Սեմինարիա
Դաս 6․ Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․1-20


Դաս 6

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.1–20

Նախաբան

1838թ. Ջոզեֆ Սմիթը սկսեց աշխատել իր պաշտոնական պատմության վրա: Այդտեղ նա նկարագրեց իր ընտանիքին և այն վայրերը, որտեղ նրանք ապրում էին։ Նա նաև մանրամասնեց անսովոր հուզմունքը կրոնի վերաբերյալ, որը 1820թ-ին առաջացել էր արևմտյան Նյու Յորքում։ Կրոնի նկատմամբ խանդավառությունը նրան մղեց «լուրջ մտախոհության ու մեծ անհանգստության», թե որ եկեղեցուն միանար (Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․8)։ Սուրբ գրությունները քննելուց հետո, հատկապես Հակոբոս 1․5, Ջոզեֆը որոշեց աղոթքով դիմել Աստծուն իր հարցերի պատասխանների համար։ Ի պատասխան իր աղոթքի Հայր Աստված և Նրա Որդին, Հիսուս Քրիստոսը, հայտնվեցին նրան:

Ուսուցանման առաջարկներ

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.1-4

Ջոզեֆ Սմիթը գրում է Եկեղեցու պատմությունը

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Կանադայում տեղի ունեցած երկու միսիոներների հետևյալ փորձառությունը, ինչպես որ պատմել է Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը (պատմության շարունակությունը կկարդանք ավելի ուշ այս դասի ընթացքում):

Նկար
President Thomas S. Monson

«Երկու [միսիոներներ] կանգ առան Պր Էլմեր Փոլարդի տան առջև։… Նրանք ներկայացրեցին իրենց ուղերձը և հրավիրեցին նրան աղոթել միասին։ Նա համաձայնվեց այն պայմանով, որ նա պետք է ասեր աղոթքը:

Նրա ասած աղոթքն ապշեցրեց միսիոներներին: Նա ասաց. «Երկնային Հայր, օրհնիր այս երկու անհաջողակ, մոլորված միսիոներներին, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց տները և իրենց ժամանակը չվատնեն Կանադայի ժողովրդին պատմելով մի ուղերձի մասին, որն այնքան անիրական է և որի մասին նրանք այդքան քիչ գիտեն»:

Երբ նրանք ծնկաչոք աղոթելուց հետո ոտքի կանգնեցին, պարոն Փոլլարդը խնդրեց միսիոներներին երբեք չվերադառնալ իր տուն: Նրանց հեռանալուց հետո նա ծաղրանքով ասաց նրանց. «Դուք չեք կարող ասել ինձ, որ դուք իսկապես հավատում եք, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն է եղել» և շղկացրեց դուռը» (“The Prophet Joseph Smith: Teacher by Example,” Ensign or Liahona, Nov. 2005, 69)։

  • Եթե դուք լինեիք այդ միսիոներներից մեկը, ի՞նչ կասեիք Պր․ Փոլարդին։

  • Ինչպե՞ս կարող է անձն իմանալ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո Մարգարեն էր:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․1–2 հատվածները։ Դասարանին հորդորեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն պատճառներին, որոնց համար Ջոզեֆ Սմիթը գրել է իր և Եկեղեցու պատմությունը։

  • Համաձայն 1 հատվածի, ի՞նչ էր տարածվում մարդկանց մեջ վաղ Եկեղեցու շրջանում։ (Բազում սխալ զեկուցումներ, որոնք նպատակ ունեին մարդկանց դրդել Եկեղեցու դեմ։)

  • Ի՞նչ պատճառ բերեց Ջոզեֆը իր պատմությունը գրելու համար։ (Հանրությանը տրամադրել հուսալի և ճշգրիտ պատմություն Առաջին Տեսիլքի և Վերականգնման իրադարձությունների վերաբերյալ։)

Բացատրեք, որ այսօր ևս կան անհատներ կամ խմբեր, ովքեր կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկություններ են տարածում Եկեղեցու վերաբերյալ՝ հավատքը քայքայելու մտադրությունից ելնելով։

  • Իր պատմությունը գրելու Ջոզեֆ Սմիթի պատճառից, ի՞նչ կարող ենք մենք սովորել, որի օգնությամբ մենք կխուսափենք խաբվել կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկություններից։ (Նրանք ովքեր անկեղծորեն ցանկանում են իմանալ ճշմարտությունը, պետք է ջանասիրաբար փնտրեն վստահելի տեղեկությունների աղբյուրներ Եկեղեցու և նրա պատմության վերաբերյալ, այլ ոչ թե պարզապես ընդունեն իրենց լսած տեղեկությունը, այդ թվում այն, ինչ երևում է համացանցի որոնման արդյունքում։)

