Սեմինարիա
Դաս 42. Վարդապետություն և Ուխտեր 38.1-16


Դաս 42

Վարդապետություն և Ուխտեր 38․1-16

Նախաբան

1830թ. դեկտեմբերին Տերը հայտնությամբ պատվիրան տվեց մարգարե Ջոզեֆ Սմիթին եկեղեցու համար, որ հավաքվեն Օհայոյում (տես ՎևՈւ 37): 1831թ. Տերը տվեց հայտնություն, որն այժմ գրված է Վարդապետություն և Ուխտեր 38 բաժնում, որտեղ մի քանի պատճառներ է բերվում, թե ինչու պետք է սրբերը հավաքվեն Օհայոյում: Նա նաև պատվիրաններ տվեց` հավաքվելու ընթացքում նրանց առաջնորդելու համար: Դասն ընդգրկում է 38-րդ բաժնի առաջին 16 հատվածները: Այս հայտնությամբ Հիսուս Քրիստոսն ասաց եկեղեցու անդամներին, որ Նա նրանց մեջ է: Նա նաև նկարագրեց, թե ովքեր պետք է մնան Նրա երկրորդ գալուստի ժամանակ, զգուշացրեց սրբերին վտանգի մասին և քաջալերանք տվեց նրանց:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 38․1-7

Հիսուս Քրիստոսն ասաց Իր եկեղեցու անդամներին, որ Նա նրանց մեջ է:

Խնդրեք ուսանողներին թվարկել իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում որոշ պատվիրաններ, որոնց, իրենց կարծիքով, հեշտ է հնազանդվելը: Ապա հրավիրեք նրանց մտածել, թե ո՞ր պատվիրաններին է նրանց համար դժվար հնազանդվել և ինչու՞: (Ուսանողները կարող են գրի առնել այս մտքերը, եթե հարմար են գտնում):

  • Ինչո՞ւ է դժվար մեզ համար հնազանդվել որոշ պատվիրաններին:

  • Ի՞նչն է դրդում մեզ պահել պատվիրանները, որոնց դժվար է հնազանդվել:

Հիշեցրեք ուսանողներին, որ 1830թ. դեկտեմբերին Տերը պատվիրեց Նյու Յորքի սրբերին հավաքվել Օհայոյում (տես ՎևՈւ 37): Եկեղեցու անդամներից ոմանց համար այս պատվիրանին շատ դժվար էր հնազանդվել: 1831թ. հունվարի 2-ին սրբերը Նյու Յորքի տարբեր ճյուղերից հանդիպեցին Փիթեր Վիթմեր ավագի տան մոտ եկեղեցու երրորդ համաժողովին: Համաժողովի ժամանակ եկեղեցու անդամներից մի քանիսը հարցրեցին Օհայո տեղափոխվելու պատվիրանի մասին:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր դժվար որոշ սրբերին հնազանդվել Նյու Յորքը լքելու և Օհայոյում հավաքվելու այս պատվիրանին:

Դուք կարող եք բացատրել, որ համաժողովին ներկա գտնվողներից ամեն մեկը չէր, որ հասկանում էր այս պատվիրանի իմաստուն լինելը: Ոմանք չէին ընդունում դա որպես Տիրոջ խոսք, մյուսները տրամադրված չէին թողնելու իրենց բարգավաճ տնտեսություններն ու հարմարավետ պայմանները, փոխարինելով դրանք նոր վայրի անորոշությամբ: Իրոք հնարավոր էր, որ շատերը կորցնեին գույքի դիմաց ստացած փողը և ոմանք էլ չէին կարողանալու վաճառել իրենց գույքը:

Բացատրեք, որ 1831թ. հունվարի համաժողովին Ջոզեֆ Սմիթը աղոթեց Տիրոջը Օհայոյում հավաքվելու պատվիրանի մասին ավելի շատ տեղեկություն իմանալու համար: Տերն արձագանքեց հայտնությամբ, որն այժմ կարելի է գտնել Վարդապետություն և Ուխտեր 38 բաժնում: Տեղեկացրեք ուսանողներին, որ այս հայտնությունն ընթերցելիս նրանք կսովորեն ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց, երբ ընտրություն կատարեն այն պատվիրանների վերաբերյալ, որոնց դժվար է հնազանդվել:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 38.1–3 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ ճշմարտություններ կարող ենք սովորել Հիսուս Քրիստոսի մասին: Երբ ուսանողները պատասխանեն, կարող եք առաջարկել նրանց, որ նշեն իրենց գրքերում այն բառերն ու արտահայտությունները, որոնք ընդգրկեցին պատասխաններում:

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այս հատվածներից Հիսուս Քրիստոսի մասին: (Երբ ուսանողները պատասխանեն, օգնեք նրանց բացահայտել հետևյալ վարդապետությունը. Հիսուս Քրիստոսը գիտի բոլոր բաները):

  • Իմանալը, որ Հիսուս Քրիստոսը գիտի բոլոր բաները, ինչպե՞ս օգնեց սրբերին, ում պատվիրված էր տեղափոխվել Օհայո:

  • Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունն օգնել մեզ, երբ երբեմն պայքարում ենք Տիրոջ պատվիրաններին հնազանդվելու համար:

Բացատրեք, որ այս հայտնությունը ստանալուց անմիջապես առաջ Ջոզեֆ Սմիթն աշխատում էր Աստվածաշնչի ոգեշնչված վերանայման վրա և ստացավ այն, ինչն այժմ գրված է Թանկագին Մարգարիտի Մովսես 6-7 գլուխներում: Այս գլուխները Ենովք անունով մարգարեի և նրա ժողովրդի մասին են: Նրանց առաքինության և միաբանության շնորհիվ Տերը կոչեց այս մարդկանց Սիոն: Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 38.4 հատվածը մտքում, ուշադրություն դարձնելով, թե ինչ արեց Տերը Ենովքի և նրա մարդկանց համար: Հրավիրեք ուսանողներին ասել, թե ինչ իմացան: Կարող եք բացատրել, որ «իմ ծոցը» արտահայտությունն ասելիս Տերը նկատի է ունեցել Իր ներկայությունը:

  • Համաձայն 4 հատվածի, ինչպիսի մի բան էին արել Ենովքի մարդիկ, որ Տերը վերցրել էր նրանց երկինք: (Նրանք հավատացել էին Նրա անվանը):

  • Փրկչի ասելով, ի՞նչ է Նա արել նրանց համար, ովքեր հավատացել են Իր անվանը: Ի՞նչ եք զգում Փրկչի հանդեպ, սա իմանալով:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 38.5–7 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե որտեղ է Հիսուս Քրիստոսը, իր ասածի համաձայն:

  • Ի՞նչ ասաց Հիսուս Քրիստոսը` որտե՞ղ է Ինքը:

  • Ե՞րբ եք դուք զգացել, որ Փրկիչը ձեր կողքին է, նույնիսկ եթե չեք կարողացել տեսնել Նրան ձեր աչքերով:

Վարդապետություն և Ուխտեր 38․8-12

Տերը բացահայտում է, թե ով կմնա Իր երկրորդ գալստյան ժամանակ

Ցուցադրեք Երկրորդ Գալուստը նկարը (Gospel Art Book [2009], no. 66; տես նաև LDS.org): Բացատրեք, որ օգնելով Նյու Յորքի սրբերին հասկանալ Օհայոյում հավաքվելու կարևորությունը, Փրկիչը խոսեց Իր երկրորդ գալուստի մասին:

Նկար
Երկրորդ Գալուստը

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 38.8-10 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ բացահայտեց Փրկիչն Իր երկրորդ գալուստի մասին: Օգտակար կլինի բացատրել, որ նրանք, ում մասին ասված է, որ «կմնան այդ օրը» (ՎևՈւ 38.8)` երկրորդ գալուստի, դա նրանք են, ովքեր չեն ոչնչանալու, այլ կարողանալու են մնալ Փրկչի հետ, երբ Նա գա:

  • Ինչպե՞ս են այս հատվածներն օգնում մեզ հասկանալ երկրորդ գալուստից առաջ մաքրագործված և մաքուր լինելու կարևորությունը:

Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 38.11-12 հատվածները մտքում, ուշադրություն դարձնելով Տիրոջ նկարագրած պայմաններին, որ կլինեն երկրի վրա երկրորդ գալուստից առաջ: Հրավիրեք ուսանողներին ասել, թե ինչ իմացան: (Այս հատվածներն ուսանողներին հասկանալի դարձնելու համար, կարող եք բացատրել, որ հրեշտակների նկարագիրը, որ սպասում են «հնձելու երկիրը», դա վկայակոչում է Նոր Կտակարանի ցորենի և որոմների մասին առակից [տես Մատթեոս ԺԳ.24–30; ՎևՈւ 86.1–7], որտեղ ցորենը [արդարները] կհավաքվի նախքան որոմների [անբարիշտների] այրվելը):

  • Ի՞նչ ապացույցներ եք տեսնում, որ 11 հատվածում նկարագրված պայմաններն այսօր առկա են:

  • Ի՞նչ կարող ենք անել, որ մաքուր մնանք այսպիսի պայմաններում:

Վարդապետություն և Ուխտեր 38․13-16

Տերը զգուշացնում է սրբերին վտանգի մասին և քաջալերանք տալիս նրանց:

Բացատրեք, որ Իր երկրորդ գալստյան մասին խոսելուց բացի, Տերը զգուշացրեց սրբերին սպառնացող վտանգի մասին: Ուսանողների համար վկայակոչեք Վարդապետություն և Ուխտեր 38․12 հատվածը և տվեք հետևյալ հարցը.

