Սեմինարիա
Դաս 106. Վարդապետություն և Ուխտեր 101.43-101


Դաս 106

Վարդապետություն և Ուխտեր 101․43-101

Նախաբան

1833թ․ դեկտեմբերի 16 և 17-ին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ Միսսուրիի Սրբերի վերաբերյալ, ովքեր լքել էին իրենց տները հալածանքներից խուսափելու պատճառով։ Այդ Սրբերից շատերը ստիպված էին թողնելու իրենց բոլոր ունեցվածքը։ Այդ հայտնությունը, որը Մարգարեն ստացավ, գրված է Վարդապետություն և Ուխտեր 101-ում, և քննարկվել է այս ձեռնարկի երեք դասերի ընթացքում։ Այս երրորդ դասն իր մեջ ներառում է ազնվականի և ձիթենիների մասին Տիրոջ առակը, և ուսուցանում է Սիոնի փրկագնման վերաբերյալ Նրա կամքը։ Այն նաև պարունակում է Տիրոջ խորհուրդն այն մասին, որ Սրբերը պետք է շարունակեն հավաքվել (օրինակ բերելով ցորենի և որոմների Իր առակը) և պահանջեն փոխհատուցում իրենց դեմ կատարած հանցագործությունների դիմաց (օրինակ բերելով կնոջ և անիրավ դատավորի Իր առակը)։

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 101․43-62

Տերը պատմում է ազնվականի և ձիթենիների առակը

Գրատախտակին գրեք … -ի առակը

Բացատրեք, որ առակը «պարզ պատմություն է, որն օգտագործվում է հոգևոր ճշմարտություն կամ սկզբունք լուսաբանելու կամ ուսուցանելու համար։ Առակը հիմնված է հասարակ մի առարկա կամ մի իրադարձություն ճշմարտության հետ համեմատելու վրա» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Առակ», scriptures.lds.org)։

Հորդորեք ուսանողներին թվել մի քանի առակ, որոնք Փրկիչն ուսուցանել է իր մահկանացու ծառայության ընթացքում։ Օրինակ, ուսանողները հնարավոր է նշեն բարի Սամարացու կամ տասը կույսերի առակները։

Բացատրեք, որ այսօրվա դասին, ուսանողները կքննարկեն մի առակ, որը Փրկիչը տվել է Ջոզեֆ Սմիթի միջոցով։ Լրացրեք գրատախտակին գրված նախադասությունն այնպես, որ լինի Ազնվականի և ձիթենիների առակը։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101.43 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն ուղերձին, որը Տերը ցանկանում էր ցույց տալ այս առակով։ (Նա ցանկանում էր, որ մարդիկ հասկանային Իր «կամքը Սիոնի փրկագնման վերաբերյալ»։) Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101․44–45 հատվածները, և հանձնարարեք դասարանին հետևել նրան՝ համակ ուշադրություն դարձնելով առակի մանրամասներին։ Որպեսզի հավաստիանաք, որ ուսանողները հասկացել են պատմությունը, տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ պատվիրեց ազնվականն իր ծառաներին։

  • Ինչո՞ւ էր ազնվականը ցանկանում, որ պահապաններ նշանակվեին իր այգում։ Ինչո՞ւ էր նա պահապան ուզում իր աշտարակի վրա։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101.46 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ ճշտությամբ էին ծառաները հետևում ազնվականի հրահանգներին։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101․47-50 հատվածները, կրկին անգամ ուշադրություն դարձնելով, թե ինչ ճշտությամբ էին ծառաները հետևում ազնվականի հրահանգներին։

  • Ի՞նչ ճշտությամբ էին ծառաները հետևում հրահանգներին։ (Կարող եք բացատրել, որ 50 հատվածում, «մեկը մյուսի հետ տարաձայնության մեջ էին» արտահայտությունը նշանակում է, որ ծառաները վիճում էին իրար հետ։)