  • Ինչո՞ւ է կարևոր, որ Վերականգնման մասին «ճշմարտություն փնտրողները» կարդան Ջոզեֆ Սմիթի պատմությունը։ (Մարգարեի պատմության վրա հիմնվելով անհատները կխուսափեն խաբվելուց կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկություններով։)

  • Ջոզեֆ Սմիթի խոսքերը կարդալով, ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկն իմանալ ճշմարտությունն իր փորձառությունների վերաբերյալ։

Կիսվեք Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ նախազգուշացումով։

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Միշտ կլինեն մի քանիսը, ովքեր կփորձեն հեղինակազրկել Եկեղեցին և ոչնչացնել հավատքը: Այսօր նրանք օգտագործում են համացանցը:

Եկեղեցու մասին որոշ տեղեկություններ, անկախ նրանց համոզիչ լինելուց, պարզապես ճշմարիտ չեն» («Ձեր հավատքի փորձությունը» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 41)։

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ միտքը. Դասարանին հորդորեք լսել, թե ինչպես մենք պետք է գնահատենք այն, ինչ կարդում ենք Եկեղեցու և նրա պատմության վերաբերյալ։ (Կարող եք յուրաքանչյուր ուսանողի տրամադրել այդ նյութի մեկական օրինակ։)

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Վերջին Օրերի Սրբեր ընթերցողները պետք է … լինեն… իմաստուն իրենց կարդացածի գնահատման հարցում։…

Մեր անհատական, անձնական վկայությունները հիմնված են Հոգու վկայության վրա, այլ ոչ թե պատմական փաստերի համակցման կամ հավաքման վրա։ Եթե մենք այդպես արմատավորված լինենք, պատմական փաստերի ոչ մի փոփոխություն չի կարող սասանել մեր վկայությունները։ Մեր Երկնային Հայրը տվել է մեզ տրամաբանության զորությունը և մեզանից ակնկալվում է կիրառել այն ամբողջովին։ Բայց նա նաև տվել է մեզ Մխիթարիչին, ով Նրա ասելով մեզ կտանի դեպի ճշմարտությունը և որի զորությամբ մենք կարող ենք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների։ Այն Վերջին Օրերի Սրբերի համար, ովքեր արժանի են և ցանկանում են ապավինել դրան, դա է վերջնական ուղեցույցը» (“The Message of the Old Testament” [address to CES religious educators, Aug. 16, 1985], 7, LDS.org

Հորդորեք ուսանողներին կիսվել, թե նրանք ինչ առանձնացրեցին Երեց Օուքսի խորհրդից և ինչու է այն օգտակար։

Կարող եք բացատրել, որ Ջոզեֆ Սմիթը 1838թ-ին գրել է Առաջին Տեսիլքի պատմությունը, որպես Եկեղեցու պաշտոնական պատմություն, որպեսզի հրապարակվի աշխարհով մեկ։ Գոյություն ունի Առաջին տեսիլքի ինը պատմություն՝ չորսը գրված և թելադրված Ջոզեֆ Սմիթի կողմից և հինգը գրված ուրիշների կողմից, ովքեր վերապատմել են նրա փորձառությունը։ (Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի չորս պատմությունների մասին լրացուցիչ տեղեկության համար տես Միլտոն Վ․ Բեքման Կրտ․-ի, «Ջոզեֆ Սմիթի շարադրանքը Առաջին Տեսիլքի մասին» Ensign, Jan. 1985, 8–17։)

Կարող եք նաև բացատրել, որ Առաջին Տեսիլքի բազմաթիվ պատմություններ են պատրաստվել տարբեր ժամանակներում և տարբեր լսարանների համար։ Այդ պատմությունների մեջ Ջոզեֆ Սմիթը շեշտում է Առաջին Տեսիլքի իր փորձառության տարբեր դիրքորոշումները, սակայն բոլոր պատմություններն էլ հիմնական ճշմարտության հարցում համընկնում են նրանում, որ Ջոզեֆ Սմիթին իսկապես երկինքները բացվել են և նա տեսել է աստվածային սուրհանդակներին, այդ թվում Հայր Աստծուն և Տեր Հիսուս Քրիստոսին։ Քանի որ 1838թ-ի պատմությունը կազմում էր Ջոզեֆ Սմիթի պաշտոնական պատմության և աշխարհին իր վկայության մի մասը, այն ընդգրկվեց Թանկագին Մարգարիտում որպես սուրբ գրություն։

  • Ճիշտ այնպես, ինչպես որ Ջոզեֆ Սմիթն էր մատնանշել իր բազմաթիվ պատմությունների տարբեր դիրքորոշումները, այդպես էլ Պողոս Առաքյալն է մատնանշել Փրկչի վերաբերյալ իր տեսիլքի տարբեր դիրքորոշումները տարբեր լսարաններին (տես Գործք Առաքելոց 9․1–9; Գործք Առաքելոց 22․5–11; Գործք Առաքելոց 26․12–20)։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ են Ջոզեֆ Սմիթը և Պողոսը շեշտում տարբեր բաներ ամեն անգամ իրենց տեսիլքների պատմությունները պատմելիս։

Ամփոփեք Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․3–4-ը, բացատրելով, որ Ջոզեֆը ծնվել է Վերմոնտ նահանգում, բայց 10 տարեկան հասակում տեղափոխվել է Նյու Յորք նահանգի Պալմիրա շրջան։

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.5-13

Կրոնական խառնաշփոթի մեջ Ջոզեֆ Սմիթը որոշում է հարցնել Աստծուն, թե որ Եկեղեցին է ճիշտ։

Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթն ապրել է կրոնի մասին մեծ հուզումների ժամանակաշրջանում։ Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․5-7: Դասարանին հանձնարարեք ուշադրություն դարձնել այն բառերին ու արտահայտություններին, որոնք նկարագրում են այն իրավիճակը, որի մեջ հայտնվել էր Ջոզեֆը։ Հանձնարարեք որևէ ուսանողի գրատախտակին գրել այն բառերն ու արտահայտությունները, որոնք նրանք գտել են։ Այնուհետև հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․8, 10 հատվածները։ Դասարանի ուշադրությունը դարձրեք այն բանի վրա, թե ինչպես էր Ջոզեֆ Սմիթը իրեն զգում այդ ժամանակ։

  • Ինչպե՞ս էր Ջոզեֆը զգում իրեն շրջապատած կրոնական հուզումների արդյունքում։

  • Որո՞նք էին այն հարցերը, որոնց պատասխանները նա ցանկանում էր ստանալ։

  • Արդյո՞ք ձեզանից որևէ մեկը երբևէ նմանատիպ հարցեր է ունեցել։ Ի՞նչ եք արել դրանց պատասխանները գտնելու համար։

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․11 և ուշադրություն դարձրեք նրան, թե ինչ արեց Ջոզեֆ Սմիթը իր հարցերի պատասխանները գտնելու համար։

  • Ո՞ւմ դիմեց Ջոզեֆը իր հարցերի պատասխանները ստանալու համար։

  • Ո՞ր սկզբունքը Հակոբոս 1․5 հատվածի մեջ օգնեց Ջոզեֆ Սմիթին վստահություն ձեռք բերել, որ նա կարող է գտնել իր հարցերի պատասխանները։ (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն պետք է հնչեցնեն հետևյալ սկզբունքը. Եթե հավատքով խնդրենք Աստծուն, Նա կպատասխանի մեր աղոթքներին: Կարող եք բացատրել, որ Աստված կպատասխանի մեր աղոթքներին Իր ժամանակացույցով և Իր ձևով։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․12-13 հատվածները: Դասարանին հանձնարարեք բացահայտել, թե ինչպես է Հակոբոս 1․5 հատվածի մեջ ուսուցանված սկզբունքն ազդել Ջոզեֆ Սմիթի վրա։

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.14-20

Ջոզեֆ Սմիթը տեսնում է Հայր Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին։

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․14–15 հատվածները:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր սատանան փորձում խանգարել Ջոզեֆ Սմիթին աղոթել։

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․16–17 հատվածները: Դասարանին հանձնարարեք բացահայտել, թե ինչպես Ջոզեֆն արձագանքեց իր զգացած ընդդիմությանը։ Նաև հանձնարարեք նրանց Ջոզեֆի վկայությունից նշել այն արտահայտությունները, որոնք նշանակալից են նրանց համար կամ որոնք կարող են օգտագործել ուրիշներին Առաջին Տեսիլքն ուսուցանելու համար։

  • Այդ հատվածներից ո՞ր արտահայտություններն են նշանակալից ձեզ համար: Ինչո՞ւ:

Հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին․ Ջոզեֆ Սմիթը տեսել է Հայր Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին։

  • Ինչո՞ւ է կարևոր ունենալ վկայություն այն մասին, որ Ջոզեֆ Սմիթը տեսել է Հայր Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին։

  • Ինչպե՞ս եք իմանում, որ Ջոզեֆ Սմիթը տեսել է Հայր Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին։

Երբ ուսանողներից մի քանիսը կիսվեն իրենց վկայությամբ, բացատրեք, որ Առաջին Տեսիլքը Վերականգնման հիմնարար իրադարձությունն է։ Առաջին Տեսիլքը նաև տալիս է կարևոր վարդապետական հարցերի պատասխանները։ Հանձնարարեք որևէ ուսանողի մտքում կրկնել Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․15–17, փնտրելով այն ճշմարտությունները, որոնք մենք կարող ենք սովորել այդ պատմությունից։ Կարող եք տալ հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․15–16 հատվածներից, որը կարող է մեզ օգնել հաղթահարելու գայթակղությունը։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է հասկանան հետևյալ սկզբունքը․ Եթե մենք ջանասիրաբար փնտրենք Աստծո օգնությունը այն ժամանակ, երբ սատանան փորձում է հուսահատեցնել մեզ, Աստված մեզ կազատի թշնամուց։)

  • Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի բնույթի մասին։ (Պատասխանները կարող են ներառել հետևյալը․ Հայր Աստված և Նրա Որդի Հիսուս Քրիստոսն ապրում են։ Երկնային Հայրը և Նրա Որդի Հիսուս Քրիստոսը առանձին և տարբեր էակներ են։)

  • Ո՞րն էր առաջին բառը, որ Աստված ասաց Ջոզեֆ Սմիթին։ (Ջոզեֆ։) Ինչո՞ւ է դա կարևոր իմանալ: Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել դրանից: (Պատասխանները կարող են ներառել հետևյալը․ Հայր Աստված գիտի մեր անունը։ Աստված պատասխանում է մեր աղոթքներին։)

Որպեսզի ուսանողներին օգնեք հասկանալ և զգալ այս դասի ընթացքում սովորած վարդապետություններն ու սկզբունքները, կարող եք տալ հետևյալ հարցերը.

  • Ինչո՞ւ է էական իմանալ և հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին այդ ճշմարտությունները։

  • Ե՞րբ են մեկ կամ մի քանի այդպիսի ճշմարտություններ օրհնել ձեր կյանքը։ (Հիշեցրեք ուսանողներին, որ որոշ փորձառություններ չափազանց անձնական կամ սրբազան են կիսվելու համար։)

Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը նույնպես ստացել է իր հարցերի պատասխանները Առաջին Տեսիլքի ընթացքում։ Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․18–20 հատվածները։

  • Ի՞նչ իմացավ Ջոզեֆը ի պատասխան իր աղոթքին։

Հիշեցրեք ուսանողներին միսիոներների մասին այն պատմությունը, որն ընթերցվեց դասի սկզբում։ Հանձնարարեք որևէ ուսանողի ընթերցել պատմության մյուս կեսը․

Նկար
President Thomas S. Monson

«Այդ երկուսը վերադարձան Պր․ Փոլարդի դռան մոտ։ Պր․ Փոլարդը զայրացած պատասխանեց թակոցին․ «Կարծում էի, ես ասացի ձեզ, որ այլևս չվերադառնաք»։

Ապա կրտսեր զուգընկերն ասել էր իր ողջ համարձակությամբ, որ կարող էր ունենալ. «Պարոն Փոլլանդ, երբ մենք հեռացանք ձեր տանից, դուք ասացիք, որ մենք իրականում չենք հավատում, որ Ջոզեֆ Սմիթն Աստծո մարգարե էր: Ես ուզում եմ վկայել ձեզ, պարոն Փոլլարդ, որ ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն է եղել, որ ոգեշնչման միջոցով նա թարգմանել է սրբազան հիշատակարանը, որը հայտնի է որպես Մորմոնի Գիրք, որ նա տեսել է Հայր Աստծուն և Հիսուսին` Որդուն»: Ապա միսիոներեները հեռացան:

[Ավելի ուշ վկայել է պարոն Փոլլարդը.] «Այդ գիշեր քուն չեկավ իմ աչքերին: Ես անընդհատ շուռումուռ էի գալիս: Իմ մտքում ես կրկին ու կրկին լսում էի բառեր. «Ջոզեֆ Սմիթը Աստծո Մարգարեն էր: Ես գիտեմ, դա … Ես գիտեմ, դա … Ես գիտեմ դա»: Ես հազիվ էի կարողանում սպասել լույսը բացվելուն: Ես զանգահարեցի միսիոներներին։… Նրանք վերադարձան, և այս անգամ իմ կինը, իմ ընտանիքը և ես միասին ներկա գտնվեցինք զրույցին` որպես ճշմարտության անկեղծ որոնողներ: Դրա արդյունքում մենք բոլորս էլ ընդունեցինք Հիսուս Քրիստոսի ավետարանը» (“The Prophet Joseph Smith: Teacher by Example,” 69)։

Հորդորեք ուսանողներին կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմությունը և խնդրել Երկնային Հորը օգնել իրենց ամրապնդել իրենց վկայությունն այն մասին, որ Առաջին Տեսիլքի մասին Ջոզեֆ Սմիթի պատմությունը ճշմարիտ է։ Կարող եք նաև խրախուսել նրանց կիսվել մեկ ուրիշի հետ Առաջին Տեսիլքի ուղերձով։ Ավարտեք, կիսվելով ձեր վկայությամբ այն ճշմարտությունների վերաբերյալ, որոնք դուք այսօր քննակեցիք։

Բացատրական և պատմական տեղեկություն

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն Ե՞րբ է Ջոզեֆ Սմիթի պատմությունը պաշտոնապես հրատարակվել։

1838թ․ Ջոզեֆ Սմիթը սկսեց պաշտոնապես գրել իր պատմությունը, որը Ժամանակներ և եղանակներ ամսագրում հրատարակվեց 1842թ-ին։ Այդ պատմությունը 1957թ-ին դարձավ Բ․ Հ․ Ռոբերթսի՝ Եկեղեցու համապարփակ պատմությունը վեց հատորանի գրքի մի մասը։ Կանոնական գրքերում տեղ գտած Ջոզեֆ Սմիթ - Պատմությունը վերցվել է Ջոզեֆ Սմիթի պաշտոնական պատմությունից և հրատարակվել որպես միսիոներական բրոշյուրի մի մաս, որը 1851թ-ին անվանվել է Թանկագին Մարգարիտ։ Թանկագին Մարգարիտը կանոնական գրքերի կազմի մեջ է մտել 1880թ-ին։

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.3։ Ինչպիսի՞ն էր Ջոզեֆ Սմիթի կյանքն անցյալում։

«[Ջոզեֆ Սմիթի] ծնողները, Լյուսի Մաքը և Ջոզեֆ Սմիթ Ավ․, ամուսնացել էին 1976թ-ի հունվարի 24-ին և հաստատվել էին ընտանեկան ագարակում՝ Թաննբրիջում, Վերմոնտ նահանգ։ 1805թ-ի ամռանը Ջոզեֆը և Լյուսին, [Շերոն, Վերմոնտ նահանգում] Սողոմոն Մաքից, ով Լյուսիի հայրն էր, վարձակալել էին մի ագարակ և ձմռանը Ջոզեֆը նաև ուսուցանում էր դպրոցում։ Այդ ժամանակ էր, երբ նրանց հինգերորդ որդին, Ջոզեֆ Սմիթը Կրտ․, ծնվեց 1805թ-ի դեկտեմբերի 23-ին։ Լյուսին և Ջոզեֆն իրենց զավակներին ուսուցանում էին կրոնական պատվիրանները և Լյուսին, հատկապես, խրախուսում էր Աստվածաշնչի ուսումնասիրումը։ Ջոզեֆ ավագը միշտ կասկածանքով էր լցված ավանդական եկեղեցիների հանդեպ, սակայն միշտ պահպանում էր Աստծո հանդեպ հավատը» (Թանկագին Մարգարիտ Ուսանողի ձեռնարկ [Church Educational System manual, 2000], 54)։

« Ջոզեֆ Սմիթը մեծացել է ընտանեկան ագարակում և գրեթե բացառապես գտնվել է ընտանիքի ազդեցության ներքո։… Իր զարգացման տարիներին Ջոզեֆ Սմիթը սկսեց ընդգրկել և ցուցադրել այնպիսի հատկանիշներ, որոնք օգնեցին նրան իրագործել իր նախասահմանված առաքելությունը։

… Նա զարգացրեց ամուր ընտանեկան կապեր, սովորեց աշխատասիրություն, մտածել ինքնուրույն, ծառայել ուրիշներին և սիրել ազատությունը» (Եկեղեցու պատմությունը ժամանակների լրիվության մեջ, 2-րդ թող. [Church Educational System manual, 2003], 15)։

«Ջոզեֆ Սմիթի վաղ տարիներին նրա ընտանիքը հաճախ էր տեղափոխվում, փնտրելով պարարտ հող կամ ապրուստը վաստակելու այլ եղանակներ։… 1811թ-ին Սմիթները տեղափոխվեցին Արևմտյան Լիբանանի մի փոքրիկ համայնք, որը գտնվում էր Նյու Հեմփշիրում։… Որովայնային տիֆ հիվանդությունը տարածվեց Արևմտյան Լիբանանում։… Սմիթների զավակները մեկ առ մեկ հիվանդացան։…

Յոթամյա Ջոզեֆ կրտսերը երկու շաբաթ անց վերականգնվեց [տիֆ] հիվանդությունից, սակայն տուժեց դրա բարդություններից, որոնք, ի վերջո, պահանջեցին կատարել չորս վիրահատություններ։ Առավել լուրջ բարդությունը կայանում էր նրա ձախ ոտքի ազդոսկրի այտուցման և վարակի մեջ։… Ջոզեֆն ավելի քան երկու շաբաթ գտնվում էր հոգեվարքի մեջ»։ Ջոզեֆը դիմացավ իր ոտքի վարակի վիրահատությանը «առանց կապվելու և բրենդի խմելու, որպեսզի բթացնի ցավը» (Եկեղեցու պատմությունը ժամանակի լրիվության մեջ 22–23)։

«1816թ-ին Ջոզեֆ Ավ․ ճանապարհվեց Նյու Յորք նահանգի Պալմիրա քաղաքը, որպեսզի ստուգեր ցածր գնով լավ հողի հայտարարության իսկությունը։» Ջոզեֆ Կրտսերը, այդ ժամանակ տաս տարեկան մի տղա, հիշում էր, որ դեռ ամբողջությամբ չէր վերականգնվել իր ոտքի վիրահատությունից, սայլապանը որոշեց աջակցել Սմիթներին իրենց ճամփորդության ժամանակ և ստիպում էր նրան քայլել ձյան միջով, մի քանի օր շարունակ ամեն օր անցնելով քառասուն մղոն ճանապարհ, որի ժամանակ նա կրում էր տանջալից հոգնածություն և ցավ»։ (Թանկագին Մարգարիտ Ուսանողի ձեռնարկ, 54)։

Ջոզեֆ Սմիթը ավագը, ով 10 անդամ ունեցող ընտանիքի հայր էր, 1821թ-ին՝ տասնմեկ անդամի, շատ էր աշխատում ապրուստ ապահովելու համար։ Պալմիրայում երկու տարի անցկացնելուց հետո, նա բավականաչափ գումար հավաքեց վճարելու համար անտառածածկ հողատարածքի կանխավճարը, որը գտնվում էր Ֆարմինգտոն ավանի մոտ։ Առաջին տարվա ընթացքում նա և նրա որդիները տարածքից մաքրազերծեցին շուրջ տասնհինգ հեկտար ծանր փայտանյութ, պատրաստելով հող ցորեն մշակելու և ցանելու համար։… Հետագայում երիտասարդ Ջոզեֆը հիշում էր, որ «դա պահանջում էր այն բոլորի օգնությունը, ով կարող էր ինչ-որ կերպ աջակցել ընտանիքին»։ [«Իր կողմից գրված Ջոզեֆ Սմիթի պատմությունը» 1832 (գրված՝ 1832թ-ի հուլիսի 20-ից նոյեմբերի 27-ը, Կիրթլանդում, Օհայո նահանգ), LDS Historical Department, Salt Lake City, p. 1։]…