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ «թշնամին միավորվել է» արտահայտությունն, ընդհանուր առմամբ, վերաբերում է այն փաստին, որ Սատանան ու նրա ուժերը միավորվել են սրբերի դեմ վերջին օրերում: Դա կարող է վերաբերել նաև մարդկանց, ովքեր սրբերի թշնամին էին այս հայտնության տրման ժամանակ: Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 38.13 հատվածը, ապա հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե որոնք էին միավորված այս թշնամու մտադրությունները: Հրավիրեք ուսանողներին ասել, թե ինչ իմացան:

  • Ի՞նչ կարող է անել Տերը, երբ մենք վտանգի մեջ ենք: (Ուսանողները կարող են տալ բազմազան պատասխաններ: Անպայման շեշտեք հետևյալ սկզբունքը և գրեք դա գրատախտակի վրա. Տերը կարող է զգուշացնել մեզ վտանգի մասին):

Ուսանողներին մի քանի րոպե ժամանակ տվեք` խորհելու այն ուղերձների շուրջ, որոնք Տիրոջ մարգարեները տվել են մեզ գերագույն համաժողովին և եկեղեցու հրատարակությունների միջոցով:

  • Ի՞նչ առումով են այս ուղերձները զգուշացումներ հանդիսանում Տիրոջ կողմից` մեզ սպառնացող հոգևոր և ֆիզիկական վտանգներից:

  • Ուրիշ ի՞նչ կերպով եք դուք զգուշացվել հոգևոր և ֆիզիկական վտանգների մասին:

Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 38.14-15 հատվածները մտքում, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Տերը քաջալերում սրբերին այս վտանգավոր ու անորոշ ժամանակներում: Հրավիրեք ուսանողներին ասել, թե ինչ իմացան:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 38.16 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ է Տերը տվել սրբերին իրենց փրկության համար: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ պատվիրանը, որի մասին ասվում էր` Նյու Յորքից Օհայո տեղափոխվելու պատվիրանն էր:

  • Ինչպե՞ս կարող էր Նյու Յորքից տեղափոխվելու պատվիրանը սրբերի համար ֆիզիկական փրկություն լինել:

  • Ինչպե՞ս կարող էր Օհայոյում հավաքվելու պատվիրանը նրանց համար հոգևոր փրկություն լինել:

Ավելացրեք գրատախտակի վրա գրված սկզբունքին հետևյալը, որպեսզի կարդացվի. Տերը կարող է զգուշացնել մեզ վտանգի մասին և պատվիրան տալ մեզ մեր պաշտպանության համար:

  • Ինչպե՞ս է պաշտպանում մեզ Տիրոջ պատվիրանները պահելը:

  • Ե՞րբ եք զգացել, որ պաշտպանվել եք Տիրոջ պատվիրանները պահելու շնորհիվ: (Կարող եք ուսանողներին պատասխանների շուրջ մտածելու ժամանակ տալ, հետո հարցնել:

Խնդրեք ուսանողներին հիշել դասի սկզբում տեղի ունեցած զրույցը, երբ նրանք մտածում էին պատվիրանների մասին, որոնց դժվար է հնազանդվել: Խնդրեք նրանց մտածել, թե այս պատվիրաններն ինչպես կարող են օրհնություններ լինել Տիրոջից, պաշտպանելով իրենց հոգևոր ու ֆիզիկական վտանգներից:

  • Ինչպե՞ս կարող է գրատախտակին գրված ճշմարտության գիտելիքը գոտեպնդել ձեզ հնազանդվելու Տիրոջ պատվիրաններին, հատկապես, երբ այս պատվիրաններին հնազանդվելը դժվար է թվում:

Ամփոփեք, հրավիրելով ուսանողներին կիսվել իրենց վկայություններով այն մասին, որ Տերը կարող է զգուշացնել մեզ վտանգի մասին և պատվիրան տալ, որին հնազանդվելով պաշտպանություն կունենանք: Դուք նույնպես կարող եք վկայել այս ճշմարտության մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 38.16: «Ձեր փրկության համար ես տալիս եմ ձեզ պատվիրան»

Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթ

«Երբ երեխա էի, ես կարծում էի կամ ինձ թվում էր, թե Տիրոջ պատվիրանները դա Նրա օրենքներն ու կանոնակարգերն են իմ առաջնորդության համար: Ես կարծում էի, որ հասկացել եմ, որ եթե չհնազանդվեմ այդ օրենքներին, կհետևի պատիժը: Սակայն մեծանալով, ես դասն ընկալեցի մեկ այլ տեսանկյունից, և այժմ, Տիրոջ օրենքներն ինձ համար` մեր հանդեպ Իր ողորմածությամբ մեր Երկնային Հոր ձայնի քաղցր երաժշտությունն են: Դրանք սիրող ծնողի խորհուրդ ու խրատ են, ով ավելի մտահոգ է մեր բարեկեցությամբ, քան երկրային ծնողները կարող են լինել, և հետևաբար, այն, ինչ ժամանակին օրենքի կոպիտ անուն է թվացել ինձ, այժմ ինձ համար սիրող ու մեղմ խորհուրդն է ամենաիմաստուն Երկնային Հոր: Եվ այսպես ասում եմ, որ դժվար չէ հավատալ, որ ինձ համար լավագույնը` Աստծո պատվիրանները պահելն է» (Teachings of Presidents of the Church: George Albert Smith [2011], 193–94):