  • Ինչո՞ւ ծառաները չկառուցեցին աշտարակը։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101.51 հատվածը: Դասարանին հանձնարարեք ուշադրություն դարձնել, թե ինչ պատահեց, երբ ծառաները չկառուցեցին աշտարակը։ Հորդորեք նրանց կիսվել իրենց մտքերով։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101․52-54 հատվածները ուսանողների համար։ Դասարանին հանձնարարեք հետևել, ուշադրություն դարձնելով իր ծառաներին ուղղված ազնվականի խոսքերին։

  • Ըստ 54 հատվածի, ինչո՞ւ էր ազնվականը վշտացած, որ իր ծառաները չկառուցեցին աշտարակը։

  • Ինչպե՞ս են այդ առակում նկարագրված դեպքերն առնչվում նրան, թե ինչ պատահեց Միսսուրիի Սրբերի հետ։

Որպես այդ քննարկման մի մաս, կարող եք հիշեցնել ուսանողներին, որ 1831թ․ հուլիսին տրված հայտնության մեջ, Տերը նախատեսել էր տաճարի վայրը Ինդեփենդենսում, Միսսուրի (տես ՎևՈւ 57)։ 1831թ․ օգոստոսի 3-ին, Ջոզեֆ Սմիթը նվիրագործեց տաճարի վայրը Ինդեփենդենսում։ Սակայն Սրբերը ոչինչ չարեցին տաճարը կառուցելու համար։ 1833թ․ օգոստոսի 2-ին, Տերը կրկին հրահանգեց Միսսուրիի Սրբերին կառուցել տաճարը (տես ՎևՈւ 97

  • Ինչպե՞ս էր առակում նշված աշտարակն առնչվում տաճարի հետ, որը Սրբերը ձախողեցին կառուցել։

  • Այս առակում, որո՞նք են այն մի քանի սկզբունքները, որոնք մենք կարող ենք կիրառել մեր կյանքում։ (Քանի որ առակը կարող է ունենալ բազմաթիվ իմաստներ, հնարավոր է ուսանողներն առաջարկեն մի քանի սկզբունքներ, այդ թվում և հետևյալը․ Երբ մենք հնազանդվում ենք Տիրոջ պատվիրաններին, մենք զորացվում ենք, որպեսզի դիմակայենք հոգևոր և ֆիզիկական թշնամիներին։ Մարգարեները ծառայում են, որպես աշտարակի պահապաններ, զգուշացնելով մեզ գալիք վտանգների մասին։ Տաճարային աշխատանքի շնորհիվ մենք պատրաստվում ենք դիմակայել հակառակորդին։)

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101․55–62 հատվածները։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ հրամայեց ազնվականն իր ծառային, որ նա անի։

  • Ի՞նչ պատվիրեց ազնվականն իր ծառային։ (Հավաքել բանակ և փրկագնել այգին։)

Բացատրեք, որ 55 հատվածում նշված ծառան ներկայացնում է Ջոզեֆ Սմիթին (տես ՎևՈւ 103․21)։ Ջոզեֆ Սմիթը հետևեց Տիրոջ հրահանգին և կազմակերպեց մի խումբ, որը կոչվում էր Սիոնի ճամբար՝ Սիոնի հողը փրկագնելու համար։ Սիոնի ճամբարի մասին նյութը կքննարկվի 108-րդ և 110-րդ դասերի ընթացքում։

Վարդապետություն և Ուխտեր 101․63-75

Տերը հորդորում է Սրբերին, որպեսզի շարունակեն հավաքվելու գործը

Բացատրեք, որ թեև Միսսուրիի, Ջեկսոն գավառի Սրբերը արտաքսվել էին իրենց տներից, Տերը պատվիրեց նրանց շարունակել Իր թագավորության կառուցումը։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101․63-64 հատվածները, և հորդորեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց Տերը, որ նա կշարունակի անել։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։ Ուսանողներին խնդրեք կիսվել իրենց գտած նյութով։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101․65-66 հատվածները, ուշադրություն դարձնելով այն առակին, որի օրինակը բերեց Փրկիչը։

  • Ի՞նչ են ցորենն ու որոմները ներկայացնում այս առակում։ (Ցորենը ներկայացնում է Եկեղեցու հավատարիմ անդամներին, իսկ որոմները ներկայացնում են աշխարհի ամբարիշտներին։ Կարող եք բացատրել, որ որոմները մոլախոտեր են, որոնք նման են ցորենին, երբ նրանք փոքր են։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս առակը, բացատրեք, որ հնագույն ժամանակներում շտեմարանները մի վայր էր, որտեղ ցորենը հավաքվում էր և ապահով պահվում։ Անդրադառնալով այս առակին և սուրբ գրությունների այլ ուսմունքներին, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը բացատրել է․ «Շտեմարանները սուրբ տաճարներն են» (“Honorably Hold a Name and Standing,” Ensign or Liahona, May 2009, 97): Հետևյալը գրեք գրատախտակին․ շտեմարաններ = սուրբ տաճարներ։

  • Ելնելով այս առակից, ի՞նչ օրհնություններ մենք կստանանք, եթե հավաքվենք տաճարներում և ծառայենք այնտեղ։ (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, բայց նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը. Երբ մենք հավաքվում ենք տաճարում մենք պաշտպանություն ենք ստանում և նախապատրաստվում հավերժական կյանքի համար։)

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս են տաճարային արարողությունները և ուխտերը պաշտպանում մեզ և նախապատրաստում մեզ հավերժական կյանքին։

Մի քանի ուսանողների հորդորեք կիսվել, թե ինչպես են տաճարներն իրենց և իրենց ընտանիքների համար եղել պաշտպանության և նախապատրաստության աղբյուր; Դուք կարող եք կիսվել այդ սկզբունքի վերաբերյալ ձեր վկայությամբ։

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 101․67-75 հատվածները, և բացատրեք, որ չնայած Սրբերը ստիպողաբար դուրս էին հանվել Միսսուրիի Ջեկսոն գավառից, Տերը պատվիրում է նրանց շարունակել հողեր գնել այդտեղ և հարակից գավառներում։

Վարդապետություն և Ուխտեր 101․76-101

Տերը պատվիրում է Սրբերին, որպեսզի շարունակեն ուղիներ փնտրել Միսսուրիի իրենց տները վերադառնալու համար։

Բացատրեք, որ Սրբերին հողեր գնելու հրահանգներ տալուց բացի, Տերը պատվիրեց նրանց «վնասների դիմաց փոխհատուցում խնդրել» իրենց հալածողների գործողությունների պատճառով (տես ՎևՈւ 101․76)։ Այլ կերպ ասած, Նա պատվիրեց նրանց արդարադատություն փնտրել կառավարության իրավական համակարգի միջոցով։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 100.76-80 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, և բացահայտել օրենքների այն համակարգը, որը թույլ կտար Սրբերին օգնություն փնտրել կառավարության ղեկավարներից։

  • Ըստ այդ հատվածների, տարիներ առաջ Տերը թույլ էր տվել Միացյալ Նահանգների Սահմանադրության հաստատումը։ Ինչո՞ւ էր Նա ցանկանում, որ այդ սահմանադրությունը պահպանվեր։

  • Տերն ասաց, որ «բարոյական կամքի ազատության» նպատակներից մեկն այն է, որ մենք «պատասխան տանք [մեր] իսկ մեղքերի համար» (ՎևՈւ 101․78)։ Ինչո՞ւ է պատասխան տալու մեր ունակությունը, պատասխանատվությունը մեր արարքների համար, հանդիսանում կամքի ազատության կարևոր մասը։ Ինչպե՞ս դուք կպատասխանեք մեկին, ով ասում է. «Ես ազատ եմ անելու այն, ինչ ես ցանկանում եմ»:

  • Տերն ասում է, որ ոչ մի մարդ մեկ ուրիշի գերության տակ չպետք է լինի։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մարդիկ չլինեն գերության տակ:

Որպես այդ քննարկման մի մաս, հետևյալը գրեք գրատախտակին․ Աստված տվել է մեզ բարոյական կամքի ազատություն, ընտրելու իշխանություն, բայց մենք պետք է …

Հանձնարարեք ուսանողներին շարունակել այդ նախադասությունը, ելնելով Վարդապետություն և Ուխտեր 101.78 հատվածից: (Երբ ուսանողները բացահայտեն հետևյալ սկզբունքը, լրացրեք գրատախտակին գրված նախադասությունը․ Աստված տվել է մեզ բարոյական կամքի ազատություն, ընտրելու իշխանություն, բայց մենք պետք է պատասխանատու լինենք մեր ընտրությունների համար։)

Բացատրեք, որ Տերն օգտագործել է առակը, որպեսզի հորդորի Սրբերին օգնություն փնտրել կառավարության ղեկավարներից։ Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101.81-84 հատվածների առակը (տես նաև Ղուկաս 18․1–8)։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան և մտածել, թե ինչպես է առակը վերաբերվում Միսսուրիի Սրբերին։ Այնուհետև հանձնարարեք մեկ այլ ուսանողի կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101․85-88: Դասարանին հորդորեք ուշադրություն դարձնել, թե ինչպես է Փրկիչը նմանեցնում առակը այդ Սրբերի հետ։

  • Եկեղեցու պատմության այդ հատվածում, ո՞վ կարող էր ներկայացնել այրի կնոջը։ (Եկեղեցու անդամները։) Ո՞վ կարող էր ներկայացնել դատավորին։ (Դատավորը կներկայացներ այն դատավորներին ու կառավարության ղեկավարներին, ում Սրբերը կարող էին դիմել օգնության համար։ Նա կարող էր նաև ներկայացնել Երկնային Հորը, ում Սրբերը կշարունակեին աղոթել։)

  • Այդ առակի օգնությամբ, ի՞նչ առանձնահատուկ բաներ Տերը հրահանգեց Սրբերին, որ անեն։

Բացատրեք, որ Սրբերը դիմեցին տեղի դատարանների դատավորներին, սակայն չստացան ակնկալվող օգնությունը։ Նրանք խնդրեցին Դանիել Դանկլինին, Միսսուրիի նահանգապետին, և Ենդրյու Ջեկսոնին, Միացյալ Նահանգների նախագահին, որպեսզի օգնեին նրանց վերադառնալու իրենց տներն ու հողերը և պաշտպանություն ապահովեին նրանց համար։ Երկու ղեկավարներն էլ հրաժարվեցին օգնել նրանց։ Սրբերը նաև դիմեցին Միսսուրի նահանգի օրենսդիր ժողովին, բայց նրանք հրաժարվեցին օգնել։

Ուշադրություն դարձրեք այն սկզբունքի վրա, որը գրել եք գրատախտակին։ Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101.89-91 հատվածները: Դասարանին հորդորեք ուշադրություն դարձնել, թե ինչպես կառավարության ղեկավարները կկանչվեն պատասխանատվության, եթե հրաժարվեն օգնել Սրբերին։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101․92-95 հատվածները, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ ասաց Տերը, որ Սրբերն անեն իրենց կառավարության ղեկավարների համար։

  • Ի՞նչ է 92-րդ հատվածն ուսուցանում մեզ Տիրոջ մասին։ (Նա չի ցանկանում պատժել ժողովրդին։ Նա ցանկանում է, որ բոլոր մարդիկ ապաշխարեն, որպեսզի Նա ողորմած լինի նրանց հանդեպ։)

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 101․96-101 հատվածները, և բացատրեք, որ Տերը պատվիրեց Սրբերին վերադարձնել Ջեկսոն գավառի իրենց հողերը, չնայած այն բանին, որ նրանց թույլ չէին տալիս ապրել այնտեղ։ Նա խոստացավ, որ եթե նրանք արժանիորեն ապրեն, մի օր նրանք հնարավորություն կունենան բնակվել այնտեղ։

Ավարտեք այս դասը, բերելով ձեր վկայությունը ուսանողների քննարկած սկզբունքների մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 101․44–64։ Ազնվականի և ձիթենիների առակը

Հետևյալ պարբերությունները հանդիսանում են ազնվականի և ձիթենիների առակի մեկնաբանության մի օրինակ․

«Կարծես թե առակը մեկնաբանվում է հետևյալ կերպ․ Ազնվականը Տերն է, ում ընտիր հողակտորը Իր այգու, դա Սիոնն է Միսսուրիում։ Այն վայրերը, որտեղ Սրբերն ապրում են Սիոնում, ձիթենիներն են։ Ծառաները՝ Վերջին Օրերի Սուրբ բնակիչներն են, իսկ պահապանները՝ Եկեղեցու նրանց ղեկավարները։ Սիոնը կառուցելու ժամանակ անհամաձայնություն է սկսվում նրանց մեջ և նրանք չեն կառուցում աշտարակը կամ Տաճարը, որի վայրը նվիրագործվել էր դեռևս 1831թ․ օգոստոսի 3-ին։ Եթե նրանք ի սկզբանե կառուցեին այն, դա կդառնար հոգևոր ապաստարան նրանց համար, քանի որ դրա վրայից Տիրոջ պահապանները հայտնության միջոցով հեռվից կտեսնեին թշնամու առաջխաղացումները։ Այդ կանխատեսումը կփրկեր նրանց կյանքն ու նրանց ծանր աշխատանքը, երբ թշնամին գրոհեր։

Բայց Միսսուրիի Սրբերը դարձան ծույլ, անփույթ ու դանդաղաշարժ։ Թշնամին եկավ ու դրա արդյունքը եղավ Միսսուրիի հալածանքները։ Տիրոջ ժողովուրդը ցրվեց և նրանց աշխատանքի մեծ մաս վատնվեց։ Ամենակարողը նախատեց Իր ժողովրդին, ինչպես և մենք տեսանք, բայց Նա պատվիրեց Իր ծառաներից մեկին (55 հատված), Ջոզեֆ Սմիթին (103․21), հավաքել «Իմ տան ողջ ամրությունը» և նրանց դեմ հավաքվելով փրկել Իր հողերն ու ունեցվածքը։

Հետևաբար, Մարգարեն և հայտնի Սիոնի ճամբարի նրա եղբայրները գնացին Միսսուրի 1834թ-ին՝փորձելով իրականացնել առակի պայմանները։ Նախքան նրանք կմեկնեին, լրացուցիչ հայտնություն տրվեց (տես 103․21–28) Սիոնի փրկագնման վերաբերյալ։. Եղբայրներին հրահանգավորվել էր հողեր գնել Միսսուրիում, առանց ուժի կիրառման, և եթե թշնամին դուրս գար նրանց դեմ, նրանք անեծք կբերեին իրենց վրա։ Սիոնը չփրկագնվեց այդ ժամանակ, բայց մենք կարող ենք սպասել դրան ոչ հեռու ապագայում։ Այն կփրկագնվի այն ժամանակ, երբ Տերը կամենա» (Sidney B. Sperry, Doctrine and Covenants Compendium [1960], 521–22; quoted in Doctrine and Covenants Student Manual [Church Educational System manual, 2001], 243)։

Վարդապետություն և Ուխտեր 101․78։ Բարոյական ազատ կամք և պատասխանատվություն

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնը ուսուցանել է, թե ինչու է բարոյական կամքի ազատություն եզրույթն ավելի նախընտրելի, քան ազատ կամք եզրույթը։

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Վերջին տարիներին, մենք սովորաբար կիրառում ենք ազատ կամք եզրույթը։ Դա սխալ չէ, բայց վերջերս մենք նկատել ենք, որ ազատ կամք արտահայտությունը սուրբ գրություններում չի կիրառվում։ Այնտեղ խոսվում է, որպես էակներ ինքներս մեզ համար «ազատ ընտրելու» և «ազատ գործելու» մասին, և մեր իսկ «ազատ կամքով» շատ բաներ անելու մեր պարտականության մասին։ Բայց կամքի ազատություն արտահայտությունը կամ հայտնվում է ինքնին, կամ Վարդապետություն և Ուխտերի 101-րդ բաժնի 78-րդ հատված-ում, բարոյական տարբերակիչով․ «Որ ամեն մարդ կարողանա գործել վարդապետությամբ և սկզբունքով … համաձայն բարոյական կամքի ազատության, որպեսզի դատաստանի օրն ամեն մարդ պատասխան տա իր իսկ մեղքերի համար» (շեշտադրումն ավելացված է): Երբ մենք օգտագործում ենք բարոյական կամքի ազատություն եզրույթը, ապա մենք ճշգրտորեն ընդգծում ենք այն պատասխանատվությունը, որը հանդիսանում է ազատ կամքի աստվածային պարգևի հիմնական մասը։ Մենք բարոյական էակներ ենք և մեր իսկ գործակալներն ենք, ազատ ենք ընտրելու, բայց նաև պատասխանատու՝ մեր իսկ ընտրությունների համար» (“Moral Agency” [Brigham Young University devotional address, Jan. 31, 2006], 1, speeches.byu.edu

Վարդապետություն և Ուխտեր 101․80։ Աստված հաստատել է Միացյալ Նահանգների Սահմանադրությունը

Առաջին Նախագահությունից Նախագահ Ռուբեն Ջ․ Քլարկն ասել է․

Նկար
Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկ

«Եղբայրներ և քույրեր, ինձ համար Տիրոջ այն հայտարարությունը, որ «Ես եմ հաստատել այս երկրի Սահմանադրությունը», Միացյալ Նահանգների Սահմանադրությունը դնում է այն դիրքում, որտեղ որ այն կլիներ, եթե այն ինքնին գրվեր Վարդապետություն և Ուխտեր գրքում։ Այդ կերպ Սահմանադրություն բառը դառնում է Տիրոջ խոսքը մեզ համար։ Այն տրվել է ոչ թե բանավոր արտահայտման, այլ մարդկանց մտքերում իր մտքի ու հոգու կիրառման համար, ոգեշնչելով նրանց մարդկության ղեկավարման այդ հիանալի փաստաթղթի նախագծմանը, որը չի վտանգում իր հեղինակությունը» (in Conference Report, Apr. 1935, 93)։

Վարդապետություն և Ուխտեր 101․80։ «Իմաստուն մարդկանց, որոնց ես բարձրացրել եմ հենց այդ նպատակի համար»

Նախագահ Բրիգամ Յանգը խոսել է այն մի քանի մարդկանց մասին, ովքեր գործիք են եղել Աստծո ձեռքում Միացյալ Նահանգների Սահմանադրությունը հաստատելու համար․

Նկար
Նախագահ Բրիգամ Յանգ

«Մենք հավատում ենք, որ Տերը պատրաստվում է, որ երբ նա առաջ բերի իր աշխատանքը, որ երբ սահմանված ժամանակը լիովին գա, մի տեղ լինի իր ոտքերի պատվանդանի տակ, որտեղ կտիրի խղճի բավարար ազատություն, որպեսզի իր Սրբերը կարողանան ապրել խաղաղության մեջ՝ սահմանադրական օրենքի և հավասար իրավունքների լայն սպառազինության ներքո։ Այդ տեսանկյունից նայելով, մենք համարում ենք, որ Հեղափոխության մարդիկ ոգեշնչված են եղել Ամենակարողի կողմից, որպեսզի դեն նետեն մայր կառավարության շղթաները՝ իր հաստատված կրոնի հետ մեկտեղ։ Այդ գործի համար էին Ադամսը, Ջեֆերսոնը, Ֆրանկլինը, Վաշինգտոնը և շատ այլոք ոգեշնչվել՝ Մեծ Բրիտանիայի թագավորի արարքներին դիմադրելու գործին … այդպիսով ավելի մեծ ազատության սկզբունքի ներքո ստեղծելով նոր կառավաություն, որը հանդիսանում է ինքնակառավարման հիմքը և թույլ է տալիս կրոնական պաշտամունքի ազատ կիրառումը։

Դա Տիրոջ ձայնն էր, որը ոգեշնչեց բոլոր արժանի տղամարդկանց այդ դժվարին ժամանակներում ունենալ իրենց ներգործությունը, ոչ միայն ճակատամարտ մղելու, այլ՝ խորհրդով, տոկունությամբ, համարձակությամբ և համբերությամբ կիրառելու իմաստություն լարված դաշտում, ինչպես նաև հետագայում ձևավորելով և ընդունելով այն իմաստուն և արդյունավետ միջոցառումները, որոնք ապահովագրեցին իրենց և հաջորդող սերունդներին՝ ազատ և անկախ կառավարության օրհնությունները» (Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe [1954], 359–60)։

Վարդապետություն և Ուխտեր 101․81-95։ «Նրանք պետք է շարունակեն վնասների դիմաց փոխհատուցում խնդրել»

Վարդապետություն և Ուխտեր 101-ում գրված հայտնության մեջ, Տերը կրկնում է իր առակը այն կնոջ մասին, ով ձանձրացնում է դատավորին այնքան, մինչև որ նա բավարարում է նրա խնդրանքը (տես Ղուկաս 18․1–8)։ Նա առակը նմանեցնում է այն Սրբերի վիճակի հետ, ովքեր դուրս էին քշվել Միսսուրիի իրենց տներից։ Արդարության և պաշտպանության համար նրանք պետք է դիմեին կառավարության ղեկավարներին, սկսելով դատավորից, և անհրաժեշտության դեպքում գնային մինչև Միսսուրիի նահանգապետը և Միացյալ Նահանգների նախագահը։ Եթե Սրբերի կոչերն ուշադրության չարժանանային, Տերն ասաց, որ Նա վեր կկենա զայրույթի մեջ և արդարադատություն կիրականացնի նրանց դեմ, ովքեր տեղահանել են Սրբերին, որպեսզի բոլոր մարդիկ «առանց արդարացման մնան» (ՎևՈւ 101․93)։ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը գրել է.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Սրբերը իրենց դժգոհությունները նաև հասցրեցին պատկան ատյաններին և փոխհատուցում խնդրեցին իրենց վիրավորանքների համար։ Դա չափազանց անհրաժեշտ քայլ էր, և երբ Սրբերն արեցին այդ ու մերժվեցին իրենց քաղաքացիական և կրոնական իրավունքներից, այդ պաշտոնյաները մնացին առանց արդարացման, և Ամենակարողի դատը, որն եկավ ավելի ուշ Քաղաքացիական Պատերազմի ժամանակ, արդարացված էր։

Քանի որ, պարզապես, գոյություն ունի հատուցման օրենքը, այնպես հաստատված և հավերժական, ինչպես Ամենակարողի այլ օրենքները [տես 2 Կորնթացիս 9․6; ՎևՈւ 6․33], օրը կգա, երբ ճշգրտումներ կկատարվեն Արդար Դատավորի առջև, ով չի ահաբեկվի ամբոխի սպառնալիքների կողմից» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:462, 469)։