Այդ ժամանակ Ջոզեֆի համար ուսման հնարավորությունները սահմանափակ էին։ Նա որակավորել է դա «թշվառ պայմաններ», որոնցում մեծացել էր։ «Մենք զրկվել էինք կրթություն ստանալու հնարավորությունից։ Բավական է ասել, որ ես հազիվ էի կարդում, գրում և գիտեի մակերեսային թվաբանություն, որով և պայմանավորված էին իմ գրաճանաչության ողջ ձեռքբերումները»։ [“History of Joseph Smith By Himself,” pp. 1–2]” (Church History in the Fulness of Times, 29–30)։

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.15-17։ Առաջին Տեսիլքի պատմությունները

Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի չորս պատմությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար, տես՝ Միլտոն Վ․ Բեքման Կրտ․-ի, «Ջոզեֆ Սմիթի շարադրանքն Առաջին Տեսիլքի մասին» Ensign, Jan. 1985, 8–17։ Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի տարբեր պատմությունների մասին այլ օգտակար հոդվածների համար, տես՝ Ռիչարդ Լ․ Անդերսոնի, «Ջոզեֆ Սմիթի վկայությունն Առաջին Տեսիլքի մասին» Ensign, Jan. 1996, 10-21։

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.15-17։ Առաջին Տեսիլքի կարևորությունը

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին վկայել է Եկեղեցու համար Առաջին տեսիլքի հիմնարար կարևորության մասին։

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մեր ողջ կարգավիճակը հիմնված է փառահեղ Առաջին Տեսիլքի վավերականության վրա։ Այն վարագույրի հեռացումն էր, որպեսզի բացվեր դա՝ ժամանակների լրիվության տնտեսությունը։ Ոչ մի բան, որի վրա հիմնում ենք մեր վարդապետությունը, ոչ մի բան, որ ուսուցանում ենք, ոչ մի բան, որով մենք ապրում ենք, ավելի շատ կարևորություն չունի, որքան այդ սկզբնական հայտարարությունը։ Ես հաստատում եմ, որ եթե Ջոզեֆ Սմիթը խոսել է Հայր Աստծո և Նրա սիրելի Որդու հետ, ապա մնացած բաները, որը նա ասել է ճշմարիտ է։ Դա այն սղնին է, որի վրա հիմնվում է այն դարպասը, որը տանում է դեպի փրկության ուղին և հավերժական կյանքը» («Ի՞նչ են մարդիկ հարցնում մեր մասին» Ensign, Nov. 1998, 71):

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.15-17։ Առաջին Տեսիլքի և Ջոզեֆ Սմիթի վկայության կարևորությունը

Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթ հայտարարել է Առաջին Տեսիլքի կարևորությունը համեմատած այլ իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել Հիսուս Քրիստոսի հարությունից ի վեր․

Նկար
President Joseph F. Smith

«Ամենամեծ իրադարձությունը, որը երբևէ տեղի է ունեցել աշխարհի վրա՝ Աստծո Որդու գերեզմանի հարությունից և երկինք համբարձվելուց ի վեր, դա Հոր և Որդու հայտնությունն էր պատանի Ջոզեֆ Սմիթին, որպեսզի նախապատրաստեին նրա թագավորության հիմնադրումը, ի տարբերություն մարդու թագավորությանը, որն այլևս չէր դադարի կամ բեկանի։ Այդ ճշմարտությունն ընդունելով, ինձ համար հեշտ դարձավ ընդունելու այն բոլոր ճշմարտությունները, որոնք նա ձևակերպել և հայտարարել էր աշխարհում իր տասնչորս տարվա ծառայության ընթացքում։ Նա երբևէ չի ուսուցանել մի վարդապետություն, որը ճշմարիտ չի եղել։ Նա երբևէ չի կիրառել մի վարդապետություն, որը երբեք իրեն պատվիրված չի եղել։ Նա երբեք չի պաշտպանել սխալը։ Նա չի խաբվել: Նա տեսել է, նա լսել է։ Նա արել է այնպես, ինչպես պատվիրված էր անելու, և այնուամենայնիվ, Աստված է պատասխանատու այն աշխատանքի համար, որն իրագործվել է Ջոզեֆ Սմիթի կողմից՝ այլ ոչ թե Ջոզեֆ Սմիթը։ Տերն է պատասխանատու դրա համար, ոչ թե մարդը» (Gospel Doctrine, 5th ed. [1939], 495–96)։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Բալլարդը հաստատել է Առաջին Տեսիլքի իսկությունը․

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Կամ ավետարանը վերականգնվել է, կամ՝ ոչ։ Կամ Փրկչի սկզբնական եկեղեցին և դրա վարդապետությունը կորստի են մատնվել, կամ՝ ոչ։ Կամ Ջոզեֆ Սմիթը տեսել է այդ հիշարժան տեսիլքը, կամ չի տեսել։ Մորմոնի Գիրքը ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին, կամ՝ ոչ: Կամ Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը երկրի վրա վերականգնվել է Աստծո վերջին օրերի մարգարեի միջոցով, կամ՝ ոչ։

Ճշմարտությունը իրականում այդքան էլ բարդ չէ։ Կամ այդ բոլոր բաները եղել են այնպես, ինչպես ես եմ վկայել, կամ՝ ոչ։ Որպես Տեր Հիսուս Քրիստոսի վերջին օրերի Առաքյալ, իմ և ողջ աշխարհում Եկեղեցու միլիոնավոր հավատարիմ անդամների վկայությունն այն է, որ ինչ ասել եմ այս առավոտ ճշմարիտ է։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին վերականգնվել է երկրի վրա Ջոզեֆ Սմիթի միջոցով և ղեկավարվում է այսօր կենդանի մարգարեի կողմից։ Այդ բաները ես գիտեմ» (“Restored Truth,” Ensign, Nov. 1994, 67–68)։

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.15-17։ Փորձություններ, որոնք պատահում են հոգևոր փորձառությունից առաջ կամ հետո

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը խոսել է ձախորդությունների, ընդդիմության կամ խավարի մասին, որոնք պատահում են հոգևոր փորձառություններից առաջ կամ հետո․

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Պարզ և սթափեցնող ճշմարտությունն այն է, որ մինչ մեծ պահերը, մինչ հոգևոր մեծ պահերը, կարող էք բախվել ձախորդության, ընդդիմության կամ խավարի։ Կյանքը այդ պահերից ոմանք պահել է մեզ համար և երբեմն դրանք պատահում են հենց այն ժամանակ, երբ մեր կյանքում պետք է մի կարևոր որոշում կայացնենք կամ նշանակալից քայլ կատարենք։

… [Կա նաև] ընդդիմություն, որը հաճախ պատահում է մի ոգեշնչված որոշում կայացնելուց հետո՝ այն բանից հետո, երբ հայտնության և համոզմունքի պահերը մեզ խաղաղություն և վստահություն են պարգևել, որը մեր կարծիքով չպետք է կորցնեինք։…

… Ես հավատում եմ, որ Աստված անհատական եղանակներով տանում է մեզ՝ պուրակ, լեռ կամ տաճար և այնտեղ մեզ ցույց է տալիս, թե որն է մեզ համար նրա ծրագիրը։ Մենք միգուցե այն այդքան հստակ չտեսնենք, ինչպես Մովսեսը, Նեփին կամ Հարեդի եղբայրը տեսան, սակայն մենք տեսնում ենք այնքան, որքան որ անհրաժեշտ է, որպեսզի իմանանք Տիրոջ կամքը մեզ համար և իմանանք, որ նա սիրում է մեզ՝ մեր մահկանացու հասկացողությունից առավել։ Ես նաև գիտեմ, որ հակառակորդը և նրա հյուծված, հաշվենկատ փոքրիկ սիրելիները փորձում են ընդդիմանալ այդպիսի փորձառություններին և այնուհետև փորձում խավարեցնել դրանք։…

Խավարի ու հուսահատության միջով պայքարելն ու լույսի համար աղոթքն այն ամենն է, ինչը բացեց այս տնտեսությունը։ Դա այն է, ինչն առաջ է մղում, և դա այն է, ինչը ձեզ առաջ կմղի։…

Ես ընդունում եմ ընդդիմության և հակառակորդի իսկությունը, սակայն ես բերում եմ՝ Աստծո փառքի, Աստծո փրկագնող Որդու, լույսի, հույսի և պայծառ ապագայի մասին իմ վկայությունը։ Ես վկայում եմ, որ Աստված ապրում ու սիրում է ձեզ, ձեզանից յուրաքանչյուրին, և Նա կապանքներ ու սահմանափակումներ է դրել խավարի ընդդիմադիր ուժերի վրա։ Ես վկայում եմ, որ Հիսուսը Քրիստոսն է, մահի և դժողքի դեմ հաղթանակողը և այն ընկածը, ով նախագծել է դրանք»։ (“Cast Not Away Therefore Your Confidence” [Brigham Young University devotional, Mar. 2, 1999], 1, 2, 6–7, speeches.byu.edu