ չար բանի:

Անվայել մտքերը փոխարինեք հուսալի պատկերներով, երջանիկ հիշողություններով, մտովի պատկերացրեք նրանց, ովքեր կտուժվեն, եթե դուք տեղի տաք գայթակղությանը: Ինչպիսի մտքեր էլ որ ունենաք, հավաստիացեք, որ դրանք ձեր սիրտն են մտնում «միայն հրավիրատոմսով»:

Զարգացրեք հոգևոր միջավայր և եղեք որտեղ Տիրոջ Հոգին է: Համոզվեք, որ ձեր տունը կամ բնակարանը նույնպես նման միջավայր է, որտեղ նկարները, երաժշտությունը և գրականությունը հրավիրող են» («Տեղ չկա իմ հոգու թշնամուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 45, 46):

Խնդրեք ուսանողներին ցանկության դեպքում կիսվել իրենց վկայությամբ այն մասին, թե ինչպես են նրանք օրհնվել իրենց ջանքերի համար` ապրելով մաքրաբարոյության օրենքով:

Վարդապետություն և Ուխտեր 64․8-19

Տերը պատվիրել է Իր ծառաներին` ներել միմյանց

Հիշեցրեք ուսանողներին իրենց հանձնարարության մասին, որ Օր 3-ի այս մասից անգիր սովորեն Վարդապետություն և Ուխտեր 64.9-11 հատվածները, որոնք սուրբ գրությունների սերտման հատվածներից են: Հրավիրեք ուսանողներին` միասին բարձրաձայն անգիր ասել այս հատվածները: (Ուսանողները կարող են դիմել իրենց սուրբ գրություններին օգնության համար:) Խնդրեք ուսանողներին` ցանկության դեպքում անգիր ասել այս հատվածները մենակ: Գրատախտակի վրա գրեք հետևյալ պատվիրանը. Տերը պատվիրում է մեզ ներել բոլոր մարդկանց:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր ներել բոլոր մարդկանց, անկախ այն բանից, թե արդյո՞ք նրանք ներում կխնդրեն իրենց սխալների համար:

  • Մեզ ինչպե՞ս կօգնի, եթե մենք թողնենք, որ Աստված դատի նրանց, ովքեր վիրավորում են մեզ:

  • Դուք ե՞րբ եք օրհնվել ինչ-որ մեկին ներելու համար:

Նշեք, որ մենք երբեմն պատրաստ ենք ներել ուրիշներին, բայց դժվարանում ենք ներել ինքներս մեզ:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ մենք ներենք ինքներս մեզ:

Մատնացույց արեք առաջին սկզբունքը, որ դասի սկզբում գրել էիք գրատախտակին. Որպես Տիրոջ ժողովուրդ, մենք պետք է բացենք մեր սրտերը և լսենք Նրա խոսքը և Նրա կամքը մեր վերաբերյալ: Խնդրեք ուսանողներին այսօր սուրբ գրությունների իրենց ուսումնասիրության ընթացքում մտածել այն ժամանակների մասին, երբ իրենց սրտերը բաց են եղել հուշումների կամ տպավորությունների համար։ Խրախուսեք նրանց` գործել ըստ այն հուշումների և տպավորությունների, որ նրանք ստացել են Տիրոջից և վկայեք, որ եթե նրանք այդպես վարվեն, նրանք կլինեն Աստծո ժողովուրդը:

Հաջորդ մասը (Վարդապետություն և Ուխտեր 65-71)

Որպեսզի ուսանողներին նախապատրաստեք եկող շաբաթվա իրենց ուսումնասիրությանը, կարող եք հրավիրել նրանց մտածել հետևյալի մասին. Ինչպե՞ս կարող է քարը առաջ գլորվել, մինչև որ այն լցնի երկիրը»: Ինչպե՞ս է Տերը ճանաչում մեզ անհատապես: Ինչո՞ւ են ծնողները կրում հիմնական պատասխանատվությունը` իրենց երեխաներին ավետարանն ուսուցանելու համար: Որո՞ն ք են հետևանքները այն ծնողների համար, եթե նրանք այդպես չեն վարվում: Տեղեկացրեք ուսանողներին, որ սուրբ գրությունների այս շաբաթվա ուսումնասիրության ընթացքում նրանք կգտնեն այս հարցերի պատասխանները: